Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ

Նոր վարչապետի թեկնածության հարցին ՀՀԿ-ն անդրադառնալու է միայն Անդրանիկ Մարգարյանի մահվան 7 օրը լրանալուց հետո: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ հայտնեց «Առավոտին», որ երկուշաբթի՝ ապրիլի 2-ին է հրավիրվելու ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է կառավարության ղեկավարի թեկնածուի առաջադրման հարցը. «Եվ շատ հավանական է, որ դա լինի Սերժ Սարգսյանը»: Նկարում նա պատկերված է Սերգեյ Իվանովի

ԽՈՅ 21.03-20.04: Օրը ձեզ հոգու անսահման ուրախություն կպարգեւի: ՑՈՒԼ 21.04-21.05: Գերազանց ինքնազգացողությունը ձեր առջեւ կբացի բոլոր փակ դռները: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ճակատագիրը ձեզ կհովանավորի բոլոր գործերում: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Կամքի ուժի եւ զսպվածության ներդաշնակումը կնպաստեն օրվա արդյունավետությանը: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր կարելի է գործընկերների հետ նոր ծրագրեր քննարկել, իսկ երեկոն անցկացրեք ընտանքիք հետ: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր հնարավոր է

ԱՄԲԵՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԱՐՈՆՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵԿ ՉՈՐՐՈՐԴՆ ԷՐ

Մոնակոյում ընթացող շախմատի «16th Amber Blindfold ang Rapid Tournament» գերմրցաշարը մոտենում է եզրագծին: Իններորդ տուրում հայաստանցի Լեւոն Արոնյանը հանդիպեց աշխարհի ներկայիս ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: «Կույր» շախմատում Լեւոնը առավելության հասավ Վիշիի նկատմամբ, սակայն «արագ» շախմատում վերջինիս հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Դրա փոխարեն միանձնյա առաջատար Վլադիմիր Կրամնիկը շարունակում է յուրաքանչյուր մրցակցի հետ պայքարում միավորների

Եվրոպացիները «դասեր» են տալիս

Իսկ հայկական իրականությունը կարծես չի փոխվում Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր դիրեկտորատը եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ն կազմակերպել էին Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին վերաբերող հոդվածների քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր դիրեկտորատի ծրագրերի խորհրդական Կլեմենտինա Բարբարոն, տեղական եւ ԵԽ փորձագետներ, հայաստանյան հ/կ-ներ: Քննարկմանը ներկա ԵԽ փորձագետ

«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ» ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Այս փառատոնը կհամագործակցի գերմանական «Վիլսի» հետ Պատկերասրահներում, թանգարաններում անցկացվող երաժշտական փառատոների, համերգաշարերի գաղափարը նոր չէ. այն տասնամյակներ շարունակ հաջողությամբ իրագործվում է աշխարհի մշակութային կենտրոններում. օրինակ, Մոսկվայում՝ «Դեկտեմբերյան երեկոներ», Սանկտ Պետերբուրգում՝ «Սանկտ Պետերբուրգի պալատներ» փառատոները, Նյու Յորքում, Փարիզում, Դրեզդենում անցկացվող նման համաշխարհային ճանաչում ունեցող միջոցառումները եւ այլն: 2005 եւ 2006թթ. Հայաստանում էլ անցկացվեց «Ազգային պատկերասրահ» երաժշտական

Խմել է «հայրենիքի ջուրը»

Բացակա լինելով Հայաստանից Արաբկիր համայնքի Սոսեի փողոցի 22/2 տան սեփականատեր Սպարտակ Դանիելյանը հանրապետությունից բացակայում էր, երբ իմացավ, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում իր դեմ քաղհայց կա: «Երեւան-Ջուր» ՓԲԸ-ն դիմել էր դատարան, հայտնելով, որ Դանիելյանի բնակարանում տեղադրված ջրաչափի հաշվիչի վրա արձանագրված ցուցմունքը կազմել է 591խմ: ՓԲԸ-ն քաղաքացուց պահանջում էր 127 186 դրամ գումար բռնագանձել՝

Ո՞ՒՄ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատասխանը դոկտորներին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորատի նիստում քննարկվեց «Առավոտ» օրաթերթում (22.03. 2007) տպագրված «Մանկավարժականում վնասվում են պետական շահերը» վերնագրով Բաց նամակը՝ ուղղված ՀՀ եւ ԱԺ նախագահներին, ՀՀ գլխավոր դատախազին: Նամակագիրներից մեկը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աղասի Խաչատրյանը, այն ժամանակվա ինստիտուտի մարքս-լենինյան փիլիսոփայության ջատագովն ու ամբիոնի վարիչը, 1985թ.

Չբեր հարսներին հորական տուն մի ուղարկեք

Նրանք հանգիստ կարող են երեխա ունենալ, ընդ որում՝ ավելի խելացի ու առողջ Վերջին տարիներին Հայաստանում կանանց չբերության եւ տղամարդկանց ամլության ցուցանիշները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Եթե նախկինում չբերության համար հարսին հետ էին ուղարկում հոր տուն կամ զույգերը փոխադարձ համաձայնությամբ բաժանվում էին, այժմ արդեն արհեստական կամ դոնորով բեղմնավորումը լուծում է կնոջ եւ տղամարդու չբերության խնդիրը:

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ

Ձայնի համար շիրակցի ընտրողներին շոր են առնում, բժշկի տանում եւ նպաստառու են դարձնում Այս օրերին Գյումրիում կուսակցությունները՝ տնետուն ընկած, մարդկանց քեֆ ու հալ են հարցնում: Նրանք անգամ համատիրությունների գործառույթներն են իրենց վրա վերցրել եւ բազմաբնակարան շենքերի մուտքերն են վերանորոգում, դռներն են փոխում: Բացի այդ, մարդկանց խոստանում են նպաստառուների ցուցակում ընդգրկել, պետպատվերով բուժօգնություն տրամադրել եւ այլն:

«Կարեւոր տարածաշրջան»՝ ըստ ՌԴ ԱԳՆ-ի

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը երեկ իր պաշտոնական կայքում զետեղել է ՌԴ արտաքին քաղաքականության հերթական տեսությունը՝ կազմված միջազգային ներկա իրողությունների լույսի տակ: Դրանում մի շարք ուշագրավ արձանագրումներ կան, որոնք, անշուշտ, կհետաքրքրեն մեր ընթերցողներին: Ստորեւ ներկայացնենք որոշ, ըստ մեզ՝ էական պատառիկներ վերոհիշյալ փաստաթղթից: Եվ այսպես: Տեսության մեջ նշված է, որ հարավկովկասյան տարածաշրջանը կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի տարածքային ամբողջականության

«Կյանքը մինչեւ ամսի 25-ը չէ»

Ասել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 2003 թվականի մայիսի 15-ին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Վերջերս լրագրողների մի խմբում զրուցում էինք այն մասին, որ այս խորհրդարանական քարոզարշավը սովորականից ավելի ծանր է լինելու, քանի որ ՀՀԿ-ն որոշել է քարոզարշավը սկսել երկու թեւով՝ հանրապետության մի մարզում, նույն օրը, նույն ժամին քարոզարշավ կիրականացնի պաշտպանության նախարար, կուսակցության խորհրդի նախագահ Սերժ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՉԿԱ՞

Բայց լավ կլինի, եթե կառավարության ձեւավորման ու ծրագրի ներկայացման գործընթացն իրականացվի ամենասեղմ ժամկետներում: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սահմանադրության համաձայն, մինչեւ ապրիլի 5-ը դեռ ժամանակ ունի վարչապետ նշանակելու համար, ինչին պետք է հետեւի նոր կառավարության ձեւավորումը: Սակայն եթե այս գործընթացը ձգձգվի, եւ նշանակումներն արվեն սահմանված առավելագույն ժամկետներում՝ առաջանալու է բավական անհեթեթ մի իրավիճակ: Պարզաբանենք: Սահմանադրության 55-րդ

«ԼՈՒՅՍ ԻՋՆԻ ՇԻՐԻՄԻԴ»

Այսպես ավարտվեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հրաժեշտի խոսքն իր ընկերոջը՝ Հայաստանի 10-րդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Չնայած երեկ առավոտյան տեղացող ձյունախառն անձրեւին, մռայլ ու ցուրտ եղանակին՝ հազարավոր քաղաքացիներ էին ցանկացել վերջին հրաժեշտը տալ Անդրանիկ Մարգարյանին: Նրա աճյունն Օպերայի եւ բալետի թատրոն բերվեց ժամը 12-ին, բայց մինչ այդ էր արդեն շենքի մոտ կուտակվել ստվար բազմություն: Մտնել ցանկացողները

ԲԱՔՎՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ Ըստ ռուսաստանյան աղբյուրների, Ադրբեջանում լուրջ են ընդունել Իրանի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ ուժային գործողությունների դեպքում Թեհրանը պատասխան հարված է հասցնելու այն օբյեկտներին, որոնք ռազմավարական հետաքրքրություն են ներկայացնում ամերիկացիների համար: Նման ամենամոտակա օբյեկտներն են ադրբեջանական նավթային հանքերը, որոնց վրա, ըստ Բաքվի որոշ փորձագետների, արդեն իսկ ուղղված են իրանական հրթիռները։ Այդ

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր փորձեք ստանձնել առաջատարի դերը: ՑՈՒԼ 21.04-21.05: Զվարճանքները թարմություն կտան ձեր տեսքին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Եղեք նպատակասլաց եւ համառ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր սեքսի պահանջը ձեզանում կհասնի գագաթնակետին: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հաջողության հասնելու ամենակարճ ուղին ազնիվ լինելն է: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Սպասեք անակնկալ նվերների, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ղեկավարության հետ հարաբերություններն ավելի կլավանան: ԿԱՐԻՃ 24.10-22.11:

ԱՅՍՕՐ՝ ԼԵՀԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կիելցե քաղաքի «Կիելցե ստադիում» մարզադաշտում Եվրոպայի 2008 թվականի առաջնության «A» խմբի որակավորման մրցաշարում հանդիպելու է Լեհաստանի ընտրանու հետ: «Uefa.com»-ն իր ինտերնետային կայքում տեղեկացնում է, որ այդ հանդիպումը սպասարկելու է Իսպանիայի մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավարը Ալբերտո Ունդիանո Մալյենկոն է, եզրային մրցավարներն են Ֆերմին Մարտինես Իբանյեսը եւ Անտոնիո Արտերո Գալյարդոն: Պահեստային մրցավարը

Էռնեստ Հոյցլը սիրում է էկզոտիկա

Ավստրիացի դիրիժորը, բացի հայկական մշակույթից, հետաքրքրված է Հայաստանի լեռներով: «Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 30-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը երկրորդ անգամ կղեկավարի ճանաչված դիրիժոր Էռնեստ Հոյցլը (Ավստրիա): Որպես մենակատար հանդես կգա դանիաբնակ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը: 2005թ. «Առավոտի» հետ զրույցում Էռնեստ Հոյցլը նշել էր, որ ինքը նախընտրում է հյուրախաղերի մեկնել էկզոտիկ երկրներ՝ Քենիա, Հնդկաստան, Ղազախստան եւ այլուր:

ՄԵՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑԸ ԱՇԽԱՐՀԻՆ

ԵԽ-ն ազատ եւ արդար ընտրություններ է ակնկալում Հայաստանից Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Ազատ եւ արդար ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմնաքար» թեմայով քննարկում էր: Մասնակցում էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան, ԵԽԽՎ Էստոնիայի պատվիրակության անդամ Անդրես Հերքելը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Բոյանիչը, «Լյո Մոնդի» նախկին գլխավոր քարտուղար Մանուել Լյուքբերթը, հայաստանյան քաղաքական գործիչներ եւ այլք:

ACP-ի նախագիծը կփոխվի՞

Հակառակ դեպքում հ/կ-ները բնապահպանության նախարարին դատի կտան՝ սահմանադրական մի շարք դրույթներ խախտելու համար: Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի դեմ բնապահպանական կազմակերպություններն արդեն մի քանի ամիս է՝ բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Այդ հանքը բնապահպանության նախարարությունը 25 տարի ժամկետով շահագործման է հանձնել «Հայկական պղնձի նախագիծ» ընկերությանը (ACP), որը, ըստ հաստատված նախագծի, պատրաստվում է հանքարդյունահանումը

«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ՍՑԵՆԱՐ՝ ՍԿՍԱԾ $100-ԻՑ

10-րդ դասարանցիները հաճախ հրաժեշտին գռեհիկ հումորով են ներկայանում Հանրապետության ավարտական դասարաններում արդեն սկսել են նախապատրաստվել «Վերջին զանգ» հանդեսին: Հատկապես Երեւանում աշխուժացել է ավարտական միջոցառումներ սցենարների առուվաճառքը: Տարբեր դպրոցների 10-րդ դասարանցիներից տեղեկացանք, թե այսօր ովքեր են համարվում հմուտ սցենար գրողներ: Պարզվեց՝ դրանց թվում են նաեւ «Շարմը», «32 ատամի» անդամները, «Բլեֆ-շոուի» հեռուստահաղորդավարներ Մենչն ու Գրիշը: Վերջինս, սակայն,

Զուգարանը չեն ծախել

Պարզապես պարսիկներն ու հնդիկներն այն իրենցով են արել Օրերս Զեյթուն թաղամասի հանրակացարանի բնակիչներն «Առավոտին» բողոքում էին, որ իրենց հանրակացարանի երկրորդ հարկի զուգարանը վաճառվել է ինչ-որ անհայտ սեփականատիրոջ, եւ իրենք արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում դրանից օգտվել. «Առանց այդ էլ նորմալ վիճակում չէր, քարուքանդ էր եղել, մենք այսքան ժամանակ անտրտունջ հարմարվել ենք ամեն ինչին:

«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԻՍԿԱԿԱՆ ՄԵՐԱՆ ԷՐ»

Այս կարծիքին էին շարքային քաղաքացիները վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին ՀՀԿ գրասենյակի դռները չեն փակվել նաեւ անցած գիշեր, մարդկանց հոսքը շարունակվել է ամբողջ գիշեր: Վարչապետի նկարի մոտ ինքնաբուխ պատվո պահակ են կանգնում շարքային քաղաքացիները, նրան անձամբ ճանաչողները եւ չճանաչողները: Երեկ, կեսգիշերից առաջ ՀՀԿ գրասենյակ են այցելել մի խումբ երիտասարդներ՝ 18-20 տարեկան, եւ երկու հսկա ծաղկեփունջ են

ԽԱԽՏՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՈՉ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակի մտավորականների խորհրդի նախագահ Վաչագան Ավետիքյանը տեղեկություններ է ստացել, որ Վանաձորի թիվ 5, 6 դպրոցների մանկավարժներին առաջարկվել է ընդգրկվել Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը կամ ազատվել աշխատանքից: Նա մատնացույց է անում ՀՀԿ-ի եւս մի խախտում. Տիգրան Մեծի պողոտայի գովազդային երկու վահանակները: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» վերտառությամբ ցուցանակը տեղադրվել է դեռեւս երկու ամիս առաջ

Սամվել Բաբայանն ընկրկեց ճնշմա՞ն առջեւ, թե՞…

Ինչպես երեկ կանխատեսել էինք՝ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը մարտի 27-ին հանեց իր թեկնածությունը Սյունիքի թիվ 37 ընտրատարածքից, ուր նա պիտի մրցակցեր Սերժ Սարգսյանի եղբոր հետ: «Դաշինքի» քաղխորհրդի քարտուղար Գնել Ղլեչյանը երեկ իր տարբեր հարցազրույցներում («Ա1+», «Ազատություն», «Արմինֆո») ճիշտ նույն տեքստով էր բացատրում ինքնաբացարկի պատճառները: Դրանցից մեկն այն է, որ 37-րդ ընտրատարածքում պետական ապարատն արդեն

ՀՐԱԺԵՇՏ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Երեկ Անդրանիկ Մարգարյանի քաղաքացիական հոգեհանգստի արարողության պաշտոնապես հայտարարված սկզբից դեռ շատ առաջ էր լեցուն Ավան համայնքի այն շենքի բակը, ուր բնակվում էր վարչապետը:   Անգամ մինչ նրա բնակված շենք հասնելը՝ Ավանի Սայաթ- Նովա թաղամասի այդ փողոցի ողջ երկայնքով էին շարված ծաղկեպսակներ:   Մատչելի պատգամավոր կամ լրագրող տեսնելով՝ շատ քաղաքացիներ տալիս էին նույն հարցը: Ասենք, մեզ

«ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԴՐԱՄԱՏԻԿ ՊԱՇՏՈՆ Է»

Այս կարծիքին է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը – Անդրանիկ Մարգարյանը եղավ ամենաերկարակյաց վարչապետը: – Երկու հանգամանք պետք է հաշվի առնել՝ ամեն մի վարչապետության շրջան եւ ավելի բարդ է, եւ ավելի յուրօրինակ: Երկարակեցությունը չէ, որ եղել է, կարծում եմ, Անդրանիկ Մարգարյանի արժանիքը, նրա արժանիքը եղել է ստրատեգիական գծի ճիշտ ընկալումը, փորձել շարունակել շուկայական տնտեսակարգի ռեֆորմները,

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՏԱՐԵՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը իր շքախմբով երեկ այցելեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ Ավան թաղամասում գտնվող բնակարան եւ իր ցավակցությունը հայտնեց հանգուցյալի ընտանիքին: Վեհափառ հայրապետը հանգուցյալի դագաղի մոտ թաղման պետական հանձնաժողովի նախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, հանձնաժողովի անդամների, կառավարության անդամների եւ ԱԺ պատգամավորների ներկայությամբ կատարեց հոգեհանգստյան արարողություն: «Առավոտի» թղթակցի լուսանկարչական ռեպորտաժը՝

ԽՈՅ 21.03-20.04: Պատշաճ ուշադրություն դարձրեք առողջության վրա: ՑՈՒԼ 21.04-21.05: Սպասեք հեռու վայրերից հյուրերի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը կառանձնանա բազմաթիվ շփումներով ու նոր կապերով: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Խուսափեք ավելորդ ծախսերից, որոնք, ըստ էության, անիմաստ են: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հարմար օր է հասունացած խնդիրները քննարկելու համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Երեկոյան փորձեք ընտանեկան մի փոքրիկ խնջույք կազմակերպել: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ընտանիքում եւ աշխատավայրում

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Հայաստանի հավաքականը մեկնեց Լեհաստան ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լեհաստան, որտեղ մարտի 28-ին կանցկացնի «Եվրո-2008»-ի որակավորման փուլի հերթական հանդիպումը այդ երկրի հավաքականի հետ: Իան Պորտերֆիլդի բացակայության պատճառով մեր ընտրանին գլխավորում են Վարդան Մինասյանը եւ Արմեն Գյուլբուդաղյանցը: Հայաստանի հավաքականը մրցավայր մեկնել է հետեւյալ կազմով. դարպասապահներ՝ Գեւորգ Կասպարով («Պաս»,

Հայդնյան համերգաշար՝ Սարյանի տուն-թանգարանում

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում այստեղ միախառնվել էին ավստրիական երաժշտությունն ու հայկական կերպարվեստը: Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդիտա Ավագյանը ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Յոզեֆ Հայդնի ծննդյան 275-րդ տարելիցի կապակցությամբ համերգաշար էր կազմակերպել: «Այս նախագիծը Հայաստանում կվարտետային ժանրի զարգացմանն է ուղղված: Աշխարհահռչակ Հայդնն էլ այդ ժանրի հիմնադիրներից էր»,- նշեց Է. Ավագյանը: Համերգաշարի ընթացքում հանդես եկան Կոնսերվատորիայի ուսանողները, ովքեր

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930