Օրվա լրահոսը
Իրավունք գտնելու հույսով
Իրավունք գտնելու հույսով Հայաստանի Հանրապետության կառավարությանը Մենք անհանգստացած ենք Հայրենակցական միությունների խորհրդի նկատմամբ Հայաստանի իշխանական մարմինների վարած քաղաքականությունից։ Ազգային համարվող պետության մեջ թույլ է տրվել դրսեւորել նյութաշահ քմահաճ վերաբերմունք ազգային, պատմական մի կառույցի հանդեպ։ Վճիռ կայացնել՝ Հայրենակցական միությունների խորհուրդը վտարել աշխատանքային տարածքից, համազոր է՝ թե Հայրենիքից եւ ստիպել նրան ապաստան խնդրել այլ պետություններից։ Որքան էլ
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇՆՉԵԼՈՒ ՕԴ ՉԿԱ
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇՆՉԵԼՈՒ ՕԴ ՉԿԱ Գյումրին տարեցտարի բնակության համար դառնում է վտանգավոր տեղանք: Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ օդի աղտոտվածությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի նորմերը: Անտառներից բացարձակապես զուրկ քաղաքի նման վիճակը թերեւս զարմանալի չպիտի թվա մասնագետներին: Հատկապես այն դեպքում, երբ, իրենց իսկ հավաստմամբ, գործազրկության ամենաբարձր
ԲՈՒՄԵՐԱՆԳ
ԲՈՒՄԵՐԱՆԳ Վերհիշելով ԱԺԴ համագումարում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի հայտարարությունը, թե նախաձեռնվել է «հարվածային» խմբերի ձեւավորում, որոնց նպատակն է վերահսկել առաջիկա նախագահական ընտրությունների օրինականությունը, իշխանամետ ԶԼՄ-ներից մեկի մեր գործընկերը նախագահի թեկնածու Արամ Սարգսյանից հեգնանքով փորձեց ճշտել՝ արդյո՞ք այդ «հարվածայինները» համալրելու են այն մարդիկ, «ովքեր 98-ին ընդգրկված են եղել ինչ-ինչ խմբերում, եւ, եթե հավատանք ընդդիմությանը, կեղծել
Հեռանալով մոտեցող Հայրիկյանը
Հեռանալով մոտեցող Հայրիկյանը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր հերթական մամուլի ասուլիսում հատուկ հայտարարություն չէր անելու, այլ հրավիրել էր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ամանորյա նվեր մատուցելու, իսկ նվերը հոգեւոր էր եւ հայրիկյանական՝ «Ժողովրդավարություն՝ խոսքով եւ գործով» հեղինակային գրքույկը, որի միայն 1000 օրինակի տպագրության համար է «ժողովրդավարության հայրը» ֆինանսական միջոցներ հայթայթել, մնացած 2000-ի համար գումարը որոնվում է։ Հատուկ հայտարարությունը՝
«Կիրառական տեսքով ազնիվ» սկզբունքներ
«Կիրառական տեսքով ազնիվ» սկզբունքներ Դրանց դավանում են հատկապես նորացված կոմունիստները «Առավոտը» Հայաստանի Նորացված կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար Յուրա Մանուկյանից հետաքրքրվեց, թե չի՞ կարծում արդյոք, որ բոլոր այն մեղադրանքները, որ ինքն ուղղում է «16»-ի միավորմանը՝ կարելի է վերահասցեագրել նաեւ նախագահ Քոչարյանի շուրջ համախմբվածների ճամբարին: Այսինքն՝ այդ ճամբարում հավաքված են գաղափարական տարբեր ուղղվածության ուժեր՝ ձախերից մինչեւ աջեր:
ԱՖՂԱՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
ԱՖՂԱՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ Պնդում է Դավիթ Շահնազարյանը Դավիթ Շահնազարյանի կանխատեսումներն իրականանալու հատկություն ունեն, ինչպես եղել է 1998-ի հեղաշրջման եւ բազմաթիվ այլ դեպքերում: Այդպես եղավ նաեւ ամիսներ առաջ: Նա հայտարարեց, թե քանի որ մեր երկրում այժմ ծավալված է կոռուպցիան եւ թույլ պետականությունը՝ Հայաստանի պետական կառույցները կարող են օգտագործվել միջազգային ահաբեկչության կազմակերպությունների կողմից:
«ՄԻԱՍՆԱԿԱՆԻ» ՍՊԱՍՈՒՄՈՎ
«ՄԻԱՍՆԱԿԱՆԻ» ՍՊԱՍՈՒՄՈՎ Վկայակոչելով ստորագրահավաքի մասնակիցներին, նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը հայտարարեց, թե Երեւանում մարդիկ իրենց դռներն ուղղակի բացել չեն ցանկացել՝ «վախենում են գողություններից»: Բայց սա, ինչպես պարզվում է, դուռ չբացելու միակ պատճառը չէ: Մարդիկ իրենց դռան թակոցին այսպես են արձագանքում՝ «ջրի, աղբի հոսանքի վարձ մուծել ենք, ժավել, մկան թակարդ չենք ուզում»: Խոստովանենք՝ հորինվածք չէ: Նման պատմություններ
ՀԱՅԵՐԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՉԵՆ
ՀԱՅԵՐԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՉԵՆ Ռուսական «Կլասիկա» մշակութային հիմնադրամը 2003 թվականին աշխարհի շուրջ 25 երկրներում կանցկացնի «Աստղերն ընդդեմ ՁԻԱՀ-ի, ահաբեկչության եւ թմրամոլության» համերգ-ակցիան, որին կմասնակցեն ինչպես ռուսական աստղեր Օ. Գազմանովը, Տ. Բուլանովան, Ա. Սերովը, Ա. Ուկուպնիկը, Ի. Նիկոլաեւը, Ալսուն, Կ. Լելը, Ա. Գուբինը, նորաձեւության եւ հումորի վարպետները, այնպես էլ յուրաքանչյուր երկրում, որտեղ կկայանա համերգը, նշված մասնակիցներին կմիանան
Հետախուզվում է «Աֆան» ՍՊԸ-ն
Հետախուզվում է «Աֆան» ՍՊԸ-ն «Առավոտ» օրաթերթում տպագրված (20 դեկտեմբերի 2002թ.) «Քաղաքապետի չկատարված որոշումը» հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ Երեւանի քաղաքապետի 2002 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1645-Ա որոշմամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությանը հանձնարարվել է դատական կարգով վերացնել «Աֆան» ՍՊԸ-ի կողմից Եր. Քոչարի փող. թ. 9 շենքի դիմացի հատվածում կառուցված ապօրինի շինությունը։ Վարչությունը հանձնարարականի կատարման նպատակով
ԱՄԵՆ ԻՆՉ ՃԻՇՏ Է ԼԻՆՈՒՄ
ԱՄԵՆ ԻՆՉ ՃԻՇՏ Է ԼԻՆՈՒՄ Ամեն տարի, դեկտեմբեր ամսին Հայաստանի մարզական լրագրողները որոշում են տվյալ տարվա հանրապետության տասը լավագույն մարզիկներին։ Դա վերջինների համար նախ պատիվ է, ապա՝ ճանաչում ու թափած քրտինքի արժանի գնահատում։ Իսկ 1997 թվականից տասնյակ մտած մարզիկները նաեւ ֆինանսական ու նյութական այլ խոշոր պարգեւներ են ստանում։ Ընդ որում, ուշադրությունից դուրս չեն մնում նաեւ
Հավատի դեֆիցիտ
Հավատի դեֆիցիտ «Ուզում եմ աշխատել իրար հավատացող մարդկանց հետ»,- ասում է երիտասարդ ռեժիսոր Վահան Բադալյանը։ Նրա աշխատանքներում կա ջերմություն, գույն, շարժում, ասելիքը ճիշտ ու ճաշակով մատուցելու զարմանալի կարողություն։ Վահանը 22 տարեկան է, երեք բեմադրությունների հեղինակ։ Նա ինքը կմտորի, կպատմի իր մասին, իսկ մեզ կմնա ասելու, որ իր բնատուր ձիրքի եւ յուրօրինակ մոտեցման շնորհիվ նա կարողացել
ՇԱՌՈՅԱՆԸ ԽԵՐԻ ՄԵՋ ԿՈՐԱՎ
ՇԱՌՈՅԱՆԸ ԽԵՐԻ ՄԵՋ ԿՈՐԱՎ Ռոլանդ Շառոյանին իր գլխավորած պատվիրակությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում լավ են ընդունել։ Եվ դրա «մեղավորը», բնականաբար, Ռոբերտ Քոչարյանն է։ Ըստ նախարարի, եթե նրա «օրհնած ոտը» չընկներ ԱՄԷ ու նախագահը չստորագրեր տարբեր ոլորտներում համագործակցության տասնյակ պայմանագրեր, ապա այս երկիրը «ցանկացած մշակութային համագործակցության պատրաստակամություն չէր հայտնի», ու պատուհան էլ չէր բացվի հենց ԱՄԷ-ի սրտում՝
Փորձագետները «խայտառակում են ռեսպուբլիկա»
Փորձագետները «խայտառակում են ռեսպուբլիկա» Ո՞վ է ճիշտ. դատախազությունը, թե փորձագետները Այս տարվա փետրվարի 6-ի «Առավոտում» («Գամված է անկողնուն») հրապարակմամբ անդրադարձանք 9-ամյա Տիգրան Օհանյանի ճակատագրի խնդրին եւ տեղեկացրինք մեր ընթերցողներին, որ ըստ ՌԴ Ֆիլատովի մանկական քաղաքային կլինիկայի մասնագետների (բժշկագիտության դոկտոր՝ Վ. Մ. Կրեստյաշին, գլխավոր բժիշկ՝ Գ. Ի. Լուկին), տղայի չափահաս դառնալուց հետո հնարավոր կլինի պրոթեզավորել նրա
ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ԿՈՐՑՆԵԼՈՒ
ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ԿՈՐՑՆԵԼՈՒ Ամանորի նախաշեմին «Առավոտի» կրթական բաժինը փորձեց ոչ գործնական հարցազրույցի հրավիրել ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին՝ նախապես իմանալով, որ գրեթե անհնար է լինելու շրջանցել աշխատանքային թեմաները: Որեւէ անհաջողություն կամ հաջողություն Լ. Մկրտչյանը, ինչպես ցանկացած Աստծուն հավատացող մեկը, երբեւէ չի կապում կենդանակերպի նշանի, գուշակությունների կամ կախարդանքների հետ: Սակայն եկող՝ այծի տարում
Մեր գյուղն անկախ է
Մեր գյուղն անկախ է 1981թ. սեպտեմբերի 7-ին կառավարության որոշմամբ քանդվել է Շիրակի մարզի 5.000 տարվա պատմություն ունեցող Բարձրաշեն գյուղը: Հողերին տիրանալու եւ Մարալիկը շրջկենտրոն դարձնելու նպատակով գյուղը քանդել են՝ պատճառաբանելով, թե ջուրը չի բավականացնում: Գյուղի երիտասարդները բնակաթափումը կանխելու համար դիմում են ներկայացրել կենտկոմի քարտուղարին: Այն մերժվել է. որոշված էր գյուղը հիմնովին քանդել: 1100 հա հողից
ԲԱՆԿ ԵՄ ԾԱԽՈ՜ՒՄ, ԱՌՈՂՋ ԲԱ՜ՆԿ
ԲԱՆԿ ԵՄ ԾԱԽՈ՜ՒՄ, ԱՌՈՂՋ ԲԱ՜ՆԿ Հնարավոր քաղաքական սկանդալից խուսափելու համար ՀՀ Կենտրոնական բանկը սույն թվի փետրվար ամսին միացրեց «Արդշին» եւ «Ադանա» բանկերը՝ տրամադրելով նաեւ 5,5 մլն դոլար վարկ՝ իբրեւ միացմանն աջակցող գործողություն։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ըստ էության, այդ 5,5 մլն դոլարի մեծ մասն «Արդշինբանկը» վերադարձրել է այն, այսպես կոչված, երջանիկ ավանդատուներին, ում հաշիվները ժամանակին
«Ա1+»-ն առայժմ կլռի
«Ա1+»-ն առայժմ կլռի Շաբաթ օրն «Ազդակ» ակումբի հյուրն էր «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, որն անդրադարձավ «Նոյյան Տապանի» եւ իր հեռուստաընկերության փոխհարաբերություններին: Մեր կողմից նշենք, որ տարակարծությունների այս թեման հաճույքով շահարկում էր իշխանամետ մամուլը՝ փորձելով առավել սրել շահերի որոշակի հակասության եւ գուցե նաեւ «Ա1+»-ի երկարատեւ հարկադիր պարապուրդի հետեւանքով նյարդերի գերլարվածության պատճառով առաջացած բախումը: Սակայն Մեսրոպ
«Մնացյալները՝
«Մնացյալները՝ երկրորդ պլանում» Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «ԱՄ» նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը մի պահ լեզվական սայթաքում ունեցավ եւ դաշինքն անվանեց «ռազմահայրենասիրական»։ Չենք մտածում, թե սայթաքումը միտումնավոր էր եւ տակը բան կար։ Լրագրողների հարցերին պատասխանելով, Արտաշես Գեղամյանը, ի շարս իր հայտնի մտքերի, ավելացրեց եւս մեկ-երկուսը։ Օրինակ, «Ա1+»-ի հարցին՝ իրո՞ք «ԱԼՄ»-ում ցուցադրված ֆիլմը
ԱՄԵՆԱԻՆՔՆԱՏԻՊ ՀԱՐՑՈՒՄԸ
ԱՄԵՆԱԻՆՔՆԱՏԻՊ ՀԱՐՑՈՒՄԸ Անցած ուրբաթ «Առավոտի» փոստարկղում հայտնաբերեցինք Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի եւ ԱՄՆ դեսպանատան Հանրային հարաբերությունների գրասենյակի աջակցությամբ անցկացված եւ մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող հարցումներ՝ ավելի քան ուշագրավ արդյունքներով: Փաստաթղթից պարզ է դառնում, որ հարցումներն արվել են ս.թ. հոկտեմբերի 6-17-ը, ըստ էության, երկու փուլով՝ հոկտեմբերի 6-9 եւ 15-17-ը, ընդ որում՝ նաեւ համեմատելով այդ ժամանակահատվածի
ԴՈՒ՝ ՄԵՐ ՎԵՐՋԻՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ
ԴՈՒ՝ ՄԵՐ ՎԵՐՋԻՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ Համագումարների շքերթում վերջինն Ազգային ժողովրդավարական կուսակցությունն էր, որի հայտարարությունը որոշ չափով անսպասելի էր: Ստացվում է, որ եթե «16»-ի մի մասը պաշտպանի Գեղամյանին, մյուս մասը՝ Դեմիրճյանին, ԱԺԿ-ն պաշտպանելու է 3-րդ թեկնածուին: Եվ այդ երրորդը ո՛չ Վազգեն Մանուկյանն է, ո՛չ էլ նույնիսկ Արշակ Սադոյանը: Վաղուց հայտնի էր, որ ԱԺԿ-ն, ի տարբերություն «16»-ի իր
ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ. ԵՐԵՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ. ԵՐԵՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ 1987 թ. աշնանը, վերակառուցման ամենաթեժ շրջանում, Խորհրդային Հայաստանի այնժամանակվա պետանվտանգության ղեկավարն ազդարարեց, թե հանրապետությունում ուժգնանում է ազգայնականությունը։ Երկու ամիս անց՝ փետրվարին պայթեց Ղարաբաղյան շարժումը, որ նշանակում էր, թե Մարիուս Յուզբաշյանը կանխատեսել էր, եւ շարժումն ինքը՝ կանխատեսված էր երկրի անվտանգությունն ապահովող բարձրագույն մարմնի մակարդակով։ Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, սակայն այս փաստի
Վարպետը Հայաստանում
Վարպետը Հայաստանում Վերջերս Կինոյի տանը կայացավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ամերիկաբնակ մեր հայրենակից Ջեֆ Մանուկյանի ղեկավարությամբ։ Մեր օրերում հազվադեպ է պատահում հեղինակային համերգների կազմակերպում, այն էլ արտասահմանցի եւ հայրենի մենակատարների մասնակցությամբ՝ միեւնույն ժամանակ ներկայացնելով մի քանի երկերի պրեմիերաներ։ Այդպիսի անակնկալ մատուցեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ իր հերթական համերգին ներկայացնելով Ջեֆ Մանուկյանի ստեղծագործությունները՝ «Նեքսուս» նախերգանքը, Իմպրովիզացիաներ հայկական
ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ
ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ «Ինչո՞ւ ես տխուր եւ ինչո՞ւ ես ուրախ»՝ եկավ ու հարցրեց Ու պատասխան չգտնվեց: Ու պատասխանների խելահեղության մեջ ամեն ինչ դարձավ անիմաստ: Եվ դարձյալ ինքը վերցրեց ու գրեց իր իսկ հարցի պատասխանը եւ անուն տվեց իր ժամանակին, իր ժողովրդին, իր ժողովրդի ցավին ու իր ժողովրդի ուրախությանը, իր ժողովրդի ողբերգությանը եւ իր ժողովրդի
Դատարանները տանիք կունենան
Դատարանները տանիք կունենան Երեկ մեր զրույցի ժամանակ համենայնդեպս այդպես հավաստիացրեց ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ ՊՀ-ի տնօրեն Արթուր Թունյանը։ – Դեկտեմբերի 9-ից Վանաձոր քաղաքի դատարանի շենքի վերակառուցումը պաշտոնապես սկսվեց։ Դատարանի շենքի տարածքում՝ բակում տեղակայված հարկադիր կատարման ծառայության տնակներն անխուսափելիորեն պետք է հեռացվեին տարածքից, քանի որ անհրաժեշտ էր ստեղծել շինհրապարակ։ Միաժամանակ, տեղեկացնեմ, որ հարկադիր կատարման
«ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ ԵՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ»
«ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ ԵՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ» Բողոքում է 2001թ. «Տարվա լավագույն ուսուցիչը» «Առավոտի»՝ 6.11.02թ. «Սկզբում կրճատեցին, հետո՝ մեղադրեցին» հոդվածում գրել էինք, որ Վանաձորի թիվ 1 կրթօջախի փոխտնօրեն, մաթեմատիկայի ուսուցչուհի Վալյա Լոռյանը, որ 2001թ. ճանաչվել էր Լոռու մարզում «Տարվա լավագույն ուսուցիչ»՝ մաթեմատիկա առարկայի գծով, հարկադրված է ներգրավվել դատական գործընթացների մեջ՝ որպես հայցվոր։ Հիշեցնենք, որ 11.03.2002թ. Լոռու մարզի
Վերականգնված «աքսեսուար»
Վերականգնված «աքսեսուար» Ամանորյա խորհուրդ բոլոր նրանց, ում առօրյա առեւտուրը պտտվում է 10-500 դրամանոցների շուրջ՝ որպես ամանորյա նվեր գնեք ձեզ համար միջնադարում օգտագործվող ու դրանից հետո մոռացված քսակ-տոպրակներ։ Իսկ եթե վաճառքում չգտնեք՝ անպայման պատվիրեք, քանի որ 2003 թվականին Կենտրոնական բանկը շրջանառությունից հանելու է 10, 25, 50, 100, 200 եւ 500 անվանական նիշերով դրամաթղթերը, փոխարենը ներմուծելով նույն
ՆՅՈՒՏՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է
ՆՅՈՒՏՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է Վերջին մեկուկես տարում Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում 3 տնօրեն է փոխվել եւ 3-ն էլ «ալերգիկ» վերաբերմունք են դրսեւորել արհմիության նկատմամբ։ Այն է՝ 3-ն էլ ինստիտուտի աշխատավարձի ֆոնդից «բարեխղճորեն» մասնահանել են արհմիության հասանելիք 1%-աչափ գումարն ու, առաջնորդվելով Նյուտոնի Ձգողականության մասին օրենքով, գումարը ձգել դեպի անձնական օգտագործման ֆոնդ ու տնօրինել ըստ հայեցողության։
ՀՀ արտաքին քաղաքականության հերթական «ձեռքբերում»
ՀՀ արտաքին քաղաքականության հերթական «ձեռքբերում» «Բուշի վարչախումբը պատժամիջոցներ է կիրառում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: ԱՄՆ-ի հայկական Սփյուռքը բողոք է հայտարարել Սպիտակ տանը»: Այս տեղեկությունը հրապարակվել է ադրբեջանական «Զերկալո» թերթի դեկտեմբերի 17-ի համարում: Համաձայն հիշյալ հրապարակման, «Ջորջ Բուշի վարչախումբը ԱՄՆ անվտանգության ապահովման նպատակով նոր օրենք է կիրառում, որով պահանջվում է գրանցել այդ երկիր ժամանող ՀՀ քաղաքացիներին: Դեկտեմբերի
Ցուցանակի փոփոխություն
Ցուցանակի փոփոխություն ԱԱՆ-ն ԱԱԾ դառնալով չի փոխում խնդիրները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ելույթ ունենալով Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվող Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, ընդգծեց, որ իրավապահ մարմինների խնդիրը «օրենքների խիստ կիրառումն է», հատկապես՝ ընտրություններին վերաբերող բոլոր օրենքների: «Ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար, թափանցիկ, եւ ուժային կառույցների, իրավապահ մարմինների միջամտությունը
ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԻՆՆ ԵՄ
ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԻՆՆ ԵՄ Հայաստանի նորօրյա պատմության մեջ նախագահական ու նաեւ խորհրդարանական ընտրություններում թերեւս ամենաթրծված քաղաքական գործիչը Վազգեն Մանուկյանն է: Համաձայնեք, որ այդ ողջ ժամանակահատվածում հասարակական ակտիվությամբ իր ամուսնուն չի զիջել նաեւ Վարդուհի Իշխանյան-Մանուկյանը: Ես տասը տարեկանից մոմ էի վառում Հայաստանի անկախության համար Տիկին Վարդուհու հետ զրույցի ընթացքում պարզեցի, որ շրջապատին, հասարակությանը եւ