Օրվա լրահոսը
«ՑԱՎՈՔ, ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԷԼ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀ ԿԱ»
«ՑԱՎՈՔ, ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԷԼ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀ ԿԱ» Որոշ կրճատումներով վերատպում ենք ԼՂՀ ներկայիս եւ այն ժամանակվա ՆԳ նախարար Արմեն Իսագուլովի հետ հարցազրույցը, որը 10 տարի առաջ լույս է տեսել մազութ լափողների պաշտոնաթերթում: – Ղարաբաղում գրեթե մեկ տարի է՝ ռազմական դրություն է մտցված: ՆԳ մարմինների աշխատանքը դյուրին չէ նույնիսկ խաղաղ ժամանակներում, իսկ պատերազմական իրավիճակում այն, պարզ է,
Ի՞նչ օդ ենք շնչում
Ի՞նչ օդ ենք շնչում Կամ արհեստականի կարիք ե՞րբ կունենանք Այսօր Երեւանում օդի աղտոտվածության չափը գերազանցում է սահմանված նորմերը։ Ըստ նյութերի՝ գերազանցման չափը հետեւյալն է՝ փոշի – 2,5 անգամ, ազոտի երկօքսիդ (NO2) – 3 անգամ, ծծմբի երկօքսիդ (ՏՕ2) 172 2,5 անգամ։ Սրանք 2000 թ. տվյալներն են։ «Սրանք մոտավոր թվեր են, քանի որ տեխնիկան հին է եւ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ Է
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ Է «Հայկական ավիաուղիների» փակման գործարքի վերաբերյալ մեր նախորդ հրապարակումից մինչ օրս չի գտնվել որեւէ իրավասու անձ, որը կհամաձայներ առաջ քաշված հարցերի շուրջ արտահայտել պաշտոնական տեսակետը։ Բայց գործարքը հասարակական հետաքրքրություն է ներկայացնում, ուստի, ոլորտից քաջատեղյակ եւ բարձրակարգ մասնագետի խնդրեցինք վերլուծել այն։ Մասնագետը, սակայն, չցանկացավ, որ իր անունը կամ ով լինելը նշենք։ Մեր մի
«ՄԵՐ ԻՄԱՑԱԾ ԲԱՌԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԼՔՎԵԼ ԵՆ ԻՍԿԱԿԱՆ ԻՄԱՍՏՆԵՐԻՑ»
«ՄԵՐ ԻՄԱՑԱԾ ԲԱՌԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԼՔՎԵԼ ԵՆ ԻՍԿԱԿԱՆ ԻՄԱՍՏՆԵՐԻՑ» «Գնալը կամ մնալը լուրջ խնդիր է։ Չես կարող ասել, ում գնալն է ճիշտ, ում մնալը՝ սխալ։ Մարդը իրականացվելու խնդիր ունի, բայց տեղ չկա։ Ծրագրավորող է, երաժիշտ է, մասնագետ է, հո բոմժ չի՞ դառնալու։ Գնում է։ Իմ պատկերացմամբ՝ տեղաշարժը միշտ լինելու է։ Բախտ որոնողները գնալու են, բախտ գտածները
ԱՄՆ ղեկավարությունը պատժամիջոցներ է կիրառում
ԱՄՆ ղեկավարությունը պատժամիջոցներ է կիրառում ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ Իրաքում դեռ մի քանի տարի չի կարող ձեւավորվել աշխատունակ կառավարություն եւ որ նույնքան ժամանակ կոալիցիոն ուժերը կպահպանեն իրենց ռազմական ներկայությունը այդ երկրում։ Բնականաբար, այդ հայտարարությունը չի կարող գոհացնել տարածաշրջանի համարյա բոլոր պետություններին։ Միաժամանակ ամերիկացիները սկսել են ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա, որպեսզի վերջինս վերացնի Իրաքի հանդեպ
«ԴԵՌ ՎԱՂ Է ՏԱԼ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ -ՋԵՅՀԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ»
«ԴԵՌ ՎԱՂ Է ՏԱԼ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ -ՋԵՅՀԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ» Իրաքյան պատերազմի ավարտից հետո վերլուծաբաններն էլ ավելի հաճախ են անդրադառնում այն հարցին, թե «որքանով կփոխվի ԱՄՆ վերաբերմունքը իրենց երկրների եւ տարածաշրջանների նկատմամբ»: Վրաց առաջատար քաղաքագետ, «Զարգացման եւ համագործակցության կենտրոնի» տնօրեն Իվլիան Խաինդրավայի հետ հարցազրույցի ստորեւ ներկայացվող հատվածում արծարծվում է ներկայումս հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ շահերի խնդիրը: – Իրաքյան պատերազմը
Ինչ անում եք՝ ձեզ եք անում
Ինչ անում եք՝ ձեզ եք անում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի երեկ կայացած ամենամսյա հանդիպումը լրագրողների հետ որեւէ առանձնահատուկ հայտարարությամբ չնշանավորվեց։ Պարոն Օրդուեյը հերքեց կարծիքն այն մասին, որ Ջորջ Բուշի շնորհավորական ուղերձը մեր նախագահին այնքան էլ շնորհավորական բովանդակություն չունի. ասելով, որ «ես ծանոթ եմ նաեւ այլ ուղերձների եւ մեծ տարբերություն չեմ տեսնում»։ Իսկ թե ինչու
ԳԵՏՈ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ
ԳԵՏՈ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ Օրինականության վերջին հնարավորությունը «Բանտը չի կարող նույնանալ պետականությանը… գետոն եւ պետականությունն անհամատեղելի են… գետոն եւ հայրենասիրությունն անհամատեղելի են», 1998 թվականի նախագահական ընտրություններից հետո մի շարք հոդվածներում շեշտադրում էր վաղամեռիկ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը։ Հավանաբար, պետության եւ պետականության մասին նրա պատկերացումներն էին այդքան տարբերվում ժամանակակից հայ պետականակերտիչների պատկերացումներից, որովհետեւ անցած հինգ տարիներն ապացուցեցին միանգամայն հակառակը.
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՄԵԾ ՉԷ»
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՄԵԾ ՉԷ» Հարցազրույց Հանրային հեռւստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ Կարելի է պատկերացնել ընթերցողի տարակուսանքը՝ «Հ1»-ի ղեկավարը իրեն «հասարակության կազմակերպիչ, շարժիչ, ուղղորդիչ ուժ» չհամարի՞: Պատահում է: Մի կողմից Ալիկ Հարությունյանը երկար է աշխատել պետական կառույցներում՝ լրատվամիջոցների դերի առնչությամբ պատրանքներ ունենալու համար: Մյուս կողմից8230 բնութագրական մի միջադեպ: «1993-ի ձմեռն է,
Չքավոր օպտիմիստների հույսին
Չքավոր օպտիմիստների հույսին Երեկ Թումանյան 31 հասցեում «Ժողովրդական» կուսակցության կենտրոնական նախընտրական շտաբի բացման շնորհանդեսն էր։ Կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կենտրոնական շտաբի ղեկավար «ձեռնադրեց» կուսակցության ցուցակով երրորդ հորիզոնականը զբաղեցնող Գրիգոր Սուքիասյանին։ Կուսակցության կարգախոսն է՝ «Ընտրեք ոսկե միջինը», որը շտաբականների որակմամբ՝ «մայր կարգախոսն» է։ Վերջինից բխում են շատուշատ այլ կարգախոսներ, որոնցով եւս իրենք կառաջնորդվեն։ «Մենք մեր կենտրոնական
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒՐՍ ՄՆԱՆՔ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՑ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒՐՍ ՄՆԱՆՔ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՑ Կարծում է Հայաստանի առաջին նախագահի նախկին խորհրդական Վահագն Խաչատրյանը -Թեեւ 1996-ին էլ անվավեր չհայտարարելով նախագահի ընտրության արդյունքները՝ ՍԴ-ն իր որոշման մեջ դարձյալ նշեց տեղի ունեցած խախտումների եւ կեղծիքների մասին, այնուամենայնիվ՝ նախկին իշխանությունն ավելի հանգիստ արձագանքեց դրան, քան այժմ: Ձեր կարծիքով՝ ո՞րն է ներկա արձագանքի պատճառը: – 1996-ին իշխանության
ԴՈՆՈՐԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
ԴՈՆՈՐԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 24-ին հեռուստատեսությամբ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթներն ապացույց դարձան, որ անգամ Ցեղասպանությունը՝ հմուտ PR մատուցման պարագայում՝ կարող է դառնալ խորհրդարանական քարոզարշավի առարկա: Այս առնչությամբ կարելի է առանձնացնել թերեւս միայն Դաշնակցությանը, որի երիտասարդական եւ ուսանողական միությունների համար՝ անկախ ընտրություններից, ավանդույթ է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ջահերով երթ կատարելը եւ Թուրքիայի դրոշն
Պայքարը պետք է գաղափարական լինի
Պայքարը պետք է գաղափարական լինի Մայիսի 25-ին թիվ 5 ընտրատարածքում (Վերին Զեյթուն, Քանաքեռ, Արաբկիրի 5 ընտրատեղամասեր) մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել Հայկարամ Մխիթարյանը։ Վերջինս Հայաստանի հանրապետական կուսակցության Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության ղեկավարն է։ 1998-2002թթ. «Հայմամուլ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենն է եղել, 2002-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչն է։ Պատասխանելով «Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները» հարցին, պարոն
ՉԵՆ ԳՐԱՆՑՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ
ՉԵՆ ԳՐԱՆՑՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ Նախորդ շաբաթ թիվ 8 ընտրատարածքային հանձնաժողովը մերժել էր գրանցել մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի թեկնածությունը, որից հետո նա դիմել էր դատարան՝ վերականգնելու իր ընտրվելու իրավունքն ու ապացուցելու, որ այն բնակարանը, որտեղ նա գրանցված է եւ ապրում է տարիներ շարունակ՝ իր սեփականությունը չէ: Երեկ սակայն Հ. Բաբուխանյանի հայցը մերժեց
«ՄԵՆՔ ԻՆՔՆԱԲԱՎ ԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ»
«ՄԵՆՔ ԻՆՔՆԱԲԱՎ ԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ» Հայտարարեցին ՀԺԱՄ ներկայացուցիչները ՀԺԱՄ կուսակցության անդամները՝ Սեյրան Ավագյանի գլխավորությամբ, երեկ այցելեցին Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս, Մարտունի եւ Ծովինար, Զոլաքար, Վարդաձոր եւ Երանոս գյուղեր։ Ճիշտ է՝ աղուհացով դիմավորեցին, մարդկանց մի խումբ կանգնեց ու լսեց հռետորներին՝ Սեյրան Ավագյանին եւ Աշոտ Գալոյանին, բայց՝ այդքանը միայն՝ մարդիկ արդեն հոգնել են ընտրարշավներից։ ՀԺԱՄ-ին ուղեկցում էին նաեւ
ԶԱՐՈԲՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ Է ՄԵԾԱՐՄԱՆ
ԶԱՐՈԲՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ Է ՄԵԾԱՐՄԱՆ Օրերս Երեւանի մենեջմենթի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպեց համալսարանի ռեկտոր Ռուբեն Առուշանյանը եւ իր հիշողությունները կիսեց Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Յակով Զարոբյանի մասին։ Անվանի պետական գործչի մասին զրույցի առիթը ապրիլի 24-ն էր՝ 1915թ. եղեռնի հիշատակի օրը։ Ռ. Առուշանյանը հիշեց, թե ինչպես էր 1965թ. հայոց եղեռնի 50-ամյակի առիթով ժողովուրդն
ՔԴՄ-ն չափավոր հավակնոտ է
ՔԴՄ-ն չափավոր հավակնոտ է «Մենք այս մրցարշավին մասնակցում ենք բավականին վճռականությամբ, բայց չափավոր հավակնությամբ»,- ասում է Քրիստոնեադեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Խոսրով Հարությունյանը։ Այսինքն, ՔԴՄ-ն ակնկալում է հաղթահարել 5%-ի շեմը, ինչն, ըստ պարոն Հարությունյանի, կուսակցության գործունեության հետագա ընթացքի համար կարող է բավականին դրական արդյունք լինել։ Ինչ վերաբերում է հնարավոր նախընտրական դաշինքներին, ապա ՔԴՄ առաջնորդը մերժում
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՂԹԱՀԱՐՎՈՒՄ Է
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՂԹԱՀԱՐՎՈՒՄ Է Լուտրակիում անցկացված Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները մեկամյա որակազրկումից հետո առաջին մրցելույթն ունեցան։ Դրանց մասին պատմում է մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը։ – Ընդհանուր առմամբ բավարարված եմ։ Տղաների ցույց տված արդյունքները նրանց հնարավորությունների սահմանագիծը չեն։ Իսկ թե ինչո՞ւ ավելի լավ հանդես չեկան, կան օբյեկտիվ եւ
Օհան Դուրյանը մնալու է Հայաստանում
Օհան Դուրյանը մնալու է Հայաստանում Վերջերս լուրեր էին պտտվում, թե Օհան Դուրյանը Հայաստան է եկել իր առանձնատունը վաճառելու եւ հայրենիքից վերջնականապես հեռանալու համար։ Այս ամենը ճշտելու, ինչպես նաեւ հետագա ծրագրերին ու անելիքներին ծանոթանալու նպատակով հանդիպեցի մաեստրոյին։ – Սկզբում, ճիշտն ասած, ես շատ հիասթափված էի իմ ժողովրդի անտարբերությունից, որ հանդուրժող էր դարձել ամեն տեսակ անօրինականությունների նկատմամբ։
ՊՈՒՐԱԿԸ ԱՆԱՊԱՏ ԿԴԱՌՆԱ՞
ՊՈՒՐԱԿԸ ԱՆԱՊԱՏ ԿԴԱՌՆԱ՞ Ամերիկյան համալսարանի հարեւանությամբ գտնվող պուրակը շրջապատված է բնակիչների հոգատարությամբ, քանի որ այն հիմնադրվել է Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնելու համար։ «Ժամանակին դրա տեղում քար ու ապառաժ էր։ Բնակիչների նախաձեռնությամբ այդ անապատում ծառ ու թուփ է աճեցվել։ Մարդիկ չարչարվել են, համարելով, որ յուրաքանչյուր ծառ իրենց զոհված հարազատն է»,- ասաց այգու հարեւանությամբ ապրող՝ դոկտոր,
Համակարգում հստակ մեխանիզմներ չկան
Համակարգում հստակ մեխանիզմներ չկան «Մինչեւ անցյալ տարի ներառյալ նպատակային ասպիրանտուրան համարվել է բանակից ազատվելու անարյուն եւ պատվավոր միջոց»,- հայտնի փաստը մեկ անգամ եւս ամրագրում է ԿԳՆ գիտության եւ գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ Արամ Քոսյանը: Կառավարության այս տարվա ապրիլի 3-ի որոշմամբ, ասպիրանտական տեղերի հատկացման կարգում կատարված հիմնական փոփոխություններից մեկն այն է, որ հստակ տարանջատվել են
ԵԿԵԼ ԵՆ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
ԵԿԵԼ ԵՆ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ Գերմանացի բարձրաստիճան սպաները՝ Հայաստանում Հայաստանում են գտնվում գեներալ-գնդապետ, Գերմանիայի պաշտպանության հարցերով ռազմական կցորդ Պետեր Շաֆրանեկը եւ փոխկցորդ, գնդապետ Էլմար Աութը։ Գերմանացի հյուրերը նախընտրել էին զրուցել մի քանի լրատվամիջոցների հետ («որպեսզի հնարավոր շահարկումներից խուսափենք»), որոնց եւ պատմեցին իրենց առաքելության մասին։ Ըստ պարոն Շաֆրանեկի, Գերմանիան կարեւորագույն աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմական տարածաշրջան է դիտում Կովկասը՝
Ով շահեց, ով տուժեց
Ով շահեց, ով տուժեց Վարդանանց փողոցի թիվ 4 շենքի բնակիչներն իրենց շենքի բակում ընթացող շինարարության դեմ բողոքել են, բնականաբար, ոչ միայն «Առավոտին»։ Այդ հասցեում բնակվողները մտավախություն ունեն, որ անհայտ հեղինակի կողմից կառուցվող օբյեկտը ոչ թե մեկ կամ երկու հարկանի է լինելու, այլ՝ բարձրահարկ։ Նրանց կարծիքով, այլապես «կառույցի հիմքն այդքան խոր չէր փորվի»։ Իսկ բարձրահարկ շինությունը
ԳԵՐԱՆԴԻՈ՞Վ։ ՓՈՑԽՈ՞Վ։ ԵՂԱՆՈ՞Վ
ԳԵՐԱՆԴԻՈ՞Վ։ ՓՈՑԽՈ՞Վ։ ԵՂԱՆՈ՞Վ Այս գործիքները որոշ գյուղացիների համար ամենեւին էլ «միասին աշխատելու» համար չեն Եթե մայրաքաղաքից հեռու լեռնային գյուղերում պատգամավորության թեկնածուների այցելությունները «համաժողովրդական» տոն են դառնում, պատկերացրեք՝ ինչպիսին է նրանց առօրյան։ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում Ռուբեն Դավթյանը «Ժողովուրդը ձեր գյուղում ո՞նց է գլուխը պահում» հարցին պատասխանեց. «Մի կերպ։ Անասուն պահելով, մեկը մյուսին խնդրելով»։ Միրգ ու
ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԲԱՌԵՐ
ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԲԱՌԵՐ Ազգային ժողովի մայիսյան ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու են 4 դաշինք, 14 կուսակցություն, 2 հասարակական-քաղաքական կազմակերպություն եւ 1 միություն։ Ընդհանուր թվով դրանք 21-ն են՝ իրենց հին ու նոր անվանակոչություններով։ Փորձենք տեսնել, թե ո՞ր բառին են լծված համամասնականները եւ կամ որ բառն է առաջնային։ Պատկերն այսպիսին է. «Հայաստան» բառը օգտագործվել է 6-ի՝ ժողովրդավարական-ազատական, կոմունիստական, հանրապետական,
Պուդինգը շուտով կհամտեսենք
Պուդինգը շուտով կհամտեսենք Այս օրերին ՀՀ-ում է գտնվում ԵԽ ԽՎ պատվիրակությունը՝ ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնի գլխավորությամբ: Երեկ անդրադառնալով այդ ընտրություններին՝ լորդ Ջոնսթոնը եւս մեկ անգամ հայտարարեց, որ այդ ժամանակ «գրանցվել է ընտրական գործընթացի մեծ խախտումներ եւ կեղծումներ, հատկապես ձայների հաշվառման ընթացքում»: Նրա ասելով, ՀՀ պաշտոնական շրջանակների հետ հանդիպումների
Այցելեցին փուլառփուլ
Այցելեցին փուլառփուլ Իշխանություններն ու ընդդիմությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին այցելեցին իրարից անջատ՝ առավոտյան Ծիծեռնակաբերդ բարձրացան նախագահ Ռ. Քոչարյանն ու կառավարությունը, ԱԺ նախագահն ու օրենսդիրները։ «Արդարություն» դաշինքի ղեկավարներն ու նրանց ետեւից գնացող ժողովուրդը Մատենադարանից մինչեւ Ծիծեռնակաբերդ ուղեւորվեցին ոտքով, իրենց հետ տանելով մեկ ծաղկեպսակ եւ 3-4 հնչակյան դրոշակ։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանին հարցրինք՝ ընդդիմությունը Ծիծեռնակաբերդ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԵՑ ԻՐԵՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԵՑ ԻՐԵՆ ԱԺ ընտրության ընտրարշավի պատճառով ստվերում հայտնվեց բավական ուշագրավ մի իրադարձություն՝ «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների, հնարավոր օժանդակողների գործը վերցրին Զինդատախազությունից եւ փոխանցեցին Գլխավոր դատախազության վարույթ: Այս պահանջը վաղուց էին Ռոբերտ Քոչարյանին առաջարկում նրա հենարան որոշ ուժերը, «27»-ի գործով նախկին մեղադրյալների փաստաբանները եւ… մարդասպան Նաիրի Հունանյանը: Սակայն 4 տարի է՝ այդ պահանջը չէր բավարարվում, եւ
ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ ՉԵՆ
ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ ՉԵՆ Ասում է Հայաստանում գտնվող ԵԽ ԽՎ պատվիրակության ղեկավար Լորդ Ռասել Ջոնսթոնը Հայտնի է, որ ԵԽ-ն մեծ հետաքրքրությամբ հետեւում էր ՀՀ ՍԴ-ում ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննարկմանը: Մենք խնդրեցինք պարոն Ջոնսթոնին իր տեսակետը հայտնել ՍԴ որոշման առնչությամբ: «Չեմ կարծում, թե ԵԽ-ն կամ ես ԵԽ անունից իրավունք ունենք անկախ դատարանի որոշման
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ՛Ն ԿՊԵՔ
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ՛Ն ԿՊԵՔ «Ազգային համաձայնություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն սկսել է նախորդ ընտրությունների նման՝ սկզբում բավարարվելով միայն հեռուստաեթերներով: Ընդհանրապես, կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը լուրջ չի վերաբերվում մամուլին եւ խուսափում է որեւէ միջոցառում իրականացրել, որը հետո լրագրողների ձեռքին սուբյեկտիվ մեկնաբանությունների զոհ է դառնալու: Այդ է պատճառը, որ պրն Հարությունյանը գերադասում է ժողովրդին ներկայանալ ուղիղ եթերով: Ի դեպ, կուսակցության