Օրվա լրահոսը

Ականներ՝ Ստեփանակերտի մատույցներում

«Արմինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության աշխատակիցները մայրաքաղաք Ստեփանակերտից 6 կմ հեռավորության վրա գտնվող ճանապարհահատվածում վնասազերծել են T-57 տեսակի ական: Դեպքի վայր ժամանած The Halo Trust բրիտանական կազմակերպության աշխատակիցները, որոնք արդեն 10 տարի զբաղվում են ԼՂՀ տարածքի ականազերծմամբ, հայտնաբերել եւ վնասազերծել են եւս 8 նույնանման ական: Հիշյալ ճանապարհն ակտիվորեն օգտագործվում է,

Թանգարանը օգնության կարիք ունի

Դեկտեմբերի 9-ին հանդիսավորությամբ նշվել է Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հիմնադրման 40-ամյակը: Թանգարանն այսօր ունի 11 հազար ցուցանմուշ՝ մարզի տարածքից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական նշանակության նյութեր, եզակի հավաքածուներ, 17-20-րդ դարերի պատմության, մարզի կենցաղի, սովորույթների, ավանդույթների վերաբերյալ հարուստ նյութեր: Մարզի այսօրը ներկայացված է բազմաբնույթ փաստաթղթաարխիվային հավաքածուներով: Թանգարանը Վայոց ձորի տարածաշրջանի պատմական եւ երկրագիտական նշանակության

Մահացել էր մի շաբաթ առաջ

Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 8-րդ շենքի բնակչուհի Էմմա Մամյանը ավելի քան 10 օր տնից դուրս չէր գալիս: Վերջին տարիներին զառամյալ կինը որոշ չափով կորցրել էր բանականությունը: Նա միայնակ էր ապրում, միակ որդին բնակվում է Վանաձորում: Հարեւանները անհանգստացած էին, որ նրա մեկսենյականոց բնակարանի դուռը օրեր շարունակ չի բացվում եւ ահազանգել էին Էմմայի՝ Նոյեմբերյանում ապրող հեռավոր

«Նագինին» նոր փորձաքննություն է պետք

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունում վստահ են, որ Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ պետական բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը կորցրել է ուժը: Ըստ «Էկոլուրի», ՀՀ բնապահպանության նախարարությունը 2009 թվականի նոյեմբերի 25-ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին ուղղած N 5/33/1576-09 նամակում նշել է, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել 2008 թվականի հոկտեմբերի 13-ին: Արդեն տարուց ավելի է

Փողեր՝ մարզերին, հողեր՝ եկեղեցուն

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունը երեկ որոշել է իր պահուստային ֆոնդից Արմավիրի մարզպետարանին հատկացնել 94,5 միլիոն դրամ՝ մարզի Ակնալիճ համայնքի Նաիրյան թաղամասի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, քանդման ենթակա մեկ բազմաբնակարան շենքի 9 բնակիչներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով: Իսկ Արարատի

ՀԱՅԱՑՔ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ

«Եվրոպայի հայ երիտասարդների խորհուրդ» ստորագրությամբ նամակ ենք ստացել, ուր հեղինակները ցավով արձանագրում են Հայաստանի դիվանագետների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի ցածր որակն ու անարդյունավետությունը: Ըստ նամակի, Գերմանիայի մայրաքաղաքի Ակադեմիայի նիստերի դահլիճում Ադրբեջանի դեսպանատունը կազմակերպել է «Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի մշակութային օրրան» թեմայով գիտաժողով, որին ներկա են եղել անգամ Գերմանիայի Բունդեսթագի անդամներ, ովքեր հայտարարել են, որ Ղարաբաղի հարցը

Մարդու իրավունքների պաշտպանությունը խարխուլ հիմքերի վրա է

Վանաձորցի իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, Հայաստանը իրավական խորը ճգնաժամի մեջ է, որով էլ քարուքանդ է արվում ողջ արդարադատությունը: Վանաձորցիներից շատերն են իրենց իրավունքների պաշտպանության համար դիմում իրավապաշտպանի ղեկավարած «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»: Տարեկան շուրջ 250 մարդ է դիմում իր խախտված իրավունքների պաշտպանության ակնկալիքով: «Դատական իշխանությունը, լինելով ոչ անկախ, շատ դեպքերում դառնում է նոտարական գրասենյակ,

ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉԲԱԽՎԵԼ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ապացույցների հետազոտման փուլը դեռ չի ավարտվել եւ պաշտպանական կողմը դատարանին ներկայացրեց Դավիթ Շահնազարյանի, Աշոտ Բլեյանի, Սյուզան Պողոսյանի, Դավիթ Մաթեւոսյանի, Անդրանիկ Քոչարյանի բացատրությունները: Դրանք վկայում էին այն մասին, որ զանգվածային անկարգությունների

ՎԱՐՈՐԴԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ ԱՅՐՎԵԼ ԷՐ ՄԵՔԵՆԱՆ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ երեկ հրդեհ էր բռնկվել Արմավիրի Երեւանյան փողոցի 50-րդ շենքի մոտ գտնվող ավտոտեխսպասարկման կետում: Ջեռուցման նպատակով օգտագործված բալոնից տեղի էր ունեցել գազի արտահոսք, ինչի հետեւանքով ամբողջությամբ այրվել է տեխսպասարկման կետում գտնվող «ՎԱԶ-2106» մակնիշի 29 ՏԼ 451 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Դավթյան): Պատահարի հետեւանքով շոկային վիճակում Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել տեխսպասարկման կետի աշխատակից՝

«ՊՌԱՏԸ», «ՄԱՆԵԹԻ ՏՂԱՆ»՝ ՓԱԿԻ ՏԱԿ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն ապօրինի զենք-զինամթերք, թմրամիջոցներ պահելու կասկածանքով Աբովյանի «Վան» ռեստորանից բերման են ենթարկել «Պռատ» մականունով հեղինակությանը՝ Ռադիկ Մկրտչյանին, «օրենքով գողեր»՝ «Աֆուլիկ» մականունով հանցաշխարհում հայտնի Ռաֆայել Դոյեցյանին եւ «Մանեթի տղա Սամվելիկին»՝ Սամվել Հարությունյանին: Առաջին երկուսի մոտ հայտնաբերվել է հաշիշ, իսկ «Մանեթի տղայի» մոտ՝ գաղտնի փականով դանակ:

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՏԵՍԱԵՐԻԶԻՑ ԴԺԳՈՀ ԷԻՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց ոստիկանության աշխատակիցներ Անդրանիկ Մանուկյանի եւ Գեղամ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ոստիկանները մեղադրվում են մարտի 2-ին Մաշտոցի պողոտայում՝ գյուղմթերքների շուկայի մոտ քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Դատարանում ներկայացված տեսաերիզը դիտելուց հետո ոստիկանները հաստատեցին, որ քաղաքացիներին հարվածողներն իրենք

ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ

Երեկ արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող, 3,5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը հացադուլ հայտարարեց: Նա բողոքում է իրեն անհապաղ բուժօգնություն չցուցաբերելու եւ իր իրավունքները ոտնահարելու  համար:

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ» ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ ԵՎՍ 2-Ը

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների՝ Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի փախուստի դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել եւս 2 անձի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, անվտանգության ապահովման գծով պատասխանատու, փոխգնդապետ Մանուկ Միքայելյանին եւ նույն հիմնարկի ցմահ դատապարտվածների բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սերժիկ Թամրազյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ

ԲԺԻՇԿՆԵՐ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էր անում ՊՆ զորամասերից մեկում 2007թ. օգոստոսի 30-ին սպանված Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը: Այդ ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեսական ելույթ էր ունենում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ: Սակայն երբեք չի փորձել հանդիպել 2-րդ կարգի հաշմանդամ, որդուն կորցրած Ս. Օհանջանյանի հետ, որը ամիսներ շարունակ ՀՀ կառավարության շենքի

ԽՈՐԱՊԵՍ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ

«Ավստրիական ավիաուղիները» Հայաստանից պաշտոնապես ներողություն է խնդրել, որ չվերթներից մեկում ուղեւորներին տրամադրված ամսագրում զետեղված է եղել հետեւյալ գովազդը. «Արեւելյան Եվրոպայի ճանապարհները վատ վիճակում են: Ավելի լավ է՝ թռչեք»: Եվ որպես ասվածի հավաստում՝ պատկերված է հայկական մի ցուցանակ՝ Ջերմուկի եւ Սեւակ գյուղի ճամփաբաժանի վերաբերյալ: Ըստ «panorama.am»-ի, «Ավստրիական ավիաուղիների» գործադիր խորհրդի անդամ Պիտեր Մալանիքը նամակով դիմել է

ՋՐԻ ՄԱՐԴԸ՝ ՔԻԹ ԿՈՏՐՈՂ

Արդեն մեկ ամսից ավելի է՝ Նոր Արեշի 17-րդ փողոցի բնակիչները ջուր չունեն: Ներբակային խողովակները վնասվել են եւ փողոցի դիտահորից ջուրը թափվում է դուրս: Այս խնդրի հետ կապված բնակիչները բազմիցս դիմել են «Երեւան ջուր», սակայն այնտեղ վերջիններիս հորդորել են իրենց միջոցներով անհրաժեշտ խողովակները գնել, որպեսզի իրենց մասնագետները գնան՝ վթարը վերացնեն: Չնայած ներբակային ցանցում առաջացած ցանկացած վթարի

Ներդրում չկա՞, կամ էլ կա՝ արդյունք չկա

Ցրտերն ընկնելուն պես՝ Նորք-Մարաշ համայնքի բնակիչները մոմերը պատրաստում են Ամեն տարի նոյեմբերի կեսերից Երեւանի Նորք-Մարաշ համայնքի թաղամասերը պարբերաբար հոսանքազրկվում են: Ձմռան ցրտին՝ հատկապես տեղումների օրերին, բնակիչները ժամերով անլույս են մնում: Ամեն անգամ, երբ առանց լույսի մնացած բնակիչները դժգոհություն են հայտնում մշտական բնույթ կրող հոսանքազրկումների դեմ, էլեկտրացանցից մարաշցիների բողոքներին ի պատասխան ասում են՝ «Հոսանքալարերը մաշված են,

ԱՐՏԱՇԱՏԻ ԼԻՃԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՃԱՀՃԻ

 Տեղի իշխանությունների անտարբերության հետեւանքով քաղաքի լճի տարածքն աղբավայր է դարձել Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի շենքերից շուրջ 500 մետր հեռավորության վրա եւ քաղաքի հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող լճի մի հատվածը ճահճացել է: Եթե տարիներ առաջ քաղաքի բնակիչներն այս վայրում իրենց ժամանցն էին կազմակերպում, ապա այսօր մարդիկ առանց քիթը փակելու չեն կարողանում այդ հատվածով անցնել. լճից արձակվող

Ի ՆՊԱՍՏ ԳՈՐԾԱՐԱՐԻ

Երեկ Ազգային ժողովում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում: Համաձայն փոփոխությունների, էթիլային սպիրտը, որն իրացվում է պատրաստի արտադրանքի տեսքով, ազատվում է նվազագույն բացթողման գնից: Նշենք, որ էթիլային սպիրտի շուկայում նախորդ տարի ներկրում, արտադրություն, իրացում է իրականացրել 14 ընկերություն, որոնցից արտադրության ամենամեծ ծավալն ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս

Վերահսկիչ հանձնաժողովները թերանում են

Երեկ կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների 2008թ. գործունեության արդյունքները։ Ըստ նախարարի, առեւտրային կազմակերպությունների թիվը, որոնցում պետական մասնակցությունը կազմում է 50% եւ ավելի, ներկայումս հասնում է 493-ի: Վերահսկիչ հանձնաժողովներ են գործում դրանցից միայն 327-ում, որից 125-ում հանձնաժողովներն աշխատում են վճարովի հիմունքներով: Պարոն Դավթյանի վստահեցմամբ, պետության մասնակցությամբ

ԿԲ նախկին նախագահը սթափության կոչ է անում

ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը երեկ ասուլիսում հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն համոզմունքը, որ միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէր կարող այսքան բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Այս ճգնաժամը պարզապես «ջրի երես հանեց» մեր տնտեսության թերի կողմերը: Տնտեսագետը կոչ է արել սթափվել՝ հավելելով, որ 2009-ին մեր պետությունը դարձել է մի պետություն, որտեղ

ՀԱՇՏԱՐԱՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ

Ֆինանսական հաշտարարի գրասենյակ դիմած քաղաքացիներին խորհուրդ են տալիս հաշտվել խնդիրների հետ՝ փոխանակ դրանք լուծեն: Ֆինանսական հաշտարարի գրասենյակը բացելուն պես՝ բանկերից, ապահովագրական ընկերություններից «վառված» հայ սպառողները հույս ունեցան, որ իրենց հարցերը կարող են հեշտ ու հանգիստ՝ հաշտարարի միջոցով լուծել: Սակայն, պարզվում է, որ այս գրասենյակն այնքան էլ սրտացավորեն չի մոտենում շարքային սպառողների խնդիրներին: «Առավոտին» դիմած մի

ԱԺ-ն կրկնելու է Մյունհաուզենի սխրանքը

Եվ սեփական կեղծամից քաշելով՝  փորձելու է դուրս քաշել ինքն իրեն ճահճից 78 կողմ, 18 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով խորհրդարանը երեկ ընդունեց որոշում, ըստ որի՝ հանձնարարություն է տրվում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում իրականացնել «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մասին: Եվ բնականաբար, 20 կողմ, 62 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով

«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 23-Ը ԿՎԱՎԵՐԱՑՎԵՆ»

«Հնարավոր չէ միջազգային հանրությանը քթից բռնած ման տալ»,- համոզված է ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը – Պարոն Հարությունյան, ընդամենը երկու ամիս առաջ մեր քաղաքական գործիչների գերակշիռ մասը կանխատեսում էր, որ   մինչեւ տարեվերջ  ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն, այլեւ Թուրքիայի հետ սահմանը կբացվի: Տարին ավարտվում է, սակայն դեռեւս անորոշ է ոչ միայն ժամկետը, այլեւ այդ արձանագրությունների վավերացման

ՄՇՈՒՇԸ…

Երեկ երեկոյան, Նորքի իմ անվերջ ժամանակավոր աշխատասենյակից դուրս գալուց, ինչպես ամեն օր, դարձյալ նայեցի Երեւան մեր քաղաքին. մշուշը ծածկել էր իմ մայրաքաղաքը, եւ ես ոչ միայն քաղաքը չէի տեսնում, այլ նաեւ չէի տեսնում իմ տունը, որտեղ իմ ընտանիքն ու ես ապրում ենք: Երեւում էր միայն Վարդաշեն թաղամասը, որ դուրս էր մնացել համատարած մշուշի քողից, եւ

Որքան ձգձգվի, այնքան կդժվարանա

Սա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին: «Այս գործընթացի արդյունավետությունը կամ ձախողումն ամբողջովին պետք է վերագրվի Հայաստանին եւ Թուրքիային»,- երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ ի պատասխան լրագրողների՝ Վաշինգտոնում կայացած Օբամա-Էրդողան հանդիպման մասին հարցի: «Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների նախագահ

ԵԹԵ ԴԵՄ ԵՔ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ՝ ԻՆՉՈ՞Ւ ԸՆԴՈՒՆԵՆՔ ՁԵՐ ԱՌԱՋԱՐԿԸ

Ըստ էության՝ այսպիսի հիմնավորմամբ կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» առաջարկները դպրոցներ ու ջրագծեր նորոգելու մասին: 2010 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկումը երեկ սկզբնապես հանդարտ էր ընթանում: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատմում էր, որ ներկայացված տարբերակում, ի տարբերություն նախնականի, եկամտային մասն ավելացել է 65,5 մլրդ դրամով, ծախսերի մասը` 75 մլրդ դրամով: 19,4 մլրդ դրամով ավելացել

ԿՈՆԳՐԵՍԸ ԵՐԹ ԱՐԵՑ

Նույնիսկ արտոնված երթն անցավ միջադեպերով Գագիկ Ջհանգիրյանը մարդու իրավունքների պաշտպանների շարքերում էր: «Մեկ քաղբանտարկյալի առկայությունը նշանակում է, որ մենք բոլորս քաղբանտարկյալ ենք: Իսկ Հայաստանում 15 քաղբանտարկյալ կա»,- երեկ Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած երթի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Երթին մասնակցում էր մի քանի հազար մարդ: Առաջին շարքերում էին Կոնգրեսին

ԲՅՈՒՋԵԻ ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Հայաստանի 2010 թվականի պետական բյուջեի քննարկումը երեկ խորհրդարանում մի քանի ընդհարումների պատճառ դարձավ: Նախ՝ վիճաբանություն ծագեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի եւ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի միջեւ, որն իր արտահերթ ելույթում որոշ քննադատական դիտողություններ էր արել առողջապահական ոլորտի մասին: Վիճաբանությունը ձեռնամարտի չվերածվեց միայն պատգամավորների միջամտությամբ: Հետո դարձյալ բուռն, բայց արդեն առանց փոխադարձ վիրավորանքների սկսեցին հաշիվներ պարզել

Առողջ ապրելակերպի գեղարվեստական ձեւը

Դիսկոտեկ՝ սառույցի վրա Երաժշտություն, պարեր, խաղեր, մրցանակներ… ու այս ամենը՝ սառույցի վրա: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը էկզոտիկ ժամանցի սիրահարներին դեկտեմբերի 18-ին հնարավորություն է ընձեռում պարել փորձել սառույցի վրա՝ չմուշկներով. Երեւանում առաջին անգամ սառույցի վրա կանցկացվի դիսկոտեկ: Ըստ միջոցառման կազմակերպիչ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտի նախագծերի տնօրեն Տատյանա Լուկյանովայի, սա նորություն չէ, եւ նմանատիպ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031