Օրվա լրահոսը

ԻՐԵՆՔ ՈՒՐԻՇ ԵՆ

ԻՐԵՆՔ ՈՒՐԻՇ ԵՆ «Մենք ոչ մեկի առաջ ոչ մի պարտավորություն չունենք։ Մենք չենք ստեղծվել որեւէ մեկի ցանկությամբ, որպես մի կտոր, որը պետք է շեղի ուշադրությունը, ձայներ փախցնի եւ այլն»,- հավաստիացնում է Միավորված աշխատանքային կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող, «Մշակ» ՓԲԸ նախագահ Լեւոն Պողոսյանը։ Պարոն Պողոսյանը սա ասաց չնայած այն բանին,

Ռոբերտը Լեւոն կդառնա՞

Ռոբերտը Լեւոն կդառնա՞ «Ազատական դաշինքը» գրեթե ամեն շաբաթ ողջ կազմով մամուլի ասուլիս է հրավիրում, որտեղ հիմնական բանախոսը միշտ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է լինում եւ հիմնականում կրկնում է այն, ինչ արդեն ասել է նախորդ հանդիպման ժամանակ: ԱԻՄ նախագահը նշեց, թե քարոզարշավների ընթացքում իրենք եկել են այն համոզման, որ ժողովուրդն ընտրությունների նկատմամբ իսպառ կորցրել է հավատը,

«ՊԻՏԻ ՀԱՂԹԻ ԵՎՐՈՊԱԿԱՆԸ»

«ՊԻՏԻ ՀԱՂԹԻ ԵՎՐՈՊԱԿԱՆԸ» Կարծում է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 45 ընտրատարածքում։ Պրն Հովհաննիսյանի նախընտրական բուկլետը կազմված է եվրոպական մենթալիտետին համապատասխան։ Թեպետ թիվ 45 ընտրատարածքը, ինչպես նաեւ մյուսները, ավելի մեր ազգային, ասիական մենթալիտետի շրջանակներում են գործում, օրինակ՝ պատգամավորության մի թեկնածուն

ԿԸՀ-ն ընդդեմ ԸՕ-ի

ԿԸՀ-ն ընդդեմ ԸՕ-ի Խնդիրը ոչ այնքան քվեաթերթիկների ոչնչացման հնարավոր որոշումն է: Հայաստանը՝ վավերացնելով Եվրոպական կոնվենցիան, իր քաղաքացիներին հնարավորություն է ընձեռել ընտրություններին առնչվող բողոքներով 6-ամսյա ժամկետում դիմել Եվրոդատարան: Հետեւաբար ՀՀ ԸՕ հոդված 44 կետ 4-ի նախատեսած «դատական վեճի առկայության» դեպքը ներառում է նաեւ Եվրոդատարան դիմելու 6-ամսյա ժամկետը, իսկ Եվրոդատարանում գործի քննության դեպքում՝ մինչեւ «վերջնական որոշում ընդունելու»

Ստուգումների պահանջ

Ստուգումների պահանջ Առանց հիմնավորման ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ իր նիստում ընդունեց օրակարգում ներառված 5 որոշումների նախագծերն ու մի բան էլ ավելի: Նախ, ԿԸՀ քարտուղար Աննա Ալեքսանյանն առաջարկեց, այսպես կոչված, գույքագրել տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները՝ դրանց մի մասը՝ թվով 150, ֆիզիկական մաշվածության ու այլեւս անպիտան լինելու պատճառաբանությամբ համարելով անվավեր: Օրակարգի հաջորդ հարցը ներկայացրեց ԿԸՀ նախագահի

ՓՈՍՈՏ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Մամուլի ազգային ակումբում «Հզոր Հայրենիքի» առաջնորդների երեկվա ասուլիսից առանձնացնենք «Առավոտի» հարցադրումները: Նախ նշենք, որ նախորդ ընտրություններում շուրջ 3% հավաքած «Հզոր Հայրենիքի» փոխնախագահ, վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը երեկ հայտարարեց, թե իրենց գնահատականներով՝ կուսակցության ընտրական վարկանիշը 7-10 տոկոս է: Հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ են անցկացրել այս հարցումները. հաստատ՝ ոչ Երեւանում, քանզի թեկուզ միայն փողոցների վիճակը (այլ լրագրողներ նշեցին

«ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆՔ ԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՆԵՐՔԵՎ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՆ»

«ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆՔ ԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՆԵՐՔԵՎ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՆ» Ասում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Որ մենք թերություններ ունենք, գիտենք, ինքներս ենք ասում, որ կիսատ-պռատ գործեր կան, ոչ ճիշտ կադրային բազայով ենք դա կատարել՝ ինքներս ենք ասում»,- ընտրողների հետ հանդիպումների ժամանակ հայտարարում է երկրի վարչապետը եւ չի խոստանում, թե անմիջապես, շուտով, հենց այս րոպեին «հակաճգնաժամային ծրագրի» շրջանակներում երկրի վիճակը լավանալու է,

ՈՒՍԱՆՈՂ-ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՈՒՍԱՆՈՂ-ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ «Մեր էստրադային երգիչները գնում են արտերկիր, փայլում, իսկ այստեղ՝ խամրում»,- նման եզրակացության է եկել Երեւանի կոնսերվատորիայի ջազ-էստրադային ամբիոնի դասախոս Արմանուշ Հակոբյանը։ Նա Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր, որը օրերս մասնակցել է Մոսկվայում կայացած ուսանող-երիտասարդության 10-րդ միջազգային բաց փառատոնին (ՂպրՑՏր)։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Երեւանի կոնսերվատորիայի ուսանողներ, երգիչներ Վարդուհի Վարդանյանը, Անդրեն, Աննա Սարգսյանը (հայկական

«ԲԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆՆ Ի՞ՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ»

«ԲԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆՆ Ի՞ՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ» Վանաձորի՝ շուրջ 150 տարվա պատմություն ունեցող, մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունը կրող թիվ 3 դպրոցի շենքը մոտ ապագայում կծառայի ԵՊՃՀ Վանաձորի կրթահամալիրին (նույն ինքը՝ նախկին պոլիտեխնիկական ինստիտուտ)։ Այս մասին հավաստել է Լոռու մարզպետը՝ օրերս կայացած մամուլի ասուլիսում (թերեւս, ի պատասխան «Առավոտում» 15.04.03թ. տպագրված «Նախ՝ կառուցում են, հետո՝ օպտիմալացնում» հոդվածի)։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵԼԻՏՐԱ Է ԲԱԺԱՆՈՒՄ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՏԵՂԵ՞Ր

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵԼԻՏՐԱ Է ԲԱԺԱՆՈՒՄ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՏԵՂԵ՞Ր Արտաշատի թիվ 22 ընտրատարածքում առաջադրված ՀԺԿ պատգամավորության թեկնածու Արամայիս Բարսեղյանի բնութագրմամբ, իրենց ընտրատարածքի վիճակն «ահավոր, շատ ծանր է»: Ա. Բարսեղյանի հավաստմամբ, հանրապետականներն ու դաշնակցականները մեկը մյուսին հերթ չտալով Արտաշատում ընտրակաշառքներ են բաժանում: «Մի տեղ գազ են անցկացնում, մի տեղ սելիտրա ու տարբեր տեսակի բաներ են բաժանում: Իսկ «Օրինաց երկիրը»

«ՇԻՐԱԿԸ»՝ ԱՌԱՋԱՏԱՐ

«ՇԻՐԱԿԸ»՝ ԱՌԱՋԱՏԱՐ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի ավարտից հետո փոխվեց մրցաշարի առաջատարը։ Երեկ 5-րդ տուրի 2 հանդիպումներում էլ հաղթանակ տոնեցին տանտերերը՝ «Շիրակը» եւ «Փյունիկը»՝ համապատասխանաբար «Արաքսի» եւ «Դինամո-2000»-ի նկատմամբ։ Այս հաղթանակներից հետո թե՛ «Շիրակը», թե՛ «Փյունիկը» շրջանցեցին Աբովյանի «Կոտայքին», որն այժմ ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում։ Գյումրեցիները սեփական հարկի տակ չորս անպատասխան

«Սփյուռքում լուրջ գրականություն չկա»

«Սփյուռքում լուրջ գրականություն չկա» Վերջերս Երեւանում էր բուլղարահայ գրող, Բուլղարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեւդա Սեւանը։ «Հիշողությունը նման է ջրի, կլանում է այն ամենը, ինչ կատարվել է ժամանակի մեջ։ Օրերից մի օր միշտ էլ գտնվում է մեկը, որպեսզի արեւերես հանի այն, մաքրի տիղմից եւ փայլեցնի, ու հիշողությունը լույս է տալիս վերստին»,- կարծում է Սեւդա

Էլի չի ստացվում

Էլի չի ստացվում «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի կարծիքով, նախագահական ընտրություններին նախորդող քարոզարշավը մի քանի առումներով ավելի անաչառ էր ու համեմատաբար ավելի լավ էր կազմակերպված, քան խորհրդարանականը: Նախ՝ այն ժամանակ թեկնածուների համար ավելի հավասար պայմաններ էին ստեղծված՝ անվճար եթերի առումով: Ազգային հեռուստատեսությունն, օրինակ, սահմանափակվել է Ա. Հարությունյանին ընդամենը մեկ անգամ «131 հայ» հաղորդաշարին մասնակցելու

ԶԵՆՔԸ, ՈՐՈՎ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ

ԶԵՆՔԸ, ՈՐՈՎ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ 2003թ. մարտի 5-ի ուշ երեկոյան «Հայլուր» լրատվական թողարկմամբ հայտարարվեց, որ բացահայտվել է Տիգրան Նաղդալյանի սպանությունը: Ցուցադրվող կադրերի շարքում էր ՏՏ ատրճանակը, որի վրա կային հետեւյալ տառերը եւ թվերը՝ ՏՏ 265 50 չ: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Տիգրանը սպանվել է հենց այս ատրճանակով: Սկզբում իրավապահ մարմինների գործողությունները միտված էին նաեւ

Ո՞ւմ կհասնի 45 մլն դոլարը

Ո՞ւմ կհասնի 45 մլն դոլարը Նախորդ երկու օրերի ընթացքում Երեւանում գումարվել է տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը։ Ամփոփելով այդ աշխատանքները, երեկ լրագրողների հետ հանդիպեցին՝ հայկական կողմից ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը։ Ամերիկյան կողմը ներկայացնում էին Թոմաս Ադամսը՝ աշխատանքային խմբի անդամ եւ ՀՀ-ում

ԲԱՐԻ-ՎՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԲԱՐԻ-ՎՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Վրացիների հետ անմիջական շփման մի քանի օրը բավական է՝ հասկանալու համար, որ նրանց հումորի յուրօրինակ զգացման (կամ դրա բացակայության) եւ ինքնատիպ տրամաբանության մասին հայտնի անեկդոտները միանգամայն իրական պատմություններ են, դեռ ինչ-որ տեղ՝ մեղմացված։ Օրինակ, Թբիլիսի հասնելուն պես հայ լրագրողներիս խումբը չգտավ այնպիսի տաքսու վարորդի, որը կիմանար հայտնի «Գռուզպրոյեկտի» շենքը։ Ավելին. մի՝ արտաքինից ամենագետ

Գալուստ Սահակյանն անլո՞ւրջ է

Գալուստ Սահակյանն անլո՞ւրջ է Ժուռնալիստների միությունը երեկ հանդիպման էր հրավիրել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանին: «Մենք գոհ ենք քարոզարշավի ընթացքից»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը: Զանգվածային լրատվամիջոցների կողմից նախընտրական արշավի լուսաբանումից նա բողոքներ ու դժգոհություններ նույնպես չուներ. «Յուրաքանչյուրն իր գործը կատարում է իր հնարավորության, իմացության, գիտակցության, պատասխանատվության չափով»: Աղվան Վարդանյանը գոհ է նաեւ սոցհարցումներում ՀՅԴ ցուցանիշներից.

ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, ՈՒՐ ԲԱԶՈՒԿԸ ՉԷ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, ՈՒՐ ԲԱԶՈՒԿԸ ՉԷ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ Սա է երազում Դաշնակցությունը, որը երեկ կայացած հանրահավաքում արձանագրեց. «Ընտրությունները կարծես սկսում են թեժանալ»: Ամիսներ առաջ նույն՝ «Մոսկվա» կինոթատրոնին հարակից հրապարակում ՀՀԿ անդամների հետ կողք կողքի կանգնած դաշնակցականները քարոզչություն էին անում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Հատկապես տպավորիչ էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի ելույթը, որը տեղացող ձյան տակ բացականչում էր. «Քոչարյանի

«ԵՍ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԵՄ, ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ»

«ԵՍ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԵՄ, ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ» Ասում է Արմեն Խաչատրյանը Խորհրդարանական ընտրությունների թոհուբոհի մեջ խորհրդարանի աշխատանքը կաթվածահար է եղել։ Ամենահանգիստն ու ապահովն այս իրարանցման մեջ ԱԺ դեռեւս գործող նախագահ Արմեն Խաչատրյանն է՝ առաջադրված չլինելով ոչ մեծամասնական, ոչ համամասնական ընտրակարգով։ Վերջինս իր գործընկերների անգործությունը նորմալ չի համարում. «Ես ինքս մինչեւ վերջ ծառայելու եմ, չեմ

Գյուղակադեմիան պարգեւատրեց իր շրջանավարտին

Գյուղակադեմիան պարգեւատրեց իր շրջանավարտին Երեկ Գյուղատնտեսական ակադեմիան հյուրընկալել էր ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանին, Ոսկեգործների եւ ադամանդագործների տնօրենների խորհրդի նախագահ (ՀՌԱԿ համամասնական ցուցակով առաջադրված) Գագիկ Աբրահամյանին եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանին։ Մինչ հյուրերի ժամանելը, Գյուղակադեմիայի դահլիճում եռուզեռ էր։ Ռեկտորատը ջանք չէր խնայել այն լցնելու համար։ Բուհի մի աշխատակից, հավանաբար պարետը, փորձում էր նույնիսկ

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ Հատվածներ վեպից Հաշմասայլակներին գամված, ցավազրկող դեղի պակասությունից գիշերները ոռնացող եւ «անջատված լուսի» պակասությունից մթության մեջ խարխափող մեր ազատամարտիկներին, թիկունքի ծանրությունն իր ուժահատ-պրկված ուսերին առած մեր ռամիկներին, սահմանապահ գյուղերի մեր ռանչպարներին, ազատամարտի որբացած մեր մանչուկներին ու մեր այրիներին, նահատակ զինվորների սպիտակած մազերով մեր մայրերին, նախահարձակ թուրքին հա՜ լացացնող մեր որձ տղաներին, թշնամուն

ՀԻՆԳԻՑ ՉՈՐՍԸ՝ ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀԻՆԳԻՑ ՉՈՐՍԸ՝ ՄԵՐ ՄԱՍԻՆ «Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանում կորում է ավելի շատ գազ, քան մատակարարվում է ժողովրդին»,- Արաբկիր համայնքի իր կուսակիցների հետ երեկվա հանդիպման ժամանակ ասաց ՕԵ նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Հայռուսգազարդին» հուշելով նոր աշխատաձեւ՝ «գազը քաշի, հետո ինչ-որ մեխանիզմներով փող հավաքի, ոչ թե ասա՝ փողը տուր, քաշեմ»։ Սկզբունքորեն դեմ լինելով հեղափոխական դիրքորոշմանը,

ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է

ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ տուրը սկսվեց կիրակի օրը՝ մայիսի 11-ին, «Բանանց»-«Կոտայք» եւ «Միկա»-«Լեռնագործ» հանդիպումներով։ Իսկ ահա 5-րդ տուրի մյուս հանդիպումները կկայանան այսօր։ «Փյունիկը» կհյուրընկալի «Դինամո-2000» -ին, իսկ «Շիրակը» Գյումրիում կմրցի Արարատի «Արաքսի» հետ։ Ինչ խոսք, այս հանդիպումներից կենտրոնականը համարվում էր «Բանանցի» եւ «Կոտայքի» մրցավեճը։ «Կոտայքը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, իսկ

Եկավ, տեսավ, արարեց

Եկավ, տեսավ, արարեց Վերջերս լրացավ Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադրման վեց տարին: Տարեթիվը թեեւ հոբելյանական չէ, բայց արժե նշել, քանի որ Հայաստանի վերջին վեց տարիներին երաժշտական կյանքը մեծ մասամբ ձեւավորվում է նվագախմբի լայն գործունեությամբ, որը պայմանավորված է նրա ղեկավար Արամ Ղարաբեկյանի անխոնջ աշխատանքով: Անկեղծ ասած, 1994թ. ներկա լինելով Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ունեցած փայլուն համերգներից մեկին,

«Փրկիչները կուգան ու կերթան»

«Փրկիչները կուգան ու կերթան» Մայիսի 9-ին եւ 10-ին հանրապետականները «քարոզարշավեցին» Շիրակի մարզում։ Անցնելով գյուղից գյուղ եւ բազմամարդ հանդիպումներ ունենալով, ՀՀԿ-ն այս մարզից եւս «ձեռնունայն» չվերադարձավ։ ²Ù³ëdzóÇ 5-³ÙÛ³ î³Ã»õÇÏÁ å³ßïå³ÝáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñÇÝ Ëݹñ»ó í»ñ³µ³ó»É ·ÛáõÕÇ Ù³Ýϳå³ñ﻽Á: Ø»ñ ³ÛÝ Ñ³ñóÇÝ, ·Çï»± ³ñ¹Ûáù, û áõÙ ·ñÏáõÙ ¿, å³ï³ë˳ݻóª ê»ñÅÇ, »ë Çñ³Ý ßáõïí³ÝÇó ·Çï»Ù: ²ë³ïñÛ³Ý ºñ÷»ßÁ ½áÑí³ÍÇ Ù³Ûñ ¿ »õ

«ՀԱՂԹԱՆԱԿԸ ԾՆՈՂՆԵՐ ՇԱՏ ՈՒՆԻ.

«ՀԱՂԹԱՆԱԿԸ ԾՆՈՂՆԵՐ ՇԱՏ ՈՒՆԻ. ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԲ Է» Քարոզարշավի լույսն ու ստվերը Մինչ «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքի հետ հանդիպելը իջեւանցիները հանդիպել էին Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների հետ։ «Արժանապատվությունը» այս անգամ էլ բավական ազդեցիկ կազմով ներկայացավ. Լեւոն Խաչատրյան, Գոհար Ենոքյան, Հրաչյա Ներսիսյան, Արմեն Դարբինյան, Լյուդմիլա Հարությունյան եւ Գագիկ Ասլանյան։ Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Ոգեւորությունն անսահման էր։

«Վատ ես ապրելու, Սերգո ջան»-2

«Վատ ես ապրելու, Սերգո ջան»-2 Հայոց համազգային շարժում կուսակցության նախընտրական ծրագրային կետերից մեկի համաձայն, քանի դեռ հիմնական քաղաքական հարցը լուծված չէ (նկատի է առնվում ԼՂՀ հիմնախնդիրը), բնակչության սոցիալական պաշտպանվածության, կենսաթոշակային ապահովման, զբաղվածության, տնտեսական հնարավոր աճերի մասին բոլոր խոստումները, մեղմ ասած, փուչ են։ Այս սկզբունքից ելնելով, ՀՀՇ-ն վերադառնալով ակտիվ քաղաքականություն, իր թիվ մեկ խնդիրը համարում է

«ՄԻԱՆՇԱՆԱԿ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ» ՕԳՏԻՆ

«ՄԻԱՆՇԱՆԱԿ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ» ՕԳՏԻՆ Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու համակարգի անցած տարվա, ինչպես նաեւ այս տարվա 4 ամիսների աշխատանքը։ Պետք է ենթադրել, կառավարությունը նոր եւ երեւի ժամանակավոր պրակտիկա է ներմուծել՝ նախընտրական շրջանում Հանրապետական կուսակցության վարկանիշը բարձրացնելու նպատակով։ Գերատեսչությունների 4 ամսվա աշխատանքի ամփոփումը նորություն է։ Հենց ա՛յդ ժամկետն է համընկնում

ԵԿԵԼ ԷԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ

ԵԿԵԼ ԷԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ «Արդարություն» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ Մալաթիա-Սեբաստիայում հանդիպում էր ընտրողների հետ: Ընդունելությունը ջերմ էր, բազմամարդ: Դաշինքի կազմում էր նաեւ այս համայնքի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: «Արդարությունը» համայնք էր եկել նաեւ հայտարարելու, որ թիվ 10-ում պաշտպանում է հենց նրա, եւ ոչ այլ մեկի

Հերթական անօրինական որոշումը

Հերթական անօրինական որոշումը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստն ավելի քան երկու ժամ տեւեց, ընդ որում՝ արանքում 10-15 րոպեանոց «թայմ աուտ» վերցրեց ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը: Օրակարգում ընդգրկված գրեթե բոլոր հարցերը մանրամասնորեն քննարկվեցին, թեեւ հակված չենք կարծելու, որ դրան նպաստեց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Իլեյն Կոնկեւիչի, նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ավելի քան ներկայացուցչական կազմի մասնակցությունն

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930