Օրվա լրահոսը
Էքնոսը չի հեռանում ակունքներից
Բանաստեղծ, դերասան, երգիչ Ալեքսանդր Էքնոսյանի ողջ ստեղծագործությունը ասվածի արտահայտությունն է: Վերջերս հրատարակվեց ծնունդով Ախալցխայի Սուփլիս (Սուրբ լույս) գյուղից Ալեքսանդր Էքնոսյանի՝ Էքնոսի բանաստեղծությունների առաջին՝ «Ծիրանի» ժողովածուն: «Առավոտը» հյուրընկալել էր արվեստագետին: Տեղեկացնենք, որ ժամանակին Ա. Էքնոսյանը զուգահեռաբար աշխատել է Ազգային օպերային թատրոնի երգչախմբում եւ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում, այնուհետեւ գալով Հայրիկ եւ Մարո Մուրադյանների «լսարան», որպես
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ
Մեկ շաբաթից էլ կկայանան Մատենադարանի տնօրենի ընտրությունները Երեկ Մատենադարանում ընտրություններ էին: 27 «կողմ», 5 «դեմ», 1 «անվավեր» արդյունքով՝ Մատենադարանի խորհրդի նախագահ ընտրվեց միակ թեկնածու, նախկին տնօրեն Սեն Արեւշատյանը: ԿԳ նախարարը դեռ նրա հրաժեշտի օրը՝ մայիսի 25-ին հայտարարել էր. «Ես, որպես նախարար, կցանկանայի այդ բարձր եւ հեղինակավոր պաշտոնում տեսնել մեր լավագույն հայագետին՝ Սեն Սուրենիչին» («Առավոտ», 26.05.2007,
Դիտորդ մարմինը բողոքներ չի ստացել
Ըստ կառույցի անդամ Բորիս Նավասարդյանի, դա չի նշանակում, որ բոլորը գոհ են լրատվամիջոցներից: Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախաձեռնությամբ՝ մի շարք լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարների այս տարվա մարտի 10-ի հավաքում ընդունվել էր լրագրողական Վարքականոն եւ ընտրվել 7 անդամից բաղկացած Դիտորդ մարմին: Վերջինիս առաքելությունը Վարքականոնի խախտումներին առնչվող դիմում-բողոքների քննարկումն ու համապատասխան եզրակացությունների կայացումն էր լինելու: Նախաձեռնությանը
ԴԱՏԱՎՈՐԸ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ Է ԱԶԱՏԵԼ ԴԱՀԼԻՃԸ
Հանրահավաք դատական նիստերի դահլիճում Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Մնաց Մարտիրոսյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու եւ ապօրինի զենք պահելու համար: Դատական նիստի մասնակիցներին միացել էին
Հիվանդ անասունների կաթը մթերո՞ւմ են
Սյունիքի մարզի բնակիչները հավաստիացնում են, որ իրենց հաջողվում է վաճառել անգամ հիվանդ անասունի կաթը: 2-3 ամիս է՝ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների դաբաղ հիվանդության ուժեղ բռնկում կա: Սյունիքի մարզի մի շարք գյուղերում մինչ օրս էլ անասունները մեկը մյուսի հետեւից վարակվում են դաբաղով: Մասնավորապես Սիսիանի շրջանի գյուղերում այս օրերին էլ դաբաղով վարակված հազարավոր անասուններ կան: Այս խնդրին
ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ՀԱՇՎԻՆ
Այսուհետեւ գյումրեցի հարկատուները ստիպված կլինեն «մուծվել» Վարդան Ղուկասյանի անվտանգության համար: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անցյալ շաբաթ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, մեր տեղեկություններով՝ իր առողջանալու եւ ապաքինվելու առիթը նշել է Գյումրիի հանրահայտ օբյեկտներից մեկում՝ «Օազիսում»: Քեֆի ժամանակ նա հայտարարել է՝ «Ինձ ի՞նչ է եղել, որ հրաժարական տամ, ես էս մարզի հա՛մ մարզպետն եմ, հա՛մ էլ քաղաքապետը»:
ԿՏՏԱՆՔՆԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ
«Եթե քաղաքացու մահը վրա է հասնում պետական հիմնարկում, ապա պետությունը պետք է ապացուցի, որ ինքը մեղավոր չէ, հակառակ պարագայում մեղքն ամբողջությամբ ընկնում է պետության վրա»,- «Panorama.am»-ի մատուցմամբ, նման հայտարարությամբ օրերս հանդես է եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, ինքը Լեւոն Գուլյանի
140 հազարանոց թուրքական բանակ՝ Իրաքի սահմանին
Շուրջ 140 հազար թուրք զինծառայող ներկայումս գտնվում է Իրաքի սահմանի մոտ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, նախօրեին այդ մասին հաղորդել է Իրաքի ԱԳ նախարար Հոշիար Զեբարին, հավելելով. «Մենք դեմ ենք ռազմական միջամտության եւ Իրաքի ինքնիշխանության խախտման փորձերին»: Թուրքական բանակն առայժմ չի մեկնաբանել զորքերը Իրաքի սահմանի մոտ կուտակելու մասին հիշյալ հաղորդագրությունները: AP լրատվական գործակալությունը նշում է, որ Իրաքի
Իսագուլյանի հարցումները Սերժի մասով բան չեն ասել
Փոխարենը ՀՀ նախագահի խորհրդականի անցկացրած հարցումներով՝ Քոչարյանն իր վարկանիշով թիվ մեկն է: Ռոբերտ Քոչարյանի անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը երեկ «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած իր ասուլիսի մի զգալի ժամանակը տրամադրել է՝ ապացուցելու համար, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն եւ առավել եւս նրա առաջադրումը 2008թ. նախագահական ընտրություններում չլինելու բան է, որովհետեւ, նրա
ՍԻՄ-ՈՒՄ ԿԵՆԱՑՆԵՐՆ ԷԼԻ ՔԱՂՑՐԱՆՈ՞ՒՄ ԵՆ
Հուլիսի 7-ին ՍԻՄ գրասենյակ այցելած կուսակցականները, ըստ նրանց ընդդիմախոսների, օղի էին խմում՝ համեմելով թթու վարունգով: Հունիսի 16-ին Չարենցավանում գումարվել էր Հայկ Բաբուխանյանի կողմնակիցների նախաձեռնած ՍԻՄ ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստը, որի որոշումներից մեկը հետեւյալն էր. «Ներկայացուցիչների խորհրդի հաջորդ նիստը նշանակել հուլիսի 7-ին եւ անցկացնել ՍԻՄ «Ազդակ» ակումբի դահլիճում»: Եվ ահա անցած շաբաթ օրը իրականացվել է այդ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ, ԿԵՑՑԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թիվ 15-ում էլի ընտրություն է լինելու, որը թեժ է լինելու: Թեկնածուներից մեկը՝ Մեխակ Մխիթարյանը, կարծում է՝ ընտրվելու իր շանսերը բավականին մեծ են: Եթե հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում ընտրողները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ իրենց ձայներն արդեն մինչեւ 2008 թվականի գարուն գնողներ չեն լինելու, ապա նույնը չի կարելի ասել թիվ 15 ընտրատարածքի բնակիչների մասին:
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի դատավարությունը երեկ վերածվեց հանրահավաքի: Ամբաստանյալներին ողջունելու էին եկել բազմաթիվ քաղաքական եւ հասարակական գործիչներ, այդ թվում՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը: Կարդացեք
«Վախթանգը մարտին պատրաստ չէր»
Համոզված է սիրողական բռնցքամարտում նրա անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը: Կիրակի վաղ առավոտյան ԱՄՆ-ի Բրիջպորտ քաղաքի «Յարբոր Յարդ Արենայում» թեթեւագույն (մինչեւ 50,802 կգ) քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը 5-րդ ռաունդում նոկաուտով պարտվեց ֆիլիպինցի Նոնիտո Դոներին՝ միանգամից զրկվելով չեմպիոնական իր երկու գոտիներից: Դա 2000 թվականի նոյեմբերի 3-ին սկսված պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի
«ԲԼՈՏԻ» ՇԱՀՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
«ՍՊՍ Սիգարոնի» շահումային երկրորդ մեքենան ուղեւորվեց Ախուրյան «ՍՊՍ Սիգարոն» ընկերության կազմակերպած «Բլոտ» եւ «Բլոտ» սլիմս ծխախոտների միջոցով շահումների ակցիայի շրջանակներում «Նիվա» մակնիշի մեքենան այս անգամ շահեց Ախուրյանի շրջանի Գետք գյուղի բնակիչ Արտաշես Աղուզումցյանը: Հիշեցնենք, որ «Բլոտ» ծխախոտը հայկական շուկա է մուտք գործել ընդամենը 6 ամիս առաջ եւ Ա. Աղուզումցյանն արդեն 2-րդ երջանիկն է, որ մեքենա
«Մոռացել է երախտավորներին»
Ազգային օպերային թատրոնի մասին այս կարծիքին է սիրված երգչուհի Էլվիրա Ուզունյանը: Հայրենիքում է բոստոնաբնակ օպերային երգչուհի, Հայաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանը: Հիշեցնենք, որ Է. Ուզունյանը Ազգային օպերային թատրոնում 1962-1991թթ. հանդես է եկել հայ եւ համաշխարհային օպերային գրականության շուրջ 25 դերերգերով, այդ թվում՝ Վիոլետա (Վերդիի «Տրավիատա»), Ջիլդա (Վերդիի «Ռիգոլետտո»), Շամախանյան թագուհի (Ռիմսկի-Կորսակով՝ «Ոսկե աքաղաղ»),
ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԸ՝ ՏԱՎԻԱՆԻՆԵՐԻ ՊՐԻԶՄԱՅՈՎ
ԵՄ ֆինանսական աջակցությամբ նկարահանված ֆիլմում փորձել են պահել հավասարակշռությունը Երեկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը բացվեց իտալացի ռեժիսորներ Պաոլո եւ Վիտտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» հանրահայտ ֆիլմով, որը մեծ աղմուկ է հանել արտերկրում: Օրեր առաջ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները այն լրագրողներիս դիտելու հնարավորություն ընձեռեցին: Հիշեցնենք, որ ֆիլմը իտալացի գրականագետ եւ արձակագիր Անտոնիա Արսլանի համանուն վեպի էկրանավորումն է, նրա՝ եղեռնից
«Գերբովի» թուղթ ունեցողները քննություն հանձնեցին
Հունիսի 1-ի միասնական եւ ավարտական քննության չներկայացածների համար երեկ քննություն կազմակերպվեց: Երեկ ԵՊՃՀ քննական կենտրոնում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնեց 197 շրջանավարտ, ովքեր հունիսի 1-ին ինչ-ինչ պատճառներով չէին մասնակցել քննությանը: «Հունիսի 1-ին հիմնականում առողջական խնդիրներ ունեցողներն են բացակայել կամ նրանք, ովքեր ֆիզիկապես ի վիճակի չեն եղել ներկայանալ քննության: Այդ անձինք համապատասխան փաստաթղթեր
ՎՈԼՖՍՈՆԸ ՄԻՋՆՈՐԴԵՑ ԴԱՏԱԿՈՉԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Դատավորի մտահոգությամբ, այդպես որ գնա՝ Հռոմի պապն էլ կդատակոչվի Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում, Սամվել Ուզունյանի նախագահությամբ, շարունակվեց նախկին մանկավարժ Սիլվա Ասատրյանի եւ Հայաստանի ազգային անվտանգությունում հավաքագրված փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ուղիղ 1 տարի 6 ամիս տեւող դատավարությունը մոտենում է վիճաբանությունների փուլին, ինչը նշանակում է, որ առաջիկայում
Բակի հաշվին՝ ավտոտնակ
Արդեն մեկ տարուց ավելի է՝ Պուշկինի 52 հասցեի բնակիչները քուն ու դադար չունեն Գիշեր-ցերեկ շենքի բակում ընթացող շինարարական աշխատանքների հետեւանքով բնակիչները ոչ մի օր հանգիստ չեն ապրում: Նրանց ներկայացմամբ. «Մեր դիմացի շենքի 2-րդ եւ 3-րդ հարկերի սեփականատերերը ընդհանուր բակի հաշվին մոտ 6 մետրի չափով ընդարձակում են իրենց բնակարանները: Բավական չէ, որ շինարարության աղմուկը մեզ խանգարում
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉԿԱ
Այսպես են հավաստում մեր երկրում գործող աշխատանքի տեղավորման գործակալությունները Այսօր Հայաստանում պաշտոնապես գրանցված է 87.870 գործազուրկ: Այս են վկայում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության գործակալության տվյալները: Չնայած սրան, մեր երկրում գործող աշխատանքի տեղավորման գործակալությունները հավաստում են, որ Հայաստանում աշխատատեղի պակաս չկա, ավելին՝ գործակալության աշխատակիցների ներկայացմամբ, շատ գործատուներ համապատասխան աշխատող գտնելու համար նույնիսկ ստիպված են
«ԻՐԱ ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ»
Լրագրողներս որեւէ մեկի իրավունքները պաշտպանելիս չենք ակնկալում, որ նա հուր հավիտյան պիտի շնորհակալ լինի մեզ, բայց նաեւ հույս ունենք, որ չենք արժանանա երախտամոռության: Ցավոք, ուղղակի ահավոր երախտամոռության մի օրինակ ցույց տվեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռ/կ-ի հանդեպ՝ հայտարարելով, թե ռադիոկայանը պաշտպանում էր բանտարկված դաշնակցականներին, քանի որ ընդամենը դեմ էր Հայաստանի վարչակարգին: Ուշագրավ է
Ամերիկա-ադրբեջանական խորհրդակցություններ՝ Վաշինգթոնում
Երեկ Վաշինգթոնում մեկնարկել են ամերիկա-ադրբեջանական հերթական խորհրդակցությունները՝ նվիրված անվտանգության հարցերին: Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ այդ կարգի առաջին խորհրդակցությունը տեղի է ունեցել 1997 թվականին, որից հետո դրանք կանոնավորապես կազմակերպվել են ամեն տարի: Երեկ սկսված խորհրդակցությանը մասնակցելու համար ԱՄՆ է մեկնել ադրբեջանական բավական բազմամարդ մի պատվիրակություն՝ փոխարտգործնախարար Արազ Ազիմովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են մի շարք փոխնախարարներ
Ընդդիմությունը կարող է հայտնվել Գինեսի գրքում
ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը վստահ է, որ ընդդիմադիր դաշտում տիրող այսօրվա մթնոլորտը հույս չի ներշնչում, որ ընդդիմությունը նախագահական ընտրությունների կգնա մեկ միասնական կամ առանցքային թեկնածուով: – Խորհրդարան չանցած ուժերի պահվածքը այսօր համարժե՞ք է իրավիճակին, մի տեսակ զարմանալի պասիվ չե՞ն: – Նախ, կարծում եմ, դուրս մնացած ուժերը, այդ թվում նաեւ մենք, պետք է կարողանան վերագնահատել իրավիճակը,
ՍՊԱՆՎԵԼ Է ԷԼԻ ՄԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հուլիսի 7-ին դիմահար կրակոցով սպանվել է հոր՝ «Քաղցրիկի Աշոտի» շիրմին այցելած Արտավազդ Վարդանյանը Այս տարվա մայիսի 29-ին «Առավոտն» արդեն առիթ է ունեցել ներկայացնելու երկու հորեղբոր տղաների՝ Գագիկ եւ Աշոտ Վարդանյանների միջեւ ծագած խորը թշնամանքի եւ դրա արդյունքում փոխադարձ ու ֆիզիկական հաշվեհարդարների ողբերգական պատմությանը, որին 2004թ.-ից ի վեր զոհ են դարձել արդեն 6 հոգի՝ Գ. Վարդանյանի
ՀՅԴ-Ն ԸՆԴԴԵՄ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ»
Պարզվում է, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը միշտ իրեն վիրավորված է զգացել «Ազատություն» ռ/կ-ի վերահեռարձակումից: Հունիսի 7-ին եւ 9-ին «Ազատությունը» հեռարձակեց հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Ռադիոկայանի թղթակից Աստղիկ Բեդեւյանի դիտարկմանը, թե ՀՅԴ խմբակցությունը տեսակետ չհայտնեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետտուրքի մասին» օրենքներում փոփոխության շուրջ՝ Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Հարցը երկու իմաստով,
ՄԱՐԶԻՉԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է
Ինչպես հայտնի է, կիրակի օրը հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը նոկաուտի ենթարկվեց ֆիլիպինցի Նոնիտո Դոների կողմից (լուսանկարում): Այդ ցավալի պատմությունը մեկնաբանում է Վախթանգի՝ սիրողական բռնցքամարտում անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը: Կարդացեք
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ վեցերորդ ԲԻԼԻԱՐԴ ԻՆՆ ԱՆՑ ԿԵՍԻՆ Նախքան Ֆրանսիա թռչելս մտավախություն ունեի, որ Ֆրանսիայում չեմ կարողանա էս վեպս առաջ տանել, բայց դուք արդեն վկա եք, որ ո՛չ միայն Ֆրանսիայում, այլեւ ինքնաթիռի մեջ է՛լ ահագին գրեցի, ու դուք նաեւ վկա եք, որ հենց Փարիզո՛ւմ ավարտեցի էս վեպիս չորրորդ գիրքն ու հինգերորդն սկսեցի, եւ
«ԿԻՆՈՅՈՒՄ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԽԱՂԱԼ՝ ՊԻՏԻ ԱՊՐԵՍ»
Ասում է կինոյի եւ թատրոնի դերասան Ստեփան Սիմոնյանը Տարիներ առաջ, երբ ռուսաստանյան հեռուստաալիքներով ցուցադրվում էր «Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Երմակ» 5 մասանոց գեղարվեստական ֆիլմը (ռեժիսորներ՝ Վալերի Ուսկով, Վլադիմիր Կրասնոպոլսկի), քչերին էր հայտնի, որ բազմաթիվ օտարազգի դերասանների թվում նկարահանվել է նաեւ մեր հայրենակից Ստեփան Սիմոնյանը (սուրհանդակ): Նա, որ աշխատել է Գավառի, Ստեփանակերտի, Թբիլիսիի, Երեւանի պատանի հանդիսատեսի պետական
Քիչ կերեք, քիչ խմեք, քիչ ծխեք
Ալկոհոլի չարաշահումը, ծխախոտամոլությունը եւ ճարպակալումը հանգեցնում են հիպերտոնիայի: Մայրաքաղաքի բնակիչների 30 տոկոսը տառապում է զարկերակային գերճնշում հիվանդությամբ: Ամառային այս սեզոնի, ինչպես նաեւ ուշ աշնան եւ ուշ գարնան եղանակային տատանումները մշտապես գերլարված վիճակում են պահում բարձր ճնշում ունեցողներին: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Շտապօգնություն» ՊՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանը, վերջին 6 տարվա ընթացքում շտապօգնության կանչերի թիվը զգալի
ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻՆ ԴԱՐՁՐԻՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
Գյումրիի բնակչուհու՝ Նոնայի դատավճիռը Քրեական գործերով վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ: 8 տարվա ազատազրկումը հաստատելուց հետո՝ նրան տարան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Հայաստանի ազգային անվտանգության մարմինները հավաքագրել են Նոնային (իսկական անուն-ազգանունը չենք հրապարակում նրա խնդրանքով), որը վտանգելով իր կյանքը՝ Թուրքիայից կարեւոր տեղեկություններ է բերել թմրամիջոցների շրջանառության եւ թրաֆիքինգի գործով ներգրավված հայ կանանց մասին: «1999-ին դժբախտություն ունեցա ընդունել


















































