Օրվա լրահոսը

Բարեկարգված «Զվարթնոցի» սրճարաններում գործում են «բարձրակարգ» գներ

Ըստ այցելուների, օդանավակայանի սրճարանում 1 բաժակհյութ խմելը չափազանց թանկ հաճույք է: «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց սպասասրահում սրճարան է գործում, որտեղ ծառայությունների գներն անհամեմատ ավելի բարձր են, քան Հայաստանի տարածքում գործող որեւէ այլ սրճարանում: Այդ տարածքը «Զվարթնոցի» տնօրինությունը վարձակալության է տվել մասնավոր ընկերությանը, բայց օդանավակայանը որոշ լծակներ ունի՝ վերահսկելու սրճարանի գնային քաղաքականությունը, քանի որ այդ քաղաքականությունը եւ

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ԹԱՆԳԱՐԱՆԸ «ՇՐՋԱՓԱԿԵԼ» Է ԱՎՏՈԿԱՆԳԱՌՈՎ

Թանգարանի այցելուների հաշվին ծավալած իր բիզնեսը թաղապետարանը որեւէ ձեւով չի մեկնաբանում: – Պրն Հայրապետյան, մեր հարցման պատասխանը ե՞րբ կստանանք: – Երբ որ պատասխանենք: – Իսկ ե՞րբ եք պատրաստվում պատասխանել: – 45 օրվա մեջ: – Բայց օրենքը սահմանում է 5-օրյա ժամկետ: – Բա որ գիտես՝ էլ խի՞ ես զանգել: – Ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ չեք պատասխանում:

Նախկին դաշնակցականներին էլ են դատում

Ընդ որում՝ այն նույն հոդվածներով, որով դատապարտվել են ներկայիս ՀՅԴ-ականներից ոմանք «Հայ կամավորականների համախմբում» շարժման անդամ Վարդան Մալխասյանը, որն առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ երկրի սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր անելու համար, եւ իր պատիժն է կրում «Երեւան» քրեակատարողական հիմնարկում, երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, թե ՀՀ Քրեական

ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱ՞Ն ԿՐԱԿՈՑ

Ինչու եւ ինչպես ռուսաստանցի զինծառայողները հայտնվեցին վերահսկվող այդ տարածքում Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Կոտայքի մարզի Առինջ գյուղում սպանվեց սահմանապահ զորքի ռուս զինծառայող, լեյտենանտ Դիմիտրի Երմոլովը, ծեծի ենթարկվեցին եւս 4-ը՝ Անատոլի Կռիլովը, Նիկոլայ Մարկովը, Մինգիյան Օլցոնովը, Դենիս Երմոլովը (հանգուցյալի եղբայրը), որոնք լեյտենանտի հետ էին: Այս գործով մեղադրյալները երկուսն են. Արտեմ Անդրեասյանն ու Գոռ Բալյանը: Երեկ

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍ-ԾՐԱԳԻՐ ՉԻ»

 Վստահեցնում է «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունն ընդունելության քննությունների ողջ ընթացքում պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով, որոնցում հիշատակվում էին քննական շրջանում դիմորդների հանդեպ անարդար, սխալ մոտեցումների կոնկրետ օրինակներ: Երեկ կազմակերպության ղեկավար Նարեկ Գալստյանը «Փաստարկ» ակումբում ամփոփեց բուհական ընդունելության քննությունները՝ դիմորդների եւ «Սարգիս Տխրունու» տեսանկյունից, ու

ԱՐԱԳԱԾԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԱՔՍ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մեծամասնական ընտրակարգով որպես ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել է Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքում, կուսակցության մայրաքաղաքի ու թիվ 15-րդ ընտրատարածքի երիտասարդ ակտիվիստներից բաղկացած խմբի հետ միասին երեկ ավարտել է այդ ընտրատարածքում քարոզարշավը: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ժառանգության» ղեկավարն իր զինակիցների հետ այցելել է բոլոր 84 ընտրաշրջանները:

«Նիգն» ու «Բանանցը»՝ Քրիստիանսունի ֆուտբոլի փառատոնի հաղթողներ

Ֆուտբոլի Նորվեգիայի գավաթի խաղարկությանը հաջող մասնակցելուց հետո, երրորդ մրցանակակիր դարձած Երեւանի «Քոլեջ» ակումբի աղջիկների «Նիգ» թիմը եւ տղաների «Բանանցի» պատանիները Օսլոյից մեկնեցին Քրիստիանսուն, որտեղ առաջին անգամ կազմակերպվում էր ֆուտբոլային եւս մի փառատոն: Քրիստիանսունի մրցաշարը մասնակցության առումով թեեւ զիջում էր նախորդին, սակայն նույնպես բավականին ներկայացուցչական էր՝ մեծամասամբ շնորհիվ «Norway Cup»-ում հանդես եկած թիմերի, որոնց միացել էին

ՀՀ-Ն ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ԿԱՐԳԸ

Մայրաքաղաքի «Master Class» թենիսի ակումբի կորտերում ավարտվեց թենիսի «Դեւիսի գավաթի» խաղարկության եվրաաֆրիկյան գոտու 4-րդ խմբի ոչ պաշտոնական թիմային առաջնությունը: Հայաստանը որպես մրցավայր ընտրվել էր «Դեւիսի գավաթի» հանձնաժողովի որոշմամբ: Սա երկրորդ անգամ է, ինչ «Դեւիսի գավաթի» շրջանակներում մրցաշար անցկացվում է մեր երկրում: Առաջինը եղել է 2002-ին: Երեւան պետք է ժամանեին Ռուանդայի, Անդորրայի, Բոթսվանայի, Չեռնոգորիայի, Ադրբեջանի, Սենեգալի,

Գիրքը վնաս է առողջությանը

 Ամերիկաբնակ Կարեն Ղարսլյանի «Password» վեպի առիթով ժամանակին նման կարծիքներ են տպագրվել հայաստանյան մամուլում: «Առավոտը» հանդիպեց Կարեն Ղարսլյանին: – Ձեր «Password» («Գաղտնագիր») վեպը 2004թ. ՆՓԱԿ-ի կազմակերպած երիտասարդ արվեստագետների մրցանակաբաշխությանը արժանացավ գլխավոր մրցանակի… – Վեպի առաջին էջերը սկսել եմ գրել 2001-ին: Դրանք հոգեկան հիվանդների մենախոսություններ են: Աշխատանքս կտրուկ դադարեցրի այն ժամանակ, երբ ընկերներիս եւ գործընկերներիս վերաբերմունքից հասկացա,

ՆՈՐ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Նման եզրակացության են հանգել ամերիկացի լրագրողները «Առավոտը» քանիցս անդրադարձել է Հայաստանից հեռացած՝ արտերկրում ապրող ու ստեղծագործող մեր անվանի որոշ արվեստագետներին: Նրանց հիմնական մասը Ամերիկայում հայտնվել է 1980-ականների կեսերից: Օրերս ամերիկյան www.armblogs.info/lragrox կայքի մեր գործընկերները զետեղել են ԱՄՆ-ում ապրող հայ դերասանուհիների ու երգչուհիների ցանկը: Չգիտես ինչու, հայ կինոյի ու թատրոնի մի ամբողջ աստղաբույլ այսօր ապրում է

«Եթե ինձ տուն չեք տալիս, ապա՝ գնդակահարեք»

Հայրենիքին մեծ ծառայություններ մատուցած Գոհար Թորոսյանի վերջին պատգամն է ՀՀ իշխանություններին: Օրերս, ՀՀ իշխանություններից հույսը կտրած, «Առավոտին» է դիմել 87-ամյա Գոհար Թորոսյանը: Վերջինս մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել մի շարք մեդալների: Անցած տարի էլ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանն է նրան հոբելյանական մեդալ շնորհել: Նմանատիպ մեդալի է նրան արժանացրել նաեւ առաջին

ՌԵՏԻՆԵ «ՊԱՐԿԵՏՆԵՐՈՎ» ԴԵՊԻ ԵՎՐՈՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

Վարդենիսի թիվ 1 դպրոցում 44 տարի է՝ ռետինե սալիկների վրա են աշակերտները դասն անցկացնում Այս տարվանից դպրոց ընդունվող 6 տարեկան երեխաներն ավարտելու են 12 տարում: Նախորդ տարի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում 11 եւ 12-ամյա ուսուցմամբ դպրոց են ընդունվել համապատասխանաբար 570 եւ 230 երեխաներ, իսկ այս տարի, ըստ մարզպետարանի կրթության վարչության մասնագետ Ռուբիկ Աղաջանյանի, ակնկալում են

Տուն անձրեւանոցով են մտնում

Ընտրություններից առաջ Օհանով 62 շենքի տանիքը վերանորոգելու համար խոստանում են տոլ տալ, բայց ընտրություններից հետո մոռանում են: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օհանով 62 շենքի տանիքը արդեն 4 տարի է՝ վնասված է, ինչի պատճառով անձրեւների եւ ձյան ժամանակ հատկապես վերին հարկերի բնակարանները ջրի մեջ կորչում են: Բնակիչների ներկայացմամբ՝ այս 9 հարկանի շենքը մոտ 30 տարի է՝ շահագործման է

ԵՐԵՎԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Մինչեւ 2008-ը Երեւանի փողոցները գրեթե 100 տոկոսով լուսավորված կլինեն Ընդամենը 6-7 տարի առաջ կեսգիշերից հետո Երեւանի փողոցներով քայլելը ռիսկային էր, որովհետեւ 90-ականների էներգետիկ ճգնաժամի արդյունքում երբեմնի լուսավոր քաղաքից մնացել էին միայն մթի մեջ կորած, ջարդոտված լապտերներով երեւանյան փողոցները: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիան թանկ էր, իսկ «Երքաղլույսը»՝ պարտքերով աշխատող, անվճարունակ ընկերություն՝ այն ժամանակ ոչ ոք չէր

«Այլընտրանքը» Սյունիքում էր

Հյուրընկալությունից նախաձեռնության անդամները գոհ էին Անցյալ շաբաթ, օգոստոսի 11-12-ին, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հասարակության հետ խոստացված հանդիպումների շրջանակներում մեկնել էր Սյունիքի մարզ: Այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո սա «Այլընտրանքի» առաջին այցն էր հիշյալ մարզ: Նախաձեռնության հիմնադիր անդամներից մեկը՝ Վահագն Խաչատրյանը, մեր հարցադրմանն ի պատասխան չբացառեց, որ «Այլընտրանքի» մարզային այցերը կարող են սահուն կերպով վերածվել 2008թ. նախագահական

ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՄԻՏՈՒՄ

ՌԴ-ում հանցագործություն է կատարվել, բայց դրա նախաքննությունը ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազությունը Հուլիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, ՀՀ քաղաքացի, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ կազմակերպված խմբի կողմից մարդ առեւանգելը: Եթե հավատանք գլխավոր դատախազության հաղորդագրությանը,

ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԷԼԻ «ՌԵԼԱՔՍՈՒՄ»

ՀՀ ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, օգոստոսի 12-ին, ժամը 02.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում թիվ 3 կլինիկական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ եւ աջ մասերում ստացած վնասվածքներով Կորյունի փողոցից իրենց մոտ են տեղափոխվել 1985թ. ծնված Արտակ Ալեքսանյանը՝ թեթեւ մարմնական վնասվածքներով, եւ 1984 թ. ծնված Արթուր Սիմոնյանը, որը հիվանդանոցում մահացել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին

ՎԻԿՏՈՐԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԻԼՀԱՄԻՆ

ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը երեկ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, թե ՀՀ նախագահի լավատեսությունը ղարաբաղյան կարգավորման հեռանկարի նկատմամբ «էլ ավելի զգուշավոր է դարձել»: Մեկնաբանելով բանակցությունների ներկա վիճակն ու պաշտոնական Բաքվի հայտարարություններն այն մասին, թե գործընթացը փակուղի է մտել, Սողոմոնյանն ասել է. «Իրականում բավական դժվար է միանշանակ գնահատական տալ բանակցությունների արդի փուլին: Ես

«ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՀԱՂԹԻ»

Նկատի ունենալով ՀՀ առաջին նախագահին, ասում է «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս (Մկրտիչ) Գիմիշյանը: – Ձեր կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքեց ընդամենը 3433 ձայն՝ զբաղեցնելով վերջից 5-րդ տեղը: Դուք դա պարտությո՞ւն եք համարում, թե՝ «այնպես ոչինչ» արդյունք: – Միանշանակ՝ պարտություն, քանզի ընտրությունների գնում էինք 5%-ի շեմը հաղթահարելու հույսով, նվազագույնը՝ 20 հազար ձայնի ակնկալիքով: – Որտեղի՞ց

ԲԻԶՆԵՍ` ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄՈՏ

«Մայր Հայաստան» զինվորական թանգարանի աշխատակիցների ահազանգն էր ստացվել, որ թանգարանին հարակից տարածքում թաղապետարանը վճարովի ավտոկանգառ է ստեղծել՝ վարորդներից գանձելով 200 դրամ: www.hetq.am-ի լրագրողի խնդրանքին՝ պարզաբանել այդ բիզնեսի մանրամասները, Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանի «Երթաշարժ» ՓԲԸ-ի տնօրեն էդիկ Հայրապետյանը խնդրեց իրեն չանհանգստացնել:

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնմեկերորդ ՀՐԱՄԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ Երբ Դարբինյանը գնաց, Սեյրանը ձեռքերը շփելով ու ժպտալով՝ Աշոտին ասաց. – Մերսի, Աշ ջան: – Հերիք ա շողոքորթես,- ծիծաղեց Աշոտը: – Էս անգամ էլ կաշիդ պրծացրիր, Սեյրան տղա,- ասաց Անահիտը: – Դժգոհ ե՞ս, Անո ջան,- ժպտաց Սեյրանը: – Խի՞ պիտի դժգոհ ըլնեմ,- ժպտաց Անոն.- մաղարիչն արդեն խոստացել ես: –

Առայժմ բանավոր օգնեցին իրար

Դաշնակցական բանակումի առաջին քայլը Երեկ «Անի» հյուրանոցում ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների համահայկական 10-րդ բանակումի շրջանակներում կազմակերպվել էր քննարկում՝ «Հայ երիտասարդության հիմնախնդիրները Սփյուռքում եւ Հայաստանում» թեմայով: Մասնակցում էին 110 երիտասարդներ աշխարհի 13 երկրներից: Քննարկման հիմնական զեկուցողներն էին ԿԳ նախարարի խորհրդական, ՀՅԴ անդամ Նվարդ Մանասյանը եւ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Սեւան Կաբաթյանը: ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու

ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԵՐԺԵԼ ԵՆ

2007-ի ԱԺ ընտրությունները դարձան Հայաստանի ընտրական գործընթացների պատմության մեջ առաջինը, որոնցից հետո պատասխանատվության կանչվեցին առանձին ընտրակեղծարարներ: ԿԸՀ հրապարակած՝ «Մայիսի 12-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ» հաղորդագրությունը ներառում է նաեւ տվյալներ խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Ըստ այդմ՝ «10 գործով դիմումներ են ներկայացվել դատարաններ՝ պետական մարմնի (պաշտոնատար անձի) օրենքին հակասող (ապօրինի) ակտը (գործողությունը)

«Բակոն ինձ իր հետ կտանի բանակցությունների»

ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրված 73-ամյա դոկտոր-պրոֆեսոր Վանյա Ավանեսյանի հետ մեր երեկվա զրույցի ընթացքում հարցերն ավելի երկար էին, քան պատասխանները: – Դուք ԼՂՀ նախագահական ընտրություններից հետո թղթակցի հարցին, թե պատրաստվո՞ւմ եք շնորհավորել Բակո Սահակյանին, պատասխանել էիք. «Իհա՛րկե։ Հեռախոսի համարը տվեք՝ շնորհավորեմ»։ Համարը գտա՞ք, շնորհավորե՞լ եք: – Հա, շնորհավորել եմ: Ցանկացել եմ հաջողություն: – Դուք նաեւ բողոքել

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ

 Նկարագրությունը՝ ըստ հայկական մարքսիզմի դասականի Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողներին դիմելով իբրեւ «իմ լրատվության զինվորներ», պարզաբանեց. «Քանի որ ապագա արքայազների ինքնաներկայացման շքերթն արդեն իսկ բավականին փարթամանում է՝ անհրաժեշտություն զգացվեց ներկայացնել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ինչպիսի չափորոշիչների պիտի համապատասխանեն մեր ապագա արքայազները»: Ըստ Դավիթ Հակոբյանի՝ «Կարեւորն այն չէ, թե այսօր ով

Նոր փուլ՝ հին հեռանկարով

Կոսովոյի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների նոր փուլն առաջ մղելու համար նախօրեին Lոնդոն են ժամանել Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության պաշտոնյան հաղորդել է, թե ֆիքսված օրակարգ չկա: «Այս հանդիպումից գլխավոր արդյունք կամ դիրքորոշումների էական փոփոխություն չի սպասվում»,- նշել է նա, հավելելով, թե ներկայիս խորհրդակցություններն ավելի շուտ «եռյակի» հետագա աշխատանքների

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆԸ

Պարույր Հայրիկյանը խոստանում է դա բացահայտել Բուն հայոց տոմարով այսօր սկսվում է 4500թ.-ն: Այդ հոբելյանը երեկ հիշեց միայն ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որն այդ առթիվ հանդիպում էր կազմակերպել լրագրողների հետ: Չորս ու կես հազարամյակն իհարկե լուրջ թիվ է, սակայն այսօրվա օրախնդիրը մնում է առաջիկա նախագահական ընտրությունները: Եվ պարոն Հայրիկյանի ասուլիսի մյուս մասը վերաբերում էր դրան:

ԷՈՒԹՅԱՄԲ ՉՀԱՆԳՍՏԱՑՈՂԸ

Պարզվում է, մեր պաշտոնյաներն ու պատգամավորները իրենց էությամբ լինում են երկու տեսակի՝ հանգստացող եւ չհանգստացող: Այդ կարեւոր դասակարգումն իրականացրեց ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը, բացատրելով «Իրավունքին», թե ինչու է ամառվա այս տապին մնացել Երեւանում. «Ես էությամբ հանգստացող չեմ: Խորհրդարանում եղած 12 տարիների ընթացքում իմ գործուղումների 5-7%-ն եմ իրացրել: Դա բնավորության, հոգեկերտվածքի խնդիր է»: Լավ է, չասաց՝

«Տղամարդի՛կ, դիմեք ոճաբաններին»

Կոչ է անում դիզայներ-ոճաբան Սոնյա Դավիդովան՝ օրինակ բերելով օտարերկրացիներին: Դիզայներ-ոճաբան Սոնյա Դավիդովայի անունը հայտնի դարձավ 2005թ. «Հայաստանի նորաձեւության շաբաթ» մրցույթից հետո, որտեղ արվեստագետի «Ես եւ ժամանակը» հավաքածուն շահեց «Գրան պրի»: Այնուհետեւ մրցույթին հետեւեցին մի շարք ցուցադրություններ, իսկ այս տարվա փետրվարին Օդեսայում անցկացվող դիզայներների ու ոճաբանների ամենամյա 8-րդ միջազգային մրցույթում տարբեր երկրների 35 ներկայացուցիչների թվում հայուհին

ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՌԱՆՑՔԸ

«Էրկուսուհիսունանոց կարմիր գազարը»՝ իբրեւ լավագույնի մերօրյա էտալոն Արդեն կես տարի հայկական TV-ներով «պտտվում» են «Արմատ» պրոյեկտի երկու՝ «Գազար» եւ «Սասունա սար» երգերի տեսահոլովակներն ու հայտնվում հիթ-շքերթների լավագույն հորիզոնականներում: Տեսահոլովակների ռեժիսորն է Սուրեն Թադեւոսյանը: Առաջին երգը կատարում է Վազգեն պապիկը (այդպես է նա ներկայացված տիտրերում), երկրորդը՝ Լաուրա Մինասյանը: Երկու տեսահոլովակում էլ նույն «սցենարն» է՝ «Հայկական շոու-բիզնեսի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031