Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐ՝ ԼԵՀԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ

Մարտ 28,2007 00:00

\"\"Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կիելցե քաղաքի «Կիելցե ստադիում» մարզադաշտում Եվրոպայի 2008 թվականի առաջնության «A» խմբի որակավորման մրցաշարում հանդիպելու է Լեհաստանի ընտրանու հետ:

«Uefa.com»-ն իր ինտերնետային կայքում տեղեկացնում է, որ այդ հանդիպումը սպասարկելու է Իսպանիայի մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավարը Ալբերտո Ունդիանո Մալյենկոն է, եզրային մրցավարներն են Ֆերմին Մարտինես Իբանյեսը եւ Անտոնիո Արտերո Գալյարդոն: Պահեստային մրցավարը Բերնարդինո Գոնսալես Վասկեսն է: Ժամանելով մրցավայր, մեր հավաքականը ձեռնամուխ է եղել մարզումներին, որոնցից առաջինին լրագրողների եւ ֆուտբոլասերների ներկայությունն արգելվել է: Ըստ «REGNUM» լրատվական գործակալության, Լեհաստանի հավաքականը Վարշավայից Կիելցե ժամանել է երեքշաբթի օրը: Հիշեցնենք, որ սա Հայաստանի ազգային հավաքականի 2007 թվականի պաշտոնական առաջին հանդիպումն է, իսկ մինչեւ այսօր խմբում անցկացրած չորս խաղերում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Հայաստան-Բելգիա՝ 0:1, Հայաստան-Ֆինլանդիա՝ 0:0, Սերբիա-Հայաստան՝ 3:0, Ֆինլանդիա-Հայաստան՝ 1:0: Կկարողանա՞, արդյոք, մեր հավաքականն արտագնա խաղում բացել իր գոլերի հաշիվը, կիմանանք այսօր երեկոյան:

Լեհաստանի հետ հանդիպումից առաջ «A» խմբի մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

Լեհաստան 6 4 1 1 11-5 13

Ֆինլանդիա 5 3 2 0 7-2 11

Պորտուգալիա 5 3 1 1 12-3 10

Սերբիա 5 3 1 1 7-3 10

Բելգիա 6 2 1 3 4-6 7

Ղազախստան 6 1 2 3 3-8 5

Հայաստան 4 0 1 3 0-5 1

Ադրբեջան 5 0 1 4 1-13 1

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել