Օրվա լրահոսը
Հեռացեք, ի սեր Աստծո……
Գրասերի խնդրանք Ամենից առաջ ես կցանկանայի ընդգծել հետեւյալը. այն, ինչ դուք կկարդաք ստորեւ, պատվիրված ու թելադրված չէ որեւէ մեկի կողմից եւ չէր էլ կարող այդպես լինել, քանզի ես բնավ չեմ հարում որեւէ քաղաքական կամ հասարակական խմբակցության, չունեմ ինչ-որ հավակնություններ: Պարզապես հայ եմ, գրասեր ու այլեւս չեմ կարող համբերել, երբ կործանում է (գիտակցաբար, թե անգիտակցաբար՝ կարեւոր
ԱԼԱՎԵՐԴԻՆ 5-7 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՆՄԱՆՎԻ
Այս ծրագիրը նախաձեռնել է «Վալլեքս գրուպի» նախագահ Վալերի Մեջլումյանը Ամեն տարի հուլիս ամսվա երրորդ կիրակին Ալավերդի քաղաքում նշվում է Մետալուրգի օրը: Այս անգամ տոնը համընկավ «Վալլեքս գրուպի» 10- ամյակի եւ Վարդավառի տոնի հետ: «Վալլեքս գրուպ» ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը յուրօրինակ նվեր մատուցեց քաղաքին՝ Ալավերդու Սանահին սարահարթ թաղամասում տեղադրվեց «Երկնային դուռ», իսկ պղնձաձուլական գործարանին կից տարածքում՝
Վաճառել էր կեղծ դատավճիռ
Դատավորի օգնականի գործը կլսվի նրա նախկին աշխատավայրում Լոռու մարզի առաջին ատյանի դատարան է ուղարկվել Մարտուն Մկոյանի գործը: Մկոյանն աշխատել է նույն դատարանում, եղել է դատավոր Վահան Հովհաննիսյանի օգնականը: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրգործ էր հարուցել նաեւ Վահան Հովհաննիսյանի նկատմամբ: Վերջինիս՝ դատավորի պաշտոնեական լիազորությունները դադարեցվել էին եւ նրա նկատմամբ կիրառվել էր համաներում: Լոռու մարզի առաջին
ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻՆ ԵՎ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ
Կամ ինչպես է հեղինակազրկվում Մատենադարանը Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Բանուչյանի հուլիսի 14-ի «Հ1» հեռուստատեսային ալիքի լրատվական ծրագրով հեռարձակված ելույթը եւս մի անգամ ցույց տվեց, որ Մատենադարանի տնօրինության նախկին հրապարակային հավաստիացումները ձեռագրերի թվանշայնացման աղմկահարույց գործարքի չեղյալ հայտարարելու մասին՝ իրոք վստահություն չեն ներշնչում: Այդ ելույթից հայտնի դարձավ, որ «Հիլլը» Հայաստանից իբր երեք ձեռագիր չի գնել, այսինքն՝
Մանկապարտեզը կփակե՞ն
Թիվ 76 մանկապարտեզի տարածքը «համեղ պատառ» է էլիտար շենքեր կառուցողների համար: Արդեն մի քանի օր է՝ Փափազյան 8 հասցեում գործող թիվ 76 մսուր-մանկապարտեզի երեխաներն իրենց անհոգ խաղը թողած՝ դաստիարակ-դայակների ու ծնողների հետ մանկապարտեզը փակելու դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպում: Նրանց խիստ անհանգստացնում է այն, որ վերջերս մանկապարտեզում ստուգումները հաճախակիացել են, ինչը, ըստ տնօրեն Զվարթ Զաքարյանի,
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է»
Հարցազրույց ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հետ – Նախընտրական արշավը գրեթե ավարտված կարելի է համարել: Հայաստանում եւ հետխորհրդային այլ երկրներում, հավանաբար, արդեն ձեւավորված «քաղաքական ավանդույթների» շարքում պետք է դիտարկել նաեւ այն երեւույթը, որ ընտրարշավին մասնակցող թեկնածուների (սովորաբար՝ պարտվող) մի մասը անընդհատ փորձում է կասկածի տակ դնել ընտրությունների ընթացքի օրինականությունը: Նման երեւույթից կարծես թե զերծ չի
ՆՈՐ ԲՈՂՈՔՆԵՐ ԼՂՀ-ԻՑ
ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Յուրի Զաքարյանը երեկ եւս մի՝ արդեն 3-րդ դիմում-բողոքն է ուղարկել ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանին: Այս նոր բողոքում մասնավորապես նշված է, թե «հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի հաղթանակն ապահովելու համար ԼՂՀ որոշ շրջաններում լայնորեն կիրառվում է ընտրացուցակների արհեստական ուռճացումը: Այսպես, մասնավորապես ԼՂՀ Քաշաթաղի, Շուշիի
ՀՅԴ-Ն «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ԴԵՄ ՉԷ, ԱՅԼ ԿՈՂՄ Է ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ
Մեր թերթին տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը շարունակում է պնդել, որ հանրային ալիքը այլ պետության ռադիոկայանին ժամեր չպետք է տրամադրի: – «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեցիք, որ ձեր ազգային արժանապատվությունը վիրավորվում է, երբ այլ պետության ռադիոհաղորդում է տրամադրվում հանրային ալիքով: Այդ դեպքում ինչո՞ւ չեք վիրավորվում, երբ նույն ԱՄՆ-ը միլիոնավոր դոլարներ է տրամադրում նույն
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՁ
Պնդում է ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը, ըստ որի՝ ժողովուրդն այլեւս չի ընտրի հայտնի անհաջողակներին: «Հայաստանում առկա վիճակը շտկելու 2 ճանապարհ կա: Մեկը իշխանափոխությունն է,- մեր զրույցի ընթացքում ասաց Աղասի Արշակյանը:- Երկրորդն այն է, որ եղած իշխանությունները պետք է իրե՛նք վերակառուցվեն, այսինքն՝ սեփական շանորդիների, իրենց կլանի անդամի, իրենց հարազատի, եղբոր եւ այլոց նկատմամբ վերաբերմունքը պիտի
ԾԵԾՎԵՑԻՆ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեկ մայրաքաղաքում կառուցապատման համար հերթական կանաչ գոտին էր ոչնչացվում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հարեւանությամբ գտնվող Պուշկինի 43, 45 եւ 54 շենքերի այս բնակիչները կանգնել էին տրակտորի դիմաց՝ ասելով, որ իրենք միայն իրենց դիակի վրայով կթողնեն բակի ծառերը հատել եւ մշակած այգին ոչնչացնել: Այստեղ պատրաստվում են բակի հաշվին շենք կառուցել: Երեկ բնակիչների եւ ոստիկանների միջեւ անգամ
Դատավորներին պատժեցին
ՀՀ արդարադատության նախարարը նախորդ օրը Արդարադատության խորհրդին միջնորդություններ էր ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Աթանյանին, ինչպես նաեւ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Ե. Դարբինյանին, Ա. Հովհաննիսյանին եւ Ա. Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Լ. Աթանյանի նախագահությամբ, քննության էր առել Միշա Հարությունյանի գործը: Վերջինս Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ յոթերորդ ՕՆԼԱՅՆ ԾԱՂԿԱՁՈՐԻՑ «Բարսելոնա»-«Չելսի» խաղն արդեն սկսված է, ու ես մեր ստեղծագործական տան իմ էս սենյակի հեռուստացույցի էկրանից արագ-արագ արտագրում եմ թիմերի կազմերը, բայց չեմ հասցնում բոլոր ֆուտբոլիստների անուններն արտագրել, որովհետեւ օպերատորն ու ռեժիսորը չափազանց կարճ են էդ տիտրերը պահում, եւ դա միանգամայն ներելի է, քանի որ իրենք չգիտեն, որ
Ստուգարք՝ Թաիլանդից առաջ
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական ուսումնարանում անցկացվեց ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գավաթի առաջնությունը տղամարդկանց միջեւ: Անցնող տարվա հանրապետության լավագույն ծանրորդին որոշելու համար պայքարի մեջ մտավ 26 մարզիկ, որից 16-ը պայքարեց ուժեղների խմբում: Նրանց մեջ էին վերջին տարիներին միջազգային մրցաշարերում հաղթող ու մեդալակիր դարձած մեր գրեթե բոլոր ուժեղագույն ծանրորդները: Հարգելի պատճառներով բացակայում էին Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Դավթյանը եւ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴՈՆ ԺՈՒԱՆԸ՝ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԻՑ
Գրիգոր Խաչատրյանն էլ է մարմնավորել կանանց «սրտակերին» Տարբեր ժամանակներում աշխարհահռչակ շատ ստեղծագործողներ (գրողներ, ռեժիսորներ, կոմպոզիտորներ, դերասաններ) են անդրադարձել Դոն Ժուանի միշտ չխունացող կերպարին: Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Արմեն Խանդիկյանը եւս վերջերս բեմադրեց «Դոն Ժուան» դրաման՝ ըստ բրազիլացի արվեստաբան Գիլերմի Ֆիգեյրեդուի համանուն երկի: «Առավոտը» իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հրավիրեց Դոն Ժուանի դերակատար Գրիգոր
Նորից ԿԳԲ-ի վրա գցեցին
«Ծրագրային ապահովման ոլորտում կատարվող հեղինակային իրավունքների խախտումների բարձր թվով Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է: Այստեղ խախտումների մակարդակը կազմում է 95 տոկոս»: Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո թագուհի» դահլիճում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նա փաստեց նաեւ, որ տարբեր ոլորտներում տեղի ունեցող խախտումների պատճառով մեր երկիրը տարեկան 20
ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԿԻՆԸ ԾԵԾՈ՞ՒՄ Է ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ
Իսկ անգործության մատնված գյուղապետարանի դռները շարունակում են մնալ փակ Արդեն անդրադարձել ենք Լոռու մարզի Քարկոպ գյուղում ստեղծված իրավիճակին («Առավոտ», 28.02.07): Հիշեցնենք, որ համայնքի ավագանին եւ բնակիչները Լոռու մարզպետից եւ ՀՀ կառավարությունից պահանջում են անվստահություն հայտնել գյուղապետ Կամո Ռամազյանի նկատմամբ: Իրենց այդ պահանջը բողոքավորները մեկնաբանում են գյուղապետի կամայականություններով, գյուղապետարանում ստեղծված անգործությամբ, առանց ավագանու իմացության որոշումներ կայացնելով
ՀԱՅՀՈՅԱՆՔՈՎ ԼՂ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ
«Եթե կա ընդհանուր մոտեցում՝ չճանաչել չճանաչված պետությունների ընտրությունները, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է ԼՂՀ-ի համար իրենք բացառություն անեն»,- «Ռեգնում»-ի անդրկովկասյան խմբագրությունում երեկ կայացած ասուլիսում այսպես պատասխանեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ միջազգային կազմակերպությունները դատապարտում են ԼՂՀ նախագահի ընտրությունները: Նաեւ նշեց, թե «այս վերաբերմունքը պետք է շատ
Մեղրիում «Ազատություն» արդեն վաղուց չկա
ՀԺԿ մեղրեցի քարտուղար Գրիգոր Հարությունյանը վստահ է, որ հասարակությունը փոփոխություններ է ակնկալում: ՀԺԿ քարտուղար, ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Գրիգոր Հարությունյանը այս օրերին գտնվում է իր հայրենի Մեղրիում եւ մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ մեղրեցիները մինչ այսօր դեռ չեն կարողացել ընկալել այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Գրիգոր Հարությունյանի փոխանցմամբ, մեղրեցիները «ուղղակի ապշած են այդքան
ՔՍԱՆՄԵԿ ՓԱՍՏ՝ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԼՂՀ ԿԸՀ-ն կարձագանքի՞ խախտումների մասին ահազանգերին ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Յուրի Զաքարյանը երեկ դիմել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանին. «Ստիպված ենք փաստել, որ քարոզարշավը սկսվելու առաջին իսկ օրվանից լուրջ օրինախախտումներ են տեղի ունենում: Եթե անհետաձգելիորեն դրանց չտրվի սկզբունքային գնահատական ու հետեւողականորեն միջոցներ չձեռնարկվեն հետագա օրինախախտումները կանխարգելելու ուղղությամբ,
ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԻՆՉ-ՈՐ ՈՒԺԵՐ «ՔՑԵԼ» ԵՆ
Հուլիսի 22-ին Երեւանի Շենգավիթ համայնքում տեղի կունենան թաղապետի արտահերթ ընտրություններ «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ Շենգավիթում համայնքի ղեկավարի պաշտոնի համար հավակնող չորս թեկնածուներից երկուսը՝ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Գագիկ Ավետյանն ու անկուսակցական Ռոբերտ Մասումյանը՝ «Բենզին Ռուբո», երեկ ինքնաբացարկ են հայտնել: Մինչեւ այդ օրը դիտորդները կանխատեսում էին, որ ամենասուր պայքարն ընթանալու է մրցապայքարը
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԼԱՑԱՑՆՈՒՄ ԵՆ
Այս երեխաները հաճախում են Փափազյան 8 հասցեում տեղակայված թիվ 76 մսուր-մանկապարտեզը: Նրանք արդեն քանի օր լաց են լինում՝ խնդրելով չփակել մանկապարտեզը: Այն պետք է քանդվի, քանի որ այդ տարածքին քաղաքի օլիգարխներից մեկը աչք ունի եւ ուզում է այն գնել: Մանրամասները՝ «Առավոտի» հաջորդ համարում:
ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԸ ՉԵՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԻ Երկու օր առաջ Հակոբյան թիվ 9 եւ 11 շենքերի երեխաներն իրենց բակի խաղահրապարակի մոտ ցույցի էին դուրս եկել: Պատճառն այն էր, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Արաբկիրի ոստիկանության որոշ աշխատակիցներ փորձել էին իրենց խաղահրապարակի ցանկապատը քանդել, ծառերը կտրել ու անգամ կարուսելներն ու ճոճանակները քանդել: Այս մասին արդեն անդրադարձել ենք «Առավոտի» երեկվա համարում:
«Նորման» չընդունե՞ց իր բեմադրիչին
Բորիս Հայրապետյանը, հավանաբար, ընդհանուր հայտարարի չի գալիս Ազգային օպերային թատրոնի ղեկավարության հետ: 0րերս Ազգային օպերային թատրոնում, շուրջ 3 տարվա ընդմիջումից հետո, ներկայացվեց Բելինիի «Նորմա» օպերան, որը 2001թ. բեմադրել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար, պրոդյուսեր եւ կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանը: Նախագիծն արժեցավ 1մլն 500000 դրամ, եւ ըստ «Առավոտի» տեղեկությունների, ներդրում էր արել նաեւ Բ. Հայրապետյանի ռուսաստանաբնակ գործարար
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՆՔ Զահրատի հիշատակին Ապրում էր բանաստեղծը: Պարզ ու հստակ: Առանց ծեքծեքումների ու երկիմաստության՝ բառերը գալիս ու շարվում էին տողին, տողերը գալիս ու շարվում էին թղթին: Պարզ ու հստակ: Ապրում էր բանաստեղծությունը: Մարդիկ կարդում էին ու փակում գիրքը: Պարզ ու հստակ: Համարյա սովորական, համարյա սովորությամբ: Կարդում էին ու փակում գիրքը: Իսկ բանաստեղծությունը շարունակում էր
Խուզարկում են արվեստագետի բնակարանը
Արգելում են ստեղծագործել Վաղամեռիկ վաստակավոր նկարիչ Տիգրան Թոքմաջյանը (մահացել է 2004թ.) տարիներ առաջ Կոմիտասի 19 շենքի թիվ 40 բնակարանը գնել է եւ օգտագործել իբրեւ արվեստանոց: Արվեստանոց-բնակարանի սեփականատերն է նրա դուստրը՝ Նկարիչների միության անդամ Արփինե Թոքմաջյանը: Վերջինս զբաղվում է հասարակական գործունեությամբ, կազմակերպում բիենալեներ, շարունակ լինում ստեղծագործական հավաքների: «Առավոտի» հետ զրույցում Արփինե Թոքմաջյանը պատմեց, որ 1999թ. սկսած,
ՀԱՐԿԱՅԻՆԻ ՊԵՏԻՑ՝ ՄԱՐԶՊԵՏ
Հանրապետականները Շիրակում կին մարզպետ նշանակեցին Այսուհետ կոնֆլիկտային ու կրիմինալ մարզը կղեկավարի մարզի հարկային տեսչության նախկին պետ Լիդա Նանյանը, որն, ի դեպ, առաջին կին մարզպետն է մեր հանրապետության պատմության մեջ, եւ որը, ըստ մեր լավատեղյակ աղբյուրների, վաղուց էր աշխատում այս պաշտոնի համար: Բանն այն է, որ վերոհիշյալ տիկինը արդեն իսկ կենսաթոշակային տարիքում է, որքան էլ նրա
Ուզողները շատ են, բայց ամուսնանալ չի ուզում
«ՎիվաՍելլի» ծնողներն առայժմ դեմ են նրան ամուսնացնելուն «Մեր ընկերությունը նման է մի սիրուն աղջկա, որը 18 տարեկան է: Նրա շուրջը տարբեր փեսաներ են պտտվում, զանգահարում են, ուզում են հանդիպել, ծանոթանալ, սիրտը գրավել, սակայն այս աղջիկը չի ուզում ամուսնանալ եւ փեսացուներին ասում է՝ ես իմ կյանքը առջեւս ունեմ, ուզում եմ ապրել, մի քիչ ժամանակ տվեք, շատ
ԳԱԶԻ ՎԹԱՐՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Պատճառն այն է, որ սպառողները հաճախ են խախտում գազի օգտագործման կանոնները, իսկ գազի տեսուչներն էլ «ալարում» են դրանք հայտնաբերել: «Ձեր տանը գազի հոտ շուտ-շո՞ւտ եք առնում»,- գազի սպառողների դռները թակելով՝ այսպիսի հարցում են անում գազի տեսուչները, հավաստիանալու՝ սպառողի գազօգտագործումն անվտա՞նգ է, թե՞ ոչ: Եթե Աստված չանի, որեւէ բնակիչ թույլ հոտառություն ունենա եւ գազի հոտը չզգա՝
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼ
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, այն կարծիքին է, որ այսօր ժողովուրդը ցանկություն ունի փոփոխության, եւ այդ փոփոխությունը պետք է կատարել նախագահական ընտրություններով. «Ես իմ կողմից փորձելու եմ իրականացնել. պատասխանատվություն վերցնել: Բայց խնդիրը մեկ անձով չի լուծվում, այլ հասարակության համախմբմամբ»: Ընդդիմության միասնական թեկնածուի հարցը, ըստ Վազգեն Մանուկյանի, ավելի հեշտ կլուծվի, որովհետեւ «2007
Դաշնակցությունը նախագահի 10 թեկնածու ունի
Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը – Խորհրդարանական ընտրություններից առաջ Դաշնակցությունը հայտարարեց, որ այլընտրանք է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, այդպես լինո՞ւմ է: – Այո, մենք իսկապես այլընտրանք ենք, մենք այլընտրանք ենք նախ մեր պահվածքով, վարքուբարքով, մեր մտածողության ձեւով, մեր ծրագրերով, մեր քաղաքական ուղղությամբ, այս ամեն ինչի մեջ հստակությամբ, որ ունենք: Մենք արտառոց


















































