Օրվա լրահոսը

ԷՍՏՈՆԻԱՅԻՑ ԷԼ ՀԵՏ ՄՆԱՑԻՆՔ Երեկ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցանկը, որում Հայաստանը նահանջել է եւս չորս հորիզոնականով եւ հանգրվանել 124-րդ հորիզոնականում: Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի որակավորման փուլի 5-րդ խմբում մեր մրցակիցներից Իսպանիան շարունակում է պահպանել առաջատարի դերը: Մյուս երկրների ազգային հավաքականները զբաղեցնում են հետեւյալ տեղերը. 14. Թուրքիա

Միշտ ինչ-որ բան փորձում է խանգարել

Երեկվա համարում տեղեկացրել ենք, որ ֆինանսների բացակայության պատճառով «Լեռնային Արցախը» վերջին պահին հրաժարվել է մասնակցել այսօր մեկնարկող ֆուտբոլի Հայաստանի առաջնության 1-ին խմբի առաջնությանը եւ այդպիսով որոշակի խնդիրների առջեւ կանգնեցրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: ՀՖՖ-ն դեռ մարտ ամսին արդեն կազմել էր խաղացանկը, որին մասնակցելու հայտ, բացի «Լեռնային Արցախից», պաշտոնապես ներկայացրել էր եւս 9 թիմ: Հրաժարվելու իրավունքը ակումբի

ՀԱՂԹԵՑ ԻՆՔՆ ԻՐԵՆ

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ Հայաստանից մրցահարթակ մտավ 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը: Նա պոկում վարժությունում ցույց տվեց 100 կգ, հրումում՝ 128 (այս արդյունքը Հայաստանի ազգային հավաքականի մեդալների պաշարը համալրեց մեկ փոքր բրոնզե մեդալով) եւ երկամարտի 228 կգ արդյունքով մրցապայքարն ավարտեց չորրորդ հորիզոնականում: Առաջին հայացքից նախորդ օրը տղամարդկանց 69 կգ քաշային կարգում առաջին անգամ

Մեր «ստանդարտները» «Արմյանսկիի» սրտով չեն

Կարծում է ՈՒՀԱ «Արմյանսկի ստանդարտ» թիմի անդամ եւ ադմինիստրատոր Վահագն Դավիթավյանը: Ուրախների եւ հնարամիտների առաջին հայկական ակումբը (ՈՒՀԱ), որն ասպարեզ եկավ 1980-ականներին, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի թիմն էր, նրան հաջորդեց Երեւանի բժշկական համալսարանի թիմը, որը հետագայում վերանվանվեց «Շարմ», ավելի ուշ երեւան եկան «Նոր հայերը»: Այդ թիմերն իրենց ժամանակին մեծ հաջողությամբ ներկայացան ԽՍՀՄ-ում: Այսօր արդեն ՈՒՀԱ ակումբներ

ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Թանգարանի հիմնադիր Սերգեյ Գասպարյանն այլ բան է պնդում, թանգարանին «ապաստան» տված Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը՝ լրիվ հակառակը: Սերգեյ Գասպարյանը պնդում է, որ իր «Զվարթոց» աշխատանքը գողացված է: «Առավոտի» խմբագրություն էր եկել Բյուրեղավանի նախկին «Հայբյուրեղապակի» գործարանի գլխավոր նկարիչ Սերգեյ Գասպարյանը, որը ժամանակին կիրառական արվեստի նմուշների թանգարան է ստեղծել: Նա մեծ ավանդ ունի հայկական բյուրեղապակու արտադրության

ԱՀԱԲԵԿԻՉ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ

Ապրիլի 7-ին Գերմանիայում, Բավարիայի Լանդսհուդ քաղաքի դատարանի շենքում 60-ամյա թոշակառուն սպանել է 1 մարդու եւ վիրավորել եւս երկուսին: Հանցագործության պատճառը բարեկամների հետ երկար տարիներ ձգվող դատական վեճն էր: Դատական նիստի ընդմիջման ժամանակ նա սպանել է եղբոր 48-ամյա կնոջը, ծանր վիրավորել է փաստաբաններից մեկին եւ վնասել է մի կնոջ ձեռքը: Դրանից հետո հանցագործը ինքնասպանություն է գործել՝

ՎԵՐՄՈՆՏ ՆԱՀԱՆԳՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎԵՑԻՆ ՄԻԱՍԵՌ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ամերիկյան Վերմոնտ նահանգը օրինականացրել է միասեռ ամուսնությունները. այս տարվա սեպտեմբերի 1-ից սկսած՝ արվամոլներն ու լեսբուհիները կարող են պաշտոնապես ամուսնություն կնքել: Երեքշաբթի օրը նահանգի կոնգրեսը ձայների մեծամասնությամբ ընդունեց համապատասխան օրենք՝ զրկելով այդպիսով նահանգապետ Ջիմ Դուգլասին վետոյի իրավունքից: Newsru.com-ը հիշեցնում է, որ Դուգլասը խոստացել է դիմադրել նման օրենքի ընդունմանը, քանի որ գտնում է, որ ամուսնությունը միություն է

«ԳՆԴԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՇՏՈՒՄ Է»

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանի կարծիքով, այս պահին պետք է վստահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այն գործընթացին, որի մեջ Հայաստանը ներգրավվել է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ներկա բանակցային գործընթացը, Վարդան Օսկանյանը նշեց, որ Հայաստանի բոլոր նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, իսկ այժմ նաեւ Սերժ Սարգսյանը, Թուրքիայի հետ

Քիշնեւում կրքերը հանդարտվել են

Մոլդովական ոստիկանության հատուկ ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել խորհրդարանի եւ նախագահական նստավայրի շենքերը Քիշնեւում, որոնք ավելի վաղ գրավել էին ընդդիմության կողմնակիցները: Ըստ BBC-ի, այժմ այդ շենքերի շրջակայքում որեւէ ցուցարար չի երեւում: Ընդդիմության առաջնորդները կոչ են արել լքել Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնը՝ վերադառնալու խոստումով: Անկարգությունների պատճառով տուժել է մոտ 100 հոգի: Ոստիկանությունն իր հերթին հաղորդում է, որ

Ֆուհիմորին կարող է դատապարտվել 30 տարվա ազատազրկման

Երեքշաբթի օրն ավարտվեց Պերուի նախկին նախագահ՝ 70-ամյա Ալբերտո Ֆուհիմորիի գործով դատաքննությունը: Ընդհանուր առմամբ անց է կացվել 150 նիստ, որոնց ընթացքում դատավորները լսել են ավելի քան 80 վկայի: Արդյունքում Ֆուհիմորին մեղավոր է ճանաչվել մարդու իրավունքների մի շարք խախտումներում: Դատախազը պահանջել է պատժի առավելագույն չափ՝ 30 տարի ազատազրկում: Նախկին նախագահը մեղադրվում է 1990-ականների սկզբին մաոստների ապստամբությունը դաժանորեն

Ընտրություններում հաղթեց մահացածը

Երեքշաբթի օրը ԱՄՆ Միսուրի նահանգի Մինֆիլդ քաղաքի ընտրություններն անսպասելի արդյունքներ տվեցին: Քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզվել է, որ ձայների ճնշող մեծամասնությունն է ստացել Հարրի Սթոունբրեյքերը, որը մահացել է մեկ ամիս առաջ: 69-ամյա Սթոունբրեյքերին, որը մահացել է մարտի 11-ին՝ սրտի կաթվածից, իրենց ձայներն են տվել քաղաքի բնակիչների 90%-ը: Քաղաքապետի մահվան օրը քվեաթերթիկներն արդեն տպագրված էին եւ քվեարկությունն

Միասնական քննությունները՝ հունիսի 2-ից

Ըստ ԳԹԿ փոխտնօրենի՝ այս տարի քննությունների անցկացման ընթացակարգում փոփոխություններ չեն նախատեսվում: Ընդամենը մեկ շաբաթից՝ ապրիլի 16-ին, վերջնականապես կավարտվի պետական ավարտական եւ միասնական քննությունների հայտագրման գործընթացը: Ի՞նչ է կատարվում հիմա ԳԹԿ-ում, ինչպե՞ս են պատրաստվում առաջիկա քննություններին: Մեր այս հարցերին պատասխանեց ԳԹԿ փոխտնօրեն Արմեն Փաշայանը. «Մարտի 16-ին ավարտվել է պետական ավարտական եւ միասնական քննությունների հայտագրման գործընթացի առաջին

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

Մենք շարունակում ենք պարտվողի դիրքերում մնալ «Սա մի երեւույթ է, որ ֆաշիստական Գերմանիայի ինֆորմացիայի տխրահռչակ նախարար Գեբելսի շնորհիվ առավել տարածվել է դեռեւս 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին: Իսկ տեխնոլոգիաների զարգացմանն ու ինֆորմացիայի տարածման ակնթարթությանը զուգահեռաբար, մարդիկ սկսեցին գիտակցել, որ հակառակորդի նկատմամբ ցանկացած հաղթանակ պետք է ունենա նաեւ տեղեկատվական բաղկացուցիչ»,- ասում է ԵՊՀ «Տեղեկատվական պատերազմներ» առարկայի դասախոս

Ընտրակաշառքն ու մարմնավաճառությունը

Նվիրում եմ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի ավագանու ուղղակի եւ քաղաքապետի անուղղակի՝ առաջին ընտրությանը Այս զուգահեռներն անցկացնելու միտքը ծագեց, երբ մի երեկո տուն էի գնում Երրորդ մասով, «Մայամի» ռեստորանի մատույցներով, Երեւանյան լճի կողքով: Հիշելի ժամանակներից «Մայամի» ռեստորանից ոչ շատ հեռու մարմնավաճառներն իրենց «ապրանքն» են վաճառում: Շատ ավելի մոտ անցյալում հայրենի իշխանությունները որոշեցին պայքարել այս արատավոր երեւույթի

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔԻ ԵՐԵՔ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ

Վարդան Դեւրիկյանի նոր գիրքը Ոչ մեծ չափի այս գրքույկը՝ փայլող գույներով եւ փայլուն թղթի վրա, հայկական մանրանկարների ու եվրոպական գեղանկարչության կտավների հիանալի վերատպությամբ, ներկայացնում է միայն մեկ թեմա, միայն մեկ սյուժե, սակայն ինչպիսի՝ Խորհրդավոր ընթրիքը: Սա միայն մի դրվագ է ավետարանական պատմությունից, Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի պատմությունից: Կարեւոր չէ, դուք կաթոլիկ եք, թե ուղղափառ, կամ

Ֆրանսիական հանդիպումներ

ՀՀ Սփյուռքի նախարարության պատվիրակությունը, նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, ապրիլի 2-ից Ֆրանսիայում է: Ապրիլի 7-ին նախարարությունը տեղեկություն է տարածել, թե Հրանուշ Հակոբյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսահայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարների, ինչպես նաեւ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի, Սենատի նույն խմբի նախագահ Սերժ Լագոշի եւ ֆրանսահայ մասնագիտական միությունների ներկայացուցիչների հետ: Առնուվիլ քաղաքում

ՊԱՌԱԿՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ

Հայ-թուրքական սահմանը կարող էր բացվել դեռեւս 2006-ին Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսում են բոլորը, սակայն ընդամենը երկու ծայրահեղ դիրքերից: Առաջին, որ սահմանի բացումը ձեռնտու է մեզ, երկրորդ՝ որ սահմանի բացումը անթույլատրելի է: Մեկ-մեկ կարծիք է հնչում, թե սահմանը փակ է թուրքական կողմից, եւ հենց Թուրքիան էլ պետք է բացի փակ «դուռը»: Քչերին է հայտնի, որ

Հողատարածքը փակել է «հողի հարեւանը»

Սեփականատիրոջ իրավունքը խախտված է Անշարժ գույքի կադաստրի վարչության պետ Մանուկ Վարդանյանին (արդեն՝ նախկին- Ա. Հ.) դիմել է Երեւան Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքեխվյան փ. 31/1 շենքի 2-րդ բն. բնակիչ Գեորգի Սաղաթելի Առաքելյանը: Նա «Առավոտին» պատմեց հետեւյալը. «Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում փեսայիս՝ Ա. Ղազարյանին, սեփականության իրավունքով պատկանող 8000 քմ հողատարածքը մշակվում է իմ կողմից, որի համար

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՌԵՑՆԵԼ

Մեղադրողը ֆոտոթղթակցի գործով պահանջեց տուգանք Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մինչ Գ. Շամշյանի պաշտպան Հովիկ Արսենյանը դատարան կհասներ (տրանսպորտային խցանումների պատճառով նա 10 րոպե ուշացումով ներկայացավ- Ռ. Մ.), «մեղադրյալը» զբաղվեց իր մասնագիտական գործունեությամբ, լուսանկարեց մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանին: Վերջինս

Ցույցը կիսատ մնաց

Երեկ առավոտյան մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը լավ չէր աշխատում Որոշ երթուղագծերի վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով գազի թանկացումից: Վարորդների ներկայացմամբ, իրենք ոչ մի կերպ չեն տեղավորվում իրենց ծախսերի մեջ. «Հերիք չի էդքան բարձր օրվա պլան ենք տալիս, հիմա էլ այդքան թանկ գնով գազ ենք լիցքավորում: Էլ չենք ասում, որ գազալցակայաններում նոր մախինացիաներ են սկսվել. եթե

ՀԱՑԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱՐԺԵՔ ՉԷ

Մինչ օրս Հայաստանում գործում է խորհրդային տարիներին հաստատված հացի տեխնիկական կանոնակարգը Անցյալ տարի ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշմամբ էականորեն խստացվեցին հացի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պահանջները: Մասնավորապես, որպես պարտադիր պահանջ սահմանվեց հացի որակի, բաղադրության եւ արտադրողի մասին տվյալներով տեղեկատվական թերթիկի առկայությունը վաճառքի կետերում, ինչպես նաեւ համապատասխան մակնշումը գնապիտակի վրա: Սակայն, ինչպես լինում

Հակաճգնաժամային ծրագրերից գոհ են

Հանրապետության ընթացիկ տնտեսական իրավիճակի քննարկման նպատակով երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն: Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ միության ավելի քան երեք տասնյակ ընկերությունների, ձեռնարկությունների ղեկավարներն իրենց կարծիքներն ու առաջարկություններն են ներկայացրել ներկայիս տնտեսության իրավիճակի վերաբերյալ: Վ. Սաֆարյանի ներկայացմամբ, իրենք քննարկել են կառավարության հակաճգնաժամային ծրագիրը եւ ըստ էության համամիտ են այդ

Գյուղացիներին վաճառել են ապօրինի թույներ

Մայրաքաղաքի Բագրատունյաց 70/22 հասցեում երեկ հայտնաբերվել է քիմիական նյութերի ապօրինի արտադրամաս: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, առանց պետական արտոնագրի եւ գրանցման, քիմիական նյութերի արտադրությամբ է զբաղվել քաղաքացի Աշոտ Մելիքյանը: Ձեռնարկատերը զբաղվել է բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրությամբ եւ վաճառքով: Հարկայինի աշխատակիցների այցելության պահին արտադրամասում առկա են եղել գյուղատնտեսական թունաքիմիկատներ, քիմիական կիսաֆաբրիկատներ եւ տարբեր նյութերի

«Նաիրիտն» իր աջակիցներին չի բացահայտում

Նախորդ տարեվերջից գործունեությունը դադարեցրել էր «Նաիրիտ» քիմիական գործարանը: Այս տարվա մարտից գործարանը վերագործարկվեց, ինչի արդյունքում էլ հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցների մի մասը նորից անցավ աշխատանքի: Ու քանի որ «Նաիրիտի» ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն իր հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում ոչ մի կոպեկ ֆինանսական օգնություն գործարանին չի տրամադրել, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներով է վերագործարկվել

ՕԳՆՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՓՄՁ-ՆԵՐԻՆ, ԱՅԼ՝ ԲԱՆԿԵՐԻՆ

Համաշխարհային բանկի տրամադրած 50 միլիոն դոլարը առեւտրային բանկերը կբաշխեն իրենց ուզած տոկոսադրույքով Նախորդ շաբաթ որոշվեց, որ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից տրամադրվող $50 միլիոնը պետք է տնօրինեն Հայաստանի 8 առեւտրային բանկեր: Այս գումարը նախատեսված է իբրեւ փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու համար: Սակայն, ծանոթանալով վարկավորման պայմաններին, պարզ է դառնում, որ դրանք ձեռնտու չեն նույնիսկ խոշոր տնտեսվարողների

Մավրը, Դեզդեմոնա խաղացողներն ու հեռացող Յագոն

Շեքսպիրյան կրքեր՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումների քննարկման ժամանակ: Խորհրդարանը մինչեւ հիմա չի լսել ո՛չ ՀՀ դատախազության 2007-ի գործունեության մասին հաղորդումը, ո՛չ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2007-ի ընթացքում գործունեության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցը: Չլսված այս զեկույցների կույտը մի քիչ պակասեց, քանի որ 2009 թվականի ապրիլի 8-ին ԱԺ-ն վերջապես ժամանակ գտավ քննարկելու

ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՈՒՄՆ Է

16-րդ ֆորումում այս խնդիրն են բարձրացնելու մտավորականները Ապրիլի վերջին տասնօրյակում կայանալու է հանրապետության մտավորականների 16-րդ ֆորումը, որի քննարկումների հիմքում լինելու են հայ ազգի բարոյական առողջացման խնդիրները: Հիշեցնենք, որ ֆորումի ավագանու անդամներ են Երվանդ Մանարյանը, Հրաչյա Մաթեւոսյանը, Օհան Դուրյանը եւ ընդդիմադիր հայացքների տեր մի շարք այլ մտավորականներ: Ֆորումի համակարգող խորհրդի անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ

ԷԼԻ ԿԱՏԱՂԵԼ ԵՆ

Երկրորդ օրն է, ինչ իրավապահները հետեւողականորեն արգելափակում են քաղաքացիների մուտքը Հյուսիսային պողոտա: Իսկ երեկ բանը հասել է նաեւ բռնություն գործադրելուն: Ժամը 17.00-ի սահմաններում ոստիկաններն արգելափակել էին Հյուսիսային պողոտայի այն հատվածը, որտեղ մարդիկ սովորաբար հավաքվում են: Նրանց, ում հաջողվել է մի քիչ առաջանալ, ոստիկանները ուժի կիրառմամբ դուրս են բերել պողոտայի տարածքից, առարկողներին՝ նախ 3-4 կանանց, ապա

Մեկ տարին՝ ըստ ՀԱԿ-ի

Երեկ Հայ ազգային կոնգրեսը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարելիցի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես արձանագրվել է, որ իր երդմնակալությունը «իշխանության բռնազավթիչը համարձակվեց իրականացնել միայն ամայության մեջ՝ Երեւանի կենտրոնը մի քանի կիլոմետր շառավղով մարդազերծելով ու զինված ուժերի աչալուրջ հսկողությամբ», իսկ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Ս. Սարգսյանը՝ «- Չպատժելով ընտրությունների ժամանակ հարյուրավոր օրինախախտներին ու իրական հանցագործներին,

«Հանցակազմը բացակայում է»

Երեկ շարունակվեց «7»-ի կազմաքանդված գործի մի մասը՝ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարությունը: Երեկ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի վարույթում գտնվող «7»-ի մասնատված գործով Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ «7»-ի գործը տրոհվեց 5 մասերի, որոնք լսվելու են տարբեր դատարաններում: ՀՀ Քրօրի 225 եւ 300 հոդվածներում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031