Օրվա լրահոսը

ՈՐ ԱՅԴՔԱՆ ԼԱՎ Է, ԲԱ ԻՆՉՈ՞Ւ Է ՎԱՏ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Առավոտի» հետ զրույցում արձագանքել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ օրերս արած այն պնդումներին, թե՝ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում «ստեղծել է բավականին դրական քաղաքական իրավիճակ» եւ որպես դրա վկայություն՝ վկայակոչել էր ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին առ այն, թե՝ Հայաստանը առաջ է ընթանում քաղաքական բարեփոխումների ճանապարհով: «Եթե

ՁԵՎԱԿԱՆ ՊԱՏՐՎԱԿ

Հայ ազգային կոնգրեսը երեկ անդրադարձել է հունվարի 13-ին տեղի ունեցած 7 քաղբանտարկյալների գործով դատավարության նիստին, որը հերթական անգամ հետաձգվել էր «7»-ի ոտքի չկանգնելու պատճառաբանությամբ: Այդ առնչությամբ Կոնգրեսի տարածած հայտարարության համաձայն, «քաղբանտարկյալների ոտքի չկանգնելը, ըստ էության, ձեւական պատրվակ է դատավարությունը չսկսելու համար, որովհետեւ նույն դատավորը Մարտի 1-ի գործով մի քանի այլ դատավարություններ է անցկացրել եւ դատավճիռներ

Առաջ, սոցիալիստական Հայաստան

Ճգնաժամը սոցիալիստներին վերածնման հույս է ներշնչում «Ամբողջ աշխարհում ձախ ուժերի գաղափարախոսությունը սկսում է ակտիվանալ, քանի որ լիբերալ տնտեսությունը մտել է խորը ճգնաժամի մեջ: Շատերը միակարծիք են, որ ճգնաժամի խորքում հենց այդ արժեքային համակարգի սկզբունքներն են: Մենք վստահ ենք, որ սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական արժեքային համակարգը շատ ավելի առողջ է եւ ճգնաժամի հաղթահարման եթե ոչ միակ, ապա ամենառեալ

ԵԽԽՎ-Ն ԿՈԼԽՈԶ ՉԷ

Ասում է ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը Այսօր արդեն Երեւանում են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն: Նրանք Հայաստան են ժամանել դիտարկելու համար, թե հիշյալ հանձնաժողովի կողմից դեկտեմբերի 17-ին ընդունած եւ ՀՀ-ին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու առաջարկություն պարունակող բանաձեւի նախագծի ընդունումից հետո Հայաստանն ի՞նչ քայլեր է կատարել ԵԽԽՎ

ՀԱՄԲԵՐԵԼ, ՀԱՄԲԵՐԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները հորդորում են համբերել եւ վատ կանխագուշակումներ չանել Դեկտեմբերի 18-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովն ընդունեց բանաձեւի նախագիծ, որի հետեւանքներին սրտատրոփ սպասում ենք բոլորս. հունվարի վերջին կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը դառնալու է հերթական փորձաքարը մեր երկրի իշխանությունների եւ ընդդիմության համար: Մոնիտորինգի հանձնաժողովը հայտարարել է, որ մարդկանց նկատմամբ քաղաքական շարժառիթներով մեղադրանք հարուցելն անընդունելի է, եւ

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԻՐԱՐ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՄԱՌԱԶՄԱՏԻԿ ՈՒ ԱՆԳՐԱԳԵՏ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը երեկ ասուլիսում քննադատեց նույն խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանին մե՛կ որպես ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի՝ նշելով «Այնպես փչացրեց երկրի օրենսդրությունը, այնպես հերն անիծեց, որ մենք մինչ օրս դզում-դզում, չի դզվում», մե՛կ էլ քննադատեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը, որի ղեկավարն է Դավիթ Հարությունյանը. «Ռուստամյանից բացի՝ մնացածները սրտացավ չեն աշխատում»: Այդ առնչությամբ Դավիթ

15 տարի՞ է պետք

Նոյեմբերյանի փողոցներում փոքր հարցումը ցույց տվեց, որ ժողովուրդն այնքան էլ տեղյակ չէ 2008թ. հոկտեմբերի 3-ին ԱԺ-ին եւ ժողովրդին Սերժ Սարգսյանի հղած ուղերձին: – Ուղերձից հետո մեր հանրապետության կյանքում դրական փոփոխություններ նկատելի՞ են: Ի պատասխան՝ մանկավարժ Արմեն Ամիրաղյանը ծիծաղում է: – Կաշառակերության դեմ պայքարը չի՞ ուժեղացել, անպատժելիության մթնոլորտը չի՞ փոխվել, պաշտոնյաներն ավելի պատասխանատու չե՞ն դարձել ժողովրդի

ՄԱՍՆԱՎՈՐ ԴՊՐՈՑԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ

«Հետաքրքրվել եմ եւ պարզել, որ մասնավոր դպրոցների թիվը կտրուկ պակասել է: Առաջին պատճառը ֆինանսականն է, ապա՝ ծնողները սկսել են երեխաներին չտանել, չվստահել… Ե՞րբ ծնողը կցանկանա իր ընտանեկան բյուջեից գումար տալ կրթության համար. միայն մի դեպքում, երբ տեսնի, որ կա մասնավոր դպրոց, որը նույն պետական ծրագիրն իրականացնելու համար լուրջ նախաձեռնություններ է հանդես բերում, կրթության կազմակերպման այլընտրանքային,

ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ

Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում ուշացումով ամփոփեց 2008 թվականը: Նա հավաստիացրեց, որ 2008-ին լուծվել են որոշ խնդիրներ՝ վերանորոգվել են գրադարաններ, երաժշտական օջախներ, մշակվել է հուշարձանների կադաստրի վարման կարգը եւ այլն: Խոսելով թատերարվեստի մասին՝ Հ. Պողոսյանը շեշտեց, որ հանրապետության պետական եւ ոչ պետական թատրոններին պետական աջակցություն է ցուցաբերվել 11 նոր ներկայացում բեմադրելու

Հունվարի 13

ԽՈՅ (21.03-20.04)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անսպասելի հեռախոսազանգ կստանաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ամուսնության առաջարկություն կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր եղեք համբերատար: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս չեք փոշմանի:

ՍԵՔՍ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ, ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ

Եզակի դեպք է, բայց այսօր տարբեր երկրներում կան թանգարաններ, որտեղ մինչեւ 16 տարեկանների մուտքը խստիվ արգելվում է: Օրինակ, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Չեխիայի, Գերմանիայի չափահաս քաղաքացիներն իրենց սեռական հետաքրքրությունները բավարարելու համար կարող են այցելել տարբեր քաղաքներում բացված սեքս-թանգարաններ: Սանկտ Պետերբուրգի շագանակագեղձի ուսումնասիրման կենտրոնում է գտնվում ռուսական սեքս-թանգարանը, որտեղ ցուցադրվում են ավելի քան 14 հազար ինտիմ բնույթի

Գունավոր մոմերի խորհուրդը

Գուշակություն Ցուլի տարում ծնված քաղաքական գործիչների համար Լինելով քրիստոնյա ժողովուրդ՝ հայերս առանձնակի սեր ունենք մոմերի նկատմամբ: Շատերը նույնիսկ մոմերի հավաքածուներ ունեն, եթե սրան էլ ավելացնենք գուշակապաշտության մոլուցքը, ապա մոմերի գույներով կարող ենք բավարարել Ցուլի տարում ծնված որոշ քաղաքական գործիչների հետաքրքրասիրությունը, թե իրենց որ գույնի մոմն է բաժին ընկնում: Օրինակ, Առյուծի համաստեղության տակ է ծնվել Դեմոկրատական

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՇՈՏՅԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

Կամ՝ առանց փողկապի Չափավոր խանդը համեմունք է Ես խանդոտ չեմ, բայց կինս կարծում է, թե շատ խանդոտ եմ: Չնայած սիրում եմ, երբ ինձ են խանդում… Խանդը ընտանեկան հարաբերությունների պարտադիր բաղկացուցիչ մաս է, խոսքը այն խանդի մասին չէ, որ պաթոլոգիկ՝ ախտաբանական դրսեւորումներ է ստանում: Չափավոր խանդը համեմունք է եւ ոչ թե հիմնական զգացմունք՝ ընդհանուր հարաբերություններում: Խանդը,

Ամենամարզականն ու ամենամշակութայինը

Հիմնանորոգումից հետո, հոկտեմբերի 31-ին բացվելով, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կարճ ժամանակում դարձավ հանրապետության ամենամարզական եւ ամենամշակութային օջախը: Անցած երկու ամիսներին համալիրում նշվել է Ջիվան Գասպարյանի ծննդյան 80-ամյակը, մեծարվել են օլիմպիական չեմպիոն մեր շախմատիստները, սառցե շոուներով հանդես են եկել Իլյա Ավերբուխի եւ Եվգենի Պլյուշչենկոյի աշխարհահռչակ խմբերը, համերգներով հանդես է եկել ամերիկահայ սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը,

ՉԵՄՊԻՈՆԸ ԿՈՐՈՇՎԻ ՄԻԱՅՆ ԱՇՆԱՆԸ

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկեց շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 69-րդ առաջնությունը: Հաղթողի կոչումը վիճարկում է 14 հոգի, որոնցից 11-ը կրում է գրոսմայստերի կոչում, 3-ը՝ միջազգային վարպետի: Առաջնությունը միջին վարկանիշով ՖԻԴԵ-ի սանդղակով դասվում է 12-րդ կարգի, ինչը մեր առաջատար գրոսմայստերներից մի քանիսի բացակայության պայմաններում բավականին բարձր մակարդակ է: Երեկ զրուցեցինք առաջնության գլխավոր

Հայ հոմոսեքսուալներն էլ են պաշտպանված

Չնայած նրանց կարծիքը չեն հարցրել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ դեկտեմբերի 9-ին 64 երկրների թվում Հայաստանը եւս ստորագրել է մի հայտարարության տակ, ըստ որի՝ մեր երկիրն այլեւս պարտավորվում է բացառել համասեռամոլների հանդեպ ցանկացած բռնություն: Փաստաթուղթը Հայաստանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Երեկ այդ թեմայով մի քննարկում էր կազմակերպվել «Հայելի» ակումբում, որին մասնակցում էին

ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Որբերը» սերիալը առաջացրել է ծնողների դժգոհությունը Հունվարի 5-ից Հանրային հեռուստաընկերությունը «Հայլուր» լրատվական ծրագրի թողարկումից հետո սկսել է ցուցադրել «Որբերը» բազմասերիանոց ֆիլմը, որը պատմում է մանկատանը հայտնված երեխաների ճակատագրերի մասին: Սերիալի ռեժիսորն է Ելենա Արշակյանը, պրոդյուսերը՝ Արթուր Ապրեսովը, սցենարիստը՝ Անահիտ Մխիթարյանը: Օրերս «Առավոտին» դիմեցին մի շարք հեռուստադիտող-ծնողներ, որոնք մտահոգված էին ֆիլմի՝ երեխաների վրա թողած բացասական ազդեցություններով:

ԳԱԶԱՅԻՆ ՎԵՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Երեկ Ուկրաինան վերաստորագրել է եվրոպական գազ մատակարարելու պայմանագիրը՝ առանց հավելյալ պայմանների: Մինչ այդ, առանց այդ էլ փխրուն համաձայնությունը հայտնվել էր հարցականի տակ: Բանն այն է, որ հունվարի 10-ին Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված արձանագրությունը՝ գազի տրանզիտի վերաբերյալ միջազգային հանձնաժողով ստեղծելու մասին, ուկրաինական կողմը «վերախմբագրել» է՝ առանց ՌԴ-ին տեղյակ պահելու: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այդ վերապահումները

26 ԿՈՄԻՍԱՐՆԵՐԸ «ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ» ԵՆ

Ադրբեջանի մայրաքաղաքի Սահիլ զբոսայգում սկսվել է Բաքվի 26 կոմիսարների հուշարձանի ապամոնտաժումը: Հաղորդելով այս լուրը՝ «Ռիա նովոստի» գործակալությունը հիշեցնում է, որ 26 կոմիսարների կողմից ղեկավարվող բոլշեւիկյան կառավարությունը ստեղծվել է 1918 թվականի մարտին եւ գոյություն է ունեցել մինչեւ հուլիս: Նույն թվականի սեպտեմբերին, երբ թուրք-ադրբեջանական զորքերը պետք է մտնեին Բաքու, բոլշեւիկներին թույլ տվեցին լքել քաղաքը, սակայն Կրասնովոդսկում նրանց

ԶՈՒՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Անցած շաբաթվա վերջում ԱՄՆ նախագահ ընտրված Բարաք Օբաման հայտարարել է կարեւորագույն պաշտոններում իր նախընտրած թեկնածուների մասին: Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում նա ցանկանում է տեսնել պաշտոնաթող ծովակալ Դենիս Բլերին, իսկ ահա Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ), ըստ նորընտիր նախագահի, պետք է ղեկավարի Բիլ Քլինթոնի աշխատակազմի նախկին ղեկավար Լեոն Պանետան (լուսանկարում): Եթե առաջին նշանակումը միանգամայն սովորական եւ բնականոն

«ԼԻՍԿԱՆ»՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱՅԻՑ

Հարավաֆրիկյան Հանրապետության վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել ստորադաս ատյանի որոշումը, ըստ որի՝ «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցության ղեկավար Ջեյկոբ Զումայի վերաբերյալ մեղադրանքները անհիմն էին: Դա նշանակում է, որ դատախազությունը կրկին առաջ է քաշելու մեղադրանքներ՝ կապված կաշառակերության հետ: Գործի նյութերի համաձայն՝ Զուման ֆրանսիական ընկերության հետ զենքի մատակարարման պայմանագրեր կնքելիս «ատկատ» է վերցրել 5 միլիարդ դոլարի չափով:

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆԱԼՈՒ Է

Ավելի քան 5 միլիոն ռուսաստանցիներ Նոր տարվա տոնակատարություններից հետո դուրս չեն գա աշխատանքի: Ռուսաստանյան «Հասարակական կարծիքի հիմնադրամի» այս հաշվարկներն է ներկայացրել gazeta.ru կայքէջը: Պաշտոնական տվյալներով՝ 2008-ի վերջում Ռուսաստանում գրանցվել է մոտ 1,5 միլիոն գործազուրկ, որոնք գրանցվել են զբաղվածության կենտրոններում: Սակայն պաշտոնական թվերը չեն արտացոլում իրական պատկերը: Հիմնադրամի հարցումների համաձայն՝ միայն դեկտեմբերին աշխատանքից հեռացվել է 2

ԲԱԿԻԵՎԸ «ԾԱԽԵՑ» ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ

Ղրղըզստանի ղեկավարությունը պատրաստվում է պաշտոնապես չեղյալ հայտարարել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պայմանագիրը՝ «Գանսի» ամերիկյան ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ: Այդ ռազմաբազան գտնվում է Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի տարածքում: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի աղբյուրների՝ Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը (լուսանկարում) պատրաստվում է համապատասխան հրամանագիր ստորագրել այս շաբաթվա վերջին նախատեսված իր մոսկովյան այցից առաջ: Նույն աղբյուրի պնդմամբ՝ հրամանագրում նշվելու է կես

Մանկապարտեզների հաշվին գումար են խնայում

Որոշ ծնողներ երեխաներին չեն ուղարկում մանկապարտեզ՝ ընտանեկան բյուջեն տոներից հետո վերականգնելու համար: «Առավոտը» նախորդ համարներից մեկում անդրադարձել էր հանրակրթական դպրոցներում հաճախելիության խնդրին: Դպրոցականների ծնողները նախընտրել էին 2-րդ կիսամյակի առաջին օրերին երեխաներին դպրոց չուղարկել, մտածելով, որ մի քանի շաբաթ չջեռուցվելուց հետո դպրոցները դեռ հասցրած չեն լինի այնքան տաքանալ, որ երեխաները դասի ժամանակ նստած չմրսեն: «Առավոտն» այս

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈ՞ՒՄ

Մասնավոր դպրոցներին պետական հոգածությունից զրկելու ցանկությունը մեր որոշ պատգամավորներ բացատրում են նրանով, որ չեն ուզում բյուջեից ֆինանսավորել «հարուստների» երեխաներին: 2008 թ. հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովը ձայների 98 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում էին այն սկզբունքները, որոնց ապահովումը երաշխավորվում է մեր պետության կողմից,

«ՀԱՄԱԿ ՍԵՐ ԵՄ՝ ՍԻՐԵԼԻՍ, ՀԱՄԱԿ ՍԵՐ ԵՄ ՆԱԵՎ ԱՏԵԼԻՍ»

Զրույցներ Տիգրան Մանսուրյանի հետ Սկիզբը՝ թիվ 1-ում: Հ.Ա.– Ուրախացնո՞ւմ են քեզ, արդյոք, մեր երիտասարդ երաժիշտների ստեղծագործությունները: Ո՞ւմ հետ ես հույս կապում: Եվ ո՞ւմ ստեղծագործությամբ է նշանավորվելու մեր երաժշտության վաղվա օրը: Տ.Մ.– Մեր երիտասարդների ստեղծագործական թռիչքն ինձ մեծապես ուրախացնում է: Ահա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Նա բացառիկ երեւույթ է, իհարկե: Ուրիշներ եւս կան: Օրինակ՝ թավջութակահար Ալեքսանդր

Գործնական քայլերի սպասելիս

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2008թ. հոկտեմբերի 3-ին ԱԺ նիստում ժողովրդին ու ԱԺ պատգամավորներին ուղղված ուղերձը 100-օրյա հեռավորությունից Ալավերդու բնակիչներից շատերը մտաբերում էին դժվարությամբ: Ալավերդցի Աղունիկ Սողոմոնյանը ուղերձին ծանոթ չէր, քանի որ Ռուսաստանից վերջերս է վերադարձել, սակայն նախագահի անունը լսելուն պես հուզված ասաց. «Ես վերջին տարիներին Ռուսաստանում աշխատել եմ 4 մարդու տեղ, սակայն այնտեղ առանց

ՈՒՂԵՐՁԸ ԼԱՎՆ ԷՐ, ԲԱՅՑ…

Ոմանց համար 100 օրը բավական էր նախագահի ուղերձը մոռանալու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008թ. հոկտեմբերի 3-ի ուղերձի մասին կարծիքներ եւ մեկնաբանություններ լսելու ակնկալիքով դիմեցինք Արմավիրի մարզից ընտրված պատգամավորներին, քաղաքականության եւ տնտեսության մեջ փոքրիշատե աչքի ընկած գործիչներին եւ մի քանի մտավորականների, որոնք թեեւ զրուցելու պատրաստակամություն հայտնեցին, բայց իմանալով թեման՝ նրբանկատորեն խուսանավեցին: Ասում էին, թե այնքան

Երեք ատյաններում

«Մատաղիսի գործը» ձգձգվում է «Մատաղիսի գործով» դատավարությունը շաբաթ օրը նույնպես ընթացավ գրեթե նույն սցենարով. դատը սկսվելուն պես ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանը պահանջեց դատավորներից 2-ի՝ Արմեն Խաչատրյանի ու Մարտին Սարոյանի ինքնաբացարկը: Հիշեցնենք, որ այս դատավարությամբ վճռվելու է Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի ճակատագիրը, որոնց մեղադրում են ԼՂ Մատաղիսի զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ

ՄԵՐ ՕՐԵՐԻ «ՈՍԿԵ ՔԱՂԱՔԸ»

Մեծամորի քաղաքապետի որոշումներից կարող ենք ենթադրել, որ բնակչությունն աղքատության մեջ է, իսկ Ծաղկաձորում՝ ընդհակառակը, քաղաքացիներն օգնության կարիք չունեն: Համայնքապետերի սրտացավ ու բարեխիղճ գործունեության մասին կարծիք կազմելու համար բավական է միայն ծանոթանալ համայնքի ղեկավարի աշխատակազմի, բյուջետային հիմնարկների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակին, հաստիքացուցակին ու դրույքաչափերին: Նման եզրահանգում չէինք անի, եթե «Առավոտը» հարցումով չստանար Արմավիրի մարզի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031