Օրվա լրահոսը

Հետմահու մրցանակ՝ Դինքին

Երեկ այն ստացավ «Ակոսի» խմբագրի այրին՝ Ռաքել Դինքը Ամեն տարի «ՀՀ նախագահի մրցանակ» է շնորհվում բնական, տեխնիկական գիտությունների, ֆիզիկայի, բժշկագիտության, արվեստի, գրականության, հումանիտար գիտությունների բնագավառներում: Սահմանված է նաեւ «ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ»՝ կերպարվեստի, կինոյի, գրականության եւ դասական երաժշտության բնագավառներում: 2005 թվականից էլ մրցանակներ են տրվում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ներդրում ունեցողներին: Երեկ նախագահականում հանձնվեցին

SMS-ՆԵՐ ԵՆ «ԼՑՈՆՎԵԼ»

«Երկու աստղ» հեռուստանախագծի ժամանակ Սիրուշո-Ավետ Բարսեղյան զույգի օգտին մեկ գիշերում ավելի քանի 4000 sms է ուղարկվել: Արդեն ավանդույթ է դարձել արտերկրյա հեռուստաընկերությունների տարբեր նախագծերի՝ հայաստանյան որեւէ TV-ում իրականացնելը: Այս անգամ խոսքը Հանրային հեռուստատեսության «Երկու աստղ» մրցութային նախագծի մասին է, որն ավարտվեց օրերս: Նախագծի հաղթողը միանշանակ Շպռօտ-Արամ MP3 զույգն է, որը իսկապես ցուցադրեց բարձրակարգ շոու: Եզրափակիչ

ԼՂՀ-ում 90%-ը երազում է վերամիավորվել Հայաստանին կամ անկախանալ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց իր անցկացրած հարցման արդյունքները Երեկ «Ուրբաթ» ակումբում «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց 2007թ. ԼՂՀ նախագահական ընտրությունների հետ կապված ընտրողների սոցիալ-քաղաքական սպասումների եւ նախագահական թեկնածուներին տրվող վարկանիշների համառոտ հաշվետվությունը: «Հարցումն անցկացվել է հունիսի 10-ին՝ Ստեփանակերտի, 6 մարզկենտրոնների եւ 11 խոշոր բնակավայրերի 1000 չափահասների շրջանում, որոնցից շուրջ 300-ը հրաժարվել է մասնակցել հարցմանը,

ՔԱՂԱՔԸ ԲԱՌԵՐՈՎ ՉԻ ՍԻՐՎԻ

Երեւանի քաղաքապետի հանձնարարականով մշակվում է մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման նոր ծրագիր: Քաղաքապետարանում խոստովանում են, որ առավոտյան ժամերին կանգառներում կուտակումներ են լինում, եւ մարդիկ դժվարանում են ճիշտ ժամանակին հասնել աշխատանքի, դասի: Բոլորն են հասկանում, որ շարժակազմի ավելացումը հարցի լուծում չէ՝ նկատի ունենալով առանց այդ էլ ծանրաբեռնված երթեւեկությունը: «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եդիգարյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ

Անասնաբուժական տեսչությունն էլի տեղյակ չէ Դաբաղի դեմ միայն «Արմենիկո՞ւմը» կփրկի Շիրակի մարզում տարածված անասունների դաբաղ հիվանդությունը հասել է արդեն Արագածոտնի մարզ: Այդ մարզի Ագարակ գյուղում դաբաղի լուրջ համաճարակ է: Գյուղացիների պատմելով՝ սկզբում վերքոտվում են կովերի կճղակները, բորբոքվում բերանի լորձաթաղանթը, ինչի հետեւանքով չեն կարողանում ուտել, վերքոտվում է նաեւ կուրծքը: Դրանք, ըստ մասնագետների, դաբաղի տիպիկ ախտանշաններն են:

ՄԵԾԵՐՆ ՈՒ ԲՈՄԺԵՐԸ՝ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

Կոմիտասի անվան այգին մատնված է անտարբերության Պանթեոնի մուտքին որեւէ ցուցանակ չի հուշում, որ այստեղ ամփոփված են հայոց մեծերի աճյունները: Պանթեոնում խնամված միակ տարածքը սա էր՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գերեզմանը: Դրա մասին հոգ էր տարել ոչ թե պետությունը, այլ՝ նրա հարազատները: Այստեղ ամփոփված են Սիլվա Կապուտիկյանի եւ Գոհար Գասպարյանի աճյունները, որոնց շուրջը ամայի էր: Պանթեոնում

ՆՈՒՅՆԻՍԿ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆՆ Է ՍԽԱԼԱԿԱՆ

«Առավոտը» երեկ փորձեց հստակեցնել, թե հատկապես ի՞նչ սխալներ կամ մեղքեր նկատի ուներ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, երբ խորհրդարան գնալուց առաջ իր արդեն նախկին աշխատակազմին հրաժեշտ տալով՝ ներողություն խնդրեց իր արածի եւ չարածի համար, իսկ վարչապետ Սերժ Սարգսյանը տեղից ուղղեց, թե նրան ոչ ոք աշխատանքից չի հեռացրել եւ նույնիսկ Քրիստոսն անսխալական չէ: Պատասխանելով մեր հարցին՝

Կխառնի խաղաքարտերը

Ողջունելով թիվ 15 ընտրատարածքում «Ժառանգության» առաջնորդի առաջադրումը՝ այսպիսի կարծիք է հայտնել «Իմպիչմենտի» ներկայացուցիչը: Մինչ հայաստանյան արտախորհրդարանական ընդդիմությունը փորձում է վերլուծել մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունները, իշխանության կողմից իրականացված ընտրակեղծիքների ծավալներն ու դրանց ազդեցությունն ընտրությունների վրա, նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության համախմբման եւ միասնական այլընտրանքային թեկնածուի առաջադրման խնդիր է բարձրացնում՝ «Ժառանգություն» կուսակցությունը որոշել է Արագածոտնի

Ո՞Վ ԿՂԵԿԱՎԱՐԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԸ

Այս հարցը կվճռվի հուլիսի 1-ին կայանալիք ընտրություններում Հուլիսի 1-ին Արարատում կկայանան քաղաքապետի հերթական ընտրությունները, որոնց մասնակցելու հայտ են ներկայացրել 6 թեկնածուներ: Սակայն թեկնածուներից մեկը՝ Գրիգոր Ավետիսյանը, երեկ մեզ հայտնեց, որ հանում է իր թեկնածությունը եւ կոչ չի անելու քվեարկել որեւէ այլ թեկնածուի օգտին: Գրիգոր Ավետիսյանի մասին, ի դեպ, հաղորդվել էր, թե ՀՅԴ անդամ է, սակայն

«ՄԵՆՔ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՀԵՏ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉԵՆՔ»

Երեկ ՄԱԱ-ում Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ դաշնակցական նախագահը երկրի շահի համար ամենահարմարն է: Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էր, որը պատասխանելով հանդիպման թեմայի գլխավոր հարցին՝ չէ՞ որ նախագահական ընտրություններում Դաշնակցության՝ առանձին թեկնածուով հանդես գալու դեպքում հնարավոր են բախումներ գործընկեր Հանրապետականի հետ, ասել է. «Մեզ համար սա պայքարի ընդունելի ձեւ

«ԱՋԵՐՆ» Է՞Լ ՊԻՏԻ «ԿԵՆՏՐՈՆԱՆԱՆ»

Երեկ «Հայելի» ակումբում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ մայիսի 12-ի ընտրություններից հետո 2001 թվականից գործող ընդդիմությունը ինստիտուցիոնալ առումով դադարեց գոյություն ունենալուց ու հիմա կանգնած է որակապես նոր ընդդիմություն ունենալու անհրաժեշտության առջեւ: Ըստ Ս. Սուրենյանցի, այդ ուղղությամբ լավագույն լուծում կարող է լինել աջ տարբեր ուժերի լուծարումն ու մեկ աջ-ազատական կուսակցության ձեւավորումը: «Սա

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ երրորդ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ – Դու էն տղեն չես, որին կնիկը դավաճանի,- մի քիչ մտածելուց հետո Շաբլովսկուն ասացի ես: – Կնիկս է՛լ էդ կնիկը չի,- հառաչեց Շաբլովսկին:- Ես է՛լ եմ մտածում, որ հավատարիմ մնացած կըլնի. համենայն դեպս, նամակների տոնից ըտենց ա զգացվում: – Իմ ասածն ես հաստատում,- ասացի ես: –

ԽՈՅ 21.03-20.04: Դուք այսօր բարի եք: Մանրուքների վրա ուշադրություն դարձնել պետք չէ: ՑՈՒԼ 21.04-21.05: Առաջընթացի, նպատակներին հասնելու համար համառության եւ հաղթանակի օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրն ընդհանուր առմամբ հաջող է ու բարենպաստ հատկապես ֆինանսական ոլորտում: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր գործնական ու անձնական հարաբերություններում ձեզ լուրջ փորձարկում է սպասվում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Կատարեք ձեր պարտականությունները, նախկինում տված խոստումները

ԱԼԵՔՍԵՅ ՇԻՐՈՎ. «ԱՐՈՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ»

Էլիստայում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարում, որն անցկացվեց երկու փուլով, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ Ալեքսանդր Գրիշչուկն այս տարվա սեպտեմբերին Մեքսիկայում ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկի, Պյոտր Սվիդլերի, Ալեքսանդր Մորոզեւիչի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ միասին շախմատային թագը երկու շրջանով վիճարկելու իրավունք նվաճեցին: Հավակնորդների մրցաշարից առաջ մասնագետները Մեքսիկայի

Արտերկրում ավելի լավ է ներկայացվում մեր կինոն

Երեկ նման կարծիք հայտնեցին կինոյի մարդիկ Մայիսի 5-31-ը Գերմանիայում անցկացվեց «Կարոտ» խորագրով հայկական կինոյի առաջին հետահայաց ցուցադրությունը: Միջոցառումը կազմակերպվել էր գերմանական ART COMBAT TRANSNATIONAL (ACT) կազմակերպության, Եվրոպական մշակութային խորհրդարանի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ «Ոսկե ծիրան» փառատոնի կազմկոմիտեի նախաձեռնությամբ: Բեռլին մեկնած հայ կինոռեժիսորներն ու կինոգետները երեկ հրավիրված ասուլիսում ամփոփեցին այդ ցուցադրության արդյունքները: Գերմանիայում կազմակերպված փառատոնի ժամանակ,

ՀԱԱԿ-Ը ՊԵՏՔ Է ԱՌՈՂՋԱՑՆԵԼ

Հայտարարում է Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության քաղխորհրդի նախագահ Էդվարդ Անտինյանը – Ճի՞շտ են արդյոք այն ենթադրությունները, որ դուք կատարում եք իշխանությունների պատվերը՝ վարկաբեկելով Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին: – Իհարկե՝ ոչ: Իսկ ի՞նչ է, Հովհաննես Հովհաննիսյանը իրենից վտա՞նգ է ներկայացնում: Կամ՝ ինչո՞ւ պետք է ես նրան վարկաբեկեմ: Ի՞նչ շահ ունեմ: Կուսակցության նախագահ չեմ ուզում դառնալ:

Փոքրիկ երգիչները՝ Վարդենիսում

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբը սիրով հանդես եկավ անգամ հոսանքազրկված դահլիճում Մեր օրերում, երբ մշակութային կյանքն առավել կենտրոնացած է մայրաքաղաքում, ժողովրդական ու դասական ակունքների վրա հիմնված երգարվեստի ներկայացումը մարզերում, հիրավի, նշանակալից իրադարձություն է՝ հոգեւոր արժեքների վերադարձի եւ մշակութային կյանքի ակտիվացման առումով: Այս նպատակին էր ծառայում «Քաղաքացիական հասարակության ցանց» ծրագրի շրջանակներում օրերս Վարդենիսի մշակույթի տանը կայացած համերգը:

ՈՐՏԵ՞Ղ ՓՆՏՐԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԻՎԸ-2

Մտորումներ գիտնականների ու պետության հարաբերությունների մասին Գիտության պատվիրատուն այսօր պետությունն է, որը տարեկան մոտ 16,4 մլն դոլարի «աշխատանք» է պատվիրում հայկական գիտությանը: 6,5 հազար գիտության մարդ ուշադիր նայում է այս գումարին: Պատվիրատուն՝ պետությունը, սակայն, մասնագիտացած չէ գիտական գործերում եւ այս պատճառով միջնորդի կարիք ունի: Միջնորդներն են ԳԱԱ-ն, ԿԳ եւ նույնիսկ առեւտրի նախարարությունը: Օրինակ, Երեւանի ֆիզիկայի

Ոչ թե շոու, այլ հեռուստաբիզնես ունենք

Երեկ հայտարարեցին «Արձագանք» խմբի անդամները «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին «Արձագանք» խմբի անդամներ Արտավազդ Բայաթյանն ու Եղիշե Պետրոսյանը: Նրանց զրույցի թեման երգարվեստում տիրող վիճակն էր: Հիշեցնենք, որ «Արձագանքը» ստեղծվել է 1969 թվին, սակայն 17 տարի է, ինչ շոու-բիզնեսում է: Հատկապես վերջին տարիների պասիվությունը Ե. Պետրոսյանը բացատրեց իրենց ժամանակի եւ ուժերի հաշվին՝ երիտասարդ երգիչներին «ոտքի հանելով»: «Ժամանակին

ԴԱՇՆԱՄՈՒՐԻ «ՆԱԽԱՀՈՐԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ

Մինչդեռ կլավիկորդը կհեշտացներ ապագա երգեհոնահարների ուսուցումը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 14-ին մեկնարկեց Բարոկկո երաժշտության երկրորդ փառատոնը: Հիշեցնենք, որ առաջին փառատոնը Հայաստանում, եւ ընդհանրապես կովկասյան տարածաշրջանում, անցկացվել է 2005թ., կատարվել են 16-18 դդ. ստեղծագործություններ, որոնց մեծ մասը Հայաստանում հնչել է առաջին անգամ: 9 համերգից բաղկացած այդ փառատոնին մասնակցել է 70-ից ավելի երիտասարդ կատարող եւ

«Միսս տատուն»՝ հունիսի 20-ից

Մարմնի նկարչության երեւանյան մրցույթը անակնկալներ է խոստանում $1000, արտերկրի 7-օրյա ուղեգիր եւ ֆոտոսեսիայի մասնակցության իրավունք: Այս մրցանակն է սահմանել «Միսս տատու 2007»-ին «GSB» ընկերությունը, որն այս տարի ստանձնել է մրցույթի անցկացման իրավունքը: Մինչ այդ, 2003 թվականից, այն կազմակերպել եւ իրականացրել է «Տատու արտ քլաբը»: «Միսս տատու 2007»-ն անցկացվելու է երկու փուլով՝ հունիսի 20-21-ին «Ռելաքս» ակումբում

«ԹՈՒՂԹՈՒԳՐՈՎ» ՍԵՐԸ ՉԻ ԱՄՐԱՆԱ

Ուստի գնչուհի Եսենիան խորհուրդ է տալիս «սրբերի հետ սուրճ խմող» գուշակներից հեռու մնալ Գնչուհի Եսենիան 30 տարի բախտ է գուշակում: Հավաստիացնում է, որ ոչ ոքի չի խաբում, դրա համար էլ միշտ հաճախորդ ունի: «19 տարեկանից ամուսին չունեմ, 2 զավակ, 5 թոռնիկ ունեմ, նրանք են իմ սրբությունները: Չեմ մեղադրում այն կանանց, որոնք սիրում են ամուսնացած տղամարդկանց,

Էմմին երգել է քարոզարշավին

Բայց ոչ թե ՀՀ խորհրդարանական, այլ Սիրիայի նախագահական ընտրությունների առիթով: Օրերս Վրաստանի հանրային հեռուստատեսության կազմակերպած միջազգային մրցույթից Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին վերադարձել է գրան պրիով եւ $1000 դրամական պարգեւով: Առաջին մրցանակը շահել է Իսրայելի ներկայացուցիչը, երկրորդ եւ երրորդը՝ վրաց երգիչները: «Առավոտի» հետ զրույցում Էմմին տեղեկացրեց, որ Վրաստանի հանրային հեռուստատեսության անցկացրած այդ միջոցառումը ուղղված էր տարբեր

ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿԱՊՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով կառուցվելիք տուն-թանգարանում 2008թ. աշնանը Կասկադի հարեւանությամբ կգործի Շարլ Ազնավուրի տուն-թանգարանը: Գաղափարը ՀՀ նախագահինն է, նախագիծը վստահված է ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության արժանիքների ազգային շքանշանակիր Նարեկ Սարգսյանին: Նշենք, որ «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցը անվճար է իրականացնում շանսոնիեի թանգարանի նախագծման աշխատանքները: «Հավանաբար, պրոյեկտը ինձ է վստահվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը,

«Հայկանդուխտը» հաղթեց հարկայինին

Կուսակցությունը հիշեցնում է իր մասին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, հունիսի 6-ին լսվեց Սպանդարյանի հարկային տեսչության հայցը՝ «Հայկանդուխտ» ավանդապաշտական-ժողովրդական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանի դեմ: Կուսակցության դեմ այսպիսի հիմքով դատավարությունները մեզանում հազվադեպ են, սակայն այն ընթացավ դատարկ դահլիճում: Հարկայինի ներկայացուցիչ Զոհրակ Վարդանյանը դատարանին տեղեկացրեց, որ իրենք վարչական պատասխանատվության են

ՄԵՂԱԴՐԱՆՔ «ՀԱՏՈՒԿ ԿԱՊԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՄ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է ծառայողական թղթակցությունների, թանկարժեք մետաղների, քարերի ընդունում եւ առաքում: «Հատուկ կապն» առաջին անգամ իրավապահների հետ գործ ունեցավ անցյալ տարի՝ ի դեմս ՓԲԸ-ի երեք աշխատակիցների: Ընկերության փոխտնօրեն Արիստակես Մուրադյանի, բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանի, սուրհանդակ Արմեն Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական

«Քաղաքացի, տե՞ր ես»

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն իր այս հարցի պատասխանը տալու է՝ նաեւ միշտ մասնակցելով կառավարության նիստերին: ԱԺ կանոնակարգի 5-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի ներկա գտնվել կառավարության դռնբաց նիստերին: Սակայն մինչ 2007-ի հունիսի 14-ը չէր եղել նախադեպ, որ ընդդիմադիր որեւէ պատգամավոր իրացնի այս իրավունքը: Այդ նախադեպը ստեղծած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից, որը երեկ «Տեսակետ» ակումբի հյուրն

ՀՈՎԻՎԸ, ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀԻՆ ՈՒ ԶՈԴՈՂԸ՝ ԴՊՐՈՑՈՒՄ

Որոշ դատապարտյալներ այլընտրանքային պատիժն անցկացնում են կրթօջախներում ԵԽ պահանջով 2004 թվականից Հայաստանում իրականացվում է «հանրային աշխատանք» այլընտրանքային պատժատեսակը: Ներկայումս 22 դատապարտյալ պետական կազմակերպություններում՝ որպես այլընտրանքային պատիժ, կատարում է հանրությանը պիտանի չվարձատրվող աշխատանք՝ նաեւ պետական կրթական հաստատություններում: Պատժատեսակի այս ձեւը հաճախ միանշանակ չի ընդունվում մեր հասարակության կողմից: Հարցը հատկապես մեծ տարաձայնություններ է առաջացնում կրթական հաստատությունների ղեկավարների

Կադաստրը սխալ է չափագրել

Բավական չէ՝ տներից վտարում են, դեռ մի բան էլ բնակմակերեսները պակաս են հաշվում: Երեւանի Հանրապետության 32 շենքի բնակիչ Ալեքսան Զաքարյանը, ի թիվս հազարավոր մարդկանց, պետական կարիքների զոհ է: Նրա բնակարանը եւս ՀՀ կառավարության որոշմամբ ճանաչվել է «բացառիկ գերակա հանրային շահ» ներկայացնող տարածք: Համաձայն այս որոշման, պետք է Ա. Զաքարյանի բնակարանը չափագրվի, որից հետո անկախ փորձագետը

ԴԻՄՈՒՄ ՉԵՄ ԳՐԵԼ

ՀՀ դատախազության կրճատումների շուրջ շարունակվում են ակտիվ քննարկումները: Դատախազության 663 աշխատակիցներից նախատեսվում է համակարգում թողնել 250-ին: Ստիպված եմ հանդես գալ ոչ իմ անուն-ազգանունով: Տեղեկացնեմ, որ ես 46 տարեկան եմ, աշխատել եմ դատախազության համակարգում 20 տարի, զբաղեցրել եմ պատասխանատու պաշտոններ: Օրեր առաջ ինձ կրճատել են եւ ստիպում են գրել դիմում՝ թոշակի անցնելու համար: Կրճատումներում կիրառվում են

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031