Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Հունիս 07,2008 00:00

Օգոստոսին Պեկինում մեկնարկող ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մրցասպարեզներում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու պատիվ ընձեռվել է 25 մարզիկի:

Նրանցից 23-ն այդ իրավունքը նվաճել է՝ կատարելով վերջին երկու տարիների աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների առաջնություններում, միջազգային վարկանիշային մրցաշարերում ՄՕԿ-ի եւ միջազգային ֆեդերացիաների սահմանած պահանջները: Իսկ երկու հոգի Չինաստան կմեկնեն Միջազգային օլիմպիական կոմիտեի շնորհած «Սպիտակ քարտերով»: Դա վաղուց ընդունված կարգ է, որի նպատակը այս կամ այն երկրում որոշակիորեն ընտրված մարզաձեւերի զարգացումը խթանելն է: Հայաստանի մարզիկներն ամառային օլիմպիական խաղերում հանդես կգան յոթ մարզաձեւում՝ ծանրամարտ, հունահռոմեական եւ ազատ ոճերի ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, գնդակային հրաձգություն, աթլետիկա (նիզակի նետում):

Ծանրամարտ

Մելինե Դալուզյան. 63 կգ քաշային կարգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: 2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2007-ին՝ 4-րդ տեղ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի լավագույն ծանրորդ, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն եւ փոխչեմպիոն, պատանիների չեմպիոն:

Տիգրան Գեւորգի Մարտիրոսյան. 69 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: Եվրոպայի չեմպիոն եւ արծաթե մեդալակիր, երիտասարդների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի լավագույն ծանրորդ:

Գեւորգ Դավթյան. 77 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն եւ փոխչեմպիոն, Եվրոպայի պատանիների չեմպիոն:

Արա Խաչատրյան. 77 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն:

Տիգրան Վարդանի Մարտիրոսյան. 85 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների արծաթե մեդալակիր, պատանիների եռակի չեմպիոն:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան եւ Ազգային օլիմպիական կոմիտեն դեռ վերջնականապես չեն կողմնորոշվել, թե Պեկինում ո՞վ է լինելու տղամարդկանց հավաքականի 5-րդ անդամը: Այդ տեղի համար կա երկու թեկնածու: Այսօրվա դրությամբ հիմնականը 94 կգ քաշային, սպորտի վարպետ Էդգար Գեւորգյանն է: Նա այս տարի Եվրոպայի առաջնությունում պոկում վարժությունում արժանացել է արծաթե մեդալի, իսկ երկամարտում գրավել է 5-րդ տեղը:

Երկրորդը սպորտի վարպետ Արամ Անդրիկյանն է՝ Եվրոպայի երիտասարդների եւ պատանիների արծաթե մրցանակակիրը: Արամը հունիս ամսին մասնակցելու է Կոլումբիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Եվ կախված այնտեղ ցույց տրվելիք արդյունքներից, առաջնության ավարտին մարզիչները նախապատվությունը կտան այս երկու ծանրորդներից մեկին:

Հ/հ ըմբշամարտ

Ռոման Ամոյան. 55 կգ քաշային կարգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի չեմպիոն եւ եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, միջազգային մրցումների բազմակի հաղթող եւ մրցանակակիր:

Կարեն Մնացականյան. 60 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ գավաթակիր, միջազգային մրցումների բազմակի հաղթող եւ մրցանակակիր:

Արման Ադիկյան. 66 կգ: Սպորտի վարպետ: Աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների եւ երիտասարդների առաջնություններում գրավել է 5-րդ տեղեր:

Արսեն Ջուլֆալակյան. 74 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: Աշխարհի երիտասարդների չեմպիոն եւ բազմակի մրցանակակիր, Եվրոպայի երիտասարդների եւ պատանիների չեմպիոն, մեծահասակների առաջնության 4-րդ մրցանակակիր, պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, միջազգային մրցումների բազմակի հաղթող եւ մրցանակակիր:

Դենիս Ֆորով. 84 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, միջազգային մրցումների բազմակի հաղթող եւ մրցանակակիր:

Յուրի Պատրիկեեւ. 120 կգ: Սպորտի վաստակավոր վարպետ: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն, միջազգային մրցումների բազմակի հաղթող եւ մրցանակակիր:

Ազատ ըմբշամարտ

Մարտին Բերբերյան. 60 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: Օլիմպիական խաղերի մասնակից (6-րդ տեղ), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն, միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող եւ մրցանակակիր:

Սուրեն Մարկոսյան. 66 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: Աշխարհի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, միջազգային մրցումների բազմակի հաղթող եւ մրցանակակիր:

Հարություն Ենոքյան. 74 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: Աշխարհի երիտասարդների չեմպիոն, միջազգային մրցումների բազմակի հաղթող եւ մրցանակակիր:

Բռնցքամարտ

Հովհաննես Դանիելյան. 48 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, միջազգային մրցումների բազմակի հաղթող եւ մրցանակակիր:

Հրաչյա Ջավախյան. 60 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային մրցումների բազմակի հաղթող եւ մրցանակակիր:

Էդուարդ Համբարձումյան. 64 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի պատանիների չեմպիոն, միջազգային մրցումների հաղթող եւ մրցանակակիր:

Անդրանիկ Հակոբյան. 75 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: Միջազգային մրցումների հաղթող եւ մրցանակակիր:

Ձյուդո

Հովհաննես Դավթյան. 60 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: 2008 թվականի աշխարհի սուպերգավաթակիր, Եվրոպայի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիր, միջազգային մրցումների բազմակի հաղթող եւ մրցանակակիր:

Արմեն Նազարյան. 66 կգ: Միջազգային կարգի սպորտի վարպետ: 2008 թվականի աշխարհի սուպերգավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, միջազգային մրցումների բազմակի հաղթող եւ մրցանակակիր:

Հրաձգություն

Նորայր Բախտամյան. գնդակային հրաձգություն: Միջազգային կարգի սպորտի վարպետ: Աթենքի օլիմպիական խաղերում՝ 4-րդ եւ 7-րդ տեղեր, աշխարհի գավաթի առաջնության կրկնակի արծաթե մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Ուկրաինայի բաց առաջնության չեմպիոն, Բելառուսի ռեկորդակիր, միջազգային մրցումների բազմակի հաղթող եւ մրցանակակիր:

Աթլետիկա

Մելիք Ջանոյան. նիզակի նետում: Միջազգային կարգի սպորտի վարպետ: 2007 թվականի Եվրոպայի գավաթի առաջնության հաղթող, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցումների հաղթող եւ մրցանակակիր:

Մրցավար

Ամառային 29-րդ օլիմպիական խաղերում Հայաստանն ունենալու է իր միակ մրցավարը: Նա ըմբշամարտի միջազգային բարձրագույն՝ 5-րդ (օլիմպիական) կարգի մրցավար, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սամվել Հարությունյանն է:

Պարաօլիմպիկ խաղեր

Սեպտեմբերի 6-17-ը Պեկինում անցկացվելու են նաեւ պարաօլիմպիկ խաղերը, որտեղ Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:

Ծանրամարտ

Գրետա Խնձրցյան. 48 կգ քաշային կարգ: 20 տարեկանների Եվրոպայի արծաթե մեդալակիր:

«Սպիտակ քարտով» Պեկին կմեկնեն մեկական լողորդ եւ վազորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել