Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎԵՐՋԻՆ ԲՅՈՒՋԵՆ

Այն արժանացավ ընդդիմադիրների այնպիսի որակումների, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն անգամ չէր ուզում շնորհակալություն հայտնել քննարկման համար: Ընդդիմադիրները, որպես կանոն, չեն մասնակցում մշտական հանձնաժողովներում բյուջեի նախնական քննարկումներին: Նրանք իրենց գնահատականները պահում են լիագումար նիստերի՝ հեռուստախցիկների եւ ձայնագրիչների համար: Եվ դեռ դժգոհում են, թե ինչու են այդ նիստերին մասնակցում քիչ պատգամավորներ: Երեկ նման դժգոհություն հայտնեց, մասնավորապես,

ԴԵՌ ՄՆԱԼՈՒ ԵՆՔ ԻՐԱՔՈՒՄ

Երեկ երեկոյան Իրաք կատարած այցից հետո Երեւան վերադարձած պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարեց, որ կոալիցիոն ուժերի ղեկավարությունն առայժմ որեւէ նպատակ չունի զորքերը դուրս բերել Իրաքից: «Առայժմ զորքերը հանելու մասին խոսք անգամ չկա, ու բոլոր այն երկրները, որոնք իրենց զորակազմերը հանել են Իրաքից, միեւնույն է՝ որոշակի ներկայություն այնտեղ ունեն: Հայ խաղաղապահները եւս կշարունակեն իրականացնել

ԽՈՅ 21.03-20.04: Ծրագրերի իրագործումը կարող է չափազանց թանկ արժենալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Պաշտոնատար անձանց հակաճառելու անհրաժեշտություն չկա: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Լավ օր է երկարաժամկետ միություն կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը ձեզանից մեծ համբերատարություն կպահանջի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր դուք բարձր տրամադրություն կունենաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ինքնադրսեւորվեք, եղեք կարգապահ, ու գործերը հաջող կընթանան: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Խնդրո առարկա հարցերում ինքնուրույն վճիռ

ԲԱՑՎԵՑ ԿԱՐԱՏԵԻ ՆՈՐ ԴԱՀԼԻՃ

Նոյեմբերի 7-ին Հայաստանի Շոտոկան կարատեի դահլիճում տոն էր, բայց դա ոչ մի կապ չուներ հոկտեմբերյան հեղափոխության հետ: Հավաքվել էին ներկա եւ նախկին սաները, նրանց ծնողները, հյուրեր, պաշտոնական անձինք: Իսկ առիթը ավելի քան ծանրակշիռ էր, եկել էին մասնակցելու վերանորոգված դահլիճի բացման, օրհնելու արարողությանը: Իսկ դահլիճ օրհնելու էր եկել Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ սրբազանը, որը Հայաստանում

«ԷԼՆՈՐ»՝ ամեն օր համեղ մուտք ձեր խոհանոց

«ԷԼՆՈՐ» կարագ արտադրող «ԲԻՈ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն իր գործունեությամբ հաստատում է, որ մեր երկրում հնարավոր է արտադրել բարձրորակ սննդամթերք («ԷԼՆՈՐ» կարագը դրա վկայությունն է), ինչպես նաեւ ստեղծել եւ ընդլայնել արտադրանքի սպառման շուկա: «ԷԼՆՈՐ» կարագ արտադրող եւ իրացնող «ԲԻՈ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի օրինակը մեր աչքի առաջ է. եթե 2000թ. հիմնված ընկերությունն իր առաջին քայլերն էր անում, ապա այսօր

ՕՀԱՅՈՆ «ԿԱՊՏԵՑ», ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԳՈՒՅՆ ՉՈՒՆԻ

Նախընտրական կրքերը՝ ԱՄՆ-ում եւ Հայաստանում ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով, «Միջազգային այցելուների առաջնորդության» ծրագրով, հայաստանցի մի խումբ լրագրողներ հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 11-ը անցկացրին ԱՄՆ-ում (Վաշինգթոն, Սան Դիեգո, Սպրինգֆիլդ, Քլիվլենդ, Նյու Յորք): «Ընտրությունների լուսաբանումը տպագիր մամուլի համար» խորագրով ծրագրից, որ կազմակերպել էր Մերիդյան միջազգային կենտրոնը, հատկապես ուզում եմ առանձնացնել Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) դեմոկրատների հանդիպումը ընտրողների հետ՝ զուգահեռ անցկացնելով

Մի կտակի պատմություն

Ամենեւին նպատակ չհետապնդելով մտնել Մաթեւոսյանների ներընտանեկան խնդիրների մեջ, նշենք, որ կտակային պատմություններին առնչվում են գրեթե բոլորը, եւ նոտարական կասկածելի վավերացումները կարող են խնդիր ստեղծել ցանկացած քաղաքացու համար: 2005թ. հունիսի 14-ին Այգեձորի թիվ 64 տանը 78 տարեկանում մահանում է Հերմինե Ղազարյանը։ Նա բնակվում էր որդու՝ Վարդանի ընտանիքի հետ: Անկողնային հիվանդ էր, տեղաշարժվել չէր կարող։ Մահվանից մեկ

ԱՅՍՈՒՀԵՏ՝ «ԱՌՅՈՒԾ ՄՀԵՐ»

ԱՅՍՈՒՀԵՏ՝ «ԱՌՅՈՒԾ ՄՀԵՐ» ՀՀ նախագահը նոյեմբերի 9-ին Անանիա Շիրակացու մեդալ շնորհեց Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանին: «Առավոտը» սրտանց շնորհավորելով պարոն Սեդրակյանին՝ որոշեց պարզել, թե համայնքում ունեցած ո՞ր ձեռքբերումների շնորհիվ է թաղապետն արժանացել պետական այդ բարձր պատվին: Աղբաշատ փողոցներով չես զարմացնի Էրեբունի համայնքի ոչ մի բնակչի. արձանագրեցինք մի քանիսը՝ Այվազովսկու փողոցի 125/3 շենքի աղբանոցում երանությամբ արածում էին

Գյուղացին քրտնում է, վերավաճառողը՝ օգտվում

Երկրորդ ձեռքի շուկան խորացնում է համայնքների աղքատությունը Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը դոլար-դրամ թեմայով քննարկման ժամանակ ասել էր, որ մեր երկրում երկրորդ ձեռքի շուկայի 80%-ը ստվերում է եւ այդ շուկայում գործող տնտեսվարողների իրացման ծավալները, ըստ էության, չեն վերահսկվում: Սա է պատճառը, որ թեկուզ արտադրողն իր ապրանքի գինն էժանացնում է, սպառողն այն

«ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱՎՈՐ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ»

Հայաստանի սափրագլուխների «փառքը» հասել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (ՄԻՄՖ) երեկ կոչ է արել Եվրամիությանը՝ հաշվի առնել իրենց դիտողությունները մինչ Հայաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Վրաստանի հետ անհատական Գործողությունների ծրագրի ստորագրումը՝ մտահոգություն հայտնելով մասնավորապես Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող անմխիթար վիճակի առնչությամբ: «Հայաստանը թղթի վրա շատ գեղեցիկ մոդել է Հարավային Կովկասում,

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի եւ Հայաստանի բյուջեների ու տնտեսական այլ ցուցանիշների համեմատության կապակցությամբ՝ նշելով, թե «Լեռնային Ղարաբաղի հետ կապված լուծումները ռազմական հարթությունից տեղափոխվել են տնտեսական մրցակցության հարթություն»: Մեջբերեց որոշ թվեր. «Հայաստանի պետական բյուջեն կազմում է 1.4 միլիարդ ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ Ադրբեջանի պետբյուջեն, ռազմական ծախսերի կտրվածքով՝ ավելի քան 1 միլիարդ

«Տրամաբանական» եւ «հետաքրքրական» մտքեր

Նախօրեին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները Բրյուսելում ասուլիս տվեցին: ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների գլխավորությամբ անցկացված ասուլիսում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները շատ լավ էին տրամադրված միմյանց նկատմամբ, համենայնդեպս, նրանց մեկնաբանությունները խիստ տարբերվում էին նախորդ նման հանդիպումներում հրապարակված հայտարարություններից: Իրենց նախնական խոսքում երկու նախարարներն էլ բարձր գնահատեցին Եվրամիության հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը: «Ազատություն» ռադիոկայանի

Լավատեսության հիմքեր չկան

Ասում է ԼՂՀ նախագահի խորհրդականը Երեկ ԼՂՀ նախկին արտգործնախարար, իսկ այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Արման Մելիքյանը հյուրընկալվելով «Ուրբաթ» ակումբում եւ գնահատելով ԼՂ հակամարտության բանակցությունները՝ կարծիք է հայտնել, թե հակամարտող կողմերի միջեւ համաձայնության հասնելու գլխավոր խոչընդոտը ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի անզիջում դիրքորոշումն է: «Մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի ինքնիշխանության ու անկախության ճանաչումը: Ի՞նչ ձեւով դա

«ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԵՍ ԲԱԽՏԱՎՈՐ ՄԱՐԴ ԿԼԻՆԵՄ»

«Գործարար» խմբի ղեկավար Գրիգոր Մարգարյանը («Բելաջոյի Գրիշ») շատ լավ կզգա, եթե ընդդիմության լիդերներից մեկը առաջադրվի իր հետ նույն ընտրատարածքում: – Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է ընտրական հանձնաժողովների դատավորների ազատված տեղերը տրվեն, ասենք, «Գործարար» պատգամավորական խմբին, ասել էր, թե խմբերը անցողիկ են եւ ժամանակավոր: Դուք, որպես «Գործարար» խմբի ղեկավար, ակնկալո՞ւմ եք, որ ձեզ հանձնաժողովներում

ԻՆՉԻ՞ ԵՔ ԵԿԵԼ ԱԺ

Երեկ ընդդիմությանը սրտնեղած նետեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, որն հարկադրված է լինելու այսօր էլ պատգամավորներին կանչել ԱԺ՝ դարձյալ քվեարկելու «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» բազմաչարչար օրինագիծը: Իսկ ամեն ինչ այնքա՜ն սովորական էր սկսվում: Օտարված տարածքների բնակիչներն էլի առավոտից պաշարել էին խորհրդարանի մուտքը եւ ամեն պատգամավորի դիմավորում էին ըստ իր քվեարկության: Ասենք, ծափահարեցին Խաչատուր

ԱԺ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՅԻՑ

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը բոլոր հանրապետականների հետ չէ, որ այնքան մտերմիկ է զրուցում, ինչպես նախօրեին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարի: Երեկ, ասենք, Վիկտոր Դալլաքյանի եւ հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանի լեզվակռիվը միայն պատգամավորների միջամտությամբ չվերածվեց ձեռնամարտի: Պատճառն այն էր, որ բյուջեի վերաբերյալ պրն Դալլաքյանի ելույթին Ռաֆիկ Պետրոսյանը տեղից արձագանքեց «Կարելի՞ է հարց տալ» ոչ կանոնակարգային հարցադրմամբ ու նաեւ

ԽՈՅ 21.03-20.04: Նպաստավոր օր է սիրային ժամադրությունների եւ սեքսի համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Պատրաստ եղեք: Ձեր թշնամիներն այսօր ակտիվանում են: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հարկավոր է այսօրվա բոլոր գործերը հասցնել հաղթական ավարտի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ամենայն հավանականությամբ՝ ձեր երազանքներն այսօր կիրականանան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեզ բնութագրական է անհարգալից վերաբերմունքը շրջապատին: Աշխատեք փոխվել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Առաջացող խնդ իրները կլուծեք առանց լուրջ

Արոնյանը՝ առաջատարների եռյակում

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի ծննդյան 70-ամյակին նվիրված միջազգային ավանդական հուշամրցաշարը հատել է հասարակածը: Աշխարհի 10 լավագույն գրոսմայստերները վեցերորդ տուրից հետո երեկ կրկին հանգստանում էին: Հայաստանի անցած տարվա լավագույն մարզիկ Լեւոն Արոնյանը վեցերորդ տուրում սպիտակներով պարտության մատնեց նորվեգացի Մագնուս Կարլսենին: Այս հաղթանակը հայ շախմատասերների համար առանձնակի նշանակություն ունի ոչ միայն տվյալ մրցաշարի

Բարրոկոյից մինչեւ մոդեռն

«Նարեկացի» արվեստի միությունում նոյեմբերի 14-17-ը կկայանա դասական երաժշտության փառատոն՝ «Ժամանակի գույնը» խորագրով: Միջոցառման կազմակերպիչները երիտասարդ արվեստագետներ՝ թավջութակահար Սամսոն Թաթոսյանը, ջութակահար Ռուբեն Կոսեմյանը եւ կոմպոզիտոր, դաշնակահար Հովհաննես Մանուկյանն են: Ընդ որում, փառատոնի խորագիրը Հովհաննեսի մտահղացումն է. «Յուրաքանչյուր ժամանակ իր ուրույն երանգն ունի, չնայած հավիտենական ասված ժամանակի գույնը անփոփոխ է: Փորձել ենք ժամանակը ներկայացնել երաժշտության տեսքով»: Ռ.

ՆՈՐԱԿԵՐՏԻ ԳՈՐԾՈՂ «ՆՈՐԱԿԵՐՏ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

«Առավոտը» շարունակում է ՀՀ մարզերում մշակութային ենթակառույցների վերաբերյալ անդրադարձների շարքը: Այս հրապարակման «հերոսը» Գեղարքունիքի մարզն է, ավելի ճիշտ՝ Նորակերտ գյուղը: Ներկայացնում ենք Նորակերտի, մեղմ ասած՝ ոչ այնքան նորակերտ մշակութային օջախի մերօրյա պատմությունը: 1950-ականներին կառուցված Նորակերտի մշակույթի տունը տարիներ շարունակ ծառայում է որպես գյուղապետարան, ուր առաջին հարկում հանգրվանել է նաեւ տեղի հեռախոսային կայանը, երկրորդում՝ մշակութային պալատը,

«Ուրբաթը» բացվեց երկուշաբթի

Երեկ բացվեց Թաթուլ Հակոբյանի «Ուրբաթ» ակումբը, որի առաջին հյուրը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էր, թեման՝ 2007-ի խորհրդարանական ընտրությունները: Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց լրագրողների հարցերին: – «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը վերջերս «Իրավունք» թերթում հայտարարեց, որ այն ընդդիմադիրները, ովքեր կմասնակցեն հերթական ընտրություններին, կնշանակի՝ մանդատը արդեն գնել են իշխանություններից: Եթե դուք գնում եք հերթական ընտրությունների, ուրեմն

«ԻՆՉ ՏԵՍԵԼ ԷԻՆՔ ԲԱՔՎՈՒՄ, ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Օրինագիծ՝ մարդուն սեփական տնից վտարելու մասին Երեկ ԱԺ-ում շարունակվում էր «Պետության կարիքների համար օտարվող տարածքների մասին» օրինագծի քննարկումը, ինչի առիթով էլ նույն ժամին պետական կարիքների մի խումբ զոհեր՝ Հյուսիսային պողոտայի, Կոնդի, Կոզեռնի, Բուզանդի, Ֆիրդուսու բնակիչներն ու առեւտրականները, ինչպես նաեւ Դալմայի այգիների նախկին տերերը շուրջկալել էին խորհրդարանը: Ցուցարարներն ասում էին, որ այս անգամ չեն բավարարվի նստացույցով

ԲԱՎԱԿԱՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆԵՔ ԽՈՊԱՆ, ԹՈՂԵՔ ԳՆԱՑԵՔ…

Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք, Որովհետեւ ինչ դատաստանով որ դատէք, Նրանով եք դատուելու… Ավետարան ըստ Մատթէոսի 7.1-2 Վերջին շրջանում Ազգային ժողովի «Ազգային Միաբանություն» խմբակցության պատգամավորների հրապարակային ելույթները խիստ նյարդայնացրել են իշխանություններին: Պատճառները հասկանալի են: Մասնավորապես, հակաքրեական շարժման շրջանակում Արտաշես Գեղամյանի ունեցած ելույթում բացահայտվել էին հանրապետությունում իրականացվող հարյուրավոր միլիարդ դրամի հասնող կողոպուտի հասցեները: Իշխանություններն ամեն ինչ

ՓՈՔՐ ԵՄ՝ ԿՈՎԿԱՍՈ՞ՒՄ

Հաղորդել ենք, որ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նոյեմբերի 17-ին մասնակցելու է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին, ուր քննարկվելու է ռումին Ադրիան Սեվերինի նախապատրաստած՝ Հարավային Կովկասում կայունության պակտի հաստատման հարցը: «Նախագիծը նախատեսում է Հարավային Կովկասում մի գաղափարի ներդրում, որը շատ նման է Բալկանների համար ընդունված «Կայունության պակտին,- «Առավոտին» ասաց Տիգրան Թորոսյանը: – Առաջարկվում է ստեղծել համագործակցության մի

Երկու գործ կարճվեց

Մեկը՝ հայցվորի միջնորդության, մյուսը՝ ապացույցների անբավարարության պատճառաբանություններով Երեկ «Փակագիծ» թերթի խմբագիր ու «Ագապ-հրատ» ՍՊԸ տնօրեն Ագապի Հայկազունին ասաց, թե նոյեմբերի 9-ին ընկերության գույքի ու հաշվեհամարի վրա դատարանի որոշմամբ կալանք դնելուց հետո թերթի աշխատակիցները սեփական հետաքննություն են անցկացրել ու պարզել, որ ՍՊԸ-ին 8,5 մլն դրամի պահանջ ներկայացրած հայցվորը՝ Դանիել Թանյանը, ԺԱԿ կուսակցության վարչության անդամ է: Վերջինս

«ԵՍ ՈՒ ՐԱՖՖԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՍՏԵՂԾԵԼ ՄԻ ՄԱՐՄԻՆ»

Որը նոյեմբերի 25-ին Վազգեն Մանուկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես կհանձնեն հասարակությանը – Պարոն Մանուկյան, ձեր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր նիստն արդեն մի քանի անգամ հետաձգվում է՝ այն դեպքում, երբ կանխավ հայտարարված է լինում օրը եւ տեղը: Դուք յուրաքանչյուր դեպքում ասում եք, թե պատճառները տեխնիկական են: Ո՞րն է այդ «տեխնիկականը», գուցե իշխանություննե՞րն են խանգարում:

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԵՎ ՕՐՀՆԵՐԳԻ ՀԱՐՑՆ ԱՆՈՐՈՇ Է

Թեեւ Ազգային ժողովում շրջանառության մեջ են դրվել այս երկու խնդիրները կարգավորող օրենսդրական նախաձեռնություններ: Վարչապետը բազմիցս հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի ընդունած որոշումը հիմք կդառնա խորհրդարան օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար: Հայտնի է, որ այդ հանձնաժողովը հաղթող էր ճանաչել Սովետական Հայաստանի հիմնի երաժշտությունը, որ հեղինակել է Արամ Խաչատրյանը:

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐ՝ ԸՆԴԴԵՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾՆԵՐԻ

Երեկ տասնյակի չափ ոստիկաններ ԱԺ մուտքի մոտ փորձում էին օտարվող տարածքների բնակիչներից պաշտպանել այն պատգամավորներին, որոնք «կողմ» էին քվեարկել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 1-ին ընթերցմամբ ընդունմանը: Ցուցարարները պատգամավորներին էին բաժանում մի դիմում, որտեղ նշված էր. «Մեծ մեղք կգործեք այսպիսի հակաժողովրդական օրենքն ընդունելով: Ուստի խնդրում ենք Ձեզ՝ դեմ քվեարկել այդ խայտառակ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանհինգերորդ ՊԱՐՏՈՒՍԻ ԳԵՐԻՆԵՐԸ Էլի Ղուկասից ու Էդոյից շատ շուտ եմ զարթնել, չնայած մինչեւ գիշերվա չորսը հենց իրենց ու Ռոլանդի հետ էի բլոտ խաղում, եւ ահա վերստին իրենցից շուտ զարթնած՝ երկրորդ օրվա իրադարձություններին եմ փորձում անդրադառնալ, եւ էս անդրադարձս չափազանց էական է ու չափազանց էական է առաջին հերթին էն իմաստով, որ այն, ինչ

Ազատամարտիկ ավեստագետը հեռացել է

Նկարիչ Ջիվան Հովհաննիսյանի գործերը զարդարում են շեյխերի ապարանքները Մեր զրուցակիցը մեկն է այն հայ արվեստագետներից, ով կորցնելով հավատը վաղվա օրվա հանդեպ, հուսալքված, խռոված, 2000-ին ընտանիքով մեկնել է արտերկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Նկարիչը իր նկարիչ-ճարտարապետ ընկերոջ՝ Երվանդի հետ միասին ներդնելով իրենց նկարչական տաղանդը, ԱՄԷ-ի Շարժա քաղաքում հիմնել են դիզայներական արվեստանոց, որտեղ արտադրում են գեղեցիկ ձեւավորմամբ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031