Օրվա լրահոսը

ՍԿՍՎԵՑ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԸ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հունիսի 4-ին սկսվեց «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանի դեմ 2008թ.-ի նոյեմբերի 17-ի բռնարարքի գործով դատաքննությունը: Գործով ամբաստանյալը մեկն է՝ 1982թ.-ին ծնված Կարեն Հարությունյանը: Սակայն, ըստ տուժողի, հարձակվողները 3-ն են եղել: Նրանց մասով գործը անջատվել է առանձին վարույթ, եւ նախաքննությունը շարունակվում է: Նիստում

ԱՆՏՈԿՈՍ ՎԱՐԿ՝ ԱՂՔԱՏ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ

Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրի պայմանները երկարացնելու եւ փոփոխելու մասին: Նշենք, որ համաձայն այդ ծրագրի, Հայաստանի 60 ամենաաղքատ գյուղական համայնքների բնակիչների կողմից գյուղատնտեսական աշխատանքների համար վերցրած վարկի տոկոսադրույքի մի մասը՝ 10%-ը, սուբսիդավորվում էր պետության կողմից: Ինչպես նիստում տեղեկացրել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, նոր որոշմամբ՝ «գյուղական համայնքների նոր

ԽՈԶԻ ԳՐԻՊԸ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է

Նախօրեին 66 երկիր պաշտոնապես հայտարարել է, որ իրենց բնակչության շրջանում H1N1 վիրուսով վարակված 19 հազար 273 մարդ կա, որից 117-ն արդեն մահացել է: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: ԱՄՆ կառավարության՝ ԱՀԿ-ին ներկայացրած տվյալների համաձայն, հունիսի 3-ի դրությամբ իրենց երկրի բնակչության շրջանում լաբորատոր հաստատվել է 10 հազար 53 դեպք: ԱՄՆ-ում խոզի գրիպից արդեն 17

ՉԱԽԱԼՅԱՆՆԵՐԸ ԿԴԻՄԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

«Միասնական Ջավախք» ժողովրդական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի հարցը ողջ Ջավախքի հայության խնդիրն է: Այդ մասին PanArmenian.net-ում հայտարարել է Փարիզի փաստաբանների կոլեգիայի անդամ, ֆրանսիացի դատապաշտպան Պատրիկ Արափյանը: «Այս խնդիրը շատ խորն արմատներ ունի: Դեռեւս Զվիադ Գամսախուրդիայի օրոք Վրաստանում գոյություն ուներ մի կարգախոս՝ «Վրաստանը վրացիների համար»: Հենց այս քաղաքականության արդյունքում էլ Ջավախքում ապրող կես միլիոն հայերից այժմ

ՌԵՆՈՒԱՐԻ ՆԿԱՐԸ ԳՏՆՎԵՑ

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ֆրանսիացի նկարիչ Պյեր-Օգյուստ Ռենուարի՝ 1984թ. Հռոմից գողացված նկարը վերջերս հայտնաբերվել է հյուսիսիտալական Տրեւիզո քաղաքի հավաքորդներից մեկի մոտ: Կտավը պատկերում է միֆական տեսարան՝ ըստ Սոֆոկլեսի դրամաներից մեկի: Փորձագետները գտնում են, որ կտավի շուկայական արժեքը անցնում է միլիոն եվրոյից: Քանի որ Տրեւիզոյում ապրող հավաքորդը չի կարողացել հաստատել իր իրավունքները՝ հին իրերի խանութից էժան գնելու

Հունիսի 5

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ֆիզիկապես շատ հոգնած կլինեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անհրաժեշտություն առաջանա շաբաթվա մյուս օրերի համար նախատեսված աշխատանքը եւս կատարել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Աշխատանքը ձեզ համար միշտ առաջին տեղում է: Գործնական առումով ոչ ստանդարտ որոշումները հնարավորություն կտան գնալ ճիշտ ուղիով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զբաղվեք ձեր պրոֆեսիոնալ գործերով, ֆանտազիաների պատճառով մի շեղվեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ուսման հետ

«12 ԱԹՈՌ» ԿԱՄ ՄԻ ՓՈՔՐ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՈՒՆ

Հոգեբանական թեստ՝ երեւակայության սիրահարներին Ստեղծագործող անձնավորության կարեւոր եւ հիմնական հատկանիշներից մեկն էլ առարկան տարբեր կողմերից ներկայացնելու կարողությունն է։ Բազմաթիվ անգամ ոչ մեծ բացահայտումները հաճախ ի հայտ են գալիս, որովհետեւ առաջին անհրաժեշտության առարկաները, որոնց մենք ընտելացել ենք՝ մեզ են ներկայանում մեկ այլ ձեւով։ Նրանց համար, ովքեր ցանկություն ունեն վարժեցնել ու զարգացնել իրենց երեւակայությունը, միեւնույն ժամանակ՝ ստուգել

Մտորումներ՝ հեքիաթի շուրջ…

Յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր խնդիրների համար Մեզնից յուրաքանչյուրը սիրում է հեքիաթներ՝ սիրո, ընտանիքի եւ անձնական կյանքի ոլորտներում… Մենք սպասում ենք, հույսեր փայփայում, որ երբեւէ մեզ կներկայացվի մի պատմություն այն մասին, որ երկիր մոլորակի վրա՝ ինչ-որ տեղ գոյություն ունի «հավերժական սեր»: Մենք հավատում ենք «հավերժական սիրո» մասին հեքիաթին, եւ դա լավ է… Պետք է հավատալ,

ՋՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻ ԱՄԵՆ ՄԱՍՆԻԿՆ ԱԶԱՏ Է

Ցանկություն, լողազգեստ եւ ժամանակ. ահա թե ինչ է անհրաժեշտ ջրային աերոբիկայով զբաղվելու համար «Ակվաաերոբիկայով զբաղվողները չեն նիհարում, դա նիհարելու համար նախատեսված պարապմունք չէ»,- ասում է թիավարության միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի գավաթակիր, «Orange Fitness» համալիրի լողավազանի ավագ մարզիչ Արամ Անդրեասյանը։ Ժամանակ առ ժամանակ Երեւանում, Հայաստանի տարբեր մարզերում բացվում են մարզասրահներ, ֆիթնես ակումբներ, որտեղ զբաղվում են

Ֆուտբոլային աստղերի սեքսուալ կանայք

Նրանք գեղեցիկ են, հմայիչ եւ իմաստուն: Բրիտանական «Նաթս» տաբլոիդը պարբերաբար կազմում է ֆուտբոլային աստղերի ամենասեքսուալ կանանց վարկանիշային իր ցուցակը: Ստորեւ ներկայացվող լուսանկարներից կարելի է ենթադրել, որ կաշվե գնդակի հանրահայտ վարպետները գերադասում են իրենց կողքին տեսնել թոփ-մոդելների, գեղեցիկ հեռուստահաղորդավարուհիների ՚եւ մոդայիկ երգչուհիների: Բայց պայմանով, որ նրանք մեծ կրծքեր ունենան: Ռուսական արմատներով ֆրանսիացի թենիսիստուհի Տատյանա Գոլովինը դարձել

«Պատրաստվում եմ միջազգային ասպարեզ ելնել»

Չնայած կանանց ֆուտբոլը Հայաստանում զարգացած չէ, այնուամենայնիվ, նվիրյալներ կան, որոնք ոչ միայն աշխատում են պահպանել եղած աննշանը, այլեւ փորձում մեր կանանց ֆուտբոլը հնարավորին չափ ճանաչելի դարձնել երկրի սահմաններից դուրս: Նրանցից է մեր կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Նելլի Ստեփանյանը: Նա հիմա ավելի շատ զբաղվում է մրցավարությունով: Ունի հանրապետական կարգ, որին անցած տարվա դեկտեմբերին ավելացավ

Հայաստան-Ֆրանսիա շախմատային մրցամարտ

Հունիսի 24-25-ին Փարիզում արագ շախմատի մրցամարտ է անցկացվելու օլիմպիական չեմպիոն Հայաստանի ազգային հավաքականի եւ Ֆրանսիայի ընտրանու միջեւ: Կազմակերպիչը ֆրանսիական «Մոդելյեր» ընկերությունն է, որին աջակցում են երկու երկրների շախմատի ֆեդերացիաները: Մեր երկրի շախմատային դրոշի պատիվը պաշտպանելու են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը: Ֆրանսիան նույնպես հանդես է գալու իր մարտական

Չինգ-Քու Վուն հո՞ւյս է տալիս

Խոսքը բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպումը Երեւանին վստահելու մասին է: AIBA-ի աշխարհի պատանեկան առաջնության ավարտից հետո բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Չինգ-Քու Վուն շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Շնորհակալություն հայտնելով մրցաշարը հիանալի կազմակերպելու, ջերմ հյուրընկալության եւ հյուրասիրության համար՝ պարոն Վուն նշում է. «Հուսով եմ, որ մոտ ապագայում Հայաստանը կդառնա ավելի բարձր մակարդակի առաջնությունների

Վիկն ուզում է բռնցքամարտի պատմության նոր էջ գրել

Երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը նպատակ ունի նույն հաջողությանը հասնել նաեւ թեթեւագույն քաշային կարգում: Իր այս ծրագրերի իրականացմանը նա ձեռնամուխ է լինելու հուլիսի 11-ին՝ գանացի աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյի հետ մենամարտով: «Գուցե մեկ տարի մնամ այս քաշային կարգում, որպեսզի միավորեմ բոլոր գոտիները,- լրագրողներին հայտարարել է վանաձորցին:- Սակայն հետագայում քաշս էլի կբարձրացնեմ,

Երբ է ազատագրվելու Գետաշենը

Գետաշենի բռնազավթման 18 տարվա առիթով Հայկազ Սեյրանյանը ծնվել է Հայոց Գարդմանաց աշխարհի հանրահայտ Գետաշեն գյուղում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ուկրաինայի Զմեեւսկի գյուղի մոտ տեղի ունեցած ծանր մարտերում գործած սխրանքների համար պարգեւատրվել է հրամանատարության կողմից: 1991թ. սովետական բանակի զինված ստորաբաժանումների ու Ադրբեջանի ներքին զորքերի գրոհայինների համատեղ ուժերով կազմակերպված դավադիր հարձակման արդյունքում՝ Գետաշենի անկումից, ապա եւ ազգաբնակչության

«ԱՆՈՒՄ ԵՄ՝ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՄ»

Միքայել Պողսյանը՝ ինչպես որ կա Մ. Պողոսյանը նաեւ «նվագում» է Վ. Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմում: «Ամենալավ երգը լռությունն է, ամենալավ ներկայացումը՝ դատարկ բեմը, ամենալավ գեղանկարչությունը՝ մաքուր կտավը…»,- «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց շուրջ 35 տարի բեմում հանդես եկող ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը: Նա ասաց նաեւ, որ ներկայումս խաղում է՝ ինչպես կարող է, երգում՝

ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՊԱՑՈՒՑՎԵԼ

Երեկ «Առավոտի» խմբագրություն եկավ թիվ 18 հատուկ դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանը եւ «Առավոտի» մայիսի 27-ի համարում տպված «Թիվ 18 հատուկ դպրոցի ոդիսականը» հոդվածում տեղ գտած պնդումների կապակցությամբ ներկայացրեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության որոշումը, որտեղ, մասնավորապես, գրված էր. «Նախաքննության ընթացքում Ս. Ուրումյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2008թ. սեպտեմբերի

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՌԼԱՄԵՆՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեծ Բրիտանիայում եւ Նիդեռլանդներում երեկ սկսվեցին Եվրոպառլամենտի ընտրությունները, որոնք անց են կացվելու Եվրոպայի 27 երկրներում՝ հունիսի 4-ից մինչեւ հունիսի 7-ը: Ակնկալվում է, որ այս տարի Եվրախորհրդարանի ընտրություններում կլինի ընտրողների ռեկորդային ցածր մասնակցություն: Այդ պատճառով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եվրոպացիներին կոչ են արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին:

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԻՆԸ ՏԱՐԻ ԱՆՑ

Այս տարվա ապրիլին Կուրսկի մարզի Վոլոկնո ավանի մերձակայքում պատահաբար հայտնաբերվել են դեռես 2000 թվականի հուլիսին անհայտ կորած չորս դպրոցական աղջիկների կմախքացած դիակները: Մարզի իրավապահները վերսկսեցին ինը տարի առաջ սառեցված գործի քննությունը եւ պարզեցին, որ աղջիկները դարձել էին դաժան սպանության զոհ: Չորս պատանի եւ չորս աղջիկ հանդիպել էին անտառում՝ հարաբերություններ պարզելու համար: Խոսակցությունը չէր կայանում, եւ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԶԵ՞ՆՔ ՈՒՆԻ

Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը՝ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հերթական ապատեղեկա-տվությունը՝ այս անգամ Հայաստանին մեղադրելով առայժմ գիտությանն անհայտ ինչ-որ խորհրդավոր հրաձգային զենք կիրառելու մեջ: Բառացիորեն այդ օպուսը հնչում է հետեւյալ կերպ. «Հայաստանի զինված ուժերը վերջին ժամանակներս Ադրբեջանի բնակավայրերը եւ մեր բանակի դիրքերը գնդակոծում են ժամանակակից ռազմական համակարգում չներառված զենքից»: Ադրբեջանցի մասնագետների տվյալներով, նոր փամփուշտները (որոնց

Իրանում բանավիճում են նախագահի թեկնածուները

Իրանի Իսլամական Հանրապետության 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրություններից առաջ կազմակերպվում են թեկնածուների հեռուստաբանավեճեր: Դրանցից մեկի ժամանակ բարեփոխական թեւի ներկայացուցիչ համարվող Միր-Հոսեյն Մուսավին ուղիղ եթերում գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադին անվանեց «բռնապետ»: Մուսավին նաեւ հայտարարեց, որ երկրի ղեկավարի կողմից Հոլոքոսթի մերժումը էապես գցել է Իրանի միջազգային վարկը: Ըստ նախագահի թեկնածուի՝ վերջին տարիների լարվածությունը Իրանի եւ

«Սեւ արկղերը» չեն հայտնաբերվի

Air-France ընկերության A330 աերոբուսը, ըստ ամենայնի, քանդվել է դեռեւս օդի մեջ: Այդ մասին է հայտարարել ընկերության անանուն ներկայացուցիչը: Վերջին հաղորդագրությունը, որը ստացվել է աղետյալ ինքնաթիռի օդաչուից, այն էր, որ օդանավը մտել է մրրկահողմային գոտի: Այնուհետեւ ավտոպիլոտն անջատվել էր եւ համակարգիչները սկսել են սնվել էներգիայի պահեստային աղբյուրից: Վերջին հաղորդագրությունը վկայում է, որ ինքնաթիռում անջատվել են էլեկտրաէներգիայի

Օբաման մերձենում է Մերձավոր Արեւելքի հետ

Չորեքշաբթի օրը Սաուդյան Արաբիա իր այցի ժամանակ Բարաք Օբաման այդ երկրի թագավոր Աբդուլայից ծանր ոսկե շղթա նվեր ստացավ: Աբդել -Ազիզ թագավորի շքանշանը սաուդյան բարձրագույն պարգեւն է: Ընդհանրապես, այդ երկրում ԱՄՆ նախագահը շքեղ ընդունելության արժանացավ: Մասնավորապես, թագավորը Օբամայի համար էքսկուրսիա կազմակերպեց՝ իր ճոխ ձիաբուծարանը: Հանձնելով շքանշանը՝ թագավորն ասաց, որ նման պարգեւ ստանում է իր բարեկամների միայն

Փակ սահմաններ՝ հայ երիտասարդ գիտնականների համար

Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Հարգելի պարոն վարչապետ, ս/թ մայիսի 2-8-ը հրավիրվել էի մասնակցելու Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիայի (FEBS) եւ Պաստերի ինստիտուտի (Pasteur Institut) կողմից կազմակերպված լեկցիոն դասընթացին, որը տեղի էր ունենալու Ֆրանսիայում: Թվում էր, թե ամենաբարդ խնդիրը, որը կարող է առաջ գալ հայաստանյան պայմաններում աշխատող երիտասարդ գիտնականի առջեւ, այն է՝ «ինչպե՞ս հայթայթել գումարը»:

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԱՎԵԼԻ ԷԻՆ

Թիվ 118 դպրոց-կենտրոն բերված՝ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դպրոցների՝ 9-րդ դասարանի քննությունների թեստերը մեկ օրինակով ավելի էին: Երեկ ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիները քննություն հանձնեցին հայոց լեզու եւ գրականություն առարկայից: «Առավոտը» շրջայց կատարեց մի շարք դպրոցներում՝ տեղում ծանոթանալու քննական իրավիճակին: Քանի որ այս ժամանակահատվածում հասարակության ուշադրության հիմնական մասը կենտրոնացած է բուհական ընդունելության համար կազմակերպվող միասնական

Ինչո՞ւ են ադրբեջանցիները տհաճ իրավիճակներում հայտնվում

Ըստ ադրբեջանցի վերլուծաբանի՝ իրենց իսկ դիլետանտության պատճառով Օրերս ադրբեջանցի մի խումբ ակտիվիստներ դիմել են իրենց հայրենակիցներին՝ միանալ «Համագործակցության կոչ» ակցիային: Ի՞նչ են ուզում այս անգամ մեր հարեւանները: Նրանց հիմա էլ դուր չի գալիս, որ գերմանական Deutsche Welle հայտնի ռադիոկայանի կայքում եղանակի տեսությունը ներկայացնող քարտեզում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է Ադրբեջանի կազմում, բայց երեւում են ԼՂ ադմինիստրատիվ

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԳՏՆԻ՞, ԱՐԴՅՈՔ, ԻՐ ՃԻՇՏ ՏԵՂԸ

Հազիվ ստեղծված՝ Հանրային խորհուրդը պետք է քննություն հանձնի, համապատասխանու՞մ է, արդյոք, իր ստեղծման նպատակին Ինչի՞ համար է ստեղծվել այս Հանրային խորհուրդը: Հայտնի է՝ գլխավորապես նրա համար, որ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնի հասարակության մեջ առկա տրամադրությունները, որոնք նախագահն իր ունեցած տեղեկատվության մյուս աղբյուրներով ստանալ չի կարող: Առաջին հերթին՝ այդ հնարավորությունը չի տալիս ներկա խորհրդարանը, որը գնալով

Նա սկսում է բարկանալ

Չարենցավանի մանկապարտեզները վնասներ են տվել քաղաքին Թե ինչից սկսվեցին տարաձայնությունները Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի եւ «Ծիծեռնակ» մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Գայանե Գրիգորյանի միջեւ, վերջինս այնքան էլ լավ չի հիշում: Բայց որ այդպիսիք եղել են՝ ոչ ոք չի ժխտում: «Ծիծեռնակի» տնօրենին քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը աշխատանքից հեռացրել է այս տարվա փետրվարի 26-ին՝ աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԴՐՍԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ

Կապանցի «տիկնիկները» բարություն եւ մաքրություն են քարոզում, բայց պետական աջակցություն չեն ստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները օրերս Կապանում՝ Սյունիքի մարզային գրադարանում տեղակայված Ամերիկյան անկյունում, հանդիպեցին տարբեր հ/կ ներկայացուցիչների հետ եւ մանրամասն ներկայացրին ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող ծրագրերը, ծանոթացրին դրանցից օգտվելու տարբերակներին: Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրից կարող են օգտվել հասարակական կազմակերպություններն ու տեղական անկախ լրատվամիջոցները: Դրամաշնորհի

Կեղծ քվեաթերթիկների գործով

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքում շարունակվեց Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նշանակված փորձաքննությունը: Ինչպես տեղեկացրել էինք, բացվել էր թիվ 8/05 ընտրական տեղամասից առգրավված քվեաթերթիկների պարկը: Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետներ Արսեն Բաղդասարյանը, Յուրի Ավետիսյանը, ԿԸՀ-ի կողմից լիազորված ներկայացուցիչներ՝ ԿԸՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սեւակ Հովհաննիսյանը, թիվ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031