Օրվա լրահոսը
«ՄՆԱԼՈՒ ԵՆՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
Ի հեճուկս բոլոր սոցհարցումների՝ պնդում է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը – Վերջերս հրապարակվող տարբեր սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները ՄԱԿ-ի վերաբերյալ նույնն են, այն է՝ Ձեր ղեկավարած կուսակցությունն այլեւս տեղ չի գտնելու խորհրդարանում: Ըստ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի տվյալների՝ ՄԱԿ-ի օգտին այժմ պատրաստ է ձայն տալ հարցվածների ընդամենը 0,8 տոկոսը: Ձեր կարծիքով՝ այս հարցումներն արտահայտո՞ւմ են
ԱՅԼԵՎՍ ՉԶԲԱՂՎԵՔ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅՈՎ
ԺՈՒԿ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, թե սոցիոլոգներ Ահարոն Ադիբեկյանը եւ Գեւորգ Պողոսյանը դիտավորյալ հրապարակում են «ժողովրդին ապակողմնորոշող» տվյալներ, ինչը վկայում է նրանց «ծախվածության մասին»: Մանուկ Գասպարյանը խորհուրդ տվեց, որ եթե մայիսի 12-ի ընտրություններում իր կուսակցությունը հավաքի 8%, վերոհիշյալ սոցիոլոգներն այս բնագավառում չշարունակեն իրենց աշխատանքը, քանի որ իրենց հարցումներով ԺՈՒԿ-ին այժմ
ԽՈՅ 21.03-20.04: Օրը հարմար է գրեթե բոլոր տեսակի գործնական ակտիվության համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Եթե ուժերը ճիշտ բաշխեք, օգտակար գործողության գործակիցը շատ բարձր կլինի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Կարճատեւ ուղեւորություններն արդյունավետ կլինեն: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Առաջատար դառնալու համար բազում խոչընդոտներ ստիպված կլինեք հաղթահարել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Զսպվածությունը ձեր լավագույն ուղեկիցը կարող է լինել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Բազմազբաղությունը կխանգարի ձեզ՝ ճիշտ որոշումներ
ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ
Կիրակի օրը Հովիկ Հայրապետյանի հուշագավաթի ավանդական խաղարկությունով Հայաստանում պաշտոնապես բացվեց ձիասպորտի մրցաշրջանը: Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի ծածկած մանեժում մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի (ՀՁՖ) նախագահ Հայրապետ Հայրապետյանի ողջույնի խոսքից հետո պատվավոր գավաթի համար արգելքների հաղթահարում մրցաձեւում պայքարի մեջ մտավ 23 անձնակազմ: Մասնակիցները առաջին փուլում պետք է հաղթահարեին միջազգային չափորոշիչներին համապատասխանող 120 սմ բարձրությամբ 11 արգելք՝ 325
Սոչիում, ինչպես Երեւանում
Ըստ Սոչիի երգեհոնային եւ կամերային երաժշտության համերգասրահի ղեկավար, դաշնակահարուհի Վալերիա Անֆինոգենովայի, իրենց TV-ներն էլ դասական արվեստ չեն պրոպագանդում: Վալերիա Անֆինոգենովան «Ա. Խաչատրյան» համերգասրահում, մարտի 23-ին, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա մենահամերգով: «Առավոտը» հանդիպեց դաշնակահարուհուն եւ խնդրեց տեղեկացնել, թե ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպիսի՞ն է Սոչիի մշակութային կյանքը: Վ. Անֆինոգենովան հայտնեց, որ ինքը
«ԳՈՐԾԻ ԳԼԽԻՆ ՏԵՐ Է ՊԵՏՔ»
Ասում է «Հայկարշին» ՍՊԸ տնօրեն Արագած Ախոյանը, ով առաջիկա ԱԺ ընտրություններում թիվ 14 ընտրատարածքում մեծամասնական կարգով ԲՀԿ-ի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու: Դժվարին ու բեղմնավոր է եղել Արագած Ախոյանի աշխատանքային ուղին: Ծնվել է 1962թ.՝ Աշտարակի շրջանի Ձորափ գյուղում: Կրթություն ստանալուց եւ խորհրդային բանակում ծառայելուց հետո աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի գովազդային բաժնում, որպես հատային հրատարակչության խմբագիր:
Տղամարդ ուսուցիչներն «անհետանում» են
Պատճառը նյարդային լարվածություն առաջացնող աշխատանքը եւ դրա դիմաց տրվող սիմվոլիկ վարձատրությունն է: ՀՀ ազգային վիճակագրության վարչության ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ կրթության ոլորտում աշխատում է 128. 000 մարդ: Նրանց ընդամենը 25%-ն են տղամարդիկ: Ըստ նույն աղբյուրի, այժմ մանկավարժական բարձրագույն կրթություն են ստանում 19.475 աղջիկ եւ 19.041 տղա: Տղամարդկանց պակասը ցայտուն է արտահայտված հատկապես հանրակրթության ոլորտում: «Դպրոցներում
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Անցած շաբաթվա վերջին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության հիմնադրամի եւ Նիդեռլանդների Թագավորության կառավարության նախաձեռնությամբ Վանաձորում կազմակերպել էր կլոր սեղան: «Խոսքի ազատությունը Հայաստանում եւ խորհրդարանական ընտրությունները» թեմայով քննարկումներին մասնակցեցին տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինչպես նաեւ «Այլընտրանք», Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի տեղական գրասենյակ, Օրհուսի կենտրոն, Հասարակական կազմակերպությունների կենտրոն ու Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն՝ հասարակական կազմակերպությունները:
«Ջերմուկ գրուպը» դիմելու է Եվրոդատարան
Ընկերությունը հույս ունի, որ իր վնասված գործարար համբավը միայն այդ տարբերակով կարող է վերականգնել: Որքան էլ «Ջերմուկ գրուպի» ներկայացուցիչները հերքեցին ամերիկյան գործակալության այն մեղադրանքները, թե «Ջերմուկ» հանքային ջրում մկնդեղի պարունակությունը սահմանված նորմայից գերազանցված է, այնուամենայնիվ՝ նույնիսկ տեղական շուկայում այս օրերին «Ջերմուկի» սպառման ծավալները նվազել են: Սա երեկ «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ ընկերության կոմերցիոն բաժնի
ՆՎԵՐՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Ընտրությունների նախաշեմին հանրապետականները գյումրեցի անօթեւաններին բնակարաններ են նվիրում Շաբաթ օրը Գյումրի էր այցելել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Թեեւ նա լրագրողներին հորդորել էր, որ իր այցելությունը քարոզարշավ չորակեն, այդուամենայնիվ, նրա՝ գյումրեցիների հետ հանդիպումը եւ բարեգործական քայլերը քարոզարշավից բացի ուրիշ ոչինչ չէին հիշեցնում: Օրինակ՝ Գյումրիի դրամատիկական թատրոնում 5 անօթեւան խեղճուկրակ ընտանիքների վարչապետը Հանրապետական կուսակցության անունից հանձնեց 5
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՎԵԼ Է
Մարտի 17-ին Կապան այցելած ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը զրկված է եղել թե՛ հյուրանոցում գիշերելու, թե՛ դահլիճում հանդիպում կազմակերպելու հնարավորությունից: ԱԺՄ Կապանի գրասենյակի ղեկավար Ալբերտ Ղոնյանը echannel.am-ի թղթակցին պատմել է, որ ինքը նախօրոք «Դարիստ» հյուրանոցում սենյակ էր պատվիրել Վազգեն Մանուկյանի եւ նրան ուղեկցողների համար: Սակայն, երբ ԱԺՄ նախագահը մարտի 16-ին ժամանել է հյուրանոց՝ նրան ասել են,
Գրոհը ՕԵԿ-ի դեմ շարունակվում է
Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արազբեկ Սարգսյանը, ով ներկայացնում էր ՕԵԿ-ը, ազատվել է նախագահի պարտականություններից: Նրան փոխարինում է ՀՀԿ-ական Սմբատ Գասպարյանը: «Առավոտի» հարցին, թե ինչպես է մեկնաբանում իր «պաշտոնանկությունը», պարոն Սարգսյանն ասաց. «Պատճառը ճնշումներն են հանձնաժողովի անդամների վրա Հանրապետական կուսակցության կողմից: ՀՀԿ-ն իր դրածո կուսակցություններով վախենում է «Օրինաց երկրից»: Հանձնաժողովի 2/3-ին ստիպեցին անվստահություն հայտնել
Ընտրությունները կեղծվելու են
ՆԺԿ նախագահի ասելով՝ կեղծվելու են «ցինիկաբար» «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով օրերս է վերադարձել Մոսկվա կատարած հերթական շրջագայությունից, երեկ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձավ ամենատարբեր հարցերի: ԱԺ ընտրություններ ՆԺԿ նախագահի համոզմամբ, որը հիմնված է իր ունեցած տեղեկությունների վրա, այս անգամ եւս իշխանություններն ընտրությունները կեղծելու են եւ կեղծելու են, ըստ նրա՝ «ցինիկաբար» եւ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՄ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՆ
Վստահեցնում է ՀՀԿ խմբակցության քարտուղար, թիվ 41 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից թեկնածու առաջադրված Գագիկ Մելիքյանը: – Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀԿ խմբակցության քարտուղարը կուսակցության 112 հոգանոց համամասնական ցուցակում 97-րդն է: – Ես կուսակցության որոշման համաձայն եմ առաջադրվել մեծամասնական ընտրակարգով: Իսկ ՀՀԿ որոշմամբ՝ մեծամասնականով առաջադրված պատգամավորների համարները համամասնական ցուցակում սկսվում են 66-ից եւ ավարտվում 97-ով՝ ըստ ընտրատարածքների
«ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԻՄ ԲՈԼՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ»
Ասում է «Գործարար» պատգամավորական խմբի ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Գրիգոր Մարգարյանը: – Պարոն Մարգարյան, ձեր գլխավորած խմբի անդամները տարբեր կերպ տնօրինեցին իրենց ճակատագիրը, ոմանք մտան Տիգրան Կարապետովիչի ցուցակ, մյուսներն առանձին են մասնակցում ընտրություններին, ոմանք ընդհանրապես չեն մասնակցելու, խումբը ունե՞ր ազատ լինելու որոշում: – Այո, մեր խումբը որոշում ուներ ազատ գործել, եւ ես բավականին նորմալ
ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ՈՒ ՇԱՆՏԱԺ՝ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
Սյունիքի մարզկենտրոն` Կապան մարտի 17-ին հանդիպման եկած ԱԺՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանին համար չեն տվել հյուրանոցում եւ դահլիճ չեն տրամադրել հանդիպման համար: «Առավոտին» հայտնի դարձավ, որ Վազգեն Մանուկյանը նաեւ հեռախոսային անանուն սպառնալիքներ է ստացել. «Մինչեւ մայիսի 12-ը ոտքդ չլինի՛ այստեղ»: Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը մեր թերթին ասել էր, թե Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մասնակցելու
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ տասներկուերորդ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՆԱՐԱՏ – Էդ աղջկերքին հեչ կարգին չենք էլ ճանաչում, Դանիկ ձյաձյա,- խոսակցությանը խառնվեցի ես.- էսօր առավոտ ենք հետները ծանոթացել: – Էսօր առավոտ հետները ծանոթացել եք, ու գիշերն ուզում եք դրանց ըստեղ պահե՞ք,- գոռաց Դանիկը.- կարող ա՞ էս գյուղը ձեր համար բոզանոց ա: – Թասիբի հարց ա, պա՛պ,-
ԽՈՅ 21.03-20.04: Ձերբազատվեք անցյալի հետ կապված հիշողություններից: ՑՈՒԼ 21.04-21.05: Կներեք, բայց ստիպված կլինեք ինչ-ինչ հարաբերություններ խզել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Անգամ ձեր ծանր հիվանդներն այսօր իրենց ներկայությամբ ձեզ կուրախացնեն: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Իրողություններին վերաբերվեք որքան հնարավոր է իրատեսական: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրը խոստանում է լինել ներդաշնակ, հաղթական, բայց նաեւ կտրուկ: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր արդարամտությունը շատերին կարող է դուր չգալ:
Դարչինյան-Արսե մենամարտը հասունանում է
Թեթեւագույն (մինչեւ 50,802 կգ) քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Վախթանգ (Վիկ) Դարչինյանը (28 մենամարտ, 28 հաղթանակ, որից 22-ը՝ նոկաուտով) 2005 թվականի սկզբից սկսած՝ իր հետ մենամարտել առաջարկում է մեքսիկացի Խորխե Արսեին (50 մենամարտ, 46 հաղթանակ, որից 35-ը՝ նոկաուտով): Անցած այս ամբողջ ընթացքում վանաձորցի բռնցքամարտիկը մշտապես հայտարարել է Արսեի հետ ցանկացած ժամանակ
ՎԱՐՔԱԿԱՆՈՆ ԵՎ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 10-ին մի շարք լրատվամիջոցներ (այդ թվում նաեւ «Առավոտը») ստորագրել են մասնագիտական եւ էթիկական նորմեր պարունակող Վարքականոն, ինչպես նաեւ ընտրությունների լուսաբանմանը վերաբերող Հռչակագիր: Ստորեւ ներկայացնում ենք այդ փաստաթղթերի ամբողջական տեքստը: ՎԱՐՔԱԿԱՆՈՆ Մենք՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներս – գիտակցելով մասնագիտական վարքի կանոններին հետեւելու եւ դրա շուրջ համախմբվելու անհրաժեշտությունն ու հնարավորինս բարձր աշխատանքային
Ապօրինի է, բայց կօրինականացվի՞
Ապօրինի կառուցապատողին ճանաչել են բարեխիղճ քաղաքացի Արաբկիր համայնքի Կասյան թիվ 10 շենքի բակում արդեն 6 ամիս է, ինչ ապօրինի շինություն է կառուցվել: Այս շենքի բնակիչները շինարարության հեղինակի հետ պայքարի մեջ են, սակայն պատկան մարմինները, ի պատասխան նրանց բողոքների, լղոզված ու հակասական բացատրություններ են տալիս: Օրինակ, երբ բնակիչներն առաջին անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան, պաշտոնյաները վերջիններիս
ԹՈՔԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ՝ ՀՂԻՆԵՐԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՈՒՄ
Ըստ առողջապահության ոլորտի պատասխանատուների, դա միանգամայն նորմալ է Հանրապետությունում բուժհիմնարկների օպտիմալացման երկրորդ փուլն է մեկնարկել: Այս ծրագիրը հատկապես մարզերում բուժաշխատողների եւ բնակչության դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել, քանի որ վերջիններս համոզված են, որ տարբեր գործառույթներ իրականացնող հիվանդանոցների միավորումը աննպատակահարմար է: «Առավոտն» իր նախորդ համարներում արդեն անդրադարձել էր, որ Շիրակի մարզում այս օրերին բուժհիմնարկները մեկը մյուսի
Մեծամորի, Քասախի ու Արաքս գետերի դեմը չեն առնում
Այս գետերի հարեւան որոշ բնակավայրեր ամեն գարնան տուժում են Ամեն տարի հորդառատ անձրեւներից վարարած Քասախ, Մեծամոր, Արաքս գետերը հեղեղում են Ծիածան, Մրգաստան, Խորունք, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Արաքս, Ակնաշեն գյուղերի որոշ բնակավայրերն ու գյուղացիների վարելահողերը: Գետերը ջրառատ են լինում հատկապես գարնանը եւ, գյուղացիների ներկայացմամբ, դաշտերը ջրով ողողված լինելու պատճառով, գյուղատնտեսական աշխատանքները սկսում են ժամանակից մոտ մեկ ամիս
ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԴԵՂԵՐԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Հոգեմետ դեղերի բացակայության պատճառով նրանց ստացիոնար բուժումը «ջուրն է լցվել» Արդեն մի քանի ամիս է՝ հոգեկան հիվանդներն իրենց բուժման համար նախատեսված «օլանզապին» դեղը չեն ստանում: Այն հիվանդանոցներին պետպատվերի շրջանակներում մատակարարում է առողջապահության նախարարությունը, որն էլ շուրջ 3 ամիս ինչ-ինչ պատճառներով ուշացրել է հոգեմետ այդ դեղերի անվճար մատակարարումը: Առանց այդ դեղամիջոցի՝ հիվանդներն իրենց անհամեմատ ավելի վատ
Շուն վարժեցնելը թանկ է նստում
Ոստիկանության շները լավ ուտում, խմում են, անալիզներ են հանձնում, հղիանալու դեպքում էլ «ֆիզարձակուրդ» են գնում: Ոստիկանության պետական պահպանության վարչության վարժեցրած շներն ավելի լավ են սնվում ու ավելի բարեկեցիկ պայմաններում են ապրում, քան հայկական շատ ընտանիքներ: «Շներին ցուցաբերվում է մեծ խնամք ու հոգատարություն, նրանք սնվում են օրը երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան: Շների սննդաբաժնում պարտադիր պետք
ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԸ ՁԵՎԻ ՀԱՄԱՐ ԵՆ
Ոչ մի գերատեսչություն այդ սարքերի համար պահանջվող ծախսերն իր վրա չի վերցնում: «Այս տարի ծիրանի ռեկորդային բերք է սպասվում»,- 2007-ի բերքատվության մասին այսպես են հավաստիացնում գյուղնախարարության մասնագետները՝ վստահեցնելով, որ այս տարի առատ բերքատվություն է լինելու եւ հատկապես դեղձից, սալորից, կեռասից, տանձից ու խնձորից շուկայում տեղ ու դադար չի լինելու: Ամեն տարի այս խոստումները նախարարությունը տալիս
«Պռոշյանի» շշերին աչք են դրել
Գործարանը մեղադրում է անբարեխիղճ մրցակցության մեջ «Պռոշյանի կոնյակի գործարանն» օրերս դիմում-բողոք է գրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, խնդրելով պաշտպանել արդար մրցակցության իր իրավունքը: Ինչպես տեղեկացանք հանձնաժողովից, գործարանը դժգոհում է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող հուշանվերային շշեր արտադրող ընկերությունները դրանք վաճառում են նաեւ այլ ընկերությունների: Ըստ էության, եթե շշերը վաճառվում են, ապա խմիչքով կլցվեն
ՕՐԳԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԵՆՏԱԼԻՏԵՏԻՑ ԵԼՆԵԼՈՎ
Հայաստանում երիկամ կամ սիրտ փոխպատվաստելու համար դոնոր գտնելը բարդ գործ է Մարդու օրգանների փոխպատվաստման մասին ՀՀ օրենքն արդեն չորս տարի ուժի մեջ է, սակայն այդ օրենքում դեռեւս մի շարք բացեր կան, ինչի պատճառով այսօր շատ հիվանդներ ստիպված են լինում իրենց օրգանները (երիկամ, սիրտ, հյուսվածքներ) փոխպատվաստել օտարերկրյա կլինիկաներում: Նման վիրահատությունները բավականին թանկ արժեն՝ 50 հազարից 120
Հրեա դիվանագետը՝ ցեղասպանությունների մասին
Շրի Լանկայի տեղեկատվության նախարարի նախկին խորհրդական Վենդել Սոլոմոնի դիտարկումները: Հայոց ցեղասպանության միջազգայնացումը դարձել է առաջնային խնդիր հայերիս համար: Այսօր այդ ողբերգությամբ հետաքրքրված են նաեւ քաղաքական եւ տնտեսական էլիտայի այլազգի ներկայացուցիչներ: Նրանց թվում է ազգությամբ հրեա Վենդել Սոլոմոնը, որը երկար տարիներ զբաղեցրել է Շրի Լանկայի տեղեկատվության նախարարի՝ քաղաքական եւ միջազգային հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնը: Լոնդոնում՝ դիվանագիտություն,
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ՀԱՄԵՐԳՆԵՐ
«Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 20-ին կկայանա ռուսաստանցի ճանաչված ջութակահար Կարեն Շահգալդյանի մենահամերգը: – 1990-ականների վերջերին հայաստանյան հյուրախաղերի ժամանակ երաժշտասեր հասարակայնությունն առաջին անգամ Ձեզ նկատեց Վլադիմիր Սպիվակովի «Մոսկովյան վիրտուոզներում» իբրեւ նվագախմբի արտիստ, իսկ 2004-ից հանդես եք գալիս որպես մենակատար: Դա՞ էր «Վիրտուոզներից» դուրս գալու հիմնական պատճառը: – Դեռ Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Վիկտոր Տրետյակովի դասարանում սովորելու տարիներին,


















































