Օրվա լրահոսը
Մենաշնորհն ու հետեւանքները
Մենաշնորհն ու հետեւանքները Հայաստանցի «ավիաուղեւորները» նկատել են, որ մի շարք ավիաընկերություններ տոմսերը վաճառում են 20-30%-ով ավելի թանկ, քան շուրջ 2 ամիս առաջ։ Ուղեւորների ասելով, սա պայմանավորված է դոլարի հաշվարկային փոխարժեքով։ Այս առնչությամբ «Արմավիա» ընկերությունից պարզաբանեցին. «Մենք ավիագործակալություններին տոմսերը տրամադրում ենք դրամով, թե նրանք ինչ կուրսով են վաճառում՝ մեր պատասխանատվությունից դուրս է»։ Տարբեր ավիաընկերությունների հետ հարցուփորձից
«ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ»
«ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ» Եվրոպական միության արտաքին կապերի հանձնակատար Քրիսթոֆեր Փաթթենի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը: – Վերջին շրջանում Եվրոպական միությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ: Ինչո՞վ է դա պայմանավորված: – Հարավային Կովկասը գտնվում է ԵՄ-ի շեմին: Այդ պատճառով տարածաշրջանի տնտեսական եւ քաղաքական զարգացումը, եւ որպես հետեւանք, նրա կայունությունը, նշանակություն ունեն մեզ համար: Ավելին, կա
«ԿԱԹՈԼԻԿԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ»
«ԿԱԹՈԼԻԿԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ» Կոալիցիոն կառավարության ճակատագրի, հնարավոր ճաքերի եւ պատռվածքների մասին խոսակցություններն առավել հաճախակի դարձան, երբ կոալիցիայի անդամ կուսակցություններից մեկի՝ ՀՅԴ-ի պաշտոնաթերթում ԱԺ նախագահի հասցեին որոշ ոչ դրական կարծիքներ հնչեցին։ Այս կապակցությամբ ԱԺ դաշնակցական փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը լրագրողների հարցերին պատասխանելով, ասաց. «Կոալիցիան կաթոլիկական ամուսնություն չէ, երբ հնարավոր չէ բաժանվել, եւ «Երկիր» թերթը կոալիցիայի պաշտոնաթերթը չի,
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԿՐԱԿՈՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԿՐԱԿՈՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Երեկ Շիրակի մարզում հողին հանձնվեցին հուլիսի 11-ին փոխադարձ կրակոցների արդյունքում սպանված Սերոբ Գրիգորյանը եւ Ժիրայր Հարությունյանը։ Բոլոր մեր փորձերը կապվել Շիրակի մարզի դատախազի հետ (գործի նախաքննությունն իրականացնում է մարզի դատախազությունը) անհաջողության են մատնվում։ Բջջային հեռախոսը վերցրած դատախազի օգնականը պնդում էր, որ դատախազը «դեպքի վայրում է» գտնվում։ Մինչդեռ նույն պահին մենք ունեինք տեղեկություն
Գազի բալոնի բացում
Գազի բալոնի բացում ՀՀ նախագահական ընտրությունների օրերին՝ քարոզարշավի շրջանակներում նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելում է Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա /Մեծ Մասրիկ/ գյուղ իբր գազատարի բացման արարողության՝ որպես նվեր մազրեցիներին։ Միտինգի բերված մազրեցիների համար սցենարը ծիծաղելի էր, որովհետեւ նրանք արդեն գիտեին, որ գազատարի փոխարեն նախագահը կրակ է վառելու գազի բալոնից: Իսկ գիտե՞ր Ռ. Քոչարյանը, որ ինքը ընդամենը
«Ա1+»-ԻՆ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ
«Ա1+»-ԻՆ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ Ակնհայտ սուտ էր պատճառաբանությունը, թե կապուղիների մրցույթի ձգձգման հետեւանքով՝ որոշ հեռուստաընկերությունների ներդրումային եւ այլ պարտավորություններ դարձել էին ժամկետանց: Այս եզրակացությանը հանգեցինք երեկ, երբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը քննարկեց դեռ 9 ամիս առաջ՝ 2002-ի հոկտեմբերին հայտարարված մրցույթի հայտերը, որոնք ներկայացրել էին ինչպես «Ա1+»-ը եւ «Նոյյան տապանը», այնպես էլ «Դար 21», «Արմենակոբ», «TV-5»,
ՑԵՂԱԿՐՈՆ ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻ ՀԱՎԱՔԸ
ՑԵՂԱԿՐՈՆ ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻ ՀԱՎԱՔԸ Հանրապետական կուսակցությունը հուլիսի 12-ին, գումարեց հերթական՝ 8-րդ համագումարը Ամենասովորական համագումար էր, նման բոլոր ժամանակներում իշխանության մաս կազմող, գործող վարչապետ ունեցող ցանկացած կուսակցական ժողովների։ Միակ հետաքրքիր երեւույթը, որ կարող էր լինել, բայց տեղի չունեցավ, այն էր, որ կոալիցիոն կառավարության մաս կազմող Դաշնակցությունն առաջին 30-40 րոպեներին դահլիճում չէր։ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ողջույնի խոսքից
Երեք հոգով՝ յոթ երգ
Երեք հոգով՝ յոթ երգ Երեկ «Զեյթուն» ուսավանի բնակիչներն ասուլիս էին հրավիրել: Հիշեցնենք՝ «Զեյթուն ուսավան» հիմնադրամի եւ «Երեւանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության միջեւ կնքվել է պայմանագիր, ըստ որի ուսավանի 5-րդ մասնաշենքն անժամկետ եւ անհատույց հանձնվում է Բժշկական համալսարանին: Փոխարենը համալսարանը պետք է վերանորոգի շենքը՝ 4 հարկերը տրամադրելով իր բուհի, իսկ
ԱՆՑՅԱԼԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ
ԱՆՑՅԱԼԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ Նշվեց Սպորտպետկոմի հիմնադրման 80 տարին ՀՀ Սպորտպետկոմի հիմնադրման 80-ամյակին նվիրված տոնակատարությունը կազմակերպվել էր պատշաճ մակարդակով, բայց առանց ավելորդ շքեղության։ «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում մեծարվեցին տարբեր ժամանակների մեր օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի, նախկին ԽՍՀՄ ու ներկայիս չեմպիոններն ու մեդալակիրները։ Այնուհետեւ տոնակատարության մասնակիցներին ու հյուրերին՝ արդեն դահլիճում, ցուցադրվեց մոտ 20 րոպե տեւողությամբ փաստավավերագրական
Դիմումներն արհամարհվել կամ մերժվել են
Դիմումներն արհամարհվել կամ մերժվել են Երեկ Ռուբեն Թորոսյանը հայտարարեց, որ նույնպես դիմելու է Եվրոդատարան Թեեւ Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովը, եւ մասնավորապես նրա նախագահ Ռուբեն Թորոսյանը, իրեն ընդդիմադիր չի համարում, սակայն հանձնաժողովի բոլոր դիմումները` ԿԸՀ-ին ու Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին, «ընդդիմադիր դաշտում գործող ուժը» («Արդարություն» դաշինքը) օգտագործել է ՍԴ-ում` ԱԺ վերջին ընտրությունների
ԱՄԱՌՆ ԱՆՑ ԿԱՑԱՎ ԿԱՄ ԱՇՆԱՆ ԱՐԵՎ
ԱՄԱՌՆ ԱՆՑ ԿԱՑԱՎ ԿԱՄ ԱՇՆԱՆ ԱՐԵՎ Չնայած քաղաքական կյանքի ամառային ալարկոտ տեղաշարժերին եւ իշխանության թվացյալ կայունությանը, այս օրերին կատարվում են իրադարձություններ, որոնք, ըստ ամենայնի, նախանշում են աշնանը կատարվելիք իրադարձությունների ընթացքը։ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան սահմանամերձ գոտիներում արձանագրվում են բախումներ, Իրանին հարակից «ազատագրված տարածքներում» կանխատեսվում է ամերիկյան ուժերի տեղաբաշխման անխուսափելիությունը, որպեսզի ի մոտո վերահսկելի դառնան իրանյան ներքաղաքական խժդժությունները։ Հանրապետության
Հանուն «յուղոտ» գնորդի
Հանուն «յուղոտ» գնորդի Երեւանի թիվ 26 դպրոցը նույպես փակվում է Երեկ Գ. Սունդուկյանի անվան թիվ 26 դպրոցի ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները հավաքվել էին քաղաքապետարանի մուտքի մոտ։ Նրանք բորբոքված պահանջում էին, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանն ընդունի իրենց։ Պիկետը «զարդարում» էին «Թիվ 26 դպրոցի զանգերը չեն դադարի ղողանջել» մակագրությամբ պաստառները, որոնք աշակերտների ձեռքին էին։ Ծնողական համայնքի ու
ՈՒՍՄԱՆ ԾԱՐԱՎՆ ԱՎԵԼ Է
ՈՒՍՄԱՆ ԾԱՐԱՎՆ ԱՎԵԼ Է Նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը մեծացել է Երեկ կեսօրի դրությամբ Երեւանի պետական համալսարանն ուներ մոտավորապես 2800 դիմորդ, որից 34-ը մեդալակիր են, 1-ը՝ միջազգային, 10-ից ավելին՝ հանրապետական օլիմպիադաների հաղթողներ։ ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ալեքսանդր Գրիգորյանի հավաստմամբ, միջազգային օլիմպիադայի հաղթող դիմորդը բուհ կընդունվի առանց ընդունելության քննություններ հանձնելու։ Իսկ հանրապետականի հաղթողների համար սահմանված
«Կարամելը» վիրտուոզ ընտրակեղծարար է
«Կարամելը» վիրտուոզ ընտրակեղծարար է Դրանում համոզվեց նրա մրցակից Վերսանդիկ Հակոբյանը Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մայիսի 29-ին անվավեր էր ճանաչել մայիսի 25-ին թիվ 12 ընտրատարածքում կայացած ընտրությունների արդյունքները: Հունիսի 15-ին այդ ընտրատարածքում տեղի ունեցավ ընտրությունների 2-րդ փուլ: Այստեղ արդեն հաղթող թեկնածու ճանաչվեց բողոքարկող, ՀՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը: Այս անգամ տեղերը փոխվել էին՝ ՍԴ էր դիմել 1-ին փուլում հաղթանակած
ՄՏԱՀՈԳ ՀԱՐՑԵՐ
ՄՏԱՀՈԳ ՀԱՐՑԵՐ Լրագրողների հետ երեկվա հանդիպումը սոցապ նախարար Աղվան Վարդանյանը սկսեց զգուշացումով՝ «Սա ասուլիս չէ, ինձ ուղղեք միայն ձեր մտահոգություններն ու առաջարկությունները»։ Քանի որ լրագրողներից ոչ մեկը սոցիալական ոլորտի մասնագետ չէր ու չէր կարող ոլորտի համար «շինիչ» առաջարկություններ անել, ուստի բավարարվեցին նրանով, որ հարցերն ուղղվում էին խոր մտահոգություն արտահայտող դեմքով։ «Առավոտի» մտահոգությունը կապված էր երեխաների
ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԺ-ՈՒՄ
ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԺ-ՈՒՄ Արդեն մեկ ամիս ԱԺ նախագահի պաշտոնը վարող Արթուր Բաղդասարյանը երեկ ասուլիսում ազդարարեց, թե կառավարության հինգշաբթի օրվա նիստերի նմանությամբ՝ այսուհետ ամեն ուրբաթ տեղի կունենա ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որը «մատչելի կլինի լրատվամիջոցների համար»: Ըստ նրա՝ հանրության համար կարեւոր յուրաքանչյուր օրինագծի առնչությամբ ստեղծվելու են աշխատանքային հատուկ խմբեր, որտեղ ընդգրկված կլինեն նաեւ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչները: Նման
Լոբբինգն ընդդեմ լոբբինգի
Լոբբինգն ընդդեմ լոբբինգի Ըստ ամենայնի, Թուրքիան ծայրահեղ լուրջ մտավախություններ ուներ՝ կապված ԱՄՆ Սենատի քվեարկությանը ներկայացված՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւի հետ։ Ինչպես հայտնի է, այդ փաստաթղթի քվեարկությունը հանվել է օրակարգից՝ պետդեպարտամենտի բյուջեի օրինագծի հետ քվեարկման անհամատեղելիության հիմնավորմամբ։ Իսկ մինչ այդ, թուրքական կողմի այն աննախադեպ ջանքերը, որոնք նախորդել են Սենատի վերոհիշյալ նիստին, առավել քան պերճախոս կերպով ցուցադրում
Խնդրահարույց հարցեր
Խնդրահարույց հարցեր ԱԺ նախագահի պաշտոնում «Օրինաց երկրի» նախագահին առայժմ ամենախիստը քննադատել է դաշնակիցը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ մարմնի պաշտոնաթերթը: Սակայն Արթուր Բաղդասարյանը ասուլիսում ասաց, թե նորմալ է վերաբերվում այդ հրապարակմանը: Պետական այլ մարմիններին վերապահված գործառույթները յուրացնելու մեղադրանքի առնչությամբ Արթուր Բաղդասարյանը երեկ հիշեցրեց, թե ԱԺ նախագահը պետության 2-րդ դեմքն է. «Պիտի նորմալ վերաբերվենք այն իրողությանը, որ ԱԺ
ՊԱՏՎԻՐՎԱԾ Է ԱԶԱՏՎԵ՞Լ «27»-Ի ԳՈՐԾԻՑ
ՊԱՏՎԻՐՎԱԾ Է ԱԶԱՏՎԵ՞Լ «27»-Ի ԳՈՐԾԻՑ Ներկա իշխանությունները կարծես ամեն ինչ անում են «27»-ի գործի նկատմամբ իրենց առանձնակի շահագրգռությունն ապացուցելու համար: Վերջին ապացույցներն առնչվում էին «27»-ի գործի դատավարությանը, որը վերսկսվեց միայն համապետական ընտրությունների ավարտից հետո: Եվ եթե քառամյա վաղեմության պատճառով հանրության որոշակիորեն թուլացած ուշադրությունը չլիներ՝ քաղաքական շրջանակները թերեւս ավելի սուր արձագանքեին այն ամենին, ինչ արձանագրվեց դատավարության
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵՂՔ ՉՈՒՆԻ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵՂՔ ՉՈՒՆԻ Այսպես է կարծում ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Հանրապետական Գալուստ Սահակյանն այն կարծիքին է, որ կրիմինալ տարրերի ակտիվացումը, սպանությունների եւ հանցագործությունների աճը կարելի է կանխել համակարգային, օրենսդրական եւ սահմանադրական փոփոխություններով։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը բացարձակապես չկիսելով իր նախկին կուսակցի կարծիքը, խնդրո առարկայի վերաբերյալ հետեւյալն ասաց. «Համաձայն եմ ձեր հարցադրման հետ, որ կրիմինալ
150 տարվա դպրոցը «օպտիմալացվում է»
150 տարվա դպրոցը «օպտիմալացվում է» Ինչո՞ւ չեն «օպտիմալացնում» ոստիկանատները, թաղապետարաններն ու մարզպետարանները 2000թ. մարտ ամսին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը տեղական մամուլին տված հարցազրույցում ասել էր. «Քաղաքի կենտրոնական մասում գտնվող եւ ճարտարապետական արժեք ներկայացնող թիվ 3 եւ 4 դպրոցներն այս տարի պետք է անպայման վերականգնվեն։ Դրանով քաղաքն այլեւս տնակային դպրոց չի ունենա։ Թիվ 3 եւ 4
ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻԱՍԻՆ ԿՌԵՆՔ
ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻԱՍԻՆ ԿՌԵՆՔ Այս օրերին հայ ֆուտբոլասերները սրտի թրթիռով են սպասում Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի առաջին փուլի «Փյունիկ»-«Ռեյկյավիկ» (Իսլանդիա) հանդիպմանը, որը կայանալու է հուլիսի 16-ին, «Հանրապետական» ստադիոնում։ «Փյունիկի» երկրպագուները հույս են փայփայում ու հավատում են, որ մեր չեմպիոնն առնվազն կկրկնի անցած տարվա հաջողությունը, երբ 2 անգամ տպավորիչ հաղթանակ տարավ Ֆինլանդիայի «Տամպերեի» նկատմամբ ու մտավ ՉԼ-ի
Կրակվելու է 70 հազար փամփուշտ
Կրակվելու է 70 հազար փամփուշտ Երեկ Գոռ Վարդանյանը ներկայացրեց իր չորրորդ ֆիլմի ծրագիրը Եթե ամեն ինչ հաջող ընթանա, եկող տարի Ամանորին մարտաֆիլմերի հայաստանյան սիրահարները կվայելեն կրակոցներից, պայթյուններից, կրակ ու հրից, ինչպես նաեւ ամենաիսկական ծեծկռտուքից հունցված հայկական նոր մարտաֆիլմը՝ «Պատերազմ» նախնական անվանումով: «Պատերազմը» Գոռ Վարդանյանի մասնակցությամբ թվով չորրորդ ֆիլմն է, հետեւաբար՝ հայկական չորրորդ մարտաֆիլմը: Ճիշտ է,
ՇՈՒՇԻՆ «ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑԱՎ»
ՇՈՒՇԻՆ «ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑԱՎ» Արցախյան համերգաշար՝ նվիրված Ա. Խաչատրյանի 100-ամյակին Հուլիսի 3-5-ը Արցախում տեղի ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ երգչախմբի բացօթյա համերգները։ Նրանք հիմնականում բացօթյա համերգներ են ունեցել Վեհափառի թույլտվությամբ՝ Գանձասարի եկեղեցում, իսկ ամենամեծ ակցիան Շուշիի ռեալական ուսումնարանում ունեցած յուրօրինակ համերգն էր, որն ունկնդրել է մի քանի հազար հանդիսատես։ Ինչպես տեղեկացրեց ՀՊԿՆ-ի տնօրենը, արցախյան համերգաշարը Արամ
Ուշադրությո՛ւն, փողոցում «քրեականներ» են
Ուշադրությո՛ւն, փողոցում «քրեականներ» են Հուլիսի 10-ի գիշերը քրոջս հետ իմ ավտոմեքենայով գնում էի օդանավակայան՝ դիմավորելու հյուրերին: Գաջի գործարանի մոտ «դարան մտած» պետավտոտեսչության աշխատակիցը կանգնեցրեց: Այն մասին, որ դա պետավտոտեսուչ էր՝ ինձ մնում էր միայն գուշակել, քանի որ, բացի բացարձակ խավարի մեջ լույս տվող փայտիկից՝ հնարավոր չէր տեսնել ո՛չ ավտոմեքենայի հատուկ լուսավորումը, ո՛չ անգամ ավտոմեքենան: Դուրս
«ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆՔ»
«ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆՔ» Երեկ դատավորներին հորդորեց Ռ. Քոչարյանը Կառավարության ընդունելությունների տանը երեկ մեծ շուքով նշվեց ՀՀ վճռաբեկ դատարանի 5-ամյակը։ Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր բանավոր ելույթը սկսեց հետեւյալ կատակով. «Մտածում էի, թե ինչու ենք հնգամյակ տոնում, երբ վճռաբեկ դատարանը իրավահաջորդն է մեր գերագույն դատարանի։ Մտածեցի, միգուցե ավելի երիտասարդ երեւալը պրն Դանիելյանի (ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ
Պաշտոնյաները լավ կապրեն
Պաշտոնյաները լավ կապրեն Ֆինանսների եւ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը կառավարության երեկվա նիստից հետո հայտնեց, որ հուլիսի 1-ից կբարձրացվեն բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը: Ըստ նրա, «այդ նպատակով բյուջեում նախատեսվել էին անհրաժեշտ միջոցներ, սակայն քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը հաշվարկելու համար հարկավոր էր ժամանակ, որպեսզի բոլոր նախարարություններից, գերատեսչություններից ստանայինք գործող հաստիքացուցակները, մարդկանց անվանական աշխատանքային ստաժները, որովհետեւ, ինչպես
ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻՆ ԸՆԴԴԵՄ «ԹԵԼԵՊԼԱՍԻ»
ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻՆ ԸՆԴԴԵՄ «ԹԵԼԵՊԼԱՍԻ» Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց «Թելեպլաս» ընկերության դեմ դատավարությունների «շքերթը», որին մասնակցում էր նաեւ ընկերության տնօրեն Կոստանդինոս Բաղրոպուլոսը։ Մեր տեղեկությամբ, սա հարգարժան տնօրենի առաջին «հայտնությունն» է հայ հասարակությանը, թեպետ «Թելեպլասի» շուրջ բարձրացած աղմուկն սկսվել է մեկ ամիս առաջ։ «Կոստասը», ինչպես փաղաքշորեն ասում են նրա մասին խոսելիս, հավելավճարով
ԻՐԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ԻՐԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ «Համեմատական իրավագիտության կենտրոնի» ներկայացուցիչ Արա Ղազարյանը երեկ կայացած սեմինարում ներկայացրեց զրպարտության եւ վիրավորանքի համար պատժամիջոցների միջազգային փորձը: Հիշեցնենք, որ ՀՀ նոր «Քրօրով» պաշտոնյային ԶԼՄ-ներում վիրավորելու համար ավելի խիստ պատժաչափ է առաջարկվում, քան շարքային քաղաքացու պարագայում է: Մինչդեռ մի շարք երկրների դատարաններ արգելում են պետական մարմիններին ու նույնիսկ կուսակցություններին գանգատներ ներկայացնել զրպարտության համար, կարեւորելով
«ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԻՑ» ԴԵՊԻ «ՓՈՔՐ ՔԱՅԼԵՐ»
«ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԻՑ» ԴԵՊԻ «ՓՈՔՐ ՔԱՅԼԵՐ» ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն արտաքին քաղաքական թեմատիկայի շրջանակներում թեւավոր տերմիններ ներմուծելու հայտնի նախասիրություն ունի։ Երեկվա օրը, երբ վերջինս ԵՄ «Եռյակի» պատվիրակության հետ համատեղ ասուլիս էր տալիս, նշանավորվեց նոր տերմինի ծնունդով։ Պատասխանելով հարցերին, պրն Օսկանյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժի հնարավորությունն ինքը տեսնում է «փոքր քայլերի» քաղաքականության բանեցման մեջ։ Այդպիսի հաջողված