Օրվա լրահոսը

Ոստիկանը՝ հնազանդեցնո՞ղ

Երեկ կեսօրին Ազգային ժողովի շենքի առջեւ տեղի ունեցավ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ-ի եւ մի խումբ երիտասարդների կողմից կազմակերպված բողոքի ցույց՝ ընդդեմ ՀՀ կառավարության առաջարկած՝ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի մի շարք դրույթների: Միջոցառման նպատակն էր վերախմբագրել հիշյալ օրենքի նախագծի 17-19-րդ հոդվածները, քանի որ վերջիններիս կիրառումը հղի է ոստիկանական ահաբեկչության վտանգով,

ՉՈՐՐՈՐԴ «ՄԱՅՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»

Օրիորդաց վարժարա՞ն, թե՞ ժուռնալիստիկայի ֆակուլտետ 2006-2007 ուստարում Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունված 60 ուսանողից 10-ը արական սեռի ներկայացուցիչ էր: Այս փաստը մեծ ոգեւորություն էր առաջացրել, քանի որ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պատմության մեջ երբեք նման բան չէր եղել: Լրագրողի մասնագիտություն ստանալ ցանկացող 10 տղա՝ այն էլ մի կուրսում, երբ այս ֆակուլտետում տղաների թիվը մինչ այդ չէր

Խճճվել են Գեւորգյանների մեջ

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանի պաշտոնական մեկնարկը կտրվի մոտ մեկ ամիս հետո, բայց ընտրարշավի հիմնական մասնակիցների համար այն վաղուց արդեն կարծես տրված է: Եվ պատահական չէ, որ, վերլուծաբանների կանխատեսմամբ, երեւանյան ընտրությունները հարուստ են լինելու նոր քաղաքական տեխնոլոգիական հնարքներով եւ մեզանում դեռեւս «չտեսնված» PR «գլուխգործոցներով»: Ասվածի վառ վկայությունն է օրերս Դավիթաշեն համայնքում ընտրապայքարի մասնակիցներից մեկի կողմից

«ՀԱՊԿ՝ պերճախոս պատասխան Չի նաստանի նկրտումներին»

Հարցազրույց պատմական գիտությունների դոկտոր, Ադրբեջանի ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի աշխատակից Ալի Աբասովի հետ – Որքանո՞վ է իրատեսական Թուրքիայի առաջարկած «Անվտանգության կովկասյան պլատֆորմի» իրագործումը: – «Անվտանգության կովկասյան պլատֆորմի», ինչպես Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման ցանկացած այլ մոդելի իրականացումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ ողջ տարածաշրջանը, այն կազմող բոլոր երեք հանրապետությունները կմտնեն անվտանգության միասնական համակարգի՝

ՀԵՏՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Օգոստոսյան պատերազմից հետո անվտանգության հին եւ նոր կազմակերպությունների, երկկողմանի նոր հարաբերությունների հաստատման եւ Հայաստանի ու Ադրբեջանի վրա այդ ամենի ազդեցության մասին են հայ եւ ադրբեջանցի մասնագետների հետ մեր հերթական զրույցները: Բոլոր նյութերը պատրաստվում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Բաքվում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրով, որին աջակցում է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resourses) միջազգային կազմակերպությունը: Թուրքիայի

Հայկական զարդանախշերը՝ Ամերիկա

Տավուշի մարզում շատ տարածված է սպիտակ փոքր կտորների վրա հայկական գորգերի զարդանախշերի ասեղնագործումը: Շուրջ մեկ ամսվա տքնաջան, մանրակրկիտ աշխատանքի արդյունքը տեղացի միջնորդ գնորդները գնահատում են 3 հազար դրամ: Միջնորդների միջոցով դրանք արտահանվում են ԱՄՆ: Սահմանամերձ մարզում նման միջնորդներ կան, որոնցից յուրաքանչյուրը տասնյակ կանանց եւ աղջիկների բաժանում է մեր ազգային գորգերի լուսապատկերները, կտորը եւ թելը: Գործազուրկ

ՀԱՅ ԿԻՆՆ ՈՒ ԽԱՂԱՏՈՒՆԸ

Պաշտոնյաների կանայք հիմնականում «ռուլետկա» են խաղում Արտասահմանյան շրջագայությունների ժամանակ, երբ արտերկրում գտնվելը սոսկ առեւտրի նպատակ չի հետապնդում, հայուհիները բաց չեն թողնում նաեւ տվյալ երկրի ժամանցի վայրերում, այդ թվում եւ՝ խաղատներում գոնե մեկ անգամ լինելու հնարավորությունը: Որ ժամանակակից հայ կինն արդեն կոտրել է կարծրատիպը՝ թե խաղատունն ու կինը անհամատեղելի հասկացություններ են, վկայում են խաղատներում աշխատող տղամարդիկ:

Հարկերից «խուսափողը»

Ցուցմունքում «գյումրեցու լեզվով» բառ չի եղել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ, մարտի 3-ին լսվեց մասնագիտությամբ շինարար Դավիթ Գալստյանի դեմ հարուցված քրգործը: Վերջինս մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, 7 միլիոն 519 հազար 900 դրամի չափով հարկային պարտավորություններից խուսափելու մեջ: Գործով վկա Հարկային պետական ծառայության 5 օպերլիազորները, Դավիթ Գալստյանի գործունեությունը «կլասիկ» ապօրինություն որակելով,

ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ՝ ՓԱԹԵԹՈՎ

Հայացք՝ Արաքսի այն ափից Ազգային գործողության կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մեհթաթ Մելենը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը՝ մնացած բոլոր երկկողմ կնճիռները հարթելու պարագայում. «Չես կարող Հայաստանի կամ Կովկասի որեւէ այլ պետության հետ քննարկել միայն մեկ հարց՝ սահմանները: Պետք է ամեն բան քննարկես՝ սփյուռքի պահվածքը Միացյալ Նահանգներում եւ սահմանների բացումն, իհարկե, որովհետեւ մենք որոշ առեւտուր անում

Հանձնում են մանկատուն, բայց չեն հրաժարվում

«Ինչպես կարելի է երեխայի աչքի առաջ բռնաբարել մանկատան աշխատակցուհուն, կամ էլ անչափահաս երեխան սպանություն է գործում: Ինչպես կարելի է նման բաներ ցուցադրել եւ մարդկանց էլ համոզել՝ թե այդ ամենը կազմված է իրական փաստերի հիման վրա»,- մեզ հետ զրույցում վրդովված ասաց Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը: Նրան զայրացրել էր «Հ1» հեռուստաընկերությունով հեռարձակվող «Որբերը» կինոնկարը,

Դրսո՞ւմ են կորչում

Արտերկրից մեր երկիր առաքված ծանրոցներն ու նամակները կամ տեղ չեն հասնում, կամ հասնում են վնասված ու թալանված: Նման դժգոհություն մեր խմբագրությունը շատ հաճախ է ստանում: Չնայած դրան, ծանրոցների ու նամակների համար պատասխանատու «Հայփոստ» ընկերությունը վստահեցնում է, որ կորուստները մեր երկրից դուրս են տեղի ունենում: Ընկերության լրատվական բաժնի ղեկավար Դավիթ Ղամբարյանի պարզաբանմամբ, ծանրոցների փոխադրման անվտանգությունը ապահովում

ԱԼԿՈՀՈԼԸ «ՏՈՒՆ Է ՔԱՆԴՈՒՄ»

Բժիշկների բնորոշմամբ, խմիչքից կախվածությունը գրեթե անբուժելի է Երեւանում բնակվող Արշակյանների ընտանիքի անհաջողությունները սկսվում են այն բանից հետո, երբ ընտանիքի հայրը՝ 58-ամյա Արայիկ Արշակյանը, գումար վաստակելու նպատակով կնոջն ու 2 երեխաներին թողնում է ու մեկնում Ռուսաստան: Չկարողանալով հարմար աշխատանք գտնել` Ա. Արշակյանը մոտ 3 տարի ի վիճակի չի լինում ընտանիքին օգնել: Երբ գումար է հայթայթում ու

«Ծեր» տաքսիներին արգելում են փողոց դուրս գալ

Երեկվանից Ճանապարհային ոստիկանության եւ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության աշխատակիցները մայրաքաղաքի փողոցներում ուշադիր հսկում են, որ հայտնաբերեն բոլոր այն տաքսիները, որոնք աշխատում են առանց դեղին պետհամարանիշների, այսինքն՝ առանց լիցենզավորման: Ոստիկաններն ու տեսչության աշխատակիցները պետք է «աչքները չորս արած» զննեն երթեւեկող բոլոր տաքսիներին, եւ եթե նրանցից որեւէ մեկը հնամաշ տեսք ունենա՝ անմիջապես կանգնեցնեն ու ստուգեն

ՎՃԱՐԵՔ ԿԱՄ ՏԱՐԱԾՔՆ ԱԶԱՏԵՔ

«Հայփոստի» ղեկավարությունը դժգոհում է իր գլխավոր մասնաշենքի տաղավարների վարձակալներից, վարձակալներն էլ՝ «Հայփոստից»: «Մեզ մոտ անվտանգության կանոններն ապահովված չեն: Եթե մեկ օր չգանք գործի, ու այդ օրը մեր խանութների ապակիները կոտրեն ու ապրանքը տանեն, դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրի: Մեզ ղեկավարությունն ասում է, որ դա իրենց չի հետաքրքրում, դրա համար պատասխանատու չեն: Գոնե շենքում

Կրկին՝ «100 տոկոսանոց ցուցակի» մասին

Չնայած այն բանին, որ իշխանություններն ու մասնավորապես ՀՀԿ ներկայացուցիչները համառորեն հերքում են Երեւանի քաղաքապետի ընտրություններում որպես ՀՀԿ-ի թեկնածու Գագիկ Բեգլարյանի օգտին քվեարկելու հավաստիացում «100 տոկոսանոց ցուցակ» կոչվող բլանկներով կազմակերպված լայնամասշտաբ ստորագրահավաքի փաստը, այդուհանդերձ, այդպիսի ստորագրահավաքը մայրաքաղաքի տարբեր համայնքներում թափով շարունակվում է: Անցյալ շաբաթավերջին այդպիսի առաջադրանք ստացած մի քաղաքացի առանց իրեն շատ համոզելու համաձայնեց իր ձեռքին

ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՅԺՄ ՉՈՒՆԵՆ

Այսպիսին է իշխող մեծամասնության վերջնական պատասխանը համաներման եւ կալանավորված պատգամավորների վերաբերյալ որոշումը չեղյալ համարելու առաջարկներին: ԱԺ նախագահի մոտ մարտի 30-ին կայացել էր խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էր կալանավորված պատգամավորների դիմումը՝ ուժը կորցրած ճանաչել խորհրդարանի այն որոշումները, որոնցով իրենք զրկվեցին անձեռնմխելիությունից: Խորհրդակցության ավարտից հետո խմբակցությունների ղեկավարներն ասել էին լրագրողներին, թե որոշել են սպասել՝ մինչեւ պարզ դառնա,

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի որոշ պատգամավորներ երեկ կողմ քվեարկեցին, որ օրակարգում ներառվի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությունը՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, որին ՀՀԿ-ն դեմ էր գրեթե ողջ կազմով (մի քանի հանրապետականներ քվեարկել էին ձեռնպահ): Օրենքի նախագծով առաջարկվում էր, որ որպես տաքսի կարելի լինի օգտագործել ոչ թե մինչեւ 10, այլ 15 տարվա հնության

Հերթական «ռազբորկան»

Հանցագործները, ըստ պաշտոնական վարկածի, «անհայտ անձինք են» Ըստ որոշ լուրերի, ապրիլի 4-ին իրար են բախվել Արտաշատում «Գազի Հովո» անունով հայտնի «Նորայր» ՍՊԸ-ի՝ գազալցակայանի սեփականատեր Հովիկ Ղազարյանի եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գերդաստանները: Թե որն է այս կոնֆլիկտի շարժառիթը՝ այնքան էլ պարզ չէ: ՀՀ ոստիկանությունը դեպքի առնչությամբ տարածած իր հաղորդագրության մեջ միտումնավոր կերպով չի մատնանշել

«ՄԵՐ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ Է, ԵՎ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»

Վստահ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը – «Բարգավաճ Հայաստանը» եւս, մյուս կուսակցությունների նման, հայտարարում է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է հաղթելու նպատակով. իրո՞ք այդքան մարտական եք տրամադրված: – Իսկ ինչո՞ւ եք կասկածում, մի՞թե ձեզ համար պարզ չէ, որ Ծառուկյան Գագիկը ինչ որ անում է, անում է ամենաբարձր մակարդակով՝ միայն ամենալավը: Մեր ցանկությունն

«ՈՒՆԵՆՔ ԿԱՅՈՒՆ, ՀՍՏԱԿ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

Առաջիկա ընտրությունների դրական եւ բացասական կողմերը՝ ըստ Հրանուշ Խառատյանի Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները «հենց այս տարի եւ այս ձեւով» ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համարում է ուշագրավ ու կարծում է, որ այդ ընտրությունները զգալի չափով պետք է փոխեն քաղաքական հարաբերությունների ձեւավորման ընթացքը: Միաժամանակ, նա ափսոսանք է հայտնում, որ այս ընտրությունները եւս, ինչպես Հայաստանում մինչ օրս տեղի

ԿԱՐԾԻՔԸ ՉԻ ՓՈԽԵԼ

Երեկ Անկարայում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ իր կարծիքը Հայոց ցեղասպանության մասին չի փոխել. «Ես իմ տեսակետները չեմ փոխել: Բայց ես կուզեի կենտրոնանալ ոչ թե իմ, այլ թուրք եւ հայ ժողովուրդների տեսակետների վրա: Եթե նրանք կարող են առաջ շարժվել՝ լուծելով իրենց ողբերգական ու դժվարին պատմության խնդիրները, այս պայմաններում ողջ աշխարհը նրանց պետք

ԿԱՆԱՆՑ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ ԼՈՆԴՈՆ- 2012-Ի ԾՐԱԳՐՈ՞ՒՄ

Արտասահմանյան մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մտադիր է այս տարվա օգոստոսի 13-ին Բեռլինում նշանակված գործկոմի նիստում վերջնականապես կողմնորոշվել, թե կանանց սիրողական բռնցքամարտն արժե՞ ընդգրկել 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ծրագիր: ՄՕԿ-ը ժամանակին հայտարարել է, որ այդ խնդրով սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) ներկայացրած միջնորդությունը քննարկման փուլում է: Հիշեցնենք, որ

Ապրիլի 4

ԽՈՅ (21.03-20.04)- Բավական է տխրեք, փոքրիկ անհաջողությունների հետեւանքով կյանքը չի վերջանում: Կյանքին նայեք գունավոր ակնոցով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեզ տարբեր հարցերի պատասխաններ է հուզում, բայց դրանք իմանալու համար ոչ թե դիմեք խորամանկությունների, այլ պարզապես ուղիղ հարցրեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ավելի լավ է չզբաղվեք բիզնեսով, որովհետեւ հաջողության հասնելը քիչ հավանական է: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրվա ընթացքում անսպասելի լուրեր

ՀԱՎԱՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ «ԿԱԴԻԼԱԿԸ» ՇՈՅՈ՞ՒՄ ԵՆ ՁԵԶ Ամենայն հավանականությամբ, յուրաքանչյուր մարդ, նույնիսկ՝ Ռոկֆելերի թոռը, երազում է հարստանալ։ Երբեմն այդ երազանքը իրականություն է դառնում։ Ցանկանո՞ւմ եք իմանալ՝ ինչպիսին են միլիոնատեր դառնալու ձեր հնարավորությունները։ Այդ դեպքում պատասխանեք ներքոշարադրյալ թեստի հարցերին: 1. Ինչպե՞ս է հնարավոր հեշտությամբ փող աշխատել. ա) աշխատել, աշխատել ու կրկին աշխատել, ռիսկի դիմել եւ

Գործարար մարդու տասը պատվիրանները

1. Հարգե՛ք իշխանությունը: Բիզնեսում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հարգել գործընկերներին եւ այն պետության օրենքները, որտեղ գործունեություն եք ծավալում: Հավասարապես հարգեք թե՛ ձեր ղեկավարներին, թե՛ ձեզ հավասար հասարակական դիրք ունեցող աշխատողներին եւ թե՛ ձեր ենթականերին: 2. Եղե՛ք նպատակասլաց, քանզի նպատակին հասնելու համար հարկ է կենտրոնացնել ողջ կենսական ուժը: Ձեր առջեւ միշտ կոնկրետ նպատակ դրեք եւ

ՄԵՐՍՈՒՄՆ ԷՐՈՏԻԿԱ ՉԷ

Բայց կարող է այդպիսին դառնալ մերսվողի մտքում «Մի ժամանակ անընդհատ գլխացավ էի ունենում, գիշերները չէի կարողանում քնել, ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց գնալ մերսումների: Մի քանի ամիս հաճախելուց հետո ինքնազգացողությունս լավացավ, բայց հետո մերսման կուրսը կիսատ թողեցի. նախ շատ թանկ էր, հետո էլ մեր բակում սկսել էին չարախոսել, թեպետ չգիտեմ՝ ինչ վատ բան կա դրանում»,- «Առավոտի»

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ երկրորդ ՀԱՐԱԶԱՏ ԽԱՂԵՐ Եվ հիմա Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան իմ սենյակում նստած՝ իմ ու Խչոյի զրույցն եմ հիշելով գրի առնում, ավելի ճիշտ՝ ավարտում, իսկ ավելի ճիշտ՝ իմ ու Խչոյի էդ ամբողջ խոսակցությունն արդեն երրորդ շաբաթն է՝ հիշելով գրի եմ առնում Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան իմ էս սենյակում, իսկ ավելի ստույգ՝

Հաղթանակի գինը

Մեծ սպորտում հաղթանակները հեշտ չեն տրվում: Առաջինը դառնալու համար մարզիկը պետք է կամավոր հրաժարվի առօրյա կյանքի բազմաթիվ հաճույքներից ու վայելքներից, երբեմն նաեւ՝ ընտանիքի անդամների ու հարազատների հետ շփումներից, յուրաքանչյուր օրվա մեծ մասն անցկացնի դահլիճում կամ ստադիոնում, մարզումների ժամանակ, ինչպես ասում են, «սեփական քաշով մեկ քրտինք թափի», սնվի չափավոր, այն էլ, միայն՝ ինչ թույլատրել է մարզիչը

ՈՐՊԵՍԶԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԱՇԽԱՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

Կայացավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որում քննարկվեցին եւ ընդունվեցին մի շարք կարեւոր որոշումներ: Դրանց շուրջ «Առավոտը» զրուցեց ֆեդերացիայի առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ: – Սկսվել է Լոնդոն-2012-ի նախապատրաստության քառամյա փուլը: Կարծում եմ, որ գործկոմի նիստի օրակարգային հարցերը գլխավորապես դրան պետք է ուղղված լինեին: – Անշուշտ: Չնայած ֆեդերացիայի նորընտիր ղեկավարությունն անցած ժամանակաընթացքում

«Հայ կնոջ կերպար գոյություն չունի»

Կարծում է «Ամբողջը եւ հիմա» ցուցահանդեսի կազմակերպիչ Եվա Խաչատրյանը «Ամբողջը եւ հիմա». այս կարգախոսը 1968-ին սեռական հեղափոխության նշանաբաններից էր, որը մի խումբ հայուհիներ համապատասխանեցրել են կանանց հայաստանյան խնդիրների համատեքստին: Հենց այս կարգախոսի ներքո էլ օրերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում բացվեց կին արվեստագետների ցուցահանդես, որը կտեւի մինչեւ ապրիլի 17-ը:Ցուցահանդեսի համադրող, արվեստի քննադատ Եվա Խաչատրյանը «Առավոտի» հետ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031