Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՄԻՐԱՆԴԱՆ ՈՒԺԵՂ
ԿՈՂՄԵՐ ՉՈՒՆԻ»

Շաբաթ օրը, օսոստոսի 26-ին, մնացել պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պաշտոնական հավակնորդ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մենամարտում, պաշտպանելու է իր գոտին: Օրերս Արթուրը լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել է, թե ինչպես է ընթանում նախապատրաստությունը, ասել, թե ինչ է մտածում հերթական այս մրցակցի մասին: – Արթուր: Տիտղոսի պարտադիր պահպանումը կայանալու է Գերմանիայի

«Շատ մարդկային կատակերգություն»

Դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանի նոր աշխատանքը Ճանաչված դերասան Աշոտ Ադամյանին հարկ չկա ներկայացնելու. նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, խաղացել մի շարք ներկայացումներում, հանդես եկել նաեւ իբրեւ ռեժիսոր: 10-ամյա ընդմիջումից հետո այժմ նա որպես ռեժիսոր աշխատում է «Շատ մարդկային կատակերգություն» (ըստ ամերիկացի դրամատուրգ Բեռնարդ Սլեյդի) պիեսի վրա: Սեպտեմբերի 8-ին եւ 9-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի

ՈՒՐԱԽ ՀԱՆԳԻՍՏ՝ «ՏՈՆՈՒՍԻ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ

Այս տարի հուլիս-օգոստոս ամիսներին, «Տոնուս» շինարարական կազմակերպության օժանդակությամբ, 8-14 տարեկան 200 երեխա տասնօրյա հանգստի է մեկնել «Գուգարք» ճամբար: Օրերս հանգստացողների վերջին՝ 50-հոգանոց խմբին «Գուգարք» ուղեկցեց «Տոնուսի» նախագահ Աշոտ Տոնոյանը. «Տղաս առաջին խմբի հետ էր այստեղ եկել եւ «Գուգարքի» մասին իմ առաջին մանրամասն ինֆորմացիան նրանից եմ ստացել, չնայած մինչ երեխաներին այստեղ ուղարկելը ես եւ իմ աշխատակիցները

Համաներում հասնում է

Անզգույշ սպանություն կատարածին «համաներելու» փոխարեն տարան ԿԳԲ-ի մեկուսարան 2003թ. մարտի 16-ին Արարատի մարզի Վերին Արտաշատ տանող ճանապարհին մահվան ելքով Վարազդատ Գրիգորյանին վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ըստ գործի տվյալների, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ Գեւորգ Հեքիմյանը իր ՎԱԶ 2102 մակնիշի ավտոմեքենայով ձախ անկյունային եւ կողային մասով հպանցիկ հարվածել է Վ. Գրիգորյանին, որը

«ՓԱՍՏԱԲԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ»

Ըստ Ֆրանսիայում բնակվող, ԼՂՀ ՊՆ Սամվել Բաբայանի պաշտպան, ճանաչված փաստաբան Ժուդեքս Շաքարյանի, «Փաստաբանության մասին» ՀՀ նոր օրենքը սահմանափակում է փաստաբանների իրավունքները: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թ. դեկտեմբերի 14-ին ընդունվեց «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը, որը ՀՀ նախագահը ստորագրեց 2005 թ. հունվարի 13-ին։ Ըստ այդ օրենքի, ՀՀ-ում գործող փաստաբանական երկու միությունները միավորվում են «Փաստաբանների պալատ» կոչվող

Անասնագոմի ջուրը՝ մարդկանց

Լեջան գյուղում ոչ ջուր կա, ոչ գազ, ոչ էլ անասնակեր Գարնանային անձրեւներին հաջորդած երաշտը զգալի վնաս է հասցրել Լոռու մարզի Լեջան գյուղին: Գյուղացիների հաշվարկներով՝ 1 հեկտար ցորենի արտից պիտի ստանային առնվազն 2-3 տոննա բերք, բայց հավաքել են ընդամենը 300 կգ: Լեջանցիներից շատերը պետությունից վարկ էին վերցրել՝ աշնանը այն փակելու ու դեռ մի բան էլ եկամուտ

«ՀԱՎԵՍՈՎ» ՕԲՅԵԿՏ՝ ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ

Կառուցապատողը կանաչ տարածքները վերացնում է՝ բնակիչներին խոստանալով փոխհատուցել օբյեկտի տանիքում բույսեր աճեցնելով: Այն ժամանակ, երբ կենտրոնում ամեն քայլափոխի շինարարություն էր իրականացվում եւ հողհատկացումներ էին լինում բարի, սրճարանի, սաունաների կամ խանութ-սրահների համար, Մալաթիա-Սեբաստիա համայնքում թաղապետարանի բյուջեի հաշվին այգիներ ու հանգստյան գոտիներ էին ստեղծվում: Հիմա, երբ այլեւս կենտրոնում ազատ տարածություն չկա, հերթը հասել է ծայրամասերին: Մալաթիա-Սեբաստիայի Անդրանիկի

Ո՞ՒՄ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ

Ո՞ՒՄ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ «Հանրապետություն» կուսակցությունը չի բացառում Աջափնյակի համայնքապետի ընտրությունների ընթացքում սեփական թեկնածուով հանդես գալու տարբերակը: Այս մասին «Առավոտին» հայտնեց «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա հրաժարվեց բացահայտել, թե ով է իրենց թեկնածուն: Հիշեցնենք, որ այս կուսակցության քաղխորհրդի կազմում է այս համայնքը ժամանակին գլխավորած Ռաֆիկ Մկրտչյանը, որը Էդվարդ Եգորյանի զինակիցներից էր: Սուրենյանցն այս տեղեկությունը

Գուտերեշը գոհ է Հայաստանից

Գուտերեշը գոհ է Հայաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փարիզյան վերջին հանդիպումից հետո հայկական կողմը միջնորդներից հակամարտության կարգավորման նոր գաղափարներ կամ առաջարկներ չի ստացել: Այս մասին երեկ ՀՀ ԱԳՆ-ում կայացած ասուլիսին, որին մասնակցում էր նաեւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, հայտարարեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա նշեց, որ միջնորդները մտադիր են կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների

«Իրացումը շարունակվում է»

Հիմա հերթը հանրակացարաններինն է Դեռեւս 1990-ից Կոմկուսի բարձրագույն դպրոցի շենքում ապաստան գտած բաքվեցի փախստականները՝ 17 ընտանիք, մտահոգված են, որ մի գեղեցիկ օր իրենք էլ կարող են Հյուսիսային պողոտայի բնակիչների օրինակով փողոցում հայտնվել: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց փախստականներից մեկը՝ Մարինա Սարկիսովան, իրենք մտահոգվելու ավելի քան լուրջ պատճառներ ունեն: Բանն այն է, որ, նրա պատմելով, 16

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐ ՊԱՇՏՊԱՆԻՑ

Նաեւ՝ պաշտպանի մասնակցությամբ իր տված ցուցմունքներից Երեկ «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը, որը հարուցված երկու տարբեր քրգործերով հանդես է գալիս մեկ՝ որպես տուժող, մյուս դեպքում՝ որպես մեղադրյալ, երկու նույնաբովանդակ դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հայկ Մանգոյանին եւ նույն քննչական բաժանմունքի պետի տեղակալ Վիգեն Մեսրոպյանին:

ԱՇՆԱՆԸ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱՎԵԼԻ «ՀԱՌՆԵԼԻ» ԿԴԱՌՆԱՆ

«Ազդակ» ակումբում նման կանխատեսում արեց իր կանխատեսումներով հայտնի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Արմավիրի Նալբանդյան գյուղում ՀՀԿ-ի պաշտպանյալ թեկնածուն արդեն իսկ պարտվեց «Բարգավաճ Հայաստանի» զորակցությունը վայելող թեկնածուին: «Առավոտը» ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք սա իրենց համար ապագա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մտահոգիչ նախանշա՞ն չէ, թե՞ կարծում են, որ մինչ 2007-ը կհաջողեն «Բարգավաճ Հայաստանի» հետ

Արծաթե թիմ ենք

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների չորրորդ առաջնությունում Հայաստանի ծանրորդները երկամարտում արդեն նվաճել են չորս արծաթե մեդալ: Տղաների մրցապայքարում մինչեւ 62 կիլոգրամ քաշային կարգում Սեուլի օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը, պոկում վարժությունն ավարտեց 115 կգ արդյունքով, հրումը՝ 142 կիլոգրամով ու երկամարտի 257 կգ-ով ճանաչվեց այդ տարիքային խմբի Եվրոպայի երկրորդ

ԶԼՄ-ՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐՎՈՔ ՉԷ

Մոտավորապես այս է ԵԱՀԿ ներկայացուցիչ Միքլոշ Հարաշտիի նախօրեին հրապարակած զեկույցի իմաստը Հունիսի 19-21-ը ԵԱՀԿ ներկայացուցիչ Միքլոշ Հարաշտին Երեւանում էր Հայաստանի ԶԼՄ-ների ազատության վիճակն ուսումնասիրելու նպատակով: Երեկ ԵԱՀԿ-ում նա հրապարակել է իր դիտարկումների արդյունքը, ինչը հայաստանցիներիս համար անակնկալներ չի պարունակում: Հիշեցնենք, որ դիտարկման անհրաժեշտությունը ծագել էր 2005թ. նոյեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո ԶԼՄ-ների ոլորտը կարգավորող

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ուշադրություն դարձրեք հարազատների ընդհանուր տրամադրության վրա: ՑՈՒԼ 21.04-21.05: Ֆինանսական առումով բավական հաջող օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Կարելի է վերականգնել նախկին սիրային կապերը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Խանութի մոտով անցնելիս զսպեք ներս մտնելու ցանկությունը: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հակառակ սեռի համար դուք այսօր շատ գրավիչ եք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Սպասեք անակնկալ նվերների: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ֆինանսական գործերում հաջողություն է

«ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ Է»

Օգոստոսի 9-16-ը Արցախում կկայանան Արսեն Սաֆարյանի համերգները Համերգի եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք երգչի հետ: – Հետեւելով հայկական հեռուստաալիքներով հայ երգիչների պրոպագանդվելուն, նկատում ենք, որ կարծես առաջին տեղում Անդրեն է, երկրորդում՝ Արսենը, երրորդում՝ Արսեն Սաֆարյանը… – Իմ կարծիքով՝ նման բան չկա: Կան մի խումբ երգիչներ, որոնց վարկանիշները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են: Երբեւէ չեմ մտածել՝

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Ձեր նոր ընկերը կարող է հետագայում անցանկալի խնդիրների պատճառ դառնալ։ ՑՈՒԼ 21.04-21.05: Կարող եք ձեռք զարկել անգամ ռիսկի տարր պարունակող գործերին։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Բոլոր խնդիրներն այս կամ այն կերպ առնչվում են ֆինանսներին։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հանգստյան օրերի համար շատ մեծ ծրագրեր մի կազմեք։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր շրջանցեք խոշոր խանութները: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հնարավոր է

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Գերմանիայի Մայնց քաղաքում մեկնարկած շախմատային փառատոնի շրջանակներում «Chess 960»-ի կամ, ինչպես ասում են՝ «Ֆիշերի շախմատի» աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարն սկսեցին գործող չեմպիոն ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը եւ տիտղոսի հավակնորդ հայաստանցի Լեւոն Արոնյանը: Ըստ կանոնակարգի, մրցամարտը տեւելու է չորս օր: Մրցակիցները խաղում են ութ տուր, օրական երկու պարտիա: Մեկնարկային օրը Լեւոնը սկսեց մեծ վերելքով եւ երկու

Արման Բաբաջանյանը ցուցմունք տվեց

«Ժամանակ Երեւանի» խմբագիրը իրեն մեղավոր է ճանաչում մասամբ Երեկ Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Մնաց Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվեց հունիսի 26-ին ձերբակալված «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դեմ հարուցված քրգործի քննությունը: Դատական նիստերի դահլիճում հիմնականում լրագրողներ էին: Մեղադրանքը պաշտպանում էր Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ Ժաննա Կոտիկյանը: Վերջինս մինչ

ՏԻԳՐԱՆԻ ՔԱՂԱՔԸ ԱՂԴԱՄԻ ՄՈՏ Է

Հայտնաբերվել են համաքրիստոնեական նշանակության գտածոներ ԼՂՀ-ի Տիգրանակերտում Կիրակի օրը պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը կվերադառնա Երեւան եւ առաջիկա օրերին պաշտոնապես հայտարարություն կարվի Արցախի արեւելյան սահմաններում իրենց հայտնաբերած Տիգրանակերտ քաղաքի ու համաքրիստոնեական նշանակություն ունեցող պեղումների արդյունքների մասին, որ իրականացվել է Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ: «Երկիր» միության նախագահ

ԻՆՉ ԷՐ ԱՍԵԼ ԳԻՎՈԵՎԸ 10 ԱՄԻՍ ԱՌԱՋ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 8-ին ժամը 13-ին Աշտարակ-Գյումրի մայրուղում սպանվել էր 52-ամյա գործարար Ալեքսանդր Գիվոեւը: Մոտ 10 ամիս առաջ նա այցելել էր «Առավոտի» խմբագրություն եւ, մեր կարծիքով, ուշագրավ տեղեկություններ հաղորդել: Առանց մեկնաբանությունների մեջբերում ենք «Առավոտի» այն հրապարակումը: Երեկ «Առավոտի» խմբագրություն էր եկել «Երեխաների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Ալեքսանդր Գիվոեւը եւ հավաստիացնում էր, որ առավոտյան Արմավիր-Երեւան

Այրվող տարածաշրջան

«Գրավյալ տարածքներում հրդեհների տարածումը կանխելու նպատակով Ադրբեջանը կոնկրետ առաջարկով դիմել է Հայաստանին»,- ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա նշել է, թե այդ առաջարկը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցելու ներկայումս Երեւանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Արտգործնախարարի խոսքերով, հիշյալ նախաձեռնության ընդունման դեպքում հրդեհված տարածքներում շիջման գործողություններ կիրականացվեն միջազգային

ՍԱԴՈՅԱՆ, ՉԳՆԱ՞ՆՔ ԱԿՈՒՄԲ

Վերջին 15 տարում ԱԺ ամենահայտնի պատգամավոր Արշակ Սադոյանն ակումբային գործունեության մեծ փորձ ունի Ակումբ թիվ 1 Առաջին ակումբին Արշակ Սադոյանը մաս է կազմել 25 տարեկան հասակում՝ Մոսկվայում, երբ 1968-1970-ին սովորում էր պետական համալսարանի ասպիրանտուրայում: Այն 1965-ի ապրիլի 24-ին Հայաստանում անցկացված պահանջատիրական ցույցերից ծնված ոգեւորության ծնունդ էր: Երիտասարդ Սադոյանն իր ծանոթներից մեկի՝ ակադեմիայի ասպիրանտի հետ տուն

ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ,

Սա «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի դեղատոմսն է առաջիկայի համար Դատելով ընդդիմադիր առանձին ուժերի արած հայտարարություններից՝ մասնավորապես Հայաստանում կրիմինոգեն իրավիճակի դեմ պայքարի համատեքստում ընթացող բանակցությունների ու այդ նպատակով հնարավոր համագործակցությունների մասին, այս ամառն «աշխատանքային» է ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր կուսակցությունների համար: Երեկ մեզ հետ զրույցում «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն

«ԵՎՐՈ 2008»-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑ

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Երեւանում հյուրընկալում է Բելգիայի հավաքականին: Չորեքշաբթի օրը մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարը: ՈՒԵՖԱ-ի անդամ 52 ազգային ֆեդերացիայից եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար պայքարում է 50-ը: Օգոստոսի 16-ին առաջին տուրի «A» խմբում Բելգիայի եւ Ղազախստանի հավաքականների հանդիպումում գրանցվեց 0:0 արդյունք: Վրաստանը, որ ընդգրկված է «B» խմբում, մրցակցի

Մրցույթ առանց մրցակցի

Մշակույթի նախարարության վեբ-կայքի հարցը չի լուծվում Հայաստանի մասին տեղեկատվություն ձեռք բերելու խնդրում այսօր ամենագործածական աղբյուրները նախարարությունների վեբ-կայքերն են: Դրանք անփոխարինելի գործիք են մանավանդ լրագրողների համար, քանի որ հնարավորություն են տալիս պաշտոնական շատ թե քիչ ամբողջական տեղեկատվություն ստանալ համապատասխան ոլորտի անցուդարձի մասին: Մշակույթի նախարարությունն այն եզակի գերատեսչություններից է, որ նման պատեհություն չի ընձեռում: Այդ բացը փորձում

«ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ԱԲՍՈՒՐԴ Է»

Հարցազրույց ֆրանսաբնակ արվեստագետ Աշոտ Աշոտի (Ղազարյանի) հետ, որի ինքնարտահայտման ձեւերն են՝ գեղանկարչությունը, լուսանկարչությունը, պերֆորմենսը եւ գրականությունը… Վեց տարվա ընդմիջումից հետո Հայաստանում է Աշոտ Աշոտը: Օգոստոսի 31-ին Գեւորգյան ցուցասրահում կբացվի նրա գեղանկարչական գործերի ցուցահանդեսը՝ «Գունային մեդիտացիաներ» խորագրով, սեպտեմբերի 1-ին ՆՓԱԿ-ում կցուցադրվեն լուսանկարչական աշխատանքները, ինստալացիաներն ու պերֆորմենսը: Սեպտեմբերի 4-ին մեկ ինստալացիա էլ կներկայացվի «Նարեկացի» կենտրոնում, իսկ ամսի

ՇԻՐԱԿՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ՏԱՊԱԼՎԵԼ Է

Քննությունների նոր համակարգը տնօրենների սրտով չէ՞ Երեկ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում Երեւանի միջնակարգ դպրոցների տնօրեններին ներկայացվեցին միջնակարգ կրթության ավարտական եւ բուհական ընդունելության քննությունների նոր համակարգը, նրա կառուցվածքային մոդելը, կապը գործող համակարգի հետ եւ այլն: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Վանյա Բարսեղյանը հայտնեց, որ նոր համակարգը մեկ քննության միասնական մոդել է. «Կմեկտեղվեն դպրոցների, ավարտական եւ բուհական

«Նիվայի» ու պաշտոնի համա՞ր

Գյուղացիները բողոքեցին իրենց գյուղապետից՝ ՀՀ նախագահին Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանն առանց հիմնավոր պատճառաբանության գյուղի բուժամբուլատորիայի տնօրենի պաշտոնից ազատել է Կարինե Կիրակոսյանին: Սա վրդովեցրել է Ոսկեվազ եւ Ոսկեհատ գյուղերի բնակիչներին, քանի որ ամբուլատորիան սպասարկում է այդ երկու համայնքներին: Օրերս երկու գյուղերի բնակիչները բողոքով դիմել են հանրապետության նախագահին՝ խնդրելով Կ. Կիրակոսյանին վերականգնել բուժհիմնարկի տնօրենի պաշտոնում:

ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՇԵՆՔԻՆ ԱՉՔ ՈՒՆԵՆ

Օպտիմալացման արդյունքում գյումրեցիներն աչքի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում ստիպված են հասնել մայրաքաղաք: Կառավարության օպտիմալացման ծրագրի համաձայն, Գյումրիում սկսվելու է բուժհիմնարկների օպտիմալացման երկրորդ փուլը: Ընդհանրապես, Շիրակի մարզը օպտիմալացման համար դարձել է փորձադաշտ, որովհետեւ առաջին անգամ էլ, երբ հանրապետությունում օպտիմալացման ծրագիրը նոր էր ներդրվում, սկսեցին այն իրականացնել հենց Գյումրիից: Հաշվի առնելով, որ այդ ժամանակ օպտիմալացման առաջին

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031