Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱԿԵՐՏԻ ԳՈՐԾՈՂ «ՆՈՐԱԿԵՐՏ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Նոյեմբեր 14,2006 00:00

«Առավոտը» շարունակում է ՀՀ մարզերում մշակութային ենթակառույցների վերաբերյալ անդրադարձների շարքը: Այս հրապարակման «հերոսը» Գեղարքունիքի մարզն է, ավելի ճիշտ՝ Նորակերտ գյուղը: Ներկայացնում ենք Նորակերտի, մեղմ ասած՝ ոչ այնքան նորակերտ մշակութային օջախի մերօրյա պատմությունը:

1950-ականներին կառուցված Նորակերտի մշակույթի տունը տարիներ շարունակ ծառայում է որպես գյուղապետարան, ուր առաջին հարկում հանգրվանել է նաեւ տեղի հեռախոսային կայանը, երկրորդում՝ մշակութային պալատը, իսկ արդեն նորանկախ Հայաստանի ժամանակներում՝ Հանրապետական կուսակցության տեղի գրասենյակը: Բնակիչների (գյուղն ունի 265 տնտեսություն) եւ գյուղապետարանի քարտուղար, ՀՀԿ անդամ Սամվել Նշանյանի փոխանցմամբ, նույնիսկ մութ տարիներին գործել է մշակույթի տունը, որտեղ սիստեմատիկ պարապմունքներ են անցկացրել պարի՝ երեք, երաժշտական ու մարզական տարբեր խմբակներ, որոնք դադարել են գործել 2002-ից: Գյուղացիները մեզ հայտնեցին, որ ժամանակին, երբ Մարտունու շրջանի Ծովինար գյուղում ծնված ԱԺ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի նախընտրական արշավների ժամանակ վերջինիս «թիկունքին» կանգնածները փորձում էին իրենց դրամով կաշառել, գյուղը մեկ մարդու նման կանգնել է ոտքի ու ապագա պատգամավորին խնդրել, որ դրա փոխարեն լուծի խմելու ջրի եւ մշակութային կենտրոնի հարցերը: Ըստ գյուղաբնակների, մանդատը ստանալուն պես պրն Հակոբյանը բավարարվել է ընդամենը 1,5 կմ երկարությամբ ջրի խողովակ տրամադրելով: Գյուղապետարանն էլ իր ներդրումն է ունեցել ջրի հարցը լուծելու խնդրում, բայց, ինչպես ականատես եղանք, ջրի հարցը չի լուծվել եւ չի դադարում տեղաբնակների՝ դույլերով ջուր կրելու «գործընթացը»: Ինչ վերաբերում է գյուղապետարանի շենքի երկրորդ հարկում ծվարած մշակույթի տանը, դա այլեւս փլատակ է:

\"\"Նորակերտի մշակութային տան դահլիճը:

 

 

 

\"\"Գյուղապետարանի քարտուղար Սամվել Նշանյանը երանի է տալիս կոմունիստներին:

\"\"Հեռախոսային կայանը (ձախից) եւ մշակույթի տան մուտքը:

 

 

\"\"Գրադարանը հարուստ է խիստ արդիական գրականությամբ:

 

 

\"\"Գյուղապետարանի առաջին հարկի միջանցքը:

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել