Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Հուլիս 20,2007 00:00

\"\"Դարպասներն անառիկ մնացին

Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հաջող մեկնարկեց Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: Դա նաեւ ավագ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նորամուտն էր եվրոպական ասպարեզում: Հյուրընկալվելով Իռլանդիայի առաջնության 2-րդ մրցանակակիր «Դերրի Սիթիին» (չեմպիոնը՝ «Շելբուռնը», ըստ տեղեկությունների, ֆինանսական խնդիրների պատճառով զրկվել է արտոնագրից եւ Չեմպիոնների լիգայի մրցաշարին մասնակցելու իրավունք չունի), մեր ֆուտբոլիստները կարողացան իրենց դարպասն անառիկ պահել: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով:

Պատասխան հանդիպումը կայանալու է Երեւանում՝ մեկ շաբաթ հետո: Այս զույգի հաղթողը երկրորդ փուլում խաղալու է Դոնեցկի «Շախտյորի» հետ:

Վերելքը շարունակվում է

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակը: Հայաստանի ընտրանին նախորդ ամսվա համեմատությամբ վեր է բարձրացել եւս մեկ աստիճանով եւ այժմ արդեն 79-րդ հորիզոնականում է:

«Եվրո 2008»-ի ընտրական մրցաշարի «A» խմբում մեր հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետեւյալ տեղերը (փակագծում նշված են նախորդ ամսվա համեմատությամբ նրանց տեղաշարժերը): 8. Պորտուգալիա (-2), 17. Սերբիա (+5), 21. Լեհաստան (-3), 41. Ֆինլանդիա (+1), 70. Բելգիա (+1), 109. Ադրբեջան (0), 118. Ղազախստան (+1):

Ցուցակը կրկին գլխավորում է երկու քայլ առաջ գնացած աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան:

Ոչ-ոքի

ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում երեկ Երեւանի «Բանանցը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Շվեյցարիայի «Յանգ Բոյզի» հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել