Օրվա լրահոսը
ՆՈՐ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
«Արձան դնելը, ինչպես եւ արձան հանելը կռապաշտություն է»,- 88-ի հանրահավաքներից մեկի ժամանակ ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հակադրվելով նախորդ (կոմունիստական) դարաշրջանի արձանները վերացնելու գաղափարին: Այնուամենայնիվ 1990-ին, հեղափոխական զանգվածների ճնշման տակ, Լենինի արձանը ապամոնտաժվեց (լուսանկարում): Այժմ քաղաքապետարանը մտածում է, թե ինչ է պետք դնել դրա փոխարեն: Կարծես թե անպայման պետք է մի բան դնել: Կարդացեք
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք երրորդ Գլուխ քսանվեցերորդ ԹԱՑ ՕԳՈՍՏՈՍ – Քրոջս համար իզուր ես էդքան անհանգստանում,- ասաց Լիզան հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի լույս ութի գիշերը՝ Չարենցի ու Սայաթ-Նովայի հատման կետում գտնվող էդ շենքի դալանում: – Ոչ թե քրոջդ համար եմ անհանգստանում, այլ՝ քո,- ասացի ես՝ շուրթերս իր շուրթերին հպելով: – Երեւի մտածում
Կանոններ
Երբեմն պետք է հիշեցնել ընթերցողներին, թե ինչ սկզբունքներով է «Առավոտ» օրաթերթն աշխատում: Ուստի ներկայացնում ենք այն մասնագիտական եւ էթիկական կանոնները, որոնց կամավոր կերպով հետեւում են մեր թերթի լրագրողները. 1. «Առավոտի» լրագրողները խստորեն սահմանազատում են լրատվությունը մեկնաբանություններից. լուրի եւ ռեպորտաժի մեջ չեն ներդնում սեփական դատողություններն ու էմոցիաները: 2. «Առավոտի» լրագրողները ձգտում են ապահովել նյութերի ճշգրտությունն ու
«Շոու են ուզում՝ դատ կսարքեմ»
Ասաց ռեժիսոր Արմեն Մազմանյանը իրեն դատի տված «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետիչի մասին: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) պետք է քննվեր Տիգրան Կարապետյանի հայցն՝ ընդդեմ Արմեն Մազմանյանի: Դատը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 29-ը, քանի որ Արմեն Մազմանյանը դիմում էր ներկայացրել այն մասին, որ ունի առողջական խնդիրներ եւ գտնվում է բուժման
«ԼԱՎԱՆԴԱՅԻ» ՆՈՐ ԴԵՄՔԸ
Սեւանում կառուցվում է «Լավանդա» «քաղաքիկ»՝ նույնանուն տրիոյի ելույթների համար «Առավոտը» հանդիպեց «Լավանդայի» ջութակահարուհիներ Դինային, Լյուսիին եւ Լարային: – Ըստ մեզ հասած տեղեկությունների, դեկտեմբերին Լաս Վեգասում կայանալիք «Աշխարհի արվեստագետները՝ հանուն խաղաղության» խորագրով գալա համերգին, ի թիվս շոու-բիզնեսի ոլորտում ճանաչված հայտնի այլ անունների, Հայաստանից հրավիրված եք միայն դուք: Ինչո՞վ կբացատրեք դա: Դինա.- Մեր տեսահոլովակներից երկուսը նկարահանել է
Ժլատներն այս անգամ ոչ թե կրկնակի, այլ 20-ակի կվճարեն
Նախազգուշացնում է բրիտանացի գիտնականը Վերջին շաբաթների ընթացքում արձանագրված միջազգային առավել ուշագրավ իրադարձություններից, թերեւս, կարելի է առանձնացնել Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած մի զեկույցի շնորհանդեսը, որը թեեւ որոշակի հետաքրքրություն առաջացրեց աշխարհում, այդուհանդերձ, շատ փորձագետների գնահատմամբ, չարժանացավ այնպիսի վերաբերմունքի, ինչպիսին պահանջում էր այդ զեկույցում արծարծված խնդիրների լրջությունը: Այս առումով գուցե թե այնքան էլ տեղին չէ «շնորհանդես» արտահայտությունը, քանի
ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՂԸ, ՍԱԴԱՄԻ ՄԱՀԸ
Նախկին բռնակալին կյանքից զրկելու հարցում կարծիքները բաժանվում են Այն, որ Իրաքին առնչվող գրեթե ցանկացած հարց վերածվում է ԱՄՆ-ի եւ եվրոպական մի շարք առաջատար երկրների միջեւ վեճի առարկայի, վաղուց արդեն «բարի ավանդույթ» է դարձել: Բացառություն չգրանցվեց նաեւ Իրանի նախկին բռնակալ Սադամ Հուսեյնի նկատմամբ վերջերս կայացված մահվան դատավճռի պարագայում: Այս վճիռը, արեւմտյան մի շարք դիտորդների բավականաչափ հիմնավոր
ՆԱՏՕ-Ն ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ
Նոր մարտահրավերներ եւ նորացված արժեքներ Անցյալ եւ ներկա ՆԱՏՕ կոչված ռազմաքաղաքական կազմավորման բուն անվանումը Հայաստանի հասարակայնության լայն շրջանակներում (առավելապես տարեցների շրջանում) զուգորդվում է շատ կոնկրետ զգացողությունների հետ: Այսինքն, երբ ասում ենք ՆԱՏՕ, շատերի մտապատկերում անմիջապես հառնում է սառը պատերազմի տարիների համաշխարհային խիստ բեւեռացված առճակատման տագնապալի եւ տհաճ պատկերը: Այդ զգացողությունները, իհարկե, միանգամայն հասկանալի են, հաշվի
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ
Ինգուշեթիան խուսափեց Չեչնիայի ճակատագրից Մինվոդիի օդանավակայանում (ռուս-վրացական հարաբերությունների լարվածության պատճառով Հյուսիսային Կովկաս հասնելու միակ ճանապարհը) անմիջապես նկատում եմ հայտարարություն այն մասին, որ մաքսակետը առաջին հերթին անցնում են ՌԴ քաղաքացիներ, եւ որ մաքսավորին կաշառք չառաջարկել՝ հանցագործություն է: Հայերի հոծ բազմությունը ժամերով կանգնում է այստեղ՝ մեկ փաստաթղթերը կարգին չեն, մեկ ռուսերեն լավ չեն հասկանում, բայց, ի վերջո,
ԱՄՆ՝ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՎ ԱՆՓՈՓՈԽ
ԱՄՆ-ում կայացած ընտրությունների հնարավոր հետեւանքները ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններում դեմոկրատները համոզիչ հաղթանակ տարան. նրանք 435 հոգանոց կոնգրեսում 221 տեղ ստացան, 100 հոգանոց սենատում՝ 51, եւ ԱՄՆ 50 նահանգներից 28-ում նահանգապետ դարձան: Այդ ընտրությունների հնարավոր հետեւանքները մեր խնդիրների տեսակետից մանրամասնորեն վերլուծվել են հայկական մամուլում: ՀՀ իշխանությունը (առաջին հերթին՝ Դաշնակցությունը) հույս ունի, որ կոնգրեսը, որտեղ շատացել են
Կյանք՝ պարտքի դիմա՞ց
ՀՀ իշխանություններին այսպիսի պաստառով դիմեցին մի խումբ երիտասարդներ Նոյեմբերի 12-ին Ռուսաստանի ֆաշիստական խմբավորումների կողմից ազգայնական հողի վրա կատարված 15-ամյա հայազգի Նարեկ Քոչարյանի սպանությունը դատապարտելու նպատակով, երեկ մերձմոսկովյան Իվանետեւկա քաղաքում մի խումբ երիտասարդներ, որոնք հավաստիացնում էին, որ իրենք որեւէ կուսակցության չեն պատկանում եւ պատվիրված չէ իրենց նախաձեռնությունը, բողոքի ալիք էին բարձրացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի
ՔՆՈՒՄ Է ՓՈՂՈՑՈՒՄ
Լուսանկարում պատկերված 72-ամյա Մերի Հայրապետյանը այս տարվա ապրիլի 23-ից ապրում է Ամիրյան փողոցում: Նա գնալու տեղ չունի: Աշխատում է տներում, մաքրում բնակարաններ, վաստակում օրվա հացը: «Ես բոմժ չեմ,- հավատացնում է նա,- պարզապես բնակվելու տեղ չունեմ»: Տիկին Մերին մինչ փողոցում հայտնվելը ապրել է Ամիրյան փողոցի շենքերից մեկում, հետո վաճառել է իր բնակարանը, ծայրամասում տուն գնելու, փողը
ԼՍԵՆՔ, ԹԵ ՄՅՈՒՍՆԵՐՆ ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ
Ընթերցողը բանավիճում է «Առավոտի» հետ Հարգելի պարոն Աբրահամյան, Վտարանդի գրողների եւ մտավորականների միության «Ահազանգ» հայտարարությունը հրապարակելուց հետո, նոյեմբերի 9-ի համարում դուք գրում եք. «Նոր սփյուռքահայերը «ճոխացնում» են մեր արատները… Մասնավորապես «ռեժիմ», «խունտա», «բռնապետություն» որակումները չեն արտացոլում իրականությունը»: Այո, եթե որակումը վերաբերի հենց այսօրվան, Հայաստանը դեռ բռնատիրության չի հանգել, խունտան դեռ ամբողջապես իր ձեռքը չի վերցրել
Ձեւական փոփոխություն
Նոր կարգը կոռուպցիայի նվազեցում չի երաշխավորում Այսուհետեւ ասպիրանտուրա դիմող քաղաքացիների համար կգործի կառավարության հաստատած նոր կարգը, որը, ըստ ոլորտի պատասխանատուների, կծառայի նրան, որ ասպիրանտուրաներում պատահական մարդիկ չհայտնվեն: Երեկ այս մասին հայտարարեց ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը՝ չբացառելով, որ այսօր շատերը ձեւականորեն գիտական աստիճանի են ձգտում բանակից խուսափելու համար: Եթե մինչեւ հիմա ասպիրանտուրա ընդունվելու համար պետք էր
ԹԵՍՏԵՐԸ ԼԱՎՆ ԵՆ, ԲԱՅՑ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՓՈՓՈԽՄԱՆ
Հաշված օրեր են մնացել դեկտեմբերին, եւ ԿԳՆ-ն արդեն պետք է հայտարարի՝ ի վերջո 2006-2007 ուստարվա ավարտին ներդրվո՞ւմ է քննական նոր՝ թեստային համակարգը հայոց լեզու, գրականություն առարկայից, թե՞ ոչ: Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) մինչեւ նոյեմբերի 15-ը պետք է ավարտեր քննությունների փորձարկման արդյունքների ամփոփումը եւ իր եզրակացությունները ներկայացներ ԿԳՆ: ԳԹԿ տնօրեն Վանյա Բարսեղյանը մեզ հետ զրույցում
«Հանրապետության հրապարակը 5 տարի է՝ չեմ տեսել»
Ասում է միայնակ մայր Թամարա Գրիգորյանը Նա իր չորս անչափահաս երեխաների հետ ապրում է Վարդաշեն թաղամասում գտնվող Երեւանի նախկին կանաչապատման տրեստի հանրակացարանում, ինչպես Թ. Գրիգորյանն է ասում՝ մարդկությունից կտրված: Վարդաշենը գտնվում է մայրաքաղաքում՝ Էրեբունի համայնքում, սակայն Թամարայի չորս երեխաներից եւ ոչ մեկը ծննդյան օրվանից ի վեր առիթ չի ունեցել Երեւանում շրջելու եւ այն տեսնելու: «Երբեք
«ԱՆՏԱՌԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է»
Ասում է «Հայանտառ» պետական տնտեսության տնօրեն, ՀՅԴ անդամ Մարտուն Մաթեւոսյանը – Պարոն Մաթեւոսյան, վերջերս մեր թերթում տեղեկություն ստացանք, որ Գուգարքի տարածաշրջանում անտառները ապօրինի հատվում են եւ դա աղետալի չափերի է հասնում: – Ինքս լոռեցի եմ եւ հատկապես այդ տարածքին քաջածանոթ: Գաղտնիք չէ, որ Լոռու անտառներին հասցված վնասը բավականին մեծ է եղել հատկապես 90-ականներին, երբ Հայաստան
«Երեխաներիս ստամոքսը սովածությունից ցավում է»
Խաչատրյանների ընտանիքի մայրը չի կարողանում երեխաներին կերակրել, էլ ուր մնաց բժշկի տանել: Մոտ 20 օր է՝ Արագածոտնի մարզի Կարին գյուղի վեցամյա բնակիչ Հրաչյայի ոտքը կոտրված է, սակայն ծնողները գումար չունենալու պատճառով երեխային չեն կարողանում հիվանդանոց տեղափոխել: Հրաչյան առանց որեւէ բուժօգնության՝ տանը պառկած է, ոտքն անգամ գիպսի մեջ չէ եւ ամեն անգամ, երբ ծնողները նրան գրկած
ՅԻՐԻԿՅԱՆԸ ԼԱՎ ՉԻ ՀԻՇՈՒՄ
Նա արդարադատության նախարարի ու նրա ընտանիքի հետ ունեցած մտերմությունն «ուրացավ»: «Մեզ համար մրցակիցը բան չի փոխում, կարեւորը նրա աշխուժությունն է, աշխույժ մրցակից ունենալը լավ բան է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում «ՎիվաՍելլի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսպես մեկնաբանեց «ԱրմենՏելի» վաճառքը ռուսական «Վիմպելկոմին»: Պարոն Յիրիկյանի համար մեկ է՝ իր նոր մրցակիցն ով է՝ ռուս, արաբ, թե հայ,
Շարժումը մեծ թափ է ստանում
Համոզված է Ալեքսանդր Արզումանյանը Հայտնի է, որ վերջին շրջանում ձեւավորվել է «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը, որի ստեղծման անմիջական նախաձեռնողներից են Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի նախկին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ «Ագոն», եւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Երեկ Մամուլի ազգային ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ Ա. Արզումանյանը հայտարարեց, որ իրենց նախաձեռնած շարժմանն արդեն միացել են «Հայոց մայրեր», «Ազատամարտիկների եղբայրություն» հ/կ-ները, Պահպանողական
ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ՁԵ՛Ր ՕՐԵՆՔԸ
«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքից դժգոհ պատգամավորներին առաջարկում է դրա հեղինակը՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: – Օրենքի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիրներն անընդհատ բողոքում էին, որ հաշվի չեն առնվել իրենց ու նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից լսումների ընթացքում ներկայացված առաջարկները: Կառավարությունն ինչո՞ւ այս հարցում հանդես եկավ նման կոշտ ու անզիջում դիրքորոշմամբ: – Պետք
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԷԼԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Ռոբերտ Քոչարյանի՝ երրորդ ժամկետում որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությունը քաղաքագետ Աղասի Ենոքյանը ռեալ է համարում: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով նաեւ «Այլընտրանք» միավորման հիմնադիր անդամ է, վերլուծելով խորհրդարանական ընտրություններից վեց ամիս առաջ հայաստանյան ներքաղաքական պրոցեսները եւ 2008թ. նախագահական ընտրությունների համար վճռորոշ համարելով հենց ԱԺ ընտրությունները՝ միաժամանակ կարծիք հայտնեց, թե հայաստանյան քաղաքական դաշտն այսօր ամայացած է, որովհետեւ
ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ԴԱԺԱՆ ԴԵՄՔԸ
72-ամյա Մերի Հայրապետյանը գիշերներն անց է կացնում Ամիրյան փողոցի «Սթար» սուպերմարկետի աստիճանների վրա: «Ես բոմժ չեմ,- ասում է տիկին Մերին,- պարզապես տուն չունեմ»: Կարդացեք
ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ՆԱԵՎ ՉՊԱՐՏՎԵԼ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Մրցաշրջան 2006»-ը եզրափակեց Եվրոպայի 2008 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հելսինկիում Ֆինլանդիայի ընտրանուն 0:1 հաշվով պարտվելով: Չնայած դրան, մեր հավաքականը բավականին լավ տպավորություն թողեց: Եվ եթե խաղային որոշ դրվագներում մեր ֆուտբոլիստներն ավելի համարձակ ու արագ գործեին, լինեին մի քիչ էլ դիպուկ, հնարավոր էր, որ հանդիպումն ավարտվեր ոչ-ոքի, ինչու չէ, նաեւ հաղթական
«Հայե՛ր, միացե՛ք»
Ղարաբաղյան շարժման, պատերազմական տարիներին համայն հայության համար հիթ դարձած այս երգի հեղինակ գուսան Գագիկ Հայկազունի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 20-ին Կոմեդիայի պետական թատրոնում կկայանա հոբելյանական երեկո: «Առավոտը» հանդիպեց գուսան Գագիկ Հայկազունին (նույն ինքը՝ Գագիկ Նազարյան): – Ի՞նչը ստիպեց «վերանայել» ձեր ազգանունը: – Դեռ 19-րդ դարի վերջին մի «շարժում» սկսվեց: Հայ մտավորականները «մաքրում» էին իրենց ազգանունները
ՎԱՇԻՆԳԹՈՆՅԱՆ ՆԵՐԿԱՊՆԱԿ
ԱՄՆ մայրաքաղաքի մասին երկար կարելի է խոսել, ինչը չեմ պատրաստվում անել, քանի որ ընդամենը 5 օր եմ անցկացրել այնտեղ ու շատ բան չեմ հասցրել ուսումնասիրել: Առաջին տպավորությունը, որ ստացա Վաշինգթոնի Դալաս միջազգային օդանավակայանից՝ այն էր, որ այստեղ ճամպրուկները տշելով էին տանում, իսկ մի երիտասարդ կին շղթայել էր իր բալիկի թեւից, որպեսզի չկորչի: Վաշինգթոնում տաքսիների վարորդները
Կապանի զորամասում Մարքսի «Կապիտալն» են կարդում
Երեկ «Մարդու իրավունքներ, պայմանագրային զինծառայության հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկում էին հրավիրել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն ու «Հակաստվեր» հասարակական կազմակերպությունը: «Հակաստվեր» կազմակերպության նախագահ Վագա Ամիրխանյանի կարծիքով, պայմանագրային ծառայության մասին քննարկումները արդիական են նաեւ այն պատճառով, որ առկա են կոռուպցիոն ռիսկեր զինծառայության բնագավառում: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի կարծիքով, պայմանագրային զինվորական ծառայությունը պրոֆեսիոնալ բանակի հիմքն է: ՊՆ
ՍՐԲԱԶԱ՞ՆՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ
Ըստ իսպանահայ համայնքի ղեկավար Ռոբերտ Եղիազարյանի, Փարիզի առաջնորդարանը խանգարում է իրենց աշխատանքներին, քանի որ Գյուտ սրբազանը չի վստահում Հայաստանից ներգաղթած հայերին: Հայերի արտագաղթը Իսպանիա սկսվել է 1993-94թթ.-ից, սկզբում փոքր թվով՝ մոտ 15-20 ընտանիք: Իսկ 2000թ.-ին, երբ իսպանական կառավարությունը ընդունեց որոշում՝ լեգալացնել մինչեւ 1999 թ. հունիսի 1-ը Իսպանիայում ապրողների բնակությունը, հայերի ներգաղթը զգալիորեն մեծացավ: Ներգաղթում էին
Ինչու թոքախտավորները չեն բուժվում
Հիվանդները տուբդիսպանսերներ չայցելելու մի շարք պատճառներ ունեն Չնայած առողջապահության նախարարությունը տուբերկուլյոզն ընդգրկել է պետպատվերով բուժվող հիվանդությունների ցանկում, սակայն հիվանդներն անգամ անվճար բուժման պարագայում տուբդիսպանսերներ չեն գնում: Սա է պատճառը, որ թոքախտով հիվանդների թիվը մեր երկրում տարեցտարի աճում է, եւ վարակակիրները, ազատ շրջելով փողոցներում, հասարակությանն էլ ենթարկում են իրենցից վարակվելու վտանգին: Իսկ հիվանդները բուժհիմնարկ չեն գնում
ՃԱՐՊԻԿ ԼԻՆԵՍ` ԷԼԻՏԱՐ ՇԵՆՔ ԿԿԱՌՈՒՑԵՍ
Երեւանը շատ շուտով կդառնա էլիտար շենքերով խեղդված քաղաք Միայն Կենտրոն համայնքում նման մի քանի տասնյակ շենքեր են կառուցվել, որոնք մասամբ են բնակեցված, բայց արի ու տես, որ ոմանք ու հիմնականում մեր հասարակության «էլիտան» համարվող մարդիկ ՀՀ կառավարությունում եւ Երեւանի քաղաքապետարանում ծանոթություն, խնամի-բարեկամություն խաղացնելով՝ շարունակում են կառուցել ու կառուցել: Միայն Գնունու, Չարենցի փողոցների վրա կարելի է


















































