Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ

Հարցնում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Ինձ շատ է տխրեցնում այսօր կատարվողը,- մեր զրույցի ընթացքում ասաց 10 տարի շարունակ Հայաստանի ԱԳՆ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած (արտգործնախարարի տեղակալից մինչեւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցիչ) Արման Նավասարդյանը: Նրա դիտարկումները փոխանցում ենք առանց միջամտության:- Կարճ ժամանակահատվածում մենք Ղարաբաղի հարցով 3 քաղաքական աֆրոնտի բախվեցինք՝ ՄԱԿ-ի եւ ԵԽԽՎ բանաձեւերն ու

ԲԱՆՏԻՑ ՈՂՋՈՒՅՆՆԵՐ` «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՆ»

ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի («Ապօրինի զենք, զինամթերք պահելը»), հատկանիշներով մեղավոր ճանաչված եւ այսօր Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող արցախյան ազատամարտի մասնակից, Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանը «Առավոտին» տված հարցազրույցը եզրափակեց Հյուսիսային պողոտայում արդեն 16-րդ օրը շուրջօրյա նստացույցի նստածներին ողջույններ հղելով. «Ես եւ բանտում գտնվող իմ ընկերները ողջունում ենք Հյուսիսային պողոտայում մեր պայքարը շարունակող մեր

«ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ»

Հայ-ռուսական համալսարանի լրատվական կենտրոնը տարածել է համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի մեկնաբանությունը Թուրքիայի նախագահին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով Երեւան հրավիրելու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկի վերաբերյալ. «Վերջին տարիների ընթացքում հայ հասարակությունը մի տեսակ կարծես կարոտել էր նախաձեռնող դիվանագիտության դրսեւորումներին: Մեր դիվանագիտությունը կարծես թե պարփակվել էր ընդամենը Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջարկություններն ընդամենը մեկնաբանելու

ԿԱՐՈՏԵԼ ԵՆՔ ՔԵԶ

ԵԿՄ Արաբկիր ջոկատի հրամանատար, գնդապետ, քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի 12-ամյա որդին նամակ է գրել մեկուսարանում գտնվող հորը: Ներկայացնում ենք կրճատումներով. «Բարեւ հայրիկ: Եթե չլիներ մեր Համաժողովրդական շարժումը, չլիներ քաղբանտարկյալ հասկացությունը, չէր լինի նաեւ այս նամակը: Հայրիկ, մենք բոլորս՝ մայրիկը, քույրիկները, հարազատներն ու ես, կարոտել ենք քեզ: Կարոտել ենք այն օրերը, երբ միասին էինք ապրում. միասին էինք

Երիտասարդ ռեժիսորը վերադարձել է

«Առավոտը» կրկին անդրադառնում է Սփյուռքի բուհերում ուսում առնող հայաստանցիներին: Հայրենիք է վերադարձել Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի այս տարվա շրջանավարտ Վարդան Վիրաբյանը՝ ստանալով երաժշտական թատրոնի ռեժիսորի մասնագիտություն, որն, ինչպես հայտնի է, դեֆիցիտ է մեզանում: «Առավոտը» հետաքրքրվեց՝ արվեստագետը ծրագրեր ունի՞ Հայաստանում, թե՞ արդեն ուսումնառությանը զուգընթաց «տեղավորվել» է ռուսաստանյան որեւէ թատրոնում: Մեր զրուցակիցը նախ հայտնեց, որ իր դիպլոմային

ՈՎ՝ ՈՐՏԵՂ Է ՄԱՐԶՎՈՒՄ

Պեկինում կայանալիք ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է ընդամենը 23 օր: «Առավոտը» ճշտեց, թե այս օրերին յոթ մարզաձեւերի մեր հանրապետության հավաքականներն ու անհատ մարզիկները որտե՞ղ են եւ ինչո՞վ են զբաղված: Որ 63 կգ քաշային ծանրորդ Մելինե Դալուզյանն ուսումնամարզական հավաքի է մեկնել Պոդոլսկ եւ մեր հինգ տղաները նրան միանալու են հուլիսի 21-ին, արդեն տեղեկացրել ենք:

Մրցեցին դատապարտյալները

Երեկ «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում անցկացվեց հանրապետության քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների սեղանի թենիսի առաջնության եզրափակիչը: Կանանց պայքարում մրցանակային եռյակը կազմեցին Աբովյանի ՔԿՀ դատապարտյալներ Քրիստինա Պետրոսյանը, Գոհար Կարապետյանը եւ Դիանա Հարությունյանը: Տղամարդկանց մեջ հաղթող դարձավ Կարեն Գաբրիելյանը («Կոշ» ՔԿՀ), որը վճռական պայքարում պարտության մատնեց «Սեւան» ՔԿՀ-ից Գեւորգ Մակիչյանին: Երրորդը Վարոս Շահբազյանն էր («Կոշ» ՔԿՀ): ՀՀ արդարադատության նախարար

ԵՐՐՈ՞ՐԴ, ԹԵ՞ ՉՈՐՐՈՐԴ ՈՒԺ

Ինչպես արդեն նախապես կանխատեսվում էր, վերջին շրջանում թափ են հավաքում «երրորդ ուժի» կողմնակիցները Այդ մասին մամուլում հպանցիկ անդրադարձներ եղել են, սակայն, նկատի ունենալով վերոհիշյալ աճը, հարկ ենք համարում մեկ անգամ եւս մի փոքր հանգամանորեն անդրադառնալ այդ հարցին: Իմիջիայլոց, նշենք, որ «երրորդ» արտահայտությունը ստացել է բացասական երանգավորում, ինչպես, օրինակ՝ «երրորդ աշխարհ», «երրորդ դաս», «երրորդ ուղի» եւ

Հայկական հուշարձանները՝ հարեւանների ձեռքում

Փորձագետների հավաստմամբ, Ադրբեջանում, Թուրքիայում եւ Վրաստանում դրանց անխնա են վերաբերվում «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերն էին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը եւ «Արմենիան ռեփորթըրի» թղթակից Թաթուլ Հակոբյանը: Երկու բանախոսներն էլ փաստեցին, որ Իրանը ՀՀ հարեւաններից ամենաբարեխիղճն է հայկական հուշարձանները պահպանելու առումով: Թ. Հակոբյանը հայտնեց. «Հուլիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացված ծրարում էին Ատրպատականի հայոց 3 եկեղեցիների՝ Թադեի վանքի, Ծործորի եկեղեցու,

«ՀԱՅԱՑՔՍ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ Է»

Ասում է բաց տեսարաններով «աշխատող» ռեժիսոր Կատրին Բրեյան Եվրոպական ամենասկանդալային կինոդեմքերից մեկը՝ սցենարիստ, դերասանուհի եւ ռեժիսոր Կատրին Բրեյան երեկ վարպետության դաս անցկացրեց Տիկնիկային թատրոնում: Նրան ներկայացնելիս ռեժիսոր Տիգրան Խզմալյանը խորհուրդ տվեց ֆրանսիացի ռեժիսորի հետ զրույցում լինել նույնքան անկեղծ եւ բաց, որքան նա է: Բրեյան պատմեց, որ կինոյով հետաքրքրվել է 12 տարեկանից: 17-ում գրել է առաջին

Չեն վստահում կենտրոնացված եւ միասնական քննություններին

ՀՀ միջպետական բուհերը կազմակերպում են սեփական քննություններ Շուտով կմեկնարկեն բուհական ընդունելության կենտրոնացված քննությունները: Սակայն ՀՀ-ում կան բուհեր, որոնք չեն «ենթարկվում» ընդունելության այդ համակարգին: Դրանք միջպետական համալսարաններն են, օրինակ՝ Սլավոնականը, Ֆրանսիականը, որոնք ընդունելության քննություններ կազմակերպում են բուհի ներսում: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, քանի որ այդ բուհերի հիմնադիրները ՀՀ եւ

ՔՐԳՈՐԾ՝ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ

Ոմանք այն կապում են Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրությունների հետ Միքանի օր է, ինչ քրեական գործեր են հարուցվում ինչպես Գյումրիի քաղաքապետարանի, այնպես էլ նրա ենթակայության տակ գտնվող կառույցների պատասխանատուների դեմ: Օրեր առաջ Գյումրիի 205 /369 տնակի բնակչուհի Կարինե Խաչատրյանի բողոքի հիման վրա քրգործ էր հարուցվել քաղաքապետարանի անօրինական շինությունների եւ հողազավթումների բաժնի պետ Աշոտ Քալաշյանի ու մյուս

«Իրավունքի» ընթերցողները շփոթվո՞ւմ են

Հայկ Բաբուխանյանը համոզված է, որ «Իրավունք de facto»-ն իրենց՝ տարիների ընթացքում հավաքած լսարանը գողանում է: «Տեսակետ» ակումբի կողմից հրատարակվող «Իրավունք de facto» թերթը շփոթության աստիճան նման է «ՍԻՄ» կուսակցության պաշտոնաթերթին՝ «Իրավունքին»: Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում նման համոզմունք հայտնեց «ՍԻՄ»-ի նախագահ Հայկ Բաբուխանյանը: Հանձնաժողովը կուսակցության դիմումի հիման վրա վարույթ է հարուցել: Հայկ Բաբուխանյանի

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ՝ ՈՒՂԵՂՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Որպեսզի մեր լավագույն մասնագետները չլքեն երկիրն ու աշխատեն օտարերկրացիների համար, գործարարները պետք է մարդկային կապիտալի շուկայում ներդրումներ անեն: Հայաստանում բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած ուսանողներից շատերն այսօր գերադասում են աշխատել արտերկրում, քանի որ ավարտելով՝ տարիներով համապատասխան աշխատանք չեն գտնում, իսկ գտնելու դեպքում այնքան չնչին վարձատրություն են ստանում, որ մի քանի տարի շարունակ չեն կարողանում հետ ստանալ

Գտնվել են քավության նոխազներ

Փորձեր են արվում մարտի 1-ի զոհերի մահվան մեղքը փաթաթել շարքային զինծառայողների կամ սպաների վզին: Օրերս, ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցին, ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտարարել էր, թե «պարզվել է այն ոստիկանների շրջանակը, ովքեր մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ հատուկ միջոց են կիրառել, ինչի արդյունքում զոհվել է երեք մարդ»: Նրա մատուցմամբ՝ ըստ նախաքննական մարմնի,

«ՇԱՆԹԻ ԵԼՈՒՅԹՆ ԷՔՍՏՐԵՄԱԼ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔ ԷՐ»

Մարտի 1-ի գիշերը Շանթ Հարությունյանի ելույթն այսպես է բացատրում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը: – Որքան մեզ հայտնի է՝ Դուք էիք առաջարկել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, որ Վարդաշեն ՔԿՀ-ում հանդիպի նաեւ Շանթ Հարությունյանին: Համարում եք, որ նա ե՞ւս քաղբանտարկյալ է: – Թոմաս Համմարբերգի հետ հուլիսի 13-ի հանդիպման ժամանակ ես խորհուրդ տվեցի, որ եթե

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՊԵՏՔ Է ԴԱՏԵՆ

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ նախագահն իր խոստումների տերն է: – Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծես չի համակերպվել այն իրողության հետ, որ ինքն այլեւս նախագահ չէ եւ հաճախակի հանդես է գալիս հարցազրույցներով, որոնցում չի թաքցնում իր տարաձայնությունները ե՛ւ առաջին, ե՛ւ գործող նախագահների հետ: Վերջին հարցազրույցից ակնհայտ են հակասությունները Սերժ Սարգսյանի

ՀԱՄՄԱՐԲԵՐԳՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՍՏԵՂԾԵԼ ՄԵԿ ԱՅԼ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն առաջարկել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովից դուրս ստեղծել մի խումբ, որը կզբաղվի փաստահավաք առաքելությամբ, իսկ բուն հանձնաժողովն այդ տեղեկությունների հիման վրա կտա քաղաքական գնահատական: Ստեղծվելիք խմբում փորձագետներ պետք է ունենա նաեւ ընդդիմությունը: Դավիթ Հարությունյանն ասել է. «Կարծում եմ,

«ԿԻՏՐՈՆԻ ԾԱՌԸ»՝ ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ֆիլմերի թվում է Էրան Ռիքլիսի «Կիտրոնի ծառը» խաղարկային ֆիլմը (Իսրայել-Գերմանիա-Ֆրանսիա): Կինոաշխատանքը պատմում է պաղեստինցի կնոջ՝ Սալմայի ու նրա նախնիներից մնացած կիտրոնի այգու մասին: Այնպես է ստացվել, որ կնոջ տունը եւ պապենական այգին հայտնվել են մի տարածքում, որը Իսրայելի եւ Արեւմտյան ափի սահմանն է, իսկ Սալմայի նոր հարեւանը ոչ ավել-ոչ պակաս… Իսրայելի

Մշակութային խճանկար

ՉԻՆ ԵՎ ԻՐԱՆՑԻ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ Երեկ «Երեւան» հյուրանոցում կայացավ չին ռեժիսոր Ցայ Շանգժունի եւ նրա իրանցի գործընկեր Աբոլֆազ Սաֆարիի մամուլի ասուլիսը: Առաջինը փառատոնին ներկայացել է «Կարմիր կոմբայնը», իսկ Ա. Սաֆարին՝ «Աշխարհի վերջը» ֆիլմով, որի հուզիչ ու բավական հաջողված կինոաշխատանքին անդրադարձել ենք մինչ փառատոնը: Ցայ Շանգժունն ասաց, որ չնայած առաջին անգամ է Հայաստանում, բայց տպավորություն ունի, թե

ՉԹՌՉԵԼՈՒ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ

«Ոսկե ծիրանը» գրեթե չի հպվում մեր իրականությանը Երբ երկրում եղել են մեծ ցնցումներ, երբ այդ ցնցումների արդյունքում կան մարդկային զոհեր, երբ բանտերն ակնհայտորեն լեցուն են ամենեւին ոչ սպանությունների համար մեղադրվող, այլ քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներով, կյանքը չպետք է կանգ առնի, նախատեսվածը չպետք է հետաձգվի: Խոսքը «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի մասին է, որը տարիների քրտնաջան

Քննիչը տեղազննել է «աչքաչափով»

Ասֆալտի «թաց» լինելը մաքրում է բոլոր հետքերը 2007թ. նոյեմբերի 5-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 23 շենքի հարակից տարածքում Հովհաննես Մկրտչյանն՝ իր «Մերսեդես-Բենց-Ե420» մակնիշի 01 UL 042 պետհամարանիշի ավտոմեքենայով, ընդհարվեց Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Վահե Ասեյանի կողմից վարած, «Պրոմեթեյ» ՍՊԸ-ին պատկանող «Գազ-3102» մակնիշի 119 ՏԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենային: Վ. Ասեյանը ստացավ միջին

ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆ ՁԵՐԲԱԶԱՏՎՈՒՄ

Մշակույթի նախարարությունը չի փոխվում Կառավարության նիստերից մեկի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ մշակույթի նախարարությունը պետք է վերջապես ձերբազատվի իր գավառամտությունից: Վարչապետի եւ բոլորիս ցանկությունը ոչ միայն ի կատար չի ածվում, այլեւ գավառամտությունը գնալով խորանում է: Մուտքից սկսած, մշակույթի նախարարությունը հակամշակութային է՝ դռների մոտ հին գույքի կուտակումներ են: Նույն վիճակն է նաեւ «ներսում». 37

Մարտի 1-ի ակտիվիստները պարգեւատրվե՞լ են

ՀՀ իշխանությունները «լավ աշխատածներին» հողատարածքնե՞ր են բաշխում Մինչ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը փորձում է հետաքննել ու բացահայտել հետընտրական աղետալի միջադեպերի պատճառներն ու մեղավորներին, պարզվում է՝ որոշ պաշտոնյաներ այդ օրը կատարած «քաջագործությունների» ու ցուցաբերած «հատուկ ակտիվության» համար արդեն պարգեւներ են ստացել: Այսպիսի պարգեւ է հանդիսացել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու 19 հասցեում գտնվող 250 քմ

ՀՐԱՎԻՐԵԻՐ ՈՉ ԹԵ ՖՈՒՏԲՈԼԻ, ԱՅԼ՝ ԿՈՄԻՏԱՍ ԼՍԵԼՈՒ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդ է տալիս ՀԱԱԿ նախագահ Էդվարդ Անտինյանը Շարունակում է մեկնաբանությունների տեղիք տալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 23-ին Մոսկվայում արած հետեւյալ հայտարարությունը՝ «Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես՝

«ԲԱՑԱԿԱՆԵՐԻ» ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ

«Առավոտի» հուլիսի 14-ի համարում տեղեկացրել էինք, որ խորհրդարանը չի հասցրել օրենքով սահմանված կարգով ձեւավորել ԱԺ երեք մշտական հանձնաժողովները՝ Սոցիալական, Գյուղատնտեսական եւ բնապահպանական, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման: Հաջորդ օրն իսկ կայծակնային արագությամբ «ձեւավորվեցին» այդ հանձնաժողովները: Բայց դրանք, ամենայն հավանականությամբ, անգործության կմատնվեն՝ այդպես են ստիպում մտածել անունները, որ ներկայացված են որպես հանձնաժողովականներ, քանի որ 7-8 հոգանոց

Բանաձեւը լիարժեք չի իրականացվել

Սա է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի այս պահի գնահատականը ԵԽԽՎ 1620 բանաձեւի իրականացմանը: Երեկ մինչ լրագրողների հարցերին պատասխանելը՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն ասաց. «Լսել եմ, որ տարբեր նախարարություններ մամուլի հաղորդագրություններ են հրապարակել նախարարների հետ մեր ունեցած հանդիպումների բովանդակության վերաբերյալ: Առանց մանրամասնելու՝ ցանկանում եմ հստակեցնել. կցանկանայի ինքս ներկայացնել իմ կարծիքները»: Հավելեց,

ՄԱՐՏԻ 1-Ի ՀԻՄՔԸ ԴՐՎԵՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

Սա Համաժողովրդական շարժման կենտրոնի գնահատականն է Հուլիսի 14-ին Համաժողովրդական շարժման առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ նրան է հանձնել 82 քաղբանտարկյալների ցուցակ, նաեւ մի տեղեկանք, որտեղ առանձին-առանձին մանրամասնված են, թե այդ անձինք քաղաքական ինչպիսի հետապնդումների են ենթարկվում: Շարժման գրասենյակում մշակվել է նաեւ մի տեղեկանք, որով ընդդիմության

ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵ՞ՐԸ

Ժամանակավոր հանձնաժողովի փորձագետ Սարգիս Հակոբյանի կարծիքով՝ հանձնաժողովը պետք է պահանջի բոլոր իրավական հիմքերը, որոնց հիման վրա ԱԺ երեք պատգամավորները պահվում են կալանքի տակ: Տեղեկացրել էինք («Առավոտ»,12.07.08), որ 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներն այցելել են քրեակատարողական հիմնարկներում գտնվող ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին

ՍԿՍԵԼ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Երեկ Հյուսիսային պողոտայում ստորագրահավաք էր ընթանում՝ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու համար: Հիշեցնենք, որ այդ ստորագրահավաքը նախաձեռնել է Համաժողովրդական շարժման կենտրոնը: Երեկ երեկոյան նման պահանջով փաստաթղթի տակ ստորագրել էր շուրջ 3000 քաղաքացի:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031