Օրվա լրահոսը

Տեսչությունն ամոթանք է տալիս.

Western Union-ը հաճախորդների հետ «շփվում» է տառասխալներով «Առավոտին» է դիմել Քնարիկ Հոխանյանը: Նա տարակուսանք է հայտնել Western Union դրամական փոխանցումների համակարգի մասին պատմող «քարոզչաթերթիկների» վերաբերյալ: Նամակագիրը, որը գործի բերումով հաճախակի օգտվում է բանկային ծառայություններից՝ բանկերից մեկի (անունը չենք նշում հակագովազդ չանելու համար) Խորհրդային մասնաճյուղի սպասասրահից վերցրել է Western Union-ը ներկայացնող թերթիկներից մեկը ու զարմացել այնտեղ

ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԴՐՎԱԾ ՏՈՒՆԸ՝ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ

Այս հարցով Արշակ Սադոյանը չի պատրաստվում դիմել Կոնդոլիզա Ռայսին Այգեստան 7/18 վիճահարույց տանը «Առավոտն» անդրադարձել է անցյալ տարվա նոյեմբերին: Խնդիրն առնչվում էր հայտնի քաղաքական գործիչ Արշակ Սադոյանի հանգուցյալ եղբորը՝ Հաբելին պատկանող սեփականությանը: Օրեր առաջ տեղեկացանք, որ դատական գործը դեռ շարունակվում է: Գործը գտնվում էր ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում, արգելանքի տակ էր դրված տունը: Մինչդեռ Արշակ

«Գազի ճգնաժամ չենք ունենա»

Հավաստիացնում է «ՀայՌուսգազարդը», չնայած որ մոտ մեկ շաբաթ մայրաքաղաքում արդեն իսկ գազի ճգնաժամ է: Արդեն 3-րդ օրն է՝ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում բնական գազ չի մատակարարվում: Բնակիչները, ինչպես նաեւ բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններ ու գազալցակայաններ մնացել են առանց գազի: Շատ երթուղային տաքսիներ նույնպես փաստի առաջ են կանգնել ու գազ չունենալու պատճառով գիծ չեն մտնում եւ ուղեւորներին չեն

ՈՒՏՈՒՄ ԵՆՔ ՆԵՐԿԱԾ ՍԵՎ ՀԱՑ՝ ԴԻԵՏԻԿԻ ՓՈԽԱՐԵՆ

Մեր երկրում հացի բաղադրության անվտանգությունը երաշխավորված չէ Հայաստանում հացի արտադրությամբ զբաղվելն ամենաեկամտաբեր բիզնեսներից է: Այդ ոլորտի շահութաբերությունը պայմանավորված է հիմնականում նրանով, որ ազգաբնակչության առողջության համար ամենակարեւոր համարվող՝ հացի շուկան մեր երկրում բարձիթողի վիճակում է. վաճառվող հացի ո՛չ քաշն է ստուգվում, ո՛չ որակը, ո՛չ էլ բաղադրությունը: Շուկայում այնպիսի անհայտ ծագման հացեր են հանդիպում, որոնք արտադրվում են

Սփյուռքի ներուժը արդյունավետ չի օգտագործվում Գտնում է լիբանանահայ վերլուծաբան Ասպետ Քուչուկյանը «Հայաստան-Սփյուռք հարաբերությունը կարիք ունի առավել համակարգված եւ արդյունավետ գործողությունների, ավելի հստակ ծրագրային քայլերի, քան Համահայկական խաղերն են կամ «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովները»,- ըստ «Lragir.am»-ի, երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարել է լիբանանահայ վերլուծաբան Ասպետ Քուչուկյանը: Ըստ նրա, Սփյուռքի ֆինանսական օգնությունն այսօր Հայաստանի համար այնքան էլ կարեւոր չէ, իսկ

«ՈՉ ՄԵԿԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԶԻՋԵԼՈՒ»

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը վստահ է, որ միասնական թեկնածուն չի կարող ձեւավորվել ժողովների եւ հանդիպումների ընթացքում: – Արդեն շատ ավելի անթաքույց է խոսվում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին, դուք հավանակա՞ն եք համարում այդ վերադարձը, թե՞ դա պարզապես իր շրջապատի ցանկությունն է: – Նախ հասկանանք, թե ինչպես են անցնելու 2008-ի ընտրությունները: Բավականին պարզունակ են հնչում այն խոսքերը,

ԸՆԴԴԵՄ ԹԵՐԹԻ

«ՉԻ»-ի դեմ հայրենի իրավապահները քրգործ են հարուցել «Չորրորդ իշխանություն» թերթի հուլիսի 18-ի համարում «Հոգեկան հիվանդների խրախճանքը» վերտառությամբ մի հրապարակում կար, որի առնչությամբ հրապարակախոս Գագիկ Սարգսյանը, նույն ինքը՝ «Ձոն Պազոլինիի» գրքի հեղինակ Արտյոմ Խաչատրյանը, հուլիսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել՝ իրեն զրպարտելու եւ արժանապատվությունը ոտնահարելու համար: ՀՀ գլխավոր դատախազությունն էլ դիմումը վերահասցեագրել էր Երեւան

ՍԱԴՈՅԱՆԸ ՇԻՆԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԾԱՎԱԼԵԼ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը այս օրերին զբաղված է Այգեստան փողոցում գտնվող իր եւ հանգուցյալ եղբոր բնակարանների վերակառուցմամբ: Եղբորորդու բնակարանը վճռաբեկ դատարանի որոշմամբ դրված է արգելանքի տակ: Սակայն դա չի խանգարել համառ հորեղբորը զբաղվել շինարարությամբ: Հարեւանների փոխանցմամբ, Սադոյանը պարզապես «նախագահի միասնական թեկնածու» է փնտրում վիճահարույց տարածքում: Կարդացեք`

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեզանից պահանջվելու է զսպվածություն, որպեսզի գործերը լավ ընթանան: ՑՈՒԼ 21.04-21.05: Ամենաբարդ խնդիրներն անգամ անսպասելի հեշտ կլուծվեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Եղեք նպատակաուղղված: Փնտրեք եկամուտ ստանալու լրացուցիչ աղբյուրներ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Խուսափեք հապճեպ վճիռներ կայացնելուց: Դրանք կարող են սխալ լինել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հնարավոր է՝ այսօր ձեր առջեւ նոր հեռանկարներ բացվեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր նոր մտահղացումները արժանի

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ԽԱՂԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ

Օգոստոսի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայացավ 4-րդ համահայկական համաշխարհային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Բացում Այս խաղերը մասնակցության առումով արդեն իսկ մի քանի ռեկորդ են սահմանել: Նախ, մասնակից քաղաքների քանակն այս անգամ հասել է 96-ի, իսկ 10 մարզաձեւերի մրցումներին մասնակցում են աշխարհի շուրջ 26 երկրների 2700 մեր հայրենակիցներ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին հանրապետության

Հայաստանյան գիշերահավասար

Դեպի լույսը կամ մութը թեքվելու հանգամանքը՝ պետության առումով, բնավ կախված չէ երկրագնդի երկակի պտույտից: Մենք ինքներս ենք ընտրում մութը կամ լույսը: Ու ըստ մեր ընտրության էլ՝ պատասխանատու ենք դառնում նաեւ դրա համար: Մեզնից յուրաքանչյուրին՝ առանձին-առանձին, փոքրիկ արքայազնի մոլորակներ չեն նվիրելու: Մենք ապրելու ենք համակեցության պայմաններում եւ դրա օրենքներով: Ու որքան ճիշտ ու բարոյական լինեն դրանք՝

ՍԵՔՍԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԸ՝ ՆՈՒՐԲ ՈՒ ՃԱՇԱԿՈՎ

Վստահեցնում է կինոարտադրության ոլորտում առաջին քայլերն անող ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: Հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիան, «Էյջ Քեյ» պրոդաքշընի հետ համատեղ ավարտին են հասցնում բրիտանացի գրող, դրամատուրգ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զարմացած» պիեսի մոտիվներով նկարահանված «Արջեր եւ սկյուռներ» (վերնագիրը նախնական է) գեղարվեստական ֆիլմի աշխատանքները: «Առավոտը» հանդիպեց ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ: Զրույցի սկզբում ռեժիսորը տեղեկացրեց, որ օրերս ավարտվել

«Եթե ծառայության համար պիտանի չէր, ինչո՞ւ զորակոչեցիք»

Դիրքերում ծառայած Արտյոմ Բաղդասարյանը որակվել է ոչ շարային զինծառայող «Որդիս՝ Արտյոմ Բաղդասարյանը, ծառայել է ազգային բանակում: Բանակ է գնացել 2005 թվականին եւ վերադարձել վերջերս: Ծառայել է պաշտպանության նախարարության Վայքի N զորամասի ուսումնական գումարտակում: 17 տարի երեխայիս պահել, մեծացրել եմ, բայց որեւէ առողջական խնդիր չի ունեցել, չի բողոքել, ընդամենը կրծքավանդակի միջնամասը փոքր-ինչ փոս է ընկած: Տղաս

«ՄԱՖԻՈԶ» ԴԱՍԱԳՐՔԵՐ

Դրանց ծանրությունը հնարավոր է առողջապահական խնդիրներ առաջացնի «Վարդանը Սահակից ավելի ծանր է: Արդյո՞ք նախկինում էլ նա ավելի ծանր է եղել»: «Հայկը Մուշեղի տարիքին է, իսկ Մուշեղը՝ Արմանի: Քանի՞ տարեկան է Հայկը, եթե Արմանը 14 տարեկան է»: Այս «տրամաբանական» խնդիրները վերցված են Հ. Ս. Միքայելյանի հեղինակած «Հանրահաշիվ 7» 7-րդ դասարանի դասագրքից: Ահա այսպիսի «հազվագյուտ» խնդիրներից ոչ

Ծորակից գորտ, սատկած մուկ ու զուգագուլպա է գալիս

Լուսակունք գյուղի բնակիչները ճահճաջուր են խմում՝ «համեմված» սատկած կենդանիներով: Լուսանկարում Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի խմելու ջրի խողովակն է: Այն անցնում է ճահիճների միջով, ու քանի որ վաղուց արդեն փտած ու ծակծկված է, ճահճաջուրն ու տիղմը, միախառնվելով խմելու ջրի հետ՝ հոսում են լուսակունքցիների խմելու ջրի ծորակից: «Երբ ծորակը բացում ենք, որ ջուր խմենք, բացի ջրից, բաժակի

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՐԵԼԱՎԵՆ

Քաղաքապետարանը հույս ունի, որ մայրաքաղաքում կներդրվի «երթեւեկային» մշակույթ Երեւանի զարգացման գլխավոր հատակագծի համաձայն, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մայրաքաղաքում սկսվել է երկու անցուղիների եւ երկու ստորգետնյա անցումների շինարարությունը: Ստորգետնյա անցումները պատրաստ կլինեն արդեն սեպտեմբեր ամսին, իսկ անցուղիները՝ տարեվերջին: Այս ծրագրերի արդյունքում հնարավոր կլինի որոշակիորեն թեթեւացնել Երեւանի, հատկապես՝ կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Երեւանի քաղաքապետարանի կառուցապատման ԾԻԳ-ի

«ԿՊԱՐՏՎԻ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Օրերս «Առավոտում» թիվ 15 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Խաչիկ Մանուկյանը մեր տված հարցին, թե հնարավո՞ր է, որ Վահագն Պետրոսյանն այս անգամ էլ իր օգտին ինքնաբացարկ հայտարարի՝ պատասխանել էր. «Ես կհրաժարվեմ, որ ինքը նույնիսկ մոտենա ինձ… Ես իրեն որպես լուրջ մրցակից չեմ էլ դիտել: Հիմա էլ ոչ իրեն խնդրել եմ, որ դնի թեկնածությունը, ոչ էլ խնդրելու եմ,

Հոգեհարազատ ռեժիմներ

«Ավտորիտար» կամ «կիսաավտորիտար» մակդիրներով բնութագրվող հետխորհրդային երկրներում տեղի ունեցող զուգահեռ գործընթացները երբեմն ապշեցնում են իրենց նմանությամբ՝ ստիպելով մտածել, որ դրանք եթե չեն համադրվում, ապա առնվազն ոգեշնչվում են միեւնույն կետից: Նախօրեին Բելառուսի Բրեստ քաղաքում իր հեղինակած «Նամակներ անտառից» գրքի շնորհանդեսի ժամանակ ձերբակալվել է այդ երկրի ընդդիմադիր երիտասարդական շարժման առաջնորդ, նախկին քաղբանտարկյալ (թերեւս, այժմ արդեն՝ ներկա) Պավել

Ոստիկանը պատգամավորի վրա ձեռք է բարձրացրել

Թռուցիկ բաժանելը արգելվա՞ծ է Օգոստոսի 18-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Համահայկական չորրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամների, վերջիններիս համախոհների, ինչպես նաեւ «Այլընտրանք» նախաձեռնության անդամների եւ իրավապահների միջեւ տեղի են ունեցել բախումներ: Պատճառն այն է, որ «Ժառանգության» եւ «Այլընտրանքի» անդամները մարզադաշտից դուրս թռուցիկներ են բաժանել՝ ի պաշտպանություն «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ

ՀՀ իրավապահները կիրակի օրը դարանակալել են նրանց հանդիպման վայրում «Առավոտի» ունեցած հավաստի տեղեկություններով, անցյալ շաբաթ քրեական աշխարհում հայտնի Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի՝ քրեական աշխարհում հայտնի մի քանի «օրենքով գողեր»: ժամանել էին Հայաստան: Առաջինը, ինչ նրանք արել էին մինչեւ իրենց բուն գործին անցնելը, այցելել էին «Թոխմախի» գերեզմանատուն՝ «Սվոյ Ռաֆի» հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Իսկ կիրակի օրը՝

«ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»

Այս կարծիքին է «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որը համոզված է, որ երկրի ապագայի համար իր կուսակցության ղեկավարը նախագահի միակ արժանի թեկնածուն է: – «Ժառանգություն»-ը խորհրդարանական կարճ կենսագրություն ունեցող խմբակցություն է, սակայն արդեն հասցրել եք եւ ձեր պատգամավոր ընկերների, եւ լրագրողների մոտ տպավորություն ստեղծել, որ դուք ամենից ակտիվ, շատախոս, բոլոր հարցերին արձագանքող խմբակցությունն եք, երեւի

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

Օգոստոսի 19-ին 93 տարեկանում վախճանվեց ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը: Իսաբեկյանը խորապես ազգային նկարիչ լինելով՝ մշտապես համամարդկային ու ժամանակակից էր եւ երբեք կուլ չգնաց սոցռեալիզմին եւ այլ կեղծ «իզմերին»: Իսաբեկյանն ու գեղանկարիչն այնքան անբաժանելի էին, որ նա շարունակեց նկարել անգամ տեսողությունը կորցնելուց հետո: Էդուարդ Իսաբեկյանը նաեւ հեղինակն էր «Իգդիրը» վեպի, որը, մասնագետների կարծիքով, ոչ միայն ճանաչողական,

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ տասներկուերորդ ԵՐԿՈՒ ՄԱՂԱՐԻՉ – Որ ճիշտն ուզում եք իմանալ, խաշի առումով նոյեմբերն ամենահարմարն է,- ասաց Դարբինյանը: – Հարմարը հարմար ա,- ասաց Աշոտը.- ուղղակի ձեր գրքի առումով որ շտապում եք, դրա համար եմ ասում հոկտեմբերին: – Շտապելու հարց չկա,- ասաց Դարբինյանը.- կարեւորը դիսերտացիայի պաշտպանությունն է: – Հա,- ասաց Աշոտը.- դիսերտացիան որ

Արոնյանը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը

Արոնյանը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը Մայնցում ավարտվեց արագ շախմատի՝ այսպես կոչված «Ֆիշերի շախմատ-960», 20-րդ կարգի հեղինակավոր մրցաշարը, որը համարվում է նաեւ աշխարհի փոքր առաջնություն: Չորս գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ֆրանսիացի Էտյեն Բակրոն եւ ուզբեկ Ռուստամ Կասիմջանովը, նախ միմյանց միջեւ երկու շրջանով անցկացված պայքարում որոշեցին մրցաշարային աղյուսակում իրենց դասավորությունը: Վեց հնարավորից վաստակելով 4,5 միավոր՝

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԿՀԱՐՈՒՑԻ

ԿԳ նախարարը երեկ խոստացավ, որ անհրաժեշտության դեպքում այդ քայլին էլ կդիմի Այսօր բուհերում արդեն փակցված են ընդունելության քննությունների արդյուքներն ամփոփող ցուցակները: Իսկ երեկ ժամը 22:00-ից www. gtech.am կայքում տեղադրվել են ընդունելության քննությունների անցողիկ միավորների ցուցակները: Հանրապետական ընդունող հանձնաժողովում երեկ կազմակերպված ասուլիսին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ամփոփեց քննությունների այս տարվա արդյունքները: Նա կրկին հայտնեց իր՝ բազմիցս

Որսացեք թափառող շուն, կատու կամ առնետ

Արջ ու հովազի որսի սիրահար պաշտոնյաներին նախարարությունը թույլատրում է անսահմանափակ քանակությամբ որսալ միայն ագռավներ, կաչաղակներ ու նման մանր-մունր կենդանիներ: «Մեր նախագահ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ որսորդ է եւ հատկապես սիրում է բադի որսը, իսկ վարչապետն ավելի շատ սիրում է ոչ թե բուն որսը, այլ՝ որ որսից հետո նստում են՝ հաց են ուտում, զրուցում: Ոստիկանության պետ

ՊԱՆԻՐԸ, ՀԱՑՆ ՈՒ ԳՈՃԻՆ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

Սննդի անվտանգության եւ անասնաբուժական, Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունները մայրաքաղաքում մեկ-երկու շրջայց կազմակերպելով՝ իրենց առաքելությունը կատարված են համարում: Վերջերս կառավարությունը սկսել է ուշադրություն դարձնել սննդի վաճառքին ու դրա անվտանգությանը: Գյուղնախարարության Սննդի անվտանգության եւ անասնաբուժության տեսչությունը մայրաքաղաքի շուկաներում շրջայցեր է կազմակերպում ու նկատողոթյուն տալիս խախտումներով վաճառք իրականացնող բոլոր առեւտրականներին: Սակայն տարվա ընթացքում 1-2 անգամ կատարվող նման շրջայցերով

Իմաստավորված կառույց

Շանհայյան համագործակցության մասին ասում է Վահան Շիրխանյանը Օգոստոսի 20-ին Բիշքեկում բացվել էր 1996թ.-ին ստեղծված Շանհայի համագործակցության կազմակերպության տարեկան գագաթաժողովը: Հիշեցնենք, որ այս կազմակերպության անդամ են Ռուսաստանն ու Չինաստանը, նաեւ միջինասիական երկրներ Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Ղրղըզստանը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Բիշքեկում հանդիպել են անդամ երկրների նաեւ գագաթաժողովին դիտորդի կարգավիճակով մասնակցած Իրանի եւ Մոնղոլիայի, պատվավոր հյուրեր՝ Աֆղանստանի

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՞Ն

Գուրգեն Եղիազարյանը նախագահական ընտրություններում ընդդիմության հաղթանակի համար այս տանդեմը միակ երաշխիքն է համարում: 2008թ. նախագահական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր դաշտի առանձին ուժերի միջեւ խորհրդակցություններ եւ բանակցություններ են ընթանում՝ միասնական թեկնածուով հանդես գալու համար: Հայտնի է, որ նման հավակնություն ունեցող քաղաքական գործիչների թիվը հե՛նց ընդդիմադիր դաշտում մոտ մեկ տասնյակի է հասնում, որոնցից միայն 4-5-ն են հայտարարել իրենց

ՎԵՐԱԴԱՐՁ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

ՀՀՇ-ն առաջադրելու է Տեր-Պետրոսյանին՝ անկախ վերջինիս կամքի՞ց Այսօր քաղաքական գործիչների ու ԶԼՄ-ների սիրած թեման է «կառաջադրվի՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՝ ոչ»՝ տարբեր վարիացիաներով՝ «հավատում եմ-չեմ հավատում», «ուզում եմ-չեմ ուզում», «պարտավոր է- պարտավոր չէ»: Եվ, ամենայն հավանականությամբ, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի երեկվա հայտարարությունն առ այն, որ ՀՀՇ-ն առաջադրելո՛ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, նույնպես չի խանգարի վերոնշյալ թեմայի

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031