Օրվա լրահոսը

Պահպանակների վաճառքի ավտոմատ սարքեր

Պահպանակների ամաչկոտ գնորդները շուտով հնարավորություն կունենան այն ձեռք բերել մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված սարքերից: Բազմաթիվ սեռավարակներից (տրիխոմոնիազ, խլամիդիոզ, մարդու պապիլոմային վիրուս, սեռական հերպես, սիֆիլիս, գոնորեա, մարդու իմունային անբավարարության վիրուս եւ այլն), այդ թվում՝ ՁԻԱՀ-ից, խուսափելու ամենահուսալի միջոցը պահպանակների գործածումն է: Կարծում ենք, շատերն են գիտակցում պահպանակի անհրաժեշտության մասին, մանավանդ, որ այն մատչելի է եւ կարելի

ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՆԱՄՈՒՍԸ

Ըստ տղաների՝ աղջիկներն իրենց գնահատում են վարած մեքենայի, թանկարժեք բջջայինի, վզի շղթայի համաձայն… «Ինչ լավն ես…». ահա այսպես են արտահայտվում հայ տղաները գեղեցիկ կնոջ կամ աղջկա կողքով անցնելիս: Ոմանք բարձրաձայն, ոմանք մտովի, ոմանք էլ, ամաչելով ի ցույց դնել մտքում թաքնված ցանկությունները, նմանատիպ արտահայտություններ են «ձոնում» գեղեցիկ սեռին: «Առավոտի» 23.01.09-ի համարում տպագրված «Հակասական կարծիքներ տղաների մասին»

ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆՆ ՈՒ ԼԻԼԻԹ ԳԱԼՈՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց 69-րդ եւ կանանց 64-րդ առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարին, որ մեկնարկել էր ավելի շուտ, մասնակցեց 14 շախմատիստ: Նրանց թվում տարբեր պատճառներով չէին մեր առաջատարները՝ Լեւոն Արոնյանը (նա այս օրերին Հոլանդիայում հանդես է գալիս «Corus» միջազգային գերմրցաշարում), Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը: Նրանց

Երգչախումբ՝ հանրակրթական դպրոցում

«Տարոն» մանկական գուսանական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Չաքմանյանի նոր ձեռնարկը: «Ես երազում եմ հայկական գուսանական երգերի շարունակողը լինել… Երազում եմ դառնալ երգչուհի՝ ինչպես Օֆելյա Համբարձումյանը», «Ես էլ երազում եմ բժշկուհի դառնալ եւ մարդկանց վիրահատել գուսան Շերամի երգերի հնչյունների ներքո, դեռ քթիս տակ էլ ձայնակցել նրան»: Սրանք Էջմիածնի Խ. Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցի ժողովրդական,

«ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԻՆ ՉԵՆ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ»

Համազգայինի կրթական խորհրդի ատենապետ Հովիկ Թասլակյանը՝ Սփյուռքի նախարարության ծրագրերի ու լիբանանահայ գաղութի մասին: Լիբանանահայ Հովիկ Թասլակյանը երկար տարիներ եղել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Լիբանանի վարչության ատենապետ, ներկայումս էլ Համազգայինի կրթական խորհրդի ատենապետն է: Լիբանանի հայկական գաղութը, պարոն Թասլակյանի խոսքով, «հայադրոշմ» է, հայախոսությունն այստեղ ջախջախիչ մեծամասնություն է կազմում. «Մեզ մոտ մշակութային ու կրթական

ՎԱՏԻԿԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԼԱՐՎՈՒՄ ԵՆ Հռոմի պապ, ազգությամբ գերմանացի Բենեդիկտոս 16-րդը չեղյալ է համարել իր նախորդի որոշումը՝ 4 «ավանդապաշտ» եկեղեցականներին բանադրելու մասին: Իսրայելի եւ հրեական համայնքների զայրույթը առաջացրեց այն, որ այդպիսով կաթոլիկ եկեղեցի է վերադարձել բրիտանացի եպիսկոպոս Ռիչարդ Վիլյամսոնը, որը հայտնի է իր հակասեմիտական հայացքներով: Մասնավորապես, Վիլյամսոնը կասկածներ ունի Հոլոքոստի մասշտաբների վերաբերյալ

Կովկասյան հանդիպում՝ Ստամբուլում Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի շրջանակներում երեկ Ստամբուլում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցելու նպատակով, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Ստամբուլ էր մեկնել Հայաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանի գլխավորած պատվիրակությունը: Թուրքական կողմից նիստին մասնակցում է արտգործնախարարության Կովկասյան տարածաշրջանի հարցերով խորհրդական Ունալ Չեւիքյոզը: Ռուսաստանն ու Ադրբեջանը ներկայացնում են

Կայքում «ժամադրվում» են

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի www. mskh.am կայքը այլ հնարավորություններ էլ է տալիս Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ վարչական խորհրդի նիստ, որի ընթացքում կրթահամալիրի տարբեր ուսումնական կենտրոններ իրենց առաջարկությունները ներկայացրին՝ 2009-ին կրթօջախի կայքը՝ www. mskh.am-ը ավելի կատարելագործելու համար: Ի պատասխան «Առավոտի»՝ «Դպրոցների հայելիները» (21.01.09) հրապարակման, որը վերաբերում էր հանրակրթական դպրոցների կայքէջերին, «Մխիթար Սեբաստացիի» տնօրեն Աշոտ Բլեյանը

ԲՈՒԺՔՐՈՋՆ ԱՆՕՐԻՆԱԿԱ՞Ն ԵՆ ԿՐՃԱՏԵԼ

«Մալաթիա» բժշկական կենտրոնում երկար տարիներ որպես բուժքույր աշխատած Սվետլանա Հովհաննիսյանը դժգոհում է, որ, գործազուրկ դառնալով, այլեւս չի կարողանա հաշմանդամ ամուսնուն պահել: «Ես 59 տարեկան եմ ու դեռ 4 տարի ունեմ թոշակի անցնելու, սակայն ինձ կրճատեցին: Կրճատման հիմնավորումն էլ աշխատանքային գրքույկումս ձեւակերպել են, թե՝ հիվանդանոցում հաստիքներ են կրճատվել, եւ ես այլեւս չեմ կարող աշխատել: Բայց ես

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Եվ ինչու են դժվարությամբ ընդունում օտարներին Մյունխենի կենտրոնում գործող ռումինական ուղղափառ եկեղեցին յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակին տրամադրվում է Հայ առաքելական եկեղեցու ծառայությանը, եւ սա այն միակ վայրն է, ուր հավաքվում է Բավարիայի համարյա ողջ հայությունը՝ վարք ու բարքի տարբեր ըմբռնումներով, սոցիալական վիճակի անհավասարությամբ, հարաբերվելու չկամությամբ, Հայաստանի խնդիրներին արձագանքելու տարամերժ դրսեւորումներով: Ինչ փույթ, թե այս երկիրը

Զեղչեր գյուղապետերի ազգականների՞ն

Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները դժգոհում են զեղչով պարարտանյութ հատկացնելու գործընթացից, իսկ մարզպետարանն այլ պատասխան ունի: «Այս տարվանից գյուղնախարարությունը դադարեցրել է գյուղացիներին զեղչով պարարտանյութ հատկացնելու ծրագիրը: Կառավարությունում քննարկումներ են գնում այլ կարգի օգնություններ հատկացնելու վերաբերյալ: Մեզ հայտնի չէ, թե գյուղերում ովքեր են պարարտանյութի համար մարդկանց ցուցակագրում, երեւի անհատ սուբյեկտներ են կամ կազմակերպություններ: Եթե կասեն՝ գյուղնախարարության աջակցությամբ

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Վայոց ձորի տարբեր համայնքներ տարբեր խնդիրներ ունեն, բնակիչները տարբեր հարցեր են կարեւորում, որոնք էլ տարբեր չափով են լուծվում: Արինում ազգաբնակչության կողմից առանձնակի կարեւորվել էր Արինի խմելու ջրի 6 կմ-անոց արտաքին ցանցի վերականգնման խնդիրը: «2007-ին պետբյուջեից հատկացված 35 մլն դրամի շրջանակներում կատարվել էր աշխատանքների միայն մի մասը, ըստ կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ ավարտի համար անհրաժեշտ էր եւս

«Սաքունցին տեղեկատվություն տրամադրվել է»

«Սեւցուցակային» արձագանք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) կողմից հրապարակվող ամենամյա «Սեւ ցուցակում» 2008 թվականին հայտնվեց նաեւ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, ինչը, սակայն, նրա համար անակնկալ էր: Կ. Շահբազյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու ԻԱԿ ներկայացուցչի հետ՝ քննարկելու ցուցակում հայտնվելու պատճառները: – 2008 թ. նոյեմբերի 5-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տեղեկություն ստանալու հարցում է

ԷՇԻՆ՝ ՏԵԽԶՆՆՄԱ՞Ն, ՏԻՐՈՋԸ՝ ՈՒՍՄԱ՞Ն

Նեղ մասնագետ չոբաններն ի՞նչ անեն Մի օր ծանոթներիցս մեկի բարեկամը՝ արմատներով ապարանցի ուստա Տխուրը, «փառք Աստծուն» ասելով, պատմում էր, որ իր երկու անասունները մի կերպ են փրկվել ճանապարհատրանսպորտային պատահարից. Սեւան-Երեւան մայրուղով մեծ արագությամբ շարժվող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հեռվից նկատելով ճանապարհը հատող անասուններին, մեծ դժվարությամբ է կարողացել արգելակել մեքենան: «Հենց հասավ կովերիս՝ հազիվ տոռմուզները պահեց:

Շենքի մուտքը սեփականացրել են

Ավանի թաղապետարանը պնդում է, որ շենքի շքամուտքն ու հարող տարածքը օրինական է հատկացրել: «Ինչու մենք չէի՞նք կարող մեր շենքի շքամուտքին կից այդքան ընդարձակ տարածքն օգտագործել, որ նրանք են եկել ու յուրացրել»,- երեկ նման դժգոհությամբ «Առավոտին» դիմեցին Ավան-Առինջ թաղամասի առաջին միկրոշրջանի թիվ 1/2 շենքի բնակիչները: Օրերս նրանց առաջին հարկի նոր բնակիչ՝ ոմն Մհեր, շինաշխատանքներ է սկսել՝

ՏԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ԿՈՎ ԵՆ ՏՎԵԼ

Չնայած Արմավիրի մարզում բնակվող Ադրբեջանից արտագաղթածների մեծ մասն իր կյանքից գոհ է, սակայն նրանց մեջ կան նաեւ մարդիկ, որոնք չեն հասցրել տունը փոխանակել ու մինչեւ հիմա անտուն են: «Էսօրվա պես լավ հիշում եմ՝ 1989 թվականի օգոստոսի 13-ն էր: Մենք պատրաստվում էինք առավոտյան մեկնել Բաքվից, բայց գիշերը մի քանի ադրբեջանցիներ մտան մեր տուն ու մեր աչքի

Գյումրեցի կուսակցականներն իրար մի՞ս են ուտում

Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ մարզի ՀՀՇ-ականները 2 թեւի են բաժանվել Նախագահական ընտրությունների ավարտին գրասենյակների դռները կողպելուց ու ընդհատակ անցնելուց հետո, որոշ կուսակցություններ Գյումրիում սկսել են ակտիվանալ ու հիշեցնել իրենց գոյության մասին: Շաբաթ օրը նիստ էին գումարել ԲՀԿ-ն ու ՀՀՇ-ն: Թվում էր, առաջին հերթին նրանց հետաքրքրողը պետք է լինի ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկել-չզրկելու հարցը, բայց

«ԻՆԿԱՍԱՑԻԱՆ ՎԱՏ Է ԱՇԽԱՏՈՒՄ»

Ի պատասխան գումարի կորստի վերաբերյալ «Պրո Կրեդիտ» բանկի հաճախորդի բողոքի` բանկում մեղքը գցել են ինկասացիոն ընկերության վրա: ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ մեր երկրի ինկասացիոն կազմակերպությունները պարտավոր են կանխիկ դրամի ինկասացիայի համար նախատեսված իրենց ավտոտրանսպորտային միջոցների պարկը վերազինել եւ բոլոր մեքենաները զրահապատել: Սակայն մասնագիտացված կազմակերպությունները դժվար են համակերպվում կառավարության որոշման հատկապես այն մասի հետ, որը վերաբերում

Աշխատանքային խումբ, որտեղ բացակայում է ընդդիմությունը

«Զինաթափված» ընդդիմությունը (այս դեպքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը) Ստրասբուրգ եւս չգնաց Հունվարի 23-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ Քրօրի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստորագրել է հրաման՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Խմբի ղեկավարը կլինի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, խմբում ընդգրկված են արտաքին հարաբերությունների հարցերի

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ՊԱՏԻԺ

«Յոթի» գործով անցնող քաղկալանավոր Գրիգոր Ոսկերչյանը պահանջում է քրգործ հարուցել իր նկատմամբ բռնարարք գործադրած անձի նկատմամբ: Երեկ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քաղբանտարկյալ, «Յոթի» գործով անցնող Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ բռնության դեպքը ծառայողական քննությամբ հաստատվել է եւ բռնարարք կատարած կապիտան Արթուր Եղիազարյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ենթարկվել է կարգապահական տույժի՝ խիստ նկատողության: Գ. Ոսկերչյանը

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ՞ ՎԻՃԱԿԸ

Երեկ Եվրոպայի խորհրդի պալատում կայացած ասուլիսում պատասխանելով «Մեդիամաքսի» թղթակցի հարցերին, թե իր կարծիքով՝ որքանո՞վ է հավանական, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության քվեարկության իրավունքը կասեցվի, եւ Հայաստանն ի՞նչ պիտի անի, որ իր պատվիրակությունը չզրկվի ձայնից՝ ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Հայաստանի պատվիրակության ձայնից զրկվելուն՝ չեմ կարծում, թե դա կկատարվի: Որքանով տեղյակ եմ՝

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Երեկ «Մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ ԱԺ երեք պատգամավորները՝ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սասուն Միքայելյանը դիմել են խորհրդարանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հետեւյալ պահանջով. «04.03.08-ին ՀՀ գլխավոր դատախազը՝ Աղվան Հովսեփյանը, միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը՝ որպես

«Կեղծ հայրենասիրություն»

Ընդդիմադիր գործիչների հասցեին իշխանական ճամբարից հնչող մեղադրանքներին այսպես է պատասխանում Հովհաննես Հովհաննիսյանը: Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես կարծում է, որ ԵԽԽՎ-ն պարտավոր է Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից. «Սա մեր խնդիրը չէ, այլ արդեն Եվրոպայի, ԵԽԽՎ-ի՝ քաղաքական, միջազգային ինստիտուտի խնդիրն է: Համաեվրոպական արժեքները կամ պիտի լինեն ամբողջ համակարգում, կամ՝ պիտի չլինեն: Կիսատ-պռատ չի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԻՑ ՉԻ ԶՐԿՎԻ

Բայց Հայաստանի իշխանությունը պարտավորված է մինչեւ մարտ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այլապես մեր հարցին նորից կանդրադառնան ԵԽԽՎ ապրիլին կայանալիք նստաշրջանում: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Արման Գրիգորյանը երեկ առավոտից սկսել էին հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խմբակցությունների անդամների հետ: Ինչպես Ստրասբուրգում ներկա բազմաթիվ հայ լրագրողներին հայտնեց Լեւոն Զուրաբյանը՝ հանդիպել են մոտ 12-13 պետությունների՝

«ՉԵՐՅՈՄՈՒԽԱՆ» ԿԻՐԱՌՎԵԼ Է ԴԻԱԿՆԵՐԻ՞ ՎՐԱ

ԱԱԾ նախկին սպա Գուրգեն Եղիազարյանի վարկածը «Ինչո՞ւ եք տասն ամիս անց գրություն ուղարկել Մոսկվա՝ փորձագետի եզրակացություն ստանալու համար, այն դեպքում, երբ նրանց փորձագետի եզրակացությունը մեզ համար ոչ մի բան չի նշանակում»,- «Առավոտի» հետ զրույցում ԱԺ «Մարտի 1»-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին ուղղված այսպիսի հարց հնչեցրեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա Գուրգեն Եղիազարյանը: Խոսքն այն նամակի մասին

ԸՆԴԱՄԵՆԸ ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ

Երեկ հայտնի դարձավ, որ չնայած պաշտոնատար անձանց հերքումներին, 2008թ. դեկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մասնավորապես Գրիգոր Ոսկերչյանի (լուսանկարում) նկատմամբ բռնարարքի փաստը նշանակված ծառայողական քննությամբ հաստատվել է: ՀՀ արդարադատության նախարարության երեկ տարածած տեղեկության համաձայն, «հիմնավորվել է, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության արագ արձագանքման բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Արթուր Եղիազարյանը 2008թ. դեկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցների հետ

ՑԼԱՄԱՐՏ

Հիմա թերեւս չեմ էլ կարող ասել, թե ինչու հիշեցի այս պատմությունը, գուցե այն պատճառով, որ երկու օրից սկսվելու է ցուլի տարին, թե՞ մանկությանս օրերի պարզ վերհուշն է միայն: Մեր գյուղի գրասենյակի դիմաց, որի շենքն այլեւս չկա, կով էին մորթել, որը հիվանդացել էր խշխշան պալար հիվանդությամբ, եւ մի օր առաջ սայլի անիվի հանգույն այրել էին նրա

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ տասնիններորդ ՄԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ Եվ ես Անոյին ասացի՝ «մի բան որ խնդրեմ՝ կանե՞ս, Անո ջան», եւ Անոն նեղսրտելով ասաց՝ «ասա տենամ՝ ի՞նչ ես ասում», եւ ես ասացի՝ «որ շատ խնդրեմ՝ մի հատ կոֆե չես էփի՞» եւ ժպտալով ավելացրի՝ «վերջին անգամ», եւ Անոն ասաց՝ «թե վերջին անգամն ա՝ չեմ էփի», եւ Բասենցյանն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031