Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆԻ ԳՈՐԾԵՐԸ ՇԱՏ ԷԼ ԼԱՎ ԵՆ

Այսպես է արձագանքում հարկայինը՝ իր հասցեին արված միջազգային կառույցների բացասական գնահատականներին: Ազգային ժողովում ներկայումս քննարկվում է «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Եթե գործող օրենքով հարկային մարմիններին արգելվում է որեւէ քաղաքական կուսակցության անդամագրվելը, ապա նոր օրինագծով առաջարկվում է հանել այդ արգելքը: Սա հարուցել էր ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը, ըստ որոնց՝ նախընտրական շրջան է եւ

Պաշտպանողները շատանում են

Երեկ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին ազատ արձակելու պահանջով միանգամից մի քանի հայտարարություն է հրապարակվել: «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանին եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանին անհապաղ կալանքից ազատ արձակելու պահանջով հայտարարությունների ու դիմումների «շքերթը» շարունակվում է: Երեկ նման պահանջ պարունակող հայտարարություններ են տարածել «Հայ կամավորականների համախմբման» այն անդամները, ովքեր

ՔԱՅԼԵՑԻՆ՝ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱՅՈՎ ԵՎ ՁՅԱՆ ՆԵՐՔՈ

Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության շարժման համակարգող խմբի երեկ կազմակերպած բողոքի երթին մասնակցում էին ոչ միայն «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամները: Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին կալանքից ազատ արձակելու պահանջով ընթացած այս երթին ներկա էին բազմազան կուսակցությունների ներկայացուցիչներ: Ասենք, մասնակցում էր Վազգեն Մանուկյանի տիկինը՝ ԱԺՄ անդամ Վարդուհի Իշխանյանը, որն այսպես ներկայացրեց, թե ինչու է

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՏԱՐՎԱ ՄԱՐԴ

Երեկ «Հայելի» ակումբի հյուրը ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, որ ակումբի հարցումների արդյունքում ճանաչվել է Տարվա մարդ: Վարչապետին ուղղված հարցերը մի քանի խմբի կարելի է բաժանել: Հանրապետական-«Բարգավաճ» Հարցերի հիմնական բլոկը հենց այս ոլորտին էր վերաբերում, եւ լրագրողները փորձում էին պարզել, թե ինչո՞ւ, ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, Անդրանիկ Մարգարյանը իր կուսակցության գործերը չի գովազդում: «Բարգավաճը»

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԼՈՒԾԱՐԵԼ

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում քննարկվում էին «Կուսակցությունների մասին» օրենքի մի շարք հոդվածներ, որոնք ՍԴ-ում վիճարկում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: ՍԴ-ն ՀՀ Սահմանադրությանը հակասող է ճանաչել, մասնավորապես, օրենքի այն կետը, ըստ որի՝ ընտրություններում անհրաժեշտ քանակությամբ ձայներ չհավաքելու հիմքով կուսակցությունները լուծարվում են: ՀՀ Օմբուդսմենի հիմնավորմամբ, ՀՀ Սահմանադրությունը ենթադրում է միայն կուսակցությունների արգելում եւ կասեցում,

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր կարելի է զբաղվել անցյալից մնացած գործերը ավարտին հասցնելով: ՑՈՒԼ 21.04-21.05: Գործնական հարցերի շուրջ զրուցելու առիթները բաց մի թողեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ինտիմը սիրելի մարդու հետ անմոռանալի հիշողություններ կթողնի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրվա առաջին կեսը հարմար է բախումային իրավիճակները հարթելու համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Բացառված չէ, որ երեկոյան լուրջ ընտրություն կատարելու առջեւ հայտնվեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Զգացմունքներին

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏԱՐՎԱ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «BoxSport» հանդեսի անցկացրած ավանդական հարցման արդյունքով ճանաչվել է Գերմանիայի 2006 թվականի «Տարվա բռնցքամարտիկ»՝ առաջ անցնելով IBF-ի վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյից եւ WBO-ի վարկածով կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Զոլտ Էրդիից, ովքեր նույնպես հանդես են գալիս պրոումոթերական նույն ընկերության դրոշի

ԲԱՐԵՐԱ՞Ր, ԹԵ՞ «ԿԹՈՒ ԿՈՎ»

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները՝ սեփական փորձով Սփյուռքի հայրենասեր գործիչների բարեգործությանը նոր պիտակ է տրվել, որին կարելի էր եւ չանդրադառնալ, եթե այն չընկալվեր մեր կողմից որպես նոր հիվանդության սինդրոմ, այն է՝ երախտամոռություն, անշնորհակալություն եւ ավելին, բարերարին «կթու կով» ընկալում ախտորոշմամբ: Եթե ողջ օտար ազգերը զարմանում են, որ այսօրվա նյութականի դարում գտնվել է մի «աննորմալ ազգ», որի որդիները ապրում

ՎԻՃԱԿԸ ՆԵՏՎԱԾ Է

Հանձնվող ֆորպո՞ստ, թե՞ անկախ ժողովրդավարական պետություն Բացեք ԿԳԲ-ի արխիվները Բացեք ԿԳԲ-ի արխիվները: Ես միտունավոր չեմ օգտագործում ՊԱԿ կամ ԱԱՆ հապավումները, քանի որ այդ հաստատությունը եղել է եւ այսօր էլ մնում է ԿԳԲ: Հավաստումներ՝ ինչքան ուզեք՝ Տրոցկուց մինչեւ Յանդարբիեւ կամ Լիտվինենկո: Բացեք ԿԳԲ-ի արխիվները: Միայն այդ կերպ քաղաքական դաշտում հստակություն կմտցվի: Միայն դրանից հետո Հայաստանում հնարավոր

«Դասական երաժշտության շոուները սպառել են իրենց»

Կարծում է ֆրանսաբնակ երաժիշտ Սուրեն Շահիջանյանը Դասական երաժշտության շոուները դեռեւս բացակայում են հայաստանյան երաժշտական կյանքից: «Առավոտի» հետ զրուցած հայաստանցի եւ եվրոպացի երաժիշտներից շատերը գտնում են, որ շոուն եւ դասական երաժշտությունը անհարիր են: Դասական երաժշտության նման «ուղղությունը», սակայն, շարունակում է իր հաղթարշավն աշխարհում: Օրերս մեր ուշադրությունը գրավեց «Ա. Խաչատրյան» համերգասրահում այսօր կայանալիք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի

«ԲԱԽՏՆԵՐՍ ՉԻ ԲԵՐՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒ ԹԳՄ-Ի ԱՌՈՒՄՈՎ»

Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանի հետ Մուրադ Ջանիբեկյանի հոբելյանական երեկոյից 20 օր անց մշակույթի նախարարությունը վերջապես որոշել էր պատվոգրով «մեծարել» արտիստին, վերջինս, սակայն, այն վերադարձրել է: Հանդիպեցինք ճանաչված դերասանին: – Ինչո՞ւ վերադարձրիք նախարարի ուղարկած պատվոգիրը: – Եվ նախարարությունից, եւ Թատերական գործիչների միությունից պիտի ներկա լինեին դեկտեմբերի 3-ին կայացած իմ հոբելյանական երեկոյին: Նախապես տեղեկացրել էին,

Պահանջում են ազատել

Մտավորականների ֆորումի ավագանու հայտարարությունը «ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը» շինծու մեղադրանքով ս.թ. դեկտեմբերի 9-ի գիշերը ԱԱԾ աշխատակիցները իրավիճակից չբխող բիրտ մեթոդների կիրառմամբ ձերբակալել են Արցախյան հերոսամարտի ակտիվ մասնակիցներ՝ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, հայրենիքի կանչով արցախյան ազատագրական պայքարին անդամագրված սփյուռքահայ Ժիրայր Սեֆիլյանին, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, կուսակցության Արագածոտնի

ԳԱԱ ՄԱՖԻԱՆ ԱՆՄԱՀ Է

Ի՞նչ կատարվեց ԳԱԱ թղթակից անդամներին ընտրելիս. իրականություն երկրորդ Դեկտեմբերի 14-ին եւ 15-ին ԳԱԱ թղթակից անդամներն ու ակադեմիկոսները նախ առանձին բաժանմունքներում, ապա ընդհանուր ժողովում ընտրեցին 36 նոր թղթակից անդամների՝ համալրելով ակադեմիան նոր անդամներով: Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, այս ընտրություններում վերջապես գոնե մի քանի գիտնականներ համարձակություն ունեցան բարձրաձայն ասելու, որ կատարվածը խայտառակություն էր, որ նման

Ապացուցիր, որ փոխհատուցում չես ստացել

Քաղաքային իշխանությունները նոր հոգս են դրել իրացման գոտու բնակիչների վրա Կոնդ թաղամասը Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Արամի փողոցների եւ Կոզեռն թաղամասերի պես պետության կողմից իրացվելու վտանգի տակ է: Ներկայումս Կոնդում ճամպրուկային վիճակ է. մարդիկ շտապում են սեփականաշնորհել իրենց բնակարանները՝ հետագայում փոխհատուցումից էլ չզրկվելու համար: Քաղաքապետարանի որոշմամբ՝ Կոնդի 518 ընտանիք արդեն պետք է սեփականության վկայական ունենար, բայց

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ

Նալբանդյան գյուղի բնակիչները համոզված են, որ իրենց գյուղապետին սպանել են քաղաքական դրդապատճառներով: Այսօր Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի սպանված գյուղապետ՝ 60-ամյա Ռոլանդ Մկրտչյանի թաղումն է: Նրան անհայտ անձը որսորդական հրացանով դաժանաբար սպանել էր դեկտեմբերի 20-ին, գիշերվա ժամը 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում: Երեկ այդ առիթով Նալբանդյան գյուղում սուգ էր: Բնակիչները գյուղով մեկ սեւ ժապավեններ էին կապել: Գյուղացիները

ՎՈԼՖՍՈՆԻ ՎԻՃԱԿԸ ԼԱՎ ՉԷ

Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Հակակրիմինալի» նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ անելու մեջ մեղադրվող ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի առողջական վիճակը լավ չէ: Ըստ Ա. Կարապետյանի, մեկուսարանի ղեկավարությունը բժիշկներին թույլ չի տալիս մտնել Յու. Վոլֆսոնի մոտ, ով հիմա սրտի մեծ պրոբլեմ ունի: «Երկու դեպք է եղել,

Խորամանկ ֆորպոստը

Ըստ «Նոյյան տապանի», Վրաստանի արտաքին կապերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Կոտե Գաբաշվիլին Հայաստանի խորհրդարանի պատվիրակությանը մեղադրել է Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության ձմեռային նստաշրջանի ամփոփիչ կոմյունիկեի ստորագրումը ձախողելու մեջ: Դեկտեմբերի 20-ին խորհրդարանի բյուրոյի նիստում հաշվետվություն ներկայացնելով Խորհրդարանական նախաձեռնության ձմեռային նստաշրջանի աշխատանքի մասին՝ Գաբաշվիլին ցավ է հայտնել հայկական կողմի դիրքորոշման պատճառով ամփոփիչ կոմյունիկեի չստորագրման առնչությամբ: «Նստաշրջանի աշխատանքի ընթացքում

Ո՞Վ Է ԳՈՂ-ԱՎԱԶԱԿԸ

Այդ հռետորական հարցը տրվեց երեկ «Ընտրական օրենսգրքի» քննարկման ժամանակ Եթե իշխանությանն այսօր հաջողվի խորհրդարան բերել «կոճակ սեղմողներին», ապա քվեարկության կդրվի «Ընտրական օրենսգիրքը», որը երեկ քննարկեցին բացառապես ընդդիմադիր խմբակցությունները եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Մյուսներին դա ակնհայտորեն պետք չէր: 131 պատգամավորներից քննարկմանը մասնակցում էր հազիվ երկու տասնյակ մարդ, հիմնականում՝ ընդդիմադիր կամ անկախ: Իշխանական երեք կուսակցությունները՝ ՀՀԿ,

ԱՆԲԱՐՈՅԱԿԱ՞Ն Է ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻՆ

Եվ առավել եւս՝ ԱԺ պատգամավորների ներկայացրած հայտարարագրերից եզրակացություններ անելը: «Հայտարարագրերի գործընթացը շատ վատ խաղ է: Առանց այն էլ՝ ժողովուրդը նոստալգիայով որդեգրել է մի բանաձեւ, որ ով հարուստ է՝ նա գող է, այսինքն՝ հարուստ լինելը շատ վատ է: Պետությունը հարուստ է, երբ շատ հարուստներ ունի: Իսկ ես ուզում եմ շա՜տ-շա՜տ հարուստ լինել: Խաղի կանոնները մի տեսակ

ԱՊՍՏԱՄԲԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Մյուս տարվանից «Հակակրիմինալը» կտրուկ քայլերի կդիմի «Հակակրիմինալ» շարժումը երեկ ազդարարեց, որ այս տարվա ընթացքում իրենք վերջին անգամ են քննարկումներ կազմակերպում: Շարժման երեկվա նիստի բանախոս «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի ասելով՝ քննարկումների փուլը հիմնականում ավարտված է եւ Ամանորից հետո «Հակակրիմինալը» կանցնի գործնական, կտրուկ քայլերի՝ այդ համատեքստում չբացառելով նաեւ փողոց դուրս գալու հեռանկարը: Իհարկե, «գործնական» կամ

ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Չնայած 2007-ը Վարազի, ոչ թե Խոզի տարի է, տարբեր տեսակի խոզուկներն արդեն հայտնվել են երեւանյան խանութների ցուցափեղկերում: Իսկ երեւանցիների մեծ մասը, ներառյալ «Առավոտի» աշխատակիցը (լուսանկարում), արդեն ապրում է նախատոնական հոգսերով:

ԽՈՅ 21.03-20.04: Նպաստավոր օր է սիրային ժամադրությունների եւ սեքսի համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Պատրաստ եղեք: Ձեր թշնամիներն այսօր ակտիվանում են: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հարկավոր է այսօրվա բոլոր գործերը հասցնել հաղթական ավարտի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ամենայն հավանականությամբ՝ ձեր երազանքներն այսօր կիրականանան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեզ բնութագրական է անհարգալից վերաբերմունքը շրջապատին: Աշխատեք փոխվել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Առաջացող խնդ իրները կլուծեք առանց լուրջ

ՄԱՔՈՒՐ ԵՆՔ

Օրերս Բուդապեշտում կայացավ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի տարեվերջյան ամփոփիչ նիստը, որտեղ ՎԱԴԱ հակադոպինգային ծառայության ներկայացուցիչների, ֆեդերացիայի անդամ 97 երկրների ազգային ֆեդերացիաների նախագահների կամ գլխավոր քարտուղարների մասնակցությամբ ամփոփվեցին մրցաշրջան-2006-ի արդյունքները: Այդ համաժողովում Հայաստանը ներկայացնում էր մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, ով վերադարձին հարցազրույց տվեց «Առավոտի» մարզական էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանին: – Պարոն Խաչատրյան, հայ մարզասերներին նախ

«Նա ասպետ էր ամեն ինչում»

Լեւոն Ներսիսյանի մասին երեկ ասացին նրա մտերիմները Այս տարի Լեւոն Ներսիսյանը 75 տարեկան կլիներ: Անհատականություն, որի դասախոսություններին ԵՊՀ-ի ուսանողների համար ազատ տեղեր չէին լինում, քանի որ լսարանը շտապում էին լցնել այլ բուհերի ուսանողները: Հոբելյանի առիթով երեկ «Հայելի» ակումբում իրենց հուշերը լրագրողներին փոխանցեցին հոբելյարի մտերիմները՝ գրող Հակոբ Մովսեսը եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Ըստ Հակոբ Մովսեսի, Լ.

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԲՈԼՈՐԻՆ ՓՈՂ ԿՏԱ

Երեկ խոստացավ վերջինիս փոխնախագահը Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ), ի դեմս փոխնախագահ Վլադիմիր Աղայանի, ԳԱԱ-ում երեկ կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ, նաեւ ներկայացրեց իրենց նպատակները՝ «աշխարհի հայության համախմբում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հայ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավում, պետականության ամրապնդում եւ այլն»: Միջոցառմանը ներկա էին ակադեմիկոսներ, ստեղծագործական միությունների նախագահներ, կրթության, մշակույթի ու հասարակական գործիչներ: Եվ նրանցից յուրաքանչյուրը

ԿԳՆ-ի արածները չեն երեւում

Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը տվեց այս տարվա իր եզրափակիչ ասուլիսը եւ անդրադարձավ իր երրորդ շրջանի նախարարության՝ մինչ օրս ունեցած ձեռքբերումներին ու բացթողումներին: Ամենակարեւորը՝ ըստ նախարարի, համակարգը կարողացել է հասնել մի մակարդակի, երբ ամեն ինչ ծրագրային տեսքի մեջ է: Այսինքն՝ հստակություն է մտցվել այն բոլոր հարցերում, որոնք պետք է կյանքի կոչվեն առաջիկա տարիներին: Այսպես՝ եկող

ՎԿԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին երկու օր առաջ հայտարարություն է ուղարկել Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով վկա Մարինե Հակոբյանը: Վերջինիս անունը մամուլում, մասնավորապես՝ «Առավոտում», շրջանառության մեջ դրվեց այն ժամանակ, երբ Շենգավիթ համայնքի ոստիկանները նրան առեւանգեցին տաքսի ավտոմեքենայից: Վկան գրում է դատավորին, որն այս օրերին լսում է 2005թ. օգոստոսի 11-ին Չեխովի փողոցում կատարված սպանության

Ավագանին նկուղն իրենով է արել

Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին ղեկավարության արած-չարածների համար ներկայիս ղեկավարությունը պատասխան չի տալիս: Բազմաբնակարան շենքի նկուղը, աստիճանավանդակները, վերելակը, մուտքի դուռը եւ այլն, բնակիչների օգտագործման համար են: Քաղօրի 224 եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 2-րդ ու 6-րդ հոդվածներով սահմանվում է, որ եթե բնակիչները ցանկանան՝ նկուղը կարող են սեփականացնել ու օգտագործել իրենց կարիքների համար, եթե այն արդեն սեփականացված

ՏԻՄ-ԵՐԸ ՎԱՏ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

Այդ են վկայում երեւանցիների շրջանում անցկացրած սոցհարցումները Դեկտեմբերի 12-16-ը «APR Group» սոցիոլոգիական կենտրոնը «Առավոտի» պատվերով անցկացրել է հետազոտություն՝ պարզելու մեր քաղաքացիների վերաբերմունքը Երեւան քաղաքի կարգավիճակի եւ տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ: Հեռախոսային հարցումն անց է կացվել 663 երեւանցիների շրջանում: Առաջին հարցը, որը սոցիոլոգները տվել են մայրաքաղաքի բնակիչներին, հետեւյալն է. «Համաձայն սահմանադրական փոփոխությունների, 2007 թ. սկսած՝ Երեւանի

«Քաղաքացիական անհնազանդություն»

Խմբագրական  Մոտենում են ընտրությունները եւ բնականաբար` ակտիվանում է քաղաքական դաշտը: Ամենուր քննարկվում են թիմով կամ պայմանավորվածություններով գործող իշխանության դեմ ընտրություններում հանդես գալու ծրագրեր: Բոլոր ընդդիմադիր ուժերը մի խնդիր ունեն` ամեն կերպ թույլ չտալ այս իշխանությունների վերարտադրունը: Կանխել այդ վերարտադրումը, որպես այսօր մեր գլխին կախված ամենամեծ վտանգ: Իսկ իշխանություններն` ընդհակառակը, անում են ամեն ինչ վերարտադրման իրենց

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031