Օրվա լրահոսը
ՍԵՔՍՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
Սեքսապաթոլոգները խորհուրդ են տալիս սեռական հարաբերություններում լինել ազատ ու անկաշկանդ «Ֆրիգիտ կանայք չկան, կան ապաշնորհ տղամարդիկ»,- թեւավոր դարձած այս խոսքերի հետ համակարծիք են շատ բժիշկ-սեքսապաթոլոգներ: Նրանց խոսքերով՝ ամուսնական զույգերը տարիներով սեռական հարաբերություն են ունենում, սակայն կանայք այդպես էլ հաճույքի գագաթնակետին չեն հասնում: Մասնագետների հավաստմամբ՝ այսօր ամուսնական զույգերը կամ, առհասարակ, սեռական զուգընկերները, խնդիրներ ունենալու դեպքում, գրեթե
Հասարակական տրանսպորտից օգտվելը ռիսկային է
Շատ երթուղայիններ «գիծ են դուրս գալիս» տեխնիկապես անսարք, մաշված ու կեղտոտ վիճակում: Այսօր մայրաքաղաքի որոշ երթուղային տաքսիներից օգտվելու համար առնվազն պետք է սուր զգացողությունների սիրահար լինել կամ էլ, այլընտրանք չունենալով, մեծ ռիսկի դիմել եւ, այնուամենայնիվ, օգտվել այդ տրանսպորտից: Հասարակությանը սպասարկող որոշ միկրոավտոբուսներ գտնվում են տեխնիկապես այնքան վատ վիճակում, որ թերություններն ու անսարք վիճակը նկատելու համար
ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ, ՈՐ ՓՈԽԱՐԺԵՔԸ «ԼՈՂԱ»
Տնտեսագետները կարծում են, որ Կենտրոնական բանկը հիմա էլ ակտիվորեն միջամտում է Հայաստանի ֆինանսական շուկայում, ինչի հետեւանքով էլ դոլարի փոխարժեքը ոչ թե լողացող է, այլ՝ կայուն: Հայաստանում փոխարժեքի լողացող կուրսին վերադառնալու որոշման մասին հանրությանը տեղեկացնելիս՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ իրենց միջամտությունները շուկայում կլինեն մինիմալ. «Բայց եթե մենք տեսնում ենք շուկայում կտրուկ տատանումներ, որոնք
Ֆոտոթղթակցին ուզում են փակի տակ պահել
Մեղադրողը գտել է Գագիկ Շամշյանի «հանցանքը» ծանրացնող հանգամանքներ Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում կշարունակվի «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 3-ի դատական նիստում էր, ըստ էության, բացահայտվել իշխանությունների եւ դատախազության կողմից ֆոտոթղթակցի ճակատագրի վերաբերյալ ծրագրած սցենարը: Այն է՝ Շամշյանին գոնե մի երեք ամիս փակի
Ի ՎԵՐՋՈ՝ ԿԼԻՆԵ՞Ն ՀՍՏԱԿ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Որպեսզի ՀՀ նախագահի ստեղծած «անկախ» հանձնաժողովը հեշտությամբ ազատ չարձակի մարդասպաններին եւ շարունակի ազատազրկման մեջ պահել քաղաքական դրդապատճառներով բանտարկվածներին: «Առավոտը» վերջին տարիներին պարբերաբար անդրադարձել է ՀՀ նախագահի նշանակած՝ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովի գործունեությանը: Վերջինս Թալինում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ քաշքշուկի պատճառով խուլիգանության համար ազատազրկված
ՀԻՄԱ ԷԼ՝ ՄԱՅԻՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
ԱԺ-ն այս քառօրյա նիստի օրակարգը հաստատելիս որոշեց մինչեւ 90 օրով հետաձգել նստաշրջանի մեծ օրակարգում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի ու Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությունն ընդգրկելու հարցը: Հիշեցնենք, որ ըստ այդ նախաձեռնության՝ պիտի ուժը կորցրած ճանաչվի 2008-ի սեպտեմբերի 10-ին ԱԺ սահմանած արգելքը՝ մինչեւ 2010 թ. հուլիսի 20-ը հեռարձակման արտոնագրման
Թող քաղաքապետը մտածի
Վարդան Ղուկասյանի հիմնական մրցակիցը՝ Մարտուն Գրիգորյանը, ստանձնեց ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարությունը: Շիրակի մարզային կառույցի գրասենյակը պաշտոնապես բացելու ու հումանիտար օգնություն բաժանելու նպատակով երեկ Գյումրիում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Նա Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում գյումրեցի անօթեւան մի ընտանիքի բնակարան նվիրեց, շտապօգնության մի նոր մեքենա էլ կանգնեցրեց Գյումրիի շտապօգնության կայանի բակում, չմոռացավ
«ՈՒԺԸ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»
Ասում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը – Երեւանի ավագանու ընտրությունները դեռ չեն մեկնարկել, բայց ռազբորկաները, կռիվները, կրակոցները արդեն սկսվել են. ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական այսպիսի վիճակը, այս ամենը մինչեւ ո՞ւր կհասնի: – Քաղաքական ուժերի համամասնական ցուցակների ձեւավորումից հետո կարծես աշխուժություն է մտել բոլոր համայնքներում, եւ նրանք, ովքեր հայտնվել են ցուցակներում եւ ավելի շահագրգռված են,
ԿՎԵՐԱՆԱՅՎԵ՞Ն, ԹԵ՞ ՈՉ
Խոսքը ՀՀ ՔՕ փոփոխության ենթարկված 225-րդ հոդվածի տարբեր մասերով արդեն դատապարտված անձանց գործերի մասին է: Այսօր Շենգավիթ համայնքի 1-ին ատյանի դատարանի շենքում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, կշարունակվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի վարույթում գտնվող «Յոթի» գործով դատավարությունը: Իհարկե, ամբաստանվողի աթոռին այսօր նստած կլինեն կամ, գուցե, դատական նիստի ողջ ընթացքում առաջվա նման կանգնած կմնան
ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի ապրիլի 1-ի որոշմամբ «Յոթի» գործը մասնատվեց 5 տարբեր գործերի, որոնք այլեւս քննվելու են 5 տարբեր դատարաններում: Դեռ ապրիլի 1-ին հայտնի էր միայն այն, որ քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատավարությունը շարունակվելու է նույն դատավորի՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Երեկ Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Ալինա Ենգոյանը «Առավոտի» հարցին
Ապրիլի 7 ԽՈՅ (21.03-20.04)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գործընկերների կողմից արված կատակներին հումորով վերաբերվեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ
$11900 նվեր մարզպետի՞ն
Մի քանի օր է՝ մեր օրաթերթը Շիրակի մարզի որոշ գյուղապետերից (անուն-ազգանուն չենք հրապարակում իրենց խնդրանքով, վերջիններս վախենում են ավելորդ քաշքշուկների մեջ հայտնվելուց) ահազանգ է ստանում այն մասին, որ Շիրակի մարզպետարանի տարածքային վարչությունը մարզպետ Լիդա Նանյանի ապրիլի 7-ը շնորհավորելու նպատակով ամեն մի գյուղապետի պարտադրում է 100 դոլար «մուծվել»: Գյուղապետերը հասկանալով, որ Լիդա Նանյանը հանրապետության միակ կին
ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ԵՆ
Մոտ 1 ամիս է՝ թիվ 36 ավտոբուսը, որը սպասարկում է Նոր Նորքի զանգված-Չարբախ երթուղագիծը, չի գործում: Օրերս «Առավոտին» էին դիմել այդ երթուղուց օգտվող ուղեւորներ, դժգոհելով, որ կանգառում ժամերով սպասում են, բայց 36-ն այդպես էլ չի գալիս, չնայած որոշ ժամանակ առաջ ավտոբուսը նորմալ սպասարկել է: «Սկսել էինք մարդավարի երթեւեկել, բայց մեր ուրախությունը կարճ տեւեց: Նորից մի
ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՉՏՐՎԵՑ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին է դիմել 2 տարի առաջ՝ մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքից ցած նետված Լեւոն Գուլյանի հայրը՝ Աշոտ Գուլյանը: «Երկու տարի առաջ ոստիկանության մի շարք աշխատակիցների անօրինական, կամայական եւ հանցավոր գործողությունների հետեւանքով իմ որդին՝ Լեւոն Գուլյանը զրկվեց կյանքից: Մեր ընտանիքի համար այս երկարատեւ ու
Տգեղ կին չկա
Ալավերդցի կանանց գեղեկցության գաղտնիքը Ալավերդցի 24-ամյա վարսահարդար Տիգրան Հախինյանն արդեն 5 տարի ամեն օր սպասարկում է քաղաքի բազմաթիվ կանանց: «Տիգրանը հրաշալի վարսահարդար է, ճաշակով, բարեհամբույր, մի խոսքով՝ ունի այն ամենը, ինչ պետք է երիտասարդ վարսահարդարին, որպեսզի հաճախորդը հաճելի տպավորություններով հեռանա: Սանրվածքից էլ եմ շատ գոհ լինում, մեր քաղաքի կանանց պահանջներին համապատասխանում է, ես գոհ եմ,
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԵՊՐԵՍԻԱՆԵՐԸ
Հոգեբանները խորհուրդ են տալիս քնել ու երազել «Գարնանը կանայք դառնում են ավելի հուզական եւ խոցելի»,- ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի էլ՝ «տղամարդիկ էլ դառնում են ավելի ագրեսիվ»: Երեկ «Հայելի» ակումբում հոգեբանները խոսեցին գարնանային դեպրեսիաների, կանանց մոտ սթրեսի առաջացման եւ դրանց դեմ պայքարի մասին: Ս. Խուդոյանի ձեւակերպմամբ, «Գարունը այդպես կտրուկ սթրեսային գոտի
«Առեղծված», որ բացահայտվեց մահից հետո
Արտագնա աշխատանքի արդյունքը՝ ՁԻԱՀ «Ինչքան ինձ հիշում եմ, միշտ ստիպված եմ եղել ինչ-որ դժվարություններ հաղթահարել ու կյանքս նորովի վերսկսել»,- պատմում է 29-ամյա Սեդան (հերոսուհու անունը փոխված է): Ճակատագիրը հենց սկզբից էլ բարեհաճ չէր գտնվել Սեդայի հանդեպ. չորս տարեկան էր, երբ մայրը մահացավ, իսկ երեք տարի անց անսպասելի կաթվածից մահացավ նաեւ հայրը: Ինքը, քույրն ու երկու
ԷՍ ԻՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՅԵՐՈ՜Վ
Հերթական համահայկական մրցանակաբաշխությունը՝ Կրեմլում Ապրիլի 4-ին դարձյալ Մոսկվայի Կրեմլյան պալատում կայացավ «Տաշիր-2009» երաժշտական մրցանակաբաշխությունը, որը ժամեր շարունակ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում էր, եւ, ինչպես տաշիրցիներն էին նշում, այն դիտում էր 137 երկիր: Թե ինչու էր 137 երկրի հայերի համար միջոցառումը վերջին ժամերին անցկացվում միայն ռուսերեն, դա այլ թեմա է: Ներկայացվեց նաեւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ
Պրոդյուսերի խաբեությունը
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Հրազդանի քաղաքապետարանից դիմում էր ստացվել, որ «Դինա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը խաբեությամբ քաղաքապետարանից հափշտակել է 150 հազար դրամ: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության Մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները պարզել են, որ «Դինա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Հակոբ Վ.-ն է, որը ս/թ փետրվարի 20-ին
Հավասար պայքար՝ հատկապես աղջիկների մեջ
Կիրակի օրը «No Problem» ժամանցի կենտրոնում կայացավ «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» դարցի 2-րդ մրցաշարը, որը նախաձեռնել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Առաքելություն Արեւելք» դանիական կազմակերպության հետ համատեղ: Մրցաշարը նվիրված էր մայրության եւ գեղեցկության տոնին եւ նպատակ ուներ՝ հանրության ուշադրությունը սեւեռել հատկապես հաշմանդամ կանանց իրավունքների պաշտպանությանը: Միջոցառումն իրականացվեց Հայաստանի դարցի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ եւ «No Problem»
Մերոնք սկսում են այսօր
Ռումինիայի մայրաքաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականն արդեն մի քանի օր է, ինչ մրցավայրում է: Երեկ մարզաձեւի մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ թե տղաները, թե աղջիկներն իրենց նորմալ են զգում ու պատրաստվում են իրենց մրցահերթին: Հայաստանի ծանրորդներից Բուխարեստում այսօր առաջինն ասպարեզ են մտնելու 69 կգ քաշայիններ Առաքել
Լեւոնն ու Վլադիմիրը՝ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում»
Հայաստանի երկու ուժեղագույն գրոսմայստերները՝ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը ապրիլի 14-30-ը մասնակցելու են Նալչիկում կայանալիք ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարին: Բացի նրանցից, այնտեղ հանդես գալու հայտ ներկայացրել են Պետեր Լեկոն (Հունգարիա), Ալեքսանդր Գրիշչուկը եւ Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ՝ Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը, Սերգեյ Կարյակինը եւ Պավել Էլյանովը (բոլորն էլ՝ Ուկրաինա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Էտյեն Բակրոն (Ֆրանսիա), Շախրիյար
ԵՐԿՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ «ՈՍԿԻ» ԵՎ ԹԻՄԱՅԻՆ «ԲՐՈՆԶ»
Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց անհատական երկու ոսկե մեդալ եւ 33 երկրների պայքարում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին եւ Լեհաստանին: Մեր թիմի հաշվարկին առաջին «ոսկին» բերեց մինչեւ 74 կգ քաշային, աշխարհի երիտասարդների չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին: Մինչեւ եզրափակիչ հասնելը` նա մրցագորգի վրա անցկացրեց
ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Կամ՝ անկեղծանում են հայտնի կանայք Մարտի 8-ից ապրիլի 7-ը համարվում է կանանց միամսյակ: Դա որոշ գծուծ եւ բազմազբաղ տղամարդկանց ուղղակի նյարդայնացնում է, որոշներին էլ հնարավորություն ընձեռում՝ դրսեւորել իրենց կնամեծարությունը: Կան տղամարդիկ էլ, որ կանանց հանդեպ ուշադիր են ողջ տարվա ընթացքում: Եվ ուշադրության արտահայտությունը ամենեւին էլ շքեղ նվերները չեն, որովհետեւ սիրող կանայք նյութապաշտ չեն լինում. բավական
ԱՐՅՈՒՆՈՏ ՈԻԻՔԵՆԴ ԱՄՆ-ՈՒՄ
Անցած 3 օրվա ընթացքում ԱՄՆ-ում տեղի է ունեցել զանգվածային սպանությունների 3 դեպք, հաղորդում է «Վրեմյա նովոստեյ» թերթը: Ապրիլի 4-ին 23-ամյա տղամարդը բարիկադներով պատնեշել է իր տունը եւ, զինված դիմադրություն ցույց տալով, սպանել է 3 ոստիկանի, որից հետո ձերբակալվել է: Նույն օրը Վաշինգտոն նահանգում աշխատանքը կորցրած 35-ամյա հայրը սպանել է իր 5 երեխաներին՝ 7-16 տարեկան, եւ
ՅԱՄԱԴԱԵՎԻՆ ՍՊԱՆԵԼ Է ԴԵԼԻՄԽԱ՞ՆՈՎԸ
Էմիրաթներում չեչեն հայտնի հրամանատար Սուլիմ Յամադաեւի սպանության պատվիրատուն հայտնի քաղաքական գործիչ, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովն է: Ըստ «Գազետա» թերթի, այդպիսի հայտարարություն է արել կիրակի օրը Դուբայի ոստիկանության պետ Դահի Հալֆան Թամիմը: Նա հայտնել է նաեւ, որ գործով արդեն կա 2 ձերբակալված, որից մեկը Իրանի քաղաքացի է: Ձերբակալվածներից մեկը ցուցմունք է տվել, որ մարտի 28-ին իրեն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԹՈԻՐՔԻԱՆ Է
Երեկ Ստամբուլում բացվել է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո անցկացվող «Քաղաքակրթությունների դաշինք» 2-րդ ֆորումը: Հայաստանը պաշտոնապես չի միացել դաշինքին, սակայն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրվել է մասնակցելու այս միջոցառմանը: Համաժողովին մասնակցում է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը երեկ գիշեր Պրահայից ուղեւորվեց Թուրքիա: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ թուրք-ամերիկյան բանակցությունների հիմնական հարցերից մեկը լինելու է Հայաստանին
«Գորշ կարդինալուհին»
Երեւանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ Հռիփսիմե Մաճկալյանը նշանակվել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսումնական գծով վարչության պետի տեղակալ: Մինչ այս, Հռիփսիմե Մաճկալյանը նույն բուհում երկու տարի համակարգչային օպերատոր էր: Հատուկ Հռիփսիմե Մաճկալյանի համար մանկավարժականում մի սենյակ նորոգվել եւ նոր կահույքով համալրվել է: Ինչպես պնդում են մանկավարժականի որոշ դասախոսներ՝ Հռիփսիմե Մաճկալյանի խոսքը ռեկտորի մոտ «ասնավանի
Գյումրիի թիվ 19 դպրոցն էլի մնաց անտնօրեն
Ինչպես հայտնի է՝ վերոհիշյալ դպրոցում կառավարման խորհրդի անդամները դատի են տվել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին՝ իրենց լիազորությունները «անօրինական» դադարեցնելու պատճառով: Մինչ դատարանում վիճարկվում է այդ հարցը, երեկ կառավարման խորհրդի «նորընտիր» կազմը պատրաստվում էր դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնել: Սակայն մրցույթը չկայացավ, քանի որ դատական ակտերի հարկադիր կատարողները դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանին ներկայացրին
Երբ գալիս է ապրիլի 7-ը…
Երբ մոտենում են մարտի 8-ն ու ապրիլի 7-ը՝ դպրոցական երեխաներ ունեցող ծնողները սկսում են դրամ խնայել, վստահ լինելով, որ ուսուցիչներին նվերներ գնելու համար անպայման գումար է հավաքվելու: Այս գործի կազմակերպումը սովորաբար դրված է յուրաքանչյուր դասարանի ամենաակտիվ ծնողներից մեկի վրա, որին «ծնողկոմիտե» են կոչում: Նա գործընթացն իրականացնում է դասղեկի հետ: Սակայն նվեր գնելու արարողությունը հաճախ չի


















































