Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ 19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԿԻՊՐՈՍ

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, հոկտեմբերի 21-ին մեկնել է Կիպրոս, որտեղ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը անցկացվելու է այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարը: Ընտրական 7-րդ խմբում Հայաստանի հետ ընդգրկված են Հունգարիայի, Կիպրոսի եւ Ադրբեջանի հավաքականները: Մեր ընտրանին մրցավայր է մեկնել

Մենք «քաղաքակիրթ» ստրուկներ ենք

Այս համոզմանն է արվեստագետ Լեւոն Իվանյանը Աշխարհում ընդունված են որեւէ ներկայացման բեմադրական ընթացքի մասին հրատարակված օրագրագրքերը, ինչը հայ իրականությունում դեֆիցիտ է: Մեզ միայն հայտնի է Վահրամ Փափազյանի «Համլետն ինչպես տեսա», «Իմ Օթելլոն», «Լիր արքա» գործերը, որտեղ մեծանուն դերասանը ներկայացնում, վերլուծում է շեքսպիրյան իր հերոսներին: Վերջերս ավարտված «Արմմոնո» շեքսպիրյան ամենամյա փառատոնին դերասան Լեւոն Իվանյանի «Շեքսպիրի լուռ

«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ԿԵՂԾԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԸ»

Հայտարարում է ամերիկաբնակ նկարիչ Քիքի Բոբոն (Գրիգոր Միքայելյան) «Առավոտի» հետ զրույցի սկզբում աբստրակցիոնիզմի հայտնի ներկայացուցիչ Քիքին հատկապես նշեց, որ ինքը ժամանակին կապիտալիստական սիստեմից զզվում էր. «Մտադրություն էլ չունեի գնալ Ամերիկա ու մնալ: Բայց 1993-ին գնացի ու տեսա, որ այդքան էլ վատ չէ, ինչքան ես էի պատկերացնում»: Թե ինչը դրդեց նկարչին գնալ ու հաստատվել ԱՄՆ-ում, Քիքին

Աշակերտ ես ուզում՝ զբաղվիր գովազդով

Սա է պահանջը Գյումրիի դպրոցներում Պաշտոնական տեղեկատվությամբ, Շիրակի մարզի մոտ 40 դպրոցներում (ընդ որում՝ մեծ մասամբ գյուղական համայնքներում) կրտսեր առաջին դասարաններ չեն ձեւավորվել: Ավելին՝ մի քանի գյուղերում պրոբլեմ է նաեւ ավագ առաջին դասարաններ ունենալը. որոշ դեպքերում այստեղ սովորում է մեկ կամ երկու աշակերտ: Իսկ Գյումրիում, ինչպես ազնվորեն խոստովանում են դասվարները, կոնտինգենտ ապահովելու համար առնվազն անհրաժեշտ

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ

Սամվել Ֆարմանյանը հեռակա բանավեճի է հրավիրում Արմեն Աշոտյանին Նախ շնորհավորում եմ իրականում խորագույն հարգանքի եւ ուշադրության արժանի տարոնականությունը, ցեղակրոնությունը եւ ընդհանրապես Նժդեհյան ուսմունքը, իր կարծիքով, ընկալած Արմեն Աշոտյանին՝ մեծագույն համարձակություն եւ անսահման ֆանտազիա դրսեւորելու եւ «Առավոտին» տված հարցազրույցում ՕԵԿ-ին իր քաղաքական ընդդիմախոս հռչակելու համար: Չնայած երիտասարդի համար նմանատիպ պոռթկումները հասկանալի երեւույթ են, սակայն առնվազն անհասկանալի

«Ֆիրդուսնոցն» էլ կիրացվի

Բողոքում են, որ մյուսների օրը չընկնեն Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի, Կոզեռնի թաղամասի բնակիչների ճակատագրին չարժանանալու համար Երեւանի 30 հասցեի (Ֆիրդուսի տոնավաճառի տարածքը) բնակիչները նախօրոք դժգոհության ալիք են բարձրացրել: Մոտ ժամանակներս նախատեսվում է վերակառուցել նաեւ այս թաղամասը: Արդեն քանի օր է՝ Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներն ու այդ տարածքի բնակիչները դիմում են ՀՀ նախագահին, վարչապետին եւ այլոց՝ պահանջելով

«ԼԱՄԲԱԴԱՆ» ՎՏԱՆԳՎԱԾ Է

Կամրջի տակ ավտոլվացման կետ հիմնելը ճարտարապետական տեսանկյունից աննպատակահարմար է  Արաբկիր համայնքի «Լամբադա» կամրջի տակ ավտոլվացման կետ է բացվել: Նախկինում այնտեղ միայն ավտոկայանատեղի էր, հետո քիչ-քիչ բիզնեսն ընդլայնվեց ու սկսեց պոտենցիալ վտանգ դառնալ կամրջի ու նրա վրայով երթեւեկող մեքենաների համար: Նույնիսկ ոչ մասնագետ լինելով էլ հստակ կարելի է ասել, որ ճարտարապետական տեսանկյունից կամրջի տակ նման «օբյեկտի»

ՕՐՀՆԵՐԳ ԸՆՏՐՎԵՑ ՀՐԱՀԱՆԳՈՎ

Ի սկզբանե էին պնդում, թե Հայաստանի օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության նպատակով ստեղծված մրցու֊թային հանձնաժողովը ձեւավորվել է, որ դակի նախագահի նստավայրում ընդունված որոշումը՝ Սովետական Հայաստանի հիմնի երաժշտությունը հաղթող ճանաչելու վերաբերյալ: Ինչը եւ հանձնաժողովն արեց շաբաթ օրը: «Առավոտի» հարցին՝ արդյոք սա ապացո՞ւյց չէ, թե ի սկզբանե հանձնաժողովն ընդամենը «շիրմա», քողածածկույթ էր ընդունված քաղաքական որոշումը հաստատելու համար՝

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ Է»

Այսպես է վերնագրված «Պոլիտիչեսկի կլասս» ամսագրի սեպտեմբերյան համարում լույս տեսած հոդվածը Այն ոչ պակաս խոսուն ենթավերնագիր ունի, որը հարցական է դիտում՝ «արդյոք թավշյա հեղափոխությունը կհանգեցնի՞ իրական առողջացման, թե՞ կդառնա վերնախավի հերթական փոփոխություն»: Սակայն մինչ ամսագրի 58-68-րդ էջերը զբաղեցնող այս հոդվածից /https://www.politklass.ru/cgi-bin/issue.pl?id=621/ որոշ մեջբերումներ անելը, մի քանի խոսք «Պոլիտիչեսկի կլասս»-ի մասին: Այս պարբերականը լույս է տեսնում

ՎԱՐԿԱԾՆԵՐ ԿԱՆ

Ձերբակալվածներ չկան Հոկտեմբերի 4-ին, ժամը 22:10-ի սահմաններում, մահափորձ էր կատարվել ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զաքարյանի նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել Երեւանի Կենտրոն համայնքի Ղազար Փարպեցու փողոցի 24 շենքի բակում գտնվող ու Ա. Զաքարյանին պատկանող ավտոտնակում: Անհայտ անձն իր մոտ եղած հրազենից կրակել էր գեներալ-մայորի ուղղությամբ, որի հետեւանքով Ա. Զաքարյանը ստացել է

41/90-ԻՑ ՇԵՂՎՈ՞ՒՄ ԵՆ

Ըստ կոալիցիայում հաստատված «Ընտրական օրենսգրքի» համաձայնեցված նախագծի, մեծամասնական տեղերը պետք է լինեն 41՝ 90 համամասնականի դիմաց: Սակայն հավանական է, որ Հանրապետականը կրկին փորձելու է կատարել «դարձ ի շրջանս յուր» եւ համոզել Դաշնակցությանը, որ պետք է վերադառնալ նախկին 56-75 համամասնությանը: Դաշնակցությունը գտնում է, որ չի կարելի շարունակ խախտել պայմանավորվածությունները: Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրված 34 պատգամավոր երեկ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսաներկուերորդ ՖՈՒՏԲՈԼ ՄԻՆՈՒՍ Հեշտ է, իհարկե, էսպես հանգիստ նստել եւ թեթեւ ձեռքով ու միանգամայն հեշտությամբ գրել եւ արտահայտվել կյանքի բացառիկ ու հազվադեպ հրաշքներից մեկի՝ մեծ ֆուտբոլի հանդեպ ուրիշների բթացածության աստիճանի մասին, առանց իսկ ենթադրելու, որ ինքդ է՛լ ես շատ հաճախ քո առջեւ փակում էդ հրաշքների բոլոր հնարավոր մուտքերը, եւ շատ

«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՈՈՒ»

Խորհրդարանական իրադարձություններն այսպես է որակում նաեւ ՍԴՀԿ ատենապետը «Հակոբ Հակոբյանը միակը չէ ԱԺ-ում կամ, ընդհանրապես, իշխանական համակարգում: Մի շատ տգեղ գործընթաց է տեղի ունենում: Ուզում են մեկին զոհել, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե կրիմինալի դեմ պայքարում են: Իրականում իշխանությունը մի զարկով մի քանի նապաստակ է ուզում խփել՝ հանրությանը մատուցում են, իբր պայքարում են կրիմինալի դեմ, անգամ

Կրկնակի գանձում

«ԱրմենՏելը» մի ծառայության դիմաց երկու տեսակի վարձ է սահմանել Մինչեւ 2010 թվականը «ԱրմենՏելը» պատրաստվում է իր ծառայությունների սակագները կրկնակի եւ նույնիսկ եռակի բարձրացնել: Ընկերությունն առաջնորդվում է մեր կառավարության կողմից ընդունված թիվ 60 լիցենզիայով, որով մեր պետությունը նպատակ է դրել առաջիկա 4 տարիների ընթացքում հասնել շուկայի ազատականացմանը եւ ծառայությունների որակի բարելավմանը, որն իր հետ կբերի սակագների

«ԱՐՄԵՆԻԿՈՒՄԻ» «ՉՈՒԶՈՂՆԵՐԸ» ՇԱՏ ԵՆ

Դեղամիջոցի տարածումը հարվածում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ «պայքարողների» գրպանին «Արմենիկումն» այսօր ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունային անբավարարության վիրուս) կանխարգելման լավագույն դեղամիջոցն է, որն այս պահին չունի մրցակիցներ: Հաշվի առնելով այս հիվանդության դեպքերի շարունակական աճը՝ ամբողջ աշխարհում այդ դեղամիջոցի պահանջարկը մեծ է: Բիզնեսի ամենապարզ կանոններն էլ հուշում են, որ, եթե դաշտում որեւէ ընկերություն չունի մրցակից, նրա արտադրանքը պետք է

Փայտի գինը կախված է «նալոգներից»

Թեեւ անտառահատումն արգելված է, Հայաստանի քաղաքներում հեշտությամբ կարելի է վառելափայտ գնել Հաշվի առնելով Հայաստանին սպառնացող անապատացումը՝ մեր կառավարությունն արգելել է անտառներից ծառեր հատելը: Սակայն ձմեռնամուտի այս օրերին անտառահատումներից խուսափել չի լինում, որովհետեւ անտառներն ու կանաչ գոտիներն, ըստ էության, չեն վերահսկվում: Փայտահատները հստակ գիտեն, թե որ ժամին որ անտառից կարող են ծառ կտրել: Այն, որ զանգվածային

«ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՐԲԵՄՆԻ ՀԱՄԲԱՎԸ»

Ասում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանը Հոկտեմբերի 15-17-ը մայրաքաղաքի հեծանվահրապարակում անցկացվեցին հրապարակային հեծանվավազքի հանրապետության մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունները, որոնց մասնակցեցին Երեւանի, Աբովյանի, Արմավիրի, Մասիսի եւ Գուգարքի շուրջ հիսուն ուժեղագույն մարզիկներ: Հեծանվորդները հանդես եկան այն մրցաձեւերում, որոնք ընդգրկված են օլիմպիական ծրագրում: Մեծահասակների՝ հետապնդումով 4 կմ մրցաձեւում մրցանակային եռյակը կազմեցին. 1. Սերգեյ Սարկիսով, 2.

ՓՈՂ ՉՈՒՆԵՆ, ՈՐ ԾՆՆԴԱԿԱՆ ՀԱՆԵՆ

7-ամյա Խոսրովը դպրոց գնում է, բայց աշակերտ չի համարվում Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում աղքատ ընտանիքներ շատ կան: Սամվել Հակոբյանի ընտանիքն ամենաչքավորներից է: Տանտիկնոջ՝ Քրիստինե Հակոբյանի պատմելով՝ «ոչ մի տեղից օգնություն չենք ստանում: Մի կերպ օրվա հացն ենք կարողանում ճարել ու ամբողջ տարի չարչարվում ենք, որ չորս երեխաների դպրոցի շորերն առնենք, որ ոտաբոբիկ ու տկլոր չգնան

Երբ ժողովուրդը մերկ է, նրա վրա զսպաշապիկ են հագցնում:

ԴՊՐՈՑԻ ԶՈՒԳԱՐԱՆԸ ԽՈԼԵՐԱՅԻ ԲՈՒՆ Է

Աշակերտները կարող են բազմաթիվ վարակներ ձեռք բերել Արարատի մարզի Շահումյան (նախկինում՝ Յուվա) գյուղի՝ Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում է 687 աշակերտ: Դասերի ժամանակ այդ աշակերտները ստիպված են հակագազ կրել, որպեսզի դպրոցի զուգարանի գարշահոտից չխեղդվեն: Զուգարանը գտնվում է դպրոցի բակում, իսկ թե ինչպիսի հակահիգիենիկ պայմաններ են այնտեղ տիրում՝ պատկերված են լուսանկարներում: Գյուղապետ Սերժիկ Բաբայանը «Առավոտի»

Քաղաքապետարանի որոշումը չի կատարվում

Հեղուկ գազի լիցքավորման շրջիկ մեքենաների գործունեությունն արգելված է ձեւական Քաղաքապետարանի որոշմամբ՝ այս տարվա հունվարից արգելվում է մայրաքաղաքի փողոցներում հեղուկ գազ մատակարարող մեքենաների առկայությունը: Չնայած այս որոշմանը, այսօր Երեւանի մի շարք թաղամասերում գազի լիցքավորման շրջիկ մեքենաներ կան կայանած, որոնք, անտեսելով անվտանգության բոլոր կանոններն ու քաղաքապետարանի որոշումը, բնակչությանը հեղուկ գազ են մատակարարում: Ընդ որում, գազի ցիստեռնները խարիսխ

Գյուղատնտեսությունն էլ ստվեր կմտնի

Խոշոր ֆերմերները հարկերից խուսափելու ձեւը կգտնեն Հայաստանը 2003-ից անդամակցում է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Այդ անդամակցությամբ մեր կառավարությունը ստանձնել է որոշակի պարտավորություններ, որոնցից առանձնանում է հատկապես 2009-ի հունվարի 1-ից գյուղատնտեսության՝ հարկման դաշտ մտնելը: Մինչ օրս գյուղացիներն իրենց եկամտից ավելացված արժեքի հարկ չեն վճարել, իսկ 2009-ից արդեն այդ արտոնությունը չեն ունենալու: Այս հանգամանքը հարուցել է մի

ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ

Ջրագծերի թալանի մասին խոսքերը հետ չվերցնելու դեպքում գյուղապետարանի հաշիվները ստուգման կենթարկեն: Մեր տեղեկություններով՝ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի ջրագծերի թալանի մասին «Առավոտի» հրապարակումից հետո ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից սկսել են ճնշումներ գործադրել Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանի վրա: Նա, որպես ջրագծերի թալանչիների հովանավոր, ակնարկել էր տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի անունը, ինչը բարկացրել է «վերեւներին» այն աստիճան,

Վանեցիները վանեցիների դե՞մ

Օրերս լույս տեսած՝ արմատներով վանեցիներ Վարազդատ Հարությունյանի եւ Նորա Մելիքյանի «Ծիծաղում են վանեցիները» գիրքը առաջացրել է «Վան-Վասպուրական» հասարակական կազմակերպության զայրույթը: «Առավոտ» այցելած հիշյալ կազմակերպության նախագահ Ռոմիկ Հովնանյանը հայտնեց, որ առաջին հայացքից թվում է, թե «Ծիծաղում են վանեցիները» գրքում պետք է տեղ գտնեին Վասպուրական աշխարհի կատակասեր մարդկանց զվարճապատումները, «մինչդեռ հուսախաբ ես լինում, քանի որ այնտեղ մեծ

ՄԵՐ «ՀԱՂԹԱՆԱԿԸ»՝ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Չինաստանի Սիամին քաղաքում վերջերս կայացել է քանդակի միջազգային մրցույթ՝ կապված 2008-ին Պեկինում անցկացվելիք օլիմպիադայի հետ: Մրցույթին մասնակցել է նաեւ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանն իր որդու՝ Հայկի հետ: Հանդիպեցինք ճանաչված արվեստագետին: – Ի՞նչ աշխատանքներ էիք ներկայացրել: – Իմ աշխատանքը կոչվում է «Հաղթանակ», Հայկինը՝ «Շարժում»: Մենք ի սկզբանե որոշել էինք շատ դոկումենտալ գործեր չանել՝ ասենք, ծանրաձող բարձրացնող

Օրինագիծ՝ զանգվածային խախտումներից հետո

«Առավոտի» տեղեկություններով, գալիք երկուշաբթի Ազգային ժողովը կրկին քննության կդնի «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը: Երեկ «Առավոտին» ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ իրենք հանդես են եկել առաջարկներով: Ըստ այդ առաջարկների, անհրաժեշտ է սահմանել հանրային շահի բացառիկ գերակա լինելը: Լ. Ալավերդյանը գտնում է, որ օրինագիծը կիմաստավորվի այն դեպքում

ՔՈՂԱՐԿՎԱԾ ՎԱՃԱ՞ՌՔ

Ըստ պատգամավոր Մանուկ Գասպարյանի՝ նման բան է կատարվում Իջեւանի մերձակա գյուղերի հողերի հետ Խորհրդարանական նախորդ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը բարձրացրեց Տավուշի մարզի Իջեւան քաղաքի եւ հարեւան Գետահովիտ ու Գանձաքար գյուղերի հողատարածքների հարցը: Պատգամավորից փորձեցինք տեղեկանալ, թե ի՞նչ վիճելի հողատարածքների մասին է խոսքը: Պատգամավորն «Առավոտին» ասաց. «Վիճելի տարածքներ չկան: Պարզապես, կառավարությունը, խախտելով

Ինչ չի արել ամուսինը, կանի կի՞նը

Դեռեւս անցյալ շաբաթ մի խումբ գիտնականներ մեր թերթում հայտնեցին իրենց անհանգստությունը ԳԱԱ ինստիտուտների տնօրենների առաջիկա ընտրությունների մասին: Մտավախություններից մեկն այն էր, որ ինստիտուտների նախկին ղեկավարները կարող են ժառանգաբար փոխանցել իրենց պաշտոնները որդիներին կամ մոտ հարազատներին: Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնին, օրինակ, հավակնում է նախկին տնօրեն Լեւոն Մանվելյանի կինը: (Հիշեցնենք՝ այս պաշտոնը պրն Մանվելյանին

Հուշաքարը ավտոտնակների վրա՞

Քաղաքային իշխանությունները Հրանտ Մաթեւոսյանի հիշատակը ավտոտնակների վրա են վառ պահում: Օրերս Երեւանի քաղաքապետարանից զանգել են անվանի գրող Հրանտ Մաթեւոսյանի կնոջը՝ Վերժինե Մովսիսյանին եւ հայտնել, որ քաղաքապետարանը Հ. Մաթեւոսյանի հուշաքարը տեղադրելու համար միջոցներ չունի, քանի որ, ըստ կատարած նախահաշվարկի, հուշաքարի տեղադրումը քաղաքապետարանին մոտ 70 հազար դոլար կարժենա: Փոխարենը քաղաքային իշխանությունները գրողի կնոջը առաջարկել են Պուշկին-Աբովյան փողոցների

ՍԻՄ-ն ուզում էին ներսից պայթեցնել

ՍԻՄ-ի նախագահի պաշտոնակատար Հայկ Բաբուխանյանը դրանում մեղադրում է նախկին կուսակցականներ Արթուր Սահակյանին ու Հրայր Խաչատրյանին: Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած ՍԻՄ համաժողովից հետո, երբ կուսակցության ղեկավար կազմն ու ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը հրաժարական տվեցին կրքերը դեռեւս չեն հանդարտվել: Հիմա ներկուսակցական «ռազբորկաները» շարունակվում են մամուլի միջոցով: ՍԻՄ տարածքային կառույցներից հայտարարություններ են ստացվում, որոնք ստորագրած անձինք սեպտեմբերի 16-ին

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031