Օրվա լրահոսը
Ուղեւորատրանսպորտային «պատահար»
Էջմիածին-Երեւան երթուղու մենաշնորհից ոչ միայն սպասարկման որակն է տուժում, այլ ուղեւորն ինքը: Այս երթուղուց օգտվողները կամ ամուր նյարդեր պետք է ունենան, որ դիմանան վարորդների կամայականություններին, կամ՝ ամուր կապեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել նստելու տեղը երթուղայինի մեջ: Վարորդները ուղեւորների հետ վարվում են այնպես, ինչպես սրտներն է ուզում: Մասնավորապես, եթե վերջիններիս սիրտը մի լավ ուրախանալ կամ,
ԱՂԵՏԸ ԴԵՌ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է
Աստծունը՝ աստծուն, կայսրինը՝ կայսրին, իսկ կարկուտը՝…լոռեցուն Արդեն քանի օր է, բնությունն անխնա ու առանձնակի դաժանությամբ «պատժում» է լոռեցիներին։ Սպիտակի եւ Տաշիրի տարածաշրջանների տասը գյուղերից հետո կարկուտի հաջորդ թիրախը Լոռու մարզկենտրոն Վանաձորն էր։ Հունիսի 15-ի երեկոյան սկսված հորդառատ անձրեւը սովորական չէր անձրեւի սովոր վանաձորցիների համար, վերջիններս չէին էլ ենթադրում, որ շուտով մնալու են անօթեւան։ «Սենց աղետ
ՎԱՐԺԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
Երեկ ավարտվեց ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի համար մեկնարկած 12 շաբաթանոց բժշկական վարժանքը: Իր բնույթով եզակի այս վարժանքներն առաջին անգամ են անցկացվում ՀՀ զինված ուժերում: Վարժանքի դաշտային փուլը տեղի ունեցավ հունիսի 16-ին՝ Բալահովիտի զորավարժարանում, որի նպատակը, ըստ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ս. Շահսուվարյանի, առաջին բուժօգնության երեք փուլերի համակցումն է՝ անմիջական կրակի ժամանակ, դաշտային բուժօգնություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ ԵՐԿՐԱՇԱՐԺ
Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկացրին, որ ժ. 12.34-ին 3,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Գառնիից 10 կմ դեպի հյուսիս: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ՝ ըստ MCK-ի: 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ զգացվել է Երեւանում եւ հանրապետության մի շարք բնակավայրերում:
ԶՈՐԱԿՈՉԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ նախագահն ապրիլի 16-ին հրամանագիր է ստորագրել 2009 թ. ապրիլ-հունիս ամիսներին 2009 թ. պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: ՀՀ զինված ուժեր կզորակոչվեն արական սեռի ՀՀ այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր
ԵՐԻՑՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ
Նոր մանրամասներ մահափորձի գործով Մայիսի 23-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել։ Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի, անհայտ անձինք Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա փորձել էին տեղադրել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք՝ պայթյուն իրականացնելու համար։ Նշված տարածքում հայտնաբերվել էր 600 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, հեռակառավարման
ՎԵՐԵԼԱԿԻ ՇՈՒՐՋ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեւանի Իսակովի պողոտայի 4/2 շենքի 2-րդ մուտքի վերելակի պատմությունը մարդկային դրամա է հիշեցնում: Շենքի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, պատկան մարմիններին, հայտնելով, որ վերելակը խանգարում է իր անդորրը, այն անսարք է, աղմկոտ ու վտանգավոր կյանքի համար: Նույն շենքի 20-ից ավելի բնակիչներ պնդել են հակառակը: Սակայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2008 թ. դեկտեմբերի
Ծառերը կտրատում են, որ տեղում խանո՞ւթ կառուցեն
Երեւանի Էրեբունի թանգարանի դիմացի պուրակը, որը 1999թ. մեծ հանդիսավորությամբ անվանակոչվեց Վազգեն Սարգսյանի անունով, այսօր ոչ միայն չի կարելի պուրակ անվանել, այլ նաեւ այն, ինչպես պարզվեց, արդեն Վազգեն Սարգսյանի անունը չի կրում: Թե՛ Երեւանի քաղաքապետարանից, թե՛ Էրեբունու թաղապետարանից պուրակի ներկայիս անունը ճշտելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին. մեզ պատասխանեցին, որ իրենց մոտ տվյալ տարածքում Վազգեն Սարգսյանի
Ո՞Վ ԿԼԻՆԻ «ԳՅՈՒՂԱՓՐԿԻՉԸ»
Պարտքերի մեջ թաղված Ախուրիկ գյուղում 2 օրից գյուղապետի ընտրություններ են Ախուրիկցիները չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ է այս գյուղապետարանի դուռը բացվել ու այնտեղ նիստ եղել: Թե ով կզբաղեցնի գյուղապետի աթոռը՝ ախուրիկցիներին բացարձակապես չի հետաքրքրում. այս պահին նրանց հուզող միակ հարցը օրերս տեղի ունեցած պտտահողմն է՝ իր ավերիչ հետեւանքներով: Շիրակի մարզում բարձրացած պտտահողմը ավերել
«ՏՏ ոլորտը ամենաիներտն է ճգնաժամի նկատմամբ»
Կարծում է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը Թեեւ Հայաստանը արձանագրում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը զարգացում է ապրում, սակայն Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականներում ՏՏ ոլորտում Հայաստանի վարկանիշի նահանջ կա: Ոլորտի զարգացման հեռանկարների եւ խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ զրուցեցինք էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ: Ի պատասխան մեր այն հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ տեղեկատվական
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒԿԱՆ ԾԱՐԱՎ Է»
Ըստ սիրիահայ գործարարների, թեեւ Հայաստանը ներդրումների համար բարենպաստ երկիր է, սակայն շուկան դեռեւս բավարար զարգացած չէ: Չնայած Հայաստանի վրա տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը, սիրիահայերը պատրաստակամ են մեր երկրում ներդրումներ կատարելու: Երեկ կառավարության ընդունելությունների տանը կայացած հայ-սիրիական գործարար համաժողովի ժամանակ «Առավոտի» հետ զրույցում սիրիահայերից շատերը հավաստիացրին, որ մեծ ցանկություն ունեն Հայաստանում գործունեություն ծավալելու, ոմանք էլ արդեն
ՉՍՏԱՑՎԱԾ ԱՍԵԼԻՔ
Ես չգիտեմ, թե որտեղ է վերջանում հավերժությունը կամ վերջանո՞ւմ է արդյոք, եւ ով է, որ դատում է արդար կամ դատում գթությամբ: Չգիտեմ նաեւ, թե ուր է հեռանում անսահմանությունը, եւ որտեղ է, որ այդ անբացատրելի ծիրի մեջ հայտնվում է օրենքը մեր՝ ապրողներիս համար, որ անտեսի արդարներին եւ դատի մեղավորներին: Վաղը մեղավորների համաներման օրն է… Եվ այսօր
ԲՀԿ-ն կիսաընդդիմադիր կամ ընդդիմադիր չէ
Հայտարարում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը, սակայն չի բացառում, որ քաղաքականության մեջ մեկ վայրկյանը կարող է քաղաքական վայրիվերումների առիթ դառնալ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մամուլի ասուլիսում պատասխանելով մեր հարցին՝ ասաց, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ն չի նեղացել Հանրապետական կուսակցությունից. «Նեղացածություն չկա, պարզապես ընտրությունից հետո, վերլուծական աշխատանքից հետո ընտրության արդյունքը գոհացուցիչ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ
Ասում է Արման Մելիքյանը – Ի՞նչ տվեցին Երեւանի ավագանու ընտրությունները հայ հանրությանը կամ ի՞նչ տարան նրանից: – Ընդհանուր առմամբ, այդ ընտրություններն ազդարարեցին անցյալ տարվա նախագահական ընտրություններով սկսված ընտրական փուլի ավարտը: Արդյունքը մեկն էր՝ սկսվեց իշխող կոալիցիայի վերակառուցման գործընթացը: Կոալիցիայից դուրս եկավ ՀՅԴ-ն, իսկ ՀՀԿ-ն սկսեց ձգտել երկիրը միակուսակցական կառավարման համակարգի բերելու: Սա երկրի ներսում շատ
ԱՅՍ ՊԼԱՏՖՈՐՄԸ ՀԱԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՆ Է
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած գործողությունների ծրագրի մասին ասում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: – Ընդդիմադիր ուժերին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած միավորման պլատֆորմի 12 կետերից առնվազն 7-8-ը խնդիրներ են, որոնք միշտ կարեւորել է Դաշնակցությունը: Ուրեմն՝ ի՞նչն է խոչընդոտում համագործակցությանը՝ ՀՅԴ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ ավանդական վատ հարաբերություննե՞րը, թե՞ մեկ այլ գործոն: – Մենք ավանդական հարաբերությունների
ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ ՓԱԹԵԹՈՎ
ԵԽԽՎ նստաշրջանին ընդառաջ Ակնկալվում է, որ հունիսի 22-ին կհրապարակվեն «Յոթի» գործից անջատված մասերով 5 քաղբանտարկյալների՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, նաեւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավճիռները: Նրանք մեղադրվում են 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ, որի համար ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժաչափը ազատազրկումն
ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱՀԱՆՋԵՑ
Թուրքիան «մարտավարական հետքայլ» կատարեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ այդ նախաձեռնության նկատմամբ երկրի ներսում կատաղի հակազդեցության պատճառով. «Reuters»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Թուրքական կողմը հետքայլ կատարեց, սակայն դա 180 աստիճանով շրջադարձ չէ: Հուսով ենք, որ երկխոսությունը կշարունակվի»,- նշել է Սեմնեբին: Նրա կարծիքով, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը Թուրքիայում
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«Առավոտի» հունիսի 16-ի «Մերժվել է Բադալյանի միջնորդությունը» հրապարակման արձագանքը «Հրապարակման մեջ մի քանի կետեր կան, որոնք, կարծում եմ, պարզաբանման կարիք ունեն: 1. Բացարձակապես իրականության հետ կապ չունի ինձ վերագրվող այն պնդումը, թե իբր ես ասել եմ՝ «Ինչու եք խաբել ինձ»: Ես այդպիսի բան չեմ ասել ոչ քննիչներին, ոչ էլ «Առավոտի» թղթակցին, եւ դա իմ խոսքը
Հունիսի 18
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր վիճակախաղի տոմս գնեք՝ հնարավոր է փոքրիկ գումար շահեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր առաջարկներ ստանալիս՝ երկար մտածեք: ԽԵ ՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն ու տեսք ունեք,
ԷՔՍՏՐԱՎԵ՞ՐՏ ԵՔ, ԹԵ՞ ԻՆՏՐԱՎԵՐՏ
Հոգեբանական թեստ Շվեյցարացի գիտնական Կարլ Յունգը իր «Հոգեբանական տիպերը» գրքում հոգեբանական բնութագրման նպատակով առաջինը գործածեց «էքստրավերտ» (բառացի թարգմանությամբ՝ արտաքին ուղղվածություն ունեցող) եւ՝ «ինտրավերտ» (ներքին ուղղվածություն ունեցող) հասկացությունները: Ըստ նրա նկարագրության՝ էքստրավերտները ձգտում են ընդլայնել գործնական շփումները, օգտագործել բոլոր հնարավորությունները, իսկ ինտրավերտները, ընդհակառակը՝ սահմանափակում են շփումները, ինքնամփոփ են, թույլ չեն տալիս ավելորդ ծախսեր՝ պահպանելով ուժերը: Նկատի
ԱՍՏՂԱԶԱՐԴ ԱՂՋԻԿԸ
tert.am-ից տեղեկանում ենք, որ բելգիական ոստիկանություն է դիմել 18-ամյա մի աղջիկ, որը տատու-սրահի աշխատակցին մեղադրում է նրանում, որ վերջինս երեք աստղիկի փոխարեն իր դեմքի վրա նկարել է 56-ը: Այժմ նա 12 հազար եվրո է պահանջում: Քիմբերլի Վլամինկը ասել է, որ ինքը պատրաստվում էր անել փոքրիկ դաջվածք, սակայն Ռուսլան Թումանյանց անունով վարպետն այնքան վատ էր խոսում
Խաղատները՝ քաղաքո՞ւմ, թե՞ քաղաքից դուրս
Կամ արդյո՞ք դրանք հասարակությունն ապականելու միջոց են «Եթե ԱԺ-ն հավանության արժանացնի խաղատների համար հատուկ շրջաններ՝ Ծաղկաձորի, Ջերմուկի եւ Սեւանի բնակավայրերը տրամադրելու մասին նախագիծը, ապա 2013-ի հունվարից Արգավանդ տանող ճանապարհին գործող խաղատների գործունեությունը կդադարեցվի»,- երեկ «Հայելի» ակումբում կայացած բանավեճի ժամանակ ասաց Շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը: «Բարեփոխում» հ/կ-ի նախագահ Կարինե Հակոբյանի համոզմամբ, տգեղ է, որ
Դեմքով շրջվում են դեպի Հայաստա՞ն
Անցած շաբաթ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում աչքի ընկած մեր մարզիկներին պարգեւատրելիս ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզաշխարհի ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ Հայաստանում արվում է հնարավոր ամեն բան՝ մեր երկրի մարզական հեղինակությունը միջազգային ասպարեզում բարձրացնելու համար եւ այդ աշխատանքներն առաջին պտուղներն են տալիս: Եվ որպես ասվածի ապացույց, ընդգծեց տարբեր միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցության սերտացումն ու խորացումը: Դրա արդյունքում
Մեկնեցին
Երեկ աթլետիկայի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Բոսնիա, որտեղ մասնակցելու է հունիսի 20-21-ին անցկացվելիք Եվրոպայի երրորդ դիվիզիոնի առաջնությանը: Նպատակը 13 երկրների հետ թիմային մրցապայքարում 1-2-րդ տեղ գրավելն է, քանի որ միայն նրանք են հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի երկրորդ դիվիզիոն տեղափոխվելու իրավունք ձեռք բերելու: Տղաներից որոշակի ակնկալիքներ կան Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից, նիզականետորդ Մելիք Ջանոյանից եւ հեռացատկորդ Արսեն
Նախապատրաստվում են
Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների 24 ձյուդոիստներ վաղվանից մինչեւ հունիսի 29-ը համատեղ ուսումնամարզական հավաքների են մեկնում Ծաղկաձոր: Հրավիրված են երկու տարիքային խմբերի բոլոր առաջատարները: Մեծահասակները նախապատրաստվում են օգոստոսի վերջին Ռոտերդամում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մրցաշրջանն ավելի հագեցած է լինելու մեր երիտասարդների համար, որոնք սեպտեմբերին հանդես են գալու առաջին անգամ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք Եվրոպայի
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՎԵՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը մարզական ոլորտում 2009/2012 թվականներին համագործակցության համաձայնագիր ստորագրեցին: Արարողությունից հետո հանպատրաստից կազմակերպված ասուլիսում երկու երկրների մարզական ղեկավարները պատասխանեցին լրագրողների հարցերին: – Համաձայնագրով կոնկրետ ի՞նչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել: Արմեն Գրիգորյան- «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ սպորտի ոլորտում
«Կամերային» ռեժիսորը մեծ բեմում
Կամ «Մուսա լեռան 40 օրը»՝ Արմեն Էլբակյանի գեղագիտությամբ Բեմադրիչ Արմեն Էլբակյանը՝ Հարություն Մովսիսյանի եւ Աննա Էլբակյանի հետ, փորձի պահին: Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» առաջին գործն էր, որը օտարագիր հեղինակի միջոցով ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը: 1980-ականներին Գրիգոր Չալիկյանի ռեժիսուրայով ստեղծվեց ռադիոբեմականացում, ավելի ուշ՝ հեռուստաներկայացում: Այս վեպի բեմականացման փորձը հիմա էլ նախաձեռնել է «Էդգար Էլբակյան» թատրոնի
ԻՆՉՈՎ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՆԵՐՈՒՄԻՑ
Մեկնաբանում է իրավաբանը Ներկայումս լայնորեն քննարկվում է «Մարտի 1»-ի իրադարձությունների առիթով դատապարտյալների եւ «7-ի» գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելու խնդիրը: Դիտարկենք համաներում եւ ներում հասկացությունների էությունը եւ դրանց իրավական հետեւանքները: Համաներումը (լատիներեն՝ amnestia՝ ներում, մոռացություն) համարվում է ազատման բազմաբնույթ ձեւ, ընդսմին, նրա միջոցով գործնականում հնարավոր է դատավարության տարբեր փուլերում իրականացնել քրեական պատասխանատվությունից եւ պատժից ազատելու
ՈՒՈԹԵՐԳԵՅԹԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ՋՐԻ ԵՐԵՍ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ
Լրացավ ամենահայտնի քաղաքական սկանդալներից մեկի 37 տարին, եւ այդ առթիվ ԱՄՆ-ում գաղտնիության մակնշումը հանվեց նախագահ Նիքսոնի հրաժարականին հանգեցրած ուոթերգեյթյան սկանդալի առանցքային մասնակից Հովարդ Հանթի անձնական գործի վրայից: Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) 2007 թվականին մահացած Հովարդ Հանթի 167 էջանոց անձնական դոսյեն փոխանցել է Associated Press գործակալությանը: 37 տարի առաջ՝ 1972 թվականի հունիսի 17-ին, ձերբակալվեցին Նիքսոնի վարչակազմի
ՀԱՎԵԼՅԱԼ 106 ՄԼՐԴ ԿԾԱԽՍԵՆ
Ամերիկյան օրենսդիրները հավանություն են տվել արտակարգ բյուջետային ծախսերի մասին օրինագծի միասնական տարբերակին: 106 միլիարդ դոլարը կծածկի տարբեր տեսակի կարիքները սեպտեմբերի 30-ից մինչեւ ընթացիկ ֆինանսական տարվա վերջը: Աֆղանստանում եւ Իրաքում ընթացող պատերազմների վրա կծախսվի $79,9 միլիարդ, իսկ H1N1 գրիպի դեմ պայքարի վրա՝ $7,7 մլրդ: Ներկայացուցիչների պալատը հունիսի 16-ին, 226 կողմ եւ 202 դեմ ձայնով, հավանություն տվեց


















































