Օրվա լրահոսը

«2008 X»-ը մեկնարկում է

Փետրվարի 16-ից մարտի 2-ը Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի Ազգային թատերական ստեղծագործական միավորման «X» փառատոնը: Այս մասին երեկ տեղեկացրին փառատոնի նախագահ Ռուբեն Բաբայանն ու գեղարվեստական ղեկավար Արա Խզմալյանը: Նախորդ փառատոնը կայացել է անցյալ տարի եւ կոչվել է «2007X»: Մասնակցել է 7 թատրոն՝ 8 ներկայացմամբ: Այս տարի մասնակցում է 18 թատրոն, որից 2-ը՝ մարզային՝ Գյումրիից եւ Վանաձորից:

Փետրվարի 11

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր նոր հնարավորություններ կստեղծվեն աշխատանքում հաջողության հասնելու համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Մի ալարեք, այսօրվա գործը վաղվան չեն թողնում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Գործընկերների հետ շփումներում ավելի զուսպ եղեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր չի բացառվում, որ հակառակ սեռի ներկայացուցիչները փորձեն ձեզ սադրել: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր զբաղվեք խոհանոցային գործերով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր անսպասելի հյուրեր կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր գնումներ

Ինքնասպան ծնվում են, ոչ թե դառնում

Ըստ հոգեբանի՝ ինքնասպանությունը ոչ թե խելքը թռցնելու հետեւանք է, այլ՝ խելքի ավելցուկի Ամեն տարի աշխարհում ինքնասպան է լինում շուրջ 1 միլիոն մարդ, իսկ այդ քայլի իրական պատճառները դեռ բացահայտված չեն. դա է պատճառը, որ այն դասվում է բոլոր ժամանակների «անբուժելի հիվանդությունների» շարքին: Ինքնասպանության հետեւանքով կյանքից հեռացել են բազմաթիվ հանրահայտ եւ տաղանդավոր մարդիկ: 1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏ ՆՎԻՐԵԼ

Հավանաբար՝ հայկական մենտալիտետից ելնելով, ոչ բոլոր հայուհիներն են դա ընդունում Մարդիկ սիրում են նվերներ ստանալ տարբեր առիթներով, բայց ոչ միշտ է լինում, երբ նվիրողը կարողանում է ճիշտ նվեր ընտրել: Ամեն դեպքում նվիրողը միշտ էլ ջանում է իր ընտրածը համապատասխանեցնել այն մարդու ճաշակին, որին պատրաստվում է նվիրել: Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, բայց այն մարդը,

Հայ գրոսմայստերները հավակնում են «CessPro» ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ շախմատի հեղինակավոր մասնագետներն ընտրել են անցած տարվա ընթացքում խաղացված հազարավոր պարտիաներից քառասունը, որոնցից փորձագետների քվեարկությամբ որոշվելու է մեկը, որը կճանաչվի որպես մրցաշրջան 2008-ի ամենահիասքանչ ստեղծագործական նվաճում: Ուրախալի է, որ այդ անվանակարգին հավակնում են նաեւ տարբեր մրցաշարերում Հայաստանի ներկայացուցիչների խաղացած պարտիաները: Դրանք են. Լեւոն Արոնյան-Լյուկ վան

ԾՐԱԳՐԵՐՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԿԱՏԱՐՎԵՆ

Երկու օր առաջ ձեւավորվեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը: Ընտրվեցին ֆեդերացիայի նախագահի տեղակալները, պատասխանատու քարտուղարը, նախագահության անդամները, ինչպես նաեւ ՀԱՕԿ-ի անդամության թեկնածուները: Ընտրվելու հաջորդ իսկ օրվանից նրանք զբաղված են նախկինում արվածն ի մի բերելով: Եվ, ըստ ամենայնի, մինչեւ վերջնական կարգուկանոն հաստատելը՝ բավականին ժամանակ կպահանջվի: Երեկ «Առավոտը» հանդիպեց ֆեդերացիայի նախագահի նորընտիր առաջին տեղակալ եւ գործադիր տնօրեն

Շոտլանդիայում «արքայազնը» Հայաստանից էր

Պերճ Քարազյանը՝ Պրոկոֆեւի «Երեք նարինջների սերը» օպերայում Պերճ Քարազյանն իր «նարինջների» հետ: Բազմադարյա մշակույթ ունեցող մեր երկիրը դեռ հայտնի չէ ողջ աշխարհին՝ իր գեղագիտական կուտակումներով եւ ձեռքբերումներով: Շոտլանդիայում, օրինակ, մինչեւ այս տարի որեւէ տեղեկություն չունեին հայկական վոկալ դպրոցի եւ մեր օպերային արվեստի մասին: Արդեն իսկ հաճելի է, որ շնորհիվ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ

«ՄԻ ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆՔ»

Հալեպի ազգային թեմական ժողովի ատենապետ Տարոն Ավետիսյանը՝ սիրիահայ գաղութի մասին Ըստ Տարոն Ավետիսյանի, չպետք է հակադրել ծագումն ու քաղաքացիությունը: Հալեպի (Բերիո) ազգային թեմական ժողովի ատենապետ Տարոն Ավետիսյանն ասում է, որ սիրիահայ գաղութը 100 000 է հաշվվում: «Այդքան մարդ է ապրում ողջ Սիրիայում, իսկ դրա 70-75 հազարը՝ Հալեպում, որտեղ նաեւ մեր առաջնորդարանն է գտնվում: Հայկական եկեղեցիները

ՍԱՐԿՈԶԻՆ ԱՅՑԵԼԵՑ ԻՐԱՔ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ արտգործնախարար Բեռնար Քուշների ուղեկցությամբ, անսպասելի այցելեց Իրաք: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրա այցի մասին նախօրոք չէր հայտարարվել: Երեկ Սարկոզին հանդիպումներ է ունեցել Իրաքի նախագահի եւ վարչապետի հետ: «Ֆրանսիայի նախագահը Իրաքում է գտնվում, որպեսզի սատարի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը եւ ազգային համաձայնությանն ուղղված ջանքերին»,- ըստ «Նեզավիսիմայա գազետա» թերթի՝ լրագրողներին ասաց Սարկոզիին ուղեկցող

Խոպանչիների վիճակը վիճակ չի Ռուսաստանում աշխատանքային միգրանտների իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի՝ փաստում է Human Rights Watch-ը՝ Ռուսաստանում շինարարության ոլորտում աշխատող միգրանտների եւ նրանց իրավունքների պաշտպանության մասին երեկ հրապարակված 130 էջանոց զեկույցում: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար: «Գո՞հ եք, որ խաբում եք

Եզդիերենի դասավանդումը տապալվո՞ւմ է

Ըստ եզդիերեն դասավանդող մանկավարժների՝ մարզերի դպրոցների եզդիական դասարաններ հաճախող աշակերտների ծնողները ցանկանում են եզդիերենի որոշ դասաժամեր տրամադրել հայոց լեզվին: Օրերս, երբ մի առիթով գտնվում էինք կրթության եւ գիտության նախարարությունում, այստեղ «կռվի» էր եկել Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նա դժգոհում էր, որ Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի մարզերում տեղակայված եզդիաբնակ գյուղերում, որոնց որոշ հանրակրթական դպրոցներում գործում

ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆԻՆ

ՀՀ դպրոցներում, չնայած համապատասխան տեսչության ստուգումներին, շարունակվում են խախտվել սանիտարահիգիենիկ նորմերը: Գաղտնիք չէ, որ ներկայումս ՀՀ հանրակրթական դպրոցների մեծամասնության սանհանգույցները գտնվում են ոչ բարվոք վիճակում: Այս մասին գիտեն թե՛ այդ կառույցների ղեկավարները, թե՛ վերադաս մարմինները: Դրա պատճառը հիմնականում այն է, որ դպրոցների ջրագծերը հին են, մշտական ջրամատակարարման բացակայության պատճառով խողովակները խցանվում են: Այս իրավիճակը, սակայն,

Ինչու են մտավորականները լռում

Ընթերցողը շարունակում է թեման Ինչպես հայտնի է, «Առավոտ» ինտերնետային էջում խմբագրական հոդվածի տակ կա «քննարկում» կոճակը, որտեղ ընթերցողներն արտահայտում են իրենց կարծիքը: Այդ արձագանքների մեջ կան նաեւ հետաքրքիր ու արժեքավոր դիտարկումներ, որոնք վերաբերում են հենց խմբագրականի բովանդակությանը, ոչ թե լրագրողների անձերին կամ վերացական թեմաներին: Լուրջ, բովանդակային վերլուծությունները մենք պարբերաբար ներկայացնելու ենք նաեւ տպագիր տարբերակի ընթերցողի

ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵՑՈ՞ՒՅՑ

Այսօր մեր հասարակությունը կանգնած է ցավալի իրողության առջեւ, երբ ոսկե հորթի պաշտամունքից զատ, իրենց նողկալի ներկայությամբ հասարակական եւ անհատական մեր կյանքը քայքայում եւ, չենք վարանի ասել, բարոյազրկում են օտարաստեղծ եւ ազգային ցածրաճաշակ հեռուստասերիալները: Հզոր այդ գործիքը՝ հեռուստատեսությունը, որ կարող է ծառայեցվել հասարակության մեջ բարու եւ սիրո սերմանմանը, եղբայրասիրության խթանմանն ու տարբեր առաքինությունների զորացմանը, ծառայում է

Դեռ ամեն ինչ պարզ չէ՞

ՀՔԾ-ում շարունակվում է գործի քննությունը, իսկ էջմիածինցիք այս հարցում լավատես չեն Հակոբ Հակոբյան-Կարեն Գրիգորյան քաղաքական պայքարի պտուղներն այժմ «վայելում» են Հատուկ քննչական ծառայությունում: Հոկտեմբերի 19-ին կայացած Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների արդյունքները քաղաքապետի նախկին թեկնածու Հակոբ Հակոբյանը բողոքարկեց, ինչը, սակայն, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը մերժեց՝ ապացույցների բացակայության պատճառով: Լուրջ տեղեկություններ ունենալով ընտրակեղծիքների կոնկրետ տեսակների մասին, բայց

ԻՋԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱ

Քաղաքապետի հինգ ամիս տեւած պայքարից հետո՝ նրան մեղադրում են պարտականությունները չկատարելու մեջ Վարուժան Ներսիսյանը ինքնակամ շինարարության դեմ պայքարը շարունակել է անգամ իր դեմ քրեական գործ հարուցելուց հետո: ՀՀ գլխավոր դատախազությունը հունվարի 29-ին տեղեկություն է տարածել, թե Իջեւան համայնքի ղեկավարը (քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը), լինելով պաշտոնատար անձ, քաղաքում իրականացվող ինքնակամ շինարարությունը դադարեցնելու հարցում ոչինչ չի արել, ուստի

Կարգադրիչները պատրաստ չեն զենք կրելու

Իսկ որ հանկարծ նախազգուշական կրակոցը վերեւի հարկում աշխատող դատավորին կամ դատախազին դիպչի՞ Ըստ Մեջլումյանի՝ զինված հարձակման դեպքում կարգադրիչը անզոր կլինի:       Դատարանում կարգուկանոն հաստատող դատական կարգադրիչներին զինելու՝ իշխանության գաղափարն այնքան էլ դուր չի գալիս այդ համակարգի հետ շփվող փաստաբաններին, քաղաքացիներին: Ինչո՞ւ է օրինագիծը հենց այս պահին ներկայացվել խորհրդարան, որքանո՞վ է այն նպաստելու՝ դատարանում

«ՆԱՄԱԿՆԵՐՍ ԱԲՈՎՅԱՆԻ ՆՄԱՆ ԿՈՐՉՈՒՄ ԵՆ»

Դոնարա Մկրտչյանի բողոքը՝ ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության Դոնարա Մկրտչյանը մինչեւ վերջ պայքարելու է: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում աննկատ անցավ Դոնարա Մկրտչյանի հայցի քննությունը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության դեմ: Այդպես աննկատ են ընթանում բոլոր այն դատաքննությունները, որոնք առնչվում են շարքային քաղաքացիների իրավունքներին: Այստեղ օմբուդսմենը, դատախազը, ոստիկանապետն ու իրավապաշտպան կառույցներն ասելիք չեն ունենում

Համայնքները լավ չեն աշխատում

Ըստ տարածքային կառավարման նախարարության, համայնքները չեն կարողանում վճարել հարկերը եւ հսկայական պարտքեր են կուտակել: Օրերս տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Լոռու մարզում վատ աշխատելու համար համայնքների ղեկավարներին խիստ նկատողություն տվեց՝ ասելով, որ եթե նրանք շարունակեն այդ տեմպերով աշխատել, ապա պետբյուջեից ոչ մի գումար այլեւս չեն ստանա: Նշենք, որ Լոռու մարզում սեփական եկամուտները 60 եւ ավելի

ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Գյումրիի երեկվա ավագանու նիստը ոչ այլ ինչ էր, քան «ռազբորկա» «Առավոտ» օրաթերթի հետ Գյումրիի քաղաքապետը՝ ընդդեմ լրագրողների: Երեկ Գյումրիի նորընտիր ավագանին ծափահարություններով, քաղաքապետին ուղղված գովեստի խոսքերով հաստատեց քաղաքի բյուջեն: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսքերով, անցած տարվա համեմատությամբ, բյուջեն ավելացել է 485 միլիոն րամով՝ դառնալով 3 միլիարդ 626 միլիոն դրամ: «Եթե յուրաքանչյուր տան տղամարդ կարողանա իր

«Ոչ տալն է մի բան, ոչ էլ՝ չտալը»

Չնայած անվտանգության ազդանշանային սարքերը եւ դրանց տեղադրումը անվճար է, «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները բնակիչներից գումար են պահանջում: Հանրապետությունում գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցող բազմաթիվ վթարներից ու մահվան դեպքերից հետո, «ՀայՌուսգազարդը» որոշեց մինչեւ 2011 թվականը բաժանորդների բնակարաններում անվտանգության ազդանշանային սարքեր տեղադրել: Այս օրերին ընկերության աշխատակիցները շենք առ շենք ընկած՝ բնակարաններում տեղադրում են այդ սարքերը: Նշենք, որ սարքերը եւ

ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴ ԱՆԱՍՈՒՆԻ ՄԻՍԸ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ

Մինչդեռ անասնաբույժները պնդում են, որ բրուցելոզը մսի եւ կաթնամթերքի միջոցով՝ հիվանդ կենդանուց մարդուն փոխանցվող անբուժելի հիվանդություն է: Շուկայում կարող է վաճառվել նաեւ բրուցելոզով վարակված անասունի միս: Սյունիքի մարզի մի քանի գյուղերում տարածված բրուցելոզ հիվանդության պատճառով արդեն հարյուրավոր խոշոր եղջերավոր անասուններ են ոչնչացվել: Համաճարակը սրվել է հատկապես մարզի Ծղուկ գյուղում: Այս մասին «Առավոտն» արդեն գրել է

«Սովորական է դարձել հարցերը կրակոցով լուծելը»

Բլոգերները քննարկում են փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը «Ա1+»-ի բլոգում՝ https:// a1plus.wordpress.com/ քննարկում է ընթանում՝ «Ում պատվերով է սպանվել Գեւորգ Մհերյանը» թեմայով: Նշենք, որ բլոգը վարում է «Բլանշ» կեղծանունով ստորագրող լրագրող Շուշան Հարությունյանը: Ներկայացնում ենք հատվածներ տեղադրված կարծիքներից առավել հետաքրքրականները՝ որոշ խմբագրմամբ: Սերոժ. «Ես ինչքանով գիտեմ՝ ինքը էս ռեժիմի կադրն է եղել ու ամենալավ ձեւով ծառայել

«ԱԲՍՏՐԱԿՏՑԻՈՆԻ՞ԶՄ»

Ըստ Արման Մելիքյանի՝ Քաղաքացիության մասին ԼՂՀ օրենքը «վերացական օրենք է վերացական պետության վերացական քաղաքացիների մասին»: Քաղաքացիության մասին օրինագիծը, որն այս օրերին շրջանառվում է ԼՂՀ խորհրդարանում, հավելյալ ապացույց է, որ հայկական կողմը ԼՂՀ հարցի վերաբերյալ քաղաքականություն չունի: Իսկ բուն օրինագիծը ՀՀ համանման օրենքի կրկնօրինակն է: Այս կարծիքին է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Օրենսդիրները հավանաբար շփոթել

ՄԵՂՄԱՑՆՈՒՄ ԵՆ՝ ԽՍՏԱՑՆԵԼՈՎ

Երեկ տեղի ունեցավ ՀՀ Քրօրի 300 եւ 225 հոդվածների փոփոխություններով զբաղվող խորհրդարանական աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Աշխատանքային խմբում ընդգրկված Արծվիկ Մինասյանը «Առավոտ»-ին ասաց. «225 հոդվածի մասով մեր տեսակետն է, որ հոդվածը թեթեւացվի, տրվի զանգվածային անկարգություններ հասկացությունը, պատասխանատվություն սահմանվի դրանց կազմակերպման համար՝ այն դեպքում, երբ այդպիսի անկարգությունները ուղեկցվել են բռնություններով եւ ջարդերով: Երկրորդ՝ զանգվածային անկարգությունների ժամանակ

Հայկական մամուլը՝ CPJ-ի զեկույցում

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն՝ Committee to Protect Journalists (CPJ) երեկ հրապարակել է «Հարձակումներ մամուլի վրա-2008թ» ամենամյա հետազոտությունը, որի Հայաստանին վերաբերող հատվածում ասվում է. «Լրագրողների նկատմամբ ճնշումները, գրաքննությունն ու ինքնագրաքննությունը ԶԼՄ-ներում ավելի են ուժեղացել 2008թ. փետրվարին օրինախախտումներով անցած նախագահական ընտրություններից առաջ եւ հետո: Քվեարկությունից հետո երկրի ավտորիտար նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրություն, որ կասեցնի ցույցերը

«ՎԱՂՈՒՑ ԷՐ ՊԵՏՔ ԱՅԴ ՇԵՇՏԱԴՐՄԱՄԲ ԽՈՍԵԼ»

Գնահատելով հանրապետության նախագահի կոշտ պատասխանը՝ ուղղված Ադրբեջանի ԱԳ նախարարին, ասաց ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը: – ՀՀ նախագահը Մյունխենում կոշտ հակահարված տվեց Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ հայտարարեց, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Ղարաբաղի ժողովրդի հանդեպ: Դուք՝ որպես գեներալ եւ պատերազմի մասնակից, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի այս կոշտությունը: –

ԱԳՆ-Ն ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեկ կառավարության առջեւ, արտաքին գործերի նախարարի հաշվետվության ընթացքում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ո՞ր փուլում է գտնվում այն փաստաթղթի պատրաստումը, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի պաշտոնական տեսակետից՝ հիմնական պատասխաններն այն հարցադրումների, որոնք հաճախ հնչում են տարբեր միջազգային համաժողովներում. «Պետական շատ ծառայողներ, որոնք տարբեր բնագավառների մասնագետներ են եւ հեռու են քաղաքականությունից, հաճախ միջազգային կոնֆերանսներում անհարմար վիճակի

«ԷԱԿԱՆ ՉԷ՝ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԿՓՈԽԵ՞Ք, ԹԵ՞ ՉԵՔ ՓՈԽԻ»

Ասում է Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը Քրեական եւ դատական օրենսդրության մեջ փոփոխություններ նախաձեռնելով, ըստ «7»-ի գործով տուժողի շահերի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի՝ իշխանությունը որոշակի սցենար է նախատեսել. «Ես այն պայմանականորեն կանվանեի երկու ծրագրերի սցենար: Խորհրդարանում այժմ փաստորեն այս ուղղությամբ 3 օրինագիծ է քննարկվում: Մասնավորապես նորից անցում է կատարվում դատական հին՝ եռաստիճան համակարգին, որով

ՄԵՏՐՈՆ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ

Երեւանի մետրոպոլիտենում փետրվարի 14-ից կներդրվի ուղեվարձի գանձման նոր ավտոմատ համակարգ: Այս մասին երեկ քաղաքապետարանի մամուլի ասուլիսում տեղեկացրեց մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը: Նրա տեղեկացմամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան, հսկիչ ավտոմատ անցակետերն ամբողջությամբ փոխվել են «Երիտասարդական» կայարանում, մնացածում՝ առայժմ մի մասն է այդ համակարգով աշխատելու: Հին անցակետերը կպահպանվեն մինչեւ մարտի 1-ը, հնարավորություն ստեղծելով, որպեսզի քաղաքացիներն օգտագործեն իրենց մոտ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031