Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Դարբինյանը

Հունիս 26,1999 00:00
Armen Darbinyan

Էկոնոմիկայի նախարարը այնպիսի բուռն եւ անզիջում պայքար է ծավալել կառավարական ամառանոցներում մնալու համար, որ նրան անչափ համակրող հասարակությանը պարզ դարձավ՝ առանց «դաչայի» Դարբինյանների ընտանիքն իր կյանքն այլեւս չի պատկերացնում: Հաշվի առնելով, որ այդ ամառանոցում կա ընդամենը 16 առանձնատուն, որոնցից 4-ում պարտադիր պետք է ապրեն ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը եւ Սամվել Բաբայանը, հավանաբար, նպատակահարմար կլինի նախարարությունների թիվը կրճատել մինչեւ 12-ի եւ ամբողջ կառավարությունը տեղափոխել այնտեղ: Չեն կարող այդ մարդիկ ազգին ծառայել՝ ապրելով սովորական քաղաքային բնակարաններում:

Աղասի Սիմոնյանը

pox

Վերջերս բիզնեսմենների եւ գործիչների շրջանում մի տեսակ մոդա է դարձել թերթերից փող ուզելը: Օրինակ, «Օրագրից» պատվավճար են պահանջում ոչ միայն «Միկա Արմենիան», այլեւ վերջին ընտրություններում ձախողված իրավաբան Նորիկ Այվազյանը: ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչի խիստ անեկամտաբեր պաշտոնը զբաղեցնող սույն գիտնականն իր ընտրարշավի վրա ծախսել է ընդամենը 16,5 միլիոն դրամ, որը եւ ցանկանում է հետ բերել «Օրագրի» միջոցով: Մեկ այլ բիզնեսմեն եւ պատգամավորության թեկնածու՝ Աղասի Սիմոնյանը, մեր թերթից էր ուզում ստանալ 50 հազար՝ իր գործարար վարկը խաթարելու համար: Պետք է ենթադրել, որ խոզերն ու կովերը, «Առավոտ» կարդալուց հետո, հրաժարվում էին ուտել պրն Սիմոնյանի արտադրած համակցված կերը: Անցած շաբաթ, սակայն, Սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել թիվ 56 ընտրատարածքում կայացած ընտրությունները, որտեղ «հաղթել» էր «կոմբիկորի Աղասը»:

Վահան Հովհաննիսյանը

Vahan Hovhannisyan

Չէի ցանկանա այդ շարքի մեջ մտցնել ՀՅԴ ԳՄ ղեկավարին, որն, այնուամենայնիվ, ավելի նորմալ, քաղաքային միջավայրի ներկայացուցիչ է: Բայց «Առագաստում» իր արձակած փոքրիկ «սալյուտի» կապակցությամբ նա սկսեց չափազանց մշուշոտ եւ անհամոզիչ բացատրություններ տալ, ինչպես նաեւ «բյուլետեն հանել», ինչը այդ միջավայրի մարդուն պատիվ չի բերում: Պետք է մտածել սեփական իմիջի մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930