Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ՆԱԵՎ ՉՊԱՐՏՎԵԼ

Նոյեմբեր 17,2006 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Մրցաշրջան 2006»-ը եզրափակեց Եվրոպայի 2008 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հելսինկիում Ֆինլանդիայի ընտրանուն 0:1 հաշվով պարտվելով:

Չնայած դրան, մեր հավաքականը բավականին լավ տպավորություն թողեց: Եվ եթե խաղային որոշ դրվագներում մեր ֆուտբոլիստներն ավելի համարձակ ու արագ գործեին, լինեին մի քիչ էլ դիպուկ, հնարավոր էր, որ հանդիպումն ավարտվեր ոչ-ոքի, ինչու չէ, նաեւ հաղթական երեք միավոր վաստակեին:

Անցնող մրցաշրջանում «A» խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում անցկացրեց չորս խաղ: Դրանցում գրանցվել են հետեւյալ արդյունքները:

Սեպտեմբերի 6-ին. Հայաստան-Բելգիա՝ 0:1

Հոկտեմբերի 7-ին. Հայաստան-Ֆինլանդիա՝ 0:0

Հոկտեմբերի 11-ին. Սերբիա-Հայաստան՝ 3:0

Նոյեմբերի 15-ին. Ֆինլանդիա-Հայաստան՝ 1:0:

Մեր խմբի մրցաշարային աղյուսակն այսօրվա դրությամբ այսպիսի տեսք ունի:

1. Ֆինլանդիա 5 3 2 0 7-2 11

2. Սերբիա 4 3 1 0 6-1 10

3. Լեհաստան 5 3 1 1 6-5 10

4. Պորտուգալիա 4 2 1 1 8-3 7

5. Բելգիա 5 2 1 2 4-2 7

6. Ղազախստան 5 0 2 3 1-7 2

7. Հայաստան 4 0 1 3 0-5 1

8. Ադրբեջան 4 0 1 3 1-8 1

2007 թվականին Հայաստանի հավաքականը խմբային մրցաշարում անցկացնելու է եւս տասը խաղ:

Մարտի 28-ին. Լեհաստան-Հայաստան

Հունիսի 2-ին. Ղազախստան-Հայաստան

Հունիսի 6-ին. Հայաստան-Լեհաստան

Օգոստոսի 22-ին. Հայաստան-Պորտուգալիա

Սեպտեմբերի 8-ին. Ադրբեջան-Հայաստան

Սեպտեմբերի 12-ին. Հայաստան-Ադրբեջան

Հոկտեմբերի 17-ին. Բելգիա-Հայաստան

Նոյեմբերի 17-ին. Պորտուգալիա-Հայաստան

Նոյեմբերի 21-ին. Հայաստան-Ղազախստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել