Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 21,2005 00:00

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ. ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Ստեփանակերտի քաղաքային այգու դիմաց արեւածաղկի սերմ վաճառող «Ղարաբաղի նախշուն բաջին» լուսանկարվելուց հետո մաքուր հայերենով ասաց. «Սպասիբա, մատաղ»: Տարբեր հիմնարկների (այդ թվում՝ սոցիալական ուղղվածության մի քանի հ/կ-ի եւ մի վարսավիրանոցի) հանգրվան հանդիսացող վարդագույն շենքի դիմաց տեղադրված այս ժայռաբեկորի վրա փորագրված են Աստծո 10 պատվիրանները: Ի տարբերություն հայաստանյան քարտեզների, որտեղ ԼՂ-ն առանձնացած է ՀՀ-ից, Ստեփանակերտից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող «Անի» հյուրանոցի նախասրահի պատին փակցված ղարաբաղյան արտադրության այս քարտեզի վրա ԼՂ-ն ամբողջական է՝ ազատագրված տարածքներով հանդերձ: «5+1+1» բանաձեւի հետ այստեղ դեռ չեն հաշտվել: ԼՂ մայրաքաղաքում բազմաթիվ էին ռմբակոծություններից ավերված շենքերը: Սակայն նրանց կողքին վեր էին խոյանում նաեւ նորակառույց առանձնատներ եւ բազմաբնակարաններ: Լուսանկարում պատկերված նորակառույցում, ըստ մեր ստեփանակերտցի զրուցակցի, բնակվում են զոհված ազատամարտիկների ընտանիքները: Այս երեք խոզուկներին, ըստ երեւույթին, վիճակված է դառնալ «սալդիսոն»: Այս կերակրատեսակի արմատները չբացահայտեցինք, սակայն գիտենք, որ այն բավականին ընդունված է հատկապես Դաշտային Ղարաբաղում: ԼՂ անկախության համար մղված մարտերում զոհվածներին չեն մոռանում: Ստեփանակերտի պանթեոնում բոլոր շիրմաքարերի մոտ ծաղիկներ էին դրված: Այս գերեզմանի տակ հանգչում է Հայրենական մեծ պատերազմում մահացած ադրբեջանցի Իլյասով Ազիտ Զեյնալովիչը (1900-1942թթ.): Նրա գերեզմանը նույնպես մաքուր էր եւ խնամված: Նայելով Պանթեոնում նստած այս սիրահար զույգին՝ հասկանում ես, որ կյանքը շարունակվում է: Լուսանկարչական ռեպորտաժը՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել