Օրվա լրահոսը
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 40 ՄԻԼԻՈ՞Ն Է ՊԵՏՔ
Համաշխարհային բանկը զգուշացնում է, որ իր վրա հույս չդնեն Այս տարվա հունվարի 1-ից սկսած՝ ոստիկանությունում սպասողական վիճակ է: Անորոշության մեջ են հատկապես նախկին պետավտոտեսուչները. «վերեւների» հրահանգով ոստիկանությունում կատարված փոփոխությունների արդյունքում նրանցից ոչ ոք այսօր չգիտի, թե ինչ է սպասվում իրեն՝ կմնա՞ այդ համակարգում, թե՞ կկրճատվի: Անգամ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները խառնաշփոթի մեջ են, քանի որ ոչ
Գյումրեցի բժիշկները սթրեսի մեջ են
Շիրակի մարզում բուժհիմնարկները մեկը մյուսի հետեւից օպտիմալացվում են Կես տարուց ավելի է՝ Շիրակի մարզի բուժաշխատողներին գործազուրկ դառնալու հեռանկարը սթրեսային վիճակում է պահում: Բանն այն է, որ վերջերս Շիրակի մարզ էր այցելել Համաշխարհային բանկի ու առողջապահության նախարարության փորձագետներից կազմված հատուկ հանձնախումբը, որն ուսումնասիրություններ էր կատարում, թե որ բուժհիմնարկը որին են միավորելու: Այս պահին էլ կառավարությունում քննարկվում
ԷԼԻ ԶՐԿՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Այս անգամ Երեւանի քաղաքապետի աչքի փուշն է դարձել ընդամենը 21 քմ մակերեսով սեփականաշնորհված ավտոտնակը: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի՝ մարդկանց իրենց սեփականությունից զրկելու «ազգանվեր օպերացիան» շարունակվում է: Այս անգամ, սակայն, Թամարա Դոմազյանի սեփականության օտարումը որեւէ կապ չունի ո՛չ Կենտրոնի կառուցապատման ծրագրերի, ո՛չ էլ «պետական կարիքների» հետ: Պարզապես Իսահակյան 22 հասցեում տեղադրված եւ 21 քմ մակերեսով տարածք
Թ. ՍԷՖԻԼՅԱՆԸ ՍՊԱՌՆԱԼՈՒ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ
«Աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվել են «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանի պաշտպանող հանձնախմբեր: Այն մեծ ձայն է առաջացրել, որը վնաս է ոչ թե հայրենիքին, այլ ներկա իշխանություններին: 23 տարեկան էր Ժիրայրը, երբ եկավ Հայաստան: Չեմ կարծում, որ նա մեծ դիվանագետ էր, կամ ուներ այնպիսի նպատակներ, որով կարողանար վախեցնել իշխանություններին: Ինձ համար անակնկալ էր այն
«Կառուցողական» էսկալացիա
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, երեկ Մոսկվայում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո, տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Բանակցությունների ընթացքում շարունակվեցին կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները, անդրադարձ եղավ փաստաթղթի մանրամասներին: Կառուցողական մթնոլորտում անցած բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ հանդիպումների շարունակման վերաբերյալ»:
«Ռուսամետներին էլ կբաժանեն՝ վորոնեժամետի եւ սիբիրամետի»
Հնարավո՞ր են Հայաստանում նախընտրական «աշխարհաքաղաքական» դաշինքներ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը օրերս մամուլի ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց, ըստ որի՝ ընդդիմադիր ուժերին կոչ արեց ընտրությունների գնալ աշխարհաքաղաքական առանձին բլոկներով, դաշինքներով: Մեր բոլոր փորձերը՝ մի շարք ընդդիմադիր ուժերից ճշտել իրենց կարծիքը խնդրո առարկայի վերաբերյալ, ապարդյուն անցան, նրանք խնդրում են իրենց անունները չնշել եւ առանց ձայնագրիչի ասում են, որ
ՕՐԵՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ
Երեկ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում լսվել է ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցը: Ի տարբերություն նախորդ հինգ անգամների, իսկ ԵԽԽՎ-ում ամեն տարի լսվել է Հայաստանի՝ ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման եւ ժողովրդավարացման մասին զեկույցը, այս անգամ Հայաստանին վերաբերող փաստաթղթի քննարկումներն անցան բավականին հանգիստ մթնոլորտում: Հարկ է նշել, որ ոչ մի ադրբեջանցի ելույթ չունեցավ, բայց
ԵՌԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՄԱՍՏԸ
Ըստ դատավորների, տարբեր դատական ատյանների որոշումները, եթե նույնիսկ հակասում են իրար, պատժի կամ խրախուսման ենթակա չեն: Ինչպես արդեն բազմիցս գրվել է, հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաեւ «Մատաղիսի գործին», այն է՝ 2006-ի դեկտեմբերի 22-ին վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի կայացրած որոշմանը: Ըստ այդ որոշման, Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի
«ԵՍ ԱՅԼԵՎՍ ԹՈՒՐՔ ՉԵՄ»
Երեկ Հրանտ Դինքի թաղմանը մասնակցել են հազարավոր մարդիկ (լուսանկարում), որոնց մեծ մասը, ենթադրելի է, թուրքեր էին։ Հայ լրագրողի սպանության առնչությամբ մեծ թվով հոդվածներ են տպագրվում թուրքական մամուլում: «Նոյյան տապանը» մասնավորապես ընդգծել է «Ռադիկալ» օրաթերթում Մուսթաֆա Ալփ Դաղիսթանլի ստորագրությամբ հոդվածը՝ «2007 թ. հունվարի 19-ը. Հայոց ցեղասպանություն» խորագրով, որում հեղինակն իր ցասումն է արտահայտում Դինքի սպանության կապակցությամբ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳՉԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Երիտասարդ երգիչ Արթուր Ղազարյանը վերջերս «Ապագան մերն է» խորագրով փառատոնի շրջանակներում կազմակերպված երգի մրցույթում գրավել է առաջին տեղը: Արթուրը մասնակցել է ոչ միայն հայաստանյան փառատոների՝ «Կռունկ», «Արեւային անձրեւ», այլեւ 2006-ի օգոստոսին Սոչիում կայացած «Հայաստանի տարվա երգին»: Արթուրն ունի մեկ տեսահոլովակ, տասնյակից ավելի երգերի երաժշտության հեղինակ է: «Ես երգով սկսեցի զբաղվել միայն Հայոց բանակում ծառայելուց հետո,
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեր սրտի ուզածը կկատարվի: ՑՈՒԼ 21.04-21.05: Առավոտը հաջող կլինի: Հենց այդ ժամերին կարելի է իրավիճակը փոխել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Կարելի է առաջին անհրաժեշտության գնումներ կատարել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Եղեք համբերատար եւ կարողացեք լսել մարդկանց: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Զգույշ եղեք: Ֆինանս կորցնելու հավանականությունը մեծ է: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Պետք է կարողանաք ճիշտ գնահատել հնարավորությունները: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Եղեք
ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Նալբանդյանը պարտվեց Հաասին Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում («Australian Open») արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը չորրորդ շրջանում 6:4, 3:6, 2:6, 3:6 հաշվով պարտվել է Գերմանիայի ներկայացուցիչ Թոմի Հաասին ու դուրս մնացել հետագա պայքարից: Առաջատարը փոխվեց Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի 19-րդ կարգի գերմրցաշարի մասնակիցները 8-րդ տուրից հետո երեկ կրկին հանգստանում էին: Ուժեղների «A» խմբում
Երեւանյան ռոյալները «խնամվում» են
Հունվարի 18-ից Երեւանում են եվրոպացի վարպետներ, ովքեր հայ գործընկերներին կաջակցեն ռոյալները կարգի բերելու գործում: Երաժշտարվեստի ոլորտի մարդկանցից, մասնավորապես՝ դաշնակահարներից, քանիցս լսել ենք, որ Երեւանում գտնվող ռոյալները վատ վիճակում են: Հիշեցնենք, որ 1950-ականների վերջին հիմնված Երեւանի դաշնամուրի գործարանում ժամանակին արտադրվում էին միջազգային ստանդարտներին համապատասխանող գործիքներ եւ, բնականաբար, կային լավ մասնագետներ: Այդ ինչպե՞ս պատահեց, որ միայն 21-րդ
ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ՝ ՀԱՅՏՆԻ, ԱՅՍՏԵՂ՝ ՆՈՐԱՀԱՅՏ
Հայաստանում միակ բրիտանական ռոք հնչեցնող «VO.X» դուետը կարծում է, որ ոչ ոքի չի խանգարում Շուրջ կես տարի է՝ երեւանյան հեռուստաալիքներով պտտվում են «VO.X» ռոք դուետի «Նոր օրվա երգ» եւ «Նոր տարվա երգ» ստեղծագործությունները: Առաջիկայում պատրաստ կլինի նաեւ նոր՝ «Made in Yerevan» ալբոմը: Ծնունդով երեւանցի ամուսիններ Արամը եւ Գայան մինչեւ վերջերս սովորում եւ ստեղծագործում էին Անգլիայում:
Սպանեց՝ կեղծ անձնագրի գումարը յուրացնելու համար
Մեղադրյալը մեկուսարանում էլ չէր կարող ապրել առանց թմրամիջոցների Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում շուտով կսկսվի Աշոտ Չիլինգարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է Երեւանի Իսակովի պողոտայի 50/3 շենքի 30 բնակարանում 2005թ. օգոստոսի 24-ի գիշերը Սերգեյ Թադեւոսյանին սպանելու մեջ: Ութամյա կրթությամբ, նախկինում 4 անգամ դատված Աշոտ Չիլինգարյանը մինչեւ սպանությունը կարողացել է ԱՄՆ քաղաքացու՝ Արմեն
ԹՈՒՐՔԵՐԸ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ… Ե՞ՐԲ
Հարցազրույց «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հետ – Հայ-թուրքական հարաբերություններում ամենալուրջ դերակատարությունը, անշուշտ, ԱՄՆ-ինն է: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը շահագրգռված այդ հարաբերությունների շտկմամբ: – Այո, այս ամենի հետեւում Ամերիկան է, որը կովկասյան տարածաշրջանում մեծ գործ ունի. Վրաստան մտավ, Թուրքիան իր պարտնյորն է, եւ ԱՄՆ-ն այս ճնշումը միշտ պետք է բանեցնե, որպեսզի շտկե Հայաստանի հետ իր կապերը:
Շեֆի քմահաճույքո՞վ են ասուլիսի կանչում
Մի շարք գերատեսչություններ խախտում են «ԶԼՄ-ների մասին» օրենքը Շատ պետական գերատեսչություններ մի վատ սովորույթ ունեն՝ իրենց միջոցառումները լուսաբանելու համար լրագրողներին հրավիրում են՝ նկատի ունենալով ո՛չ թե լրատվամիջոցի հավատարմագրված կամ ոչ հավատարմագրված լինելը, այլ՝ պարզապես ըստ գերատեսչության ղեկավարի ճաշակի ու ցանկության՝ խախտելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը: Օրինակ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջերս էլեկտրաէներգիայի մատակարարման եւ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻՆ» ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ՞
Համենայնդեպս, ապարանցիները սպասում են փոխհատուցման Արթուրը 1 տարեկան է: Նա դեռ ծծկեր է եւ վարակը նրան է փոխանցվել մորից: 2-ամյա Ռազմիկը թունավորվելուց հետո խուսափում է ջուր խմել, նա դեռ իրեն թույլ է զգում: 75-ամյա Բուրիկ Ազիզյանը նոր է վերադարձել հիվանդանոցից, բայց դեռ վատառողջ է: Ընտանիքի անդամները պատրաստվում են նրան նորից տանել հիվանդանոց:
Ն. Բերնս. «Տեղին չէ այս հարցերը կապելը»
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսը դժվարացել է պատասխանել հարցին, թե կարո՞ղ է արդյոք «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն ազդել ԱՄՆ Կոնգրեսում 1915թ. Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման վրա: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Նիկոլաս Բերնսը, որը հունվարի 19-ին այցով գտնվում էր Թուրքիայում, մի քանի անգամ անդրադարձել է Դինքի սպանությանը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլա
«Ճակատամարտից առաջ չասել զինվորների թիվը»
Այսպես պատասխանեց «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը՝ որքա՞ն անդամ ունի Սամվել Բաբայանի կուսակցությունը մեր հարցին: Այսօր Հայաստանում պաշտոնապես գրանցված է 74 կուսակցություն: Բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իրականում 15-20 կուսակցություն է զբաղված քիչ թե շատ քաղաքական գործունեությամբ, մյուսները բաղկացած են 1-1,5 մարդուց: Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան կուսակցությունները ուզում են ներկայացնել,
ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկ թեկնածուով, որ իշխանավորի մերձավոր է, եւ ընտրողներով, որոնք ուզում են գոնե մի բան «պոկել» իրենց ձայնի դիմաց: Երեւան-Չարենցավան մայրուղին երեկ բաց էր, թեեւ Չարենցավանի քաղաքապետի արդեն նախկին թեկնածու Արթուր Գալստյանին սատարող չարենցավանցիներն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել էին, թե մտադիր են չհնազանդվել եւ առաջիկա օրերին փակել այդ մայրուղին: Չարենցավանի գործող քաղաքապետ Ռուդոլֆ Մնացականյանը մեզ ասաց. «Նման
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի արած միանգամից մի քանի հայտարարություններ հակազդեցություն ռաջացրին հասարակական ու քաղաքական շրջանակներում: Ամենաօպերատիվը դրանց արձագանքեց «Զինվորի պաշտպանության կոմիտե»՝ սպանված զինվորների մայրերի նախաձեռնող խումբը՝ «խիստ բողոք ու անհամաձայնություն» հայտնելով նախարարի այն հայտարարության կապակցությամբ, թե՝ «2006-ին բանակում նվազել են մահվան դեպքերը, եւ 2005 թ. 47-ի համեմատ նախորդ տարի արձանագրվել է մահվան
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ ԿԱՆԽՈՐՈՇԵՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵԼՔԸ
Թեեւ ՄԱԿ-ի Չարենցավանի կազմակերպության ղեկավար Արթուր Գալստյանը ինքնաբացարկի համար սահմանված ժամկետի վերջին օրը՝ հունվարի 18-ի երեկոյան, պաշտոնապես հրաժարվեց քաղաքապետի պաշտոնի համար հետագա ընտրապայքարից՝ քաղաքում դեռ փակցված են մնում նրա ընտրապաստառները: Չարենցավանի տարեց բնակիչներից մեկը երեկ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում Արթուր Գալստյանի մասին ասաց. «Նա էլ հո այնպիսի հայր չունե՞ր, որ «ականջներից բռնած»՝ որդուն պաշտոնի հասցներ»:
ԽՈՅ 21.03-20.04: Հաջողությունը ձեզ կժպտա միայն աշխատասիրության դեպքում: ՑՈՒԼ 21.04-21.05: Գործընկերները կարող են դրժել նախապես ձեզ տված խոստումները: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Առանձնապես հաջող օր է անձնական կապերը խորացնելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Եթե որեւէ բան հենց առաջին փորձից չստացվի, հուսահատվել պետք չէ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Երեւակայությունն անսովոր բան է: Դրա համար էլ շատ բան երազել պետք չէ: ԿՈՒՅՍ
ԳՐԵԲՅՈՆԿԻՆԱՆ ԵՎ ԱԶՐՈՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՎԱՐՇԱՎԱ
Մոսկվայում մարզվող գեղասահքի Հայաստանի Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգն այսօր մեկնում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա, որտեղ հունվարի 22-ին մեկնարկում է մարզաձեւի Եվրոպայի առաջնությունը: Նաստյան եւ Վազգենը մարզվում են աշխարհի լավագույն մասնագետներից մեկի՝ Ալեքսանդր Ժուլինի ղեկավարությամբ, իսկ պարուսույցը հանրահայտ Լյուդմիլա Վլասովան է: Այս մրցաձեւում չեմպիոնության համար պայքարելու է շուրջ երեսուն զույգ: Մեր երկյակը պայքարը կսկսի հունվարի
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ չորրորդ ԱՐԻ ԷԹԱՆՔ ԴԻԼԻՋԱՆ Երբ Համիկն արդեն վեր կացել եւ ուզում էր գնալ, Լեոնիդը բաժակը բարձրացրեց ու ասաց. – Մեկ րոպե, Համիկ ջան. խորոված պատրաստողների կենացն էլ խմենք՝ նոր գնա: – Միխայլովիչը ճիշտ ա ասում. Համիկ ջան, Աշոտ ջան, ձեր կենացը, միշտ ըսենց մոմենտներին թիկունքիս ըլնեք,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Գուգոն,
Եկեղեցին սիրո հովանավո՞ր
Բազմաթիվ երկրներում սիրո հովանավորության տակ հասկանում են սեքսի հովանավորությունը «Եթե մենք ունենք սիրո հովանավոր, ինչո՞ւ ենք ձգտում այլ կրոնների սրբերին երկրպագել: Չէ՞ որ ազգային ակունքներից հեռանալը ազգի կործանման նախաքայլերից է»,- օրերս Սուրբ Սարգսի տոնի առիթով հրավիրված ասուլիսում ասել է տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը: Զարմանալի է, երբ քահանայական ձեռնադրություն եւ օծություն ստացած հոգեւորականը օգտագործում է «սիրո
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ԴԻՄՈՒՄԸ nՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Հայրենակիցներ, Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան զույգի եւ նրանց սատարող ղարաբաղյան հանցավոր կլանի ջանքերով ջլատվել է մեր ազգային ներուժը, խորացել է ժողովրդի հիասթափությունը, հուսալքությունը եւ ատելությունը վարչախմբի հանդեպ, վտանգավոր չափերի է հասել Հայաստանի Հանրապետության միջազգային մեկուսացումը: «Ազգային Միաբանություն կուսակցության» պատգամավորները 2006թ. Ազգային ժողովի ամբիոնից հասարակության ուշադրությունը սեւեռեցին իշխանությունների, ղարաբաղյան կլանի կողմից երկրում իրականացվող ազգային հարստության խոշորածավալ կողոպուտի,
ՈՒԴԻԻ «ՈՍԿԵ ՔԱՂԱՔԸ»
78-ամյա Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը (Ուդին) գտնվում է Նորքի ծերանոցում: Նա իր կյանքի 45 տարին անց է կացրել Խորհրդային Միության, իսկ այնուհետեւ՝ Հայաստանի ազատազրկման վայրերում: Նրա ծննդյան օրվա առթիվ տպագրում ենք մի հատված նրա անտիպ «Ոսկե քաղաքը» փաստավավերագրական գրքից: 1977 թվի մայիսի 11-ին ինձ Ազանկայից տեղափոխեցին Բելի-յար քաղաքի գաղութ: Հինգ հազարանոց գաղութ էր, որտեղ աշխատում էին երեք
Թմրանյութի դասական «սարքած գործ»
Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հարություն Պողոսյանը օրերս «Առավոտին» էր ուղարկել իր քրեական գործը, ինչպես ինքն է ասում՝ համոզված լինելով, որ այն մեր աջակցությամբ իր արդար վճիռը կունենա: 2004թ. դեկտեմբերի 16-ին «Սեւան» ՔԿՀ-ից նա վաղակետ պայմանական ազատվել է, սակայն օրեր անց բռնվել է թմրանյութ պահելու համար: Ըստ դատապարտյալի, «Ծիծաղելի է, որ հայկական լեռնաշխարհում ձմռանը