Օրվա լրահոսը

Դատական վեճեր

Դատական վեճեր Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատավարության ժամանակ էլ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները սկսեցին հանդես գալ մեղադրող կողմի դեմ՝ ինչպես «27»-ի գործում է: Երեկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Ռշտունին հայտարարեց մեղադրող Զելիմ Թադեւոսյանին բացարկ հայտարարելու մտադրության մասին: Սակայն նախ նշենք, որ Արմեն Սարգսյանի դատապաշտպան Հովիկ Արսենյանը երեկ երկրորդ անգամ հեռացվեց դատական նիստերի դահլիճից։ Նա ներկայացել էր

Ավելի լավ է՝ լռեն

Ավելի լավ է՝ լռեն «ԱրմենՏելի» պնդումներն իր «տեխնիկական հնարավորությունների» մասին՝ առնվազն, տարօրինակ են: Թող առաջինը քար նետի նա, ով չի զայրացել, չի հոգնել, չի նյարդայնացել «ԱրմենՏելի» ծառայության որակից եւ օրվա մեջ մի քանի անգամ ցանկություն չի ունեցել պատին խփելով կոտրել հեռախոսը։ Այն, որ կապի որակը մեր երկրում ծայրահեղ վատ է՝ արդեն ամբողջ աշխարհին է հայտնի,

ԹԻՄԱՅԻՆ ԽԱՂԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԹԻՄԱՅԻՆ ԽԱՂԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Մինչ իշխանավորները հուսով են, թե իրենց քննադատությունը կանդրադառնա ապագա մրցույթում Ազգային հանձնաժողովի դիրքորոշման վրա՝ Գրիգոր Ամալյանը հայտարարում է, որ ՀՌԱՀ-ը երբեք հաշվի չի առնելու հասարակական կամ քաղաքական դիրքորոշումները: Նման հայտարարություն նա արեց՝ հյուրընկալվելով «Ար» հեռուստաընկերությանը: Սա թերեւս նշանակում է, որ հաշվի չեն առնվի նաեւ միջազգային կառույցների արձագանքները: Դրանցից վերջինը ԵԽԽՎ դիտարկման խմբինն

ԱՆՈՒՂՂԵԼԻ ԼԱՎԱՏԵ՞Ս Է ԱՐԴՅՈՔ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ

ԱՆՈՒՂՂԵԼԻ ԼԱՎԱՏԵ՞Ս Է ԱՐԴՅՈՔ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ Նաեւ այս խնդիրը երեկ Վարդան Օսկանյանի ասուլիսում փորձեց պարզել «Առավոտը» Արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարել էր, թե Եվրոպայի խորհուրդը լուրջ պատժամիջոցներ չի ձեռնարկի Հայաստանի դեմ: Այս կանխատեսումն առիթ դարձավ, որ հիշենք նրա մեկ այլ հայտարարություն: Նախագահի ընտրության 1-ին փուլից հետո, երբ բազմաթիվ ընտրակեղծիքներին եւ ձերբակալություններին հետեւել էին դիտորդների խիստ

ԱՌԱՅԺՄ ՈՉ ՄԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ԱՌԱՅԺՄ ՈՉ ՄԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Ֆուտբոլի Հայաստանի եւ Հունաստանի ազգային հավաքականների երեւանյան հանդիպման շուրջ սկանդալը դեռ չի փակվել։ «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վասիլիոս Գագացիսը օրերս պաշտոնական նամակ է ուղարկել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որում հայտարարել է, թե վերջինի՝ «Եվրո-2004»-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականից խաղը գնելու փորձի մասին արած հայտարարությունը «հսկայական

Ֆինանս պլյուս օրենք

Ֆինանս պլյուս օրենք Հատկապես վերջինի բացակայությունից, ըստ դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանի, հովանավորներ չկան «Դասական արվեստը տարիներ շարունակ հետին պլանում է, ինչը մեր երկրում փորձում են արդարացնել միայն ֆինանսի բացակայությամբ։ Բայց բացի ֆինանսից, մի ուրիշ խնդիր էլ կա։ Այս ոլորտում էլ թերի է օրենսդրական դաշտը»,- համոզված է դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ԱԿԱՄԱ ՈՐՍՈՐԴՆԵՐ

ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ԱԿԱՄԱ ՈՐՍՈՐԴՆԵՐ Գյումրիի բնության թանգարանում հազվագյուտ տեսակների կենդանիներն ու թռչունները դատապարտված են սովից ոչնչացման։ Հայաստանի բնության պահպանության պետական թանգարանի Գյումրու մասնաճյուղը հավանաբար մեր երկրի ամենամոռացված վայրերից է։ Անգամ թեժ քարոզարշավների ընթացքում կենդանիներին սովից, ցրտից փրկելու ու շենքի ավերված տանիքը վերանորոգելու խոստումներ էլ չեն հնչել։ (Դա հասկանալի է՝ կենդանիները քվեարկելու իրավունք չունեն): Ավելին, թանգարանների

Հայ լեզվաբանությունն ու անասնաբուժությունը

Հայ լեզվաբանությունն ու անասնաբուժությունը Այս երկու գիտությունները կապել ու Ավստրիայից Երեւան է բերել հայագետ Յասմինե Դում-Տրագուտը, որպեսզի ներկայացնի երեկ մեկնարկած Հայագիտական առաջին միջազգային համաժողովի մասնակիցներին։ «Մարդն այդ թեման է ուսումնասիրել, դա էլ ներկայացնում է»,- մեր զարմանքը «փարատեց» համաժողովի կազմկոմիտեի անդամ, ԵՊՀ պրոֆեսոր Արամ Սիմոնյանը։ Նրա ասելով, «մասնագիտական խորհուրդն արտասահմանցի հայագետների զեկույցների թեմաներն ընդունել է առանց

ԿՈՌՈՒՊՑԻԱ, ԱՆՇՈՒՇՏ, ԿԱ

ԿՈՌՈՒՊՑԻԱ, ԱՆՇՈՒՇՏ, ԿԱ Բաց նամակ ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանին Սիրելի Բագրատ: Սրտանց շնորհավորում եմ քեզ նախագահին առընթեր կոռուպցիայի դեմ գլխավոր պայքարողի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ քեզնից առաջ խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Ռազմիկ Դավոյանը հաջողությամբ լուծել է իր առաջ դրված բոլոր խնդիրները (մշակույթ, հասարակական կազմակերպություններ, ազգային փոքրամասնություններ), եւ հիմա մնացել է միայն կոռուպցիան:

«Քիմպրոմի» վերագործարկումը բլեֆ էր

«Քիմպրոմի» վերագործարկումը բլեֆ էր Վանաձորի քիմիական համալիրի կազմում գտնվող քիմգործարանի աշխատողները (հիմնականում պահակային ծառայության, որը հսկում է չաշխատող գործարանը) չեն ստացել շուրջ տասներկու ամսվա աշխատավարձ եւ չգիտեն, թե ով է վճարելու այն։ Հիշեցնենք, որ 1998 թվականին սեփականաշնորհված, բայց դեռեւս չվերագործարկված համալիրի բաժնետոմսերի մի մասը գտնվում է «Պրոմեթեւս-Քիմպրոմ» ՓԲԸ-ի ձեռքին, մյուս մասը, որ 2002թ. աշնանն անցել

«ԱՐԱԲԻԿԱ»՝ «ՌՈԲՈՒՍՏԱՅԻ» ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ

«ԱՐԱԲԻԿԱ»՝ «ՌՈԲՈՒՍՏԱՅԻ» ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ Սուրճի շուկայում ստվեր կա Դեռեւս չճշգրտված մեր տեղեկություններով, «Արաբիկա» տեսակի սուրճ չի ներկրվում հանրապետություն, մինչդեռ շուկայում առկա են տեղական մի շարք ֆիրմաների արտադրության սուրճեր, որոնց փաթեթները վկայում են հենց «Արաբիկայի» պարունակության մասին: Ապացույցը տես՝ լուսանկարում: Մեր այս տեղեկությունը հաստատեց «Փարիզյան սուրճ» ընկերության նախագահ Վազգեն Ասատրյանը, հավելելով. «բացի Փարիզյան սուրճից: Մենք տվյալներ ունենք

ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՈՒՐՋ

ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՈՒՐՋ Որքան էլ «Օրինաց երկիրը» եւ ՀՀԿ-ն պնդում էին, թե նպատակահարմար չէ իրագործել ՀՅԴ առաջարկը եւ առանձին կառույց ստեղծել, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարելու կոչված պետական մարմինները բավարար են՝ Ռոբերտ Քոչարյանը խորհրդական նշանակեց դաշնակցական Բագրատ Եսայանին, որի ոլորտը նախանշվում է հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այս նշանակումը գնահատելու մեր խնդրանքին ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության

ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿԶՐԿՎԻ՞ ԱՐՏՈՆԱԳՐԻՑ

ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿԶՐԿՎԻ՞ ԱՐՏՈՆԱԳՐԻՑ Դատախազությունը սեպտեմբերի 12-ին քրեական գործ է հարուցել փաստաբան Հովիկ Արսենյանի կողմից «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ արտոնագիր ստանալու փաստի առնչությամբ: Գործը հարուցվել է «Քրեական օրենսգրքի» 325 հոդվածի հատկանիշներով՝ փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։ Գործը գտնվում է Գլխավոր դատախազին առընթեր՝ հատկապես կարեւոր գործերով քննիչ Հեկտոր Սարդարյանի վարույթում։ Երեկ Հովիկ Արսենյանի բնակարանում կատարվել

«Հայաստանում անց են կացվում ժողովրդավարական բարեփոխումներ»

«Հայաստանում անց են կացվում ժողովրդավարական բարեփոխումներ» Գտնում է Ռոբերտ Քոչարյանը Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասի՝ Հայաստան կատարած, ըստ էության, խիստ արարողակարգային այցի ժամանակ, երեկ երկու երկների միջեւ կնքվեցին ոչ պակաս ձեւական երեք միջկառավարական համաձայնագրեր։ Կնքման հանդիսավոր արարողությանը հաջորդած բրիֆինգի ժամանակ զույգ նախագահներն, ինչպես արդեն կռահեցիք, արտահայտեցին բավականաչափ ձեւական մտքեր եւ բարեմաղթանքներ։ Այդուհանդերձ, պետք է նկատենք, որ

ԿՈՄԻՍԱՐՆԵ՞Ր ԵՆՔ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿՈՄԻՍԱՐՆԵ՞Ր ԵՆՔ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Փոխնախարարներին եւ կառավարությանն առընթեր կոմիտեների ղեկավարներին եւս կոալիցիոն սկզբունքով նշանակելու ՀՅԴ առաջարկի առնչությամբ ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: – ՀՅԴ ներկայացուցիչը մեղադրեց Ձեզ, որ կոալիցիայի քաղաքական խորհրդի նիստից ընդամենը մեկ օր անց խախտեցիք ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի՝ քանի դեռ բանակցությունների փուլում էր հայեցողական պաշտոնները եւս կոալիցիոն սկզբունքով բաժանելու

«ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

«ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ» Ասում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը – Շատերին էր հայտնի փաստաբան Հովիկ Արսենյանի կենսագրության այն հատվածը, որի պատճառով նրան արգելեցին շարունակել ձեր եղբոր՝ Արմեն Սարգսյանի պաշտպանությունը։ Վստահ եմ, ձեզ եւս դա հայտնի է, ուրեմն ինչո՞ւ հենց այդ փաստաբանին ընտրեցիք, երբ հաստատ գիտեք, որ Սարգսյանների անվան հետ կապված ամեն

ԻՐԱՆՆ ՈՒ ԻՐԱՔԸ՝ ՀԱՅ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂԻ ԱՉՔԵՐՈՎ

ԻՐԱՆՆ ՈՒ ԻՐԱՔԸ՝ ՀԱՅ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂԻ ԱՉՔԵՐՈՎ 2003թ.-ին ամենամյա World Press Photo մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը ստացավ հայազգի Էրիկ Գրիգորյանը: Երեկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը կազմակերպել էր հանդիպում երիտասարդ ֆոտոլրագրողի հետ: 34-ամյա Էրիկը ծնունդով Իրանից է, 1979 թվականից ապրում է ԱՄՆ-ում: Համագործակցել է Los News թերթի, այլ հայտնի թերթերի եւ ամսագրերի հետ: Այժմ աշխատում է Polaris Imagis գործակալությունում:

ՏԱՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է

ՏԱՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում անցկացրած 12-օրյա ուսումնամարզական հավաքից երեկ Երեւան վերադարձավ բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը։ Նախաօլիմպիական այս հավաքը մեկնաբանում է հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը. – Այս հավաքի նպատակը փոքր ընդմիջումից հետո հավաքականի տղաների ընդհանուր եւ մասնագիտական ֆիզիկական որակները բարձրացնելն էր: Հավաքն անցավ արդյունավետ եւ ես ավարտին կազմակերպված նորմատիվների ընդունման արդյունքներից բավարարված եմ։

Ընդդեմ օպտիմալացման

Ընդդեմ օպտիմալացման Երեկ Հայ արիական միաբանության (ՀԱՄ) անդամները մի խումբ ուսուցիչների եւ մտավորականների հետ հավաքվել էին Գրողների տանը, քննարկելու հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները եւ օպտիմալացման հետեւանքները։ Հայ արիները համոզված են, որ այսօր մեր հանրակրթական համակարգ են ներմուծվել «ազգային էությունն ու նկարագիրը խեղաթյուրող գաղտնագրված ծրագրեր՝ կրթահամակարգի բարեփոխումներ անվան տակ»։ Ըստ արիների, մեզ պարտադրվող կրթահամակարգը «հանգեցնում է հայոց

ԱՇՆԱՆԱՄՈՒՏ-3

ԱՇՆԱՆԱՄՈՒՏ-3 Արդեն խոսեցինք այն մասին, որ հնարավոր է լինել արեւմտամետ, չլինելով դեմոկրատ։ Եվ սա Հայաստանում իրողություն է։ Եվ ոչ միայն Հայաստանում։ Այս հանգամանքը ծնեց ժողովրդավարական գործընթացի մի այլ անակնկալ։ Արեւմուտքի՝ նախկին սոցճամբարի երկրներում ժողովրդավարության տարածման փորձը, որքան էլ զարմանալի թվա, հանգեցրեց անկանխատեսելի պարադոքսի. ժողովրդավարության մուտքը ուժեղացրեց ազգայնականության հակազդեցությունը։ Դժվար է սա օրինաչափություն համարել, սակայն դեռեւս

Դիմորդներն անհավասար պայմաններում էին

Դիմորդներն անհավասար պայմաններում էին Ֆիզիկայի 2003թ. ընդունելության քննությունների մասին 2003թ. ֆիզիկայի ընդունելության քննություններն, իրոք, աննախադեպ էին գրավոր աշխատանքների ստուգման ոչ պատշաճ մասնագիտական մակարդակով, 2003թ. ընդունելության քննությունների անցկացման կանոնակարգի խախտումներով, բողոքարկման եւ կրկնակի բողոքարկման ներկայացված աշխատանքների մեծ թվով, քննական պրոցեսի կազմակերպման թերություններով: 1. «Դիմորդ-2003» ուղեցույցում ֆիզիկա առարկայի 2003թ. բուհական ընդունելության քննության ծրագրի պարզաբանումների 10. կետում (էջ

«ԵՍ ՈՐԴՈՒՑՍ ՉԵՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ»

«ԵՍ ՈՐԴՈՒՑՍ ՉԵՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ» Ասում է Ջոն Հարությունյանի մայրը «Որ եկավ, շատ վատ էր, պրիստուպներ էր տալիս, ասում էր՝ վայ, մամ, մեռնում եմ: Մարմնի տարբեր մասերն էր ցավում, երեք անգամ հիվանդանոց ենք տարել: Մի անգամ էլ ասաց՝ մամ, ավելի լավ է մեռնեմ, քան ապրեմ: Ասացի՝ Ջոնիկ, գուցե մի վատ բա՞ն ես արել, ասա, ասաց. «Չէ,

Ո՞վ է մեղավոր

Ո՞վ է մեղավոր Կառավարությո՞ւնը, մարզպետարա՞նը, քաղաքապետարա՞նը, թե՞ դատարանը Գյումրիի Խրիմյան հայրիկ 59 շենքի բնակիչների ու «Պրոգրես-համալսարան» արտադրական կոոպերատիվի նախագահ Ռաֆիկ Խաչատրյանի միջեւ ծագած թեժ հակամարտությունը, թվում է, անլուծելի է: Պատճառը, բնակիչների խոսքերով ասած, «պիղատոսների (նկատի ունեն դատավորներին- Ն. Ա.) սխալ որոշումները, փաշաների մեծ ախորժակն է»: ՀՀ կառավարության 1998թ. N 81 եւ 2001թ. N15 որոշումներով Գյումրիի

ՆԱԽ ՎՏԱՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ՀԵՏՈ՝ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ

ՆԱԽ ՎՏԱՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ՀԵՏՈ՝ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ Վտանգավոր կարող է լինել ոչ միայն սնունդը, այլեւ լվացող միջոցները, հագուստը, կոշիկը «Հիմա որակի համակարգ ներդնելը դարձել է մոդա»,- ասում է Հայաստանի Սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ Աբգար Եղոյանը: Սակայն, ըստ նրա, մինչ այդ պետք է ներդրվի մեկ այլ՝ արտադրության մեջ վտանգների կետերի հայտնաբերման եւ կանխարգելման համակարգ (HACCP): Այսինքն,

ՑԻՆԻԿ ԿՈՂՈՊՈՒՏ

ՑԻՆԻԿ ԿՈՂՈՊՈՒՏ «Կան մարդիկ, որոնք աշխարհ են գալիս որպես արդեն իսկ ձեւավորված նկարիչներ՝ բերելով իրենց առանձնահատուկ, ամփոփող եւ ամբողջական միկրոաշխարհը, որին հավատարիմ են մնում մինչ իրենց կյանքի վերջը։ …Բաժբեուկը մեծագույն նկարիչ էր»,- Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի արվեստի մասին գրել է Երվանդ Քոչարը։ Այսօր մեծ վարպետը չունի տուն-թանգարան, եւ նրա ստեղծագործությունների մի մասը դստեր՝ նկարիչ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի տանն

Նպատակը Հանրագիտարանն է

Նպատակը Հանրագիտարանն է Սիրով տպագրում ենք «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանի հրահանգով կազմված «Հայկական հանրագիտարան» հրատարակչության աշխատակազմի նամակն ուղղված «Առավոտին»։ «Ձեր թերթի թ.թ. 165, 166 համարներում տպագրված «Երբ հիմնարկն անտեր է» հոդվածում, որի նպատակը մեզ դեռեւս անհայտ է, բերված «փաստերը» ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, այլեւ հատուկ հորինված են եւ՝ ոչ վայել որեւէ

«ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՎՍ «ՆԱԽԿԻՆ» ԿԴԱՌՆԱ»

«ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՎՍ «ՆԱԽԿԻՆ» ԿԴԱՌՆԱ» Վստահ է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրն իսկ առիթը բաց չթողեց քննադատել ԱԺ նախկին Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունը. «Պատվիրակությունը կարող էր ավելի լավ աշխատել, քան աշխատել է։ Պարտավորությունները ստանձնելիս բանակցությունները կարող էին լինել շատ ավելի արդյունավետ,

ՓԱՍՏԱԲԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՓԱՍՏԱԲԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ Հովիկ Արսենյանը պնդում էր, որ նա իրավապահ մարմիններից թոշակի է գնացել Հինգշաբթի օրը Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատաքննության ժամանակ մեղադրող Զելիմ Թադեւոսյանը հայտարարություն արեց, որը հիմք դարձավ ամբաստանյալ Արմեն Սարգսյանի փաստաբան Հովիկ Արսենյանին դատավարությանը մասնակցելուց ժամանակավորապես հեռացնելու մասին դատարանի որոշման համար: Ըստ մեղադրողի, փաստաբանը դատական պրոցես է ներգրավվել՝ չունենալով դրա իրավունքը եւ ապօրինի

ԿԱՄ ԿՄՆԱ ՀԻՆԸ, ԿԱՄ ԿԳԱ ՆՈՐԸ

ԿԱՄ ԿՄՆԱ ՀԻՆԸ, ԿԱՄ ԿԳԱ ՆՈՐԸ Ինչպես արդեն գրվել է մամուլում, մեկ շաբաթից ավելի շարունակվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի ակադեմիական վարժարանի կոլեկտիվի եւ աշակերտների դասադուլը։ Կրթության ոլորտի օպտիմալացման գործընթացի արդյունքում Թալինի ակադեմիական վարժարանի տնօրեն Լեւոն Խաչատրյանը որպես թոշակառու ազատվել է աշխատանքից։ Արագածոտնի մարզպետ, ՀՅԴ ներկայացուցիչ Գագիկ Գյոզալյանը նոր տնօրեն է նշանակել Ռուզաննա Մելքոնյանին։ Դպրոցի

«ԴՎԻՆԸ» ՆՈՐԻՑ ՎԱՃԱՌՔԻ ԿՀԱՆՎԻ

«ԴՎԻՆԸ» ՆՈՐԻՑ ՎԱՃԱՌՔԻ ԿՀԱՆՎԻ Պետական գույքի մասնավորեցման վարչության պետ Դավիթ Վարդանյանի տվյալներով, «վերջին ժամանակներում մեծացել է դատարանի որոշմամբ ընկերությունների գույքի բռնագանձումների եւ վաճառքի դեպքերի թիվը»: Ըստ նրա, հիմա ցուցակում կան շատ ընկերություններ, որոնց բաժնետոմսերը կան, բայց գույքը չկա, դրանք պիտի գնան լուծարման կամ սնանկացման։ Երեկ կառավարությանը ներկայացված երկրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն, այս տարի լուծարվել է

Լրահոս
Դեբեդը բարկացել է

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031