Օրվա լրահոսը

ԱԽՈՐԺԱԼԻ ՊԱՏԱՌ՝ «ՕԲՅԵԿՏՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

Գանձաքարի եւ Գետահովտի շուրջ 2000 հա հողերը հատկացվել են Իջեւանին Տավուշի մարզի Գանձաքար համայնքից 1801.02 հա, իսկ Գետահովտից 84.2 հա մտցվել են Իջեւան քաղաքի վարչական սահմանների մեջ: Այս ամենն արվել է «ճարպիկ» ձեւով: Այս մասին կառավարության ուղղակի որոշում չկա: Փոխարենը կառավարությունը 2005 թ. հոկտեմբերի 6-ին ընդունել է թիվ 2417-Ն որոշումը, որով Իջեւանի վարչական տարածքի ընդլայնման

Ցամաքային ներխուժում

Ցամաքային ներխուժում Երեկ առավոտյան Իսրայելի ցամաքային զորքերը մուտք են գործել Հարավային Լիբանան՝ «Հըզբոլլահի» ամրությունները ոչնչացնելու նպատակով: Ըստ այդմ, նախատեսվում է գործողությունների ընթացքում կետային հարվածներ հասցնել լիբանանյան գրոհայինների դիրքերին: Ինչպես հաղորդում է «AP»-ն, իսրայելական հետեւակի առաջադրանքն է փնտրել եւ գտնել Իսրայել ներթափանցելու համար նախատեսված թունելներ եւ զենք: Իսրայելական հրամանատարության հաղորդմամբ, չի բացառվում, որ հետագայում առավել մասշտաբային

«ՄԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ»

Ասում է ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը – Պարոն Թորոսյան, մեր թերթին տրված հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նկատել էր, որ ՀՀԿ-ն սովորաբար իր դիրքորոշումը հայտնում է միայն վերջին պահին, եւ սա առաջին անգամն է, որ ՀՀԿ-ն իրադարձություններից առաջ ընկնելով՝ քաղաքական հայտարարություններ է անում: Համամի՞տ եք այս գնահատականին, եւ եթե իրոք առաջ եք

ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Քաղաքացիական շարժման միասնական շտաբն այսօր իր առաջին ակցիան կկազմակերպի ՀՀ կառավարության շենքի մոտ: Այսօր ժամը 10:00-ին Կենտրոնի կառուցապատման ու «պետական կարիքների» անվան տակ իրենց տներից տեղահանված քաղաքացիները՝ Հյուսիսային պողոտա, Բուզանդի, Արամի փողոցներ, «Կոզեռն» թաղամաս, ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց իրենց առաջին միասնական բողոքի ցույցն են անելու: Ինչպես ՀԺԿ մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանն ասաց, այդ ակցիան

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՆԻՍՈՒՄ ՆՈՐ Ա՞ՍՏՂ Է ԾԱԳՈՒՄ

Օրերս Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում անցկացված թենիսի պատանեկան միջազգային մրցաշարում 16-ամյա թենիսիստուհի Զարուհի Հարությունյանը, հանդես գալով Հայաստանի մարզական դրոշի ներքո, գրավեց առաջին տեղը: Եզրափակիչում նա 6:2, 6:1 հաշվով պարտության մատնեց կորտի տերերից Բրիտանիայի մինչեւ 18 տարեկանների առաջին ռակետ Նեբոջանկոյին: Տաղանդաշատ հայ մարզուհին, ում մասնագետները մեծ ապագա են կանխագուշակում, միջազգային մրցաշարերին իր առաջին լուրջ մասնակցությունն ըստ էության

Լրագրողները պարգեւատրվեցին

Երեկ Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) նշեց իր հիմնադրման 11-րդ տարեդարձը Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ ցանակացած կազմակերպություն, որն արդեն 10-11 տարվա պատմություն ունի, կարող է որպես վետերան զգալ իրեն. «Առանց համեստության պիտի ասեմ, որ ԵՄԱ-ն այս ընթացքում շատ բան է հասցրել անել: Այսօր հայաստանյան լրագրողների միակ խոչընդոտը պառակտումն ու բաժանումն է տարբեր քաղաքական ճամբարների:

ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է

Այս եզրահանգմանն է եկել անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը Ա.Հարությունյանի ստեղծագործություններին բնորոշ են ազգային վառ նկարագիրը, ժանրային բազմազանությունը, ոճական ամբողջականությունը եւ անթերի ձեւը: 86-ամյա անվանի կոմպոզիտորի երկերը հնչել եւ հնչում են բոլոր մայրցամաքներում, աշխարհահռչակ մենակատարների, դիրիժորների ու կոլեկտիվների մեկնաբանությամբ: Ա. Հարությունյան կոմպոզիտորի ստեղծագործություններին շարունակում են անդրադառնալ արտերկրի հայտնի երաժշտական քննադատները, հեղինակավոր հրատարակչությունները, ռադիո եւ հեռուստաալիքները: Վերջին

Կռիվ «փտած» «ԿամԱԶ»-ի համար

Վարորդի եւ փոխնախագահի վեճն ավարտվեց վերջինիս «փայլուն հաղթանակով» Աշխատանքի վետերան, 67-ամյա միայնակ կենսաթոշակառու Լիպարիտ Մարգարյանը 1969թ. աշխատում է Երեւանի ջրմուղում: Շուրջ 20 տարի Սումգայիթից Երեւան քլոր է բերել՝ մայրաքաղաքի խմելու ջրի համար: 1991թ. վարձակալել է ընկերությանը պատկանող «ԿամԱԶը», որի վրա նա իր ֆինանսական եւ տեխնիկական միջոցներով հավաքել է բեռնասայլակ: Արցախյան պատերազմի տարիներին ջրմուղին պատկանող մեկ

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ 2-3 ԱՆԳԱՄ ԿԿՐՃԱՏԻ ՍՏՎԵՐԸ

Համենայնդեպս, ԿԳ նախարարը այդպիսի խոստում է տալիս Վաղը կմեկնարկեն ընդունելության քննությունները: Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը տվեց իր նախաքննական ասուլիսը: Ըստ որոշ լուրերի, դեռեւս իր նախորդ պաշտոնավարման ժամանակ պրն Մկրտչյանը հաշվել է, թե որքան ստվերային գումար է շրջանառվում ընդունելության քննությունների շրջանում: Մեր տեղեկություններով, այդ թիվը հասնում է 3 միլիոն դոլարի՝ ներառյալ ռեպետիտորական գումարները: Ըստ մեկ

Արագածոտնում անասնամորթ է սկսվել

Այս մարզում երաշտի ու տեղումների պատճառով անասնակերի գինը հավասարվել է մսի գնին: Արագածոտնի մարզի Արտաշավան, Ափնա, Արայի, Վարդենուտ գյուղերում խոտհունձը սովորաբար սկսվում է հուլիս ամսից: Բայց այս տարվա անակնկալ երաշտի պատճառով այն սկսվեց հունիսի 20-ից: Գյուղացիների խոսքերով, «երաշտն այն ժամանակ բռնեց, երբ խոտը նոր պիտի սկսեր աճել ու փարթամանար: Սակայն ուրիշ ելք չունենալով՝ խոտը ժամանակից

ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՆ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ

Քաղաքապետարանը հողատարածքները վաճառում է օլիգարխներին, որոնք էլ փողոց են «շպրտում» իրենց տարածքներում տնակների մեջ բնակվող անօթեւաններին: Բնակիչներին տներից զրկելու սովորությունը հասել է նաեւ Գյումրի, միայն այն տարբերությամբ, որ այստեղ շքեղ օբյեկտներ կառուցելու համար ոչ թե սպառնում են սեփական տները քանդել, այլ տեղահանում են երկրաշարժից տուժած գյումրեցիների առանց այն էլ փտած տնակները՝ անօթեւաններին գցելով անորոշ վիճակի

Այդ անըմբռնելի Մամեդյարովը

Այդ անըմբռնելի Մամեդյարովը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունների վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարների կողմից վերջին շրջանում արվող զանազան, հաճախ իրարամերժ, իսկ ընդհանուր առմամբ՝ անհեթեթ հայտարարություններն արդեն սկսել են հատել զավեշտի սահմանը՝ իսպառ կորցնելով լրջության վերջին նշույլները: Մասնավորապես, նման հայտարարությունների հմուտ մասնագետ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ դիվանագիտական մտքի հերթական «փայլն» է ցուցադրել՝ ասելով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի

«Չհայտնաբերվածներն» իրենց ապահով են զգում

Երեկ նրանք Նուբարաշենում ցույց էին կազմակերպել Հուլիսի 12-ին «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գագիկ Շամշյանին ահաբեկելու, նրա լրագրողական աշխատանքը խոչընդոտելու եւ կողոպտելու փաստի առիթով Էրեբունու դատախազությունում հարուցվել էր քրգործ։ Դեպքից անցել է արդեն հինգ օր, իսկ դատախազությունը բացի, իր ասելով, ավելի քան տասնյակ հոգու հարցաքննելուց՝ առաջադրված մեղադրանքներով որեւէ մեկին չի ձերբակալել: Սա այն դեպքում, երբ Գ.

«ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ
ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ»

ՀՀԿ-ի ամառային ակտիվությունն է բնութագրում «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը – Որպես ՀՀԿ նախկին անդամ՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դիմում է գրել հենց այդ կուսակցության անդամ դառնալու համար: – Որեւէ նորություն չկար դրանում, եւ շատ բնական էր: Սերժ Սարգսյանը նախկին ընտրություններին մասնակցեց Հանրապետականի ցուցակում, եւ ակնհայտ էր, որ ուրիշ տեղ

ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԻԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Զգուշացնում է Վազգեն Մանուկյանը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ով երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր, մեր երկրի համար վտանգավոր զարգացումներ է տեսնում Սերժ Սարգսյանի՝ հանրապետական դառնալու պարագայում: Հարցն ամենեւին այն չէ, թե ինչպես կքվեարկի մեր բանակը ընտրությունների ժամանակ՝ «այսպես թե այնպես, նրանք միշտ էլ քվեարկել են վերեւների հրամանով, լիներ դա Վազգեն Սարգսյանի, թե՝ Սերժ Սարգսյանի հրամանը»:

Խոշոր կապիտալը չպետք է լինի խորհրդարանում

Հարցազրույց մշակութաբան Ռուբեն Անգալադյանի հետ – Ուրբաթ օրը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անդամագրվելու է Հանրապետական կուսակցությանը: Որքանով է կոռեկտ, երբ ապաքաղաքական կառույցի (բանակի) ղեկավարը կուսակցության անդամ է դառնում, առանց իր պաշտոնից հրաժարվելու: Դուք կանխատեսո՞ւմ էիք դեպքերի այսօրինակ զարգացում խորհրդարանական ընտրություններից առաջ: – Զարմանալին այն է, որ առանց որեւէ քաղաքական մտքի, բայց գումարով հնարավոր

ՎԱՏ ՉԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկել է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 36-րդ առաջնությունը, որում հանդես է գալիս 40 երկրի 236 բռնցքամարտիկ: Ըստ ամենայնի, այս առաջնությունը խոստանում է մրցավարության տեսանկյունից նախորդների հետ համեմատած լինել ավելի արդար: Այսպես մտածելու հիմքեր տալիս են առաջնությունը լուսաբանող լրատվամիջոցների այն հավաստումները, որ սիրողական բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի ղեկավարությունը, որոնց մեջ է նաեւ այդ կազմակերպության փոխնախագահ

Այս տարի «Ծիրանը» լավ էր հասել

Բայց աչքի զարնեցին նաեւ չհասած պտուղները Երեւանում հուլիսի 10-15-ը անցկացված «Ոսկե ծիրան» միջազգային երրորդ կինոփառատոնը դեռ չավարտված, մասնագետների ու կինոսիրողների շրջանում կրկնվում էր հետեւյալ միտքը. այս տարի կազմակերպիչները այսչափ հասունացրին ծիրանը, տեսնես հաջորդ տարի ի՞նչ են անելու: Անկասկած, փառատոնի գործադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը եւ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, ինչպես հայերն են

ՈՒՐ Է ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ՀԹԳՄ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Հայաստանի թատերական գործիչների միությունն էլ այն ստեղծագործական կառույցներից է, որի ունեցվածքի մի զգալի մասը օրեցօր փոշիանում է: Տասնամյակներ առաջ, երբ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը Հրաչյա Ղափլանյանն էր, ողջ ԽՍՀՄ-ում խոսվում էր այն մասին, որ մեր միությունն ամենահարուստն է, որ հայ թատերական գործիչներն ունեն ամեն ինչ՝ Նորքի ստեղծագործական տուն, թատերաարտադրական կոմբինատ, տպարան, միության բաժանմունքների գրասենյակներ

Մեդալակիրները նախընտրում են տնտեսագիտությունը

Բուհերում դիմումների ընդունման աշխատանքներն ավարտված են։ Այժմ ընդունող հանձնաժողովներն ամփոփում են տվյալները։ Երեւանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանն ասում է, որ այս տարի աճել է հասարակական գիտությունների նկատմամբ դիմորդների հետաքրքրությունը, փոխարենը նվազել է նրանց հոսքը դեպի բնագիտական մասնագիտություններ։ ԵՊՀ-ում գրանցվել է 4130 դիմում-հայտ։ Մայր բուհի ֆակուլտետներից դարձյալ տեսական տնտեսագիտությունն է առաջնայինը իր

Չորացնում են, որ սրճարա՞ն կառուցեն

Կոմիտասցիներն իրենց շենքին հարակից այգին փրկելու համար խմելու ջրով են ոռոգում Կոմիտասի փողոցի թիվ 24/1 եւ 24/2 շենքերի բակում տնկված մոտ երեսուն տարվա ծառերը սկսել են չորանալ: Երկու շենքերի բնակիչների խոսքերով՝ «Թեեւ մեր բակում ոռոգման համակարգ կա, բայց ջուր չլինելու պատճառով ծառերը չորանում են եւ կամաց-կամաց ոչնչանում: Արդեն երկու տարի է, որ այդ հատվածում անհայտ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԶՈՒԳԱԿՑՎՈՒՄ

Հայաստանի ԶԼՄ-ների եւ լրագրողական ու այլ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հայտարարությունը Լրագրողական հանրությունը խորապես մտահոգված է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ ուժեղանում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումը եւ հաճախանում են սպառնալիքները նրանց հասցեին: Սրանք արվում են այն անձանց եւ ուժերի կողմից, ովքեր հիմքեր ունեն զգուշանալու քննադատությունից եւ իրենց գործունեության որոշ կողմերի բացահայտումներից: Միայն վերջին մեկ

ԹՈՂ ՀՐԱԺԱՐՎԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

ԹՈՂ ՀՐԱԺԱՐՎԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ «Ես դրան կտրականապես դեմ եմ»,՟ մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանը որոշել է անդամակցել Հանրապետական կուսակցությանը, «Ազատություն» ռ/կ-ին ասել է պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նաեւ հավելել. «Ես կընդունեի, եթե նա հիմա հրաժարական տար նախարարի պաշտոնից եւ ասեր, որ մտնում է Հանրապետական կուսակցություն, ազնիվ ընտրությունների արդյունքում

Ծեծկռտուք՝ հանուն «Սասունի»

«Վետերոկի» համար քաղաքացիական վեճը վերածվեց քրեական «ռազբորկայի» Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա գտնվող «Սասուն-33» ՍՊԸ-ի շուրջ ավելի քան 2 տարի ընթացող քաղաքացիական վեճը հուլիսի 14-ին հանգեցրել է ձեռնամարտի, մի կողմից՝ ՍՊԸ-ի նախկին տիրոջ՝ նախկին դաշնակցական Տարոն Հակոբյանի, մյուս կողմից՝ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ոստիկանների ու Արագածոտնի մարզի դատական ակտերի հարկադիր կատարածուների միջեւ: «Սասուն-33» ռեստորանային համալիրի վերաբերյալ վեճը

ԿՍԿՍՎԻ՞ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ

Արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանը այս փուլում քիչ հավանական է համարում արաբա-իսրայելական հակամարտության մեջ այլ երկրների ներգրավումը: – Արաբա-իսրայելական հակամարտությունը վերջին շրջանում վերածվել է իսկական պատերազմի: Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված մերձավորարեւելյան տարածաշրջանում իրավիճակի այս ծայրահեղ շիկացումը: – Հայտնի է, որ այս հակամարտությունը, ի համեմատ մյուսների, իր էությամբ եւ կառուցվածքով ամենաբարդն է: Իր արմատներով այն հասնում է

«ՄԵՐԿԱՑՈՒՄՆԵՐ»՝ ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ

«Ազգային միաբանությունն» ընդդեմ «Ժառանգության» Հուլիսի 15-ին «Ազդակ» ակումբում «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը հայտարարել էր, թե «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «ամիսը մեկ նամակներ է գրում տարբեր ինստանցիաներ եւ հրավիրում է՝ եկեք ինձ հետ այդ հարցում խորհրդակցեք: Մի անգամ հրավիրեց՝ թե հատուկ հանդիպում ունենք, առանց ստորագրության, առանց բանի, անանիմկա՝ ոնց որ, էլի, բայց` իր

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ ութերորդ ՁՆՀԱԼԻՑ ՀԵՏՈ Այսինքն, ի սկզբանե Խոսքն էր, եւ Խոսքն էդ ամբողջ ընթացքում Լիզայի մոտ էր, ու չնայած ինքն ինձանից տարիքով ահագին փոքր էր, բայց հենց ինքն էր մեր ողջ խոսակցության տոն տվողը, ու չնայած տոն տվողն ու տրամադրություն թելադրողն ինքն էր, բայց ինքը կամավոր ու սրտանց էր խոսքն ինձ

Պատմության դասագիրք երեկվա ու այսօրվա համար՝
միայն -3

Անկախության վերահաստատումից առաջ ու հետո հայ քաղաքական ասպարեզի միակ անփոփոխ հիվանդությունը եղել է… ամեն երկուշաբթի կյանքը նորից սկսելը: Արդեն այդ հիվանդության որոշ ախտանիշների ու դրսեւորումների մասին առիթ ունեցել ենք խոսելու, հիմա՝ ապաքինման հնարավորությունների մասին: Տարբերակ առաջին. կյանքը մեկ անգամ իսկապես սկսում ենք երկուշաբթի օրվանից եւ շարունակում ենք՝ պահպանելով երկուշաբթի օրվա բոլոր հիշողությունները: Դա, իհարկե, ցավոտ

ԱՐՔԱ ԾՆՎԱԾԸ ԵՎ ԴԱՐՁԱԾԸ

Շախմատային-քաղաքական զուգահեռներն է անցկացնում Վիկտոր Դալլաքյանը Թուրինում հայ շախմատիստների փայլուն հաղթանակից հետո, հատկապես քաղաքական շրջանակներում սկսեցին համեմատություններ կատարել հնագույն խաղի եւ քաղաքականության միջեւ: Դրան ինչ-որ չափով նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ պաշտպանության նախարար, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը եւ հայ շախմատիստների հաղթանակը ինչ-որ կերպ քաղաքականացվեցին եւ շախմատիստների գովաբանումը վերածվեց մի տեսակ քաղաքական գովազդի: «Առավոտի»

«Կայծակն» ու «Կայծը»՝ Հայաստանում

Աշխարհահռչակ կինովավերագրողներ Արտավազդ Փելեշյանն ու Գոդֆրի Ռեջջոն առաջին անգամ հանդիպեցին «Ոսկե ծիրանում»: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսը սկսվեց ամերիկացի վավերագրող Գ. Ռեջջոյի հորդորով՝ ուղղված հայաստանցի հովանավորներին: Վերջիններիս անվանելով հրեշտակներ, կինոռեժիսորն ասաց. «Շուրջ 14 տարի է, ինչ Փելեշյանը չի ստեղծագործում: Կարծում եմ՝ Հայաստանում կգտնվեն տաղանդավոր կինոգործչին հովանավորող հրեշտակներ: Այդպիսով նրանք մուտք կգործեն վարպետի աննկարագրելի ու անպատմելի արվեստի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031