Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՄԱԿ «ԱՌԱՎՈՏԻՆ»

Հունիս 25,1999 00:00

ՆԱՄԱԿ «ԱՌԱՎՈՏԻՆ» Ծանոթանալով Ձեր թերթում տպագրված նյութին, կապված «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների հետ տրված գնահատականներին, ցանկանում եմ ներկայացնել որոշ պարզաբանումներ. Առաջին՝ թվարկված օրենսդրական նախաձեռնությունները պաշտոնական շրջանառության մեջ են եղել դեռեւս նախորդ Ազգային ժողովում եւ ընդգրկված են եղել ԱԺ թե մեծ նստաշրջանի եւ թե եռօրյա նիստերի օրակարգում բավականին երկար ժամանակ, ինչի առնչությամբ առկա է Ազգային ժողովի թե իրավաբանական վարչության եւ թե Սոցիալ-տնտեսական վարչության եզրակացությունները այն մասին, որ նախագծերը համապատասխանում են ԱԺ կանոնակարգի պահանջներին։ Այնպես որ, նոր ոչինչ չի փոխվել։ Երկրորդ՝ մենք կարեւորում ենք սոցիալական ուղղվածություն ունեցող այս նախագծերի մուտքը ԱԺ նոր բյուջետային քննարկումների նախաշեմին, որպեսզի հնարավոր լինի հաջորդ տարվա բյուջեում փորձ անել նոր իրավական լուծումներ տալ հին չլուծված խնդիրներին, որոնք գերազանցապես առնչվում են ժողովրդի ծանր սոցիալական վիճակին եւ կրում են իրատեսական բնույթ։ Եվ վերջինը՝ չհամաձայնվել «Առավոտի» բնութագրմամբ մեր «իրավագիտության հոր», իմ ուսուցիչ, պատվարժան գիտնական, ՀՀ օրենսդրության կայացման գործում անգնահատելի ծառայություններ մատուցած Վլ. Նազարյանի մի շարք եզրակացությունների հետ, չենք կարող, քանի որ բյուջեի վիճակը իրոք որ ծանր է։ Խոսքն ուղղակի չի վերաբերում ընթացիկ բյուջետային տարվան եւ ընթացիկ բյուջեում փոփոխություններ մտցնելուն։ Օրենքի բոլոր նախագծերն էլ ուժի մեջ պետք է մտնեին հաջորդ տարվանից։ «Օրինաց երկիր» խմբակցությունը այսուհետ եւս կշարունակի հանդես գալ հետեւողական օրենսդրական գործունեությամբ՝ ի շահ մեր երկրի տնտեսական եւ իրավական ավանդույթների կայացման՝ հիմնվելով իրատեսական մոտեցումների վրա։ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Օրինաց երկիր» խմբակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930