Օրվա լրահոսը

ՄԵՐ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐՆ «ԱՆՀԱՍԱՆԵԼԻ» ԵՆ

Այդ պատճառով էլ հայ տուրիստները գերադասում են հանգստանալ Սեւ ծովի ափին եւ լցնել Վրաստանի բյուջեն Այս տարի ամռան սկզբին որոշ բիզնեսմեններ, որոնք Ծաղկաձորում, Ջերմուկում, Սեւանում ու Հանքավանում հանգստյան տներ ու հյուրանոցային համալիրներ ունեն, հակագովազդային արշավ սկսեցին Վրաստանի հանգստավայրերի դեմ՝ նպատակ ունենալով կանխել հայ տուրիստների հոսքը դեպի այդ երկիր: Նկատենք, որ Սեւ ծովի ափին հանգստանալը հայերի

Փողը վերցնում է, սպասարկելը՝ մոռանում

Հայաստանյան բանկոմատները պարտաճանաչորեն միայն փող ու քարտ են «կուլ» տալիս, իսկ սպասարկումն իրականացնում են միշտ ի վնաս հաճախորդի: Վերջին շրջանում Հայաստանում գործող բանկոմատներն ավելի ու ավելի վատ են սպասարկում: Հաճախ մի քանի հազար դրամ հաշվից հանելիս բանկոմատը հաճախորդից ներողություն է խնդրում ու մերժում գործարքը, իսկ երկրորդ անգամ փորձ կատարելիս արդեն՝ քարտը «կուլ տալիս»: Երբեմն էլ

ԿԵՆՏՐՈՆԻՑ ՔՇԵՑԻՆ ԲԱՆԳԼԱԴԵՇԻ ՉՈԼԵՐԸ

Օտարման գոտու անգամ փոխհատուցում ստացած բնակիչները դժգոհ են ու պատրաստվում են ծայրահեղ միջոցների դիմել: «Այնքան ենք հավաքվելու, ցույց անելու, մինչեւ մեզ սպառիչ պատասխան տան ու մեր իրավունքները վերականգնեն»,- երեկ կառավարության շենքի մոտ այսպես էին բացականչում օտարման գոտու բնակիչները, որոնք հերթական անգամ ցույցի էին դուրս եկել՝ պահանջելու իրենց բնակարանների համար նորմալ փոխհատուցում: Դեռ մեկ ժամ չանցած՝

ԱԶԱՏՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ

«Առավոտի» տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանապետ, գնդապետ Նվեր Հովհաննիսյանը, նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գրիգոր Միտոյանը եւ հետաքննիչ Լեւոն Մարգարյանը: ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների մատուցմամբ, նրանց ազատման պատճառ է դարձել մի քաղաքացուհու կողմից ՀՀ ոստիկանությունում ստացված բողոքը՝ հիշյալ սպաների

Խորը հարգանք առաջին նախագահի նկատմամբ

ՄԱԿ-ը խորհրդարանական ընտրություններում անհաջողություն գրանցելուց հետո՝ առաջին անգամ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել: Կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը երեկ հայտնեց, որ կուսակցությունը նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով չի մասնակցելու: Գուրգեն Արսենյանն առայժմ ձեռնպահ մնաց հայտարարել, թե կոնկրետ որ թեկնածուին կպաշտպանի ՄԱԿ-ը, սակայն դատելով կուսակցության նախագահի գնահատականներից՝ այն երջանիկ թեկնածուն, ում կպաշտպանի ՄԱԿ-ը, կլինի Սերժ Սարգսյանը: «Առավոտի» հարցին՝

«ՕԵԿ-Ը ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՅՔԱՐՈՂ ՈՒԺ Է»

«Առավոտին» տված հարցազրույցում ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը պնդում է, որ ընդդիմությունը կարող է միավորվել նաեւ ընտրությունների 2-րդ փուլում: – Բոլոր այն ուժերը, որ ունեն նախագահի թեկնածուներ, վստահեցնում են, որ իրենց թեկնածուն ամենա-ամենա է: ՕԵԿ-ը եւս ունի իր թեկնածուն եւ վստահեցնում է, որ իրենն ամենալավն է: Թեկնածուների այս առատության մեջ ի՞նչ մարտավարություն եք որդեգրելու, որ ապահովեք

ՄՈՒԾԻՐ ՀԱՐԿԵՐԸ, ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՏԱՑՎԻ ԻՆՔՆԸՍՏԻՆՔՅԱՆ

Տարբերո՞ւմ են հարկային պարտականությունները եւ բարեգործությունը հայրենի գործարարները Գործարարներից շատերը առիթը բաց չեն թողնում հպարտանալու, որ իրենք մեծ բարեգործներ են; Չգիտես ինչու, գործարարներն իրենց կատարած մեծ ու փոքր բարեգործություններով սովորաբար ակտիվանում են ընտրությունից ընտրություն եւ այդ բարեգործական ակցիաները նկարելով հեռուստատեսությամբ՝ շարունակ պտտում են, մոռանալով իրենց բուն պարտականության՝ հարկերը վճարելու մասին: Այս օրերին այնքան քննարկվող հարցազրույցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԼԻԱՐԴ ԽԱՂԱԼ ՉԷ

ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունների նախաշեմին «Ազգային վերածնունդ» կուսակցության ներսում խմորումներ են գնում: «Ազգային վերածննդի» նախագահ Ալբերտ Բազեյանը երեկ «Հայացք» ակումբում հայտարարել է, որ կուսակցության հետ կապված բոլոր խնդիրները, կուսակցության հետագա ճակատագրի հարցը կլուծվեն նոյեմբերին կայանալիք համագումարի ընթացքում: Նա հայտարարել է, թե նպատակահարմար չի գտնում իր կուսակիցների առաջարկը՝ ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցել սեփական թեկնածուով, քանի որ

Մարզական խճանկար

Հայաստանի դրոշը բարձրացվեց Բաքվում Ադրբեջանի մայրաքաղաքում երեկ վերջապես բարձրացվեց մեր եռագույնը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ օրը 120 կգ քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Յուրի Պատրիկեեւը արժանացավ բրոնզե մեդալի՝ միեւնույն ժամանակ մեր հանրապետության համար նվաճելով օլիմպիական երկրորդ ուղեգիրը հունահռոմեական ոճի ըմբշամարտում: Առաջին գոտեմարտում Յուրին հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Չելիձեին, երկրորդում՝ լիտվացի Միզգաիտիսին եւ

ԾԽԱԽՈՏԻ ՇՈՒԿԱՆ՝ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Անհրաժեշտ են հարկման ավելի ճկուն մեխանիզմներ Ծխախոտի շուկան Հայաստանում ուղղակի մեր հոգեվիճակի արտահայտությունն է: Նախ հիշենք, որ Հայաստանը մեկ բնակչի հաշվով սպառվող սիգարետի քանակով աշխարհի առաջատարներից է: Սա ուղղակի աղետ է: Այս առումով Հայաստանի գործընթացները հակադարձ համեմատական են միջազգային միտումներին: Ողջ աշխարհում ծխողների քանակը գնալով պակասում է, իսկ Հայաստանում այն մեծ թափով ավելանում է: Ավելին,

Շարաֆյանը՝ ոստիկանական համակարգում

Ճանաչված արվեստագետը ԱՄՆ-ում այլ աշխատանքին զուգահեռ՝ համագործակցում է նաեւ հայկական թատերախմբերի հետ: Սեպտեմբերի 22-ին Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններում» Մանուկ աղայի կերպարում հանդիսատեսը, 7 տարվա ընդմիջումից հետո, կհանդիպի ամերիկաբնակ, ՀՀ վաստակավոր արտիստ Լեւոն Շարաֆյանին: Այս ներկայացմամբ թատրոնը նշում է նրա ծննդյան 60 եւ բեմական գործունեության 40-ամյակները: «Առավոտը» հանդիպեց սիրված դերասանին:

«ԳՐԱԳԵՏ ԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ»

«Այս բիզնեսում մենք ունենք արդեն 20 տարվա փորձ» Հարավ-արեւմտյան թաղամասում սեպտեմբերի 24-ին կբացվի «ԱՍ» հանրախանութը, որն իր չափսերով եւ տեսականիով Երեւանում նմանը չունի: Հանրախանութը զբաղեցնում է մոտավորապես 2500քմ տարածք, որի մի հարկում կկազմակերպվի մանրածախ, մյուս հարկում՝ մեծածախ առեւտուր: Հանրախանութն ունի երկու հարկաբաժին: Նոր հանրախանութի վերաբերյալ այլ մանրամասներ իմանալու ակնկալիքով դիմեցինք տնօրեն Մխիթար Սողոմոնյանին: – Հանրախանութում

«Պետական մեքենան լավ չի աշխատում»

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը կոչ է անում միավորվել ընդդեմ ջունգլիական օրենքների: «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն էր, թեման՝ վերջին շրջանում լրագրողների հանդեպ իրականացված բռնարարքները: Պարոն Ավետիքյանը մեկ առ մեկ հիշեց բոլոր դեպքերը, հետո էլ հավելեց, որ միայն Տիգրան Նաղդալյանի սպանությանն է մամուլը շատ անդրադարձել. «Ցավոք, բռնությունը շարունակվում է

ՆՍՏԱՎԱՅՐԸ ԼՔՎԱԾ ՇԵՆՔ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանն է միայն վերանորոգված, երկու նստավայրերը բարեկարգ լինելուց դեռ հեռու են: Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը (նստավայրը՝ Աշտարակ) 2001-ին է տեղափոխվել վերակառուցված նոր շենք: Այստեղի պայմանները չեն զիջում եվրոպական դատարաններին՝ նիստերը ձայնագրառվում են, կահույքը թարմացված է, վկաներն ունեն առանձին սենյակներ եւ այլն: Դատարանի պայմաններն այնքան լավ են, որ մի առիթով Արագածոտնի

Ծերերը շատանում են, նրանց թոշակ տալը՝ դժվարանում

Որպեսզի կենսաթոշակային ֆոնդը լցվի, Վազգեն Խաչիկյանը հարկահավաքներին հորդորում է ծրարով աշխատավարձ տվող բոլոր գործարարներին ստվերից հանել: «Այսօր Հայաստանում կա 527 հազար թոշակառու եւ ընդամենը 460 հազար գրանցված աշխատող: Այսինքն՝ 1 աշխատողի հաշվով ունենք 1.2 կենսաթոշակառու»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրած ասուլիսից հետո պատասխանելով «Առավոտի» հարցերին՝ այսպիսի մտահոգիչ տվյալներ ներկայացրեց Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը:

ՇԱՆ ԳԼԽԻՆ ՇԱՆ ՕՅԻՆ ԵՆ ԴՐԵԼ

Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի ոչ բնակելի տներն ու դրանց պատկանող հողակտորները ապօրինի կերպով յուրացվում են: Վերջին շրջանում որոշ մեծահարուստներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի հողակտորների նկատմամբ: Նրանցից ոմանք այդ թաղամասում առանձնատներ կառուցելու նպատակով «ջրի գնով» հեկտարներով հողատարածքներ են ձեռք բերել: Վերջիններս, օգտվելով առիթից, որ ամառանոցային թաղամասի հողակտորների մեծ մասը դեռ սեփականաշնորհման գործընթացում

Փոթորիկ՝ մի բաժակ ջրում

ՀԱԿ-ում չեղած տեղից կրքեր են բորբոքվում «Առավոտի» երեկվա հրապարակումներից մեկը՝ «Հեռանում է՝ մնալով», որն անդրադարձ էր Հայաստանի առաջադիմական կուսակցությունում տեղի ունեցող խմորումներին, որոնք, ի դեպ, մեկնաբանել էր հենց ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը, նրա կուսակիցների շրջանում տարակուսանք էր առաջացրել: Երեկ խմբագրություն այցելած ՀԱԿ մի քանի անդամները, որոնք ներկուսակցական որոշակի տարաձայնություններ ունեն Տ. Ուրիխանյանի եւ վարչության անդամներից

«ՄԵՐ ԳԵՐԽՆԴԻՐԸ ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ Հանրապետականն ամեն ինչ անելու է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար: – Պարոն Աբրահամյան, նախընտրական աշունն արդեն մեկնարկել է եւ շատ քաղաքական ուժեր բավականին ակտիվ նախապատրաստվում են նախագահական ընտրություններինL: Ինչպես երեւում է, թեկնածուների պակաս չի լինելու. որպես իշխող կուսակցություն, չե՞ք անհանգստանում, որ նախագահի տեղի համար շատ

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է 3 ՏԱՐԲԵՐԱԿԻ

Եվ ընդդեմի գաղափարով չի առաջնորդվում «Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե Հանրապետական կուսակցությունը կգտնի, որ այս ամենն այնքան իրենց համար անսպասելի էր, եւ հարց կդնի վերանայել համագործակցության համաձայնագիրը, ես վստահ եմ, խոսքը գնալու է նախարարների պաշտոնների մասին, ես հստակ ասում եմ՝ մենք պատրաստ ենք երեք տարբերակով էլ շարունակել: Առաջին տարբերակ՝ ետ կանչել մեր նախարարներին, շարունակել

ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՉՊԻՏԻ ԶԱՐՄԱՆԱՅԻՆ

ՀՅԴ նախագահի թեկնածու Արմեն Ռուստամյանի կարծիքով, իրենց գործընկերները չպիտի զարմանային, որ ՀՅԴ-ն առանձին թեկնածուով է մասնակցելու ընտրություններին, եւ դեռ իշխանության մեջ է, որովհետեւ. «Համաձայնագիրը կնքված է ժամկետով, առաջին կարեւոր պայմանն այն էր, որ մենք մեր պաշտպանած նախագահին շարունակելու ենք պաշտպանել: Մենք 98 թվականից պաշտպանել ենք Ռոբերտ Քոչարյանին, որի պաշտոնավարումն ավարտվում է 2008-ի ապրիլի 9-ին, եւ

Անկախության մեր տնակը

Երեկվա քննարկման ժամանակ ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանը այդ տնակի կտուրին «բախտ» նկարեց ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության նախաձեռնությամբ երեկ կազմակերպվեց «Հայաստանի անկախության 16-ամյակ. կորուստներ եւ ձեռքբերումներ» թեմայով քննարկում: Մասնակցում էին միայն նախկին իշխանությունների ներկայացուցիչներ: Չնայած հրավերներ ուղարկվել էին նաեւ ՀՀ ներկայիս պաշտոնյաներին, սակայն վերջիններս հարկ չէին համարել ներկայանալ: ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, որը ժամանակին

ՓԻԼԻՍՈՓԱ ՆԿԱՐՉՈՒՀԻՆ

Ասիլվայի «Ուղեւորություն արտաշխարհից դեպի ներաշխարհ՝ ֆորմաներով եւ գույներով» ցուցադրությունը «խոսում» է հայելիների «լեզվով»: Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում սեպտեմբերի 12-ից բացված է ծնունդով Պոլսից, ֆրանսաբնակ հայ նկարչուհի Ասիլվայի «Ուղեւորություն արտաշխարհից դեպի ներաշխարհ՝ ֆորմաներով եւ գույներով» աշխատանքների ցուցահանդեսը: Սա եզակի ցուցադրություն է, այն առումով, որ այցելուն դիտում է նկարները հայելու միջոցով: Սրահում ներկայացված է շուրջ 30 աշխատանք

Պահանջում են ազատել

Ի պաշտպանություն Սեֆիլյանի, Մալխասյանի եւ Արոյանի՝ բողոքի ակցիա էր կազմակերպվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում երեկ շարունակվեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի եւ նախաձեռնության անդամ՝ 2 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Մալխասյանի ու 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Վահան Արոյանի գործով դատավարությունը: Մինչ դատական նիստի սկսելը՝ դատարանի

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՎԵՑ ԴՐՍԻ ՓՈՐՁԸ

Եվ հայտարարեց, որ հուլիսի 1-ի ավարտական քննություններում խախտումներ չեն եղել Գիտակրթական զանազան միջոցառումների ժամանակ կրթության ոլորտի եւ ԿԳ նախարարության տարբեր «տրամաչափի» ներկայացուցիչներ խոսում են կրթության զարգացման ծրագրի ու կրթության տեսլականի մասին: Օրինակ, վերջերս ծաղկաձորյան մի սեմինարի ժամանակ ԿԳ նախարարության զարգացման ծրագրերի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը հայտարարեց, որ եթե ուզում ենք որոշակի դիրք ունենալ կրթական գլոբալ

«Մենք ձեր հեռախոսի պահակը չենք»

«ԱրմենՏելը» խորհուրդ է տալիս բաժանորդներին հեռախոսահամարը կոդավորել՝ անկախ իրենցից Հունաստան, Վրաստան կամ Թուրքիա չզանգելու համար: Օրերս «ԱրմենՏել» ընկերությունը ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներից մեկի դեմ (հեռախոսահամարը՝ 256596) Քանաքեռ-Զեյթուն համայնքի առաջին ատյանի դատարանում հայց է ներկայացնել՝ րոպեավճարը բռնագանձելու պահանջով: Ընկերությունը մեղադրում է բաժանորդին իր ծառայություններից օգտվելու եւ դրա դիմաց 86 հազար դրամը չվճարելու համար: Բաժանորդը՝ Սվետլանա Հարությունյանը, վստահեցնում

ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ «ՖԻՐԴՈՒՍՑԻՆԵՐԻՆ»

«Խորին շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ պարոն վարչապետ, եւ Ձեզ՝ պարոն քաղաքապետ, տասնամյակներ տիրապետվող գույքի նկատմամբ մեր իրավունքները վերականգնելու համար: Դուք Ձեր գործողություններով հավատ եւ վստահություն ներշնչեցիք իշխանությունների նկատմամբ: Վստահեցնում ենք Ձեզ, որ Դուք ձեռք եք բերել մի ամբողջ թաղամասի հարգանքը եւ պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել բոլոր հարցերում»,- սա ընդամենը հատված է շնորհակալական այն տեքստից, որը հանրապետության

Պ. ՕՀԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԺԵԼՈ՞Ւ ԵՆ

«Ռոյալ Արմենիա» ընկերության գործով անցած հուլիսին արդարացման վճիռ կայացրած Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանը, ում նկատմամբ կարգապահական վարույթ է սկսվել, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ ասաց, որ կատարել է իր ընտրությունը, ինչի համար չի զղջում: «Այդ գործը ստիպեց ինձ այլ աչքով նայել ինքս ինձ, իմ գործին, իմ խղճին: Ստիպված եղա

ԿՐԱԿՈՒՄ Է «ՈՍԿԵ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ»

Երեկ Երեւանում հերթական փոխհրաձգություն է եղել, կա երեք վիրավոր: Եվ ինչպես սովորաբար լինում է հայաստանյան իրականության մեջ, փոխհրաձգության մասնակիցներից մեկը դարձյալ մեր հասարակությանը ոչ անհայտ մի գործչի, տվյալ դեպքում՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ «Ծաղիկ Ռուբոյի» հարազատներից մեկն է: Բայց ամեն ինչ սկսենք հերթով: Երեկ, ժամը 13.00-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնի

Հեռանում է՝ մնալով

Տիգրան Ուրիխանյանը հեռանում է ՀԱԿ նախագահի պաշտոնից՝ մնալով Սերժ Սարգսյանի ջերմ երկրպագուն: Նոյեմբերի 3-ին նախատեսված է Հայաստանի առաջադիմական կուսակցության համագումարը: Սպասվում էր, որ այդ օրը կուսակցական պատվիրակները՝ հանուն Հայաստանի Հանրապետության պայծառ ապագայի, իբրեւ ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրեն ու նույնքան ջանասիրաբար կպաշտպանեն, որ հետո հօգուտ Սերժ Սարգսյանի հանեն կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: Սակայն, «Առավոտի» տեղեկություններով,

«ՍԻՄՈՆԱԿԱՆՆԵՐԸ» ԲԱԶԵՅԱՆԻ ԴԵՄ

«Ազգային վերածնունդ» կուսակցության անդամները մեղադրում են Ալբերտ Բազեյանին անգործության մեջ Արագածոտնի մարզի տարածքային կազմակերպության նախագահ, «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ Սիմոն Գրիգորյանը, Արմավիրի մարզի տարածքային կազմակերպության նախագահ, քաղխորհրդի անդամ Թոռնիկ Թումանյանը եւ Շիրակի մարզի տարածքային կազմակերպության նախագահ Հովհաննես Մուրադյանը երեկ տարածել են հայտարարություն, որում դատապարտում են կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի վերջին շրջանի գործունեությունը: Հիշեցնենք, որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031