Օրվա լրահոսը
ԿԻՐԱԿԱՆԱՆԱ՞Ն ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
«Ես նորից եկա այն համոզման, որ առաջին նախագահի մոտ, սովորաբար, կանխատեսումները չեն իրականանում: Դա առաջին անգամը չէ, եւ ես կարծում եմ, որ այս կանխատեսումները չեն իրականանա եւս»,- երեկ «Հայելի» ակումբում այսպես արձագանքեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի արած տնտեսական կանխատեսումներին: Հիշեցնենք, որ նա ասել
ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՄԻՆՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մեր տեղեկություններով, Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը օրերս կնշանակվի Երեւանի քաղաքապետ՝ Երվանդ Զախարյանի փոխարեն, իսկ առաջիկա օրերին պարոն Զախարյանը կնշանակվի ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Նախորդ շաբաթվա վերջում ՀՀԿ-ն արդեն արել է առաջին քայլը եւ հայտարարել քաղաքապետի ընտրություններում իր մասնակցության եւ քաղաքապետի իր թեկնածուի մասին: ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, երկրորդ
Իշխանության դիմակը պատռվում է
Նման տպավորություն է ստացել Գուրգեն Եղիազարյանը «7-ի» սկսված դատավարությունից «Հիմա արդեն հանրությանը պարզ դարձավ, թե ինչու էր անընդհատ հետաձգվում այդ դատը, քանի որ դատի առաջին օրը եղան հայտարարություններ, որոնց իշխանությունները չէին նախապատրաստվել»,- անդրադառնալով «7-ի»՝ փետրվարի 26-ին վերջապես սկսված դատավարությանը, «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՍԴՀԿ ԿՎ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Իսկ թե ի՞նչը նկատի ունի պարոն
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԳՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ ՀԱԿ-ը ճիշտ որոշում է կայացրել «Որպես կշռադատված եւ հեռատես գործիչ՝ Տեր-Պետրոսյանը իր այդ ելույթն ավելի շատ ուղղել էր իր իսկ թիմին, այդ թիմի հեղափոխական հատվածին»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես գնահատեց առաջին նախագահի մարտիմեկյան ելույթը անկախ պատգամավոր, «Արդարություն» դաշինքի նախկին անդամ Վիկտոր Դալլաքյանը: Ըստ պարոն Դալլաքյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր այդ ելույթով կրկնեց բոլոր
ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ՏԻԵԶԵՐՔ
Աստղագիտության միջազգային տարին մեկնարկեց 400 տարի առաջ՝ 1609թ.-ին, Գալիլեո Գալիլեյը, ստեղծելով առաջին աստղադիտակը, մի քանի խոշոր քայլ կատարեց աստղագիտության եւ ընդհանրապես՝ գիտության մեջ: Նրա հայտնաբերածները իսկական հեղաշրջում էին ոչ միայն աստղագիտության, այլեւ կրոնի, հոգեբանության եւ փիլիսոփայության մեջ: Գալիլեյի հայտնաբերած արեւաբծերը, այն, որ Յուպիտեր մոլորակն էլ ունի արբանյակներ, եւ այլ հայտնագործություններ, մարդկանց շոկի մեջ էին գցել:
«ՄԱՐՏԻ 1-Ը» ՆՇՎԵՑ «ԸՆԿՃՈՂ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ»
Սա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականն է Մարտի 1-ին տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը, որը, ինչպես ամիսներ առաջ էր հայտարարվել, կազմակերպվել էր 2008թ. մարտի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանված մեր 10 համաքաղաքացիների հիշատակը հարգելու եւ այսօրվա իրավիճակը գնահատելու համար: Դա Հայ ազգային կոնգրեսի կողմից 2008թ. հոկտեմբերի 17-ից հետո երկար սպասված հանրահավաքն էր եւ,
«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅԼԵՎՍ ԲԱՆՏԻՑ ՈՒ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԱԽԵՑՈՂԸ ՉԷ»
Մարտի 1-ին, Համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատելով անցած մեկ տարին՝ արձանագրեց. «Միակ լուսավոր կետն այս մղձավանջում եւ Հայաստանի արատավորված պատիվը փրկող միակ հանգամանքը ժողովրդի անկոտրում կամքն է եւ հզոր ընդդիմության ձեւավորումը՝ ի դեմս Համաժողովրդական շարժման կամ Հայ ազգային կոնգրեսի։ Չնայած մարտի 1-ի դաժան սպանդին ու դրան հաջորդած տոտալ եւ ամենօրյա
ՀԱԿ-Ն ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵՌ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ
Իսկ կոալիցիան հաստատ առանձին կգնա ընտրությունների Երեկ ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով հրապարակված լուրերին, թե Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ թեկնածուն ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, ուստի Կոնգրեսն ու «Ժառանգությունը» հաստատ առանձին են գնալու ընտրությունների՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Այս պահին որեւէ հիմնավորում չկա, որ մենք առանձին ենք գնալու, այլ ընդհակառակը՝ բանակցությունները տարվում
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ քսանչորսերորդ ՄՐՋԱՆԱՆՑ ԵՎ ՊԵՏՆԱՆՑ Երբ հրապարակի մետրոյի դիմացի բացօթյա սրճարան մտա, Ջավախյանը, իր ախպեր Ռաֆոն ու Իշխանյան Վահանն արդեն նստած էին, եւ որոշ ժամանակ անց հրապարակի մետրոյից ուժեղ մարդկային հոսք սկսվեց դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ արդեն ասեղ գցելու տեղ չկար, որովհետեւ յոթին անկախության օրվան նվիրված համերգն էր սկսվելու, եւ Քոչարյանի,
Չեմպիոնները որոշվե ցին
Սակայն դեռ քչերն են ի վիճակի Հայաստանն արժանավայել ներկայացնել միջազգային ասպարեզներում: Երեկ մայրաքաղաքի «Դինամո» մարզական ընկերության դահլիճում ավարտվեց սիրողական բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Եզրափակիչ մենամարտերի արդյունքում ըստ քաշային կարգերի հանրապետության 2009 թվականի չեմպիոնի կոչումը նվաճեցին. 48 կգ քաշային կարգ՝ Ազատ Խաչատրյան, 51 կգ՝ Կարեն Այլազյան, 54 կգ՝ Ալեքսան Շախյան, 57 կգ՝ Արամ Ավագյան, 60 կգ՝
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԻՆԳ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՄԵՋ Է
Այս համոզմանն է Թուրքմենստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Էմերյանը Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում անցկացված ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնության ընթացքին հետեւողների մեջ էր նաեւ մարզաձեւի Թուրքմենստանի ֆեդերացիայի նախագահ, մեր հայրենակից Արթուր Էմերյանը: Օգտվելով պատեհ առիթից՝ «Առավոտը» զրուցեց նրա հետ: – Մենք տեղյակ չէինք, որ Թուրքմենստանի ծանրամարտի ֆեդերացիան հայ է գլխավորում: Ձեր մասին մի քանի
Բետոնը՝ ծուլության ապացույց
Որովհետեւ բետոնը խնամելը աշխատատար չէ Դեռ անցած տարի էր Երեւանի քաղաքապետարանը հայտարարում, որ Արշակունյաց փողոցում հանդիպակաց երթեւեկելի մասերը իրարից բաժանող քարե արգելապատնեշ է տեղադրվելու: Մի քանի օր է՝ ինչ աշխատանքները սկսվել են: Նման պատնեշներ արդեն կան Իսակովի, Մյասնիկյան պողոտաներում: Ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանությունն ապահովելուն ուղղված գործողությունները ողջունելի են: Հատկապես Երեւանում, ուր, մեղմ ասած, քիչ չեն
ԱՅՍՕՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ՊՐԱԳՄԱՏԻԿ ԳՈՐԾԵԼԱՈՃՈՎ
Վստահ է քաղաքագետ Սուրեն Զոլյանը – Պարոն Զոլյան, մեր զրույցի առաջին հատվածում խոսեցինք անցած մեկ տարվա ընթացքում ձեւավորված ներքաղաքական իրավիճակի մասին: Այժմ անդրադառնանք արտաքին քաղաքական մարտահրավերներին: Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի վերջին մեկ տարվա արտաքին քաղաքականության ընթացքը: – Արտաքին քաղաքական հարթությունում որպես ձեռքբերում կարելի է նշել այն, որ անցած տարվա ընթացքում հնարավոր եղավ Ադրբեջանը վերադարձնել
Նպատակը քաղաքակիրթ հանրահավաքն է
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ Մարտի 1-ին կայանալու է հանրահավաք եւ երթ՝ ի հիշատակ մեկ տարի առաջ համաժողովրդական բողոքը ճնշելուն ուղղված ոճիրի հետեւանքով նահատակված մեր տասը համաքաղաքացիների: Առաջին անգամ նորանկախ պատմության ընթացքում Հայաստանի իշխանությունները հեղեցին սեփական ժողովրդի արյունը՝ խախտելով սահմանադրական կարգը, կազմակերպելով պետական հեղաշրջում եւ սեփական քաղաքացիների եղկելի սպանդ: Այդ օրվանից սկսած
ՍՈՒՄԳԱՅԻԹ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԵՐԻՆ
Փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի դաժան սպանդ տեղի ունեցավ՝ միայն եւ միայն նրանց ազգային պատկանելության պատճառով: Սոնյա Հակոբյանը Սումգայիթի ջարդերից երեք օր առաջ էր տեղափոխվել նոր բնակարան: Հայերը ցրված էին ամբողջ Սումգայիթում, եւ Սոնյան միայն ջարդերի օրն է հասկացել, թե որքան շատ հայեր են բնակվում Կասպիցի ափին փռված բանվորական քաղաքում: Նա ընտանիքով՝ եւս մոտ
Պաշտպանվենք ինտերնետից
Փետրվարի 10-ը ապահով համացանցի (ինտերնետ) միջազգային օրն էր Այդ կապակցությամբ «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերությունը եւ «Մեդիա» կրթության կենտրոնը համատեղ անցկացրեցին ապահով համացանցին նվիրված տեղեկատվական միջոցառումներ Երեւանի երեք դպրոցներում՝ «Անանիա Շիրակացի» ճեմարանում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում եւ Հ. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Իսկ երկու օր առաջ այդ ծրագրի ամփոփումը կայացավ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: «Մայքրոսոֆթ ԱրԷյ»-ի «Գործընկերություն ուսման ոլորտում»
ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ «ԽԱՂԵՐ»
Ապագա ասպիրանտները ստիպված են ոչ միայն գիտելիքներ կուտակել, այլեւ՝ հետաքննություն վարել Երեք տարի առաջ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց, որ ասպիրանտուրայի դիմորդները պիտի հանձնեն անգլերենի՝ Toefl ծրագրով քննություն, որի նախապատրաստական դասընթացները եւ քննության կազմակերպումը հանձնարարված է Հայաստանի Ամերիկյան համալսարանին: Ֆրանսերեն լեզվի դասընթացներն ու քննությունն անցկացնում է «Ալիանս ֆրանսեզ» կազմակերպությունը, գերմաներենինը՝ «Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը» (DAAD): Այս
«Խտրական մոտեցում»
Ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Երեւանի Դ. Անհաղթի 19 շենքի 39 տան սեփականատեր Գայանե Մարկոսյանի եւ նույն շենքի 40 տան սեփականատեր Արթուր Ղեւոնդյանի միջեւ ծագած դատական վեճը (կապված խորդանոցի օրինականության հետ) դեռ չէր ավարտվել, Գ. Մարկոսյանը դիմել էր վճռաբեկ դատարան, երբ ԴԱՀԿ աշխատակիցները մտան շենք՝ քանդելու վիճարկվող կցակառույց-խորդանոցը: Գործի դատաքննությանը դատական տարբեր
ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ՏԱՐԲԵՐ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ
Դատավորների «լցոնում» Նախորդ երկու օրերը ամենալարվածն էին դատավորաց դասի համար: Փակվել էին Հյուսիսային քաղաքացիական եւ քրեական, Հարավային քրեական եւ քաղաքացիական, Երեւանի քաղաքացիական եւ քրեական մասնագիտական դատարանների «դարպասները», եւ դատավորներից շատերին սպառնում էր անգործ մնալու, էլ չենք խոսում Ազգային ժողովի կողմից սահմանած 440 000 դրամ աշխատավարձից զրկվելու հեռանկարը: Երեկ մի քանի դատարաններում դատավորների «լցոնումներ» եղան: Կենտրոն
«Պարապ վախտի խաղալիք»
Ալավերդի քաղաքի զբաղվածության կենտրոնից տեղեկացանք, որ կենտրոնում գրանցված 1845 աշխատանք որոնողներից 731-ը եւ 1389 գործազուրկներից 402-ը տղամարդիկ են: Նրանց մի մասը աշխատանք որոնելու համար արդեն սկսել է Ալավերդուց մեկնել այլ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն: Ովքեր էլ դեռ չեն մեկնել, իրենց օրը մթնեցնելու համար, պարապ-սարապ թուղթ են խաղում: Խաղում են, որտեղ պատահի՝ շենքերի բակերում, խանութներում, շուկաներում:
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ
Հայերը համախմբվելու երեք առիթ ունեն միայն՝ դիմակայում, շինարարություն եւ… խորոված Մոսկվա, կիրակի, հայկական եկեղեցի: Ընտանիքներ ամբողջ կազմով, ուսանողների ծիծաղկոտ խմբեր, «կոնկրետ» եւ «շատ կոնկրետ» երիտասարդներ, որ շտապում են պատարագի: Եթե ականջ դնեք, ապա կլսեք հայկական զուլալ գրական խոսքն ու Երեւանի փողոցային ժարգոնը, Հայաստանի գավառների բարբառները եւ դրա հետ մեկտեղ՝ Բաքվի, Թբիլիսիի, Ջավախքի, Միջին Ասիայի հայերին,
ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը արձագանքեց
ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը օպերատիվորեն էր արձագանքել «Առավոտի» փետրվարի 18-ի համարում «Մարդկային անտարբերության զոհը» վերտառությամբ հրապարակմանը: Հիշեցնենք, որ խոսքը 1989թ. Բաքվից Երեւան գաղթած եւ մինչեւ 2006թ. «Էրեբունի» հյուրանոցի 2-րդ մասնաշենքի մի սենյակում ապաստանած 72-ամյա Ռուդոլֆ Ստեփանյանի մասին էր: 2006-ին հյուրանոցի սեփականաշնորհումից հետո նոր սեփականատերը նրան պարզապես դուրս էր նետել փողոց, եւ դրանից ի վեր ծերունին ապրում
«ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՉՑԱՆԿԱՆԱՐ՝ ԱՅԴ ՄԵԹՈԴԸ ՉԷՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՎԻ»
Ասում է «Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Առուստամյանը՝ նկատի ունենալով արտամարմնային բեղմնավորման «Փոխնակ մայրության ծրագիրը»: Տարիներ շարունակ չբերությամբ տառապող եւ հնարավոր բոլոր մեթոդները փորձած ամուսնական զույգերն արդեն հնարավորություն ունեն դիմելու արտամարմնային բեղմնավորման եղանակին՝ «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում», որը նմանատիպ բժշկական ծառայություն իրականացնող միակ
«Հրաժարական տուր եւ ասա ողջ ճշմարտությունը»
Նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցին առաջարկում է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Նախորդ օրն «Առավոտին» տված հարցազրույցում ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը սուր քննադատության էր ենթարկել հայրենի պաշտոնյա-գործարարներին, որոնք, վերածվելով օլիգարխների, խուսափում են հարկերի վճարումներից, խեղաթյուրում են շուկաները՝ անհավասար պայմանների շնորհիվ, խախտում են մրցույթի կանոնները եւ այդպիսով կտրուկ սրում են սոցիալական բեւեռացումը: ԱԺ նախկին
ՄԵՂՄԱՑՆԵ՞Լ՝ ԳՈՒՑԵ: ԱԶԱՏԵ՞Լ՝ ՈՉ
Ակնհայտորեն սա է իշխանության դիրքորոշումը «7»-ի գործի վերաբերյալ «Առավոտին» տված հարցազրույցում պարզաբանելով, թե ինչու էր կոալիցիան աննպատակահարմար գտել «Քրեական օրենսգրքի» 225 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերը թողնել անփոփոխ (հիշեցնենք, որ ՔՕ փոփոխությունները մշակող աշխատանքային խումբն առաջարկել էր 225 հոդվածի 1-ին մասում սահմանել «զանգվածային անկարգություն» հասկացությունը, իսկ 2-րդ մասում հստակեցնել «կատարող» հասկացությունը)՝ ԱԺ պետաիրավական հարցերի
ԱՍԵՍ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԷՐ ԵՂԵԼ
2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ արդեն զոհվել էին մեր 8 քաղաքացիները՝ Հ1-ը ցուցադրում էր «Ճակատագրական կինը» կինոնկարը, եւ Անտոնիո Բանդերասի հետ գլխավոր հերոսուհու կենակցելու տեսարանի ընթացքում ներքեւում վազող տողով գրվեց, թե քիչ անց կներկայացվի «Հայլուրի» հերթական թողարկումը: Հաջորդող օրերի ընթացքում էլ Հ1-ը գովազդում էր, թե մոտենում է մարտի 8-ը, եւ այդ օրը «Երկու
Նոր հարաբերություններ՝ Իտալիայի հետ
Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ իր այցն Իտալիա կնպաստի մեր երկրների միջեւ հարաբերությունների խորացմանը: Հայաստանն ու Իտալիան տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ ունեն, որը դեռ ամբողջ ծավալով չի իրացվել: ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության՝ փետրվարի 23-ից 26-ն Իտալիայի Հանրապետություն կատարած այցը միտված էր այդ ներուժի իրացմանը: Նրան հրավիրել էր Իտալիայի նախարարների
ԴԱՏԱՎՈՐԸ «ՅՈՒՐԱՑՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
«Յոթի» գործով մեղադրվող Ալեքսանդր Արզումանյանը գործով մեղադրող Կորյուն Փիլոյանին առաջարկեց արձանագրել փաստն ու քրգործ հարուցել դատավորի նկատմամբ: Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում շարունակվեց «Յոթի» գործով դատավարությունը: Ինչպես նախորդ նիստում, յոթ քաղկալանավորները որոշեցին դատավարությանը հոտնկայս մասնակցել: Դատավարության կողմերը շարունակեցին քննարկել մեկ օր առաջ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: Երբ դատավորը,
«ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԵՎ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ»
Այդպես է բնութագրում ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ 2008 թվականի տարեկան զեկույցի՝ Հայաստանում անցած մեկ տարվա ընթացքում իրավիճակն էապես վատթարացել է, իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները բազմիցս ոտնահարել են մարդու իրավունքները: Ամերիկացիների գնահատմամբ, դատական եւ իրավապահ համակարգերում լուրջ խնդիր է մնում կոռուպցիան, գրանցվել են մարդու իրավունքների
ՄՈՌԱՑԱ՞Ք ՁԵՐ ՀՈՐԸ
ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ ասվում է. «Էթնիկ հայերը Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել Ադրբեջանի մարզ Լեռնային Ղարաբաղը եւ նրա հարակից ադրբեջանական յոթ շրջանները»: Ի պատասխան այս գնահատականի, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Պատասխանեմ սրան եւ ասեմ, որ ամերիկացիները ինքնորոշման հարցը բոլորից լավ պետք է իմանան, քանի որ ինքնորոշման


















































