Օրվա լրահոսը
Խաշթառակի դեռ չգրված այցեքարտը
Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչները ընթերցասեր մարդիկ են: Թոշակառուից մինչեւ դպրոցական՝ օգտվում են գյուղի գրադարանից: Սա ըստ գրադարանի տնօրեն Անիկ Կլեկչյանի: Բայց Խաշթառակի դեպքում գրադարան ասվածը հարաբերական է, որովհետեւ գիրք կա, բայց գրադարանի մշտական շենք՝ հասցե չկա: Երբ բնական տարերքը 2005 թվականին վերջնական փլուզման վտանգի առաջ կանգնեցրեց գյուղի մշակույթի տունը, որտեղ տեղակայված էր նաեւ գրադարանն
ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ԴԱՏԱՐԱՆ
Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը սպառնո՞ւմ է մարդկանց կյանքին եւ սեփականությանը Արդեն երկար ժամանակ է, որ Կապանի Շահումյան բանավանի բնակիչները օրը լուսացնում են վա«խը սրտներում եւ այլ ելք չունենալով՝ շարունակում ապրել բնակության համար խիստ վտանգավոր ու վթարային դարձած տներում: Այս համայնքում «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ կողմից շահագործվող հանքում իրականացվող ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքների արդյունքում
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության ժյուրիին ուղարկել հետեւյալ անվանակարգերի իրենց թեկնածուներին. * Ամենահրապարակային գործող մարմին/գերատեսչություն: * Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ օգտագործած հասարակական կազմակերպություն: * Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող: * Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ օգտագործած քաղաքացի: * «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտավորությունները չկատարող մարմին/գերատեսչություն: Առաջարկները՝ համապատասխան հիմնավորմամբ, ուղարկեք հետեւյալ էլեկտրոնային փոստով՝ [email protected]:
ՇԱՄՇՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
ՀՀ վճռաբեկ դատարանի Քրեական գործերով պալատը սեպտեմբերի 16-ի որոշմամբ բեկանել է «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի նկատմամբ համաներում կիրառելու մասով քրեական վերաքննիչ դատարանի հուլիսի 15-ի որոշումը: Դատարանը մասնակիորեն բավարարել է քրեական վերաքննիչ դատարան ներկայացված ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի բողոքը: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով
ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ ԿՓՐԿԵՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Գրեթե ամեն օր Հանրապետական հիվանդանոցն ընդունում է Երեւանից եւ մարզերից ժամանած ծանր հղիություն տանող բազմաթիվ կանանց: Այստեղ մեծ թվով նորածիններ են ծնվում, որոնք հատուկ խնամք են պահանջում: Ուստի այս հիվանդանոցի նեոնատալոգիական բաժանմունքը, որտեղի մասնագետների հսկողության տակ են մնում հատուկ խնամք ունեցող նորածինները, բարձրակարգ տարատեսակ սարքավորումների կարիք է զգում: Հենց սա հաշվի առնելով էլ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ն Հանրապետական
ԴԵՌ ՉԵՆ ՊԱՏՎԱՍՏՎՈՒՄ
Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, ԱՄՆ-ում սկսում են A/H1N1 գրիպի դեմ մասսայական պատվաստումները, քանի որ այդ երկրի դեղերի վերահսկման դաշնային գործակալությունը թույլատրել է գրիպի դեմ պատվաստանյութի օգտագործումը: ԱՄՆ կառավարության պատվիրած 195 միլիոն չափաքանակ պատվաստանյութը, ինչպես կարծում են ամերիկացի բժիշկները, կբավականացնի չեզոքացնել իրենց երկրում խոզի գրիպի տարածումը եւ այդ իսկ պատճառով առաջին 45 միլիոն չափաքանակ պատվաստանյութը տրամադրվելու է
Բռնադատվածի դուստրը հայտնվել է փողոցում
Ո՞ւմ համար են սահմանված արտոնությունները 1937թ. գնդակահարված Ստեփան Խաչատրյանը եւ դուստրը: Լենա Խաչատրյանը բռնադատվածի աղջիկ է: Նրա հորը՝ Ստեփան Խաչատրյանին ՀՍՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարների նախկին եռյակի կողմից 1937թ. նոյեմբերի 3-ի որոշմամբ դատապարտել են պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության՝ անձնական գույքի բռնագրավմամբ: Ստեփան Խաչատրյանը, ըստ արխիվային գործի նյութերի, «լինելով դաշնակցական ընդհատակյա անդամ, գովաբանել է ֆաշիզմը եւ
ՄԱՔՍԱՅԻՆԸ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻՆ
Դինքի եղբայրների ՍՊԸ-ն պաշտպանում է մտավոր սեփականության իրավունքը Օքսֆորդի համալսարանի հրատարակչության անգլերենի ուսուցման բաժինը 2007թ. հոկտեմբերին լիազորում է «Գրափունջ» ՍՊԸ-ին (պատասխանատուները՝ Հրանտ Դինքի եղբայրներն են՝ Խոսրովն ու Երվանդը)՝ լինել իր բացառիկ դիստրիբյուտորը: «Գրափունջին» հրատարակչությունը լիազորում է օգտագործել նաեւ իր ապրանքանիշերը, oxFord-անվանում՝ գրառումը: Դա նշանակում էր, որ «Գրափունջից» բացի, որեւէ իրավաբանական կամ ֆիզիկական անձ իրավունք չուներ
Թունավորված կաթնամթերք ու գյուղմթերք
Կամ Քաջարանի էկոլոգիական աղետների մասին՝ դպրոցականների համար Օրերս լույս է տեսել «Քաջարան. բնությունը եւ էկոլոգիան» ուսումնական ձեռնարկը, որ կազմել են Վարդան Գեւորգյանը, Գարեգին Գաբրիելյանը, Սերգեյ Արեւշատյանը եւ Սպարտակ Ստեփանյանը: Ձեռնարկը հրատարակության է երաշխավորված ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի կենսաբանաքիմիական ֆակուլտետի գիտամեթոդական խորհրդի եւ Քաջարանի քաղաքապետարանի կողմից: Գիրքը Քաջարան համայնքի դպրոցների 8-րդ դասարանների աշակերտների
ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Հայ-թուրքական սահմանի բացումը, պարզվում է, ամենաշատը ձեռնտու է մեր բժիշկներին Ըստ Ռ. Խաչատրյանի, մեր բժշկությունը Եվրոպայից հետ է, Ղարսից՝ առաջ: Հայ-թուրքական սահմանի բացման մասին վերջերս հաճախակի են կարծիքներ հնչում, որ եթե նույնիսկ դրա արդյունքում մյուս ոլորտներում առաջընթաց չնկատվի, ապա հայկական բժշկությունը, որպես բիզնես, միանշանակ կծառայի թուրքերին: Որպես փաստարկ վկայակոչում են այն, որ թուրքական քիչ թե
ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է
«Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Հայաստանում բենզինի ներկրումը ավելի քան 10%-ով էժան կլինի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել «Միկա Լիմիթիդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը: Նրա խոսքերով՝ «Սահմանի բացումը թույլ կտա Հունաստանից եւ Իտալիայից Հայաստան բենզին ներկրել ցամաքային ուղիղ ճանապարհով: Ներկայումս մենք բենզին ներկրելիս մի շարք խնդիրներ ենք ունենում. խմբաքանակն անցկացնում ենք Բոսֆորի
ՆՈՐ ՎԱՐԿ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Արժույթի միջազգային հիմնադրամը հնարավոր է Հայաստանին եւս 60 մլն դոլարի վարկ տա: Այդ մասին ԱՄՀ-ն արդեն աշխատանքային նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերել մեր երկրի իշխանությունների հետ: Լրացուցիչ վարկի տրամադրումը կախված է նրանից, թե Հայաստանը մինչ օրս որքան է կատարել Պահուստային վարկերի մասին համաձայնությունում ամրագրված իր պարտավորությունները: ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը հոկտեմբերի վերջին այդ հարցը մանրամասն կքննարկի,
ՆՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քանի որ խաղողագործության եւ գինեգործական արտադրության ոլորտները գյուղատնտեսության նախարարությունն է համակարգում, երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է հենց այդ նախարարությանն էլ ճանաչել լիազոր մարմին, որը պետք է ապահովի «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքի կիրարկումը: Գյուղնախարարության վրա է դրվել նաեւ արտադրության եւ շրջանառության բոլոր փուլերում կերի, կերի հետ շփվող նյութերի եւ կերային
ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐՏՔՈՎ ԳՈՒՄԱՐ Է ՏԱԼԻՍ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ
Ինչի դիմաց հնարավորություն է ունենում հողատարածքներ տնօրինելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմնակի եկամուտներն այնքան են ավելացել, որ նրանք արդեն սկսել են այս կամ այն նպատակներով գումարային փոխառություններ տրամադրել: Միանգամից նշենք, որ խոսքը ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանի մասին է: Իր շրջապատում համեստ հագուկապով ու «չոր» աշխատավարձով ապրող պաշտոնյայի համբավ ձեռք բերած այս փոխնախարարը, մեզ հասած տեղեկություններով,
Փաստաթուղթն ունի տեքստ եւ ենթատեքստ
ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ ժամանակն է սկսել հայ-թուրքական նոր հարաբերություններ: – Վերջերս արտահայտել էիք մի տեսակետ, որը բանավեճի տեղիք տվեց. ասել էիք, թե մեր երիտասարդությունը պատրաստ չէ պատերազմի, եւ նրան այդ պատերազմը պետք չէ: Հիմա ե՞ւս շարունակում եք մնալ այդ կարծիքին: – Ես ասել էի, որ երիտասարդները պատրաստ չեն պատերազմի, որովհետեւ
«ԱՆՁԱՄԲ ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ»
Սերժ Սարգսյանը երեկ հանդիպեց 52 քաղաքական ուժի լիդերների հետ եւ քննարկեց հայ-թուրքական հարցերը Շուրջ հինգ ժամ հանրապետությունում գրանցված 52 կուսակցությունների լիդերներ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի մասնակցությամբ քննարկում էին հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերը: Հանդիպումը փակ էր լրատվամիջոցների համար, իսկ հանդիպումից հետո նախագահը հեռացավ առանց լրագրողներին մոտենալու: Հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության,
Կոնգրեսը հայտարարում է
Հայ ազգային կոնգրեսը անդրադարձել է մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հրապարակած զեկույցին: Այդ առնչությամբ Կոնգրեսի երեկ տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է, թե՝ հիշյալ հանձնաժողովի կազմավորման հիմքում ի սկզբանե դրվել էր ոչ թե հավասարակշիռ, այլ իշխանական ուժերի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնությունն ապահովելու սկզբունքը, որից էլ ակնհայտ էր, որ այն նախատեսված է կատարելու «Մարտի 1»-ի իրողությունները
ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԵՐ
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում անդրադարձել է ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների լայն շրջանակի՝ «Մարտի 1»-ի ԱԺ հանձնաժողովի հրապարակած զեկույցից մինչեւ հայ-թուրքական եւ հայ-վրացական հարաբերություններ: Այս վերջինի առնչությամբ նա մտահոգություն է հայտնել՝ արձանագրելով, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ծագած լարվածությունը ՀՀ-ի համար լրջագույն խնդիր է, որովհետեւ «մեզ
ՏԱՆ ՄԵԾԸ
Ռուսա Մեծ արքան, իր բազմաթիվ տիրապետումների ընթացքում, երբ գրավեց խեթերի երկիրը, եւ երբ նրան արդեն ենթակա Սուբլիմաս թագավորի թոռ Թութխալիսը իր պալատում մեծամեծ պատիվներ էր տալիս Արարատի Ռուսա Մեծ թագավորին, տարօրինակ բան տեղի ունեցավ՝ լաց լինելով հանդիսության դահլիճ մտավ յոթ տարեկան մի երեխա, եւ հայր թագավորը հանդիմանեց նաժիշտներին ու գոռաց իր զավակի վրա, որ նա
ՄԱՐՏԻ 1-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է
Երեկ այս մեղադրանքը բազմիցս հնչեց ԱԺ նիստերի դահլիճում, բայց կոալիցիայի պատգամավորներից եւ ոչ մեկը փորձ չարեց պաշտպանել նախկին նախագահին: Քննարկման ընթացքում. ՀՀԿ եւ ՀՅԴ անդամները՝ «Ժառանգության» շարքում «Երշիկային» նոր տեսություն Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին երեկ եւս 60 րոպե տրամադրվեց՝ ի հավելումն ավելի վաղ
ԴԱԺԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵ՞ՐԸ
Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումից սկսած մինչ օրս՝ նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների քննարկումների համատեքստում, բոլոր տեսակի վերլուծություններում խոսվում է ազատագրված տարածքները վերադարձնելու պատրաստակամության, անհրաժեշտության կամ պարտադրանքի մասին: Պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից, գուցե, այդ տարածքները սակարկման առարկա են, սակայն չմոռանանք, որ այդտեղ մարդիկ են բնակվում. ոչ պաշտոնական տվյալներով՝ 7-8 հազար մարդ: Այդ տարածքների հետագա տնօրինման հեռանկարից կախված են կոնկրետ մարդկային
ՄԵՂԱՎՈՐԻՆ ՓՆՏՐԻՐ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, պատասխանելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի տարակուսանքին, թե ինչո՞ւ են հայ դիվանագետները բանակցում ոչ հայանպաստ արձանագրությունների շուրջ, ըստ «Ա1+»-ի նշեց. «Որովհետեւ այս իշխանությունները մարտի 1-ին ունեցել են Վարդան Օսկանյան արտգործնախարար, որը ոչ միայն պաշտպանել է մարտի 1-ի սպանդը, այլեւ հանդես է եկել որպես դրա քաղաքական դատապաշտպան: Խորհուրդ եմ տալիս պարոն
Սեպտեմբերի 17
ԽՈՅ (21.03-20.04)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել պահի ազդեցության տակ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Լուրջ մի վերաբերվեք բամբասանքներին,
ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Ըստ սեքսոլոգների՝ յուրաքանչյուր տղամարդ ինտիմ կյանքում ունի իր «կանոնները» Ո՞վ կմտածեր, որ տղամարդու խառնվածքն ու սեքսուալությունը մեծապես կախված է այն մասնագիտությունից, որը նա ընտրում է ողջ կյանքի համար: Յուրաքանչյուրը գիտակցաբար է ընտրում իր մասնագիտությունը եւ այդ ընտրության վրա ազդում են նրա անձնական հետաքրքրությունները, բնավորության առանձնահատկություններն ու հակվածությունները: Դրանում համոզվել են բժիշկ-սեքսոլոգները, որոնց պնդմամբ տեղին ու
Օժիտը՝ անցյալում
Օժիտ հասկացությունը մեզանում աստիճանաբար վերանում է: Ներկայումս այնքան էլ հիվանդագին չեն մոտենում այդ հարցին, ինչպես շա՜տ տարիներ առաջ էր: Իսկ նախկինում ի՞նչ էր իրենից ներկայացնում օժիտը Հայկական գյուղերում (եւ ոչ միայն…) ընդունված կարգ էր՝ «գլխագնի» դիմաց աղջկա ծնողները պարտավոր էին օժիտ տալ իրենց աղջկան. այն անկողին էր՝ ամենաքիչը երեք օրինակից (երեք ձեռք), աղջկա ներքնազգեստների հավաքածու՝
ԻՆՔՆԱՏԻՊ ԵՎ ԱՐՏԱՌՈՑ
Այսպիսին են Ասիայի եւ Աֆրիկայի որոշ երկրների ավանդույթները Ներկայումս շատ է խոսվում աշխարհով մեկ տեղի ունեցող գլոբալիզացիոն երեւույթների մասին: Որոշ մշակութաբաններ հաճախ այդ ֆենոմենն անվանում են մաքդոնալդացում՝ այն կապելով «Մաքդոնալդ» կոչվող արագ սննդի պատրաստման ցանցի հետ, որի կետերը գոյություն ունեն աշխարհի երկրների մեծամասնությունում: Մշակութաբանների մի հատված էլ ահազանգ է հնչեցնում, թե գլոբալիզացիոն երեւույթների սրման արդյունքում
Բելգիային հաղթեցինք. հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն
Նախորդ շաբաթը հայ ֆուտբոլասերների համար նշանավորվեց նրանով, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջապես խախտեց տխուր ավանդույթը՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան հաղթանակ տոնելով Բելգիայի թիմի նկատմամբ: Այն նույն բելգիացիների, որոնց հետ պայքարում մեկ տարի առաջ մեզ համար մեկնարկեց Աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլը: Չէ՛, չեմ սխալվել ժամկետների հարցում, պարզապես փոքրիշատե իրատեսները հասկանում էին. թուրքերի ու իսպանացիների հետ
Խաչիյանի նոր հաջողությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայաստանցի գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը օրերս Սան-Դիեգոյում նվաճեց Հարավային Կալիֆոռնիայի չեմպիոնի կոչումը՝ 6 հնարավորից վաստակելով 5,0 միավոր:
Իջեւանցին երրորդն է աշխարհում
Իտալիայի Ռոզալինա Դի Մառե քաղաքում անցկացված բազկամարտի (արմռեսթլինգ) աշխարհի 31-րդ առաջնությանը մասնակցած 45 երկրների 1600 մասնակիցների մեջ էին նաեւ Հայաստանի ազգային հավաքականի վեց անդամներ, որոնք մրցավայր մեկնել էին ժամանակին այս մարզաձեւում աշխարհի չեմպիոնի կոչում նվաճած, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Նրանք բոլորն էլ իրենց դրսեւորեցին լավագույն կողմերով՝ տեղ զբաղեցնելով իրենց քաշային կարգերում լավագույն տասնյակում: Իսկ
ԱՂՋԻԿՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ
Ֆուտբոլի Հայաստանի աղջիկների մինչեւ 19 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 18-ին մեկնելու է Հունգարիա, որտեղ հաջորդ օրվանից սկսած մինչեւ սեպտեմբերի 24-ը մասնակցելու է այդ տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնատի առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարին: Հունգարիայում մեր թիմի մրցակիցները լինելու են հյուրընկալ երկիրը, Բելգիան եւ Լատվիան: Ուսումնամարզական հավաքին հրավիրված են եղել՝ դարպասապահներ Թագուհի Գրիգորյան («Բանանց») եւ Լիլիթ Բարսեղյան («Վանաձոր»)

















































