Օրվա լրահոսը
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ երրորդ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ – Դու էն տղեն չես, որին կնիկը դավաճանի,- մի քիչ մտածելուց հետո Շաբլովսկուն ասացի ես: – Կնիկս է՛լ էդ կնիկը չի,- հառաչեց Շաբլովսկին:- Ես է՛լ եմ մտածում, որ հավատարիմ մնացած կըլնի. համենայն դեպս, նամակների տոնից ըտենց ա զգացվում: – Իմ ասածն ես հաստատում,- ասացի ես: –
ԽՈՅ 21.03-20.04: Դուք այսօր բարի եք: Մանրուքների վրա ուշադրություն դարձնել պետք չէ: ՑՈՒԼ 21.04-21.05: Առաջընթացի, նպատակներին հասնելու համար համառության եւ հաղթանակի օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրն ընդհանուր առմամբ հաջող է ու բարենպաստ հատկապես ֆինանսական ոլորտում: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր գործնական ու անձնական հարաբերություններում ձեզ լուրջ փորձարկում է սպասվում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Կատարեք ձեր պարտականությունները, նախկինում տված խոստումները
ԱԼԵՔՍԵՅ ՇԻՐՈՎ. «ԱՐՈՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ»
Էլիստայում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարում, որն անցկացվեց երկու փուլով, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ Ալեքսանդր Գրիշչուկն այս տարվա սեպտեմբերին Մեքսիկայում ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկի, Պյոտր Սվիդլերի, Ալեքսանդր Մորոզեւիչի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ միասին շախմատային թագը երկու շրջանով վիճարկելու իրավունք նվաճեցին: Հավակնորդների մրցաշարից առաջ մասնագետները Մեքսիկայի
Արտերկրում ավելի լավ է ներկայացվում մեր կինոն
Երեկ նման կարծիք հայտնեցին կինոյի մարդիկ Մայիսի 5-31-ը Գերմանիայում անցկացվեց «Կարոտ» խորագրով հայկական կինոյի առաջին հետահայաց ցուցադրությունը: Միջոցառումը կազմակերպվել էր գերմանական ART COMBAT TRANSNATIONAL (ACT) կազմակերպության, Եվրոպական մշակութային խորհրդարանի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ «Ոսկե ծիրան» փառատոնի կազմկոմիտեի նախաձեռնությամբ: Բեռլին մեկնած հայ կինոռեժիսորներն ու կինոգետները երեկ հրավիրված ասուլիսում ամփոփեցին այդ ցուցադրության արդյունքները: Գերմանիայում կազմակերպված փառատոնի ժամանակ,
ՀԱԱԿ-Ը ՊԵՏՔ Է ԱՌՈՂՋԱՑՆԵԼ
Հայտարարում է Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության քաղխորհրդի նախագահ Էդվարդ Անտինյանը – Ճի՞շտ են արդյոք այն ենթադրությունները, որ դուք կատարում եք իշխանությունների պատվերը՝ վարկաբեկելով Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին: – Իհարկե՝ ոչ: Իսկ ի՞նչ է, Հովհաննես Հովհաննիսյանը իրենից վտա՞նգ է ներկայացնում: Կամ՝ ինչո՞ւ պետք է ես նրան վարկաբեկեմ: Ի՞նչ շահ ունեմ: Կուսակցության նախագահ չեմ ուզում դառնալ:
Փոքրիկ երգիչները՝ Վարդենիսում
Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբը սիրով հանդես եկավ անգամ հոսանքազրկված դահլիճում Մեր օրերում, երբ մշակութային կյանքն առավել կենտրոնացած է մայրաքաղաքում, ժողովրդական ու դասական ակունքների վրա հիմնված երգարվեստի ներկայացումը մարզերում, հիրավի, նշանակալից իրադարձություն է՝ հոգեւոր արժեքների վերադարձի եւ մշակութային կյանքի ակտիվացման առումով: Այս նպատակին էր ծառայում «Քաղաքացիական հասարակության ցանց» ծրագրի շրջանակներում օրերս Վարդենիսի մշակույթի տանը կայացած համերգը:
ՈՐՏԵ՞Ղ ՓՆՏՐԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԻՎԸ-2
Մտորումներ գիտնականների ու պետության հարաբերությունների մասին Գիտության պատվիրատուն այսօր պետությունն է, որը տարեկան մոտ 16,4 մլն դոլարի «աշխատանք» է պատվիրում հայկական գիտությանը: 6,5 հազար գիտության մարդ ուշադիր նայում է այս գումարին: Պատվիրատուն՝ պետությունը, սակայն, մասնագիտացած չէ գիտական գործերում եւ այս պատճառով միջնորդի կարիք ունի: Միջնորդներն են ԳԱԱ-ն, ԿԳ եւ նույնիսկ առեւտրի նախարարությունը: Օրինակ, Երեւանի ֆիզիկայի
Ոչ թե շոու, այլ հեռուստաբիզնես ունենք
Երեկ հայտարարեցին «Արձագանք» խմբի անդամները «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին «Արձագանք» խմբի անդամներ Արտավազդ Բայաթյանն ու Եղիշե Պետրոսյանը: Նրանց զրույցի թեման երգարվեստում տիրող վիճակն էր: Հիշեցնենք, որ «Արձագանքը» ստեղծվել է 1969 թվին, սակայն 17 տարի է, ինչ շոու-բիզնեսում է: Հատկապես վերջին տարիների պասիվությունը Ե. Պետրոսյանը բացատրեց իրենց ժամանակի եւ ուժերի հաշվին՝ երիտասարդ երգիչներին «ոտքի հանելով»: «Ժամանակին
ԴԱՇՆԱՄՈՒՐԻ «ՆԱԽԱՀՈՐԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ
Մինչդեռ կլավիկորդը կհեշտացներ ապագա երգեհոնահարների ուսուցումը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 14-ին մեկնարկեց Բարոկկո երաժշտության երկրորդ փառատոնը: Հիշեցնենք, որ առաջին փառատոնը Հայաստանում, եւ ընդհանրապես կովկասյան տարածաշրջանում, անցկացվել է 2005թ., կատարվել են 16-18 դդ. ստեղծագործություններ, որոնց մեծ մասը Հայաստանում հնչել է առաջին անգամ: 9 համերգից բաղկացած այդ փառատոնին մասնակցել է 70-ից ավելի երիտասարդ կատարող եւ
«Միսս տատուն»՝ հունիսի 20-ից
Մարմնի նկարչության երեւանյան մրցույթը անակնկալներ է խոստանում $1000, արտերկրի 7-օրյա ուղեգիր եւ ֆոտոսեսիայի մասնակցության իրավունք: Այս մրցանակն է սահմանել «Միսս տատու 2007»-ին «GSB» ընկերությունը, որն այս տարի ստանձնել է մրցույթի անցկացման իրավունքը: Մինչ այդ, 2003 թվականից, այն կազմակերպել եւ իրականացրել է «Տատու արտ քլաբը»: «Միսս տատու 2007»-ն անցկացվելու է երկու փուլով՝ հունիսի 20-21-ին «Ռելաքս» ակումբում
«ԹՈՒՂԹՈՒԳՐՈՎ» ՍԵՐԸ ՉԻ ԱՄՐԱՆԱ
Ուստի գնչուհի Եսենիան խորհուրդ է տալիս «սրբերի հետ սուրճ խմող» գուշակներից հեռու մնալ Գնչուհի Եսենիան 30 տարի բախտ է գուշակում: Հավաստիացնում է, որ ոչ ոքի չի խաբում, դրա համար էլ միշտ հաճախորդ ունի: «19 տարեկանից ամուսին չունեմ, 2 զավակ, 5 թոռնիկ ունեմ, նրանք են իմ սրբությունները: Չեմ մեղադրում այն կանանց, որոնք սիրում են ամուսնացած տղամարդկանց,
Էմմին երգել է քարոզարշավին
Բայց ոչ թե ՀՀ խորհրդարանական, այլ Սիրիայի նախագահական ընտրությունների առիթով: Օրերս Վրաստանի հանրային հեռուստատեսության կազմակերպած միջազգային մրցույթից Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին վերադարձել է գրան պրիով եւ $1000 դրամական պարգեւով: Առաջին մրցանակը շահել է Իսրայելի ներկայացուցիչը, երկրորդ եւ երրորդը՝ վրաց երգիչները: «Առավոտի» հետ զրույցում Էմմին տեղեկացրեց, որ Վրաստանի հանրային հեռուստատեսության անցկացրած այդ միջոցառումը ուղղված էր տարբեր
ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿԱՊՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով կառուցվելիք տուն-թանգարանում 2008թ. աշնանը Կասկադի հարեւանությամբ կգործի Շարլ Ազնավուրի տուն-թանգարանը: Գաղափարը ՀՀ նախագահինն է, նախագիծը վստահված է ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության արժանիքների ազգային շքանշանակիր Նարեկ Սարգսյանին: Նշենք, որ «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցը անվճար է իրականացնում շանսոնիեի թանգարանի նախագծման աշխատանքները: «Հավանաբար, պրոյեկտը ինձ է վստահվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը,
«Հայկանդուխտը» հաղթեց հարկայինին
Կուսակցությունը հիշեցնում է իր մասին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, հունիսի 6-ին լսվեց Սպանդարյանի հարկային տեսչության հայցը՝ «Հայկանդուխտ» ավանդապաշտական-ժողովրդական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանի դեմ: Կուսակցության դեմ այսպիսի հիմքով դատավարությունները մեզանում հազվադեպ են, սակայն այն ընթացավ դատարկ դահլիճում: Հարկայինի ներկայացուցիչ Զոհրակ Վարդանյանը դատարանին տեղեկացրեց, որ իրենք վարչական պատասխանատվության են
ՄԵՂԱԴՐԱՆՔ «ՀԱՏՈՒԿ ԿԱՊԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՄ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է ծառայողական թղթակցությունների, թանկարժեք մետաղների, քարերի ընդունում եւ առաքում: «Հատուկ կապն» առաջին անգամ իրավապահների հետ գործ ունեցավ անցյալ տարի՝ ի դեմս ՓԲԸ-ի երեք աշխատակիցների: Ընկերության փոխտնօրեն Արիստակես Մուրադյանի, բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանի, սուրհանդակ Արմեն Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական
«Քաղաքացի, տե՞ր ես»
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն իր այս հարցի պատասխանը տալու է՝ նաեւ միշտ մասնակցելով կառավարության նիստերին: ԱԺ կանոնակարգի 5-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի ներկա գտնվել կառավարության դռնբաց նիստերին: Սակայն մինչ 2007-ի հունիսի 14-ը չէր եղել նախադեպ, որ ընդդիմադիր որեւէ պատգամավոր իրացնի այս իրավունքը: Այդ նախադեպը ստեղծած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից, որը երեկ «Տեսակետ» ակումբի հյուրն
ՀՈՎԻՎԸ, ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀԻՆ ՈՒ ԶՈԴՈՂԸ՝ ԴՊՐՈՑՈՒՄ
Որոշ դատապարտյալներ այլընտրանքային պատիժն անցկացնում են կրթօջախներում ԵԽ պահանջով 2004 թվականից Հայաստանում իրականացվում է «հանրային աշխատանք» այլընտրանքային պատժատեսակը: Ներկայումս 22 դատապարտյալ պետական կազմակերպություններում՝ որպես այլընտրանքային պատիժ, կատարում է հանրությանը պիտանի չվարձատրվող աշխատանք՝ նաեւ պետական կրթական հաստատություններում: Պատժատեսակի այս ձեւը հաճախ միանշանակ չի ընդունվում մեր հասարակության կողմից: Հարցը հատկապես մեծ տարաձայնություններ է առաջացնում կրթական հաստատությունների ղեկավարների
Կադաստրը սխալ է չափագրել
Բավական չէ՝ տներից վտարում են, դեռ մի բան էլ բնակմակերեսները պակաս են հաշվում: Երեւանի Հանրապետության 32 շենքի բնակիչ Ալեքսան Զաքարյանը, ի թիվս հազարավոր մարդկանց, պետական կարիքների զոհ է: Նրա բնակարանը եւս ՀՀ կառավարության որոշմամբ ճանաչվել է «բացառիկ գերակա հանրային շահ» ներկայացնող տարածք: Համաձայն այս որոշման, պետք է Ա. Զաքարյանի բնակարանը չափագրվի, որից հետո անկախ փորձագետը
ԴԻՄՈՒՄ ՉԵՄ ԳՐԵԼ
ՀՀ դատախազության կրճատումների շուրջ շարունակվում են ակտիվ քննարկումները: Դատախազության 663 աշխատակիցներից նախատեսվում է համակարգում թողնել 250-ին: Ստիպված եմ հանդես գալ ոչ իմ անուն-ազգանունով: Տեղեկացնեմ, որ ես 46 տարեկան եմ, աշխատել եմ դատախազության համակարգում 20 տարի, զբաղեցրել եմ պատասխանատու պաշտոններ: Օրեր առաջ ինձ կրճատել են եւ ստիպում են գրել դիմում՝ թոշակի անցնելու համար: Կրճատումներում կիրառվում են
Արագիլներին կհաշվեն
Արարատյան դաշտավայրի բնակիչները պետք է արագիլներին օր ու գիշեր հսկեն, որ հարցաթերթիկ լրացնեն: «Մեր երկրում թռչունների կյանքը ոչ ոքի չի հետաքրքրում: Հանրապետության մասշտաբով ոչ մի անգամ լուրջ ուսումնասիրություն չի արվել, միայն 1980-ականներին ուսումնասիրվել է Խոսրովի արգելոցն ու պարզվել, որ այնտեղ կար 20 զույգ սպիտակագլուխ անգղ, իսկ 2004-ի դրությամբ նրանց թիվը զգալի պակասել է՝ հասնելով 4-6
ԱՓՍՈՍՈՒՄ Է, ՈՐ ԽՌՈՎԵԼ Է
Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, եթե հիմա էլ այդ պաշտոնում լիներ, շատ խնդիրներ այլ կերպ կլուծեր: «Եթե ես հիմա վարչապետ լինեի, տնտեսության առումով գրեթե նույնը կանեի, ինչ 1990-91-ին, բայց քաղաքական առումով մի քիչ ավելի ճկուն կլինեի ու չէի նեղանա՝ դուրս գա, ոնց որ էն ժամանակ արեցի: Երբ հեռացա, ինձանից հետո դատարկ ինչ-որ ժամանակաշրջան
ՕԵԿ-Ը ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
Այն քայլը, որ կատարեց Սամվել Ֆարմանյանը՝ առնվազն բարոյական չէ: Մի՞թե նրա մոտ հաջողությունների գլխապտույտ առաջացավ, երբ նա Արթուր Բաղդասարյանի շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում դարձավ ԱԺ նախագահի խորհրդական, այնուհետեւ՝ կուսակցության երիտասարդական միության նախագահ, ապա ընդգրկվեց ՕԵԿ համամասնական ցուցակի 13-րդ տեղում (երբ կային առավել արժանավորները), կուսակցության շնորհիվ ու կուսակցության աջակցությամբ մասնակցեց ԱԺ ընտրություններին: Փաստորեն, անհրաժեշտ էր միայն
Մի ընտրատեղամաս՝ չորս տվյալ
Թիվ 23/57 ընտրատեղամասում թվերն ակնհայտորեն իրար չեն բռնում Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի՝ մայիսի 12-ին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, թիվ 23/57 ընտրատեղամասում գրանցված է եղել 1171 ընտրող, ընտրությանը մասնակցել է 1302-ը, այսինքն՝ մասնակցությունը կազմել է 116% («Առավոտ» 12.06.2007), ինչը, ըստ տիկին Բիշարյանի, անհնար է: Այս առնչությամբ փորձեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզել, թե իրենց տվյալներով՝
ՆՐԱՆՔ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՀՀ ՀԱՐՑԸ
Ըստ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի, Քոչարյան-Ալիեւ զույգը ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում հենց այդ հարցն է լուծում: Երեկ Մատենադարանին հարող տարածքում «Իմպիչմենտը» հերթական հանրահավաքն անցկացրեց շուրջ 500 հոգու մասնակցությամբ: Երեկվա հանրահավաքին եկած մի տարեց տղամարդ ասաց, թե հանրահավաքին եկել է ոչ այն պատճառով, որ ինքը հատկապես «Իմպիչմենտի» համակիր է, այլ՝ որովհետեւ հոգով ընդդիմադիր է: Մեր
ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է «ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ»
Իր բնակարանը հրկիզելու կապակցությամբ ասում է ՀԺԿ Ալավերդու տարածքային կազմակերպության ղեկավար Լարիսա Փարեմուզյանը եւ տալիս եւս մեկի անուն, ում կասկածում է: Մայիսի 28-ի գիշերը փորձել էին հրկիզել թիվ 31 ընտրատարածքի պատգամավորության նախկին թեկնածու, ՀԺԿ Ալավերդու տարածքային կազմակերպության ղեկավար Լարիսա Փարեմուզյանի բնակարանը, եւ ոստիկանության Լոռու մարզային վարչության քննչական բաժինը քրեական գործ էր հարուցել՝ ուրիշի գույքը դիտավորությամբ
ՈՉ ԹԵ ՏԵՐ, ԱՅԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Երեկ ելույթ ունենալով հանրահավաքում, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ ԱՄՆ քաղաքացի Մելիսա Բրաունը, բավականին վարժ հայերենով ասաց հետեւյալը. «Ես շատ չեմ հասկանում քաղաքականությունից եւ չեմ զբաղվում դրանով, բայց մի բան եմ հասկանում՝ ժողովուրդը, որ ընտրություն է անում, ձայն է տալիս, ղեկավար չի ընտրում, ներկայացուցիչ է ընտրում: Տեր չեն ընտրում, թագավոր չեն ընտրում, ընտրում են
ԽՈՅ 21.03-20.04: Ձեզ համար սենսացիոն նորությունները բացառված չեն: ՑՈՒԼ 21.04-21.05: Գործերն այսօր ինքնահոսի մի թողեք: Ավելորդ ինքնավստահությունը խանգարում է ձեզ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր ավելի շատ կգործի ձեր բանականությունը, քան հուզականությունը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ձեզ անհանգստացնող հարցերի մի ամբողջ շարք արդեն անցյալ կդառնա: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ինքնակրթության օր է կյանքի բոլոր բնագավառների համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր սկսած բոլոր
ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ ՁԵՌՔԸ ՎՆԱՍԵԼ ԷՐ
Երեկ Պրահայից հեռախոսով «Առավոտին» ասաց ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Հայ մարզասերները Պրահայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում առանձնակի հույսեր էին կապում 63 կգ քաշային, մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն գյումրեցի Մելինե Դալուզյանի հետ: Սակայն անցած գիշեր այդ քաշային կարգի պայքարի ավարտից հետո առաջնության պաշտոնական կայքում Մելինեի անվան դիմաց գրվեց. պոկում
Ամերիկյան ջազը՝ կրկին Հայաստանում
Արդեն 6-րդ անգամ հնարավորություն ունենք լսել որակյալ ջազ Երեկ ԱՄՆ դեսպանատանը կայացավ ամերիկացի ջազ երաժիշտ Բոբբի Սանաբրիայի եւ Quarteto Ache քառյակի անդամների ասուլիսը: Quarteto Ache-ի կազմում են սաքսոֆոնահար Պիտեր Բրեյնինին, կոնտրաբասահար Ալեքս Հերնանդեզին եւ դաշնակահար Արմեն Դոնելյանը: Նրանք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող «Ամերիկյան ջազը Հայաստանում» ամենամյա ծրագրին: Երաժիշտները Երեւանում կներկայացնեն աֆրո-կուբայական
ՕՐԻՆԱԶԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Ակնկալում ենք «որակյալ հատկանիշներ եւ բարձր արժեքներ» կրող իշխանության ձեւավորմանն ուղղված գործնական քայլերի առաջարկներ՝ նստավայրից մինչեւ դպրոց: «Կրթություն 2015» համաժողովին ուղերձ հղեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: (Ուղերձը հրապարակվել է «Առավոտ» թերթում, 12.06.2007- խմբ.): Պրն Ներսիսյանցի կողմից, իմ կարծիքով, տրվեցին խիզախ քննադատական որակումներ կրթության բնագավառին, ինչը հաճելիորեն զարմացրեց շատերիս: Ուղերձը ես ընդունեցի նաեւ որպես


















































