Օրվա լրահոսը
ԽՈՇՈՐ ՏՈՒԳԱՆՔ՝ «ԱԽԹԱԼԱՅԻ ԿՈՄԲԻՆԱՏԻՆ»
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին» տուգանել է 10 մլն 140 հազար դրամով: Այս մասին տեսչությունը երեկ հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով «Ա1+»-ում հրապարակված բնապահպան Կարինե Դանիելյանի հարցազրույցին, որտեղ անդրադարձ կար նաեւ Ախթալա գետակի աղտոտվածությանը: Տուգանքը կիրառվել է այն բանի համար, որ Լոռու մարզի տարածքային բաժնի կողմից փորձանմուշների լաբորատոր ստուգումների արդյունքում հայտնաբերվել է
«Դիաբետոնը» չեն տալիս
Թեեւ առողջապահության նախարարությունը պարբերաբար հայտարարում է, որ պետպատվերի համակարգում ընդգրկված հիվանդները ժամանակին ապահովվում են անհրաժեշտ քանակի դեղորայքով, սակայն բնակչության կողմից հնչեցվող դժգոհությունները հակառակն են ապացուցում: Դեղերի գների թանկացմանը զուգահեռ, վերջին շրջանում հիվանդներից դարձյալ դժգոհություններ են հնչում տեղամասային պոլիկլինիկաներում անվճար դեղորայքը ժամանակին չտրամադրելու վերաբերյալ: Մասնավորապես՝ շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված «դիաբետոն» դեղը հիվանդներին պարբերաբար ուշացումով է
«ԱՅՍ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՆԵՐԵԼԻ Է»
Իշխանություններից իր դժգոհությունն է արտահայտում Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչ, հայրենական եւ արցախյան պատերազմների վետերան Լեւոն Բաբայանը: Հայաստանի սահմանամերձ շատ գյուղերի նման Այգեձորն էլ պատերազմական տարիներին հայտնվեց ռազմական գործողությունների կիզակետում, ունեցավ կորուստներ, ավերածություններ, զոհեր: Պատերազմից անցել են տասնյակ տարիներ, սակայն այսօր Այգեձորի բնակիչներն այդպես էլ չեն կարողանում հաղթահարել այդ տարիներից իրենց բաժին հասած դժվարությունները:
ՀԱՐԿԵՐՆ ՈՒ ՏՈՒՐՔԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 539,3 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 648,1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13,7%-ով: Ֆինանսների նախարարության տեղեկացմամբ, 18,1%-ով նվազել են հարկերն ու տուրքերը, 15,9%-ով՝ պաշտոնական դրամաշնորհները եւ 0,6%-ով՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները:
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԳՐԱՎԻՉ ՉԵՆՔ
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել նաեւ Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալի վրա: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2009-ի հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է $522 մլն, որը 2008-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է է 35,2%-ով: 2009-ի հունվար-սեպտեմբերին իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 45,51%-ը, իսկ ուղղակի ներդրումների՝ 53,46%-ն ուղղվել են
«FRANCE TELECOM»-Ը ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ Է
Եվրոպայի երրորդ խոշորագույն հեռահաղորդակցական ընկերությունը՝ «France Telecom»-ը, Եվրամիության առաջին ատյանի վերաքննիչ դատարանի որոշմամբ, 1 մլրդ եվրո տուգանք կվճարի։ Դատարանը վճռել է, որ 1994-2002 թվականներին ընկերությունը հարկերից ազատվել է ապօրինաբար: Այսպիսով, դատարանը հաստատել է Եվրահանձնաժողովի կարծիքն այն մասին, որ ընկերությանը ֆրանսիական կառավարության կողմից տրամադրված օգնությունը հակասում է մրցակցության մասին Եվրամիության կանոններին։ Այս մասին տեղեկանում ենք «cdaily.am»
«Սահմանի բացման դեպքում երկնքից մանանա չի թափվելու»
ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի համոզմամբ, հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար կարեւոր է եւ հնարավոր բացումը կլուծի ռազմավարական եւ մարտավարական կարեւորագույն խնդիրներ. «Սահմանի բացումը ավելի շատ քաղաքական է, ու պետք է հասկանալ, որ հենց առաջին օրվանից երկնքից մանանա չի թափվելու, սակայն այն կարեւոր խնդիրներ է լուծելու: Նախորդ տարի, երբ խնդիրներ առաջացան Վրաստանում, մենք թեեւ
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐԸ՝ ԿՈՒՐԾՔԸ, ՄԵՆՔ՝ ԳԵՐԵԶՄԱՆԱՔԱՐԵՐԸ
Հայաստանյան Պամելա Անդերսոններն ու Ջենիֆեր Լոպեսները չեն ուզում ապահովագրել իրենց մարմնի բարեմասնությունները: Հայերը դեռեւս չեն կարող մեր երկրում գործող որեւէ ապահովագրական ընկերությունում հնարավոր դժբախտ պատահարներից ապահովագրել իրենց մարմնի որեւէ մասը: Չնայած եվրոպական երկրներում արդեն վաղուց մարդիկ ապահովագրում են նույնիսկ իրենց սեռական ու ներքին օրգանները՝ երիկամներից ու լեղապարկից սկսած՝ մինչեւ թոքերը, Հայաստանում այդ համակարգն այնպիսի ցածր
Հայաստանն իր «սեփական» «օրենքով գողերն» ունի
Մի քանի ամիս առաջ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր, թե ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում Հայաստանում կալանավորվել եւ վրացական իշխանություններին են հանձնվել հանցավոր աշխարհում «օրենքով գող» ճանաչված Լաշա Ջելաձեն՝ «Լաշա Սամտրեցկի» մականունով, Ռեւի Դարախվելիձեն, որոնք տարբեր երկրներից արտաքսվելուց հետո ապօրինաբար մուտք էին գործել եւ նույնքան
Ճգնաժամը չի ազդել
ՊՊԾ-ի աշխատակիցների կարիքը այս տարի 5-7%-ով աճել է ՀՀ Պետական պահպանության ծառայությունն այսօր իրականացնում է 4068 օբյեկտի եւ 1200 մասնավոր բնակարանների պահպանություն: 4068-ից պետական օբյեկտ է միայն 140-ը: Պետական բյուջեից Պետական պահպանության ծառայությունը ստանում է մոտ 1 մլրդ դրամ, իսկ արտաբյուջետային միջոցներից՝ 4 մլրդ 452 մլն դրամ: Արտաբյուջետային միջոցները գոյանում են այն օլիգարխների ու սեփականատերերի
ՀԱՄԱՀՆՉԱԿՅԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ
ՍԴՀԿ-ն անկախ Հայաստանում իր գործունեության ընթացքում արդեն երկրորդ անգամ կանգնած է պառակտման եզրին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, թե նոյեմբերի 30-ին կասեցվել է Գուրգեն Եղիազարյանի անդամությունը Համահնչակյան կենտրոնական վարչությունում: Պաշտոնական պատճառաբանություններն այն են, թե Գ. Եղիազարյանը վիրավորել է իր կուսակցական ընկերոջը՝ հրապարակայնորեն «աղվես» անվանելով, նաեւ զավեշտի է վերածել Վարդան Խաչատրյանի՝
ՀԻՆԳԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՈՒՆԵՐ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ երեկ տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելուն ուղղված քայլ: Երեկ «news.am»-ի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Նա կարծիք է հայտնել, թե հայկական կողմն իր գործողություններով հաստատում եւ
ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ ասել է, որ Աթենքում ընդունված հայտարարության մեջ ընդգրկված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առկայությունը վկայում է, որ այդ շրջանակից դուրս բանակցելը չի ընդունվի ոչ մեկի կողմից: «Panorama.am»-ին պատգամավորն ասել է. «Այսինքն՝ այն հայտնի երեք սկզբունքները, որոնք նախորդ տարի ընդունվեցին Հելսինկիում, համարվել են բանակցային գործընթացի հիմք, եւ այս հայտարարությունը խոսում է
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
Երեկ մաեստրո Օհան Դուրյանը, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը, երգչուհի Արաքս Դավթյանը եւ դերասան Երվանդ Մանարյանը դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ գնդապետ Սասուն Միքայելյանին: «Մամուլից տեղեկանալով, որ արցախյան հերոսամարտի անմնացորդ նվիրյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, մենք մեր մտահոգությունն ենք
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԱՔԸ ԴԵՌ ՉՉՈՐԱՑԱԾ
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները երեկ Աթենքում հանդես եկան փոխադարձ մեղադրանքներով Հայ-թուրքական թեմա Երեկ առավոտյան ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում՝ Իռլանդիայի ԱԳ նախարար Մայքլ Մարտինը հայտարարեց. «Ես բարձր եմ գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական աշխատանքը՝ ԼՂ շուրջ վաղեմի խնդիրը լուծելու կապակցությամբ: Բարձր մակարդակի վերջին հանդիպումները, որոնք տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հուսադրող են:
ԼՂՀ-Ն ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍՈՒԲՅԵԿՏ
Խնդրի կարգավորումը միայն այս տարբերակով է տեսնում ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: – ԼՂՀ խորհրդարանի ընդունած վերջին հայտարարությունը, որն ուղարկվեց նաեւ եվրոպական կառույցներին, վկայությունն է ԼՂՀ-ում առաջացած անհանգստության: Վիճելի զարգացումների պարագայում, կարծում եք, ղարաբաղյան կողմը հնարավորություն կունենա՞ իբրեւ բանակցային կողմ վերականգնելու իր դիրքերը եւ սեփական պայմանները թելադրելու:
ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆՆ ՈՒ «ՍՊԻՏԱԿ ԿԱՐԱՊԸ»
«Սպիտակ կարապն» այս դեպքում պոետիկ կերպար չէ, ընդամենը օղու անվանում է, իսկ Դանիել Վարուժանի անունը կրում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում մի դպրոց, որից մի քանի մետր հեռավորության վրա գովազդվում է վերոհիշյալ օղին, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
Դեկտեմբերի 2
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հետեւեք ձեր առողջությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Մի տարվեք անհեթեթ մտքերով: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ձեր տեսած երազն իրականություն կդառնա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր անսպասելի ու հաճելի հյուրեր կունենաք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երբեք ուշ չէ սեր խոստովանելու համար: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ձեզ անհաջողակի տեղ մի դրեք, դա ամենեւին էլ այդպես չէ: ԿԱՐԻՃ
ՂԵԿԱՎԱՐԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ
Ամերիկացի միլիոնատեր Հանինքթոն Հարդֆորդը կարծում է. «Շատ հարուստ դառնում են ոչ թե նրանք, ովքեր կարողանում են շեֆի հետ լեզու գտնել եւ ամեն ինչ անել, ինչպես պետք է: Նման մարդիկ բարձր վճարվող աշխատակիցներ կարող են դառնալ, ոչ ավելին»: Նրան լրացնում է աշխարհի եւս մեկ հարուստ մարդ՝ Պոլ Գեթթին. «Դուք ուրիշի համար աշխատելով, երբեք շատ բան չեք
«Director in Focus»՝ ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻՆ
Դեկտեմբերի 1-6-ը Թբիլիսիում անցկացվում է 10-րդ միջազգային կինոփառատոնը, որի «Director in Focus» ծրագիրն այս տարի նվիրված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանին, ով ծագումով Ջավախքից է, տեղեկացնում է tert.am-ը: Թբիլիսիում կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի 3 ֆիլմերը` «Սահման», «Պոետի վերադարձը» եւ «Վերադարձ ավետյաց երկիր»: Ծրագիրը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին՝ տարբեր միջազգային փառատոներում մրցանակների արժանացած «Սահմանով»: Հարություն
ԱՇՈՒՂԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ
Օրերս կայացավ աշուղ Ռազմարա Սասունցու հոբելյանական երեկոն՝ նվիրված նրա բեմական-երաժշտական գործունեության 35-ամյակին։ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հավաքվել էին աշուղա-գուսանական արվեստի հարյուրավոր երկրպագուներ ու սիրահարներ։ Երեկոյի ընթացքում, հոբելյարից բացի, իրենց «նվերներով» հանդես եկան ճանաչված երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Իրինա Ամիրյանը, Սահակ Սահակյանը, Անդրանիկ Ուջանցին, Կարեն Գրիգորյանը… Վոկալը զուգակցվում էր Լիանա Սիմոնյանի եւ «Հեքիաթ» անսամբլի պարային համարներով։ Հոբելյանական
Աթեիստները պատերազմում են տոնի դեմ
Խոսքը Սբ. Ծննդյան տոնի տեսարանի խաղալիքային վերարտադրության իրավունքի շուրջ դատավարության մասին է ԱՄՆ Միչիգան նահանգի Ուորըն քաղաքում ապրող Սատավաների ընտանիքը 1945 թվականից ի վեր Սբ. Ծննդյան տոնին քաղաքի փողոցներից մեկում ցուցադրել է տոնի տեսարանի խաղալիքային վերարտադրությունը: Սակայն այս տարի ցուցադրությունը չի լինի, քանի որ քաղաքի վարչակազմն արգելել է այդ ավանդույթը՝ վախենալով «Կրոնի ազատության» հիմնադրամի հայց
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԲԱՑԱՏՐԵԼ
Հակառակ դեպքում՝ նրանք կհիասթափվեն Ձմեռ պապին հավատալ՝ նշանակում է հավատալ հրաշքներին. այս կարծիքին է հոգեբան Լիլիթ Գարգրցյանը, ըստ որի՝ ամեն մարդ էլ, անկախ տարիքից, հոգու խորքում հավատում է հրաշքներին: «Ձմեռ պապը, նրա գոյության փաստը երեխայի համար հրաշք է: Նվեր բերող Ձմեռ պապը միայն մանկությունում է լինում, եւ եթե նրա գոյություն չունենալու փաստը փոքրիկներին ճիշտ բացատրվի,
ՀԻՄԱ ԷԼ ՓԱՐԱՎՈՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԸ»
Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը դարձավ 60 տարեկան: Օրվա առիթով նկարիչը պատկերասրահին նվիրեց իր նորաստեղծ «Հայաստան» մեծադիր կտավը (4 մետր բարձրություն, 8 մետր երկարություն): «Նկարում 20-րդ դարավերջի Հայաստանն է: Անկախության 20 տարվա մեջ պարտականություն է՝ ի՞նչ ենք մենք անում մեր անկախ երկրի համար, ինչպե՞ս ենք սիրում հայրենիքը, մեր կերպարվեստն ինչպե՞ս ենք ներկայացնում:
Կլասիկոների կլասիկո
Անցած հանգստյան օրերը յուրահատուկ էին ֆուտբոլի սիրահարների համար, քանի որ եվրոպական խաղադաշտերում 2 D-երի տոն էր՝ Derby day (դերբիների օր): Այդպես, Անգլիայում լոնդոնյան դերբի էր «Արսենալի» ու «Չելսիի» միջեւ եւ մեսիսայդյան՝ «Լիվերփուլի» ու «Էվերթոնի», Իտալիայում՝ ջենովյան: Սակայն տուրի գլխավոր հանդիպումը, այնուամենայնիվ, Պիրենեյներում էր, ֆուտբոլում թիվ մեկ կլասիկոյի հայրենիք Իսպանիայում: Ընդհանրապես, բոլոր դերբիները եւ կլասիկոները համաշխարհային
ԱԲՐԱՀԱՄՆ ԱՌՈՂՋ Է, ԲԱՅՑ ԼԱՎ ՉԻ ՄԱՐԶՎՈՒՄ
«BoxingTalk» հանդեսն օրերս տեղեկացրել է, թե միջին քաշայինների «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում հունվարի 23-ին նշանակված Արթուր Աբրահամ-Անդրե Դիրրել մենամարտը, հնարավոր է, տեղափոխվի մարտի 7: Եվ որպես դրա հիմնավորում՝ ասվում է, որ IBF-ի նախկին չեմպիոնը՝ «Արթուր արքան», վարակվել է գրիպով եւ դժվար թե կարողանա նշված ժամկետում պատրաստ լինել մարտին: Այս լուրն անմիջապես տարածվեց
ԻՐԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ «ԳԱՆԹԼԵԹ»
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատնից տեղեկացրին, որ դեկտեմբերի 4-ին Թատերական գործիչների միությունում կցուցադրվի «Գանթլեթ» ներկայացումը, որի հեղինակն է Մեհդի Նասիրին, բեմադրող ռեժիսորներն են Ալիռեզա Ասադին եւ Մեհդի Նասիրին։ «Գանթլեթը» պատմում է մի իրանահայ լրագրողի կյանքի մասին, որը լի է կասկածներով, սարսափներով, մղձավանջներով, եւ որը Իրանի դեմ Իրաքի կողմից պարտադրված պատերազմում՝ քրդաբնակ գյուղի նեղլիկ անկյունում ամիսներ գերի մնալուց
www.arartplatform.com-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Երեկ «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ www.arartplatform.com կայքէջի շնորհանդեսը: Նախագիծը նեկայացնում է բոլորովին նոր էջ հայ կերպարվեստի տարածման գործում: Շնորհանդեսին ներկա էին նկարիչներ, արվեստի քննադատներ եւ մշակույթի ոլորտների այլ ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ arartplatform-ը նախագիծ է, որ գուցե սովորական բան է աշխարհի շատ երկրների համար, բայց անսովոր երեւույթ՝ հայ իրականությունում: arartplatform-ի անձնակազմը հավաստիացնում է, որ այսուհետեւ արվեստագետների
Սոս Սարգսյանն ու Արարատ լեռը
Սոս Սարգսյանի 80-ամյա հոբելյանի առթիվ օրերս հոբելյանական մեծ հանդիսություն էր կազմակերպվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Դերասանին շնորհավորելու էին եկել նրա տարբեր տարիների ուսանողները, խաղընկերները եւ արվեստագետները: Հանդիսությունը սկսվեց վարպետի՝ տարբեր տարիների նկարահանված ու սիրված ֆիլմերի կարճ տեսաշարով: Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանն «Առավոտին» ասաց, որ դերասանի հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն իր
Ձերբազատվենք «չ»արվեստից
Կոչ է անում Դանիել Երաժիշտը Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոգեւոր երաժշտության տրամադրություն էր: Հոգեւոր երաժշտության պետական կենտրոնը հայ երաժշտասեր հասարակությանը ներկայացրեց միանգամից երկու պրեմիերա՝ Հայնրիխ Բիբերի «15 միստերիա Մարիամ Աստվածածնի կյանքից» սոնատներն ու Մակար Երկմալյանի «Բաբելոնի գետերի մոտ» կանտատը: «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Հոգեւոր երաժշտության պետական


















































