Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷԼՆՈՐ»՝ ամեն օր համեղ մուտք ձեր խոհանոց

Նոյեմբեր 15,2006 00:00

«ԷԼՆՈՐ» կարագ արտադրող «ԲԻՈ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն իր գործունեությամբ հաստատում է, որ մեր երկրում հնարավոր է արտադրել բարձրորակ սննդամթերք («ԷԼՆՈՐ» կարագը դրա վկայությունն է), ինչպես նաեւ ստեղծել եւ ընդլայնել արտադրանքի սպառման շուկա:

«ԷԼՆՈՐ» կարագ արտադրող եւ իրացնող «ԲԻՈ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի օրինակը մեր աչքի առաջ է. եթե 2000թ. հիմնված ընկերությունն իր առաջին քայլերն էր անում, ապա այսօր նրա արտադրանքն իրացնում է 7000 առեւտրի օբյեկտ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում: «ԷԼՆՈՐ»-ը պատրաստվում է արտասահմանյան շուկաներ նվաճել: Դեռ երկու տարի առաջ «ԷԼՆՈՐ» -ը համեստ տարածք էր վարձակալում Երեւանի ձեռնարկություններից մեկում: Այսօր ունի իր սեփական արտադրական եւ վարչական մասնաշենքերը: Ինքն է կառուցել: Ինքն է գնել (շնորհիվ լիզինգային ճիշտ քաղաքականության) արդիական տեխնիկա եւ տեխնոլոգիական հոսքագիծ, ինքն է կահավորել իր մասնաշենքերը: Եթե առաքումը սկսել են մեկ ավտոմեքենայով եւ վարձակալության հիմունքներով մեքենաներ էին փնտրում, այսօր արդեն գեղեցիկ արտաքին ձեւավորում ունեցող սեփական 20 մեքենաներ են կարագը հասցնում Երեւանի սուպերմարքեթներից մինչեւ Արցախի հեռավոր գյուղերի փոքրիկ կրպակները: Այժմ ունեցած անշարժ եւ շարժական գույքն արդեն չի բավարարում արտադրության եւ առաքման կարիքներին, «ԲԻՈ ՖՈՒԴ»-ը նոր տարածք է ձեռք բերել եւ նոր մասնաշենք է կառուցում, որովհետեւ «ԷԼՆՈՐ»-ը տնային տնտեսուհիների ու հասարակական սննդի բնագավառում աշխատող շեֆ-խոհարարների դուրն եկել է: Դուր է եկել բոլոր տարիքի ու ամեն տեսակի ճաշակ ունեցող մարդկանց՝ տատիկ-պապիկներին, հարսներին, թոռներին, համեղ ուտեստներ սիրող տղամարդկանց:

«ԷԼՆՈՐ»-ի կենսագրության սկիզբը դրել են երկու մարդ՝ «ԲԻՈ ՖՈՒԴ»-ի հիմնադիրներ Սարգիս Նազարեթյանն ու Վլադիմիր Մեյրոյանը, ովքեր իրենց բարեխիղճ աշխատանքի շնորհիվ ստանում են էկոլոգիապես մաքուր մթերք: «ԷԼՆՈՐ»-ն այդ ապացուցել է արդեն:

«ԷԼՆՈՐ»-ը զբաղվում է բարեգործությամբ իր հիմնման օրվանից. ծերեր, միայնակ թոշակառուներ, զոհված ազատամարտիկների ընտանիքներ, նվազ ապահովված մտավորականներ, ծնողազուրկ երեխաներ՝ ահա ոչ լրիվ ցանկն այն խավերի, որոնց ներկայացուցիչներն օգտվում են «ԲԻՈ ՖՈՒԴ»-ի բարեսրտությունից:

«ԷԼՆՈՐ»-ի ղեկավարներ Ս. Նազարեթյանն ու Վլ.Մեյրոյանը ներքուստ բավարարվածություն են ապրում, որ իրենց աշխատակիցները լավ են վաստակում, նրանց ընտանիքները նյութապես ապահովված են: Իսկ ընկերությունը մեդալների ու պատվոգրերի է արժանացել 2006թ. կազմակերպված Brand Expo, Expo logos, Panarmenian Expo եւ «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ» 6-րդ միջազգային ցուցահանդեսներում:

«Ապրել հայրենիքում, աշխատել հայրենիքում, զարգանալ հայրենիքում». ահա «ԲԻՈ ՖՈՒԴ»-ի նշանաբանը: Ընկերությունը հորդորում է սփյուռքահայ եւ վերջին շրջանում արտագաղթած մեր հայրենակիցներին. վերադարձեք եւ ներդրումներ կատարեք մայր հայրենիքում, զարգացրեք երկիրը եւ զարգացեք ինքներդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել