Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՈՒՀԵՏ՝ «ԱՌՅՈՒԾ ՄՀԵՐ»

Նոյեմբեր 15,2006 00:00

ԱՅՍՈՒՀԵՏ՝ «ԱՌՅՈՒԾ ՄՀԵՐ»

ՀՀ նախագահը նոյեմբերի 9-ին Անանիա Շիրակացու մեդալ շնորհեց Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանին: «Առավոտը» սրտանց շնորհավորելով պարոն Սեդրակյանին՝ որոշեց պարզել, թե համայնքում ունեցած ո՞ր ձեռքբերումների շնորհիվ է թաղապետն արժանացել պետական այդ բարձր պատվին:

\"\"Աղբաշատ փողոցներով չես զարմացնի Էրեբունի համայնքի ոչ մի բնակչի. արձանագրեցինք մի քանիսը՝ Այվազովսկու փողոցի 125/3 շենքի աղբանոցում երանությամբ արածում էին հարեւան եզդիների կովերը (հետաքրքիր է, ինչ համի կաթ են նրանք տալու), նույն փողոցը «զարդարում» է հենց մայթի վրա կուտակված աղբը:

 

 

\"\"Բառացիորեն օրեր առաջ Մհեր Սեդրակյանը իր ձեռքբերումներին ավելացրել է այս սուպերմարքեթը, որը մինչ այդ փոքր խանութ էր, իսկ հիմա, հավանաբար, թաղապետի պատվին կոչվել է «Առյուծ Մհեր»:

 

 

\"\"Թաղապետարանի անմիջապես հարեւանությամբ, կողք կողքի տեղակայված են գազալցակայանը եւ բենզալցակայանը, որոնք, մեր աղբյուրների \"\"փոխանցմամբ, դարձյալ պատկանում են Մհեր Սեդրակյանին: Անշուշտ, որեւէ փաստաթղթով հնարավոր չէ ապացուցել, որ դրանց սեփականատերը թաղապետ Սեդրակյանն է, սակայն հակառակ դեպքում հարց է ծագում. ո՞վ է համարձակվել «Առյուծ Մհերի» քթի տակ «օբյեկտ» աշխատեցնել:

 

\"\"Չէ, սա Ռիո դե Ժանեյրոն չէ, սա հայտնի «Թոխմախ գյոլն» է, որի ողջ մերձակայքում, լավատեղյակ աղբյուրների համաձայն, տեղակայված են Թոխմախի Մհերի (մինչեւ այժմ Մհեր Սեդրակյանը հայտնի էր այս անվամբ) «օբյեկտները»՝ հյուրանոցային համալիրն իր բոլոր հարմարություններով: Հյուրանոցային եւ հարակից սերվիսների սիրահարներին տեղեկացնենք, որ ծառայությունների ցանկը կհամալրվի նորերով՝ կառույցի կողքին շինարարական աշխույժ աշխատանքներ են ընթանում:

 

\"\"Ավանեսով փողոցը գիտի ցանկացած տաքսու վարորդ. եթե այլ փողոցներ մարդիկ տեսարժան վայրերով են ներկայացնում, այս փողոցը հայտնի է որպես «զիբիլի» փողոց:

 

 

\"\"Ասում են, երբ Լեւոն Թոքմաջյանն արձանը ներկայացրել է Մհեր Սեդրակյանին՝ վերջինս չի համաձայնել: Այդ մասին իմացել է Նոր Նորքի նախկին թաղապետը եւ առաջարկել է արձանը տեղադրել իր ղեկավարած համայնքում: Այդ պահին Մ. Սեդրակյանի մեջ արթնացել է իսկական թոխմախցու թասիբը, ու իբր նա վրդովված ասել է. «Արգիշտին էրեբունցի տղա ա»:

Բոլոր լուսանկարներն արվել են այս տարվա նոյեմբերին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930