Օրվա լրահոսը
«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԼԻՆԻ ՎԱԼՈՒԵՎԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ»
Երազում է WBA-ի վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուեւի անձնական մարզիչ Մանվել Գաբրիելյանը: Ցանկացած մարզաձեւում մարզիկի ունեցած նվաճման կամ ձախողման առնվազն հիսուն տոկոսը մարզչինն է: Որքան էլ մարզիկը բնությունից օժտված ու տաղանդավոր լինի, ցանկալի արդյունքի կարող է հասնել միայն բարձրակարգ մարզչի ղեկավարությամբ մարզվելու դեպքում: Այդպես է եղել նաեւ Նիկոլայ Վալուեւի պարագայում: Ճակատագիրը նրան
Գրին քարտ շահած թատերարվեստի գործիչները դեռ Հայաստանում են
Առայժմ հայրենիքը լքել է միայն Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի ղեկավար Միքայել Կոտոյանը Արվեստագետների շրջանում գաղտնիք չէ այն փաստը, որ Թատերական գործիչների միության (ԹԳՄ) նախագահ Երվանդ Ղազանչյանը, Գ. Սունդուկյանի, Դրամատիկական, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնների գեղարվեստական ղեկավարներ Վահե Շահվերդյանը, Արմեն Խանդիկյանը, Միքայել Կոտոյանը (որը ինչպես տեղեկացրել ենք, շուրջ 2 ամիս է՝ ինչ Ամերիկայում է) շահել
ԵՐԿՈՒ ԱՆԱԿՆԿԱԼ՝ ՕՊԵՐԱՅԻՆ
Վարչապետը թանկարժեք սարքավորում է նվիրում, իսկ դաշնակցական «ծագմամբ» շրջակա սրճարանը վնասում է շենքի օդափոխիչ համակարգը: Մինչ Ազգային օպերային թատրոնում վայելում են վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ պետության հատկացրած նվերը՝ 200000 եվրոյանոց թանկարժեք էկրանը, որը նոր հնարավորություններ կտա ներկայացումները լավագույնս մատուցելու, օպերայի ծառայողական մուտքի հարեւանությամբ գտնվող «Մեղեդի» սրճարանի տերերը շինարարական աշխատանքներ են սկսել: Ի դեպ, ժամանակին նույն
Քոլեջներն աշխատում են քանակի վրա
Համալսարանների առատության մեջ հետզհետե կրթության համակարգից դուրս է մղվում միջին մասնագիտական կրթությունը, որն էլ նրանց տնօրենների շրջանում լուրջ մտահոգությունների առիթ է հանդիսանում: Հասարակության մեջ նույնպես ձեւավորվել է այն կարծիքը, թե քոլեջ ավարտածը «բանի պետք չէ»: Դա ապացուցվել է նաեւ պրակտիկայով, ասենք՝ քոլեջն ավարտած դասվարին հեռացրել են աշխատանքից եւ տեղն ընդունել բուհի շրջանավարտին: Հավանաբար դա է
«ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՏԱՐԱԾՎԵԼ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆՎԱԾՆԵՐԻ ՎՐԱ»
Համոզված է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ղեկավար Սերգեյ Բիչախչյանը Որպես բուհական համակարգի երկարամյա աշխատակից, ես զարմացած եմ այն ամենից, ինչ այսօր տեղի է ունենում: Ինչպես ամեն տարի, այնպես էլ ընթացիկ տարում մեր բուհը ձեռնամուխ եղավ ընդունելության քննությունների կազմակերպմանը, եւ ահա օրերս տեղեկանում ենք, որ կառավարությունում քննարկվել է երեք բուհերի ուսանողներին բանակից տարկետում տալու խնդիրը եւ այդ
Հրազդանի զագսում աթոռ չկա
Այս քարուքանդ հիմնարկում նորապսակներն ամաչում են նկարահանել իրենց ամուսնության գրանցումը: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչությունը (զագս) ամենաանմխիթար վիճակում գտնվող հիմնարկներից մեկն է: Շենքն այնքան անհրապույր է, որ նորապսակներն ու զագսի աշխատողները չեն ցանկանում ամուսնական գրանցումները նկարահանել, քանի որ, նրանց բնութագրմամբ, «նորապսակներն այդ գորշության մեջ խամրում են»: Զագսը զբաղեցնում է Հրազդանի շախմատի
ԽՈՏՀԱՐՔԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ՞ՆՆ Է
Խաչաղբյուրի համայնքապետը իրեն չընտրած գյուղացիներից վրեժ է լուծում Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում խոտհարքի բիզնեսը գյուղապետի եւ իր թիմակիցների ձեռքում է: Գյուղացիները ստիպված են խոտի մեկ տուկի համար վճարել այնքան, որքան կպահանջեն, քանի որ այլընտրանք չունեն: Բանն այն է, որ նախորդ տարվա ՏԻՄ ընտրություններից հետո ներկայիս գյուղապետ Հակոբ Գաբոյանը «թարսվել» է իրեն չընտրողների հետ ու որոշել
Վատ վերաբերմունք՝ նախկին դաշնակցին
ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն քննադատում են միմյանց՝ մոռանալով կոալիցիոն գործընկերության ոչ վաղ անցյալը: «Միայն անցյալին նայելը ապագային միտված հաջող ռազմավարություն չէ: Օրինակ, ՀՅԴ-ն իր երկրի ապագան տեսնում է անցյալի մեջ, Հանրապետականը՝ այսօրվա մեջ, ինչքան իրենով անի: Մենք մեր երկրի ապագան տեսնում ենք նրա ապագայի մեջ` իհարկե գնահատելով եւ պատմությունը, եւ ներկան»,- «ՀԺ»-ի հետ զրույցի ընթացքում ասել
«ՍԱ ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ Է»
Գնահատում է Ազգային ժողովի իրավաբանական ծառայության ղեկավար, ՀՀ որակավորման բարձրագույն դասի արբիտր Սուրեն Մամիկոնյանը: «ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ շուրջ 1 ժամ տեւողությամբ առանձնազրույցի ընթացքում ես հիմնավորել եմ, որ պետական ծառայողներին պաշտոններից ազատելու մասին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանի ստորագրած ծանուցումն իրավական առումով թերի եւ անգրագետ ձեւակերպած փաստաթուղթ է»,- մեր զրույցի ընթացքում հայտնեց ԱԺ իրավաբանական
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ «ՀՐԱԲԽԱՅԻՆ» Է
Բայց՝ ոչ հեղափոխական Երեկ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, գնահատելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը, այն որակել է որպես «հրաբխային», ու թեեւ, նրա ասելով, առայժմ տեղի ունեցող ներքին խմորումներն անտեսանելի են, բայց որ ժայթքումն անխուսափելի է՝ հաստատ է: Ռ. Թովմասյանի համոզմամբ, այդ ժայթքումի համար կան բոլոր նախադրյալները, ուղղակի դրա համար առիթներ պետք է ստեղծվեն:
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք չմտածված ֆինանսական ծախսեր չկատարել: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր արժե լսել ու հարգել ուժեղ սեռի ներկայացուցիչների կարծիքը: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Շրջահայացությունն ու զսպվածությունը այսօր ձեր նշանաբանը պետք է լինեն: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հարմար օր է նոր ծանոթությունների համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրը կանցնի հանգիստ ու հավասարակշռված: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեր փոքրիկ երազանքներից մեկը կկատարվի: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Տհաճությունները
ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՌԵՍՏՈՐԱՆ Է ԲԱՑԵԼ
Բայց պրոֆեսիոնալ ռինգին հրաժեշտ տալ չի պատրաստվում Թեթեւագույն՝ մինչեւ 50,8 կգ քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը անցած հանգստյան օրերին Սիդնեյում բացել է իր առաջին ռեստորանը: «Իմ մտերիմ ու բիզնեսում գործընկեր Հարի Օբին առաջարկել էր ռինգի իմ մականունով («Raging Bull») ռեստորան բացել,- «Secondsout.com»-ին այդ առիթով տված հարցազրույցում ասել է Վիկը:- Առաջարկը
Հայկական մենթալիտետը՝ չաթում
Ինչպես կյանքում, այնպես էլ չաթում, հայերը քաղաքականացված են ու մասնատված, եւ ոչ միայն: Նման եզրակացության բերեցին մեր փոքրիկ ուսումնասիրության արդյունքները: Օրինակ, mail.ru-ի «Հայաստանը ընկերների համար» չաթի այցելուներն իրենց համար բազմազան մականուններ (nick) են ընտրում` սկսած «Ռոբերտ Քոչարյանից» ու «Բեն Լադենից», ավարտած «Տիգրան Կարապետյանով», «Նախարարով», «Չեչենով», «Լիցո կավկազսկոյ նացիոնալնոստիով» եւ այլն: Նրանց զրույցներն էլ պակաս քաղաքականացված
«ՈՉ ԹԵ ՄԱՐՄԻՆՍ, ԱՅԼ ԱՐՎԵՍՏՍ ԵՄ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ»
Ասում է ստրիպ պարող Արեն Բարսեղյանը Եվրոպայում եւ աշխարհում դեռ անցյալ դարասկզբից ստրիպտիզը դիտվում է արվեստի ճյուղ, բնականաբար, այն ներկայացնողները՝ արվեստագետներ: Միայն անցյալ դարի 90-ականներից Հայաստանում գիշերային ակումբներում հայտնվեցին հայ ստրիպ պարուհիներ, իսկ 21-րդ դարի նախաշեմին՝ ստրիպ պարողներ: Այսօր Հայաստանում տղամարդ պարողներից մնացել է միայն մեկը՝ Արենը, որը սիրով զրուցեց «Առավոտի» հետ: Մյուս երեքը վաղուց
Գումարը ոչ մի կերպ չի հասնում Կապան
Զոհվածների ընտանիքները մատնվել են մոռացության «Առավոտի» խմբագրությանն է դիմել 118 կապանցի՝ զոհված ազատամարտիկների մայրեր, որդիներ եւ այրիներ: Ըստ կապանցիների, խաղաղ պայմաններում ՊՆ ենթակա կառույցներում ծառայողները բարձր աշխատավարձ են ստանում եւ նեցուկ են իրենց ընտանիքներին։ Մինչդեռ պետության կողմից նշանակված խղճուկ թոշակը ոչ մի կերպ չի բավականացնում զոհված ազատամարտիկների զավակներին գոյատեւելու, տնից հեռու՝ Երեւանում վարձով բնակվելու, սովորելու
ԳԻՎՈԵՎԸ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱ՞Ն ԶՈՀ
Հնարավոր է, գործարարը կանխատեսումն էր իր ճակատագիրը Հայտնի եւ ոչ միանշանակ համբավ ունեցող Ալեքսանդր Գիվոեւը, ըստ շրջանառվող լուրերի, մոտ մեկ ամիս առաջ առաջարկել է ժողովրդի շրջանում հայտնի ու անհայտ մարդկանց, նաեւ լրագրողներին՝ ընդգրկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում եւ աջակցել անդամագրման գործընթացին: Եվ ահա, շաբաթներ անց նրան սպանում են օրը ցերեկով: Թե որքանով է սպանությունը կապված ընտրությունների
Սրճարանը թաքուն են կառուցում
Շինարարության արգելքի որոշումը կա, բայց վերահսկող չկա Արդեն 8 տարի է՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող 28/20 շենքի բնակիչները պայքարում են մի սրճարանի դեմ, բայց ոչ մի արդյունքի չեն հասնում: Սովորաբար բնակիչները նման դեպքերում անզոր են լինում այն ժամանակ, երբ սրճարանատերը վերեւներում «թափով» մարդ է ունենում: Սակայն սա այն դեպքերից է, երբ սրճարանատերը հասնում է իր
ԻՆՉՈՒ Է ՊԱՅԹԵԼ ԳԱԶԻ ՑԻՍՏԵՌՆԸ
Ականատեսների պատմածները խիստ տարբերվում են պաշտոնական վարկածից Օգոստոսի 12-ին Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցավ արտակարգ պատահար. հեղուկ գազ տեղափոխող բենզատարը պայթել էր, ինչի հետեւանքով տուժել էր միանգամից չորս ավտոմեքենա, երկու մարդ տեղում զոհվել էր, մնացածն էլ ծանր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին Դիլիջանի, Երեւանի հիվանդանոցներ: Զարմանալիորեն վթարի մասին այնքան հպանցիկ ու մակերեսային խոսվեց, կարծես ոչ մի արտառոց
ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻ՞ՐԸ
ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻ՞ՐԸ Երեկ անդրադառնալով ՌՈՍԱՌ՝ «Հայ-ռուսական միջռեգիոնալ համագործակցության կենտրոն» կազմակերպությանն ԱԺ բյուջեից միջոցներ հատկացնելուն՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց, թե այն որեւէ կապ չունի ԱԺ-ի հետ, ուստի այսուհետ այդ գումարները չպետք է հատկացվեն. «ԱԺ-ն հասարակական կազմակերպությունների համար դոնոր կազմակերպություն չէ»: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այս առնչությամբ «Առավոտին» հայտնեց. «ՌՈՍԱՌ-ի մասին Տիգրան Թորոսյանի կարծիքը մեզ
Զգուշացիր Իրանի պատասխանից
Զգուշացիր Իրանի պատասխանից Օգոստոսի 22-ին Իրանը, ի վերջո, պաշտոնապես պատասխանեց «վեցյակի» կողմից (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԳԴՀ) ավելի վաղ իրեն ներկայացված առաջարկություններին: Հիշեցնենք, որ այն վերաբերում էր Իրանի միջուկային նկրտումներին եւ իրենից ներկայացնում էր տնտեսական ու էներգետիկ ծրագրերից բաղկացած համալիր մի «փոխհատուցում»՝ ուրանի հարստացման աշխատանքներից Թեհրանի հրաժարման դիմաց: Ինչպես հաղորդել է Սպիտակ տան
Կարեւորը Վենետիկի հանձնաժողովն է
ԿԸՀ-ի եւ ընդդիմադիրների դժգոհությունները երկրորդակա՞ն են Երեկ պաշտոնական շրջանառության մեջ է դրվել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում են 100 տոկոս համամասնական ընտրություններ: Այսպիսով՝ ընտրական օրենսդրությունը բարեփոխելու նախագծերն այժմ 3-ն են: Մի տարբերակը Շավարշ Քոչարյանինն է, մյուսը՝ այսպես կոչված, միասնական նախագիծն է: Սակայն ընդդիմադիրները թերեւս հրաժարվեն այս վերջին նախաձեռնության հեղինակային
ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼ, ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սա է կրիմինալի դեմ պայքարի դեղատոմսը՝ ըստ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի Հայաստանյան ընդդիմությունն այս օրերին, առավել, քան երբեւէ, կենտրոնացած է երկրում կրիմինալի դեմ պայքարի վրա, որով նա պայմանավորում է նաեւ գալիք ընտրությունների անցկացումն ու դրանց համապատասխանությունը ժողովրդավարության չափանիշներին: Ավելին, ընդդիմադիր շատ գործիչներ այսօր հայտարարում են իշխանության մեջ սողոսկած քրեականացված տարրերի անունները հրապարակելու մասին: Պարզ
Ի՞ՆՉ Է ՓՈԽԵԼ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ
ԱԺ նախագահը օգոստոսի սկզբին մեր թերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ ամսվա վերջին ներկայացնելու է ԱԺ աշխատակազմի նոր կառուցվածքը: Խոստացել էր, թե այդ նոր կառուցվածքը, արված քայլերը նախ ներկայացնելու է ԱԺ խմբերին ու խմբակցություններին, իսկ հետո նաեւ՝ լրագրողներին: Երեկ առավոտյան պրն Թորոսյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցել էին ԱԺ հանձնաժողովների նախագահները, խումբ-խմբակցությունների ղեկավարները: Իսկ հետո
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Հարմար օր է բնատուր տաղանդը ցուցադրելու համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Բոլոր ֆինանսական հարցերը լուծելի են: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ամբողջ օրը կանցնի բարեկամության ու հաջողության նշանաբանով: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Բոլոր խնդիրներն այս կամ այն կերպ կապված են ֆինանսների հետ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աշխատեք խուսափել մարդկանց հետ բախումների վտանգից: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Նպաստավոր օր է նոր գործ սկսելու համար:
«ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԱՆՔՈՎ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ»
Համոզված են Նիկոլայ Վալուեւն ու նրա մարզիչ Մանվել Գաբրիելյանը Նիկոլայ Վալուեւը իր գյումրեցի մարզիչ Մանվել Գաբրիելյանի հետ միասին արդեն երեք շաբաթ է, ինչ Ծաղկաձորում նախապատրաստվում է հոկտեմբերի 7-ին Չիկագոյում նշանակված չեմպիոնական գոտու պաշտպանման մենամարտին: Այդ օրը նրա մրցակիցը լինելու է ամերիկացի Մոնտի Բարրետը: Վալուեւի հետ են նաեւ նրա մայրը՝ Նադեժդա Միխայլովնան ու չորսամյա որդին՝ Գրիգորին:
Հումորիստները՝ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում
Դատապարտյալի տպավորությունները Այս տարվանից ապրիլի 1-ը պետականորեն ընդունվել է որպես Հումորի եւ երգիծանքի օր: Այդ առիթով «Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերությունը հայտարարել էր «Լավագույն սցենար»՝ էստրադային-բեմական ժանրի երգիծական եւ հումորիստական մենախոսությունների, մանրապատումների մրցույթ: ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից խրախուսական մրցանակի արժանացանք ես՝ Գնել Սամսոնի Քարամյանս եւ Գուրգեն Հովհաննեսի Մնացականյանը: «Վարդաշեն» ՔԿՀ-ում խրախուսական մրցանակները մեզ հանձնելու էին
«ՄԻՍՍ ԿՈՎԿԱՍԸ»՝ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ադրբեջանցիները վայնասուն են բարձրացրել մրցույթի անցկացման վայրի պատճառով Սեպտեմբերի 2-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Միսս Կովկաս-2006» տիտղոսի շնորհման արարողությունը: Մրցույթի կազմկոմիտեի նախագահ, FASHION GROUP ընկերության հիմնադիր Արման Անտոնյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ մրցույթը կանցկացվի «Խաղաղություն Կովկասում» կարգախոսի ներքո: Հյուրերն ու մասնակիցները նախ կհյուրընկալվեն ԼՂՀ-ում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, կտեղեկացվեն Հայաստանի
Երեխային դատապարտում են գործազրկության
Փոքր երկրում տարեկան 100-ից ավելի դիվանագե՞տ Կենտրոնական կարգով այս տարի անցկացված բուհական ընդունելության քննություններին՝ նախատեսված 34388 դիմորդից մասնակցել է 31277-ը, որից 18-20 միավոր է ստացել 8342-ը, իսկ անբավարար գնահատական՝ 4056 դիմորդ: Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը երեկ հրավիրված մամլո ասուլիսում նշեց, որ «20» միավոր ստացել է 1433, «19» միավոր՝ 3452 դիմորդ: Արդեն
ԿԸՆԴՈՒՆՎԻ՞ ՀԱՅ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՕՐ
15 տարում Հայաստանի անկախ պետությունը դեռ չի կողմնորոշվել Ստեփան Զատիկյանի հարցում «Հանուն հայրենիքի. հիրուր խետ» ազգային գաղափարախոսական ամսաթերթի (օգոստոսի 11) «Հայ քաղբանտարկյալներ» խորագրում ԽՍՀՄ քաղբանտարկյալ, «Հարթակ» թերթի գլխավոր խմբագիր Մերուժան Հովհաննիսյանն առաջարկել էր օգոստոսի 26-ը հռչակել «Հայ քաղբանտարկյալի օր»: Նախկին քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանը երեկ «Առավոտի» հարցմանը, թե ինչպիսին է իր կարծիքը քաղբանտարկյալի օր հայտարարելու առաջարկությանը,
Ճարտարապետի ծրագրերը չիրականացան
Օրեցօր Արթիկը դատարկվում է Արթիկ քաղաքի հատակագիծը կազմելիս ճարտարապետ Ա. Միրիջանյանը հաշվարկել էր, որ 2010թ. Արթիկի բնակչությունն այնքան է ավելանալու, որ անհրաժեշտություն է առաջանալու քաղաքի սահմաններն ընդլայնել: Այդ ժամկետին մնացել է ընդամենը 4 տարի, սակայն Արթիկը մարդաշատ դառնալու փոխարեն մարդազրկվել է: Եթե ցանկանաս փողոցում որեւէ մեկից հարց ճշտել՝ ստիպված ես սպասել կամ մոտ 5 րոպե