Օրվա լրահոսը
«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ» ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, պետք է լսվեր Տեղեկատվության ազատության կենտրոնի հայցը «Օրինաց երկիր» կուսակցության դեմ: Նշանակված ժամից կես ժամ ուշացումով դատական նիստերի դահլիճի դուռը բացվեց, դատավոր Կարախանյանը տեղեկացրեց, որ պատասխանողը «ըստ երեւույթին» պատշաճ չի իրազեկվել, այդ իսկ պատճառով դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 7-ին: Հիշեցնենք, որ Տեղեկատվության ազատության
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑԻՆ
ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը երեկ տեղեկացրեց, որ ՌԴ ՆԳ նախարարի 2009 թ. սեպտեմբերի 02-ի 685 հրամանով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ժ. Ծատուրյանը, «Ձեռագրի, տեսաձայնագրվածքի եւ փաստաթղթերի քրեագիտական հետազոտությունների» լաբորատորիայի վարիչ Վ. Գրիգորյանը եւ ավագ փորձագետ Վ. Նինոյանը պարգեւատրվել են «Ռուսաստանի ՆԳՆ-ին աջակցելու համար» կրծքանշանով: Այդ պարգեւին նրանք արժանացել են
ԿՐԿԻՆ ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Ավշեն գյուղում սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել գայլերի հարձակում: Ավշենի գյուղապետ Ստյոպա Բադոյանի պատմածով, դեպքը տեղի է ունեցել ժամը 05.00-ի մատույցներում: Գայլերը հարձակվել են գյուղի բնակիչ Իսո Շանդիյանին պատկանող փարախի վրա եւ հոշոտել այնտեղ գտնվող 16 ոչխարներին: Փրկարար ծառայության տվյալներով, այս տարվա ընթացքում սա Արագածոտնի մարզում գայլերի հարձակման երկրորդ դեպքն է:
ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Սպանություն՝ հափշտակության նպատակով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, օրեր առաջ ավարտեց 30-ամյա Արթուր Օսիպյանի եւ նախկինում երկու անգամ դատված, 35-ամյա Էդուարդ Ավալյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Գործը դատարանի վարույթում էր գտնվում անցյալ տարվա հուլիսի 28-ից: Ըստ գործի նյութերի, Օսիպյանն ու Ավալյանն այս տարվա փետրվարի 6-ին, ժամը 21.00-ի
ՎԻՐՈՒՍԸ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երեկ հրապարակվել է սեպտեմբերի 18-ի դրությամբ աշխարհում գրիպի H1N1 վիրուսով հարուցված դեպքերի վերաբերյալ վերջին տեղեկատվությունը: Դրա համաձայն, աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ համաճարակային գործընթացում ընդգրկելով նոր երկրներ, որոնք պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 296 հազար 471-ից ավելի դեպքի, այդ թվում՝ 3486 մահվան դեպքի մասին:
ՈՒԶՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ 30 ՏԱՐՎԱ ՍՈՃՈՒՏԸ
Հայկական բուսաբանական ընկերությունը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որտեղ բուսաբաններն իրենց վրդովմունքն են հայտնում կառավարության հունիսի 18-ի այն որոշումից, ըստ որի՝ նախատեսվում է Ջրվեժ անտառպուրակի ավելի քան 20 հա սոճուտը օտարել եւ հանձնել Ողջաբերդի համայնքին: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: «Իր
Հին փոխմարզպետը վերադառնո՞ւմ է
Շիրակի փոխմարզպետի թափուր պաշտոնի համար ամենահավանական թեկնածուն նախկին փոխմարզպետ, հանրապետական Բորիս Ալեքսանովն է: Շիրակի հանրապետական փոխմարզպետ Միքայել Վարդանյանի մահից հետո դեռեւս թափուր է նրա պաշտոնը: Մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, վերեւներում դեռ չեն կողմնորոշվում, թե հատկապես ո՞ր կոալիցիոն ուժին եւ ո՞ր ծառայության համար կարելի է «նվիրել» այս պաշտոնը: Չնայած Շիրակի մարզպետարանում արդեն երեք հոգու անուն շոշափվում
ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
«Արփիմեդ» դեղարտադրող ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանի հավաստմամբ, տեղական արտադրանքի էժանությունը որակի հաշվին չէ: «Մեր ժողովուրդը չի վստահում տեղական արտադրողներին, սակայն տեղական արտադրության դեղերի որակը ոչնչով չի զիջում եվրոպական երկրների արտադրած դեղերի որակին: Չէ որ մենք էլ դեղ ենք արտադրում եվրոպական չափորոշիչներով: Անգլիացին երբեք ֆրանսիական դեղ չի գնի, ամերիկացիների 85%-ը օգտվում է իր երկրի արտադրած դեղերից,
ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼԸ ՊԱՏԻՎ ՉԻ ԲԵՐՈՒՄ ԳԵՆԵՐԱԼ ԳԾԱՏԵՐԵՐԻՆ
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Երեւանի փողոցներով ամեն օր երթեւեկող միկրոավտոբուսների օրական հասույթը կազմում է 270-300 հազար դոլարին համարժեք դրամ, որի չնչին մասն է մտնում բյուջե՝ մոտ 10-12%-ը: Նրանց ասոցիացիայի կողմից արած հարցմանը Պետեկամուտների կոմիտեն պատասխանել է, որ անցյալ տարի ավտոտրանսպորտային գործունեությունից որպես հաստատագրված հարկ վճարվել է 2 միլիարդ
Կրկին կփորձեն փիղ բերել
Երեւանի կենդանաբանական այգու կենդանիների մոտ 60%-ից ավելին չունի միջազգային նորմերին համապատասխան ազատավանդակներ: Երեկ այս մասին լրագրողներին ասաց այգու տնօրեն Սահակ Աբովյանը: Տնօրենի խոսքով, ամենախղճուկ վիճակում մեծ կատուների ազատավանդակներն են եւ առաջիկա վերակառուցման ծրագրի մեջ առաջնահերթ խնդիրներից. «Ամոթալի վիճակում են, այդ վանդակները երեւի կառուցվել են 80-ականներին. նախկինում հաշվի էին առնում կենդանատեսակների քանակը, ոչ թե պայմանները, իսկ
ՎՆԱՍՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ
«Հայաստանում տնտեսական անկումը կազմելու է 9,9%»,- երեկ հրապարակված զեկույցում այսպիսի կանխատեսում է արել Ասիական զարգացման բանկը: Չնայած մեր կառավարությունը վստահեցնում է, որ իրենց հաջողվել է մեղմել համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա, բանկի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճգնաժամից Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շարքում Հայաստանն առավելագույն վնասներ կրած պետությունն է:
ԳՈՐԾԱՐԱՐԻ ԽՆԴՐԱՆՔԸ ՄԵՐԺԵՑԻՆ
Օրերս «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունն իր ներդրումային ծրագրի շրջանակում, այսինքն՝ սեփական բիզնեսի համար, մտադրվել է 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներ ներմուծել: Ընկերությունը ներմուծման ժամանակ մաքսային մարմնի կողմից հաշվարկվող ԱԱՀ-ն սահմանված ժամկետից ուշ վճարելու խնդրանքով դիմել էր կառավարությանը: ՍՊԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագիրը էկոնոմիկայի նախարարությունը սահմանված կարգով գնահատել էր, այնուհետեւ ֆինանսների նախարարությունն ու Պետեկամուտների կոմիտեն
ԲՈՒՀՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿԳՆԱՆ ԴՊՐՈՑ
«Սեւանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակում անցկացված Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սեւան եւ Ջերմուկ քաղաքներում կոյուղացանցերի վերանորոգման համար միջազգային մրցույթ էր հայտարարվել: Երեկ կառավարությունը հրավիրած նիստում հաստատել էր մրցույթի ամփոփումը եւ 4 մլրդ 561 մլն եվրո (առանց ԱԱՀ) արժեքով հաղթող ճանաչել «Գրիառ» ՓԲԸ-ի «Դորոժնիկ» ՍՊԸ կոնսորցիումին: Նշենք, որ մեր երկրում «Գրիառը» հայտնի է որպես «տնաքանդ» կազմակերպություն, քանի
ԱՅՆ, ԻՆՉ ՉԻ ՏԵՍԵԼ ՀԱՐԿԱՅԻՆԸ, ՏԵՍԱՎ ՎԵՐԱՀՍԿԻՉԸ
Վերահսկիչ պալատի հերթական ստուգումներով պարզվել է, որ ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող խոշոր խանութներից մեկը՝ «Ջիանին», ամսական ներկրում է ընդամենը 16 գրամ ոսկի: Երեկ Վերահսկիչ պալատը ներկայացրեց ֆինանսների, սպորտի եւ երիտասարդության, արդարադատության նախարարություններում, ինչպես նաեւ Քաղավիացիայում եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում կատարած ստուգումների արդյունքները: Մինչ տվյալներ ներկայացնելը, ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը գովեց գերատեսչություններին՝ այն բանի համար,
ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉԵ՞Լ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանն ու Թուրքիան վավերացրել են ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանը, կոնվենցիան միակ միջազգային իրավական փաստաթուղթն է, որը կարգավորում է ցեղասպանությանը վերաբերող հարցերը: «Եթե որեւիցե երկիր վավերացնում է կոնվենցիան, դա նշանակում է, որ այն ընդունում է դա: Թուրքիան, վավերացնելով ՄԱԿ-ի կոնվենցիան,
Մի տարի մատը մատին չեն խփել
Դաշնակցությանը մեղադրում է Արման Մուսինյանը Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հակադարձել է ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը, թե՝ ՀՀ առաջին նախագահը հասկանում է տեղի ունեցող գործընթացների վտանգավորությունը ու սպասում է, թե երբ է Սերժ Սարգսյանը ձախողվելու, որ ինքը դառնա ազգի «պապան»: «Այս գործընթացների վտանգավորության մասին ՀԱԿ-ը խոսում է անցած
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԻ
Այս տպավորությունը ստացանք կողմերի հետ զրույցներից՝ «Ժառանգության» հետ կապված «իրավիճակը հարթելու» վերաբերյալ կուսակցության հիմնադրի առաջարկի առնչությամբ: ԼՂՀ Քաշաթաղի շրջանում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով «Ժառանգությանն» առնչվող զարգացումներին՝ այս կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր. «Ինձ համար անընդունելի է ստեղծված այն իրավիճակը, որ մարդիկ, ովքեր պայքարել են հանուն հայրենակիցների քաղաքացիական իրավունքների, Արցախի ճանաչման, Ցեղասպանության եւ Հայրենասպանության
ՆՍՏԵԼՈՒ ԵՆ ԲՈԼՈՐԸ
Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի, որը ծագումով կիսով չափ հայ էր՝ երեկ ԱԳՆ-ի դիմաց հացադուլավորների վերաբերյալ իր նկատառումներն էր հայտնում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, թե որպեսզի ցույց տան, որ կամաց-կամաց թուրքերով ենք շրջապատվելու, բացասական հակազդեցություն առաջացնելու համար՝ լավ կլիներ, եթե հացադուլավորները նստեին թուրքական ֆեսերով: Ընդ որում՝ պատրաստ էր նաեւ հոգալ այդ ֆեսերը ձեռք բերելու ծախսերը:
Սահմանը մնացել է անփոփոխ
ԱԱԾ-ն արձագանքում է Երջանիկ Աբգարյանի հարցազրույցին Ս.թ. սեպտեմբերի 23-ին «Առավոտ» օրաթերթը մեջբերել է ՀԱԿ ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանի խոսքերը, ըստ որոնց՝ լարված են հայ-վրացական հարաբերությունները, որ հայ-վրացական սահմանի հստակեցման խնդիրը սպառնում է վերածվել միջպետական հարցի, որովհետեւ վրացի սահմանապահները «զավթել» են Հայաստանի տարածքի մի հատված, իսկ Հայաստանը պարզ չէ՝ «սահմանապահ ունի՞, թե՞ չունի»։ Ցավով նշում ենք, որ
ՊԵՏՔ Է ԲԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԸ
Վստահ է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը – «Միացում» նախաձեռնությունը, որի ն երկայացուցիչն եք նաեւ դուք, մեկն է այն կազմակերպություններից, որոնք դեմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված եւ նախաստորագրված երկու արձանագրություններին: Որո՞նք են ձեր փաստարկները: – Այդ արձանագրություններից մեկում խոսվում է հայ-թուրքական սահմանը բացելու մասին: Այդ սահմանը փակ է եւ շատ վաղուց, ու ոչ թե 1991թ.-ից, այլ՝
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՇԱՀ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում չհավատալ թուրքական եւ ադրբեջանական քարոզչությանը ՀՀԿ խմբակցության քարտուղար, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից «Առավոտը» հետաքրքրվեց՝ նախաստորագրված արձանագրությունները կստորագրվեն իրենց նախնակա՞ն տեսքով, թե՞, այնուամենայնիվ, Հայաստանը դրանցում կառաջարկի իր փոփոխությունները: Եթե դրանցում ոչինչ չի փոխվելու, չի՞ նշանակում, որ բոլոր քննարկումները եւ լսումները զուտ ձեւական բնույթ են կրելու: Պարոն Շարմազանովը
ԻՆՉՈ՞Ւ ՈՉ ՄԵԿԻ ՇՈՒՐՋ ՉԵՆՔ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ
Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող երկու արձանագրությունների դեմ տարբեր վայրերում եւ տարբեր մեթոդներով բողոքի ակցիաներ են անում ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ «Միացում» նախաձեռնությունը: Երեկ այդ նախաձեռնության անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե՝ հարգում է այն մարդկանց, ովքեր անկեղծորեն նստացույց կամ հացադուլ են անում: «Ես պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում միանալ նրանց: Բայց առաջարկում եմ տարբերակել ՀՅԴ-ի,
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՌԴ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ
Ամերիկացի պատմաբան Թեյլոր Բրենչը «Քլինթոնի ժապավենները» վերտառությամբ գիրք է հրապարակել, որը ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ ամերիկացի քաղաքական գործիչների հետ 70 ձայնագրված հարցազրույցների ժողովածու է: Այս գրքում կան Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինին վերաբերող փաստագրումներ, որոնց մասին պատմել է նաեւ Քլինթոնը: «Հարբած՝ Բորիս Ելցինը մի օր Վաշինգտոնում, Սպիտակ տան մոտ, վարտիքով ծլկելով սեփական թիկնապահների
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ
Հոնդուրասի ժամանակավոր կառավարությունը երկրում շուրջօրյա պարետային ժամ է հայտարարել այն բանից հետո, երբ անակնկալ կերպով երկիր է ժամանել այդ երկրի վտարանդի նախագահ Մանուել Սելայան (նկարում): Փակվել են բոլոր օդակայանները, բանակն ու ոստիկանությունը բերվել են բարձր պատրաստության աստիճանի: BBC-ի մատուցմամբ, Սելայան գտնվում է Հոնդուրասում՝ Բրազիլիայի դեսպանատանը, որի մոտ հավաքվել են նրա կողմնակիցները եւ մնացել այնտեղ՝ չնայած
ԻՐԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ
Երեկ Իրանում զինվորական շքերթի ժամանակ կործանվել է ռազմական մի ինքնաթիռ, զոհվել է մեկ օդաչու: Այդ մասին տեղեկացնում է «Newsru»-ն: Աղետը տեղի է ունեցել Թեհրանից ոչ հեռու գտնվող Բալի Աբադ շրջանում, մանեւրումների ժամանակ: Կործանված ինքնաթիռի վերաբերյալ որեւէ մանրամասնություն չի հաղորդվում, թեեւ հայտնի է, որ զինվորական շքերթին մասնակցել են ռուսական ՄԻԳ-29 եւ Սու-24, ինչպես նաեւ իրանական Saeqeh
ԱՄՆ-ն Վրաստանին մենակ չի թողնի
BBC-ի մատուցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպման ընթացքում վերջինիս հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները այսուհետ եւս իր ուժերի ներածին չափով անելու է ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրության անդամ պետությունները չճանաչեն Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի փոխանցմամբ, Քլինթոնը շեշտել է, որ ԱՄՆ-ն
«Ամերիկյան առաքելությունը» կհայտնվի փակուղում
Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Սթենլի Մաքքրիստալը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զգուշացրել է, որ հաջորդ տարի Վաշինգտոնը ստիպված է լինելու ավելացնել 62 հազարանոց աֆղանական կոնտինգենտը, որովհետեւ, հակառակ դեպքում, «աֆղանական առաքելությունը» կարելի կլինի համարել «պարտված», իսկ ԱՄՆ-ն էլ ստիպված կլինի մտածել զորքերը Աֆղանստանից դուրս բերելու մասին: AFP գործակալության փոխանցմամբ, այս կանխատեսումը հրամանատար Մաքքրիստալը (նկարում)
Ոսկե ձկնիկները սատկել են կաթից
Ոչ պակաս՝ քան մեկուկես տոննա ձուկ է սատկել Գերմանիայի հարավում գտնվող Էյսլեբեն քաղաքի մենաստաններից մեկի լճում: Դրա պատճառ են հանդիսացել տեղի ֆերմերների գործողությունները, որոնք նախօրեին մեկ մլն լիտր կաթ էին լցրել երկրի ամբողջ տարածքում առկա ջրամբարները: Այդ մասին երեքշաբթի օրը տեղեկացրել է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Frankfurter Rundschau» թերթը: Աղբյուրի փոխանցմամբ, մենաստանի քույրերը 10 տարի շարունակ
ՆՈՐ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ՝ Dominatus
Դասական երաժշտությունը հայ արվեստասերին այսուհետեւ նորովի կներկայացնի Dominatus նորաստեղծ նվագախումբը: Սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա նվագախմբի անդրանիկ համերգը: Այս մասին երեկ լրագրողներին հայտնեցին Հայաստանի երգչախմբային ընկերակցության (ՀԵԸ) նախագահ Դավիթ Ղազարյանը եւ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Նատալի Գալստյանը: Համերգին, օտարերկրյա անվանի կոմպոզիտորների գործերից բացի, կհնչեն նաեւ Կոմիտասի ստեղծագործություններից: Ն. Գալստյանի խոսքով,
Անհեռանկար «լեգեոն»
Հին Հռոմում լեգեոներներ էին անվանում կայսերական կանոնավոր բանակի զինվորներին, ֆրանսիական բանակում գոյություն ուներ «արտասահմանյան լեգեոն» հասկացությունը: Ֆուտբոլային աշխարհը 20-դարի կեսերին հենց այս երկու զորանվանումների ավանդույթներից է փոխառել «լեգեոներ» հասկացությունը, որն արտացոլում է ֆուտբոլիստների միանգամայն տարբեր երեք կարգավիճակներ: Այսօր լեգեոներներ են կոչվում թե արտասահմանցի ֆուտբոլիստները՝ որեւէ երկրի ազգային առաջնությունում, թե ազգային հավաքականի այն ֆուտբոլիստները, որոնք նախկինում

















































