Օրվա լրահոսը
«ՄԻԿԱՅԻՑ» ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ
«ՄԻԿԱՅԻՑ» ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ Առայժմ բենզին ներկրող կազմակերպությունները դա անում են մասնակիորեն Բենզինի շուկայում տեղի ունեցող զարգացումներն այս տեմպերով շարունակվելու դեպքում Միխայիլ Բաղդասարովը շուտով կարող է դուրս մղվել այդ շուկայից: Սակայն առայժմ դուրս չի մղվի. պարզապես արտաքին մատակարարի իր ծավալները կնվազեն մինչեւ 40 տոկոսի, նախկինում ունեցած 78-ի փոխարեն: Ինչպես հայտնի է, 2000 թվականից ի վեր ներկրմամբ
ՀՆՉԱԿՆԵՐԻ «ՄԻՆԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ»
ՀՆՉԱԿՆԵՐԻ «ՄԻՆԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ» «Ղարաբաղյան գործընթացները շուտով կակտիվանան եւ մեզ կպարտադրվեն ոչ հայանպաստ որոշումներ»,- երեկ կայացած ՍԴՀԿ 6-րդ արտահերթ համագումարում հայտարարեց Ջորջ Հակոբյանը։ Դրանով է հնչակների այս առաջնորդը բացատրում Հայաստանում եւ Ադրբեջանում կայացած խայտառակ ընտրությունների ներումը եւ դրանց արդյունքների հանդուրժումը թե՛ Եվրոպայի, թե՛ Արեւմուտքի կողմից։ «Հայաստանում եւ Ադրբեջանում ոչ լեգիտիմ իշխանությունների գոյությունը ձեռնտու է գերտերություններին,- գտնում
ՓՐԿՉԻՆ ՓՐԿԵԼ ԵՆ
ՓՐԿՉԻՆ ՓՐԿԵԼ ԵՆ Երեկ «Ազգային միաբանության» համագումարում էլ Արտաշես Գեղամյանը մի հայտարարություն արեց, որն արել էր այլ առիթներով եւս: Այն է, թե՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո «Արտաքին գործերի նախարարն ու այսօր կոալիցիայի մաս կազմող առանձին կուսակցությունների լիդերներ միանվագ ու միարժեքորեն ասում էին՝ սպանության հետեւում փնտրեք այն մարդուն, որը Մոսկվայում ասուլիսներ է հրավիրել եւ հանդես եկել
ԼՂ հակամարտությունը դատապարտված է լուծման
ԼՂ հակամարտությունը դատապարտված է լուծման Վստահ է քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Ես կարծում եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների փուլը հետաձգվում է, որովհետեւ բավականին ինտենսիվ ճշգրտումներ են ընթանում Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում եւ հասկանալի է, ըստ էության, որ հարցի կարգավորումը, համենայն դեպս մեր տարածաշրջանում, չի կարող լինել առանց այս երկու գերտերությունների համաձայնության: Կարծում եմ, շատ շուտով ճշգրտումները
ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ «Ազգային միաբանության» 4-րդ համագումարի առջեւ Արտաշես Գեղամյանը հանդես եկավ շուրջ 1 ժամանոց մի ելույթով, որը համառոտ կարելի է ամփոփել այսպես՝ հավատացել ենք մեր դաշնակիցներին ու խաբվել, սակայն պետք է համագործակցենք նրանց հետ՝ հանուն իշխանափոխության; «Ազգային միաբանության» առաջնորդը խոստովանեց, թե թույլ են տվել սխալներ. «Դրանք, անշուշտ, ազնվության, դաշնակցին հավատալու սխալներ էին»: Դաշնակիցների
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՌԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՌԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է Այդպես է իրավիճակը բնութագրում Լյուդմիլա Հարությունյանը «Հետընտրական շրջանում Հայաստանի իշխանությունները կոմպլեմենտար քաղաքականություն են վարում նաեւ ներքին քաղաքականության ոլորտում»,- այս կարծիքին է «Արժանապատիվ ապագա» կուսակցության լիդեր, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Հարությունյանը։ Կոալիցիոն կառավարության ձեւավորումը մեր զրուցակիցը համարում է այդ քաղաքականության ամենավառ դրսեւորումը։ Բացի այդ, տիկին Հարությունյանը գտնում է, որ հետընտրական Հայաստանում
ՏԵՂԵՐԻ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄԸ ԳՐԵԹԵ ԱՆՀՆԱՐԻՆ Է
ՏԵՂԵՐԻ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄԸ ԳՐԵԹԵ ԱՆՀՆԱՐԻՆ Է Երեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները։ Արարատ քաղաքում տեղի «Արաքսն» ընդունեց մրցաշարի առաջատար Երեւանի «Փյունիկին»։ Ոչ ոք չէր կասկածում, որ հանրապետության չեմպիոնը եւս երեք միավոր կգրանցի իր օգտին եւ մի քայլ էլ կկատարի դեպի չեմպիոնական բարձունք։ Ինչպես եւ սպասվում էր, հյուրերն ունեցան թե՛ տարածքային, թե՛ խաղային
«Մնջախաղի հարցը կախված է օդից»
«Մնջախաղի հարցը կախված է օդից» Կարծում է թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դասախոս Ստեփան Շահինյանը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ուսումնական տարին սկսվել է սովորականի պես։ Բոլոր լսարանները լիքն էին ուսանողներով, դատարկ էր միայն Մունջ դրամայի լսարանը։ Ոչ թե ուսանողներն էին դասից փախել, այլ պարզապես այս տարի այդ բաժնում ընդունելություն չի եղել։ Ինստիտուտի ղեկավարությունը ավելորդ
ԱՐՀԿՈՄԻ ԺՈՂՈՎՆ ԷԼ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ՉՓՐԿԵՑ
ԱՐՀԿՈՄԻ ԺՈՂՈՎՆ ԷԼ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ՉՓՐԿԵՑ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի կոլեկտիվի անդամների ահազանգով «Առավոտը» մասնակցեց նրանց արհմիութենական ժողովին։ Դերասաններից ոմանք պնդում էին, որ արդեն 9 տարի է՝ արհկոմի ժողովներ չեն եղել, հետեւաբար, կոլեկտիվը չի տեղեկացել, թե ուր են գնում իրենց անդամավճարները։ Ըստ մի խումբ դերասանների, արհմիությունները չեն կարողանում պաշտպանել աշխատողների շահերը, ոմանք էլ պնդում էին,
Երկու ցույց՝ նույն տեղում
Երկու ցույց՝ նույն տեղում Առավոտյան եւ կեսօրին Երեկ Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների աշխատակիցները երթ էին կազմակերպել դեպի կառավարության շենք։ Գիտնականների պատվիրակությանն ընդունեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը։ Ըստ հանդիպմանը մասնակցած Լավրենտի Հովհաննիսյանի, պարոն Թոփուզյանը հավաստիացրել է, որ կառավարությունը Լեզվի ինստիտուտի շենքը քանդելու մասին վերջնական որոշում դեռ չի ընդունել եւ որ այն կկայացվի երկու ինստիտուտների ղեկավարների
Սա Իտալիա չէ
Սա Իտալիա չէ Ուստի «Ջրմուղ-կոյուղին» չի պատրաստվում փոխհատուցել մարդկանց առողջությանն ու գրպանին պատճառած վնասները: Չորս օր շարունակ ջրամբարներից մեկում տեղի ունեցած վթարի պատճառով Երեւանի Արաբկիր համայնքի, ինչպես նաեւ Կենտրոնի մի հատվածի բնակիչները թարմ ջրի փոխարեն սպառում էին շշալցված աղբյուրի ջուր։ Արաբկիր համայնքում կողք-կողքի տեղակայված մի քանի խանութներում հարցումներից պարզեցիք, որ այդ օրերին շշերով ջրի վաճառքը
«ՉԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ» ԲԱՆԱՎԵՃ
«ՉԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ» ԲԱՆԱՎԵՃ Դատավոր Սարո Արամյանը դատարան չի թողնում փաստաբան Հովիկ Արսենյանին Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատավոր Սարո Արամյանի եւ Փաստաբանների միջազգային միության միջեւ այսօր առկա հեռակա բանավեճի առիթ էր հանդիսացել այն, որ դատարանին հասցեագրված պաշտպան Հ.Արսենյանի՝ փաստաբանի արտոնագրի օրինական լինելու մասին Միության գրությունը դատավորը ավելի քան մեկ ամիս հրաժարվում է ընդունել: Նա հայտարարել էր, թե
«ՄԵԶ ՄԵԿ ԱՄԻՍԸ ԲԱՎԱԿԱՆ Է»
«ՄԵԶ ՄԵԿ ԱՄԻՍԸ ԲԱՎԱԿԱՆ Է» Ըստ ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Սարգսյանի, այդ ժամկետը բավարար է՝ Սահմանադրության նոր «նենգափոխում» թույլ չտալու համար։ – Պարոն Սարգսյան, նախագահական ընտրություններին զուգահեռ, երբ հանրաքվեի դրվեց նաեւ Սահմանադրության փոփոխությունների տարբերակը, ՀՀՇ-ն բավականին լրջորեն եւ ինտենսիվորեն հակաքարոզարշավ էր տանում։ Տարբերակը չանցավ, սակայն 31724 ամսից խնդիրը դարձյալ արդիական կդառնա։ Ինչո՞ւ կուսակցությունը չի շարունակում
ÊàôîàôîÆ
ÊàôîàôîÆ Ðºîºì²ÜøÜºðÀ §Ð³Ýñ³å»ïáõÃÛáõݦ Ïáõë³ÏóáõÃÛ³Ý ³é³çÝáñ¹ ²ñ³Ù ê³ñ·ëÛ³ÝÝ ³Ûëå»ë Ù»Ïݳµ³Ý»ó §27¦-Ç ·áñÍáí Ù»Õ³¹ñ³Ï³Ý ׳éáõÙ ³ñï³óáÉí³Í åݹáõÙÁ, û Çñ Ý»ñϳ۳óáõóÇã úÉ»· ÚáõÝáß»õÁ »õ êÙµ³ï ²Ûí³½Û³ÝÇ Ý»ñϳ۳óáõóÇã È»õáÝ ºÕdz½³ñÛ³ÝÁ §¹³ßÇÝù¦ ¿ÇÝ ÏÝù»É ³Ùµ³ëï³ÝÛ³É Ü³ÇñÇ ÐáõݳÝÛ³ÝÇ Ñ»ï. §²ÏÝѳÛï ³ÝѻûÃáõÃÛáõÝ ¿, áñÁ »ñµ»°ù ãÇ Ï³ñáÕ ³ñÙ³ï Ó·»É ѳë³ñ³ÏáõÃÛ³Ý Ù»ç: ø³ÝÇ áñ DZÝã ÁݹѳÝáõñ µ³Ý ϳñáÕ ¿ ÉÇÝ»É Ù»ñ »õ á×ñ³·áñÍÇ
Նոր պատերա՞զմ
Նոր պատերա՞զմ Գերմանական Der Spiegel պարբերականը սենսացիոն տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Իսրայելի կառավարությունը պատրաստ է ամենամոտ ապագայում կանխարգելիչ հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: Հղում կատարելով իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայության աղբյուրներին, թերթը գրում է, թե դրա համար նախատեսված է օգտագործել վեց F-16 մարտական ինքնաթիռներ, որոնք պետք է «միաժամանակ եւ ամբողջությամբ» ոչնչացնեն նախանաշված օբյեկտները: «Մոսսադի»
«Նոր ժամանակները» վերադարձան Ռուսաստանից
«Նոր ժամանակները» վերադարձան Ռուսաստանից ՄԱԱ-ի հյուր, «Նոր ժամանակներ» ձեւավորվող քաղաքական ուժի առաջնորդ Արամ Կարապետյանը լրագրողների հետ կանխատեսումներով առատ զրույց ունեցավ։ Նախ՝ ՌԴ-ում ընթացող «օլիգարխաորսության» ֆոնի վրա Ա. Կարապետյանի կանխատեսմամբ, Հայաստանում եւս քաղաքական դաշտից օլիգարխների դուրսմղման գործընթաց է սկսվելու։ Նրա տեղեկություններով, իշխանություններն առայժմ բանակցությունների միջոցով են փորձում դա անել, բայց եթե չհաջողվի՝ «բավականին կոպիտ մեթոդներ են
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է՝ ՉՆԵՐԵ՛Լ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է՝ ՉՆԵՐԵ՛Լ Դեռեւս «Քրեական օրենսգրքի» մշակման ընթացքում էին դատախազության ներկայացուցիչներն արտահայտվել այն նախաձեռնության օգտին, որն այժմ քննարկվելու է ԱԺ-ում: Այն է, որ որոշ հանցատեսակների համար ցմահ ազատազրկում նախատեսվի առանց ներման իրավունքի: 2001-ի հունվարին, երբ դեռ քննարկվում էր «Քրեական օրենսգրքի» նախագիծը՝ Գլխավոր դատախազության Դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությունը գրավոր առաջարկեց, որ ցմահ
ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՎԵՐԱՑՎԱԾ ՉԷ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՎԵՐԱՑՎԱԾ ՉԷ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ Բոլոր տուժողները պահանջում են ֆիզիկապես վերացնել մարդասպաններին «Սրանք արժանի էլ չեն, որ մարդ սրանց մասին խոսի,- ոճրագործներին նկատի ունենալով, երեկ դատարանում հայտարարեց ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը։- Հարցն այն է, որ մենք այն ժամանակ էլ համոզված էինք, որ ճաղերի ետեւում էս նստածներն ի վիճակի չէին նման քայլի։ Սրանք բութ գործիք էին ուրիշների
«ՎԵՐՆԱՏՈՒՆ»՝ ԱՌԱՆՑ ՏԱՆ
«ՎԵՐՆԱՏՈՒՆ»՝ ԱՌԱՆՑ ՏԱՆ Մոսկվայի միջազգային ոչ պետական Լազարյան հումանիտար համալսարանի Գյումրու մասնաճյուղը դեռ իր գործունեությունը չսկսած՝ կորցրել է դիմորդների զգալի մասին: Մոսկվայի «Վերնատուն» կրթամշակութային կենտրոնի լիազոր-ներկայացուցիչ Արա Շիրոյանի ներկայացմամբ, պատճառը տեղական իշխանությունների քար անտարբերությունն ու 2001թ.-ից կրթահամալիր կառուցելու համար իրենց հատկացված 4900 քառ. մետր հողատարածքը ժամանակավոր կացարաններից դեռ չազատելն է: Պայմանավորվածության համաձայն, ազատման աշխատանքները պետք
ՎԻՃՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ
ՎԻՃՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ «Էքսիմ Պետրոլ Գրուպ» ընկերության նախագահ Աշոտ Սալազարյանի պնդումը (տես «Առավոտ», 29.10.2003թ.), թե «կան մարդիկ, ովքեր Իրանից անորակ նյութեր են ներկրում եւ վաճառում վառելիքի անվան տակ», սրանով անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելով, փաստորեն երկու ֆիրմայի է վերաբերում: Մեր տեղեկություններով, Իրանից Հայաստան դիզելային վառելիք է ներկրում միայն երկու ընկերություն՝ «Ֆլեշը» եւ «Մաքս ֆյուելը» (ընկերությունը
ՀԱՎԵՐԺ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ
ՀԱՎԵՐԺ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ Արդեն քանի տարի միջազգային մրցաշարերում, լինի ակումբների մակարդակով, թե հավաքականների, Հայաստանի եւ Ուկրաինայի ֆուտբոլային ճակատագրերը միահյուսվում են։ Հիշենք աշխարհի, Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերը, եվրագավաթների խաղարկությունները… Ու այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ դա տեղի է ունենում վիճակահանությամբ։ Եկող տարվա հունվարի 12-25-ը Մոսկվայում անցկացվելու է ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների գավաթի 12-րդ խաղարկությունը։ Այդ
Հաղթոն չհաղթեց
Հաղթոն չհաղթեց Երեկ ավարտվեց Հայաստանի նկարիչների միության 16-րդ համագումարը: Կարեն Աղամյանը վերընտրվեց իր պաշտոնում։ «Առավոտը» չէր սխալվել, կանխատեսելով, որ վերջին պահին իրենց թեկնածությունը կարող են առաջադրել նկարիչներ Արկադի Բաղդասարյանը (Արկո), Հաղթանակ Շահումյանը (Հաղթո) եւ Հովհաննես Հարությունյանը։ Հոկտեմբերի 29-ին, նախորդ օրվա համեմատ, նկարիչներն ավելի լարված էին, ելույթներն՝ ավելի սուր, միմյանց նկատմամբ քննադատությունը՝ նույնպես։ Ընդհանուր առմամբ, նորից
«ԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉՆ ԻՆՁ ՀԱՃՈՒՅՔ Է ՊԱՏՃԱՌՈՒՄ»
«ԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉՆ ԻՆՁ ՀԱՃՈՒՅՔ Է ՊԱՏՃԱՌՈՒՄ» Ասում է բանաստեղծ, իսկ այժմ՝ նաեւ արձակագիր Արմեն Շեկոյանը – Երբ 2003-ին տպագրվեց բանաստեղծություններիդ «Երեւան հյուրանոց» ժողովածուն, դու «սպառնացիր», որ այլեւս պոեզիայով չես զբաղվելու: Կարծես թե այդ «սպառնալիքդ» իրականություն է դառնում: – Քանի դեռ գրում էի, բանաստեղծությունից քիչ էի խոսում, չէի կարդում ուրիշների գրածը, հիմա կարդում եմ:
Գումարը կծախսվի նպատակային
Գումարը կծախսվի նպատակային Եվ հնի փոխարեն կկառուցվի նորը ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ճակատագրի շուրջ մեր մտահոգություններին ի պատասխան, երեկ ԵՊՀ պրոռեկտոր Սարգիս Շահազիզյանը մանրամասներ ներկայացրեց՝ նախապես հերքելով շրջանառվող այն լուրը, թե մայր բուհի տնտեսագիտության ֆակուլտետը, որտեղ հիմա դասեր են ընթանում, պետք է վաճառվի ինչ-որ ընկերության, այն էլ՝ 1 մլն դրամով: Պրն Շահազիզյանը պարզաբանեց, որ խոսք կարող
Ախթալայի հանքահորերում լռությունը շարունակվում է
Ախթալայի հանքահորերում լռությունը շարունակվում է «Մեթալ Փրինս» ընկերության Շամլուղի ստորգետնյա հանքավայրերի 3 տեղամասերի բանվորներն արդեն մեկ ամիս է՝ գործադուլի մեջ են: Գործադուլավորները պահանջում են վճարել կուտակված 8 ամսվա աշխատավարձի պարտքը։ Բանվորները դիմել են նաեւ դատարան, սակայն դատական քաշքշուկից բացի այլ շոշափելի արդյունքների գրեթե չեն հասել: Այս իրավիճակում հանքափորները նույնիսկ չգիտեն՝ ու՞մ բողոքեն՝ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»
ՆԱԽ ԱՊԱՀՈՎԵՔ ՀՌԱՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԽ ԱՊԱՀՈՎԵՔ ՀՌԱՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քվեարկությունն անցած եռօրյայում հետաձգվեց 14 օրով: Չկա չարիք՝ առանց բարիք: Հետաձգումը կատարվեց ԱԺ կանոնակարգի խախտմամբ, քանի որ նախագծի հեղինակներն օրենքը ներկայացնելու ժամանակ չէին առաջարկել քվեարկությունը հետաձգել 2 շաբաթով: Այսուհանդերձ՝ դադարը կարող է օգտակար լինել այս նախաձեռնությանն առնչվող վիճելի հարցադրումները եւս մեկ անգամ
ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԹՈՂՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԹՈՂՏՎՈՒԹՅՈՒՆ Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականով Տավուշի մարզում ստեղծվել են հանձնախմբեր՝ անտառների պահպանության վիճակն ուսումնասիրելու նպատակով: Թե ինչ է կատարվում այդ ոլորտում, պարզ է դառնում դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության՝ մեկ այլ՝ Տավուշի մարզի անտառտնտեսություններում իրականացված ստուգումների արդյունքներով արձանագրված խախտումների ու թերությունների մասին տեղեկանքից: Եվ այսպես, բնապահպանության նախարարը գտնում է,
Միջնորդները փոխզիջումներ են ակնկալում
Միջնորդները փոխզիջումներ են ակնկալում Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններն այլեւս անցյալ են, եւ ինչպես բազմիցս նշվել է, առաջիկայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում բանակցային գործընթացի նկատելի ակտիվացում է սպասվում: Մեզ հասած տեղեկություններով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում գերիշխող է տրամադրվածությունը, թե արդեն իսկ հասունացել է այն ժամանակը, երբ կողմերը, ցուցաբերելով բարձր պատասխանատվություն իրենց երկրների եւ սերունդների առջեւ,
Նոր հանգամանքներ
Նոր հանգամանքներ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատարանում երեկ ցուցմունք էր տալիս ամբաստանյալ Ռաֆիկ Մելքոնյանը: Նա մեղադրվում է այն բանում, որ իմանալով Հովհաննես Հարությունյան-«Ապերի»՝ Տ.Նաղդալյանի սպանության գործով հետախուզման մեջ լինելու մասին, մարտի 11-14-ն ընկած ժամանակահատվածում նրան թաքցրել է իր՝ Բաբայան 38, բն. 35 հասցեում գտնվող բնակարանում, որովհետեւ «Ապերն» իր փեսայի ընկերն է եղել: Իսկ նրա ցուցմունքները
«ԱՅՍ ՀՈՂԸ ՁԵՐ ԼԵՇԸ ՉՊԻՏԻ ԸՆԴՈՒՆԻ»
«ԱՅՍ ՀՈՂԸ ՁԵՐ ԼԵՇԸ ՉՊԻՏԻ ԸՆԴՈՒՆԻ» Երեկ «27»-ի ոճրագործներին ասաց տուժող Անդրանիկ Մանուկյանը «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության վիճաբանությունների փուլում երեկ դատարան ներկայացան եւ ճառերով հանդես եկան տուժողներ Արամայիս Բարսեղյանը, Անդրանիկ Մանուկյանը, Հերմինե Նաղդալյանը, Գրիգոր Հարությունյանը եւ Արմենակ Արմենակյանի այրին՝ Արմենուհի Արմենակյանը։ Դատավոր Սամվել Ուզունյանը տեղեկացրեց, որ բոլոր տուժողներին ուղարկվել են ծանուցագրեր եւ «մոբիլիզացվել» է ոստիկանությունն