Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՑԻ ԷԻՆ ԹԵ՛ ՄԱՐՏԻ 17-ԻՆ, ԹԵ՛ ՀԻՄԱ

Իշխանությունը «շտկում է» իր՝ արտակարգ իրավիճակում ընդունած օրենքը, բայց պահպանում է հանրահավաքներն արգելելու իրավունքը: «Ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի երկրորդ ընթերցմամբ անցկացվող քննարկումները երեկ ընթանում էին գրեթե դատարկ դահլիճում՝ ԱԺ նախագահի, հատուկենտ պատգամավորների եւ «Ժառանգության» ներկայությամբ: Տիգրան Թորոսյանն այդ մի քանի հոգուն բացատրում էր, թե որքան կարեւոր է, որ այս օրինագիծը փոխվի

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂԸ ԿՊԱՏԺՎԻ

 Մալաթիա-Սեբաստիա համայնքում առաջին նախագահի շտաբի պետի տեղակալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Հունիսի 4-ին հատուկ քննչական ծառայություն ներկայանալու ծանուցագիր է փոխանցվել 2008-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի շտաբի պետի տեղակալ Բագրատ Անդրեասյանին: Այդ օրերին, սակայն, Բ. Անդրեասյանը մասնակցում էր ՀՀՇ կուսակցության գրասենյակի դիմաց կազմակերպված հացադուլին: Քննիչը բավարարել էր Բագրատ Անդրեասյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանի միջնորդությունը՝

«ԹԻՎ ՄԵԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

«Մարտի 1-ի եւ ընդհանրապես երկրում տիրող մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են: Մարդկանց բողոքը լսելի եւ ընկալելի չի եղել: Անհեթեթ է ընդդիմադիր տրամադրված ընտրողներին որակել որպես հոգեբանական ազդեցության տակ ընկած մարդկանց: Ի՞նչ է, մենք հարյուր հազարավոր հոգեխանգարվածնե՞ր ունենք»,- «Առավոտին» տված հարցազրույցում հարցնում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Կարդացեք

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ՝ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ

Ավստրիայում եւ Շվեյցարիայում մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի 13-րդ առաջնությունը: Առաջին բանը, որ աչքի է զարնում՝ «A» եւ «B» խմբերում կայացած մեկնարկային չորս հանդիպումների արդյունավետությունն է, որոնցում հավաքականներից մեկը հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ: Այսպես, «A» խմբում Չեխիան, հանդես գալով հյուրի կարգավիճակով, 1:0 նվազագույն հաշվով առավելության հասավ կազմակերպիչ երկիր Շվեյցարիայի նկատմամբ, իսկ Պորտուգալիան երկու անպատասխան գնդակ անցկացրեց

«Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՐԿԽՈՍԵՄ»

Աղասի Արշակյանի մենախոսությունը «Առավոտի» գլխավոր խմբագիր պարոն Ա. Աբրահամյանին: Հարգելի պարոն Աբրահամյան, սույն թվականի հունիսի 5-ին բարեբախտություն ունեցա մասնակցելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտնի արտահերթ հրապարակային զեկույցի հարցով խորհրդարանական լսումներին, ուր հանդես եկա համապատասխան հարցադրմամբ եւ ելույթով: ԶԼՄ-ների անդրադարձն ու արձագանքները, գոնե իմ ելույթի մասով, այնքան կամայական էին, որ անցած մի քանի օրերի ընթացքում ընկեր-ծանոթ-բարեկամներից

Դպրոցը՝ Սարոյանի հոբելյանին

Հրատարակվել է «Մարդկության տունը» խորագրով սարոյանական ժողովածու Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի շրջանակներում Ն. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը հանդես է եկել ինքնատիպ նախաձեռնությամբ՝ հրատարակելով «Մարդկության տունը» խորագրով գրողի պատմվածքների ժողովածուն: Այն կազմել եւ ծանոթագրել է թիվ 35 դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Ասատուր Սարյանը: Գրքի խմբագիրներն են Արմեն Հովակիմյանն ու Գեւորգ Մադոյանը, նկարիչը՝ Մայիս Մարգարյանը:

ՀՍԿԱՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՆ ՍԿՍՎԵՑ

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց արագ շախմատի «Շախմատային հսկաներ. Երեւան 2008» անվանումը կրող միջազգային անդրանիկ մրցաշարը: Երեւան են ժամանել գրոսմայստերներ Մայքլ Ադամսը (Անգլիա), Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը (բոլորն էլ՝ Հայաստան), Բու Քսյանջին (Չինաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան): Նախորդ օրը Տիգրան Պետրոսյանի

Նախարարներին ձեռնոցի պես փոխում են»

Դիմորդների ծնողները դժգոհ են, որ քննության նախաշեմին ԿԳ նախարարը փոխվել է Հունիսի 7-ին, երբ դիմորդները միասնական քննություն էին հանձնում ռուսերենից, ԿԳ նորանշանակ նախարար Սպարտակ Սեյրանյանը, ի թիվս այլ քննական կենտրոնների, այցելեց նաեւ ԵՊՀ: ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում այդպիսի 13 կենտրոն էր ստեղծվել ռուսերենի քննության անցկացման համար, որին մասնակցեց 1438 դիմորդ: Իսկ արդեն երեկ պարզ դարձան հայոց

ԱՆԶԵՆ ՈՍՏԻԿԱՆՆ՝ ԸՆԴԴԵՄ «ԶԻՆՎԱԾ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ»

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում միաժամանակ տեղի ունեցավ «Մարտի 1-ի» գործով երկու դատավարություն: Թե՛ ԵԿՄ անդամ Վարդգես Գասպարին, թե՛ Համլետ Աբրահամյանը մեղադրվում են Քրօրի 316 հոդվածի առաջին մասի՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը եւ դիմադրելը» հատկանիշներով: Վ. Գասպարիի դատաքննության ժամանակ դատավոր Արշակ Պետրոսյանն արգելեց այլ մարդկանց տեսաձայնագրում անել, բացի ԶԼՄ-ների ներկայացուցիչներից: Դատարանում

Մենակությունից ամուսնանում են

Ծերերն ինտերնատում իրար հարազատի նման են վերաբերվում՝ ուրախանում ու տխրում են միասին, ոմանք էլ ամուսնանում ու այստեղ նոր կյանք են սկսում: Մայրաքաղաքի թիվ 1 տուն-ինտերնատում մոտ 300 տարեց մարդ է ապրում: Նրանցից շատերը ծերանոցում են հայտնվել հարազատներ չունենալու, իսկ ոմանք էլ՝ մտերիմներից ու անգամ հարազատ երեխաներից լքված լինելու պատճառով: Որքան էլ ինտերնատում նրանց մասին հոգ

ԲԱՆԿԻՆ ՆԵՐՔԱՇԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԵ՞Ջ

Անկախ այն բանից, որ «Հայէկոնոմբանկը» զուտ ֆինանսական կառույց է, վերջին շրջանում բանկի գործունեությունը քաղաքականացվում է: «Սիլ Կոնցեռնի» հիմնադիր-նախագահ Խաչատուր Սուքիասյանի՝ բանկի բաժնետեր լինելու հանգամանքը որոշ մարդկանց կողմից շահարկվեց այն աստիճան, որ սկսեցին լուրեր շրջանառվել, թե միջազգային տարբեր կառույցներ բանկի միջոցով խոշոր գործարքներ են իրականացրել, մասնավորապես՝ միլիարդավոր դոլարներ են փոխանցվել, որոնք հետընտրական շրջանում օգտագործվել են քաղաքական

«ՍԱ ԽԱՆՈՒԹՊԱՆԻ ՊԱՇՏՈՆ ՉԷ»

Լուրեր են տարածվել, թե շուտով Տիգրան Թորոսյանը հրաժարական է տալու, իսկ թիվ 17 ընտրատարածքում օգոստոսի 24-ին նշանակված պատգամավորի ընտրության արդյունքում պատգամավոր է դառնալու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, որն էլ կդառնա ԱԺ խոսնակ: Երեկ, պատասխանելով լրագրողներին հետաքրքրող հարցին, Տ. Թորոսյանը հայտարարեց. «Ես հրաժարական չեմ տալու: Խորհրդարանի նախագահի հրաժարականը լուրջ իրադարձություն է ցանկացած երկրում: Դա

Եկել էին տուժող դառնալո՞ւ

Գուգարքից եկած ոստիկանը մարդու դեմքից ճանաչում է նրա ոտքը «Քրեական գործով ձեռք բերված ապացույցները կամ ընդհանուր ոչինչ չունեն իմ պաշտպանյալի հետ, կամ սուբյեկտիվ են ու միակողմանի: Միակ օբյեկտիվն այս գործով մեղադրական եզրակացության հիմքում ընկած մեղսայնացումն է, ինչը, սակայն, արգելվում է ՀՀ քրեական օրենսգրքով»,- երեկ Երեւանի քրեական դատարանում սկսված մարտի 1-ի գործով ձերբակալված եւ ՀՀ Քրօրի

«ՈՉ ԹԵ ՆՎԵՐ, ԱՅԼ՝ ԻՐԱՎՈՒՆՔ»

Երեկ ԱԺ-ն փորձում էր ընդլայնել ընդդիմության իրավունքները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «ԱԺ Կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Առավոտի» հարցին՝ արդյոք այս փոփոխությունները չե՞ն արվում, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում հայաստանյան պատվիրակությունը Ստրասբուրգում կարողանա պարզերես երեւալ, պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այսպես պատասխանեց. «Նախ, դրսի աշխարհին որոշ բաներ ապացուցելու

«ՏՂԵՐՔ, ԵԿԵՔ ՁԵԶ ԷԼ ՄԻ ՊԱՇՏՈՆ ՏԱՆՔ»

Երեկ Ազգային ժողովում, ի շարս այլ հարցերի, քննարկման նյութ դարձավ, այսպես ասած, ընդդիմության մասին օրենքը Վերջին շրջանում, հատկապես խորհրդարանական ընտրությունների շեմին, այս գաղափարը շատ էր գովազդվում թե իշխանական, թե ընդդիմադիր ուժերի կողմից: Իսկ վերջին երկու խորհրդարանական ընտրությունների միջակայքում այս թեման մշտապես եղել է արտախորհրդարանական ուժերի խոսակցության թեմաներից մեկը: Չնայած թեման նման լայն ժողովրդականություն էր վայելում՝

Ժ. ՍԵՖԻԼՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

Երեկ, առավոտյան 9.40-ին, արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության եւ «Հայ կամավորականների համախմբման» համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Նա դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման՝ իշխանությունը տապալելու կոչեր անելու եւ պատերազմի տարիներին ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի նվիրած զենքը կրելու համար: Սեֆիլյանը կրեց իր պատժաչափն ամբողջությամբ եւ որեւէ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասնչորսերորդ ԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԻԿ – Որ ախպերս տիրություն անող ունենար, ինքն է՛լ էսօրվա օրով կարող ա քո պես մեծ մարդ դառած ըլներ,- ժպտաց Հրուշը: – Ես ե՞մ մեծ մարդ,- ծիծաղեցի ես: – Փաստորեն, գրող ես,- ծիծաղեց Հրուշը.- գրողը մեծ մարդ չի՞: – Մեծ գրողն ա մեծ մարդ: – Դու փո՞քր գրող

Եվրոպայի առաջնությունների եզրափակիչները

1960 ՖՐԱՆՍԻԱ ԽՍՀՄ-Հարավսլավիա 2:1 (լրացուցիչ ժամանակ) 1964 ԻՍՊԱՆԻԱ Իսպանիա-ԽՍՀՄ 2:1 1968 ԻՏԱԼԻԱ Իտալիա-Հարավսլավիա 1:1 Իտալիա-Հարավսլավիա 2:0 (վերախաղարկում) 1972 ԲԵԼԳԻԱ ԳՖՀ-ԽՍՀՄ 3:0 1976 ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱ Չեխոսլովակիա-ԳՖՀ 2:2 (11 մետրանոցներով՝ 5:3) 1980 ԻՏԱԼԻԱ ԳՖՀ-Բելգիա 2:1 1984 ՖՐԱՆՍԻԱ Ֆրանսիա-Իսպանիա 2:0 1988 Գ ՖՀ Հոլանդիա-ԽՍՀՄ 2:0 1992 ՇՎԵԴԻԱ Դանիա-Գերմանիա 2:0 1996 ԱՆԳԼԻԱ Գերմանիա-Չեխիա 2:1 (լրացուցիչ ժամանակ) 2000 ՀՈԼԱՆԴԻԱ, ԲԵԼԳԻԱ Ֆրանսիա-Իտալիա

Մանուկները՝ թումանյանական թեմաներով

1990թ. Լոս Անջելեսում բացվեց գեղանկարիչ Սամվել Սեւադայի արվեստանոցը: 2 տարի առաջ գեղանկարիչը որոշեց հայրենիքում եւս ունենալ «Սեւադա» արվեստանոց: Երեկ էլ Հովհ. Թումանյանի թանգարանում բացվեց Երեւանի «Սեւադա» արվեստանոցի սաների գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ «Թումանյանը եւ մենք» խորագրով: Սա Երեւանի արվեստանոցի սաների երկրորդ ցուցահանդեսն է: Այս արվեստանոցում սովորում է շուրջ 50 երեխա: «Ես 17 տարի այս գործով եմ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Նվիրվում է Ազատության բանտարկյալներին Լրագրող ընկերներիս՝ Գառնիկի ու Վահանի հետ, տարիներ առաջ, հաճախ էինք հիշում ամերիկյան մի ֆիլմի հետեւյալ արտահայտությունը: Երկու հոգի՝ մի տարիքավոր ու մի երիտասարդ, փախչում են բանտից եւ ստիպված անցնում կոյուղու՝ կեղտերի եւ կեղտաջրերի միջով: Երբ երիտասարդ փախստականը, մինչեւ գոտկատեղ խրված աղտեղության մեջ, զզվանքով տրտնջում է, թե այս ինչ գարշելի հոտ է,

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Արի մի առաջարկ էլ ես անեմ… Մինչ առաջարկս ձեւակերպելը՝ Ձեր թույլտվությամբ… Ենթադրենք (չվախենաք, լրիվ տեսականորեն) փետրվարի 19-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքելով անհրաժեշտ՝ 50%-ից ավելի ձայներ, հրաշքով հայտարարվում էր ՀՀ նախագահ: Մնացած 1-ից 8 (քանակը՝ ըստ ճաշակի) իշխանական թեկնածուներն էլ համակերպվում էին, ու ոչ մեկը չէր ասում, թե որ 100% էլ հավաքի, թագը չենք տա, ու ասածը

ԵՎՐՈ – 2008. ԽՄԲԵՐԸ ԵՎ ԽԱՂԱՑԱՆԿԸ

«A» խումբ ՇՎԵՅՑԱՐԻԱ ՉԵԽԻԱ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ ԹՈՒՐՔԻԱ «B» խումբ ԱՎՍՏՐԻԱ ԽՈՐՎԱԹԻԱ ԳԵՐՄԱՆԻԱ ԼԵՀԱՍՏԱՆ «C» խումբ ՀՈԼԱՆԴԻԱ ԻՏԱԼԻԱ ՌՈՒՄԻՆԻԱ ՖՐԱՆՍԻԱ «D» խումբ ՀՈՒՆԱՍՏԱՆ ՇՎԵԴԻԱ ԻՍՊԱՆԻԱ ՌՈՒՍԱՍՏԱՆ 07. 06 Շվեյցարիա-Չեխիա «A» խումբ Բազել 07. 06 Պորտուգալիա-Թուրքիա «A» խումբ Ժնեւ 08. 06 Ավստրիա-Խորվաթիա «B» խումբ Վիեննա 08. 06 Գերմանիա-Լեհաստան «B» խումբ Կլագենֆուրտ 09. 06 Ռումինիա-Ֆրանսիա «C» խումբ Ցյուրիխ 09.

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Վաղը Երեւանում մեկնարկում է «Շախմատային հսկաներ» անունը կրող 19-րդ կարգի միջազգային անդրանիկ խոշոր մրցաշարը, որը կազմակերպել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Այդ առիթով «Առավոտը» հարցազրույց վարեց ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ: – Աշխարհում խոշոր մրցաշարերի պակաս, կարծես, չկա: Ո՞րն էր Հայաստանում էլ այդպիսին կազմակերպելու նպատակը: – Հայաստանը շախմատային համբավ ունեցող երկիր է եւ

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՍՏԱԴԻՈՆՆԵՐԸ

ԱՎՍՏՐԻԱ Քաղաք ՎԻԵՆՆԱ Ստադիոն «Էռնստ Հապել» Տարողունակությունը 50000 հանդիսական Բացվել է 11.07.1931թ.  Քաղաք ԶԱԼՑԲՈՒՐԳ Ստադիոն «Զալցբուրգ Վալս-Զիցենհայմ» Տարողունակությունը 31912 հանդիսական Բացվել է 08.03.2003թ.  Քաղաք ԻՆՍԲՐՈՒԿ Ստադիոն «Տիվոլի-Նոյ» Տարողունակությունը 30000 հանդիսական Բացվել է 2000 թ.  Քաղաք ԿԼԱԳԵՆՖՈՒՐՏ Ստադիոն «Վյորտերզեեստադիոն» Տարողունակությունը 32000 հանդիսական Բացվել է 07.09.2007թ. ՇՎԵՅՑԱՐԻԱ Քաղաք ԺՆԵՎ Ստադիոն «Ստադ Դե Ժնեւ» Տարողունակությունը 30084 հանդիսական Բացվել

ՆՐԱՆՔ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Օգոստոսին Պեկինում մեկնարկող ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մրցասպարեզներում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու պատիվ ընձեռվել է 25 մարզիկի: Նրանցից 23-ն այդ իրավունքը նվաճել է՝ կատարելով վերջին երկու տարիների աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների առաջնություններում, միջազգային վարկանիշային մրցաշարերում ՄՕԿ-ի եւ միջազգային ֆեդերացիաների սահմանած պահանջները: Իսկ երկու հոգի Չինաստան կմեկնեն Միջազգային օլիմպիական կոմիտեի շնորհած «Սպիտակ քարտերով»: Դա վաղուց

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ

«Պեկին 2008» օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների մասնակցության ժամանակացույցը 09. 08. 2008 Հրաձգություն Նորայր Բախտամյան օդամղիչ ատրճանակ Ձյուդո Հովհաննես Դավթյան 60 կգ Բռնցքամարտ Անդրանիկ Հակոբյան 75 կգ 10. 08. 2008 Ձյուդո Արմեն Նազարյան 66 կգ Բռնցքամարտ Էդուարդ Համբարձումյան 64 կգ 11. 08. 2008 Բռնցքամարտ Հրաչիկ Ջավախյան 60 կգ 12. 08. 2008 Հրաձգություն Նորայր Բախտամյան ազատ ատրճանակ

ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՍԽԱԼ Է

Խոսքը տարբեր մարզաձեւերում օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու կարգի մասին է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ՝ օլիմպիական ուղեգրերը խաղարկվում են թիմային հաշվարկով: Մասնավորապես, Պեկինում այս կամ այն երկրի ներկայացուցիչների մասնակցության թվաքանակը որոշվել է միայն աշխարհի վերջին երկու առաջնություններում առանձին-առանձին տղաների եւ աղջիկների ազգային հավաքականների վաստակած ընդհանուր վարկանիշային միավորների հաշվարկով: Դա ազգային ֆեդերացիաներին պարտադրում է աշխարհի առաջնություններ գործուղել

1609 բանաձեւը` քաղաքագետների հայացքով

Ստեփան Սաֆարյանն ու Ալեքսանդր Իսկանդարյանը խոսեցին ԵԽԽՎ 1609 բանաձեւից ու ներքաղաքական իրավիճակից: «Մեր երկիրը դեռեւս գտնվում է հետմարտիմեկյան ճգնաժամի վիճակում: Մարտի 1-ին հաջորդած զարգացումներին այսօր ավելացել է եւս մեկ գործոն՝ դա հարցի տեղափոխումն է միջազգային ատյաններ, ինչն էապես ազդում է մեր ներքին քաղաքական կյանքի վրա: Այս գործոնի ազդեցությունը զգալի դարձավ մասնավորապես ապրիլի 17-ից հետո, երբ

ՄՐՑՈՒՅԹ՝ ԱՌԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ

Խաչատրյանական մրցույթի այս «առանձնահատկությունը» ժյուրիի նախագահ Էդուարդ Թադեւոսյանը բացատրում է որակաձողի բարձրացմամբ: Երեկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայացավ մեծանուն կոմպոզիտոր Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիրների պարգեւատրման արարողությունն ու եզրափակիչ համերգը: Հիշեցնենք, որ այս տարի մրցում էին ջութակահարներ 8 երկրից՝ Ճապոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից, Մեքսիկայից, Վրաստանից եւ, բնականաբար, Հայաստանից: Ժյուրին գլխավորում էր պրոֆեսոր Էդ.

«Նախ պիտի բացենք բոլոր սահմանները»

Կովկասյան խնդիրների վերաբերյալ երեկ մեկնարկած միջազգային գիտաժողովում երազեց Թուրքիայի երկայացուցիչ Նագիհան Հալիլոգլուն: Երեկ մեկնարկեց «Իրան եւ Կովկաս. միասնություն եւ բազմազանություն» խորագրով գիտաժողովը, որը կընթանա մինչեւ հունիսի 8-ը: Այս առիթով ՀՀ են ժամանել 22 երկրից 106 գիտնական եւ 20 դիտորդ: Կոնֆերանսը կազմակերպել է «Իրան եւ Կովկաս» միջազգային արեւելագիտական հանդեսը: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը «Առավոտին»

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031