Օրվա լրահոսը
«Հնդիկ, հնդիկ, հնդկացի, ճաղերից դուրս մնացի»
Հայերի անհավանական արկածները Հնդկաստանում Երբ Չերչիլը 24 տարեկանում դարձավ բրիտանական խորհրդարանի անդամ, երիտասարդ լրագրողուհիներից մեկը նրան հարցրեց. «Դուք ամենաերիտասարդ պատգամավորն եք, ինչպե՞ս եք ձեզ զգում»։ Երիտասարդ Չերչիլն առանց երկար-բարակ մտածելու պատասխանել է. «Մտածում եմ, թե ես ի՞նչ գործ ունեմ այստեղ»։ Տարիներ անց, երբ Չերչիլն արդեն ամենատարեցն էր, նույն լրագրողուհին, որին դժվար էր երիտասարդ համարել, նույն
ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԷԼ ՉԻ՞ ԶԱՐԳԱՆԱ…
Ռոլանդ Շառոյանը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար նշանակվելուց (առաջին անգամվա մասին է խոսքը) հետո աշխարհում չտեսնված ու չլսված նորարարություն փորձեց. նախարարությունում բացվեց Ազգային մշակույթի եւ արվեստի տարածման եւ զարգացման վարչությունը։ «Առավոտն» իր վերաբերմունքն արտահայտել էր այդ անունը կրող վարչության դեմ. ինչի՞ համար է այդ վարչությունը, «մինի» նախարարությո՞ւն է «մաքսի» նախարարության մեջ։ Կամ ինչ
ԱՌԱՆՑ ԲԺՇԿԻ ԹՂԹԻ
Ընդունված կարծիքը, թե բուհական քննություններին հիմնականում փող են աշխատում միայն կրթության եւ գիտության նախարարության պատասխանատուներն ու բուհերի «ակտիվիստները», այս տարի արդեն հնացած է։ 1999 թ. պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոններում դիմորդներից պահանջվող փաստաթղթերում այլեւս բժշկական տեղեկանքը նշված չէ։ Հիմնավորումը տրամաբանական է. բժշկի թղթերն, ըստ էության, իրենց նպատակին չեն ծառայում։ Ինչպես հայտնի է, մեր բուժհիմնարկներում
«Ալո, ալո, Դավիթաշեն»
Պատասխանը՝ տո՜ւ-տո՜ւ-տո՜ւ Երեւանի Դավիթաշեն թաղամասը խորհրդային վերջին շինարարական կառույցն է, որը մի կերպ գլուխ բերվեց երկրաշարժից աչքը վախեցած Հայաստանում։ Թաղամասի ապագա բնակիչները 89-91 թթ. խիստ անհանգստացած էին, որ ստիպված են լինելու բնակվել անիմաստ դեպի երկինք խոյացող բարձրահարկերում։ Բայց թաղամասը կանգնած է չոր ու ցամաք մի տարածքում։ Քիչ-քիչ կանաչն ուզում է հաղթել։ Բայց թաղամասը, բազմաթիվ այլ
ԶԱԴՈՅԱՆԸ ՔԱՇԵՑ HSBC-ԻՆ
Մայրաքաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում պայմանագրի հանդիսավոր կնքման հրավիրված լրագրողներս հոգեբանորեն պատրաստ էինք հերթական ձանձրալի (հետաքրքիրը, նման դեպքերում, միայն բանկետն է լինում) արարողությանը հերոսաբար դիմանալ։ Հաճելի անակնկալների հույսեր չներշնչող հրավերքը չոր ու պաշտոնական տոնով հայտնում էր, որ «Դասագրքերի շրջանառու հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը, որը նախագահում է ՀՀ էներգետիկայի նախարար պրն Զադոյանը, հրավիրում է ձեզ մասնակցելու կազմակերպության եւ
Ա՜Խ. ԼՍՎՈՒՄ ԷՐ ԽՈՍԱՓՈՂԻ ՄԻՋԻՑ
Այս տարվա ընտրությունների (համամասնական ընտրակարգով) արդյունքների վիճարկման հարցով պաշտոնապես ՍԴ դիմած միակ կուսակցությունը «Ժողովրդավարական հայրենիքն» էր, որի ՍԴ ուղղված դիմումը քննարկվեց երեկ։ Աշխատակարգային որոշումով զեկուցողն էր ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։ Դիմումատուները երեքն էին՝ Է. Եգորյան, Ա. Խոջոյան եւ Վ. Մկրտչյան, իսկ պատասխանող կողմն էր ԿԸՀ-ն՝ նախագահի տեղակալ Վ. Մխիթարյանը, Ա. Սարգսյանն ու Հ. Աբրահամյանը։ Լրագրողական
Արմեն Դարբինյանը
Էկոնոմիկայի նախարարը այնպիսի բուռն եւ անզիջում պայքար է ծավալել կառավարական ամառանոցներում մնալու համար, որ նրան անչափ համակրող հասարակությանը պարզ դարձավ՝ առանց «դաչայի» Դարբինյանների ընտանիքն իր կյանքն այլեւս չի պատկերացնում: Հաշվի առնելով, որ այդ ամառանոցում կա ընդամենը 16 առանձնատուն, որոնցից 4-ում պարտադիր պետք է ապրեն ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը եւ Սամվել Բաբայանը, հավանաբար, նպատակահարմար կլինի
ԼԱՎ ԼՈՒՐ
Օրերս «Առավոտում» տպված «Կապիկը հարձակվել է երեխայի վրա» լուրի կապակցությամբ խմբագրություն եկավ կապիկի տերը՝ Սամվել Մանուկյանը։ Նա հայտնեց, որ ոչ թե կապիկն է հարձակվել երեխայի վրա, այլ երեխային են բարձրացրել ավտոտնակի տանիք (ուր իր համար նստած էր կապիկը), երեխան քարով հարվածել է կապիկին, վերջինս էլ անցել է ինքնապաշտպանության։ Ե՛վ երեխայի, ե՛ւ կապիկի առողջությանը որեւէ վտանգ
ԴՐՈՅԻ ԱՃՅՈՒՆԸ ԿԲԵՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի նպատակն է, որպեսզի Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանի աճյունը տեղափոխվի Հայաստան։ Հանձնաժողովում ընդգրկված է Դրոյի որդին՝ պրն Մարտիրոս Կանայանը եւ ԱԺ պատգամավոր, նախկինում բանակի սոցիալական ծառայության ղեկավար Մյասնիկ Մալխասյանը։ «ԿԱՆԻԿՈՒԼԻ», ՈՉ ԹԵ ԱՐՁԱԿՈՒՐԴ Շատ է խոսվում, թե Ազգային ժողովն արձակուրդի մեջ է։ Մինչդեռ, իրականում, հանձնաժողովներում աշխատանքներն ընթացքի մեջ
ԳՈՒԼՈՒԶԱԴԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է
Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, թե Հայաստանի իրավիճակը վերահսկվում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից։ ՀՀ նոր պաշտպանության նախարարն էլ այնտեղից է նշանակվել, ինչի վկայությունը, Գուլուզադեի կարծիքով, Ռուսաստանից նախարարին հապշտապ 4 ինքնաթիռ ուղարկելն էր՝ իբրեւ ժեստ։ Գուլուզադեն Լյուքսեմբուրգում հանդիպել է նաեւ նախագահ Քոչարյանի հետ եւ մեր երկրի ղեկավարից տպավորություն ստացել, որ
«ԲԼԱՆԴԻՆԿԱՆ» ԷԼ ՕՋԱԽԻ ԱՂՋԻԿ Է
Հիշո՞ւմ եք, հայտնի մի անեկդոտ կա, մեկն ասում է ընկերոջը. «Ապե, ինչ լավ բլանդինկա է»։ «Արա, ինչի ես ըտենց ասում, կարող ալավ աղջիկ ա»,- պատասխանում է ընկերը։ Այս անեկդոտը, կարծում եմ, ճիշտ եւ ճիշտ բնորոշում է հայերիս վերաբերմունքը շիկահերների նկատմամբ։ Որքան էլ մեր պատմաբանները պնդեն, թե հայերը դարեր առաջ կապուտաչյա եւ շիկահեր են եղել, միեւնույն
ԿԱՆԽԱՏԵՍՈ՞ՒՄ, ԹԵ ՍՊԱՍՈՒՄ. ԼՐՋԱՆԱԼՈՒ «ՊԱՀԸ»
Ապագան տեսնելու համար ներզգացության տագնապ է պետք Տիգրան Հայրապետյանին հաճախ եմ հիշում։ Շատ հաճախ։ Իր վերջին նյութերում նա անվերջ խոսում էր արյունահեղությունից։ Անվերջ։ Ներքին տեսողությամբ նա ինչ-որ բան էր զգում։ Ու տագնապում էի։ Մարդը փոքրիկ տիեզերք է, եւ եթե նրա ներսում փոքր-ինչ ներդաշնակություն ու անանձնականություն կա, այնտեղ կատարվում է նույնը, ինչ ողջ հասարակությունում ու աշխարհում։
ՌՈՒՍԱԿԱՆ «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ»
ՌՈՒՍԱԿԱՆ «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ» Ռուսաստանի երեկվա քաղաքական առօրյան ավելի քան սովորական էր։ Սովորական էր Ելցին-Ստեպաշին հերթական հանդիպումը, որտեղ Ելցինը նշելով, որ իրենք հանուն Հարավսլավիայի արեցին «ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ», հայտարարեց, որ այսօր կարեւորագույն խնդիրը Հարավսլավիայի վերականգնումն է եւ դրան Ռուսաստանը պետք է ամեն կերպ աջակցի։ Մի քիչ հարցական մնաց, թե Հարավսլավիային աջակցելուց հետո ո՞վ է
Կոնդեցիները սոցիալական կոմայի մեջ
ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ պարոն Կարեն Դեմիրճյանին եւ նոր վարչապետ պարոն Վազգեն Սարգսյանին Կոնդ թաղամասը վերակառուցելու պայմանով 1989 թ. ապրիլի 24-ի թիվ 218 պետական որոշումով եւ մայիսի 29-ի թիվ 275 կանոնադրության համաձայն, Կոնդի առաջին եւ երկրորդ թաղամասերի բնակիչների սեփական բնակարանները քանդեցին եւ կազմեցին օրենքով սահմանված պայմանագրեր բնակիչների հետ, որպեսզի երկու տարվա ընթացքում մի մասի
ՁԵԶ ԿԱՆՉԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈ՞ՒՆ
Վերջերս բոլորովին կողմնակի հարցով այցելել էի Երեւանի դատախազություն։ Սպասումս կրճատելու համար հետուառաջ էի անում միջանցքում, երբ Մուրադյան ազգանունով մի քննիչ կիսաբաց դռան արանքից գոռաց. «Աղջի, մի անկյունում կանգնիր, այստեղ քայլելն ընդունված չէ»։ Պատկերացրի՞ք այդ պարոնի մոտ կանչված հանցագործի կամ կասկածյալի վիճակը։ Պատկերացրի՞ք ինչ տոնով է նա խոսում իր մոտ հրավիրվածների, հարցաքննվողների հետ։ Այս փոքրիկ դիպվածը
ՈՒՐԻՇԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ
Բարոյակա՞ն զբաղմունք է արդյոք ուրիշի նամակները կարդալը։ Այս հարցը ինձ միշտ տանջել է։ Գիտակցական ողջ կյանքում փորձել եմ հակադրվել ուրիշի նամակներ կարդալու պարտադրանքին։ Բայց կրթական համակարգն անողոք էր։ Ուսուցչուհիները խոսքները մեկ արած պարտադրում էին կարդալ դրանք։ Նրանցից մեկ-երկուսը նույնիսկ ծայրահեղության էին հասել։ Գրականության ուսուցչուհին օրինակ ստիպում էր անգիր անել Տատյանայի նամակը Օնեգինին։ Պատմության ուսուցչուհին լրիվ
Շնորհակալ եմ ինձ հեռացնողներից
«Բարի լոտոն» հաղթեց բոլորին։ Յուրաքանչյուր խաղարկությանն ավելի ու ավելի շատ տոմսեր են վաճառվում, քան նախորդ անգամ։ Պատճառը չեմ կարող ասել, որովհետեւ հիմա «Բարի լոտոյից» էժան տոմսեր էլ կան։ Երեւի անունն է մարդկանց դուր եկել կամ այն, որ մարդիկ տեսնում են, որ իրենց գումարները դպրոցներ են հասնում»,- այսպես սկսվեց մեր զրույցը վիճակախաղի տոմսեր տարածող տիկին Մեդեայի
ԵԹԵ ԷԴ ՆՈՐ ՄԱՆՈՒԿԸ ՍԻՐՈ՜ ԱՐԴՅՈՒՆՔ Է…
Մարդամոտ, հումորի զգացումը տեղը, Երեւանից մի բան աչքերի մեջ դրած՝ Ջհանգիրիչը ինքն անձամբ եկավ, որ խնդրածս հարցազրույցն իրականացնենք։ Իսկ դուք ասում եք՝ ժողովրդավարական արժեքների իսպառ վերացո՜ւմ, բյուրոկրատիայի ծաղկո՜ւմ… «գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն»։ – Ինչպե՞ս եք, պրն նախարար։ – Ծանրաբեռնված։ – Ինչի՞ց եք սկսել։ – Արդեն ասել եմ՝ զայրանալուց։ – Որ զայրացաք-պրծաք՝ հետո՞ ինչ արիք։ – Գլխավոր շտաբի պետից
ՆԱՄԱԿ «ԱՌԱՎՈՏԻՆ»
ՆԱՄԱԿ «ԱՌԱՎՈՏԻՆ» Ծանոթանալով Ձեր թերթում տպագրված նյութին, կապված «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների հետ տրված գնահատականներին, ցանկանում եմ ներկայացնել որոշ պարզաբանումներ. Առաջին՝ թվարկված օրենսդրական նախաձեռնությունները պաշտոնական շրջանառության մեջ են եղել դեռեւս նախորդ Ազգային ժողովում եւ ընդգրկված են եղել ԱԺ թե մեծ նստաշրջանի եւ թե եռօրյա նիստերի օրակարգում բավականին երկար ժամանակ, ինչի առնչությամբ առկա
Հյուրախաղերի ժամանակն անցել է
Հարգելի պարոն գլխավոր խմբագիր։ Մենք՝ ՀՍԴՀԿ Վարիչ մարմնի անդամներս, անկեղծորեն Ձեզ շնորհակալություն ենք հայտնում Մայր կուսակցության պրոբլեմների նկատմամբ չմարող հետաքրքրության համար։ Մեր կուսակցության նախագահի, 1995 թ. մինչ օրս ՍԴՀԿ համահայկական կենտրոնական վարչության անդամի՝ Էռնեստ Սողոմոնյանի ճանաչված քաղաքական գործիչ դառնալու հանգամանքում անձամբ Ձեր եւ «Առավոտ»-ի դերերը անուրանալի են։ Եթե մեր հանրապետության ազատ մամուլը նշված օրինակով մշտապես
ՀՌԱԿ-Ն ՈՒ ՎԱՆՈՆ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՀԱՎԱՍԱՐ ՁԱՅՆԵՐ
Հարցազրույց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հետ -Պարոն Միրզախանյան, «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր օրիորդ Շաղիկ Մարուխյանը մի հրապարակման մեջ անդրադարձել է, որ ՀՀ նախագահը ՀՅԴ-ին 15 տոկոս տեղեր է խոստացել խորհրդարանում, իսկ ձեզ որեւէ բան խոստացվե՞լ է։ Եթե այո՛, ապա ինչո՞ւ այդ տեղերը չեք ստացել, եթե ո՛չ, ապա ինչո՞ւ ձեզ չեն կարեւորել այդ գործում։ – Նախեւառաջ
ՀՀ նախագահը վերադարձավ Երեւան
Այսօր երեկոյան Լյուքսեմբուրգ եւ Բելգիա կատարած այցից վերադարձավ Հայաստանի պետական պատվիրակությունը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: «Զվարթնոց» օդանավակայանում նախագահին դիմավորեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, պաշտպանության նախարար Վաղինակ Հարությունյանը, ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանը, տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը: -Մեր հանդիպումները կազմակերպված էին բավական բարձր մակարդակի վրա եւ ես
Արհեստավարժ խնջույքի հրավեր
Հարգելի պարոն Աբրահամյան. «Առավոտ» թերթի հրապարակումներից երեկվանն առաջինը չէ, որ անդրադառնում է Արմեն Դարբինյանի կյանքին ու կենցաղին վերաբերվող մանրամասներին։ Մեր հասարակությունը բազմիցս համոզվել է, որ արեւմտյան «դեղին» մամուլի չափանիշներին ձգտող (սա եւս բիզնեսի ձեւ է) «Առավոտը» առիթը բաց չի թողնում նշավակելու հասարակական գիտակցության մեջ ակնհայտ համակրանք վայելող քաղաքական ու պետական գործիչների կյանքի կենցաղային մանրամասները։ Բարեբախտաբար,
«ԿԱ ՄԱՐԴ, ԿԱ ԽՆԴԻՐ, ՉԿԱ ՄԱՐԴ, ՉԿԱ ԽՆԴԻՐ»
Այս տարվա մարտից գործում է ՀՀ օրենքը փախստականների մասին։ Օրենքներ գրել եւ քննարկել մի կերպ սովորեցինք, բայց օրենքները կոնկրետ գործերում կիրառել դեռեւս չենք կարողանում, ավելի ճիշտ՝ չենք ուզում կիրառել։ Հայաստանում արդեն տասը տարի շարունակ փախստականի կարգավիճակը դարձել է հայտնի եւ անուրանալի իրողություն։ Փախստականներ կան, նրանց մասին օրենքն էլ տաս տարվա ընթացքում մի կերպ գլուխ բերվեց։
Бурнаш шагает впереди
Չսպասելով տեղական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկին, «Հրազդան» տոնավաճառի տնօրեն, երկրապահ Աշոտ Աղաբաբյանը (հայտնի է Բուռնաշ մականունով) ստեղծել է Աջափնյակի թաղապետի իր նախընտրական շտաբը։ «Առավոտն» էլ, չսպասելով ընտրությունների ավարտին, շնորհավորում է թաղապետ Բուռնաշին, քանզի վստահ է, որ փողը, երկրապահ լինելու հանգամանքը եւ 95, 96, 98 թթ. ընտրությունների թափանցիկությունն ապահովելու հարուստ փորձն արդեն ապահովել են պրն Աղաբաբյանի
«ԼԱՑ ԿԼԻՆԵՄ, ԿՓՈՇՄԱՆԵՄ, ՀԵՏ ԿԳԱՄ»
Ի սարսափ Երեւանի քաղաքապետ դառնալու հույսեր փայփայողների՝ գուժեց ՆԳ նորընծա նախարար Սուրեն Աբրահամյանը։ Նախկին քաղաքապետին նման խոստովանանքի հասցրեց բուռն պաթոսով մատուցված գովեստների շռայլ հեղեղը։ Այն տրամաբանորեն մայրաքաղաքի այս տարվա մեդալակիր շրջանավարտներին պիտի բաժին հասներ, քանի որ երեկվա միջոցառումը նրանց տոնն էր, բայց համարյա թե Սուրեն Աբրահամյան քաղաքապետի մեծարման տոնի վերաճեց։ Ու միայն այդժամ գլխի ընկանք,
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ «Առավոտ» զանգահարեց Ազգային հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանը եւ, հաստատելով մեր այն լուրը, որ պետական եկամուտների նախարարությունը ՀԱՀ-ում ստուգումներ է անցկացնում, բացառեց, որ իր ղեկավարության օրոք որեւէ խախտում կամ պակասորդ հայտնաբերվի։ Պրն Նաղդալյանը տեղեկացրեց նաեւ, որ նախորդ տնօրենի ժամանակ՝ 1997-ին պետական բյուջե հարկերի ձեւով մուծվել է 25 միլիոն դրամ, իսկ 1998-ին, երբ նա ստանձնեց ՀԱՀ
ՆԱՏՕ-Ն ՉԻ՞ ԳԱ ՂԱՐԱԲԱՂ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան հայտարարել է, թե իրենց կազմակերպությունը ղարաբաղյան հակամարտության գոտում որեւէ ռազմակայան տեղակայելու մտադրություն ամենեւին էլ չունի։ «Որովհետեւ,- շարունակել է Սոլանան,- մենք ուղղակիորեն ներքաշված չենք այդ հակամարտության մեջ»։ ԱԶԱՏԱՄԱՐՏ Օրերս ռուսական մամուլի կոնգրեսի շրջանակներում ՌԴ նախագահ Բորիս Ելցինը պարգեւատրեց «Նովոյե ռուսկոյե սլովո», «Ռուսկայա միսլ» եւ «Բակինսկի ռաբոչի» թերթերին։ Հետաքրքիր է իմանալ, թե
ՆՈՐԵՐԸ ԿՀԱՍՑՆԵ՞Ն ԿԱՏԱՐԵԼ ՀՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1988-ի դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների առջեւ պարտավորություն է ստանձնել. «Դրանից հետո սակագների կառուցվածքի համապատասխանությունը կվերանայվի կիսամյակը մեկ անգամ…. առաջին նման վերանայումը տեղի կունենա 1999 թ. հունիսին»։ Կարդացեք նաեւ էջ 6։ ՄԻ ՔԻՉ ՓՈՂ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ, ԹԵ՝ ՈՉ -Ճի՞շտ է, որ ռամկավարական առաջնորդներից Երվանդ Ազատյանը հանդիմանել է ձեզ ընտրություններում անհաջողության մատնվելու համար եւ
Ճգնավորյանից քշվածները
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 1989 թվականին Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությունը ստանձնեց Լորիս Ճգնավորյանը եւ արգելեց արհմիութենական կազմակերպության եւ գեղարվեստական խորհրդի գործունեությունը։ Ճգնավորյանի ղեկավարման միանձնյա եւ կամայական ձեւը, անվերահսկելիության զգացումը հանգեցրին նրա կողմից թույլ տրվող իրավական եւ ֆինանսական կոպիտ խախտումների։ Դա էլ պատճառ դարձավ, որ նվագախմբի 1996 թ. նոյեմբերի 20-ի փորձը վերածվի կոլեկտիվի ժողովի, որի