Օրվա լրահոսը
«Ձմռան օրերը գոնե կարճ են»
Տիկին Լարիսայի ընտանիքը մութն ընկնելուն պես պառկում է, որ ե՛ւ չմրսի, ե՛ւ օրերը շուտ անցնեն: «Կիրովաբադում մի մոստ կար, որի մի կողմը պատկանում էր հայերին, մյուսը՝ թուրքերին: Մեր աչքով ենք տեսել, թե այդ մոստի վրա թուրքերն ինչպես էին հայ աղջիկների մարմնի մասերը, կենդանի-կենդանի, կտրում ու մոստից գցում ցած: Ստիպված եղանք ամեն ինչ թողնել ու գալ
ԳՈՎԱԶԴԻ ՎՐԱ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱԶԴԻ
Գովազդային գործակալությունները նույնպես սկսել են ճանապարհներ որոնել՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար: Որքան էլ ՀՀ իշխանություններն իրենք իրենց ու հանրությանը փորձում են հավատացնել, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեր երկիրը շրջանցում է, եւ նրա ազդեցությունից մեր տնտեսությունը գրեթե չի տուժելու, սակայն տեղական գովազդային գործակալություններն արդեն սկսել են իրենց մտահոգությունները հայտնել ճգնաժամի հնարավոր վնասների վերաբերյալ: Ինչպես մեզ
ՀԴՄ-ների կիրառումը կհետաձգվի՞
«ԲՀԿ»-ն ներկուսակցական մակարդակով քննարկում է ՀԴՄ-ների տեղադրումը հետաձգելու հարցը Հունվարի 1-ից առեւտուր եւ սպասարկում իրականացնող ցանկացած տնտեսվարող սուբյեկտ՝ հանրային զուգարաններից սկսած, առեւտրային օբյեկտներով, հագուստի ու սննդի տոնավաճառներով վերջացրած, պետք է իր մատուցած ծառայությունների դիմաց վճարված գումարի համար հաճախորդին պարտադիր տրամադրեր ՀԴՄ (հաշվիչ դրամարկղային մեքենաների) կտրոն: Սահմանված ժամկետից անցել է մոտ 2 շաբաթ, սակայն որոշ տոնավաճառներում
ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ ՇՈՐ ՈՒ ԿՈՇԻԿԻ՞ ՀԱՄԱՐ
Կառավարության կողմից գյուղացիներին տրամադրված սուբսիդիան ծառայել է գյուղապետարանների աշխատողների աշխատավարձերը վճարելու եւ հողի հարկերը գանձելու համար: Նախորդ տարեվերջին կառավարությունը հանրապետության մի քանի մարզերի գյուղացիական տնտեսություններին տրամադրեց սուբսիդիա, որը պետք է ծառայեր հողի որակը բարելավելու, բերքատվությունը բարձրացնելու եւ ժամանակին բերքահավաքը կազմակերպելու համար: Օգնությունը նախատեսված էր տվյալ մարզի՝ որոշակի չափանիշների համապատասխանող համայնքների հողօգտագործողների համար՝ 1 հա հողի
ԼՂՀ-ն պաշտոնական Երեւանի կամակատարն է
Ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված քաղաքագետներ Մանվել Սարգսյանն ու Երվանդ Բոզոյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն ու ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանն առնչվող հարցեր: Մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման հարցում երկու փորձագետներն էլ համամիտ են եղել, որ հակամարտության լուծումը շատ բարդ է: Մ. Սարգսյանի դիտարկմամբ, Լեռնային Ղարաբաղն այսօր
ՇՐՋԱՊԱՏՈՂ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ-2
Ժամանակին մեր կառավարությունում այսպես էին թարգմանել «Окружающая среда արտահայտությունը: Պարզվեց, որ ռուսերենին գրեթե նույն չափով են տիրապետում նաեւ Հայաստանի խորհրդարանում: Անցած տարվա ավարտից մեկ օր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպայի խորհրդի անդամ այլ երկրների խորհրդարանների ղեկավարներին է հղել մի նամակ, որով նրանց պատվիրակությունների աջակցությունն է խնդրում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ բանաձեւի քննարկման
«Ա1+»-Ն ԷԼԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը եւ փաստաբան Արայիկ Ղազարյանը՝ որպես «Մելտեքս» ՍՊԸ ներկայացուցիչներ (հիշեցնենք, որ այդ ընկերության կազմում է «Ա1+»-ը), անցած տարվա դեկտեմբերի 19-ին դիմել էին Հայաստանի վճռաբեկ դատարան՝ պահանջելով նոր ի հայտ եկած հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի 2004 թվականի փետրվարի
Ուր մնաց հանրային խորհուրդը
Մեկը չի պատասխանում, մյուսը՝ չի հասկանում Մարտիմեկյան իրադարձություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց «Հանրային խորհրդի» ստեղծման գաղափարը, որը, իբր, նպատակ էր հետապնդելու թուլացնել ներհասարակական լարվածությունը: Նախագահի նախաձեռնությունը հանրությանը մատուցվեց բավականին մեծ շուքով: Արեւի տակ իրենց տեղը տակավին փնտրող ամենատարբեր բնագավառի եւ տրամաչափի գործիչները գերադրական աստիճանի էին հասցնում որակումները՝ այդ նախաձեռնության «ամենալավ գովերգող» տիտղոսին
«ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԵԽ-ՈՒՄ ԱՅՆ ՉԷ»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկում է «նորացնել» Եվրոպայի խորհուրդը – Թե ի՞նչ կորոշի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեր երկրի մասով, այսօր գրեթե բոլորին է հուզում, ակնհայտ է, որ այս անգամ եվրոպական այս կառույցի վերաբերմունքը մեր երկրի հանդեպ լինելու է շատ խիստ եւ մեզ ձայնից երեւի կզրկեն: Մինչդեռ Ձեր որոշ գործընկերներ հայտարարում են, որ ձայնից զրկվելը
ԳԵԼԸ՝ ԳԱՌԻՆ ՊԱՀԱՊԱ՞Ն
Կոնգրեսում չեն վստահում ՔԿՀ-ներում անցկացվող ծառայողական քննությանը Դեռ 2008թ. դեկտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող եւ «Մարտի 1»-ի գործով անցնող թվով երեք քաղբանտարկյալներ՝ ՀՀՇ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը, Գեւորգ Մանուկյանը եւ Արմեն Խուրշուդյանը ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել: Այս տարեսկզբին հայտնի դարձավ, որ նման բռնությունների է ենթարկվել նաեւ Վարդգես Գասպարին: Իրենց
ԴԵՄԱԳՈԳԻԱՆ՝ ԻԲՐԵՎ ԳՈՐԾԵԼԱՈՃ
Երեկ «Նովոստի Արմենիա» կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի հայտնած տեղեկությանը, թե հունվարի վերջին քննարկելու են ԱԺ աշխատանքներին «Ժառանգության» հետագա մասնակցության նպատակահարմարության հարցը՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե իր կարծիքով՝ «Ժառանգությունն» այնքան անխոհեմ չի լինի, որ կատարի «Արդարություն» դաշինքի սխալը։ Հիշեցնենք, որ վերջինս շուրջ 2 տարի բոյկոտում էր ԱԺ աշխատանքը:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ տասնյոթերորդ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ Եվ ես Տաթեւիկին հարցրի՝ «դու էդ «Ծիծեռնակում» ի՞նչ ես աշխատում», եւ Տաթեւիկը պատասխանեց ու ասաց՝ «գլխավոր խմբագրի տեղակալ», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, շեֆս ես ըլնելու», եւ Տաթեւիկն ասաց՝ «էդպես ա ստացվում» եւ ժպտալով ավելացրեց` «էնպես որ` հետս էդ տեսակ կատակներ չանես», եւ ես ասացի՝ «շեֆի հետ
ՍԵՔՍ՝ ՍԱՆՏԱՅԻ ՀԵՏ
Վերջերս Նյու Յորքում ամանորյա միջոցառման ժամանակ տոնածառի մոտ հավաքված 1200 մեծահասակներն ու երեխաները հանգիստ հետեւել են 22-ամյա ամերիկուհուն ու 45-ամյա Ձմեռ պապին, որոնք սեքսով են զբաղվել հենց 35 մետրանոց տոնածառի տակ: Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դա Ձմեռ պապի համար հաճելի է եղել, իրավապահ մարմինները ձերբակալել են աղջկան՝ Սանտային բռնաբարելու եւ հասարակական կարգը խախտելու մեղադրանքով:
Եվա Հակոբյան. Ժամանցային էջի պատասխանատու: «Առավոտում» է 2007 թվականից: էլ. հասց”- [email protected], [email protected]
Հունվարի 10 ԽՈՅ (21.03-20.04)- Օրն անցկացրեք ընտանեկան միջավայրում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Մի խուսափեք ժամադրությունից, որովհետեւ այն կարող է վնասել ձեր հարաբերությունները: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր առողջությանը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հարմար օր է խնջույք կազմակերպելու եւ արկածների համար: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Սեքսը մի մղեք երկրորդ պլան: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր մտերիմներին ասեք այն, ինչ նրանց մասին մտածում եք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)-
ԻՆՉՊԵՍ ԳՐԱՎԵԼ «ԷԼԻՏԱՐ» ԿՆՈՋ ՍԻՐՏԸ
Կամ զերծ մնալ ձեւեր թափելուց ու միայն ճոխություններից շատախոսելուց Տղամարդիկ հաճախ խուսափում են մտերմանալ «էլիտար» աղջիկների հետ, սիրահարվել նրանց ու, առավել եւս, ամուսնության առաջարկ անել: Ուժեղ սեռի ներկայացուցիչները բարդույթավորվում են, երբ աղջիկն ավելի ապահովված է լինում, քան իրենք: Տվյալ պարագայում վերջիններս իրենց անընդունակ, երբեմն էլ անկարող են զգում ու խուսափում իրենց դուր եկած «էլիտար» աղջկա
Եթե ամուսինը դավաճանում է՝ կինն է թերացել
Ըստ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի՝ դավաճանության մեջ մեղավոր կողմ չկա Աշխարհում տարածված երեւույթը՝ դավաճանությունը, Հայաստանում եւս արդիական է: Մեր կատարած հարցախույզի ընթացքում պարզվեց, որ երիտասարդ ամուսիններից շատերը համոզված են՝ ընտանիքի ամրության հիմքը հավատարմությունն է: 25-ամյա Արգիշտին ասաց. «Այսօր ոչ միայն տղամարդիկ են դավաճանում, այլեւ՝ կանայք: Դավաճանությունը կարծես մոդա է դարձել: Իմ համոզմամբ՝ դա աններելի է»:
ԶԳԱԼ ՀՈԳՈՎ ԵՎ ԷՈՒԹՅԱՄԲ
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մենախոսությունը սիրո մասին Ծնվել է 1972թ. հունվարի 16-ին՝ Երեւանում: Գույներից նախընտրում է սեւն ու սպիտակը, մանուշակագույնը: Սիրած երգիչը՝ Շարլ Ազնավուր: Սիրած կինոնկարը՝ «Թակել երկնքի դռները»: Այս պահին ընթերցում է Օ. Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը»: Եթե հնարավորություն ունենար իրականացնել անձնական ցանկությունը՝ կցանկանար շրջագայել Արեւմտյան Հայաստանով, տեսնել նախնյաց հայրենիքը եւ մեզանից օտարված մշակութային արժեքները:
Աբրահամը կհանդիպի Գիլեի հե՞տ
Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը կարող է լինել IBF-ի վարկանիշային ցուցակի նույն քաշային կարգում 15-րդ հորիզոնականը զբաղեցնող ավստրալացի Դանիել Գիլեն: Համաձայն տարածվող տեղեկատվության, բռնցքամարտիկների պրոումոթերները ներկայումս բանակցություններ են վարում: Գիլեի մենեջեր Գարրի Ֆրանցիսկոն լրատվամիջոցներին արդեն հասցրել է հայտարարել, որ իր բռնցքամարտիկն ի զորու է
64 ՎԱՆԴԱԿ
Գաբին՝ Ասիայի ակումբային չեմպիոն Մրցաշրջան 2008-ի Հայաստանի լավագույն մարզիկ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որին արտասահմանում Գաբի են անվանում, Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված Ասիայի ակումբային անդրանիկ առաջնությունում Ալ Էյն քաղաքի համանուն ակումբի կազմում դարձել է այդ աշխարհամասի առաջին ակումբային չեմպիոն: Արոնյանը կմասնակցի «CORUS 2009» գերմրցաշարին Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հունվարի 16-ից փետրվարի 1-ը հանդես է գալու Հոլանդիայի
ԼՈՂԱՓՆՅԱ ՎՈԼԵՅԲՈԼԸ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանն ավանդաբար օլիմպիական խաղերում ներկայացված է լինում մենապայքարային մարզաձեւերում: Պեկինից հետո ՀԱՕԿ-ում լրջորեն մտածում են արդեն նաեւ խաղային որեւէ մարզաձեւից մասնակցություն ունենալու մասին: Ընտրությունը կանգնել է այնպիսի էկզոտիկ մարզաձեւի վրա, ինչպիսին լողափնյա վոլեյբոլն է, իսկ այդ գործի կազմակերպումը վստահվել մեր գործընկեր, մարզական լրագրող Կարեն Գիլոյանին, որը պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Ե՞րբ ծնվեց գաղափարը: – Ամառային
Հայկական գռդոն-ART-2
«Աստղերը» ազատամարտիկների դերո՞ւմ Երբ փոքր էի՝ գիշերային ժամերին տուն հասնելու համար հաճախ «փափախ» ավտոբուս էի նստում: Չգիտեմ՝ որտեղից էր այդ տարօրինակ անվանումը ծագում, բայց իմ մանկական երեւակայության մեջ «փափախի» բեղավոր վարորդը միշտ հայտնվում էր մգլոտած կեպիով: Տարիներ անց, երբ արդեն մեծ էի, ինձ հայտնի դարձավ «փափախչիության» մեկ այլ տեսակ, որը հիմնականում կապվում էր արվեստի հետ:
«ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՄԱՏԱՆԻ ԳՆԵԼԸ՝ ՆՈՒՅՆԸ ՉԵՆ»
Ռուբեն Բաբայանը՝ թատրոնի ու մշակութային դաստիարակության մասին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի համար 2008-ը բուռն տարի էր՝ արտերկրյա հյուրախաղեր, մասնակցություններ տարբեր փառատոների՝ Սիրիայում, Չեխիայում, Ռուսաստանում, պրեմիերաներ… Թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասում է, որ դեկտեմբերի 19-ից սկսած՝ 60 անգամ ամանորյա ներկայացում են խաղացել՝ «Կախարդ վատ Ձյունանուշը», որը բաղկացած էր երկու մասից՝ նախ փոքրիկ
ԿՈՆԳՐԵՍԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԲԼԱԳՈԵՎԻՉԻ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ՀԱՐՑԸ Կոնգրեսի հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել է անցած տարվա դեկտեմբերին, կողմ է արտահայտվել Իլինոյսի նահանգապետ Ռոդ Բլագոեւիչի իմպիչմենտին (պաշտոնազրկմանը): Ըստ BBC-ի՝ նման եզրակացության է եկել հանձնաժողովը՝ քննելով Բլագոեւիչի գործը, ըստ որի՝ նահանգապետը մեղադրվում է նախկինում Բարաք Օբամային Սենատում պատկանող տեղը վաճառելու փորձի մեջ: Դեկտեմբերին Բլագոեւիչը ձերբակալվել էր կոռուպցիայի կասկածանքով: Հանձնաժողովը հայտարարել
ՌԱԴԱՅՈՒՄ «ԷՔՍՏՐԻՄ» Է ՍՊԱՍՎՈՒՄ
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը երեկ հայտարարեց, որ մոտ ժամանակներս խորհրդարանի քննարկումները խիստ քաղաքականացված են լինելու: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» ինֆորմացիոն գործակալությունը, Լիտվինը մասնավորապես հայտարարել է. «Գերագույն Ռադայում էքստրիմ է լինելու: Կարեւորը, որ այդ էքստրիմը ուղղված լինի մարդկանց հուզող խնդիրների քննարկմանը եւ այդ քննարկումների միջոցով ընդունվեն որոշումներ»: Ուկրաինական խորհրդարանի նախագահը նշեց նաեւ, որ իր
ՄԱԿԸ ՊԱՀԱՆՋԵՑ ԿՐԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեկվա նիստում բանաձեւ ընդունեց՝ պահանջելով Գազայի հատվածում կրակի դադարեցում: Գլխավոր կետերից են հրադադարը, Իսրայելի զորքերի դուրսբերումը, Գազայի հատվածի սահմաններին անցակետերի բացումը, ինչպես նաեւ երկարատեւ եւ կայուն խաղաղության երաշխիքների ստեղծումը: Բանաձեւը ողջունում է այս տարի Մոսկվայում Միջին Արեւելքի կարգավորմանը նվիրված համաժողովի անցկացման գաղափարը: Փաստաթուղթն ընդունվել է 14 ձայնով, ԱՄՆ-ի պատվիրակությունը ձեռնպահ է քվեարկել:
ՕԲԱՄԱՆ ԿՈՂՄ Է ԿՏՐՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Օրերս ելույթ ունենալով Վիրջինիա նահանգում, ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբաման կոչ արեց վճռական միջոցներ ձեռնարկել հետագա տնտեսական անկումը կասեցնելու համար: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նա ներկայացրեց Կոնգրեսին առաջարկվելիք 700 միլիարդանոց ծրագրի մանրամասները: Ծրագիրը մասնավորապես նախատեսում է նոր աշխատատեղերի ստեղծում, հարկերի իջեցում եւ էներգետիկայի բնագավառում նոր տեխնոլոգիաների ֆինանսավորում: «Եթե այդ միջոցները չձեռնարկվեն,- զգուշացրեց Օբաման,- տնտեսական անկումը ԱՄՆ-ում
ԴԱՏՈՒՄ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Առավել ծանր հանցագործությունների գործերով Ադրբեջանի ռազմական դատարանում երեկ լսվում էր ադրբեջանցի նախկին զինծառայող՝ 42-ամյա Էլմար Գուլիեւի գործը: Day.az-ը հաղորդում է, որ նա մեղադրվում է պետական դավաճանության, ինչպես նաեւ 1993 թվականին Շուշիի բանտում հայկական գերության մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների խոշտանգման մեջ: Ըստ գործի նյութերի՝ 1993 թվականի մարտի 31-ին նա, լինելով ադրբեջանական բանակի զինծառայող, ինքնակամ հանձնվել է
ՆՈՐ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐ
Երեկ Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, թեեւ կողմերը դեռեւս չեն հրապարակում ստորագրվելիք փաստաթղթի մանրամասները եւ դրույթները, այդուամենայնիվ, հայտնի է, որ դրա օգնությամբ Միացյալ Նահանգները հնարավորություն է ստանալու բարեփոխել վրացական բանակը: «Թե կոնկրետ ինչպես է այդ համագործակցությունն իրականացվելու՝
Գիտություն-2008
Նախորդ տարին հարուստ էր գիտության բնագավառում կատարված լուրջ հայտնագործություններով, որոնք թեեւ դժվար է հեղափոխական անվանել, սակայն դրանցից շատերը կմտնեն դասագրքային ծրագրերի մեջ եւ թույլ կտան հետազոտությունների նոր մեթոդներ մշակել: 2008 թվականի գիտական հայտնագործությունների մեծ բաժինը աստղագիտության բնագավառին է պատկանում: Ամենահայտնին «Փյունիկ» տիեզերական զոնդի առաքելությունն էր դեպի Մարս: 5 ամսվա ընթացքում ապարատը հավաքեց ահռելի քանակի տվյալներ


















































